Լրահոս
-
ՔաղաքականԹավշյա հեղափոխությունը պարտքով վերցրել է մարտի 1-ի զոհերին. Նարեկ ՄալյանԱվելին23:1011.03.20 -
ԱշխարհԿորոնավիրուս՝ իտալական ձեվովԿարանտինով ներսից ու դրսից փակված Իտալիայում` Covid 19 վիրուսից ավելի քան 630 մարդ է մահացել: Վարակվածների թիվը գերազանցել է 10 հազարը: Իտալիայի իշխանությունները վախենում են նույնիսկ հաշվել Եվրոպայի զբոսաշրջային մայրաքաղաքի կրած ֆինանսական վնասները: Իտալիային օգնության ձեռք է մեկնածել նույնիսկ կորոնավիրուսի հայրենիք Չինաստանը:
Ավելին22:3811.03.20 -
Իրավական«5-րդ ալիք»-ի սեփականատերն ազատ արձակվեցԿալանավորումից 79 օր անց, դատարանի որոշմամբ ազատ արձակվեց մեր հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը: Մոտ երկու ժամ առաջ, նա փաստաբանների ուղեկցությամբ դուրս եկավ «Երեւան» քրեակատարողական հիմնարկից: Այնտեղ նրան դիմավորեցին մի քանի տասնյակ աջակիցներ հարազատներ, մտերիմներ, ընկերներ ու գործընկերներ: Նրանց մեջ էր նաև հանրապետության երկրորդ նախագահի կրտսեև որդին՝ Լեւոն Քոչարյանը: Գրկախառնություններից, շնորհավորանքներից ու բարեմաղթանքներից հետո, Արմեն Թավադյանը շփվել է լրագրողների հետ: Իր դեմ քրեական հետապնդման մասին խոսելուց ձեռնպահ է մնացել, թեև խոստացել է առաջիկայում մանրամասն անդարադառնալ իր հետ կատարվողին: Թավադյանը նաև ասել է, որ իրեն լավ է զգում ու նույնիսկ կատակել է:
Ավելին22:3611.03.20 -
ԱռողջապահականՀայաստանի շուրջբոլորը Կորոնավիրուս է. Ինքնամեկուսացո՞ւմԱշխարհը սարսափով հետևում էր կորոնա-լրահոսի բոլոր թարմացումներին, մեզ մոտ խուճապի մատնվելու չափ լռություն էր: Օրինակ 8 հազար կորոնավիրուսով հիվանդ ունեցող Իրանում Իտալիայից եկածներին միանգամից մեկուսացնում են: Իսկ Հայաստանում, որտեղ երեկ Իտալիայից եկած միանգամից 2 ինքնաթիռ իջավ, առողջապահության նախարարությունը ուղևորներին հորդորել է ինքնամեկուսանալ:
Ավելին22:3511.03.20 -
ՀասարակականՀուղարկավորություն՝ առանց հարազատների. Գյումրիի սարսափըՀայաստանը ցնցած 43-ամյա կնոջ սպանությունը այսօր նորից հանրության խղճի փորձություն է դարձել: Նրա թաղմանն այսօր բարեկամներից ոչ ոք չի գնացել: Գյումրիի քաղաքապետը դա բացատրել է գրումրեցիների ավանդապաշտությամբ:
Ավելին21:2511.03.20 -
Հասարակական«Խիզախ կինը»՝ կուսության դեմԿանանց նկատմամբ բռնության անանուն նամակներ հրապարակելուց հետո վերջերս Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփից ու Պետքարտուղար Մայք Պոմպեոյից «Խիզախ կին» մրցանակը ստացած Լյուսի Քոչարյանի «խիզախ» գաղափարներից մեկի շուրջ՝ կրկին աշխուժանում են քննարկումները: Ամիսներ առաջ ֆեյսբուքյան գրառմամբ, նա անդրադարձել էր Հայաստանում կուսության պահպանման ավանդույթին:
Ավելին21:2411.03.20 -
ԱշխարհԲրազիլիա. Ամեն ինչ կորցրած մարդիկԲրազիլիայում տասնյակ մարդկանց կյանքեր խլած ջրհեղեղի ու սողանքներից տուժածներին օգնության ձեռք մեկնած կամավորների մասին:
Ավելին21:2311.03.20 -
