Լրահոս

2022-01-21
  • Img default alt hy
    Հայաստան
    Դաշնակ պապերս Լեռնահայաստան են ազատագրել. Լուսինե Բադալյան
    ՔՊ-ական պատգամավոր Լւոիսնե Բադալյանն այսր ԱԺ ամբիոնից ասաց, թե ոնց էլ չլինի ձեզանից իրեն գոնե մեկ անգամ հեռուստատեսությամբ տեսած կլինենք․ «1998թ․ մինչև 2018թ․ առանց դադարների և ամեն օր, այդ թվում նաև Երկիր մեդիայում եմ աշխատել։ Էնպես որ այս առումով ոչ թե պետք էր նեղվել, այլ ուղղակի փորձում ենք հակադարձել։ Արթուր Մանուկյանին, մեդիայում աշխատելով անհիշելի ժամանակներից, նրան ճանաչում եմ, ինչպիսի ազդեցություն և ինչպիսի ներաշխարհ ունի Արթուր Մանուկյանը։ Արթուր Մանուկյանի ներաշխարհը, որ բացահայտվեց այս ամբիոնից և որը նրա պատգամավորական գործունեության ընթացքում ծաղրուծանակի էր արժանանում ընդդիմադիր մեդիայի կողմից, որը նրան օր ու արև չէր տալիս։ Եվ նույնիսկ այն լրագրողները չէին ամաչում նրանից, որ չեն հասկացել Մանուկյան Արթուրի պատասխանը։ Այսինքն՝ ամաչելու փոխարեն որ չեն հասկացել պատասխանը, մարդիկ տեռորի էին ենթարկում այս անձնավորությանը, որ այսօր իր ամբողջ ներաշխարհւը բացեց բոլորիս առաջ, և ես վստահ եմ, որ շատ ուրախ ենք՝ ՀՌՀ գնալու է հենց այսպիսի մարդ, որ թեկուզ չունի այդ լիազորությունները, իր մտածելակերպով կկարողանա ինչ-որ բան փոխել։ Ի դեպ, Պարոն Մանուկյանը, որպես ՔՊ անդամ, անաչառության մասին էիք խոսում, ես կարծում եմ մեր կուսակցության բոլոր անդամները կարող են պնդել, որ նույնիսկ լինելով կուսակցության անդամ՝ Արթուր Մանուկյանը շարունակում է մնալ անաչառ և անհաշտ պայքարների մեջ, բոլոր այն քայլերի նկատմամաբ, որոնք գուցե ինչ-որ տեղ իր սկզբունքներին առաջին հայացքից դեմ են եղել։ Մենք ունենք լուրջ, անաչառ, արդար և սկզբունքային մի թեկնածու, որ վստահ ենք, որ մեզ համար դա չենք անում։ Դա անում ենք հանրության և մեդիայի հերթական կյանքի համար։ Պարոն Մանուկյանը շատ լավ ելույթ ունեցավ և շատ բաներ խոսեց։ Հատկապես կոչ արեց լրագրողներին, որպեսզի տեռորի դեմ միանան և պայքարեն։ Ես ուզում եմ կրկնել Արթուր Մանուկյանի հարցը, որը նա տվեց Գեղամ Մանուկյանին․ «Գեղամ ջան, դու ինձ ճանաչում ե՞ս»։ Պատասխանը այո է, որովհետև մենք միասին աշխատել ենք նույն հեռուստաընկերությունում, մենք միասին ծանր ժամանակներ ենք անցել, մենք միասին մեծ հաճույքով գնացել ենք Տիգրանակերտում նոր տարվա գիշեր ենք անցկացրել։ Մրսել ենք, լացել ենք ողջ գիշեր, արել ենք ամեն ինչ, ինչ-որ հնարավոր է։ Գեղամ Մանուկյանը դաշնակցության անդամ լինելով հանդերձ՝ իր երիտթևին, թերևս եթե ինքը չէր ուղարկել, իր գիտությամբ, իմ պատուհանների տակ գոռում էին թուրք։ Վիրավորելով իմ որդիներին, որոնք հիմա գնալու են բանակ։ Այքանով չբավարարվելով՝ գնում էին իմ ծնողների պատուհանների տակ էին գոռում, որ ձեր դուստրը թուրք է, երբ իմ ծնողների պապերը եղել են դաշնակցական, ազգային հերոսներ և Լեռնահայստան են ազատագրել։ Ինձ ահամար սա աբսուրդ է։ Ես առավել քան վստահ եմ, որ ժամանակն ամեն ինչ վաղ թե ուշ կգցի իր տեղը։ Հանրության մի խավ կա, որ ինչ-որ բանի չի հասել, երբ անընդհատ սոցիալական մեդիաներում ես, իմ գործընկերուհիներին գրում են՝ թուրք, փողոցային, մենք դրանից այդպիսին չենք դառնում, մենք մեր ճանապարհով գնալու ենք և տեղ ենք հասնելու։ Երբ խոսում ենք մշակութային միջոցառումների որակի մասին, խնդրում եմ հանրությանը համեմատի մինչև 2018թ․ պետական միջոցառումների որակն ու բովանդակությունը 2018թ․ հետո, և կտեսնի ահռելի տարբերություններ։ Պատճառն այն է, որ մենք այսպիսի մարդկանց ենք ընտրում, որոնք մշակույթը կրում են իրենց մեջ, որոնք մշակույթում ունեցել են մեծագույն հաջողություններ։ Ուզում եմ մի բան ասել։ Մենք 3-4 օր էստեղ քննարկում էինք բանագնացի վերաբերյալ նա գործակալ է , գործակալ չէ։ Պարոն Ռուբինյան եկեք մի օր ամենայն մանրամասնությամբ այս ամբիոնից հանրության, ամբողջ աշխարհի առաջ բացահայտեք Հայաստանի թույլ և ուժեղ կողմերը։ Մի հատ թող հակառակորդը իմանա՝ որտեղից ենք թույլ, որպեսզի իմանա՝ որտեղից հարվածի»։
