Լրահոս
2022-02-02
-
ՀասարակականՊաշտոնանկություն՝ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանի հրամանագրովՍահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահի լիազորությունները ստանձնած՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 1-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը. Արմեն ԳԻՉՅԱՆԻՆ ազատել Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից»: Գիչյանը այս պաշտոնում նշանակվել էր 2019-ի օգոստոսի 20-ին։Ավելին18:0702.02.22 -
ՀայաստանՆախագահի պաշտոնակատարը նոր նշանակում է արելՍահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահի լիազորությունները ստանձնած՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 1-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ և 145-րդ հոդվածների 1-ին մասերը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը. Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար»։ Ավելի վաղ Դավիթ Առաքելյանն ազատվել էր Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից։Ավելին17:5902.02.22 -
ՀասարակականՀայաստանում խոսնակի ինստիտուստը տապալված է․ «Հրապարակ»Գործող իշխանությունների համար խոսնակի ինստիտուտն առհասարակ, կարծես, այնքան էլ ընդունելի չէ։ Դե, իհարկե, հասկանալի է, նախկին խմբագիր, այժմ վարչապետ Փաշինյանի կարողությունները մեծ են հաղորդակցության ոլորտում, սակայն խոսնակի առկայությունը լրատվամիջոցների հետ համագործակցության համար, ենթադրելի է, որ գոնե ինչ-որ չափով պետք է կարեւորություն ունենա, գրում է «Hraparak.am»-ը; «Թեպետ բազմիցս անդրադարձներ եղել են, որ խոսնակները հատկապես ընդդիմադիր լրատվամիջոցների հանդեպ ունեն առանձնակի բացասական վերաբերմունք, սակայն, այնուամենայնիվ, դրանից այդ ինստիտուտի կարեւորությունը չի մահանում։ Վարչապետ Փաշինյանն արդեն տեւական ժամանակ է մամուլի խոսնակ չունի։ Մամուլի խոսնակ չունի նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությունը, դե իսկ բոլորովին վերջերս էլ հեռացավ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն՝ իր հետ տանելով իր ինքնատիպ խոսնակին։ Ու չնայած, որ նոր քաղաքապետ ունենք, սակայն նոր քաղաքապետը եւս, կարծես, խոսնակի կարիք չի զգում։ Հայկ Մարությանի հետ ազատվեցին եւ իր խոսնակը, եւ քաղաքապետարանի վարչության պետը։ Քաղաքապետարանի լրատվական բաժնից տեղեկացանք, որ այդ մասին խոսակցություններ անգամ չկան, թեկնածու եւս չկա։ Իսկ, թե առաջիկայում կտարվեն այս մասով աշխատանքներ, հայտնի չէ»։Ավելին17:4902.02.22 -
Հրամանատարական կազմը ստուգել է մարտական հենակետերում իրականացվող ինժեներական աշխատանքների ընթացքը, դիրքապահների պատրաստվածությունն ու բարոյահոգեբանական վիճակըN զորամասի պահպանության տեղամասում փետրվարի 2-ին իրականացվել են ստուգայցեր, հայտնում են պաշտպանության նախարարությունից։ Զորամիավորման հրամանատարական կազմը ստուգել է մարտական հենակետերում իրականացվող ինժեներական աշխատանքների ընթացքը, դիրքապահների պատրաստվածությունն ու մարտական խնդիրների իմացությունը, բարոյահոգեբանական վիճակը։ Անձնակազմը հրահանգավորվել է ծառայության հետագա կազմակերպման վերաբերյալ։Ավելին17:4602.02.22 -
