Լրահոս
2022-01-20
-
Հայաստան«Թուրքը սարսափելի չէ». Հայաստանում նախարարը ժպտում է, բիզնեսմենն էլ «երջանիկ է»Խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է պնդել, որ հայ-թուրքական սահմանների բացումից հետո թուրքական էժան ապրանքները պարզապես ճզմելու են հայ արտադրողին:Ավելին23:3120.01.22 -
ՀայաստանՓարաքարում «կորած արդարությունը» բնակիչները փնտրում են կառավարության շենքի մոտ«Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին է ուզում տեսնել համայնքապետի պաշտոնում 6000 փարաքարցի: Այսօր հենց այդքան ստորագրություն են բերել կառավարություն՝ պահանջելով համայնքում արտահերթ ընտրություն անցկացնել:Ավելին23:3020.01.22 -
ՀայաստանԵրևանում քայլելը վտանգավոր է դարձել. «անակնկալ» ձյունՀայաստանում ձյան պատճառով փակ ու դժվարանցանելի ճանապարհներ կան: Լարսը փակ է բեռնատարների համար:Ավելին23:3020.01.22 -
ԱրցախԲաքու-Շուշի. ավտոբուսի էժան տոմսերով Ալիևը «ազգին ցույց է տալիս Ղարաբաղը»Երկուշաբթիից Ադրբեջանը կանոնավոր ուղևորություններ է սկսում դեպի Արցախի օկուպացված տարածքներ: Ընդամենը 2950 դրամ՝ 10 մանաթ կծախսեն ադրբեջանցիները Բաքվից Շուշի հասնելու համար:Ավելին23:2920.01.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ն Ռուսաստանին սպառնում է «աղետով». նոր աշխարհակարգ է ձևավորվում«Ռուսաստան-Արևմուտք առճակատումը հնարավոր է հանգեցնի նոր աշխարհակարգի ձևավորման»,- նկատում են հայ փորձագետները:Ավելին23:2720.01.22 -
ՀայաստանԲաքուն չի ընդունում «հայկական պայմանները». Երևանը վստահեցնում է՝ «պայմաններ չկան»Ադրբեջանի արտգործնախարարությունը անընդունելի է համարում սահմանազատում սկսելու համար հայկական կողմի նախապայմանները: Պաշտոնական Երևանը պնդում է, թե նախապայմաններ չկան:Ավելին23:2720.01.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 1 տրիլիոն, 800 միլիոն դրամի խաղեր՝ Փաշինյանի իշխանության օրոք | 20.01.2022Ավելին20:3020.01.22 -
ՀայաստանԱռաջին անգամն էր, հուզվել էի․ նախարարՇրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի երեկվա տարօրինակ պահվածքը ԱԺ-ի ամբիոնի մոտ, երբ վերջինս նախագիծ էր զեկուցում, պայմանավորված է եղել նրանով, որ ինքը հուզվել է առաջին անգամ ամբիոնից ելույթ ունենալու առիթով։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ինքը՝ Սիմիդյանը․ « Ես չգիտեի, որ ժպտալը այդքան մեկնաբանությունների առիթ կարող է տալ»,- ասել է նա։ Հարցին, թե իր զեկուցած նախագիծը բազմաթիվ ժպիտների ու ծիծաղի առի՞թ էր տալիս, նախարար պատասխանել է․ « Իհարկե, ոչ։ Առաջին անգամ էր, զեկուցում էի, մի փոքր հուզված էի»։Ավելին20:2320.01.22 -
ՀայաստանԼաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերաահսկողության տակ է․ ՌԴ ԱԳՆԼաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռնափոխադրումների երկկողմ տեղաշարժերի անվտանգությունը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը սահմանել է խաղաղարար գործողության գոտի այցելությունների կարգը, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, միջազգային կազմակերպությունների, առաքելությունների աշխատակիցների և այլն։ Այդ ընթացակարգը քաջ հայտնի է ադրբեջանական և հայկական կողմերին: Մասնավորապես, ըստ այդ կարգի՝ պետք է նախապես և պատշաճ ծանուցել ռուս խաղաղապահներին այդպիսի այցերի վերաբերյալ: Սա կրկին մեր հիմնարար մոտեցումն է»,- ասել է Զախարովան։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ, եթե իմանային այցի մասին, ապա կձերբակալեին Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսին, ով դեկտեմբերին այցելել էր Արցախ։Ավելին20:0920.01.22 -
