Լրահոս

2020-05-01
  • Սոցիալական
    Փողը ստացիր կառավարությունից եւ տուր հարեւանիդ. Կոմունալ բանաձեւ

    Նոր Հայաստանում կոմունալ ճգնաժամը լուծելու հստակ քայլերի փոխարեն, իշխանությունը սրտառուչ բանաձևեր է առաջարկում: «Կոմունալ համերաշխության» բանաձև: Ըստ վարչապետի պարտավոր ենք գույքագրել մեր հարևանների կարիքները, և օգնել նրանց լուծելու կոմունալ ճգնաժամը: Այն մարդիկ, որոնք կոմունալները վճարելու համար պետության օգնության կարիքը չունեն՝ իրենց ստացած փոխհատուցումը, թող տան հարեւանին: Վարչապետ Փաշինյանի գաղափարի մասին ինչ են մտածում քաղաքացիներն ու փոքրիկ Արփին:

    22:23
    01.05.20
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ռոբերտ Քոչարյանը վիրահատության կարիք ունի

    Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:

    14:53
    01.05.20
    Ավելին
  • Հասարակական
    «Ծխով պատված» պատմություն. Ո՞ւմն է ՌԴ-ում կալանավորված օդանավը

    Հայաստանի քաղաքավիացիայի կոմիտեն Հայլուրին մեկնաբանել է Հայաստանից Աֆղանստան 40 տոննա ծխախոտ տեղափոխող ինքնաթիռի՝ Ռուսատանում կալանավորման մասին լուրերը: Այն, որ ծխախոստը մաքսանենգ ճանաչարհով է այնտեղ հասել ՊԵԿ-ն ու քաղավիացիայի կոմիտեն հերքում են: Ռուսական լրատվամիջոցները մանրամասներ ներկայացնում: Ինչպես կարող է այս խառը պատմությունը հայ-ռուսական դիվանագիտական սկանդալի պատճառ դառնալ, ու ինչ կապ ունի հայկական վտարանդի ծխախոտի բեռի հետ Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը:

    10:43
    01.05.20
    Ավելին
  • Հասարակական
    Ախտանշաններ չունեցող վարակակիրներին հնարավոր է տանը մեկուսացնեն

    Ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում գտնվողներին կառավարությունը առաջարկում է ուռենու ծառեր տնկել: Հանրապետության բարձրադիր գոտիների բնակչությանը գործադիրը հորդորում է դուրս գալ տներից ու գործ անել: Ամեն տնկված ծառի համար կվճարեն 50 դրամ: Կորոնավիրուսի դեմ ծառատունկով պայքարելու գաղափարը մերոնք, հավանաբար, Բելառուսից են ներմուծել: Այդ երկրի նախագահ Լուկաշենկոն էր այս շաբաթ մարդկան դուրս հանել սոճիներ տնկելու: Նախաձեռնությունը հետո շատերը քննադատեցին, որովհետև կարծում են անհնար է վերահսկել նույն տեղում հավաքված մարդկանց շփումը:

    10:42
    01.05.20
    Ավելին
  • Առողջապահական
    Երեւանը չի նստում տանը

    Իսկ Հայաստանում արդեն 3 օր է ինչ ապրում ենք ավելի մեղմ սահմանափակումներով: Կարելի է դուրս գալ զբոսնելու, հեծանիվ քշելու: Բայց Հայլուրի տեսախցիկը այսօր փողոցներում ու այգիներում հանդիպել է բազմաթիվ մարդկանց, որոնք առանձնապես կարիք էլ չեն ունեցել սպասելու կարանտինի մեղմացումներին:

    10:36
    01.05.20
    Ավելին
  • Իրավական
    Ալեն Սիմոնյանը գլխով հարվածել է

    Ազգային ժողովի փոխնախագահը, ամենայն անկեղծությամբ, ֆեյսբուքում պատմել է, թե ինչից հետո է որոշել գլխով հարվածել «Ադեկվադների» ղեկավարի քթին: Սիմոնյանը պդնում է, որ ինքն ընդամենը պատասխանել է Արթուր Դանիելյանի ոչ ավանդական ուղջույնին: Բայց, դեռ ոչ մի հստակություն չկա, թե ի՞նչ պատասխանատվության կարող է ենթարկվել պատգամավորական անձեռնմխելիություն ունեցող պաշտոնյան:

    10:35
    01.05.20
    Ավելին
  • Իրավական
    ԱԱԾ նախկին տնօրենը՝ օտարերկրյա գործակա՞լ

    Ալեն Սիմոնյանի նախկին ընկեր Արթուր Վանեցյանի մասին ինտրիգային հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանի աներորդին: Պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյբուքում հարց է տալիս, թե կարո՞ղ է մի օր պարզվել, որ Վանեցյանը պաշտոնից ազատվել է օտարերկրյա հատուկ ծառայության կողմից հավաքագրված լինելու պատճառով: Ավելի վաղ Վանեցյանը ասել էր, որ իր տեղեկությամբ, վարչապետ Փաշինյանն ամեն բան անում է՝ իր վրա քրեական գործ կարելու համար:

    10:34
    01.05.20
    Ավելին
  • Գավառ. Անպատասխան հարցեր՝ արյունալի գիշերից հետո

    Այժմ Հայաստանը ցնցած Գավառի սպանությունների մասին: Քրեական գործով ևս երեք մարդու ձերբակալելու որոշում կա: Մինչեւ այժմ ձերբակալվել էին 15-ը: 7 մարդ էլ բուժ-հաստատություններում է: Հիվանդանոցում վրիժառության թիրախ դարձած եղբայրների վիճակի մասին՝ բոլորը խուսափում են հստակ տեղեկություն հայտնել:Գավառի արյունոտ հաշվեհարդարներից հետո, սկանդալ է հասունանում նաև ոստիկանության շուրջ: Այսպես ասած՝ սորոսական շրջանակները, այդ թվում՝ պետական պաշտոններ զբաղեցնող,, միահամուռ պահանջում են ոստիկանապետի հրաժարականը:

    10:34
    01.05.20
    Ավելին
  • Աշխարհ
    Աշխարհը սովորում է ապրել կորոնավիրուսի հետ

    Ու վարակի դեմ հաղթանակը, իրոք, դեռևս խորհրդանշական է: Կարանտինի սահմանափակումները թուլացնելու առաջին փուլից հետո Եվրոպային սպառնում է վարակի ավելի սարսափելի ալիք: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել չշտապել:

    10:33
    01.05.20
    Ավելին
  • Իրավական
    Սիմոնյան-Դանիելյան ծեծկռտուքը եւ ապօրինի գույքի մասին օրենքը

    Ծեծկռտուքի փաստով քրեական գործ առայժմ չի հարուցվել, սակայն Հայաստանի գլխավոր դատախազը այսօր խորհրդարանում լրագրողներին ասել է, որ իր հանձնարարությամբ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հատուկ քննչական ծառայություն: Ալեն Սիմոնյանի կուսակիցները կարծում են, որ այս միջադեպը ուղիղ կապ ունի ապօրինի գույքի բռնագանձման օրենքի ընդունման հետ:

    10:32
    01.05.20
    Ավելին
  • Արցախ
    Արցախ. Միայն առաջ

    Փորքրիկ Համբարձումի ատամնացավին տեղյակ և նրա համար ատամնաբույժ փնտրող վարչապետից արդեն 10 օր է փորձագիտական համայնքը պարզաբանում է ակնկալում Լավրովի սենսացիոն հայտարարության մասին, թե Ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակն է բանակցությունների սեղանին: Ինչպես գիտեք, դա հերքել է Հայաստանի արտգործնախարարությունը: Եվ Արցախում դա ի գիտություն են ընդունել: Այսօր Ազգային ժողովի նիստում Բակո Սահակյանն ասել է, որ վերադարձ անցյալին չի լինելու:

    10:31
    01.05.20
    Ավելին