Լրահոս

2022-01-21
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրամիության խորհրդի նախագահության և Եվրամիության ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ
    Հունվարի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրամիության խորհրդի նախագահության և Եվրամիության ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում եղել են Ֆրանսիայի Հանրապետության նախագահության դիվանագիտական ստորաբաժանման խորհրդական Իզաբել Դյումոնը, Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, Եվրամիության Արևելյան գործընկերության հարցերի դեսպան Բրիս Ռոքվոյը, Եվրոպական խորհրդի նախագահի հատուկ խորհրդական Մագդալենա Գրոնոյին, ինչպես նաև Հայաստանում ԵՄ-ի ներկայացուցիչ Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:
    12:09
    21.01.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 21.01.2022
    12:07
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դատական համակարգում շարունակվում է դատական գործերի «ձեռքով» մակագրության խիստ արատավոր, դատապարտելի պրակտիկան. Թաթոյան
    Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել է․  «Արդեն լուրջ հարց է առաջ գալիս՝ արդյոք, օրինակ, Վարչական դատարանի կամ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահները դատավորների նկատմամբ չեն գործադրում արտաքին ապօրինի միջամտություններ կամ հենց դատարանների նախագահների նկատմամբ տեղի չեն ունենում արտաքին միջամտություններ համակարգչային ծրագրի փոխարեն դատական գործերը «ձեռքով» մակագրելու ընթացքում:  
    11:59
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աբովյանի բնակիչը ձերբակալվել է համաքաղաքացու սպանության կասկածանքով
    ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Աբովյան քաղաքի 35-ամյա բնակչի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:
    11:52
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կարճ շրջազգեստով կանանց արգելել են բեռնատար նստել
    Հրամանն արգելում է վարորդներին «անգամ իրենց կանանց» թույլ տալ նստել բեռնատարների խցիկի առջևի մասում։ «Բացի բարձր արագությունից և բեռնատարների վարորդների անկարգապահությունից՝ մենք հայտնաբերեցինք, որ որոշ կանայք նստում են առջևում կարճ շրջազգեստով, ոմանք վարորդներին բարեր են տանում և ալկոհոլ խմում, իսկ վարորդները վերջնարդյունքում դառնում են վթարների պատճառ»,- տեղեկացրել է լրատվամիջոցը։
    11:34
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սևան քաղաքում «Opel»–ը բախվել է ծառին. 38–ամյա վարորդը տեղում մահացել է
    Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 142 հասցեի մոտակայքում վթար է եղել, կա զոհ, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ վթարի մասին ահազանգն ԱԻՆ-ում ստացվել է հունվարի 21-ին, ժամը 05։17-ին։ Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1984 թ․) բախվել է ծառին, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից։
    11:30
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայկական նոր ատոմակայանի համար մասնագետներին կպատրաստեն Ռուսաստանում. Էդուարդ Մարտիրոսյան
    Նոր ատոմակայանի մասնագետներին, որը Ռոսատոմը նախատեսում է կառուցել Հայաստանում, կպատրաստեն Ռուսաստանում, այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է Հայկական ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։ «Ռուսաստանում»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե որտեղ և երբ է պատրաստվելու ատոմակայանի ապագա անձնակազմը։ Գործող Հայկական ԱԷԿ-ի ռեսուրսը երկարացվել է մինչև 2026 թվականը, որից հետո, ըստ Մարտիրոսյանի, կլինի երկրորդ երկարաձգում ևս 10 տարով։ Նա նշել է, որ նոր կայանի շինարարությունը կտևի մոտ 10-12 տարի։