Հասարակական«80-ականների զենք». Վարչապետի եւ մասնագետների կարծիքըԻսկ ինչպես ավելի զգոն լինել եթե հենց այս լարված օրերին արձակուրդ վերցնելով քարոզարշավ անող վարչապետը էլի նախկիններին է մեղադրում: Փաշինյանն այսօր նորից 80-ականների զենքերն է հիշել: Ի տարբերություն վարչապետի, այդ զենքերով կռվածները, Փաշինյանի խոսքերը, քարոզչական հնարք են համարում:
Ավելին21:2211.03.20 -
Արտաքին քաղաքականությունԹուրք-ադրբեջանական տանդեմն ու Հայաստանի հանրաքվենՀայ-ադրբեջանական սահմանի վերջին սրացումների համար փորձագետները տարբեր պատճառներ են տեսնում: Սիրիայում ռուս-թուրքական հակամարտությունից մինչև նավթի գների անկում, որ կարող էր ստիպել Ադրբեջանի իշխանություններին շեղել ժողովրդի ուշադրությունը սոցիալական հարցերից:
Բայց գլխավոր մտահոգությունը մեկն է. թե Տավուշում Ադրբեջանի դիվերսիոն գործողությունները, թե Նախիջևանի հատվածից ադրբեջանական կրակոցները խոսում են թուրք-ադրբեջանական տանդեմի ակտիվացման մասին, մինչդեռ Հայաստանի ներքաղաքական օրակարգում միայն մեկ հարց է՝ հանրաքվեն:Ավելին21:2111.03.20 -
ՀասարակականԽեղճն ու խեղճությունը տարբեր բաներ ենԻրականում ինչ պայմաններում է ապրում ոտ ու ձեռք ունեցող, առողջ տղամարդու ընտանիքը ինչպես առաջին հայացքից ախտորոշել էր վարչապետը:
Ավելին21:2111.03.20 -
Իրավական5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանն ազատ արձակվեց«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանն ազատ կարձակվի։ ՀՀ վերաքննիչ դատարանը որոշեց բավարարել փաստաբանների վերաքննիչ բողոքը և մերժել քննիչի միջնորդությունը կալանքը երկարացնելու մասին։
Ավելին19:1611.03.20 -
ՔաղաքականՆավթի գնանկումը կարող է ազդել Արցախի շուրջ զարգացումների վրա. Արմեն ՄանվելյանԱվելին13:0111.03.20 -
ԻրավականԱԱԾ-ն հայտնում է պատվիրված սպանություններ նախապատրաստելու դեպքեր բացահայտելու մասինՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով քաղաքացիների հիմնարար սահմանադրական իրավունքներին, մասնավորապես կյանքի իրավունքը տարբեր սպառնալիքներից պաշտպանելու գործառութային սկզբունքին, հետևողական պայքար մղելով անձնական և հասարակության հարաբերություններում բռնության կիրառումն ի սպառ բացառելու ուղղությամբ, հանցավորության դեմ պայքարում օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ ՀՀ քաղաքացիների պատվիրված սպանություններ նախապատրաստելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և մի խումբ անձանց կողմից պահելու, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ՀՀ պետական սահմանը պարբերաբար հատելու վերաբերյալ։
Ավելին11:2911.03.20
-
ՀասարակականԻշխանությունը պետք է հարգի եւ սիրի փաստաբաններինՀին թե նոր Հայաստանում իրենց հանդեպ վերաբերմունքի տարբերութուն չեն զգում փաստաբանները: Պալատի նախագահը այսօր խորհրդարան է տարել առաջարկների փաթեթ, որ պետք է օգնի ուժեղացնել փաստաբանների դիրքերը:
Ավելին21:5210.03.20 -
Իրավական«Լիդիան Արմենիա»-ի աշխատողները ՀՀ կառավարությանը դատի են տվելԼիդիան Արմենիա ընկերության 15 աշխատակից Կառավարության դեմ դատական հայց է ներկայացրել: Նրանք սպառնում են գործը հասցնել Եվրոպական բարձր ատյաններ: 2 տարի է՝ Ամուլսարի հանքը չի շահագործվում, Լիդիանի աշխատակիցներն էլ մնացել են անգործ ու անփող:
Ավելին21:4710.03.20