ՀայաստանՊոլիէթիլենային չթույլատրված տոպրակների օգտագործման համար տնտեսվարողները տուգանվում ենՀունվարի 1-ից առևտրի օբյեկտներում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործումն արգելված է՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար նախատեսված և երկրորդային հումքից պատրաստված տոպրակների, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Տնտեսվարողներին շուրջ 2 տարի ժամանակ էր տրվել հրաժարվել պոլիէթիլենային տոպրակներից և նոր՝ բնապահպանական տեսանկյունից անվտանգ լուծումներ գտնել: Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցներն այսօրվանից ստուգայցեր են իրականացնում, օրինազանցներին՝ տուգանում: «Հսկողությունը լինելու է ամենօրյա»,- զգուշացնում են քաղաքապետարանից։Ավելին19:3320.01.22 -
ՀայաստանԱսեք խնդրեմ՝ ավել ես ի՞նչ կարող էի անել․ Ծառուկյանը՝ Քրիոստոսի արձանի կառուցման մասինԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ քննարկումներին անդրադառնալով՝ ասել է, որ դա իր ընտանիքի ցանկությունն է եղել․ «Օրեր առաջ Քրիստոսի արձանը կառուցելու իմ ընտանիքի նախաձեռնությունը հանրային լայն արձագանք ստացավ։ Շատերն աջակցեցին, ինչի համար հայտնում եմ իմ երախտագիտությունը, շատերն առարկեցին՝ բերելով փաստարկներ, այդ թվում հիմնավոր։ Պարզ չարախոսներին չեմ անդրադառնա։ Դա անհետաքրքիր է, բայց սրտացավ փաստարկներին իմ պարտքն եմ համարում անդրադառնալ։ Եվ այսպես. ոմանք ասում են Հայաստանի համար այս դժվար պայմաններում արդյո՞ք ամենակարևորն արձանն է։ Մի՞թե այլ խնդիրներ չկան։ Պատասխանեմ. Իհարկե կան ու դրանք շատ են։ Բայց արդար է նաև ընդունել, որ դրանց լուծումներից ես երբեք անմասն չեմ մնացել, արել և անում եմ ինձնից կախված ամեն բան։ Ավելի հիմնավոր լինելու համար ներկայացնեմ փաստեր. Մարդիկ կարիք ունեն բնակարանների. 2018-ից սկսել եմ խոշոր սոցիալական բնակարանաշինության ծրագիր։ Մի ծրագիր, որի շնորհիվ հազարավոր մարդիկ կարող էին նոր տուն ձեռք բերել շատ մատչելի գներով՝ չմտածելով պարտքի կամ ծանր վարկերի մասին։ Այդ ծրագիրը հասարակ մարդկանց համար էր, տուն ունենալու նրանց երազանքների իրականացման համար։ Եվ ի՞նչ. ստեղծվեցին արհեստական խոչընդոտներ և սոցիալական բնակարաշինության ծրագիրն անհեթեթ պատճառաբանությամբ կասեցվեց։ Մարդիկ կարիք ունեն աշխատանքի. որպեսզի հնարավոր լինի մարդկանց ապահովել աշխատանքով, պետք է կառուցվեն նոր գործարաններ, նոր ձեռնարկություններ, բացվեն նոր աշխատատեղեր։ Կարող եմ թվարկել ձեռնարկությունների ցանկը, որոնք ես փորձել եմ կառուցել, որոնց կառուցումը սկսել էի, բայց որոնք արհեստական ստեղծված խոչընդոտներով չեն իրականացվել։ Հայաստանին պետք են օտարերկյա ներդրումներ. այո՛, իհարկե պետք են, օդ ու ջրի պես։ Ոչ ոք Հայաստանում չի ուզում ներդրում անել, իսկ առանց դրա տնտեսության զարգացում հնարավոր չէ։ Իմ հեղինակությամբ, իմ կապերով Հայաստան եմ բերել խոշոր ներդրողների, ովքեր պատրաստ էին աննախադեպ լուրջ գումարներ ներդնել։ Ո՞վ լուրջ զբաղվեց, ո՞վ աշխատեց հետները, ո՞վ մի հարցով օգտակար եղավ։ Ինչ տեսան այդ մարդիկ՝ անլուրջ վերաբերմունքն էր ու էժան հումորի փորձերը։ Նրանք էլ թողեցին գնացին։ Հայաստանում պետք է զարգացնել տուրիզմը. հեղինակավոր միջազգային հյուրանոցային ցանցերի մուտքը պետություն՝ կարևոր քայլերից է երկրի տուրիստական կշիռը բարձրացնելու համար։ Իմ կապերով, իմ խոսքի վստահության վրա՝ Հայաստան եմ բերել ամենալուրջ հյուրանոցային ցանցերից մեկին: Սկսվել է շինարարությունը, որն արդեն երկու տարի է մի արհեստական, ծիծաղելի պատճառաբանությամբ կասեցված է։ Ասեք խնդրեմ՝ ավել ես ի՞նչ կարող էի անել, որ չեմ արել։ Տասնյակ հազարավոր մարդիկ բուժվել, կրթվել են «Ծառուկյան հիմնադրամի» միջոցներով։ Մշակութային բազմաթիվ միջոցառումներ, փառատոններ իրականացվել են «Ծառուկյան հիմնադրամի» միջոցներով, մարզական բազմաթիվ փառահեղ հաղթանակներ հնարավոր են եղել իմ ուղղակի աջակցության շնորհիվ։ Հազարավոր ընտանիքների նեղ օրին ձեռք է մեկնել իմ ընտանիքը։ Կառուցվել և վերանորոգվել են դպրոցներ, մանկապարտեզներ, մարզադպրոցներ։ Ուրանա՞նք սա։ Չեմ պատասխանի մի հարցադրման՝ արձանի փոխարեն օգնեիք բանակին կամ Արցախին։ Թե որքանով եմ կարողացել օգտակար լինել թե՛ մինչև պատերազմը, թե՛ պատերազմի ընթացքում, բարձրաձայն ասելու թեմա չէ։ Ես ինձ դա թույլ չեմ տա։ Բայց Հայաստանում և Արցախում կան մարդիկ, ովքեր դա շատ լավ գիտեն։ Առանձին կուզեմ անդրադառնալ հոգևորականության որոշ հարցադրումների։ Խորապես հարգելով հայ առաքելական եկեղեցու կանոնները և մեր եկեղեցու դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում՝ մշտապես եղել եմ մեր եկեղեցու կողքին։ Տարիների ընթացքում կառուցել եմ յոթ և վերակառուցել եմ մոտ երկու տասնյակ եկեղեցի։ Աջակցել եմ աշխարհով մեկ սփռված հայկական եկեղեցիներին՝ դրանք կանգուն պահելու և կապը հայկական համայնքների հետ ամուր պահելու համար։ Քրիստոսի արձանը եկեղեցի չէ։ Այն հուշարձան է, որը կարող է վեր հառնել բարձունքին որպես ճարտարապետական կոթող։ Ես պատրաստ եմ քննարկել մեր եկեղեցու հետ, լսել առաջարկները և խորհուրդները։ Արձանի նախագծի համար հայտարարվել է մրցույթ։ Թող մասնագետները, ճարտարապետները ներկայացնեն հետաքրքիր լուծումներ, հետաքրքիր գաղափարներ, թող լինի բաց քննարկում, թող լինի հանրային քննարկում։ Թող սա իսկապես լինի մտքի, գաղափարի մրցույթ։ Որևէ վատ բան կա՞ այստեղ։ Ասում են նաև, որ այն կարող է դառնալ միայն տուրիստական հետաքրքրության կոթող։ Ինչ կդառնա՝ կորոշի մարդը, հայը, քրիստոնյան, հյուրը։ Իսկ ի՞նչ վատ բան կա, որ այդ արձանը օգնի տուրիստական հոսքերի մեծացմանը դեպի մեր երկիր։ Արդյո՞ք տուրիստական հոսքեր ապահովելը մեր պետության շահի մեջ չի մտնում։ Տեղեկացնեմ նաև, որ այլ երկրներում արդեն խանդով են վերաբերվել այս գաղափարին՝ համարելով, որ Հայաստանը կարող է քրիստոնյա աշխարհի կողմից մեծ հետաքրքրություն ստանալ։ Ամփոփելով ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել գաղափարի աջակիցներին և նրանց, ովքեր փաստարկված առարկություններով էին հանդես եկել։ Հուսով եմ իմ բացատրությունները համոզիչ էին։ Քրիստոսի արձանը կառուցելը իմ ընտանիքի ցանկությունն է։ Այն երկրում հույսի արթնացման, լույսի և վերելքի խորհրդանիշ կդառնա, որի կարիքը մեր պետությունը և հայ ժողովուրդն անկասկած ունի։ Իսկ ինչ վերաբերում է մեր երկրի տնտեսությունը զարգացնելուն, կարիքավորներին օգնելուն, Արցախի կողքին կանգնելուն, բարեգործություն անելուն, դպրոց ու մանկապարտեզ կառուցելուն, ապա միշտ արել եմ և այսուհետ նույնպես անելու եմ։ Այն չի գալիս փոխարինելու մյուս ծրագրերին։ Աստված պահապան մեզ բոլորիս…»:Ավելին19:2420.01.22 -
