Լրահոս
2022-02-03
-
ՀասարակականԿենդանաբանական այգու ուղտին և երկու կոալաներին փորձել են թունավորելՈստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 24-ին «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի իրավաբանի կողմից ստացված ահազանգի փաստով:Ավելին11:3303.02.22 -
ՔաղաքականԿառավարությունը մոտ 1 միլիարդ դրամ է հատկացրել սահմանադրական բարեփոխումների գործընթացինԿառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 3-ի նիստում որոշում ընդունեց, որով ԵՄ-ից ստացված «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում չօգտագործված մոտ 1 միլիարդ դրամը կուղղի սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացի շրջանակներում նախատեսվող բարեփոխումներ իրականացնող մարմնի` սահմանադրական բարեփոխումների խորհուրդի ձևավորմանը և վերջինիս գործունեության իրականացման կարգի մշակմանը, ինչպես նաև մի քանի օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերի մշակմանը:Ավելին11:2003.02.22 -
ՔաղաքականՍարգսյանի պնդումներին հակասում են միայն փաստաթղթերը․ «Հետք»-ի նոր բացահայտումըՆախորդ տարվա նոյեմբերին «Հետք»-ը տեղեկացրել էր, որ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանին փոխկապակցված ֆրանսիական «VH Estate» ընկերությունը 2010 թ. Փարիզի Ելիսեյան դաշտերի հարևանությամբ 7․5 մլն եվրո ընդհանուր արժեքով 2 միավոր անշարժ գույք է ձեռք բերել։Ավելին11:0503.02.22 -
ՀասարակականՀՀ բնակչության մեծամասնությունը, բարեբախտաբար, հասկանում է, որ Թուրքիան և Ադրբեջանը նպատակ ունեն ոչնչացնել Հայաստանը․ թյուրքագետԹյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ Ամերիկյան IRI կազմակերպությունը Հայաստանում հանրային կարծիքի հարցման հերթական արդյունքներն է հրապարակել (հարցումն իրականացվել է 2021թ. նոյեմբեր-դեկտեմբերին)։Ավելին10:5303.02.22 -
ՀասարակականԵրևանում, Արմավիրի և Կոտայքի մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․`Ավելին10:3203.02.22 -
ՀասարակականԵրևանի մանկապարտեզներից մեկում պակիստանցու երեխային ստիպել են հող և կղանք ուտել, նաև՝ բռնության ենթարկելՀունվարի 31-ին Ա.Հ.-ն ոստիկանությանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2019թ մարտից մինչև 2021թ հոկտեմբերի 14-ը դուստրը՝ Է. Ու-ն հաճախել է Երևան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ․Ղ.-ն, Ս.Կ-ն և դաստիարակներ Ի.Ա-ն և Ա.Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս:Ավելին10:2003.02.22 -
ՀասարակականԾեծի ենթարկված նորակոչիկը փախուստի է դիմել․ Թագուհի ԹովմասյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրում է․ «Ահազանգ եմ ստացել (նաև ԶԼՄ-ներում է հնչել), որ Կապանի զորամասերից մեկում հրամանատարական կազմը նսեմացրել և բռնության է ենթարկել նորակոչիկին՝ ստիպելով մաքրել սանհանգույցը, ինչի արդյունքում էլ նորակոչիկը փախուստի է դիմել։Ավելին10:0503.02.22 -
ՀասարակականՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Հրապարակ» Դատավորները մտահոգված են Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման փաստով։Ավելին10:0103.02.22 -