ՀայաստանՓեսան հարսանիքի օրը արգելափակվել էր վերելակում. օգնության են հասել փրկարարներըՓրկարար ծառայության աշխատակիցները օգնության են հասել իր հարսանիքի օրը վերելակում արգելափակված փեսային: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Արսեն Մկրտչյանը՝ ամփոփելով 911 ծառայության ստացված զանգերը: «Հարսանիքի օրը, հարսի տուն բարձրանալիս փեսան վերելակում արգելափակվել էր, մեր փրկարարները օգնել են, որ նա շուտ հասնի հարսնացուին: Լինում է՝ զանգահարում են 911 ծառայություն և լեզվի ուղղագրության հետ կապված հարցեր են տալիս: Մի դեպքում էլ քաղաքացին զանգել էր անգլերենով ահազանգ էր փոխանցում, երբ աշխատակիցը հասցեն վերաճշտում է, զանգահարող քաղաքացին շրջվում է ու կողքը գտնվող անձին հայերենով հարցնում է, թե որ թաղամասն է: Երբ օպերատորը հարցնում է, եթե հայերեն գիտի, ապա ինչու է անգլերեն խոսում, ասում է՝ ես ԱՄՆ-ի քաղաքացի եմ»,-ասաց Արսեն Մկրտչյանը: Ամանորին մի կին էլ զանգահարել էր 911 ծառայություն և խնդրել էր իր երեխայի հետ մեկը խոսեր Ձմեռ պապիկի անունից:Ավելին17:4102.02.22 -
Հասարակական«Զրպարտություն է». Ռոմանոս Պետրոսյանը վստահեցնում է՝ «Ծիրանի» ռեստորանի հետ կապ չունի«Զրպարտություն է». Ռոմանոս Պետրոսյանը վստահեցնում է՝ «Ծիրանի» ռեստորանի հետ կապ չունիՊետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը հերքում է այն լուրերը, թե ինքը կապ ունի Առինջ համայնքում գտնվող «Ծիրանի» ռեստորանային համալիրի հետ: Նա հերքման տեքստ է հրապարակել։ Մամուլում և սոցցանցերում լուրեր էին շրջանառվում, թե Ռոմանոս Պետրոսյանը շուտով կդառնա Առինջում գտնվող «Ծիրանի» ռեստորանային համալիրի սեփականատերը: Նշվում էր, որ Պետրոսյանը կառավարչի գործը վստահել է եղբորը, իսկ իրական տերը Պետրոսյանն է, թե մեկ այլ, ավելի խոշոր ֆիգուրի ներկայացուցիչ, առայժմ անհայտ է: «Հրապարակված տեղեկատվությունը, թե իբր ես և իմ ընտանիքն առնչություն ունենք Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող «Ծիրանի» ռեստորանային համալիրի հետ, չի համապատասխանում իրականությանը և զրպարտություն է։ Ի հավելումն, հարկ եմ համարում առանձնահատուկ շեշտել, որ ես որևէ ոլորտում չեմ տնտեսվարում և այդպիսի գործունեություն ծավալելու մտադրություններ չունեմ»,- գրել է նա։ Պետրոսյանի խոսքով` պետական վերահսկողության ոլորտում բարեփոխումների մեկնարկի և օրինականության վերականգնման այս կարևոր փուլում սա որոշ շրջանակների կողմից կանխամտածված շրջանառության մեջ դրվող տեղեկատվություն է։ Այն, ըստ նրա, նպատակ ունի հանրության շրջանում թյուրընկալումներ առաջացնել։Ավելին17:3802.02.22 -
ԱռողջապահականԵթե պետությունը որոշել է արգելքներով կանխել կորոնավիրուսի տարածումը, ուրեմն պետք է ամեն ինչ համարյա լոքդաունի մակարդակի արվեր. մասնագետԿորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը շարունակում է իր հաղթարշավը և, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ամեն օր ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ են դրանով վարակվում։ Նոր շտամով վարակելիության արագության, ինչպես նաև կրկնավարակման և այլ հարցերի շուրջ «Aysor.am»-ի թղթակիցը զրուցել է հանրային առողջության մասնագետ Դավիթ Պետրոսյանի հետ։ Մասնագետը նախ հիշեցրել է, որ «Օմիկրոն» շտամով վարակելիությունը մի քանի անգամ ավելի բարձր է, քան «Դելտա» շտամով վարակելիությունը։ Ընդ որում, կորոնավիրուսի նոր շտամով հաճախ վարակվում են նաև պատվաստված անձինք։ «Մյուս կողմից, «Օմիկրոն»-ը կորոնավիրուսի մի փոքր ավելի թեթև տեսակն է։ Մի քանի օր առաջ «Սուրբ Գրիոր Լուսավորիչ» ԲԿ-ում էի, խոսեցի ընդունարանի բժշկի հետ, ով ասաց, որ կորոնավիրուսի վերջին ալիքը, կարծես, վերակենդանացման միջոցառումներ ավելի քիչ է պահանջում։ Համապատասխանաբար, ծայրահեղ ծանր հիվանդների և մահացության թիվն ավելի փոքր է։ Շատ վարակվածներ նշում են, որ իրենց մոտ ընդամենը հարբուխանման երևույթներ և ջերմություն է նկատվում»,- ասել է Դավիթ Պետրոսյանը։ Հանրային առողջության մասնագետի խոսքով՝ դեռ վաղ է փաստական տվյալներ ներկայացնել, թե որքան մեծ է «Օմիկրոն» շտամով