Լրահոս

2020-05-02
  • Հասարակական
    Ե՞րբ ցորենը կդառնա մասուրի, գարին էլ ընկույզի չափ

    Հանրային տրանսպորտի չաշխատելը ամենավատ լուրն է մարզերում: Գյուղացու բերքը մնացել է հողին: Երևան բերելու, վաճառելու, երկու կոպեկ աշխատելու փոխարեն՝ ստիպված են թափել ամիսների չարչարանքը: Պետությունն էլ ոչինչ անել չի կարող:

    23:18
    02.05.20
    Ավելին
  • Առողջապահական
    Կորոնավիրուսի եւ աղքատության միջեւ

    Որքան էլ կարոտած լինենք աշխարհը, Ճանապարհորդելու ցանկությունը իսպառ վերանում է կորոնավիրուսի աշխարհի թվերին նայելիս: Քովիդ 19-ից մահերը՝ հասնում են քառորդ միլիոնի: Բայց աշխարհն այլևս թվերից չի վախենում, վախենում է աղքատությունից: Ցույցի դուրս գալ, բողոքելն էլ՝ անկախ կարանտինից՝ միշտ թրենդային է:

    23:17
    02.05.20
    Ավելին
  • Առողջապահական
    Երեւանը պատրաստվում է բացել դռները. Կորոնավիրուսը մնում է

    Յոթ շաբաթվա կարանտինից հետո, հանրապետության վարսավիրանոցներն ու սրճարան-ռեստորանները պատրաստվում են ընդունել առաջին այցելուներին: Տեղաշարժի թերթիկներն էլ մեր առօրյայից դուրս են գալիս: Եվ դա չնայած՝՝ համաճարակի չթուլացող տեմպին: Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվեց, երբ ընդամենը 45 կորոնա վարակակիր կար: Այսօր նրանց թիվը 50 անգամ մեծ է, եւ մենք պատրաստվում ենք դուրս գալ արտակարգ դրությունից: Երեւանի փողոցներում հակասական տրամադրություններ է առաջացրել՝ մայիսի 4-ից ավելի ազատ ռեժիմի անցնելու որոշումը:

    23:16
    02.05.20
    Ավելին
  • Հասարակական
    Ապօրինի գույքի բռնագանձումից աղքատները չեն հարստանա

    Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը հանրապետության նախագահի սեղանին սպասում է ստորագրման: Իրավաբանները քննարկում են դրա ռիսկերը: Իսկ սոցիալական խնդիրների լուծում ակնկալող մարդիկ սպասում, թե երբ է ի վերջո իշխանությունը ապօրինի հարստացածներից վերցրած փողը բաժանելու ժողովրդին: Իրավագետները նկատում են, որ այս օրենքը դրա մասին չէ, բայց շատ կարևոր է՝ կոռուպիցայի դեմ պայքարի համար:

    23:15
    02.05.20
    Ավելին
  • Հասարակական
    UCOM. Սեփականության վերաբաշխո՞ւմ

    Հայաստանի կապի խոշոր օպերատորներից մեկի՝ Յուքոմի շուրջ սկանդալային զարգացումները նոր ընթացք են ստանում: Ընկերության տնօրենների խորհրդի նախագահին կալանավորելու որոշումից հետո, ԱԱԾ-ն խուզարկել է Յուքոմի գրասենյակը եւ կազմակերպության նոր տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանն ու մեքենան: Ընկերության սեփականատերը եւ նրա փաստաբանները ահազանգում են սեփականության վերաբաշխման փորձի մասին:

    23:14
    02.05.20
    Ավելին
  • Աշխարհ
    Համաշխարհային տուրիզմի «ծով» խնդիրները

    Աշխարհի մոտ մեկ ու կես միլիարդ զբոսաշրջիկ այս տարի կմնա տանը: Մինչ մեր հարևան Վրաստանն ուզում է լինել առաջին երկիրը, որը կբացի սահմանները տուրիստների համար, աշխարհի զբոսաշրջային կենտրոնները ստիպված են խոստովանել, որ տուրիստների չեն սպասում:

    23:13
    02.05.20
    Ավելին
2020-05-01
  • Իրավական
    Գլխավոր դատախազությունը փա՞կ է. Դիմում՝ վարչապետի աներորդու դեմ

    Իրավապաշտպան Արսեն Բաբայանը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանի աներորդի, իմքայլական Հրաչյա Հակոբյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի: Նա գլխավոր դատախազություն դիմում է ներկայացրել: Ինչպես արդեն պատմել ենք, վարչապետի աներորդին ակնարկել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը օտարերկրյա գործակալ է: Պետության սպային կասկածելը ըստ իրավապաշտպանի իրավական հետևանք պետք է ունենա:

    22:30
    01.05.20
    Ավելին
  • Աշխարհ
    Կորոնավիրուս. Բոլորից տարբեր Շվեդիան

    Պանդեմիայի օրերին տանը փակված աշխարհի նախանձը շարժող Շվեդիայում կորոնավիրուսի աննախանձելի թվեր են: Այդ երկրում 2600-ից ավելի մարդ է մահացել: Մահացության մակարդակը Շվեդիայում մոտ 2 անգամ ավելի բարձր է քան աշխարհի մյուս երկրներում: Մյուս կողմից՝ շվեդները համոզված են, որ մարդկանց ամիսներով տանը պահելն ու սթրեսի ենթարկելը ավելի շատ է թուլացնում իմունիտետը, քան կորոնավիրուսը:

    22:29
    01.05.20
    Ավելին
  • Հասարակական
    Հայաստանը սիրիահայերի համար փող չունի՞

    Կորոնավիրուսը սոցիալական ծանր հարված է հասցրել նաև Հայաստանում ապրող մոտ 700 սիրիահայ ընտանիքներին: Նրանց 90 տոկոսը վարձով է ապրում և այսօր դրսում հայտնվելու վտանգի առաջ է: Սիրիահայերի հարցերով զբաղվող Արտեմիս Լեփեջյանը այս ընթացքում բազմաթիվ նամակներ է ուղարկել պետական կառույցներ՝ զայրացել ստացած պատասխաններից:

    22:28
    01.05.20
    Ավելին
  • Աշխարհ
    Իտալիա. Սոված եւ ծարավ մարդիկ՝ ծովի ափին

    Բժիշկներն ասում են, որ նոր ցավը օրգանիզմին մառանալ է տալիս նախկին ցավերը: Նույն սկզբունքով կորոնա-ցավով տառապող աշխարհը հիմա մոռացել է միգրացիոն ճգնաժամը: Գայանե Մովսիսյանն է պատմում, ինչպես են ապրում տանը մնացած Իտալիայում տուն չունեցող միգրանտները:

    22:27
    01.05.20
    Ավելին
  • Հասարակական
    Շոուն պետք է շարունակվի. Աշխարհի հիթերը եւ աստղերը՝ մեր տանը

    Կորոնավիրուսը միասին հաղթահարելու կոչ է անում «Թովմասյան» հիմնադրամը: Նրանց կազմակերպած օնլայն համերգին միանալով ու ընդամենը 5 դոլար վճարելով՝ կարող եք շնչառական սարքեր նվիրել հիվանդանոցներին:

    22:26
    01.05.20
    Ավելին
  • Հասարակական
    Զգուշացեք տաքսիներից. Անհատ տաքսիստները հնարավոր է տուրք վճարեն

    Անհատ տաքսու վարորդներին լիցենզիայի պարտադիր վճարից ազատելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից մեկ ու կես տարի անց հնարավոր է սահմանվի տարեկան 100 հազար դրամ պետական տուրք: Կառավարությունը նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ: Մինչև Ազգային ժողով հասնելը լուրը անհատ տաքսիստների ականջն է ընկել: Նրանք, որ հեղափոխությանն ասում էին այո, հիմա Հրագ լսելու սիրտ չունեն:

    22:25
    01.05.20
    Ավելին