ՀասարակականԱվերիչ սողանք Էկվադորում. 24 մարդ մահացել է, բնակիչներին հորդորել են լքել տներըԵրեք մետր բարձրությամբ ցեխի ալիքները Էկվադորում խժռում են տներ, խաղահրապարակներ ու խանութներ: Երկրում ահռելի քանակությամբ տեղումներից հողը գերխոնավացել է, առաջացել են սողանքներ:Ավելին09:3003.02.22 -
ՀասարակականՔովիդի մուտքը Պեկինի օլիմպիական ավան «արգելվում է». մարզիկներին սնունդ կմատուցեն ռոբոտներըՀայաստանի օլիմպիական թիմը ամբողջ կազմով չի մեկնել Չինաստան: Մեր մարզիկներից լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի կորոնաթեստը դրական է, ու մարզիկը դեռ Հայաստանում է: Սակայն շանս կա մասնակցության, եթե երկրորդ թեստի պատասխանը բացասական լինի:Ավելին09:0003.02.22 -
Հասարակական«Վիրուսի տարածման էս տեմպը մենք չենք ունեցել». «Oմիկրոնով» արագ վարակվում են նաև երեխաներըՀայաստանում կորոնաթվերն օրեցօր մեծանում են՝ «Օմիկրոնի» արագ տարածվելու պատճառով: Քովիդ-19-ից՝ ախտանշաններով մի փոքր տարբերվող՝ կորոնավիորուսի այս տեսակը, սակայն, ըստ մասնագետների, պակաս վտանգավոր է: Այն թոքերին չի հասնում, մահացության ցուցանիշը ցածր է:Ավելին08:3003.02.22
2022-02-02
-
ԱրցախԱրցախի նախագահը հետևել է տեղահանված բնակիչների համար կառուցվող նոր բնակավայրերի շինաշխատանքների ընթացքինԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ, Հովսեփավան, Աստղաշեն և Այգեստան համայնքների վարչական տարածքներ, որտեղ կառուցվում են բնակելի առանձին թաղամասեր՝ նախատեսված 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Հադրութի շրջանի Ազոխ, Դրախտիկ, Շուշիի շրջանի Քարին տակ, Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ, Ջրաղացներ, Մոշխումհատ և Մադաթաշեն բռնազավթված համայնքներից տեղահանված բնակիչների համար։ Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմը: Երկրի ղեկավարը ծանոթացել է բնակարանաշինական աշխատանքների ընթացքին, քաղաքաշինության պատասխանատուների հետ տեղերում քննարկել առկա խնդիրները։ Երկու, երեք, չորս և հինգ սենյականոց ավելի քան 700 կառուցվող առանձնատներից յուրաքանչյուրին տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով նախատեսված է հատկացնել 1200-1500ք/մ մակերես ունեցող տնամերձ հողատարածքներ։ Նոր բնակավայրերի և բնակելի թաղամասերի տարածքներում կիրականացվեն կանաչապատման աշխատանքներ, ինչպես նաև կհիմնվեն պտղատու այգիներ և ջերմոցային տնտեսություններ, ինչը թույլ է տալու հիմնարար լուծում տալ բնակիչների զբաղվածության հարցին։ Պետական և բարեգործական միջոցներով կառուցվող բնակարանները նախատեսվում է շահագործման հասցնել մի քանի փուլով։ Տեղահանված ընտանիքների զգալի մասի բնակարանային ապահովության խնդիրը լուծված կլինի արդեն ընթացիկ տարում։ Նախագահ Հարությունյանը հանձնարարել է շինարարության պատասխանատուներին և համապատասխան պետական ու համայնքային կառույցներին հնարավորինս արագ տեմպերով և կարճ ժամանակահատվածում ավարտին հասցնել շինարարական աշխատանքները՝ խստորեն պահպանելով որակական բարձր չափանիշները։ Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էր քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։Ավելին23:5802.02.22 -
