Լրահոս

2020-03-20
2020-03-19
  • Առողջապահական
    Արտակարգ դրություն. Օր 3-րդ

    Արդեն երեք օր է՝ ապրում ենք արտակարգ դրության պայմաններում: Հայլուրի տեսախցիկը այսօր էլ շրջել է մայրաքաղաքով: Ամենաբանուկ փոփոցները նրանք են, որտեղ դեղատուն կա: Գարունն արդեն բողբոջել է քաղաքում, բայց սիրաբանել կարողանումե ն դեռ միայն ճնճղուկները ճյուղերին:

    20:25
    19.03.20
    Ավելին
  • Աշխարհ
    Աշխարհը՝ կորոնավիրուսի դեմ. Չինական Ուհանում նոր վարակված չկա

    Չինաստանում նոր կորոնավիրուս հայտնաբերելուց երեք ամիս անց, աշխարհում վարակակիրների թիվը հասել է 230 հազար 500-ի: Մահացել են ավելի քան 9 հազարը: 86 հազարից ավելին առողջացել է: Ռուսաստանում կորոնավիրուսից առաջին մահն է արձանագրվել: Մահացել է 79-ամյա մի կին, որ նաև շաքարային դիաբետ ու այլ հիվանդություններ է ունեցել: Մասնագետները նշում են, որ կորոնավիրուսի թիրախում են հատկապես տարեց և քրոնիկ հիվանդություն ունեցող մարդիկ: Անհանգիստություն կա նաև, որ կորոնա- ճգնաժամը հաղթահարած երկրներում նոր բռնկումներ կլինեն:

    20:22
    19.03.20
    Ավելին
  • Տնտեսական
    ՊԵԿ նախագահ. «բյուջեի թերակատարում կունենանք»

    Հարկերի վճարումը հետաձգելը շատ անհետաքրքիր օժանդակության ձեւ է համարում պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Նա այսօր հայտարարել է, որ մշակել են 25 մլրդ դրամի օժանդակության փաթեթ: Կառավարությունը այն տալու է փոքր ու միջին բիզնեսին:

    20:20
    19.03.20
    Ավելին
  • Առողջապահական
    Նախարար. «վարակվածների կյանքին վտանգ չի սպառնում»

    Կիրակի Իտալիայից Երևան վերադարձած քաղաքացիներից միայն մեկը բարձր ջերմություն ունի, նրան կթեստավորեն, մյուսներին թեստավորելու են կարանտինի ժամկետը լրանալուց հետո: Նախարար Թորոսյանի խոսքով՝ նույնիսկ եթե նրանք վարակված են, 14-րդ օրվա վերջում վիրուսը կարող է պարզապես դուրս գալ օրգանիզմից:

    20:17
    19.03.20
    Ավելին
  • Երևան
    Երեւանի քաղաքապետը կոռուպցիայով զբաղվողների «գլուխը կկտրի»

    Երեւանի ավագանին այսօր նիստ է արել, բայց ոչ թե նիստերի դահլիճում, այլ քաղաքապետարանի ճեմասրահում, որպեսզի ավագանու անդամներին չսպառնա կորոնավիրուսի տարածման վտանգը: Որքան էլ անսպասելի էր, կորոնավիրուսի կանխարգելման համաքաղաքային միջոցառումներ չեն քննարկել, խոսել են անցած տարվա ծրագրերի կատարումից ու պարզել, որ քաղաքապետ Հայկ Մարությանը սիրո կարիք չունի:

    20:14
    19.03.20
    Ավելին