Լրահոս

2020-03-23
2020-03-21
  • Աշխարհ
    Արեւի եւ լույսի կարիք ունեցող աշխարհը

    Աշխարհում կորոնավիրուսի ուրախ դրվագները:

    22:53
    21.03.20
    Ավելին
  • Առողջապահական
    Արտակարգ դրություն. Մեկուսացման պահանջները խստացվել են

    Ուրբաթ ուշ երեկոյան հրատապ կարգով խորհրդարան տարած կառավարության նախագիծն առաջին ընթերցումն անցավ: Այդ նախագծով տուգանք կսահմանվի նրանց համար, ովքեր կխախտեն արտակարգ դրության ժամանակ ինքնամեկուսացվելու ու մեկուսացվելու պարետի ցուցումը, նաեւ նրանք, ովքեր չեն ենթարկվի ու հավաքներ, հանրային միջոցառումներ կանեն: Գիշերը խորհրդարանը քննարկել է նաեւ խախտում կատարածներին ազատազրկելու հարցը, եթե նրանց պատճառով մարդիկ են վարակվել: Վարչական պատասխանատվության կենթարկվեն նաեւ չթույլատրված տեղեկություն կամ խուճապ առաջացնող տեղեկություն տարածողները:

    22:52
    21.03.20
    Ավելին
  • Առողջապահական
    Արտակարգ դրությունը լուսաբանելու ոչ հստակ սահմանը

    Հայաստանում լրատվամիջոցներն ավելի զգույշ պետք է խոսեն: Չնայած կառավարությունը փոփոխություն արեց արտակարգ դրություն հայտարարելու մասին մարտի 16-ի որոշման ամենաքննադատված կետը, բայց պարզ չէ, թե որ տեղեկությունն է համարվում խուճապ առաջացնող:

    22:51
    21.03.20
    Ավելին
  • Առողջապահական
    Սերը կորոնավիրուսի օրերին

    Ամենահնարամիտ սիրահարներն այս օրերին էլ գտել են սիրելու եւ սիրվելու ձեւը:

    22:51
    21.03.20
    Ավելին
  • Առողջապահական
    Արտակարգ դրությունը՝ Երեւանի տրանսպորտում

    Երեւանի պոլիկլինիկաները արտակարգ ռեժիմով են աշխատում: Դռնեը բաց են նաեւ շաբաթ-կիրակի: Թոքի ռենտգեն հետազոտությունն անվճար կլինի: Քաղաքապետարանից վստահեցնում են՝ այս օրերին պարբերաբար ախտահանում են բազմահարկ շենքերի վերելակները, մաքրում աղբատարները: Ախտահանվում է նաեւ քաղաքի տրանսպորտը: Դրանց թիվը կրճատվել է վարորդների մի մասը խիստ հետեւում է տանը մնալու հորդորին: Սակայն ուղեւորների մեծ մասը կարծես թե այդ կոչը անտեսում է:

    22:49
    21.03.20
    Ավելին
  • Առողջապահական
    Կորոնավիրուս. Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը բուժվելու միակ տեղը չէ

    Վանաձորում թեստավորված բոլոր քաղաքացիների մոտ վարակի կասկածը հերքվել է: Այս մասին առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնականն է հայտնում: Մեր երկրում կորոնավիրուսով վարակվածներն ու մեկուսացվածները կբուժվեն նաեւ մարզերի հիվանդանոցներում: Առողջապահության նախարարը թոքաբորբի 11 դեպքի մասին է ասել:

    22:49
    21.03.20
    Ավելին
  • Աշխարհ
    Քաղաքը, որին ոչ ոք լացելիս չի տեսել

    Վիրուսը մեծ արագությամբ տարածվում է Մեծ Բրիտանիայում: 2 շաբաթում վարակի 4000 դեպք է գրանցվել այստեղ, 180 մարդ մահացել է: Բրիտանիայում մեծամասշտաբ միջոցառումներ են չեղարկում: Իսկ Իտալիան ռեկորդներ է սահմանում: Այդ երկիրը մեկ օրում գրանցված մահերի թվով գերազանցել է Չինաստանին: Երեկ Իտալիայում 627 մարդ է մահացել մեկ օրում: Երկրում կարանտին է, բայց վարակվածների թիվն աճում է՝ մոտենում 50 հազարին:

    22:48
    21.03.20
    Ավելին
  • Արցախ
    Արցախն այլեւս օգնություն չի ստանա ԱՄՆ կառավարությունից

    Արցախը այլևս ուղիղ օգնություն չի ստանա ԱՄՆ կառավարությունից: Թրամփի վարչակազմը որոշել է կրճատել ֆինանսական աջակցությունը հայկական երկրորդ հանրապետության ականազերծման ծրագրին: Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավարը Հայլուրին ասել է, որ ԱՄՆ կառավարությունը այս որոշումը մեկ օրում չի կայացրել: Հարցը ԱՄՆ անվտանգության խորհրդի օրակարգում էր ամիսներ շարունակ, ինչի մասին իրենք պարբերաբար ահազանգում էին: Հայաստանի իշխանություններին զգուշացրել են, որ Միացյալ Նահանգների պետական կառույցներում շատ ակտիվ աշխատում է ադրբեջանական լոբբին:

    22:47
    21.03.20
    Ավելին
  • Արցախ
    Արցախում ստեղծվել է տեղեկատվական շտաբ

    Արցախում դպրոցները փակել են, սահմաններին մարդկանց ջերմությունը չափում են, որպեսզի կորոնավիրուսը երկիր չմտնի: Ու հիմա սկսել են հզոր պայքար տանել վիրտուալ տարածքում, որտեղ կորոնավիրուսի մասին կեղծ լուրեր են տարածում:

    22:43
    21.03.20
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները խնդրել են անձնական երաշխավության միջոցի քննությունը մակագրել այլ դատավորի

    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հովհաննես Խուդոյանը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին՝ խնդրելով Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդության քննարկումը մակագրել այլ դատավորի։ Պաշտպանի դիմումի պատասխանը հայտնի կլինի երկուշաբթի՝ մարտի 23-ին։

    17:07
    21.03.20
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱՄՆ-ը Արցախին այլևս չի օգնի. Երևանից հնչող որոշ հայտարարություններ անպատասխան չմնացին. Սուրեն Սարգսյան. 168.am

    Արցախում ականազերծման աշխատանքների համար տրվող գումարների ծավալի կրճատման մասին խոսակցություններն ավելի վաղ էին սկսվել, ու հիմա ծրագրի դադարեցումն ինչ-որ առումով պատասխան է՝ Հայաստանի իշխանության որոշ քայլերի և որոշ քաղաքական որոշումների:

    14:47
    21.03.20
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արթուր Վանեցյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել

    ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները Վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ հայցի ապահովման կիրառման միջնորդությունը մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Վերաքննիչ բողոքը դատարան մուտք է եղել մարտի 20-ին և նույն օրը մակագրվել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Հարություն Ենոքյանին:

    14:40
    21.03.20
    Ավելին