կրկնակի վարակվելու հավանականությունը։ Հստակ վիճակագրություն ներկայացնելու համար, ըստ նրա, որոշ ժամանակ է պետք, մինչև մարդիկ կվարակվեն, լիովին կապաքինվեն և հնարավոր է՝ նորից վարակվեն։ Ինչ վերաբերում է ուժի մեջ մտած տարատեսակ սահմանափակումներին՝ հնարավորինս կանխելու կորոնավիրուսի տարածումը, Պետրոսյանը դրանք ոչ այնքան արդյունավետ է որակել։ «Այն չափով, ինչ չափով սահմանափակումները մեզ մոտ կիրառվեցին, դժվար թե լուրջ արդյունք տան, որովեհտեև, եթե պետությունը որոշել է արգելքներով կանխել վիրուսի տարածումը, ուրեմն պետք է ամեն ինչ ավելի խիստ՝ համարյա լոքդաունի մակարդակի արվեր։ Բայց, եթե որոշ տեղերում պատվաստված լինելու սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստ են պահանջում, ապա, օրինակ, տրանսպորտում մարդիկ նույնիսկ դիմակ չեն կրում։ Ուրեմն ստացվում է, որ սահմանափակումներն ինչ-որ տեղ թերի են, և մեծ արդյունքներ դժվար է սպասել»,- ասել է Դավիթ Պետրոսյանը՝ շեշտելով, որ ամենաարդյունավետ պաշտպանությունը շարունակում է մնալ կորոնավիրուսի դեմ պատվաստումը։Ավելին17:3102.02.22 -
ՀասարակականԼռողները կկիսեն պատասխանատվությունը. Այլընտրանքային նախագծեր խումբՀամաձայնություն տալով դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան ազատությունից զրկելու և լիազորությունները կասեցնելու վերաբերյալ՝ Բարձրագույն դատական խորհուրդը վերածվեց գործող իշխանության պատժիչ համակարգի առանցքային օղակի։ Այս մասին հայտարարություն է տարածել Այլընտրանքային նախագծեր խումբը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Zonder-command-ի տրամաբանությամբ գործող՝ դատավորների իրավունքները պաշտպանելու համար ստեղծված կառույցը որոշումը կայացրել է միաձայն։ Այս որոշումը նախադեպ է ստեղծելու՝ ընթացիկ գործերով դատավորներին այս նույն եղանակով հեռացնելու համար։ Դատավորի նկատմամբ այս իրավական գործընթացը քաղաքական հրահանգներին չենթարկվող, օրենքով առաջնորդվող, «չվնգստացող» դատավորներին վախեցնելու և պատժելու ազդակէ: Սա դատարանների նկատմամբ շուրջ երեք տարի շարունակվող հետևողական արշավի հերթական դրսևորումն է, որը քայլ առ քայլ տանում է իշխանությունների կամակատար դատական համակարգ ունենալուն։Սա շրջադարձային պահ է, որից հետո Հայաստանը վերջանականապես կարող է գլորվել ամենաթողության անհավանական վտանգավոր փուլ։ Դատավորի նկատմամբ հետապնդումը որևէ կերպ չի տեղավորվում ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանում ժողովրդավարության կայացման վերաբերյալ ԵԽԽՎ «փայլուն» բանաձևի տրամաբանության մեջ։ Տրամաբանության մեջ չի տեղավորվում նաև այն փաստը, որ քաղաքական ենթատեքստ ունեցող գործով կալանքի վերաբերյալ որոշում կայացնող դատավոր է ընտրվել այն անձը, որն այսօրվա իշխանությունների «Դըմփ, դըմփ, հու» -ի համար թմբուկ էր խփում։ Դատավոր Բախշիյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը պետք է ազդակ լինի իրավաբանական ողջ համայնքի համար՝ դատավորներից մինչև փաստաբան. լռությունը կարող է շատ թանկ արժենալ: Բայց սա միայն իրավական համայնքի խնդիրը չէ։ Սա քաղաքական, հասարակական լայն շրջանակների, քաղաքական լիդերների, ողջ գիտակից հասարակության խնդիրն է։ Այսօր լռելը նշանակում է՝ կիսել պատասխանատվությունը՝ բոլոր անօրինականությունների և դրանց հետևանքների համար։Ավելին17:0902.02.22 -