ՀայաստանՇան հետ ընկերություն արա, փայտը ձեռքիցդ մի՛ գցիր․ Ղազինյանը՝ Թուրքիայի հետ հարաբերության մասինՀայաստանը երբեք դեմ չի եղել և մեծ հաշվով պետք էլ չէր դեմ լիներ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, սակայն սատանան մանրուքների մեջ է՝ ինչպես, ինչ եղանակով, ինչի գնով, ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին: Ըստ պատգամավորի՝ աննորմալ է, որ շուրջ 30 տարի Հայաստանի և Թուրքիայի սահմանները փակ են եղել, երկրները չունեն դիվանագիտական հարաբերություններ, և դա պետք է լուծում ստանա, սակայն Ղազինյանն ընդգծել է՝ այն ազդակները, որ Հայաստանը ստանում է Ադրբեջանից, բնավ չեն խոսում այն մասին, որ Թուրքիայում տենչում են տեսնել ուժեղ հայկական պետականություն, երազում են տեսնել բարգավաճող հայ ազգ և ուժեղ հայկական ինքնություն։ «Մենք մեր մտքում պետք է պահենք մի հայկական ասացվածք ՝շան հետ ընկերություն արա, փայտը ձեռքիցդ մի գցի, բայց մենք փայտը գցել ենք ձեռքներիցս, փաստ չունենք էլ, խնդիրը դրանում է»,- ասել է նա և ընդգծել՝ պետք է հարաբերությունները կարգավորել, բայց ամեն դեպքում գոյաբանական վտանգը կախված է հայ ժողովրդի գլխին։Ավելին19:1920.01.22 -
ՀայաստանՉարչյանի ախտորոշումը հաստատվել է. իրավունք չունեին նրան կալանքի տակ պահել«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնում է, որ ստացվել է Չարչյանի գործով միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը: Դրանով, ըստ փաստաբանի, Արմեն Չարչյանի մոտ հաստատված ախտորոշումը համապատասխանում է որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին: «Վերը նշվածով ևս մեկ անգամ փաստվեց, որ Արմեն Չարչյանին 2021 թվականի հունիսի 23-ից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 10-ը կալանքի տակ պահելը եղել է ապօրինի»,- գրում է նրա փաստաբանը: Դեկտեմբերի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ որոշեց ազատ արձակել Չարչյանին։ Դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ` խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին։ Դահլիճում ներկա Չարչյանի գործընկերները, ինչպես նաև պատգամավորները ծափահարություններով ընդունեցին դատավորի որոշումը։ Օրերս Սահմանադրական դատարանը որոշել էր, որ պատգամավորը պետք է անհապաղ ազատ արձակվի։ Դատարանն արձանագրել էր, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավոր դառնալու պահից չի կարող պահվել անազատության մեջ։ Պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը մեղադրվում է ընտրակաշառք բաժանելու և ընտրողներին ճնշելու մեջ:Ավելին19:1220.01.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Ուկրաինան պատրաստվում է պատերազմի. 600 միլիոն դոլարի «արևմտյան» զենք՝ ԿիևինԱվելին18:3020.01.22 -