    11:28
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    20-ամյա աղջիկը երրորդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել․ արտակարգ դեպք՝ Երևանում
    Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 38/3 շենքի բակում քաղաքացի է ընկած: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել է Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Արաբկիրի ոստիկաններն ու Երևանի գնդի պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը նշված շենքում վարձակալական հիմունքներով բնակվող, 20-ամյա Ինգա Ա.-ն է, ում կյանքի համար հիվանդանոցում բժիշկները պայքարում են: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել: Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 38/3 շենքի բակում քաղաքացի է ընկած: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել է Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Արաբկիրի ոստիկաններն ու Երևանի գնդի պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը նշված շենքում վարձակալական հիմունքներով բնակվող, 20-ամյա Ինգա Ա.-ն է, ում կյանքի համար հիվանդանոցում բժիշկները պայքարում են: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել: Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: 
    11:18
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Տղամարդը երիկամը նվիրել է ընկերուհու մորը
    Տղամարդն ասել է, որ աղջիկն իր այդ հերոսական քայլից հետո պետք է իր հանդեպ բոցավառվեր սիրուց, սակայն աղջիկը ոչ միայն լքում է իրենն, այլ նաև կարճ ժամանակ անց ամուսնանում է այլ տղամարդու հետ։
    11:09
    21.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Սուրեն Պապիկյանն արձակուրդ է գնում․ վաղը նրա հարսանիքն է
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունվարի 21-ին, որոշում է ստորագրել, որով Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին արձակուրդ է տրամադրվել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2022 թվականի հունվարի 21-25-ը ներառյալ: Նախարարի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:  Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունվարի 21-ին, որոշում է ստորագրել, որով Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին արձակուրդ է տրամադրվել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2022 թվականի հունվարի 21-25-ը ներառյալ: Նախարարի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:  Ավելի վաղ հայտնի դարձավ, որ վաղը՝ հունվարի 22-ին, «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունենալու ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը։
    11:03
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ձեր նյարդերը չեն քայքայվի, ավելի երկար ու երջանիկ կապրեք. Արթուր Խաչատրյանը շնորհավորեց կառավարության նիստերին չհետևող ՀՌՀ թեկնածուին
    Ազգային ժողովը քննարկում է ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համար թեկնածուների հարցը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե ուսուցիչը ուզում է դառնալ պարեկ: «Դա ներկայացվեց որպես դրական երևույթ, մշակույթը մի կողմ, ճաշակը մի կողմ, բայց արժեքային համակարգի խնդիր է, արդյո՞ք այդ արժեքային համակարգի հետ ձեր արժեքային համակարգը համընկնում է»,- ՀՌԱՀ թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանից հետաքրքրվեց ընդդիմադիր պատգամավորը: Արթուր Մանուկյանն էլ նշեց, որ լավ չի հասկանում՝ ով է ուզում դառնալ պարեկ: «Իսկապես, չեմ հասկանում, ուսուցիչը մեծ կոչում է, նվիրում է, պարեկն ուրիշ գործառույթ է, դրանք տարբեր բաներ են, իսկապես, չեմ հասկանում՝ ինչ եք