ՀասարակականQR կոդերի համար ոչ մի տուգանք չի մուծվելու, բոլորը բողոքարկելու են ու չեղարկվելու. Աշոտ ԲարսեղյանՀանրային սննդի կետերը չեն վճարելու QR կոդերի համար կազմված տուգանքները, վարչական իրավախախտումների վերաբերյալ որոշումները կբողոքարկվեն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ հիմնադիր Աշոտ Բարսեղյանը՝ անդրադառնալով հունվարի 22-ից ուժի մեջ մտած նոր որոշմանը։ Հիշեցնենք, որ հանրային սննդի վայրեր, ինչպես նաև մշակութային և ժամանցի վայրեր քաղաքացիների մուտքը հունվարի 22-ից թույլատրվում է միայն պատվաստման սերտիֆիկատ կամ թեստի պատասխան, QR կոդ ներկայացնելու դեպքում։ Ա.Բարսեղյանի փոխանցմամբ՝ այս որոշման հետեւանքով առավելապես տուժել են մայրաքաղաքի կենտրոնում գործող հանրային սննդի կետերը՝ մինչեւ 80 տոկոսի չափով ։ «Քանի որ հիմնական ստուգումներն իրականացվում են կենտրոնում, համապատասխանաբար կենտրոնի հաստատություններն են շատ տուժել, այն վայրերում, որտեղ ստուգում է իրականացվել, 50-80 % անկում է նկատվում: Ես ունեմ տվյալներ, որ սովորական ռեստորանները, որտեղ ստուգումներ չեն իրականացվել, շրջանառության կեսը կորցրել են այս աղմուկի պատճառով, քանի որ մարդիկ վախի ազդեցության տակ չեն այցելել հանրային սննդի վայրեր»,- նշել է Աշոտ Բարսեղյանը։ Ըստ նրա՝ մարզերում այլ է վիճակը, խիստ ստուգումներ չեն իրականացվում, չնայած այս շաբաթ-կիրակի տեսչական անձնակազմը եղել է Ծաղկաձորում: «Բայց ես կրկնում եմ՝ սա պետական միջոցների, ռեսուրսի չարաշահում և վատնում է: Ինձ թվում է՝ ի վերջո մենք հանգելու ենք նրան, որ հայցերով դիմենք դատարան՝ այս մարդկանց անպատասխանատվության համար»,- նշել է Բարսեղյանն ու ընդգծել,-«Ոչ մի իրավախախտման համար տուգանք չի մուծվելու, բոլորը բողոքարկելու են և չեղարկելու են, քանի որ նույնիսկ հրաման գրելու իրավաչափությունը չի պահպանվել»։ Հանրային սննդի ոլորտի վատ վիճակի մասին տեղեկացված է նաեւ էկոնոմիկայի նախարարությունը, որը բիզնեսին օգնելու փոխարեն լուռ ու մունջ կրկնում է Առողջապահության նախարարությանը: Մինչդեռ մի շարք երկրներ, ինչպես նկատել է մեր զրուցակիցը, արդեն հասկանում են, որ կոլեկտիվ իմունիտետից բացի ոչ մի այլ գործուն մեթոդ չկա՝ համավարակի դեմ պայքարելու համար։ «Վրաստանն արդեն չեղարկել է QR կոդերի կիրառումը»,- արձանագրել է Ա. Բարսեղյանը։Ավելին23:4502.02.22 -
Հայաստան«Շիրակի պետհամալսարանի ռեկտորի միակ թեկնածուն՝ ՇՊՀ քամահրական «ձեր մանգո» անվանողն է». Գագիկ ՀամբարյանՇՊՀ ռեկտորի սպասվելիք ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել միայն մեկ մարդ՝ իմ և գործընկերոջս շնորհիվ ՇՊՀ ռեկտորի ԺՊ պաշտոնը զբաղեցնող Երվանդ Սերոբյանն, ով ժամանակին քամահրական ձևով մեր բուհն անվանում էր «ձեր մանգո» և բացահայտ ցույց էր տալիս իր հակակրանքը մեր բուհի հանդեպ (այդ արտահայտությունն արել է բազմաթիվ մարդկանց մոտ)... Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը: «Այն, որ ՇՊՀ ռեկտոր դառնալու ցանկություն է հայտնել միայն մեկ մարդ, ում դատախազությունը մեղադրել է իր ֆիզիկ ընկերների հետ փաստաթղթեր կեղծելու մեջ, ո՛վ կեղծ դասաբաշխումներով՝ կես դրույք ծանրաբեռնվածության փոխարեն իրականում 0,25 դրույք ծանրաբեռնվածությունն է իրականցրել, բայց վճարվել է կես դրույքի համար՝ գրպանը դնելով չպարապած ծանրաբեռնվածության գումարները, ո՛վ մանկավարժական պրակտիկան չանցկացնելով լրացրել է պրակտիկանտների օրագրերը,ո՛վ բուհի բյուջեից հիմնականում իր անձնական շահերը շաշտպանելով միլիոնավոր դրամներ է վճարել փաստաբաններին և պարտված դատական գործերի համար, ո՛վ շարունակում է տխրահռչակ Սահակի քաղաքականությունը բուհում, ո՛վ բացահայտ թայֆաբազությամբ և հովանավորչությամբ է զբաղված... Այս զավեշտալի վիճակի պատճառը՝ երկու տարի առաջ ռեկտորի երկու տապալված ընտրություններն էին, երբ ինչ-որ հեղափոխական "փողոցային" փոխնախարար իրեն թույլ էր տալիս գնահատականներ տալ դոկտոր-պրոֆեսորի կամ գիտթեկնածուի ներկայացրած ծրագրերին, ե՛րբ իրեն հմուտ գրագողության բացահայտող համարողը բացարձակ չտարբերելով իր կողմից ներկայացված հոդվածում առկա ակտիվ հղումները նույն դոկտոր-պրոֆեսորին մեղադրում էր գրագողության մեջ և մինչ օրս էլ չի ներկայացրել դրա ապացույցները, ե՛րբ իրենց մտավորական համարող և այս իշխանությունների կողմից ՇՊՀ հոգաբարձուների անդամության արժանացած որոշ "մտաՎՈՌականները" վախվորած ման էին գալիս դահլիճում և չճանաչելու էին տալիս այս իշխանություններին քննադատողներին, ե՛րբ բազմապրոֆիլ մի քայլիստ անգրագետ լուրջ դեմքով քննարկում էր ռեկտորի թեկնածուների ներկայացված ծրագրերը... Երկու նախորդ խեղկատակ ընտրություններից հետո ինչ-որ մեկը մտածու՞մ էր, որ ՇՊՀ ռեկտորի համար այլ մարդիկ էլ են թեկնածություն դնելու... Իհարկե՝ ո՛չ...»,- գրել է Համբարյանը։Ավելին23:3802.02.22 -
ՀասարակականԵրևանի քաղաքապետարանի նոր բարքերը՝ նոր քաղաքապետի օրոքԵրևանի քաղաքի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան էջում մի լուսանկար էր հրապարակել, ըստ որի Երևանի քաղաքապետարանի մուտքի աստիճաններին փռել են նախշազարդ գորգ: Սա այն դեպքում, երբ պաշտոնական կամ տոնական որեւէ միջոցառում քաղաքապետարանում նախատեսված չի եղել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Իզաբելլա Աբգարյանը նշեց, որ ինքը եւս պատկերացում չունի, թե ինչի կամ ում պատվին է գորգը փռվել։ Նրա փոխանցմամբ՝ նման փորձ եղել է 2016թ-ին. ձյան հետևանքներից պաշտպանվելու համար մուտքի մոտ գորգ են փռել, սակայն հիմա ձյուն էլ չկա։ «Ինձ ուղարկեցին 2016 թ. նկար, որտեղ ամեն դեպքում ձյուն կար, և նպատակն այն է եղել, որպեսզի մարդիկ բարձրանալիս, քաղաքապետարանի շենք մտնելիս ոտքերը մաքրեն, իսկ այժմ ձյուն չկա, բայց էլի փռած է, հավանաբար սկսել են կիրառել նախկինում եղած փորձը»,- նշել է ավագանում անդամը՝ նկատելով, որ սա շատ տգեղ է և անճաշակության գագաթնակետն է։ Եթե աստիճաններին գորգ փռելու նպատակը քաղաքապետարանի շենքի մաքրության պահպանումն է, ապա տիկին Աբգարյանն առաջարկեց նախշերով գորգի փոխարեն, օրինակ, խոտ հիշեցնող կանաչ գորգ օգտագործել, եթե նույնիսկ ձյուն է: «Առաջին միտքը, որ եկավ այն է, թե ափսոսում են հատակները կեղտոտվի, նման բան են փռել: Ամեն դեպքում հարիր չէ համայնքային կառույցին, տպավորություն է ստեղծվում ոչ թե կառույցի, այլ սեփական տան առջև է գորգը գցած»,- ասել է Իզաբելլա Աբգարյանը:Ավելին23:3502.02.22 -