ՀայաստանԳերությունից վերադարձած և կալանավորված Արեն Արամյանի ոտքի ամպուտացման վտանգ կա․ պաշտպանԱդրբեջանական գերությունից վերադարձած և Հայաստանում կալանավորված Արեն Արամյանի խափանման միջոցի փոփոխության հարցով միջնորդություն ենք ներկայացրել դատարան, «Tert.am»-ին է հայտնել նրա պաշտպան Արա Կարապետյանը։ «Առաջին ատյանի դատարան է միջնորդությունը ներկայացվել՝ նոր հանգամանքներ ի հայտ գալու հիմքով։ Մեզ տեղեկացրել են նախաքննության ավարտի մասին։ Բացի այդ երեկ բժիշկները Արեն Արամյանին հայտնել են, որ եթե այսպես շարունակվի, չի բացառվում, որ ամպուտացման գնան։ Լրատվականների և պատգամավոր Տիգրան Աբրահամյանի անդրադարձից հետո միայն երեկ և այսօր հետազոտություններ են իրականացրել։ Սպասում ենք նաև բժշկական հետազոտության գրավոր պատասխանները ստանալուն։ Միջնորդել ենք նաև գրավը թույլատրելի ճանաչելու հարցով»,-ասել է նա։ Խափանման միջոցի հարցով միջնորդությունը վաղը ժամը 14։00-ին է քննարկվելու։ Պաշտպանի խոսքով ՝ ակնհայտ է, որ այս պահին զինծառայողի առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ, ավելին՝ հղի է ճակատագրական հետևանքներով։ Նրա խոսքով` այժմ Արենը որևէ վերականգնողական բուժում չի ստանում, բացի այդ՝ հոգեբանորեն էլ լավ վիճակում չէ։Ավելին18:0520.01.22 -
ՀայաստանԱրարատ Միրզոյանը Չավուշօղլուից հրավեր է ստացելՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստացել և շարունակում է ստանալ այս տարվա ընթացքում տարատեսակ միջոցառումների հրավերներ, այդ թվում՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Հայաստանը հրավիրված է Անթալիայի դիվանագիտական ֆորումին: «ՀՀ ԱԳ նախարարությունը համապատասխան ընթացակարգով քննարկում է նախարարի՝ վերոնշյալ միջոցառումներին մասնակցության նպատակահարմարությունը։ Հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի կայացվելիք որոշումների մասին»,- նշել է Հունանյանը։ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։ Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։ Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։ Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։Ավելին17:5720.01.22 -
Հայաստան62 շիրակցիների գերեվարման գործով մեղադրյալի փաստաբանն ահազանգում է՝ իրեն փորձում են լռեցնելՀադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հանձնման և 62 շիրակցիների գերեվարման գործով մեղադրյալ Արսեն Ղազարյանի պաշտպանի կողմից որոշ ցուցմունքներ հրապարակելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է՝ արդարացման հիմքով, «Փաստինֆո»-ին է հայտնել Ղազարյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ 2021թ դեկտեմբերի 8-ին Արսեն Ղազարյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է գերությունից վերադարձած գերիների՝ գործում առկա ցուցմունքներից հատվածներ։ Ընդ որում՝ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառումը կատարել է այն բանից հետո, երբ իշխանության ներկայացուցիչները գերիների վերաբերյալ հայտարարություններ էին կատարել՝ գերիներին առնչվող քրեական գործեր հարուցելու մասին։ Փաստաբան Հովհաննիսյանի կողմից ցուցմունքների հրապարակումից հետո դատախազությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Այսինքն, նախնական քննության տվյալների հրապարակումից ձեռնպահ մնալը հստակ օրենսդրական պահանջ է՝ հավասարապես վերաբերելի բոլոր սուբյեկտներին: Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ասել է, որ վարույթն իրականացնող մարմինն ավելի հեռուն էր գնացել և իր կողմից կատարված առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում նախապատրաստվել են նյութեր։ «Այստեղ արժանահիշատակ է այն հանգամանքը, որ նյութերի նախապատրաստումը հանձնարարվել էր այն քննչական խմբի քննիչին, որը քննում էր Խծաբերդի գործը և որով ես ներգրավվել էի որպես պաշտպան՝ իրականացնելով գործով մեղադրյալի շահերի պաշտպանությունը»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ այսօր ստացել է քննիչի որոշումը՝ իր նկատմամբ քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ արդարացնող հիմքով։ Ինչ վերաբերում է դատախազության հայտարարությանը և պաշտպանական կողմի գործողություններին, ապա փաստաբանը մեջբերել է որոշումից մի հատված, որն, ըստ նրա, առավել քան ճիշտ կարող է բնութագրել դատախազության իրավական «գնահատականներում» իրավական որևէ հիմքի բացակայությունը։ Մասնավորապես, քննիչը որոշման մեջ նշել էր, որ կարևոր է նաև, որ տվյալները հրապարակող անձը նախազգուշացված լինի քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության ենթակա լինելու մասին, հակառակ դեպքում հանցակազմը բացակայում է. մինչդեռ, նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Վահան Հովհաննիսյանը մինչ հրապարակում կատարելը նախազգուշացված չի եղել նախաքննության տվյալներն առանց թույլտվության չհրապարակելու պարտականության և դրանք հրապարակելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, իսկ վերոհիշյալ քրեական գործով վերջինս նախազգուշացվել է ֆեյսբուքյան էջում հիշյալ հրապարակումը կատարելուց հետո միայն» ։ « Իմ նկատմամբ տեղի ունեցող «իրավական» գործընթացը գնահատում եմ որպես փաստաբանի անկախ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, փաստաբանին լռեցնելու բացահայտ փորձ»,- նշել է փաստաբանը։ Նյութերի նախապատրաստման ընթացքում Հովհաննիսյանը բացատրություն տվել է. «Ամբողջ նպատակն էր ցույց տալ, որ ինձնից բացատրություն են վերցնում։ Ընդ որում՝ նույն քննիչը, ով քննում է Խծաբերդի գործը։ Հասկանում եք, ես այդ գործով պաշտպան եմ, ինքը քննիչ, բայց ինքը իմ վերաբերյալ գործ է քննում, աբսուրդ է»։ Հարցին՝ արդյո՞ք վարույթ իրականացնող մարմինը դիմել էր Փաստաբանների պալատին՝ փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, Հովհաննիսյանը նշել է՝ ոչ, ավելին՝ ՓՊ-ն ամբողջ ընթացքում իր կողքին կանգնած է եղել, ի սկզբանե պարզ է եղել, որ փորձում են լռեցնել։ Ավելի վաղ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում 62 հայ զինծառայող գերության մեջ է հայտնվել պատերազմից հետո, իսկ գյուղերն էլ հայտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել փոխգնդապետ Արսեն Ղազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 376-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով՝ ռազմական դրության պայմաններում ծառայության վարն ինքնակամ լքելու, ռազմական դրության պայմաններում հրամանը չկատարելու, ռազմական դրության պայմաններում ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու և մարտի ժամանակ մարտադաշտն ինքնակամ լքելու կամ զենքով գործելուց հրաժարվելու հատկանիշներով։Ավելին17:5120.01.22 -