ՀասարակականՀայ ռազմագերիների և այլ պահվող անձանց թիվը մնում է անորոշ. հաստատված 46 գերի դեռ պահվում է Ադրբեջանում կալանքի տակ. Արուսյակ ՋուլհակյանԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն առցանց ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում: Պատգամավորը նշել է, որ արցախյան երկրորդ պատերազմից անցել է ավելի քան մեկ տարի և չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետը հստակորեն նախատեսում է բոլոր ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձ՝ մի քանի տասնյակ հայ զինծառայողներ և քաղաքացիական անձինք դեռ գտնվում են գերության մեջ Ադրբեջանում: Հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց թիվը մնում է անորոշ: «Ադրբեջանի իշխանությունները չեն հրապարակում գերիների ստույգ թիվը՝ առանց որևէ իրավական հիմքի և մարդու իրավունքների՝ Ժնևի կոնվենցիայով նախատեսված պահանջների կոպտագույն խախտմամբ: Անցյալ տարվա ընթացքում Հայաստան է հայրենադարձվել 142 ռազմագերի և գերի: Այնուամենայնիվ, հաստատված 46 ռազմագերիներ ու գերիներ դեռ պահվում են Ադրբեջանում կալանքի տակ: Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանը բազմիցս չարաշահել է իրավական ընթացակարգերը, խախտել է միջազգային իրավունքի պահանջները և դատական կարգով հետապնդել հայ ռազմագերիներին՝ որպես պատիժ կիրառելով ազատազրկումը: Հայ զինծառայողներին և քաղաքացիական անձանց «ահաբեկիչ» որակելը միջազգային մարդասիրական իրավունքի և, առհասարակ, մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Ցանկանում եմ ընդգծել ևս մեկ անգամ, որ անկախ գերեվարվելու ժամկետից՝ Ադրբեջանում պահվող բոլոր հայ զինծառայողները և քաղաքացիական անձինք իրենց ներկա կարգավիճակով ռազմագերի են ու պետք է նրանց վերաբերվել որպես այդպիսին»,-ասել է նա: Պատգամավորը նշել է, որ բռնի անհետացումների այս դեպքերի առնչությամբ համապատասխան դիմումներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և Դատարանը 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցներ է կիրառել Ադրբեջանի դեմ, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի կատարել ՄԻԵԴ-ի վերոհիշյալ որոշումները: Ջուլհակյանն ընդգծել է՝ Նախարարների կոմիտեն պետք է անդրադառնա այս հարցին:Ավելին17:0602.02.22 -
ՀասարակականՆիկոլ Փաշինյանը դուրս է եկել ինքնամեկուսացումիցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել ինքնամեկուսացումից և արդեն վերադարձել է աշխատանքի, «Արմենպրեսին» տեղեկացրել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին պաշտոնապես հայտարարվել էր հունվարի 26-ին: Փետրվարի 1-ից ուժի մեջ մտած Կառավարության որոշմամբ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով) ամբողջական պատվաստված անձինք ինքնամեկուսացվում են ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7 օրացուցային օրով: Չպատվաստված անձինք ինքնամեկուսացվում են ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 10 օրացուցային օրով:Ավելին17:0102.02.22 -
ՀասարակականԱրցախի պողոտայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով բենզալցակայանի աշխատակիցը հոսպիտալացվել էԱրցախի պողոտայում այսօր՝ փետրվարի 2-ին, տեղի ունեցած հրդեհի հետևանքով այրվածքներ է ստացել բենզալցակայանի 37-ամյա աշխատակիցը, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Այսօր կեսօրին Երևանի Արցախի փողոցում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով այրվել է Արցախի 3 հասցեում գտնվող բենզալցակայանը։ «Բենզալցակայանի աշխատակից Լ. Բ.-ն (ծնված 1985 թ․) ստացել է դեմքի և վերին վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ։ Նա հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:08-ին, մարվել՝ 12:42-ին: Այրվել են բենզալցակայանի շինությունը՝ 7 քմ, և «GAZ 53» մակնիշի բենզատար ավտոմեքենան (բաքում՝ 4.5 տոննա վառելիք)։Ավելին16:2102.02.22 -