ասում», - արձագանքեց ՀՌԱՀ թեկնածուն: Արթուր Խաչատրյանն էլ ասաց, թե Արթուր Մանուկյանը, հավանաբար, չի հետևում կառավարության նիստերին: «Շնորհավորում եմ, ձեր նյարդերը չեն քայքայվի, ավելի երկար ու երջանիկ կապրեք», - ասաց Խաչատրյանն ու կրկին կրկնեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը: ՀՌՀ թեկնածու Արթուր Մանուկյանն էլ նշեց, թե ցանկացած մեկը, ով ուզում է դառնալ պարեկ, ուրեմն պետք է դառնա պարեկ: «Որովհետև, եթե ուսուցիչն ուզում է դառնալ պարեկ, ուրեմն ինքն ուսուցիչ չի ծնվել, սխալ տեղ է եկել»,- հայտարարեց ՔՊ-ական նախկին պատգամավորը:
    10:56
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արջ, բեզոարյան այծ և 5 անգղ․ Երևանի կենդանաբանական այգում կենդանիներ են սատկում
    Երևանի կենդանաբանական այգում սատկել է հինգ անգղ, մեկ արջ և մեկ բեզոարյան այծ, հայտնում է «Հրապարակ» թերթը։ Նշվում է, որ կենդանիների անկման պատճառը սովն է և պատշաճ խնամքի բացակայությունը։ Թերթի տվյալներով՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանը գլուխ չի հանում աշխատանքից, չարաշահումների և միջոցների վատնման մասին լուրեր են շրջանառվում: «Միայն մեկ օրում հինգ թռչուն է սատկել, ասում են՝ սովից, չնայած այգու ղեկավարությունը որպես նրանց անկման պատճառ նշում է հիվանդությունը։ Սատկել է երկու արջերից մեկը և, ամենայն հավանականությամբ, սովից, քանի որ կենդանիները հարձակվել են միմյանց վրա և մեկը գրեթե կերել է մյուսին»,-նշում է թերթը։ «Հրապարակի» թղթակցին հաջողվել է կապ հաստատել կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանի հետ, բայց վերջինս չի ցանկացել մեկնաբանել տեղեկությունը։ Երևանի կենդանաբանական այգին հիմնադրվել է 1950 թվականին, ունեցել է ավելի քան 700 կենդանի։ 2019թ-ին այգու շուրջ բազմաթիվ սկանդալներ եղան՝ կապված տարօրինակ հանգամանքներում կենդանիների մահվան հետ։ Դրա արդյունքում նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հեռացվեց աշխատանքից, իսկ ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Արևիկ Մկրտչյանը։
    10:46
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արայիկ Հարությունյանը պատրաստ է կառավարություն բերել անգամ հայտնի սորոսականների․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Այն սցենարը, որը մտածել էին պատերազմից անմիջապես հետո, Արցախում որոշել են այժմ իրականացնել։ Խոսքն այն մասին է, որ կառավարմանը ներգրավվի նաև ընդդիմությունը և նախկին նախագահներն ու փորձառու այլ կադրեր։ Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել գործադիր և օրենսդիր մարմինների ղեկավար կազմի հետ, մասնակցել են նաև խմբակցությունների ղեկավարները, և հայտարարել է, որ մտադիր է կառավարությունը համալրել ոչ իշխանական ներկայացուցիչներով։ Գործընթացը կմեկնարկի եկող շաբաթվանից։ Պաշտոնանկ կարվեն կառավարության մի շարք անդամներ, և կնշանակվեն ընդդիմության, այսպես կոչված, տեխնոկրատ կադրերը։ Բնականաբար, գործընթացին չեն մասնակցելու Սամվել Բաբայանն ու նրա «Միասնական հայրենիքը», քանի որ Փաշինյանի հրահանգով Արցախում հեղաշրջման են մասնակցել՝ փորձելով տապալել բյուջեի ընդունումը և իմպիչմենթ սկսել։ Թեև երեկվա խորհրդակցությանը Բաբայանի կուսակիցները ներկա են եղել, սակայն ասում են, որ դա սիմվոլիկ է եղել. նրանք չեն կարողանալու կառավարությունում ներկայացուցիչ առաջադրել։ Իսկ մեխանիզմը լինելու է հետևյալը. ԱԺ ուժերը ներկայացնելու են որևէ ոլորտի ղեկավարի թեկնածու, հիմնավորելու են, որ նա ունակ է պաշտոնավարել, և Հարությունյանի հետ համատեղ քննարկման արդյունքում նշանակվելու է։ Չի բացառվում, որ ընդդիմադիր ուժերը որոշ տեղերում միասնական թեկնածուներ առաջադրեն։ «Միակ պահանջը հետևյալն է՝ չպետք է լինեն կուսակցականներ, կամ եթե կուսակցական են, ապա առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ չպետք է ներկայացնեն, չպետք է ընդգրկվեն ցուցակում», - ասաց մեր զրուցակիցը։ Այսինքն՝ Հարությունյանը փորձում է իր շուրջ համերաշխության մթնոլորտ ձևավորել և պատրաստ է կառավարություն բերել անգամ հայտնի սորոսականների, որոնք ներկայացնում են փողոցի դժգոհ հատվածը»։