ՀայաստանՀույս ունեմ, որ այս անգամ Ադրբեջանը և Հայաստանը փոխզիջումների միջոցով կկարողանան կայուն խաղաղություն հաստատել. ՀՀ ՆախագահԱրաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել Sky News Arabia հեռուստաընկերությանը, որտեղ խոսել է նաև Հայաստան-Թուրիքա-Ադրբեջան հարաբերությունների մասին․ Sky News Arabia- Կցանկանայի անդրադառնայինք այն ամենին, ինչ կատարվում է տարածաշրջանում՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ կապված: - Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական կողմը հաղթել էր և 26 տարի ուներ այդ հաղթանակը կայուն խաղաղության փոխակերպելու համար: Սակայն այդ հարցում հաջողություն չունեցավ, և, որպես այդ ամենի արդյունք, պատերազմ ունեցանք, հազարավոր երիտասարդ կյանքեր կորսվեցին: Ամանորից առաջ ես այցելեցի Եռաբլուր՝ այն վայրը, որտեղ մեր երիտասարդ հերոսներն են թաղված: Այս աշխարհում ամենածանր բանը նրանց ծնողներին տեսնելն է, որոնք սգում են 18, 19 տարեկան իրենց երեխաների կորուստը, այն դեպքում, երբ խոսելը, բանակցելը, դիվանագիտությունը կարող էին լուծել այս խնդիրն առանց այս երիտասարդ կյանքերի կորստի: Հրադադար է հաստատվել, ամբողջական խաղաղություն չկա, բանակցություններ են տեղի ունենում, որը հայկական կողմից իրականացնում է կառավարությունը և վարչապետը, ադրբեջանական կողմից՝ Ադրբեջանի նախագահը, իսկ Ռուսաստանը միջնորդ է: Հույս ունեմ, որ այս բանակցությունների արդյունքում կունենանք կայուն ու պրագմատիզմի վրա հիմնված խաղաղություն: Հույս ունեմ, որ այս անգամ Ադրբեջանը և Հայաստանը փոխզիջումների միջոցով կկարողանան կայուն խաղաղություն հաստատել: Սակայն դա հեշտ չէ: Դուք նշեցիք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները: Կրկին պրագմատիզմն ու կայունությունը ենթադրում են, որ դու պետք է հարևաններիդ հետ խնդիրներ չունենաս, հատկապես մի հարևանի, որը մեծ երկիր է, որը յուրահատուկ վարքագիծ է դրսևորում Սիրիայում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում և շատ այլ վայրերում: Կրկին կարծում եմ, որ այս դեպքում ևս չկա ուրիշ ճանապարհ՝ բացի խոսելուց: Հայաստանն ու Թուրքիան մեկ անգամ փորձել են բանակցել 2009 թվականի հոկտեմբերին, և նույնիսկ արձանագրություն էր ստորագրվել Ցյուրիխում: Այդ ժամանակ նույնպես ես թերահավատ էի մի քանի պատճառով: Դրանցից մեկն այն էր, որ այդ բանակցություններում թուրքական կողմում բացակա կար՝ Ադրբեջանը: Հայաստանն Ադրբեջանի հետ խնդիրներ ուներ և Թուրքիայի հետ համաձայնության չէր հասնի առանց Ադրբեջանի: Հայկական կողմում ևս բացակա կար՝ Սփյուռքը: Հայկական սփյուռքը մեծապես ձևավորվել է ցեղասպանության հետևանքով: Ինչպե՞ս էր կարողանալու Հայաստանի որևէ նախագահ կամ վարչապետ համաձայնագիր ստորագրել՝ առանց սփյուռքի աջակցությունն ունենալու: Հայաստանը փոքր երկիր է, բայց աշխարհասփյուռ ազգ է: ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում նույնքան հայ են ապրում, որքան Հայաստանում... Դեպի կայուն ապագա տանող ճանապարհը բանակցություններն են: Սակայն դրանք պարզ բանակցություններ չեն երկու երկրների միջև: Այս դեպքում դու չես կարող հաշվի չառնել այն պատմությունը, որի միջով անցել ես: Լավ օրինակ կարող է լինել, թերևս հետևյալը. մոտ երկու տարի առաջ Իսրայելում մասնակցում էի մեծ համաժողովի, որը նվիրված էր Հոլոքոսթի հիշատակին: Մասնակցում էին տարբեր երկրների ղեկավարներ, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի նախագահները, ԱՄՆ փոխնախագահը և այլք: Ելույթներ հնչեցին, ծաղիկներ դրվեցին, սակայն ես սպասում էի Գերմանիայի