Լրահոս

2022-01-22
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայրը ննջասենյակում հայտնաբերել է որդու դին
    Այսօր՝ հունվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ից 12։00-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա։ Գագիկ Շամշյանը հայտնում է, որ մահացածը նույն շենքի բնակիչ, 38-ամյա Լևոն Գ-ն էր, ում այդ վիճակում հայտնաբերել է հայրը, երբ մտել է ննջասենյակ ու անկողնում նկատել է որդուն՝ խոհանոցային դանակով ինքն իրեն խփած վիճակում։ Հայրն ահազանգել է շտապօգնություն, ժամանած բժիշկներն արձանագրել են որդու մահը։ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ամիսներ առաջ էր վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից, զբաղվում էր շինարարական գոծերով։
    16:06
    22.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պոլիկլինիկաներից մեկում գողություն է կատարվել․ ոստիկանություն
    Հայաստանի ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրու Շիրակացու փողոցի պոլիկլինիկայում գողացել են այցելուներից մեկի՝ միջանցքի աթոռին դրված հեռախոսը:
    15:47
    22.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Մամուլի տեսություն 22.01.2022
    Մամուլի տեսություն 22.01.2022
    15:37
    22.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վագոն-տնակի մեջ հայտնաբերվել է ցրտահարված տղամարդու դի
    Այսօր՝ հունվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Աթոյան անցուղի 12/3 շենքի դիմաց գտնվող տարածքում տեղադրված վագոն-տնակում տղամարդու դի կա։ 
    15:18
    22.01.22
    Ավելին
  • Հասարակական
    «Կարմիր խաչն» ամենագնաց մեքենայով չի կարողացել սնունդ հասցնել Սյունիքի գյուղեր
    Կարմիր Խաչն ամենագնաց մեքենանայով չի կարողացել սնունդ հասցնել Բարձրավան։ ԱԻՆ-ի և ԱԱԾ-ի սահմանապահ զորքերն են սնունդ հասցրել Սյունիքի գյուղեր։
    15:07
    22.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Լուսանկարներ Սուրեն Պապիկյանի հարսանիքից
    Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի հարսանիք է: Պսակադրությունը տեղի է ունենում Գեղարդում: Սիրով շնորհավորում ենք հրաշք զույգին ցանկանալով անսահման սեր և երջանկություն Orer.am-ը ներկայացնում է լուսանկարներ պսակադրությունից.
    14:46
    22.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    27-ամյա փոխնախարարը իր ամուսնու ղեկավարն է դարձել
    Երեկ՝ հունվարի 21-ին, Արդարադատության փոխնախարար է նշանակվել Արփինե Սարգսյանը։ «Oragir.news»-ը գրում է, որ նախքան փոխնախարար դառնալը Սարգսյանը զբաղեցրել է արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետի պաշտոնը․ «Նոր փոխնախարարը ընդամենը 27 տարեկան է։ Նրա ամուսինը՝ Արշակ Վարդապետյանը ևս աշխատում է արդարադատության նախարարությունում, նա իր ֆեյսբուքյան էջում նշել է,որ նախարարությունում կոորդինատոր է աշխատում։ Ստացվում է, որ փոխնախարար նշանակված Արփինե Սարգսյանը իր ամուսնու ղեկավարն է»։
    14:36
    22.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Պուտինն ու Փաշինյանը հեռախոասազրույց են ունեցել
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել են հեռախոսով, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները, այդ թվում ՝ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ կապված հարցեր: Նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) գծով աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը։ Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի ընթացիկ նախագահությունը` քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում հետագա փոխգործակցության հեռանկարները: Նիկոլ Փաշինյանի խնդրանքով Ռուսաստանի նախագահը հակիրճ տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության երաշխիքների շուրջ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ բանակցությունների ընթացքի մասին:
    14:07
    22.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի պետական նախարարը համագործակցության ծրագրեր է քննարկել «Ջենեսիս Արմենիա» կենտրոն-հիմնադրամի պատվիրակության հետ
    Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 21-ին ընդունել է «Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային կենտրոն-հիմնադրամի պատվիրակությանը՝ Աբրահամ Գասպարյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Պետական նախարարը ողջունել է կենտրոնի կողմից Արցախում իրականացվող ծրագրերը և կարևորել հատկապես երկարաժամկետ ու ինստիտուցիոնալ զարգացմանը միտված ծրագրերի շարունակականությունը:
    14:06
    22.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կրասնոդար-Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները հետաձգվել են
    Կրասնոդար-Երևան չվերթը հետաձգվել է։ «Զվարթնոց» օդանավակայանից հայտնում են, որ Կրասնոդարից օդանավը Երևան կժամանի ոչ թե 12։50-ին, այլ 15։10-ին։ Երևանից Կրասնորդար մեկնումը կլինի ոչ թե 13։50-ին, այլ 16։00-ին։ Չդադարող ձյան առատ տեղումների պատճառով Կրասնոդարի միջազգային օդանավակայանը փակ է։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։ Oդանավակայանն այս պահին մաքրվում է ձյունից։ Նշվում է, որ միայն անցած գիշեր հետաձգվել է 15 չվերթ։
    13:25
    22.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Առնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվել
    Ամերիկացի աշխարհահռչակ կինոդերասան Առնոլդ Շվարցենեգերը Լոս-Անջելեսում վթարի է ենթարկվել, հայտնում է «TMZ»-ն։ Ըստ տեղեկատվության՝ Շվարցենեգերի GMC Yukon-ը բախվել է Toyota Prius-ին, կինոդերասանի տանից մի քանի կիլոմետր հեռավարության վրա։ Ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն՝ վթարի մեղավորը Շվարցենեգերն է, ով լուսացույցի կարմիր լույսի տակ շրջադարձ է կատարել։ Շվարցենեգերը չի տուժել, իսկ մարդատար մեքենայի մեջ գտնվող կինը հոսպիտալացվել է։
    13:12
    22.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի դեպքերն աճում են
    Թայվանի կառավարությունը կարգադրել է խստացնել հսկողությունը՝ օմիկրոն շտամի ներքին փոխանցման դեպքերի աճի պատճառով, հայտնում է «Reuters»-ը: Ըստ Թայվանի կառավարության՝ անհրաժեշտ է գործել հիմա՝ կանխելու դեպքերի մեծ թվով ավելացումը, ծանրաբեռնվածությունը, չնայած ընդհանուր թվերը մնում են բավականին ցածր: Ամիսներ շարունակ վիրուսի քիչ դեպքերից հետո ամսվա սկզբից Թայվանում COVID-19-ի տեղական դեպքերի փոքր աճ է գրանցվել, գրեթե բոլորը օմիկրոն շտամի դեպքեր են, որը պայմանավորված է միջազգային օդանավակայանի աշխատողների՝ ժամանած ուղևորներից վարակվելու հետ:
    12:51
    22.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նախկին նախարարները հոգեբուժարաններով չեն զբաղվել. Արման Թաթոյան
    Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է Հայաստանի հոգեկան առողջության կենտրոնների վիճակը՝ համեմատելով այն 2017-ին ՄԻՊ-ի գրասենյակի կողմից կատարած ուսումնասիրությունների հետ։ «Ցավոք, մեծ հաշվով գործնականում վիճակը նույնն է՝ սկսած կառավարության մակարդակով ոչ ճիշտ պետական քաղաքականությունից մինչև անփույթ վերաբերմունք հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ։ Արձանագրեմ, որ ինչ դրական փոփոխություն եղել է, կա՛մ դրվագային է, կա՛մ կապված է առողջապահության գործող նախարարի հետ, որովհետև նախկինում այս նախարարության մակարդակով զարգացումներ չենք ունեցել։ Իսկ միայն այս ժամանակահատվածում ոլորտը կարգավորելու համար ընդունվել է 12 ակտ»,- ասել է Թաթոյանը։ ՄԻՊ-ն այցելել է Սևանի ու Ավանի հոգեկան առողջության կենտրոններ, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր, Վարդենիսի հոգենյարդաբանական տուն-ինտերնատ։ Այցելող խմբերում եղել են ՄԻՊ աշխատակիցներ, հոգեբույժներ, հոգեբաններ, սոցաշխատողներ, իրավաբաններ։ Խմբերն արձանագրել են կենտրոններում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ՝ կեղծված ստորագրություններ, մարդկանց հարկադիր կերակրում, սենյակների փակում և այլն։
    12:14
    22.01.22
    Ավելին
  • Արցախ
    Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել
    Հունվարի 21-ին կատարվել է 73 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 35 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 23-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1334 քաղաքացու հետազոտություն, որից 99-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
    12:00
    22.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Այսօրվանից ուժի մեջ են մտնում կորոնա նոր սահմանափակումները