ՀասարակականՀայաստանի օլիմպիական թիմի անդամներից մի քանիսի մոտ կորոնավիրուս է գրանցվել. նրանք չեն մեկնել ՊեկինՀայաստանի օլիմպիական հավաքականի անդամներից մեկի և պատվիրակության անդամների մոտ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել, «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը: Վերջինս, խոսելով ստեղծված իրավիճակից, շեշտել է, որ ինչպես կարգն է պահանջում, պատվիրակության անդամները Պեկին մեկնելուց առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել երեք օր շարունակ, և Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանի, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի և մարզիչ Արսեն Ներսիսյանի թեստերի պատասխանները դրական են եղել: «Այսպիսով զրկվեցինք Օլիմպիական խաղերից: Եթե անգամ օրեր անց թեստի պատասխանը բացասական լինի, միևնույն է՝ չենք կարողանա հասնել Պեկին, քանի որ չվերթների խնդիր կա: Օլիմպիական խաղերին թիմերը մեկնում են չարթերային թռիչքներով և վերջին թռիչքը հունվարի 31-ին էր: Խնդրել ենք ՀԱՕԿ-ին, որ ինչ-որ կերպ կարողանանք Պեկին ուղարկել մեր լեռնադահուկորդին, ում մեկնարկը փետրվարի 12-ին է»,-ասել է Սարգսյանը: Այժմ Հայաստանի հավաքականի անդամները` դահուկորդ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանը, Պեկինում են: Պեկինում են նաև մարզիչներ Արթուր Միքայելյանը, Ալլա Միքայելյանը: Պատվիրակության ղեկավարը ՀԱՕԿ-ից Արմեն Գրիգորյանն է:Ավելին23:2602.02.22 -
ՀայաստանՄայրաքաղաքում սպասվում են տեղումներՀանրապետության տարածքում փետրվարի 3-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ին և 7-ին առանձին շրջաններում, 5-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Փետրվարի 2-5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ: Մայրաքաղաքում փետրվարի 3-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-5-ը, 7-ի գիշերը սպասվում են տեղումներ:Ավելին22:3502.02.22 -
ՀայաստանՀեղուկ գազով բեռնված բեռնատարը կողաշրջվել է, վառելիքի արտահոսք է եղելՓետրվարի 2-ին, ժամը 16:25-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 126-րդ կմ-ին «Scania» մակնիշի հեղուկ գազով բեռնված կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ա. Ս. Ա., ծնված 1982 թ., ԻԻՀ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել ճամփեզրյա արգելապատնեշին և կողաշրջվել․ առկա է վառելիքի արտահոսք։ Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար: Փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը, հոսանքազրկել ավտոմեքենան և իրականացրել տարածքի սահմանազատում: Կցորդիչը ուղղելու և ավտոմեքենան երթևեկելի գոտի դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:Ավելին22:1902.02.22 -
ՄիջազգայինՊուտինը վստահ է՝ «ՆԱՏՕ-ն Ռուսաստանին խաբել է». Մոսկվան ու արևմուտքը «ոչ մի թիզ» չեն զիջումԱյսօր Պենտագոնը հաղորդել է, որ առաջիկա օրերին մոտ 2 հազար ամերիկացի զինծառայողներ կուղևորվեն Եվրոպա՝ Ռումինիա, Լեհաստան և Գերմանիա: ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով, այսօրվա իրավիճակը պահանջում է ուժեղացնել ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպան-ունակությունը:Ավելին22:1502.02.22