    10:37
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փաշինյանի հետ սելֆի արած քննիչները բարձր պաշտոններ են ստանում․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սելֆի արած կամ հեղափոխական ամբիոն բարձրացած քննիչները բարձր պաշտոններ են ստանում: «Խոսենք փաստերով. օրերս Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության պետի տեղակալ Կամո Սահակյանին նոր պաշտոն տվեցին՝ նշանակելով ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ: Իսկ ինչո՞վ հայտնի դարձավ նա: Փաշինյանը 2020 թվականի հունվարի 15-ին պաշտոնատար անձանց գաղտնալսման գործով հրավիրվել էր Կոմիտե՝ հարցաքննության, որտեղ քննիչ Կամո Սահակյանի հետ սելֆի էր արել: Իսկ, ահա, մյուս քննիչը հայտնի Նավոյանն է: 2018թ. հեղափոխական հանրահավաքների ժամանակ Հանրապետության հրապարակում հարթակ բարձրացավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ կապիտանը, որը, իր խոսքում դիմելով հավաքվածներին, նշեց. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր ասում՝ ձեր ցավը տանեմ»։ Ապա հավելեց, որ չի կարող անտարբեր մնալ երկրում կատարվող իրողություններին և ժողովրդի հետ է: Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո Նավոյանը նշանակվեց ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ»։
    10:28
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՔՊ պատգամավորները խորհրդարանում խնջույք են կազմակերպել․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, երեկ խորհրդրաանում խնջույք են կազմակերպել: Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ական պատգամավորները նշել են Վայոց ձորի նախկին պարզպետ, այժմ պատգամավոր Տրդատ Սարգսյանի ծննդյան տարեդարձը: Թեև նրա ծննդյան տարեդարձը հունվարի 19-ին էր, սակայն այդ օրը համընկել էր կառավարության հետ ԱԺ պատգամավորների հարցուպատասխանի, հետևաբար իրենց քաղաքական թիմի ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարան այցելելու հետ, դրա համար Տրդատ Սարգսյանի ծննդյան տոնը երեկ են նշել: Ու չնայած մեր թղթակիցը տեսել է խնջույքին մասնակից պատգամավորներից մի քանիսին (վերջինը՝ Հռիփսիմե Գրիգորյանն էր), սակայն հոբելյար Սարգսյանը մեզ հետ զրույցում շտապեց հերքել տեղեկությունը։ «Ոչ, չեմ նշել, ձեր տեղեկությունները սխալ են»,- ասաց նա: Իրականությունը, բնականաբար, այդ հերքումից չի փոխվում, և նրանց հա-հա, հի-հի-ները լսելի էին շատ հեռվից անգամ: Նկատվեցին նաև գինովցած պատգամավորներ, որոնք չին կարողանում նիստերի դահլիճ գնալ: Նրանց անունները առայժմ չենք հրապարակում՝ հուսալով, որ կուղղվեն: Հավելենք, որ ԱԺ աշխատակազմը երեկ շրջաբերական էր իջեցրել՝ հորդորելով ԱԺ մտնող աշխատակիցներին ալկոհոլ, թմրանյութ կամ հոգեմետ այլ ազդեցության տակ ԱԺ վարչական շենքում չլինել, հակառակ դեպքում «կասկածյալները» կտարվեն ալկոհոլի կամ թմրայութի ազդեցությունը ստուգող կառույց՝ ընդհուպ հարկադրանքով»։
    10:25
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ցրտահարված գյումրեցի կնոջ ոտքերի մատները կամպուտացվեն. «aravot.am»