    15:57
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Խորհրդարանական սելֆի
    ՔՊ-ականներ Անդրանիկ Քոչարյանը և Արփի Դավոյանը Ազգային ժողովից սելֆի են հրապարակել։
    14:57
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կենդանաբանական այգում մշտապես գրանցվում են կենդանիների բնականոն անկումներ և ծնունդներ. պարզաբանում
    Կենդանաբանական այգում մշտապես գրանցվում են կենդանիների բնականոն անկումներ և ծնունդներ, որոնց վերաբերյալ հաշվետվությունները պարբերաբար ներկայացվում են լիազոր մարմիններին,ասված է կենադանաբանական այգու տարածած պարզաբանման մեջ: «Վերջին ամիսներին կենդանիների՝ կասկածելի պատճառներով անկումներ չեն գրանցվել, բացառությամբ 2 սպիտակագլուխ և սև անգղերի, որոնց մասնագիտական ուսումնասիրությամբ հայտնաբերված պատկերը բնորոշ է քրոնիկ թունավորմանը։ Վերջնական եզրակացության համար կենդանու նմուշներն ուղարկվել են լաբորատոր թունաբանական անալիզների, որի պատասխանից հետո միայն հնարավոր կլինի ունենալ ավարտական եզրակացություն: Լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ ոչ արժանահավատ «աղբյուրներին» հղում տալով՝ չստուգված, իրականությանն անհամապատասխան տեղեկություններ տարածելուց»,- ասված է պարզաբանման մեջ:
    14:55
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Բանակցությունները ոչ թե հայ-թուրքական են, այլ՝ հայ-թուրք-ադրբեջանական. պատգամավորը հանրությանը դիմադրության կոչ արեց
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի կարծիքով՝ պրոսեցը, որը նախաձեռնել է Թուրքիան ու որում հայտնվել է Հայաստանը, բերելու է ոչ պակաս կատաստրոֆիկ արդյունքների, ինչը տեսանք հայ-ադրբեջանական հարաբերություններում: «Հիմա կիրթ ու կառուցողական է հռչակված Էրդողանը, տարածվում է տեսակետ, որ դրական ու կառուցողական մթնոլորտում է տեղի ունենում հայ-թուրքական գործընթացը ու դա այն պայմաններում, երբ Թուրքիան պաշտոնապես չի թաքցրել իր նպատակները»,- Ազգային ժողովում հայտարարեց պատգամավորը: Թևանյանը նշեց, թե իրենք կողմ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների, բայց դեմ են թուրքական նախապայմաններով վարվող այս բանակցային գործընթացին, որը ներկայացնում է Հայաստանը դեպի պարտություն տարած իշխանությունը ու, որը չունի լեգիտիմություն այն առումով, որ բանակցությունները ոչ թե հայ-թուրքական են, այլ՝ հայ-թուրք-ադրբեջանական: «Թուրքիան հայտարարել է, որ Ադրբեջանը ևս ներգրավված է լինելու, Ադրբեջանի կարծիքը 100 տոկոս հաշվի է առնվելու գործընթացում»,- նշեց Թևանյանը: Ըստ պատգամավորի՝ ինչպես որ Արցախի Հանրապետության նավը տարան վթարի ու եղավ խայտառակ ողբերգական արդյունքներ, նույն պրոցեսը սպասվում է հիմա Հայաստանի Հանրապետության դեպքում: «Հայաստանը պետք է ունենա նոր բանակցող, ինչը ենթադրում է նոր իշխանություն, նոր թիմ, նոր գաղափարներ ու այս առումով մենք որևէ կերպ չենք կարող աջակցել մի գործընթացի, որը արդեն իսկ կատաստրոֆիկ արդյունքերի բերել է Արցախի հետ կապված հարցում, Հայոց ցեղասպանության հետ կապված հարցում ու դրա հետևանքները դեռ երևալու են»,- ասաց Թևանյանն ու հանրությանը կոչ արեց դիմադրության:
    14:21
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մոսկվան կոչ է անում՝ որքան հնարավոր է շուտ սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման աշխատանքները
    Մոսկվան կոչ է անում՝ որքան հնարավոր է շուտ սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման աշխատանքները, այս մասին ասում են ՌԴ ԱԳՆ-ից։ «Մենք հետևողական ջանքեր ենք գործադրում Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը կարգավորելու համար, որտեղ, ցավոք, ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում զենքի կիրառման միջադեպեր, լինում են մարդկային զոհեր։ Անհրաժեշտ է շուտափույթ ձևավորել և սկսել ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքը։ Մենք պատրաստ ենք խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին այս գործընթացում»,- ընդգծել են նախարարությունից։ Դիվանագիտական ​​առաքելություն իրականացնողները հավելել են, որ Ռուսաստանը նույնպես ակտիվորեն ներգրավված է գերիների վերադարձի գործում։ 2020 թվականի դեկտեմբերի 2-ից ռուս խաղաղապահների միջնորդությամբ ընդհանուր առմամբ վերադարձվել է 146 պահվող անձ՝ 127-ը հայկական կողմին, 19-ը՝ ադրբեջանական, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
    14:17
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
    ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Քուչակ-Ծաղկաշեն, Շիրակի մարզի Եղնաջուր-Զարիշատ ավտոճանապարհները, իսկ Լոռու մարզի Սպիտակի ոլորանները՝ բեռնատարների համար։ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    14:06
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արմինե Ադիբեկյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվելու և միացվելու է նախորդին. Ռուբեն Մելիքյան
    Որևէ կասկած չկա, որ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, Երեւանի ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Մեր պատկերացմամբ նոր քրեական գործ է հարուցվելու և միացվելու է նախորդ քրեական գործին «ծանր վիրավորանք» հասցնելու համար 137.1 հոդվածի 2-րդ մասը դառնալու է 137․1 հոդվածի 3-րդ մաս և էապես ավելանալու է տուգանքի չափը՝ մինչև 3 մլն դրամ և նախատեսված է նաև կալանքը՝ որպես պատիժ՝ 1-3 ամիս ժամկետով»,- ասել է նա։ Ռուբեն Մելիքյանը հիշեցրել է, որ օրենքն ընդունվել է միայն ՔՊ-ի քվեարկությամբ, հենց ՔՊ-ին վիրավորանքներից պաշտպանելու համար։ «Շատ սիմվոլիկ թվով հոդվածը, 37-ը այնտեղ պիտի լիներ, ունի 3 մաս։ Երկրորդ մասը վերաբերում է պաշտոնատար անձանց գործունեության հետ կապված վիրավորանքին, 3-րդ մասը պարբերաբար ծանր վիրավորանք ներկայացնելուն»,- ասել է նա։ Ռուբեն Մելիքյանն ընդգծել է, որ Արմինե Ադիբեկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք չի հասցրել, քանի որ հենց Փաշինյանը իր գրքում խոսել է այդպես, և Արմինե Ադիբեկյանը գրածն է մեջբերել։ «Գուցե ինչ-որ մեկը դիմի մեր իրավապահներին, որպեսզի ծանր վիրավորանքի հոդվածով գործ հարուցվի Իլհամ Ալիևի դեմ․ նա շատ ավելի լուրջ հայտարարություններ է անում, գուցե հարուցվի, գուցե նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարվի»,- ասել է նա։ Ռուբեն Մելիքյանի դիտարկմամբ՝ վաղ թե ուշ միազգային կառույցները այս իրավիճակին արձագանքելու են, քանի որ գործերի ծավալը մեծ է․ երեկ «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը ևս հրավիրվել էր իրավապահների կողմից, ընդորում՝ քաղաքական գնահատական տալու համար, քանի որ գրառել էր այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ազգակործան քաղաքականություն է վարում։ «Սա եվրոպական հայտարարված արժեքների ոչ թե կարմիր, այլ ուլտրակարմիր գծերի հատում է»,- շեշտել է Մելիքյանը։
