Լրահոս

2020-03-13
2020-03-12
  • Հասարակական
    Պաշտպանվել «հեղափոխության պաշտպաններից»

    Իրենց հեղափոխության պահապաններ կոչող երիտասարդներն այցելում են վարչապետի հասցեին վատ խոսքեր ասողներին ու սպառնում ներողություն խնդրել՝ հակառակ դեպքում կպատժվեն: Համացանցում նման մի տեսանյութի տարածումից հետո իրավաբանները հեղափոխության պաշտպաններից պաշտպանվելու հորդորով դիմեցին իրավապահներին: Պատգամավոր Անի Սամսոնյանը դատախազություն է դիմել: Երիտասարդների գործողությունները դատապարտել է վարչապետ Փաշինյանը:

    22:21
    12.03.20
    Ավելին
  • Հասարակական
    «Կիբերանվտանգ Հայաստան»

    Ինչպես պաշտպանվել կիբերհարձակումներից:

    22:20
    12.03.20
    Ավելին
  • Հասարակական
    Կառավարության դիմաց բողոքում են

    Եղեգնաձորում ծեծված սպայի հարազատներն այսօր ցույց են արել կառավարության դիմաց: Գործադիրի մի որոշման փոփոխության համար պայքարը շարունակում են նաեւ ՁԻԱՀ-ի կենտրոնի շահառուներն ու բժիշկները:

    22:19
    12.03.20
    Ավելին
  • Արցախ
    «Արցախի հողն առեւտրի առարկա չէ». Նախընտրական քարոզարշավ

    Արցախում նախագահի ու խորհրդարանի ընտրությունների քարոզարշավի ակտիվ փուլն է: Նախագահի 14 թեկնածուները շարունակում են հանդիպումները ընտրողների հետ:

    22:18
    12.03.20
    Ավելին
  • Առողջապահական
    Կորոնավիրուսը Հայաստանում. Նոր դեպքեր եւ քաղաքացիներ կարանտինում

    Առողջապահության նախարարը հավատացնում է, որ նոր կորոնավիրուսով վարակված 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված է: Չնայած կոնորավիրուսի դեմ պայքարին թափ հաղորդելու միջազգային հորդորներին եւ հասարակական պահանջին, կառավարությունը դեռ չունի ուսումնական հաստատությունները փակելու որոշում: Հանրաքվեի քարոզարշավն էլ չեն ընդհատի՝ վարչապետ Փաշինյանն ասել է դրա կարիքը չկա:

    22:15
    12.03.20
    Ավելին
  • Աշխարհ
    Կորոնավիրուսն աշխարհում. Չինաստանն առողջանում է

    Ադրբեջանում կորոնավիրուսից առաջին մահն է գանցվել: 51-ամյա կինը Իրանից էր վերադարձել երկիր ու բացի կորոնավիրուսից այլ հիվանդություններ էլ է ունեցել: Մեր մյուս հարեւան Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 25-ի:

    22:14
    12.03.20
    Ավելին
  • Աշխարհ
    Մոլորակի արեւելքից՝ արեւմուտք հասած վիրուսը

    Արգենտինայում կորոնավիրուսի տնտեսական վնասներն են հաշվում: Ֆերմերները ամեն րոպե զգում են, թե ինչպես է իրենց ապրանքը արժեզրկվում: Ստիպված միսն ու բանջարեղենը ջրի գնով են տալիս:

    22:13
    12.03.20
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլը վտանգավոր է

    Չնայած Թուրքիայի հետաքրքրությունը Արցախի նկատմամբ նոր չէ, հայ փորձագետներին անհանգստացնում է ռուս-թուրքական հարաբերությունների նոր սրացման հնարավոր հետեւանքները: Քաղաքագետներ կարծում են, որ Թուրքիան փոքր եղբոր միջոցով կարող է դուրս գալ Ռուսաստանի դեմ: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտն այսօր քննարկում է կազմակերպել Արցախի թեմայով:

    22:12
    12.03.20
    Ավելին
  • Առողջապահական
    Կորոնավիրուս. Շտապ օգնություն՝ էջմիածնին

    Հայաստանում կորոնավիրուսի կասկածով մեկուսացվածների թիվը հասնում է 9 տասնյակի: Պաշտոնական տվյալով, վարակակիր է չորս մարդ, որոնցից մեկը ժամանել է Իրանից, մյուսները՝ Իտալիայից: Այդ երկու երկրները համաճարակի գլխավոր օջախներն են՝ Չինաստանից հետո: Ենթադրվում է, որ այսօր մեկուսացվածներից շատերը Էջմիածնից են: Կորոնավիրուսով վարակված Էջմիածնի բնակչուհին, Իտալիայից ժամանելուց հետո, ջերմել է, բայց որդու նշանադրությունը չի հետաձգել: Մարտի 8-ին տեղի ունեցած այդ արարողության մասնակիցներին՝ երեք- չորս օր անց մեկուսացրել են: 

    22:11
    12.03.20
    Ավելին