    Գյումրու Բուլվարային թաղամասի գործարանային 2 Ա շենքի սենյակներից մեկում միայնակ բնակվող, ցրտահարված 44-ամյա կնոջ ոտքի մատներն ամենայն հավանականությամբ կամպուտացվեն։ Այս մասին «aravot.am»-ին տեղեկացրել է Գյումրի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը։ Ցրտահարված կնոջը նախորդ օրը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի միջամտությամբ տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն, այնտեղից էլ ուղարկել էին Այրվածքաբանության ազգային ինստիտուտ՝ մասնագիտացված բուժման։ Գյումրի բժշկական կենտրոնից կապ են հաստատել Այրվածքաբանության ինստիտուտի մասնագետների հետ, որտեղից էլ տեղեկացրել են, որ նախնական տվյալներով կամպուտացվեն ոտքերի մատները․ գանգրենա կա։
    10:17
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանը վիրավորվել է ինձնից․ Շահեն Հարությունյանը հրավիրվել է ոստիկանություն
    «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ղեկավար Շահեն Հարությունյանը գրում է. «Քիչ առաջ հրավիրվել էի ոստիկանություն: Պարզվում է, որ կապիտուլյանտ, ազգակործան պատուհաս Նիկոլ Փաշինյանը վիրավորվել է ինձնից, քանի որ իրեն մեղադրել եմ ազգակործան լինելու և հայրենիքի դավաճանություններ իրականացնելու մեջ: ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության նախաձեռնությամբ, նյութեր են նախապատրաստվում՝ իմ նկատմամբ քրեական գործ հարուցելու համար: Քրեական գործի հարուցման հիմք է հանդիսանալու «անձի հանրային գործնեությամբ պայմանավորված առերևույթ ծանր վիրավորանք պարունակող հրապարակում կատարելը»: Ահա, թե ինչ է լինում, երբ երկիրը վստահվում է մի աթոռապաշտ դավաճանի, ով խայտառակ կապիտուլացիայի է ենթարկում պետությունը, և այդքանից հետո կրկին վերարտադրվում է՝ ստանձնելով երկրի ղեկավարումը: Նիկոլ Փաշինյան ազգադավը շատ լավ գիտի, որ նման քրեական գործերով հաստատ ինձ չեն կարող լռեցնել: 14 տարեկանից լինելով քաղաքական պայքարի մեջ բազմաթիվ անգամներ եմ ենթարկվել քաղաքական մոտիվներով քրեական հետապնդումների, և, հատկանշականն է այն, որ որոշ անգամներ Ն. Փաշինյանն անձամբ է ոստիկանության բաժանմունքում տեսել, թե ինչպիսի քամահրական դիրքորոշումներ եմ ունենում ինձ ուղղված սպառնալիքների նկատմամբ: Ինչպես հիմա, այդպես էլ դատարանում վերահաստատելու եմ իմ քաղաքական դիրքորոշումներն ու գնահատականները՝ Նիկոլ Փաշինյան ազգակործան պատուհասի և նրա կատարած հայրենիքի դավաճանությունների մասին»:
    10:10
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    36-ամյա տղամարդու պարանոցը կտրված է եղել․ սպանություն Աբովյան քաղաքում
    Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այսօր սպանություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է «shamshyan.com»-ը։ Ըստ հաղորդագրության` շտապօգնության ավտոմեքենան ժամը 18։00-ի սահմանում Աբովյան քաղաքի Դարանի փողոցի 2-րդ շենքի մոտից պարանոցի մասում սուր-կտրող ծակող առարկայից ստացած վնասվածքով «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխել մի տղամարդու, որը ճանապարհին մահացել է։ Բուժկենտրոնը կատարվածի մասին տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ, 36-ամյա Արտակ Օվակյանն է։ Իրավապահները պարզել են նաև կասկածյալի ինքնությունը, որը նույնպես Աբովյան քաղաքի բնակիչ է։ Գագիկ Շամշյանը հայտնում է, որ նա 33-ամյա Սուրեն Բաղրամյանն է, որին արդեն հայտնաբերել են ու բերման ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։ Համայնքային ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացած դանակը։
    10:07
    21.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «Եթե լուրջ պատկերացնեմ, որ Դավս չկա, կարող ա խելագարվեմ»․ Դավիթ Գրիգորյանը խոցել է 12 տանկ, 1 ՏՕՍ համակարգ