    13:53
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վլադիմիր Գասպարյանի գործով հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում․ «ՀՐԱՊԱՐԱԿ»
    Գլխավոր դատախազության և Հակակոռուպցիոն կոմիտեի միջև վեճը՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի քրեական գործի հետ կապված, բացահայտեց այդ երկու գերատեսչությունների հակասությունները։ Կոմիտեն կարծում է, որ ավարտել է կոռուպցիոն 6 տարբեր հոդվածներով մեղադրվող 63-ամյա գեներալ-լեյտենանտի գործի քննությունը, և այն կարող է մտնել դատարան, մինչդեռ գործը վերահսկող դատախազը հակառակ կարծիքին է՝ մեղադրականը չի հաստատել, այլ առարկություններով վերադարձրել է նախաքննության մարմնին։ Հակակոռուպցիոն կոմիտեից էլ հայտարարում են, թե գործի քննությունը շարունակելու դատախազության որոշումն անհիմն է և անօրինական, և պատրաստվում են բողոքարկել դատախազի որոշումը՝ վերադաս դատախազին։
    13:26
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր նշանակում է կատարվել քննչական կոմիտեում
    ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Կամո Վրեժի Շառոյանը 2022 թվականի հունվարի 21-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ։
    13:11
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նախարարը խոչընդոտում է երիտասարդ զույգերին ամուսնանալ. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Հայաստանում հարսնացուներն ու փեսացուները հայտնվել են նոր խնդրի առաջ, չգիտեն՝ ամուսնանան, թե ոչ: Պատճառը առողջապահության նախարարի հրամանն է, ըստ որի՝ հունվարի 22-ից արգելվում է չպատվաստված ու չթեստավորված մարդկանց մուտքը սննդի ու ժամանցի վայրեր. ով պատվաստված չէ կամ չունի բացասական պատասխանով քովիդ թեստ, նրա մուտքը ռեստորան, սրճարան, թանգարան ու ժամանցի այլ վայրեր կարգելվի։
    13:03
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դժվար է հավատալ տեսածին, որ կոռուպցիան «ծվարել» է Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակի պատի տակ. Ղազարյան
    Հետաքրքիր է իմանալ, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում ում է սպասարկում բրիտանական պետական համարանիշներով այդ թանկարժեք ավտոմեքենան։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը . «Դժվար է հավատալ տեսածին, որ կոռուպցիան «ծվարել» է Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակի պատի տակ 5, 10, 15, 20 կամ ավելի դոլար կաշառքով ԵՊՀ վերացական ֆակուլտետի պատերի տակ ծվարած մարդկանց մասին հեգնանքով և չհիմնավորված մեղադրանքով խոսացող ՀՀ վարչապետ Նիկոլի Փաշինյանի ղեկավարած կառավարության շենքի բակում, որը ըստ նույն վայրում տեղադրված ցուցանակի, նախատեսված է միայն վարչապետի աշխատակազմի ավտոմոբիլների համար, անմիջապես շենքի կենտրոնական մուտքի դիմաց, օրինականությունը հսկող ոստիկանական մեքենայի և անհասկանալի մեկ այլ ամենագնացի հարևանությամբ, 2022 թվականի հունվարի 20-ին «ծվարել» է բրիտանական պետհամարանիշներով Porsche Panamera 4S մոդելի մի ավտոմեքենա, որի բազային գինը սկսում է մոտ 100.000 դոլարից և կարող է հասնել մինչև մի քանի հարյուր հազարի։