ՀասարակականՀ1-ը արձագանքում է ՄԻՊ-ին չլուսաբանելու մասին Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի հայտարարությանըՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր էջում հրապարակել էր Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի հայտարարությունը, որը դատապարտում է Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության կողմից Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքը երկար ժամանակ չլուսաբանելու քաղաքականությունը։ Մասնավորապես ասվում էր. «Խիստ մտահոգիչ է, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հեռարձակումն արգելափակելու արդեն երկարաժամկետ քաղաքականություն»։ Հանրային Հեռուստաընկերության հանրության հետ կապերի բաժնից ArmDaily.am-ին տեղեկացրին, որ որպեսզի ինստիտուտների և կազմակերպությունների տարընկալում չլինի՝ իրենք ուսումնասիրել են, թե ինչ կառույց է այդ գնահատականը հնչեցրել։ «Ուզում ենք նախ հստակեցնել, որ սա նախ ոչ թե Եվրոպական օմբուդսմենն է, որը հիմնադրված է Եվրոպական պառլամենտի կողմից, Եվրոպական միության կողմից, ոչ թե այդ կազմակերպությունն է, այլ հասարակական կազմակերպություն է՝ շահույթ չհետապնդող, անկախ կազմակերպություն է, որին անդամակցում է Հայաստանը, այսինքն՝ հայկական օմբուդսմենը։ Այնուամենայնիվ, սա Եվրոպական օմբուդսմենը չի։ Այնուամենայնիվ, թեկուզ սա հասարակական կազմակերպություն է՝ իհարկե մեզ մտահոգում է նրանց գնահատականը, քանի որ, կարծում ենք, որ այն հիմնված է միայն մեկ կողմից տրամադրված տեղեկատվության վրա, այսինքն՝ այս կառույցը այս հայտարարությունը անելուց չի փորձել ճշգրտել փաստեր Հանրային Հեռուստաընկերության հետ, Հանրային հեռարձակողի հետ։ Չգիտենք, թե ինչ մոնիթորինգի հիման վրա է նման գնահատական հնչեցվել և մենք պատրաստվում ենք իրենց գրություն հղել, նամակ հղել, որով կճշգրտենք, թե ինչ տեղեկատվության և ինչ աղբյուրների հիման վրա են իրենք ուսումնասիրություն արել և նման գնահատականի են հանգել, որովհետև մենք ունենք մեր աղբյուրները, մենք ունենք մեր հղումները, թե ինչպես ենք լուսաբանել մարդու իրավունքների խնդիրները և Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի լուսաբանումը»,-ասացին հասարակայնության հետ կապերի բաժնից։ Հավելեցին նաև, որ երբ իրենք կուսումնասիրեն ,թե ինչ մոնիթորինգ է իրականացրել, ինչ ուսումնասիրություն է արել այս հասարակական կազմակերպությունը նման գնահատական տալու համար՝ այն ժամանակ նոր կկարողանան ամբողջական գնահատական տալ, թե որքանո՞վ էր հիմնավոր իրենց ուղղված գնահատականը։ «Այս պահին կարող ենք փաստել, որ Հանրային Հեռուստաընկերությանը հարցում չի արվել այդ կազմակերպության կողմից և մեր դիրքորոշումներն ու տեսակետները չեն ներկայացվել իրենց կողմից։ Հենց այդ նպատակով իրենց համապատասխան գրություն կուղարկենք, որպեսզի ճշտենք, թե ինչպիսի աղբյուրներից են օգտվել և թե ինչու մեր կարծիքը հաշվի չի առնվել էդ հայտարարությունը հրապարակային դարձնելուց առաջ»,- տեղեկացրին Հանրային կապերի բաժնից։Ավելին16:1602.02.22 -
ՀասարակականՄետրոպոլիտենի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՀունվարի 26-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնում արձանագրվեցին ապօրինի թմրաշրջանառության բացահայտման՝ երկու, սառը զենքի հայտնաբերման՝ մեկ դեպք։ Բաժնի տարբեր ստորաբաժանումների ծառայողները մետրոյի տարբեր կայարաններում ու կայարանների նախասրահներում իրականացրած ուժեղացված ծառայության ժամանակ, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին երկու երիտասարդի՝ 28 և 25 տարեկան։ Նրանց անձնական խուզարկություններով հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով մի քանի փաթեթ՝ ընդհանուր 4 գրամից ավելի։ 25-ամյա երիտասարդի մոտ կային նաև կաթուցիչներ։ Նույն օրը բաժին բերման ենթարկվեց նաև 24-ամյա երիտասարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կռփազենք։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում ենԱվելին16:1002.02.22 -
