Լրահոս

2020-05-06
2020-05-05
  • Հասարակական
    Ամեն ինչ տեսած Վալենտինա Էֆրեմովա

    Հայրենական մեծ պատերազմի վետերանները հիմա էլ կռիվ են տալիս կորոնավիրուսի դեմ, որի պատճառով Մոսկվայում չեղարկվել է հաղթանակի 75-ամյակի շքերթը: 96-ամյա Վալենտինա տատիկը կարծում է, համավարակի պատճառով, կորցրեց շքերթին մասնակցելու իր վերջին շանսը:

    21:39
    05.05.20
    Ավելին
  • Աշխարհ
    Կորոնավիրուսն աշխարհում. «պատերազմը» տեղափոխվում է փողոց

    Կորոնավիրուսից ամենաշատը տուժած 58 երկրները չնայած վիրուսի տարածմանը կարանտինը մեղմացնելու որոշում են կայացրել: Այլեւս հնարավոր չէ մարդկանց տներում պահել, տնտեսությունն էլ կոլապսի առաջ է կանգնում:

    21:37
    05.05.20
    Ավելին
  • Առողջապահական
    Կորոնավիրուսի դեմ «պատերազմի» առաջնագիծը

    Վարակակիրների մոտ 14 տոկոսը բուժաշխատողներ են: Առողջապահության նախարարը կիրակի պաշտոնական տվյալներ ներկայացրեց, ասելով որ դրանից խուսափել հնարավոր չէ, բժիշկներն անմիջապես վարակակիրների հետ են շփվում: Բժիշկների աշխատանքին հետեւելու, նրանց հետ խոսելու հնարավորություն անկախ լրագրողերը չունեն:

    21:37
    05.05.20
    Ավելին
  • Սոցիալական
    Կոմունալ խառնաշփոթ

    Պետական օգնության ծրագրերը իսկական գլխացավանք են դարձել որոշ քաղաքացիների համար: Կառավարության նկարագրած պահանջներով մարդիկ հայտեր են լրացնում, վստահ, որ հենց իրենք են շահառուն: Բայց համակարգը անհասկանալի պատճառներով մերժում է: Լինում է նաեւ հակառակը, հայտը հաստատում են, գումորը փոխանցում, հետո զանգում-ասում են, թե սխալվել են: Լուսավոր Հայաստանից պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը վստահ է, որ այս խառնաշփոթի պատճառն այն է, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում գոյություն չունի անապահովների բազա:

    21:36
    05.05.20
    Ավելին
  • Հասարակական
    Երկու պաշտոն՝ մեկ օրում. Արգիշտի Քյարամյանի «ռեկորդը»

    Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից ազատվելուց հետո, մեկ օրվա ընթացքում Արգիշտի Քյարամյանը նշանակվել է երկու պաշտոնի: Բայց, բարեբախտաբար, երկուսը միասին չի զբաղեցնի: Նա նախ նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, մեկ օր չանցած ազատվել եւ դարձել ԱԱԾ տնօրենի տեղակալ: Սա այս ժամին, մեր ունեցած վերջին տվյալն է:

    21:35
    05.05.20
    Ավելին
  • Հասարակական
    Ներողություն չխնդրող նախարարը

    Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենի հասցեին առողջապահության նախարարի գրառումը ցնցել է իրավապաշտպաններին: Ժաննա Ալեքսանյանը չի պատկերացնում, թե ինչպես կարող է բժշկի մասնագիտություն ունեցող մարդը նման չարությամբ խոսի մեկ այլ մարդու մասին: Արսեն Թորոսյանը երեկ Կարեն Վարդանյանի հիվանդությունը շահարկող գրառում էր արել, որ եթե քրոնիկ հիվանդություն ունեցող Վարդանյանը հանկարծ վարակվի կորոնավիրուսով, ելքը կարող է խիստ բացասական լինել:Կարեն Վարդանյանը պատասխանել է Արսեն Թորոսյանին: Վիրավորանքի համար իրավապահներին չի դիմի, իմաստ չի տեսնում:

    21:34
    05.05.20
    Ավելին
  • Հասարակական
    Հեռացող պատգամավորներ կա՞ն. Լիլիթ Մակունցը վաղն «ամեն ինչ» կասի

    Իսկ հնարավո՞ր է, որ խորհրդարանում էլ փոփոխություններ լինեն: «Իմ քայլը» խմբակցությունից միաբերան հերքում են մամուլում շրջանառվող լուրերը, թե որոշ պատգամավորներ շուտով հրաժեշտ են տալու մանդատներին: Անգամ պատգամավորների անուններ են նշվում, որոնց ասել են հավաքեք իրերը: Նրանց մեջ է նաեւ ԱԺ նախագահի թիմակից համարվող Աննա Կարապետյանը, որը ՀՀԿ-ական պատգամավորի օգնական է եղել:

    21:33
    05.05.20
    Ավելին