    12:56
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Հայելային հետքաշում» ասածը մերկապարանոց, անիմաստ խոսակցություն է. Սեյրան Օհանյան
    Ի՞նչ է նշանակում հայելային հետ քաշվել, մենք արդեն մեկ անգամ կառավարության ղեկավարի բանավոր ցուցմամբ պատերազմական գործողությունները կանգնելուց հետո հետ ենք քաշել մեր զորքերը Սյունիքի հատվածում, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Դրանից հետո հակառակորդը եկավ, կանգնեց սահմանին, սադրանքներ կազմակերպվեց և մխրճվեց մեր տարածք։ Ի՞նչ է նշանակում հայելային հետ քաշվել, որտեղ ամբողջ սահմանով մեկ, թե այն հատվածում, որտեղ հակառակորդը մխրճվել է։ Եթե այն հատվածներում, որտեղ հակառակորդը մխրճվել է մեր հատված, ապա հակառակորդն ինքը պետք է միակողմանի հետ քաշվի և այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ պետք է իրականացնեն մերոնք», - ասաց Սեյրան Օհանյանը։
    12:50
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Դուք տեռորի զոհ եք դառնում»․ Գեղամ Մանուկյանը՝ լրագրողական համայնքին
    Ազգային ժողովում, այսօր՝ հունվարի 21-ին, Հեռուստատեսության և ռադիոյի Հանձնաժողովի անդամի թեկնածու Արթուր Մանուկյանի թեկնածության հարցը քննարկելիս «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը ներկայացրեց հանձնաժողովի անդամի պարտականությունները, գործառույթները և նկատեց, որ մնացալ բոլորի հետ այս հանձնաժողովը կապ չունի: «Հեռուստատեսության և ռադիոյի Հանձնաժողովը խմբագրական քաղաքականության իրավունք չունի: Հանձնաժողովն իրավունք չունի որոշել, թե հեռուստատեսությունն ինչպես է լուսաբանում ԱԺ նիստը: Երկու օր է, մենք լսում ենք մեր լեզվական մշակույթի, մեր մշակույթի քարոզչության, մեր հայրենի եզերքների մասին բազմաթիվ խոսքեր, շատ ճիշտ խոաքեր: Ասվում է՝ ես հույս ունեմ, որ դուք այդ ամենը կարող եք անել: Չի լինելու, գնալու են մեր գործընկերները դառնան Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ, բայց այդ գործառույթները չունեն:
    12:40
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Fly Arna-ում նշանակումներ են եղել․ տնօրենների խորհուրդն անդամներ ու նախագահ ունի
    Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերության համատեղ «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունում տնօրենների խորհրդի անդամներ ու նախագահ է նշանակվել։ Ընկերության տնօրենների խորհուրդը բաղկացած է 5 անդամից՝ Դավիթ Փափազյան՝ ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն, էդուարդ Մկրտչյան՝ ԱՆԻՖ-ի գործառնական տնօրեն, Ադել Ալի՝ Էյր Արաբիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, Հուսամ Ռայդան` Էյր Արաբիա ընկերության տնօրեն, Նիկո Բուշհոլց` փորձագետ, անկախ անդամ։ Նրանցից յուրաքանչյուրը նշանակվել է 3 տարի ժամկետով։
    12:36
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը ՄԻՊ-ի թեկնածուին ազատել է պաշտոնից
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանին ազատել է արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։ Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov հարթակում։
    12:22
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՊԵԿ պաշտոնյաներին առաջարկել են ՔՊ անդամ դառնալ․ «ԺՈՂՈՎՈՒՐԴ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի՝ համակարգում իրականացրած պաշտոնանկությունների մասին մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է:
    12:15
    21.01.22
    Ավելին