ՀայաստանՆորակոչիկին ստիպել են մաքրել զուգարանը, դաժան ծեծի ենթարկել․ «Irakanum.am»Սկանդալային դեպք Կապանի զորամասերից մեկում։ Irakanum.am-ին ահազանգած ժամկետային զինծառայող Վլե Ֆերոյանի հարազատները ահազանգում են, բանակ զորակոչված իրենց ազգականին դաժան ծեծի են ենթարկել, ստիպել մաքրել զուգարանները։ Մասնավորապես մեզ հայտնեցին, որ հունվարի 31-ին բանակ զորակոչված Վլե Ֆերոյանին (ազգությամբ եզդի) զորամասի հրամանատական կազմը նսեմացրել և ծեծի է ենթարկել, որից հետո զինվորը դիմել է փախուստի։ «Քֆուր են անում երեխուն, առավոտից մինչև իրիկունը երեխուն չեն կերցնում, ճաշարան չեն թողում, որ գնա, իրան դուրսն են պահում, ասում են մինչեւ ավել չանես, դու կազառմա չես մտնի։ Էդ երեխեն մինչև մեկը դուրսն է մնում, էնտեղ չաստում դաժե պուլպուլակ է լինում, մոտիկանում է, որ ջուր խմի, չեն թողում։ Ժամը մեկից հետո տուն է զանգում, ու ասում է, որ իրավիճակն էդպես է այնտեղ, դրանից հետո երեխուց խաբար չունենք»,- մեզ հայտնեց զինծառայողի հորեղբայրը։ Նա ասաց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ, փետրվարի 1-ին։ «Ամսի 31-ին տարել են բանակ, ամսի մեկին արդեն էդ ամեն ինչը եղել է։ «Կարանտինի կամբատն է եղել՝ Արմեն Ավագյանը։ Իրա զորամասի հրամանատարը՝ Ցոլակ Խաչատրյանն էլ է իրան կանչել, ասել է, քեզի հրաման են տվել դու պիտի կատարես, եթե չկատարես, ես ինքս ամբողջ զորքին ոտքի կհանեմ ու դու պիտի ամբողջ զորքի դեմը ավել անես, զուգարանը մաքրես»,- պատմեց զինվորի ազգականը։Ավելին16:0702.02.22 -
ՀասարակականՎեճից հետո 2 դանակով սպանել է հոր մտերմուհուն՝ հարսի և թոռան ներկայությամբ. դաժան սպանության գործը մտավ դատական փուլՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արտաշատի 52-ամյա բնակչուհու՝ առանձին դաժանությամբ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՔԿ-ից հայտնում են, որ մինչդատական վարույթում իրականացված անհետաձգելի, մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ պարզվել են սպանության դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը: Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ Արտաշատ քաղաքի 21-ամյա բնակիչը տևական ժամանակ անբարյացկամ, լարված հարաբերությունների մեջ է գտնվել հոր հետ՝ վերջինիս մտերմուհու պատճառով, և հաճախակի վիճաբանել է նրա հետ: Դեպքի օրը՝ 2021 թվականի հունիսի 12-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, անձնական և ընտանեկան հարցերի շուրջ հերթական վիճաբանությունն է տեղի ունեցել հոր և որդու միջև, ինչն ուղեկցվել է փոխադարձաբար բռունցքով միմյանց հարվածելով, որի ընթացքում հայրը որդուն տնից դուրս է հանել: Վերջինս, տեղի ունեցածից զայրացած, հոր մտերմուհուն կյանքից զրկելու դիտավորությամբ, գնացել է նրա տուն և հաշվի չառնելով վերջինիս՝ տանը գտնվող հարսի և մանկահասակ երեխայի ներկայությունը, առանձին դաժանությամբ, իր մոտ առկա երկու դանակներով, դիտավորյալ բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով նա ընկել է գետնին: Այդ ընթացքում 52-ամյա կնոջ հարսը աթոռով հարվածել է երիտասարդին՝ փորձելով կանխել նրա գործողությունները, սակայն չի կարողացել. երիտասարդը շարունակել է դանակներով հարվածել կնոջ մարմնի տարբեր մասերին և համոզվելով, որ կինը մահացել է, դուրս է եկել տնից և հեռացել: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով. որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:Ավելին15:5602.02.22 -
ՀասարակականՎրիպակ ու տեխնիկական խնդիր. Կադաստրի կոմիտեն` Ալեն Սիմոնյանի բնակարանի մասինԿադաստրի կոմիտեն պարզաբանում է տարածել, որտեղ, ըստ էության հաստատել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` նախօրեին արած հայտարարությունը` Աբովյան 62 հասցեում գտնվող բնակարանը տարիներ առաջ վաճառած լինելու մասին։ Միաժամանակ պետական մարմինը նաև ընդունել է, որ Սիմոնյանի գույքի մասին սխալ տեղեկատվությունը հենց իրենց վրիպակի պատճառով է տարածվել։ «Հայտնում ենք, որ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի կողմից քաղաք Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց, 62 շենք, թիվ 6 հասցեի բնակարանը օտարվել է դեռևս 2016 թվականի մարտի 21-ի թիվ 859 առուվաճառքի պայմանագրով, որից հետո հիշյալ պայմանագիրը ներկայացվել է Կադաստրի կոմիտե՝ իրավունքների պետական գրանցման, և 2016 թվականի մարտի 25-ին այդ պայմանագրից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում, գրանցվել է Արմենուհի Փաշաբեզյանի սեփականության իրավունքը, իսկ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի իրավունքը նշված հասցեի նկատմամբ դադարել է»,– նշված է Կադաստրի կոմիտեի հրապարակած հաղորդագրության մեջ։ Ինչ վերաբերում է 06.10.2021թ.-ին տրամադրված տեղեկանքին, որի համաձայն Ալեն Ռոբերտի Սիմոնյանը տվյալ բնակարանի նկատմամբ գույքայի իրավունք ունի, ըստ Կադաստրի` դա «վրիպակ է, որը պայմանավորված է Կադաստրի կոմիտեում ներդրված «Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգ»-ում 2012 թվականին տեղ գտած տեխնիկական խնդիրներով»։ «Փաստերի ստուգման հարթակն» օրերս գրել էր, որ ԱԺ նախագահը թաքցրել է իրեն պատկանող անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունների մի մասը։ Ըստ կայքի` 2012 թվականին Ալեն Սիմոնյանի և նրա մոր՝ Մարինե Հովհաննիսյանի խնդրանքով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել է նվիրատվության կարգով նրանց թույլ տալ սեփականաշնորհել Աբովյան 62 հասցեի թիվ 6 բնակարանի մի մասը, և Սիմոնյանը մինչև հիմա համարվում է այս անշարժ գույքի համասեփականատերը, բայց այդ մասին իր հայտարարագրում չի նշել ո՛չ հիմա, ո՛չ նախկինում։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 1-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ տվյալ բնակարանն արդեն մի քանի տարի իրեն չի պատկանում։ «Նշված գույքը 2012-15թթ–ին վաճառվել է։ Դա կոմունալ փոքր բնակարան էր` տատիկիս բնակարանը։ Երբ ես պաշտոնյա եմ եղել, այն վաղուց վաճառված է եղել, ու նշելու բան չի եղել, հիմա էլ չկա»,- ասել էր Սիմոնյանը` միաժամանակ հայտնելով, որ պատրաստվում է զրպարտության ու բանկային գաղտնիքի հրապարակման հայցով դիմել դատարան, հերքում ու փոխհատուցում պահանջել «Փաստերի ստուգման հարթակից»։Ավելին15:5302.02.22 -
ՀասարակականՀայտնի է, թե ինչ մեղադրանք է առաջադրվելու դատավոր Բորիս Բախշիյանին. դատավորները պահանջում են արտահերթ ընդհանուր ժողով հրավիրելԴատավորները մտահոգված են վերջին շրջանում դատավորների նկատմամբ իրականացվող հետապնդումներով և դատարանների անկախությունը խոչընդոտելու, ճնշելու փորձերով։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դատավորներն արդեն ստորագրահավաք են սկսել Դատավորների ընդհանուր արտահերթ ժողով հրավիրելու պահանջով։ Ժողով հրավիրելու համար անհրաժեշտ թվով դատավորներ արդեն համաձայնություն են տվել։ Օրակարգում քննարկման առարկա կդարձվի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, ինչպես