    Այսօրվանից ուժի մեջ են մտնում հանրային և ժամանցի վայրեր այցելությունների նոր սահմանափակումները։ ՀՀ առողջապահության նախարարի թիվ 02-Ն հրամանի` հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների, մարզասրահների հաճախորդները, գրադարանների, թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները տվյալ վայր մուտք գործելիս պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։ Տվյալ պահանջը չի վերաբերում հղիներին, բացարձակ հակացուցում ունեցողներին և նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացածներին, որոնք ունեն մինչև 90 օրվա վաղեմության ՊՇՌ հետազոտության դրական արդյունք։
    11:28
    22.01.22
    Ավելին
  • Առողջապահական
    1 օրում արձանագրվել է մահվան 1 դեպք
    Հունվարի 22-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 940 նոր դեպք: Կատարվել է 5812 թեստավորում, առողջացել՝ 127 քաղաքացի: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 350 897 դեպք, որոնցից 334 109-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 7242 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8026 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1520 է. նախորդ օրվա ընթացքում արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։: Ընդհանուր կատարվել է 2 669 792 թեստավորում։
    11:18
    22.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենա
    Հունվարի 20-21-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 39 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Գավառ և Սևան, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան քաղաքներում, Տաթև գյուղում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Հարթավան գյուղում, Կոտայքի մարզի Աբովյան, Ծաղկաձոր և Չարենցավան քաղաքներում, Առինջ, Ջրվեժ գյուղերում, Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքներում և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիա, Աշոցք, Ախուրյան, Շիրակ գյուղերում, Քուչակ-Ծաղկաշեն, Գետափ-Մարտունի, Երևան-Մեղրի, Ամասիա-Ցողամարգ, Ապարան-Լուսագյուղ, Ապարան-Սարալանջ ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենա և 80 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
    10:42
    22.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գորիս-Սիսիան և Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածներում բուք է. ԱԻՆ
    ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, իսկ Սյունիքի մարզի Տաթև-Շինուհայր ավտոճանապարհը՝ կցորդիչով բեռնատարների համար, տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի է Շիրակի մարզի Եղնաջուր-Զարիշատ ավտոճանապարհը։ Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան և Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածներում բուք է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    10:30
    22.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Պարտվածների «հաղթանակը» սեփական ժողովրդի նկատմամբ. «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է․ «Այս շաբաթ սկսվեց ԱԺ հերթական նստաշրջանը, որը ցույց տվեց, թե ինչ մակարդակի խորհրդարանի հետ գործ ունենք։ Խոսքը մասնավորապես վերաբերում է իշխանական ուժը ներկայացնող խմբակցությանը, որի ներկայացուցիչներից շատերը նորից ի ցույց դրեցին իրենց ցինիզմն ու «մակարդակը»: Ավելի ստույգ՝ վերջինիս բացակայությունը։ Եղան նաև հրահրումների փորձեր, որոնց նպատակն էր ընդհարումներ ու բախումներ ստեղծել խորհրդարանում, ու արդեն շոուն ապահովված կլիներ։ Հասկանալի է՝ բովանդակային ասելիք չկա, մյուս կողմից՝ հասկանում են, որ «փողոցային» մակարդակի, մանիպուլ յացիաների, բամբասանքի գծով իրենք անգերազանցելի են, դրա համար էլ «քայլողներն» այսպիսի գործելակերպ են որդեգրել ու աշխատում են այս դաշտ ներքաշել նաև ընդդիմությանը։ Բանական ցանկացած մարդ կհաստատի, որ նման պահվածքը անամոթության գագաթնակետն է, քանի որ արժանապատվություն ունեցողները խայտառակ կապիտուլ յացիայից հետո կամաչեին անգամ գլուխները բարձրացնել ու ամեն անգամ ներողություն կխնդրեին հայ ժողովրդին զրկանքների ենթարկելու համար։ Բայց դե, մենք խոսում ենք այլ մարդու ու այլ «թիմի» մասին: Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ «քայլողների» խմբակցությունում, առավել ևս՝ կառավարությունում նույնիսկ զուգարան չեն գնում առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության: Իսկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը մեկ անգամ ևս հաստատեց նշյալը, ընդ որում՝ ոչ միայն Փաշինյանի՝ էկոնոմիկայի նախարարի հետ կապված հայտարարության առումով, այլև հենց իր՝ նշյալ «թիմի» շեֆի պահվածքի: Իսկ ի՞նչ են ասում Նիկոլն ու մնացած բոլոր «նիկոլները»: Նրանք իրենց անզուսպ պահվածքով ու շինծու վստահությամբ փաստացի ասում են՝ «ինչ անում ենք, լավ ենք անում», կամ՝ «ինչպես կուզենք, այնպես էլ կվարվենք»։ Դե, համարյա նույն տրամաբանությամբ, որ ժամանակին Փաշինյանն ասում էր՝ «ինչ որ պետք է, այն էլ բանակցում ենք»։ Հետևանքները տեսանք: Ու հիմա չափազանց անհանգստացնող է, երբ իշխանության ղեկին հայտնվածները նորից նույն ոճին են անցել: Մի խոսքով, ստացվում է, որ իրենց համար ժողովուրդը, ինչպես ասում են, «եղած, չեղած՝ մի հաշիվ է», կարևորն իրենց նպատակներն են, պաշտոններն ու ցանկությունները, թեպետ նույն Նիկոլի ելույթների մեծ մասում դարձյալ շահարկվում է այդ նույն ժողովրդի անունը։ Թեպետ՝ հիմա մի փոքր ավելի քիչ, հատկապես ԱԺ և ՏԻՄ ընտրություններից հետո: Բանն այն է, որ մի կողմից՝ այդ ժողովուրդը դեռևս իրեն պետք չէ, դե, գուցե մինչև հանրաքվե, մյուս կողմից՝ այդ նույն «հպարտ ժողովրդից» Նիկոլը նեղացած է, քանի որ հիանալի հասկանում է, թե ինչի արդյունքում է ԱԺ ընտրություններում մեծամասնություն ստացել, իսկ ՏԻՄ ընտրություններում էլ, հասկանալի է, ձախողվել է ամբողջությամբ: Մի խոսքով՝ Նիկոլը կորցրել է նաև էլեկտորատը, ու հիմա նա այլևս ո՛չ սիրում է, ո՛չ էլ խոնարհվում է «հպարտ քաղաքացիների» առաջ: Անկեղծ ասած՝ նախկինում էլ չի սիրել, ուղղակի այդպես է պետք եղել: Ավելին, ներկայումս Նիկոլն ու իր «թիմը» անթաքույց ցույց են տալիս, որ 2018 թվականին պարզապես կարողացել են մանիպուլացնել և հաղթել ժողովրդին, հիմա էլ շարունակում են իրենց հաղթարշավը՝ ճանապարհին կանգ չառնելով ոչնչի առջև, նույնիսկ հպարտանալով, թե ինչքան շատ են եղել տուգանվողները: Փաստորեն, լավ էլ «տուգանքի մատերիալ» է «սիրելի ժողովուրդը»: Սա արդեն վաղուց լիովին օրինաչափություն է դարձել: Օրինակ՝ վերջերս, երբ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց առողջապահության նախարարի հրամանում տեղ գտած՝ ՊՇՌ հետազոտություն անցնելու համար վճարելու հետ կապված ձևակերպումը, ապա դրանից հետո առողջապահության նախարարությունը հայտարարեց, թե այդ որոշումն իրենց հաղթանակն է։ Եթե խոսվում է հաղթանակի մասին, ապա առաջին հերթին հարց է առաջ գալիս՝ ո՞ւմ նկատմամբ։ Պատասխանը պարզ է՝ իրենց ընդդիմախոսների, իսկ իրականում՝ սեփական ժողովրդի նկատմամբ։ Ուշադրություն դարձրեք. սա այն իշխանությունն է, որ հայտարարում էր, թե հող է ժողովրդի ոտքերի տակ և յուրաքանչյուր հարց քննարկելու է ժողովրդի հետ: Զավեշտալի կլիներ այս ամենը, եթե այսքան տխուր չլիներ... Կարճ ասած՝ այս իշխանություններն ինչպես ցանկանում, այնպես էլ վարվում են ժողովրդի հետ, հաղթանակ են տանում սեփական ժողովրդի նկատմամբ, ու, եթե պետք լինի, ապա Փաշինյանը կարող է հանգիստ, առանց աչքն անգամ թարթելու ներկայացնել, որ այդ ամենը իրենք կատարում են «ժողովրդի անունից» ու ամենակարևորը՝ «ժողովրդի համար»։ Հա, ու անպայման հավելելով՝ «ինչ ուզում, այն էլ անում ենք»: Էլի ձեզ համար, սիրելի՛, թանկագի՛ն «հպարտ քաղաքացիներ», որ գնալով ավելի աղքատ եք դառնում, իսկ իշխանավորները վայելքների մեջ են: Դուք չեք հասկանում, իշխանությունը ձեզ անպայման պետք է հաղթի, այդպես է պետք: Ոչինչ, որ նրանք պարտվել են պատերազմում, ոչինչ, որ դարձել են հազարավոր հերոսների զոհվելու պատճառ, ոչինչ, որ մեր հայրենիքի զգալի մասի կորստի պատճառ են դարձել, ոչինչ, որ երկիրը հասցրել են անդունդի պռնկին, ոչինչ, որ թշնամու հոխորտանքների դեմ դարձել են «կուռկուռի ձագ», ոչինչ, որ անզոր են պաշտպանելու մեր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Կարևորը, որ նրանք կարողանան ներսում «հաղթել»՝ ընդդիմադիրներին, ընդդիմախոսներին, ընդհանրապես բոլորին, այդ թվում ու հատկապես նրանց, որոնք դեռ շարունակում են զորակցել սրանց, այսինքն շարունակում են հաճույքով պարտվել»:
    10:18
    22.01.22
    Ավելին