նախագահի ելույթին: Անկեղծորեն կասեմ՝ նա հիանալի ելույթ ունեցավ, և անձամբ ինձ համար դա այդ համաժողովում ամենակարևոր պահն էր, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եթե Գերմանիան և Իսրայելը փորձեին ինչ-որ բանակցություններ վարել առանց Հոլոքոսթի մասին խոսելու, կհաջողեի՞ն արդյոք: Ո՛չ: Հայ-թուրքական հարաբերությունները նույն համատեքստում են: Կարծում եմ՝ հաջողելու համար դու չպետք է աչք փակես կամ անտեսես ակնհայտը: Դրանք հեշտ բանակցություններ չեն: Հույս ունեմ, որ մի օր հայերն ու թուրքերը հաջողություններ կունենան այս հարցում, սակայն դա անելու համար չենք կարող անտեսել պատմական իրողությունները: Հաջողելու համար մենք պետք է պրագմատիկ լինենք, որպեսզի կարողանանք Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչպես նաև տարածաշրջանում կայուն ու հաստատուն հարաբերություններ կառուցել:Ավելին17:4320.01.22 -
ՏարածաշրջանՆպատակը Հայաստանի հետ ամբողջական կարգավորումն է. Հայաստանն էլ սրանից շատ գոհ է. ՉավուշօղլուԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին: «Ermenihaber»-ը հայտնում է, որ Չավուշօղլուն ասել է՝ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներն առաջին հանդիպմանը «քննարկել են գործընթացը մեկնարկի նպատակները և ակնկալիքները»: «Նպատակը Հայաստանի հետ ամբողջական կարգավորումն է: Մենք այս մասին հայտարարել ենք: Հայաստանն էլ սրանից շատ գոհ է: Կքննարկենք նաև այն, թե բացի թռիչքները սկսելուց և հատուկ ներկայացուցիչներ նշանակելուց, ուրիշ ինչ քայլեր կարելի է անել: Հատուկ ներկայացուցիչներն աշխատելու են այս ամենի ուղղությամբ, ինչպես նաև քննարկվելու են փոխվստահության մակարդակը բարձրացնող քայլերը»,- ասել է թուրք նախարարը։Ավելին17:3820.01.22 -
ՀայաստանԲիզնեսմենները երջանիկ են․ Հակոբ ԱրշակյանԽորհրդարանն այսօր՝ հունվարի 20-ին, առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանի ներկայացմամբ՝ առաջարկվող փոփոխություններով կսահմանվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից վարչական վարույթը կասեցնելու կամ երկարաձգելու իրավունքը, ինչպես նաեւ կհստակեցվի կասեցված կամ երկարաձգված վարչական վարույթներով վարչական տույժ նշանակելու ժամկետը: «Հայաստան» խմբակցության պատգամավար Արամ Վարդևանյանը նախագիծը հետընթաց համարեց․ «Այսօրվա դրությամբ, երբ ցանկացած գործարար կամ իրավաբանական անձ հայտնվում է հարկայինի հետաքրքրությունների տիրույթում, այդ գործընթացը չի կարող երկու ամսից ավել տևել, նույնիսկ, եթե փորձաքննության կարիք է լինում և այլն։ Սա հնարավորություն էր տալիս գործարարներին, որ այս պատմությունը երկար չտևի: Կա՛մ հարկայինը այս երկու ամսում կկարողանար հիմնավորել և ներկայացնել վարչական ակտը, կա՛մ եթե երկամսյա ժամկետը խախտում էր, անձը կարողանում էր այդ վարչական ակտը բողոքարկման միջոցով ստանալ դրական արդյունք։ Հիմա ՊԵԿ-ը ասում է, որ այդ երկու ամիսը չլինի։ Ինչու՞ եք փորձում գործարարների և իրավաբանական անձանց համար անբարենպաստ պայմաններ ստեղծել»,- հարցրեց Արամ Վարդևանյանը: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ հայտարարեց, թե Հայաստանում հիմա բիզնեսմենները երջանիկ են. «Բիզնեսմենները երջանիկ են, քանի որ այլևս հարկային վարչարարության քաշքշուկների մեջ չեն ընկնում, ինչպես նախկինում»:Ավելին17:3220.01.22