նաև՝ դատական իշխանության և դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումները։ Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակում, օրենքով սահմանված կարգով, ՀՀ ԲԴԽ-ին ներկայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ, որոնք ԲԴԽ-ի կողմից բավարարվել են։ «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ ԱԱԾ-ն փորձում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին մեղադրել Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված Փաշինյանի աջակցին ապօրինի կալանավորելու համար, թեև Փաշինյանի աջակիցն ինքն էր դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ՝ չներկայանալով դատական նիստերին։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։ Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել դատավորին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանին։Ավելին15:4802.02.22 -
ՀասարակականՄհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարներըԱշխատանքային այցով Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Այցի ընթացքում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Կողմերը քննարկել են ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների օրակարգային, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցության հարցեր։ Երկուստեք ընդգծվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կարևոր դերը Հայաստանի տնտեսության համար և քննարկվել են կոնցեսիոն պայմանագրի շրջանակներում ընկերության հետ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի օրակարգային հարցերին, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարներին:Ավելին15:4702.02.22 -
ՀայաստանՍպանություն կատարած 30-ամյա տղամարդը, որը բռնվելիս ոստիկաններին ասել էր «ափսոս, շուտ բռնեցիք, դեռ մի քանի հոգու էլ պիտի խփեի», կալանավորվել էԵրեկ՝ փետրվարի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնի պետ Դաիթ Կիրակոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար նշանակված, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Ժամկոչյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ՝ 30-ամյա Ա. Հարությունյանի նկատմամբ, հայտնում է «shamshyan.com»-ը։ Դատավոր Ռազմիկ Մարիկյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը, և Ա. Հարությունյանը դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, երբ ոստիկանները նրան հայտնաբերել ու ձերբակալել են, նա ասել է. «Ափսոս, շուտ բռնեցիք ինձ, քանի որ դեռ ունեի պլաններ, որ մի քանի հոգու էլ պիտի խփեի»։ Հունվարի 30-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ դանակի բազմաթիվ հարվածներից ստացած վնասվածքներով իրենց մոտ էր տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանները տեղում պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ, ազգությամբ վրացի, 35-ամյա Ուրմի Շ.-ն է: Նա տեղափոխվել էր Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկի հարևանությամբ գործող ծաղկի սրահի մոտից: Պարեկները դեպքի վայրից մոտ 30 մետր հեռավորության վրա հայտնաբերվել էր գայլի գլխով, վրան արնանման հետքերով կոտրված դանակ, իսկ ծաղկի սրահի դիմաց հայտնաբերվել են արնանման հետքեր: Հիվանդանոցից հայտնել էին, որ վիրավորը, որի մարմնի վրա եղել է դանակի մոտ 8 հարվածի հետք և մարմնի մեջ հայտնաբերվել էր կոտրված դանակի սուր հատվածը, մահացել էր։Ավելին15:3802.02.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Պայթյուն՝ մի կաթիլ բենզինի պատճառով. Արցախի փողոցում հրդեհի ականատեսների վարկածըԱվելին15:3002.02.22