Լրահոս

2020-05-05
2020-05-04
  • Առողջապահական
    Հայաստանը «տնից դուրս է եկել»

    Հայաստանում այսօրվանից տեղաշարժի սահմանափակումներ չկան: Բացվել են գեղեցկության սրահները եւ բացօթյա սրճարանները, որտեղ ձեզ կսպասարկեն պարտադիր ջերմաչափումից հետո միայն: Այսօրվանից մեղմացող կարանտինը պահանջում է նաեւ խանութներ մտնել բացառապես դիմակներով:

    22:43
    04.05.20
    Ավելին
  • Հասարակական
    Ֆեյքերը ջնջում են ազատ խոսքը. Հայհոյող սպառնալիք

    Եթե կառավարության անդամն է իրեն թույլ տալիս մարդու հիվանդության մասին տեղեկությունները շահարկելով՝ թույն թափել կարծիք արտահայտող քաղաքացու վրա, ապա ի՞նչ սպասել անանուն ֆեյքերից: Նրանք հազարներով վխտում են տարբեր տեսանյութերի, հոդվածների «մեկնաբանություններ» բաժնում: Այնպես են գրոհում իշխանությանը հակառակ կարծիք արտահայտող մարդկանց վրա, որ նրանք երբեմն խնդրում են լրատվամիջոցից հեռացնել իրենց տեսակետը ներկայացնող հրապարակումը: Սա Նոր Հայաստանում, նոր խնդիրներ է առաջացնում մամուլի համար, որը երեկ նշում էր իր ազատության օրը եւ ի դեպ, շնորհավորանք չստացավ նախկին լրագրող վարչապետից:

    22:42
    04.05.20
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Փուլայի՞ն, թե՞ փաթեթային. ՀՀ ԱԳ նախարարի պատասխանը

    Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ըստ էության դեմ չէ արցախյան հիմնահարցի հանգուցալուծման փուլային տարբերակին, բայց նախընտրում է փաթեթայինը: Խորհրդարանում նրա խոսքից հասկանում ենք, որ իշխանությունը կարծես թե փաստաթուղթ է ստեղծում՝ փաթեթային ձեւաչափով:

    22:41
    04.05.20
    Ավելին
  • Իրավական
    Խաչատրյանը նպատակահարմար չի համարում կալանավորի կարգավիճակը

    Շաբաթվա սկզբին գործարք՝ ազատության դիմաց իշխանության սկանդալային առաջարկի մասին «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահն ասաց: Հիշում եք՝ Գուրգեն Խաչատրյանը հայտարարեց, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները «Յուքոմը» ոչ շահավետ պայմաններով օտարելու պահանջ են դրել իր առաջ, որի դիմաց խոստացել են քրեական հետապնդման չենթարկել: Ինքը չի համաձայնել: Եվ ահա մեկ շաբաթ անց, դատարանը Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու որոշում է կայացրել: ԱԱԾ-ն նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել:

    22:40
    04.05.20
    Ավելին
  • Սոցիալական
    Սոցիալական «վիճակախաղ»

    Անչափահաս երեխա ունեցող ծնողներից շատերը, որ մոտ երկու ամիս է՝ անգործ տանը նստած են, հույս ունեին կառավարությունից աջակցություն ստանալ: Սակայն, ինչպես երեւում է, պետական օգնությունը ոչ միշտ է հասնում նրանց, ովքեր դրա կարիքն իսկապես ունեն: Գումարները հոսում են նաեւ այնտեղ, որտեղ չպետք է գնան: Անսպասելիորեն սոցիալական ծրագրի շահառու է դարձել նաեւ բարձր աշխատավարձ ստացող պատգամավոր: Տեխնիկական խափանմա՞ն, թե՞ անփութության հետեւանքով են կառավարության սոցիալական աջակցության ծրագրերը վերածվում կորնա- վիճակախաղի:

    22:38
    04.05.20
    Ավելին
  • Առողջապահական
    Տնից դուրս գալու վտանգները. Կորոնավիրուսը դեռ Հայաստանում է

    Երեւանի փողոցներում այսօր գրեթե այնքան մարդ կար, որքան երեկ կամ առաջին օրն էր, երբ կարանտինի պայմանները դեռ չէին մեղմացրել: Քովիդ-19 փաստահավաք խումբը հայտարարում է, որ Հայաստանում մտցված սահմանափակումները ձեւական բնույթ են կրել: Եվ այդ մասին է վկայում օրեցօր վատթարացող կորոնա- վիճակագրությունը:

    22:37
    04.05.20
    Ավելին
  • Աշխարհ
    Անվտանգության պես կարեւոր կրթությունը

    Ի տարբերություն Իտալիայի Դանիան ու Գերմանիան բացել են նաեւ դպրոցները: Դեռ ապրիլի սկզբին դասերը վերսկսել են նաեւ Չինաստանում: ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաշվել է, աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայից հետո փակված դպրոցների 40 տոկոսը նորից բացվել է: Երկրները վախենում են, որ անկիրթ հասարակությունը վտանգավոր է պետության ապագայի համար:

    22:36
    04.05.20
    Ավելին
  • Իրավական
    Մինասյան-Վանեցյան-Փաշինյան. ՀՔԾ-ն ամեն բան կպարզի՞

    Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսանյութ-հայտարարության վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները գլխավոր դատախազությունը մշտադիտարկել է, ապա ուղարկել հատուկ քննչական ծառայություն: Մայիսի 2-ի տեսաուղերձում Մինասյանն ըստ էության հաստատել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի այն խոսքերը, որ վարչապետի հանձնարարությամբ ինքը մի անգամ հանդիպել է Վատիկանում մեր երկրի նախկին դեսպանին: Մինասյանը փակագծեր բացեց. իրեն առաջարկել են սիմվոլիկ գումամրի դիմաց՝ չներքաշել քրեական պատմությունների մեջ:

    22:36
    04.05.20
    Ավելին