    «Medialab»-ը պատմում է 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Գրիգորյանի մասին․ «Էլ առաջվա ժպտերես Լյուդան չեմ, կյանքս կոտրվել ա, անիմաստ դարձել, ոնց որ կեսս չլինի, բայց եթե լուրջ պատկերացնեմ, որ Դավս չկա, կարող ա խելագարվեմ, ոնց որ հլը սպասեմ, որ ինքը գալու ա»,- ասում է 20-ամյա որդուն պատերազմում կորցրած 54-ամյա Լյուդմիլա Հարությունյանը: Դավիթ Գրիգորյանը տան փոքր որդին էր, մայրն ասում է՝ յուրահատուկ էր ամեն ինչով՝ և՛ բնավորությամբ, և՛ խելքով։ Դավիթը 12 տարի դպրոցում գերազանց է սովորել, այնուհետև ընդունվել է Հայաստանի պոլիտեխնիկական համալսարան՝ ծրագրավորման բաժին։ 5 ամիս համալսարանում սովորելուց հետո զորակոչվել է բանակ, ժամկետային ծառայության անցել Հադրութում։ Դավիթը տիրապետել է ֆագոտ զենքին, ավագ սերժանտ էր, հաշվարկի հրամանատար, դիրքի ավագ։ 3 ամիս էր մնացել, որ ծառայությունն ավարտեր և տուն վերադառնալ, սակայն սկսվում է Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, և Դավիթը զոհվել է առաջնագծում հայրենիքը պաշտպանելիս։ Դավիթը ընտանիքի հետ վերջին անգամ կապ է հաստատել հոկտեմբերի 8-ին, որից հետո ոչ մի զանգ այլևս չեն ստացել: «Ինքը օր ու մեջ զանգում էր, էդ մի օրը՝ ամսի 9-ին, ես չէի սպասում զանգին, բայց ամսի 10-ին որ չզանգեց, սկսեցինք անհանգստանալ։ Բուժքույր եմ, ամսի 11-ին գործի էի եկել ամեն օրվա պես ինձ հարցրեցին՝ Դավիթը զանգե՞լ ա, ասեցի՝ չէ, երեկ պիտի զանգեր, չի զանգել: Զգացի, որ աշխատողները սովորականից ավելի ուշադիր էին իմ նկատմամբ, հետո քույրիկներս էին միշտ զանգում, հարցնում Դավիթից, չզանգեցին… էդ օրը ոչ ոք ինձ չզանգեց, ես սկսեցի զանգել, չպատասխանեցին… Իրանք արդեն իմացել էին, բայց ինձ չէին կարողանում ասել»,- հուզվում է Լյուդմիլան: Մայրը, հիշելով ծանր օրը, պատմում է, որ սիրտն արդեն զգում էր, որ ինչ-որ բան այն չէ, որոշում է տուն գնալ, բուժանձնակազմը ուղեկցում է նրան և ասում, որ որդին վիրավոր է: «Մեր գլխավոր բժիշկը մոտեցել էր կոլեկտիվիս, հարցրել՝ ո՞նց եք պատրաստում Լյուդային, տո՞ւն եք տանում, Դավիթին բերել են մորգ, բայց ինձ ոչ մեկը չէր կարում բան ասի, գցում են իրար վրա, ոչ մեկի դուխը չի հերիքում։ Ես գնացի, շորերս հագա, աղջիկներն ասեցին՝ ո՞ւր ես գնում, ասեցի՝ տուն եմ գնում, զանգերիս ոչ մեկը չի պատասխանում, հաստատ Դավիթիս հետ մի բան էն չի։ Ինձ կանգնացրին, հետևիցս ամբողջ բաժինը վազեց, շտապօգնության մեքենան վերցրին, ինձ տուն բերեցին, ասեցին՝ մի խառնվի, բան չի եղել, Դավիթին վիրահատում են… Բայց որ հասա տուն, քույրիկներս լացելով տուն մտան, հասկացա, որ Դավիթիս բան ա եղել»,- հուզմունքով հիշում է Լյուդմիլան։ Դավիթ Գրիգորյանը հակառակորդի դեմ կռվելիս խոցել է 12 տանկ, 1 ՏՕՍ համակարգ, այլ հրետանային միջոցներ։
    10:04
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են
    «Ժողովուրդ» ՌԴ դատախազության 300-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումներին Հայաստանից երկու հոգի են հրավիրված եղել՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: «Հրապարակ» Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել գործադիր եւ օրենսդիր մարմինների ղեկավար կազմի հետ եւ հայտարարել, որ մտադիր է կառավարությունը համալրել ոչ իշխանական ներկայացուցիչներով։ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի հետ սելֆի արած կամ հեղափոխական ամբիոն բարձրացած քննիչները բարձր պաշտոններ են ստանում: «Հրապարակ» Վարչապետը հպարտությամբ նշում է, որ ամբողջ կյանքում ուսուցիչ աշխատած մարդն այսօր աշխատում է պարեկային ոստիկան: Տարօրինակ է, որ այս փաստն ուրախացնում է վարչապետին, քանի որ թե՛ ուսուցիչը եւ թե՛ ոստիկանը ոչ թե «գործ» է (ժամանակավոր զբաղմունք), այլ մասնագիտական աշխատանք, որը պահանջում է մասնագիտական որակներ, գիտելիքներ եւ փորձ: «Ժողովուրդ» ՔՊ-ական պատգամավորները երեկ ԱԺ-ում նշել են Վայոց ձորի նախկին մարզպետ, այժմ պատգամավոր Տրդատ Սարգսյանի ծննդյան տարեդարձը: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ:
    10:00
    21.01.22
    Ավելին