Լրահոս
2022-02-03
-
ՀասարակականԵրեսպաշտությունը սահմաններ չունի․ Սոս Հակոբյան«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը գրում է․ «Դատավորին քո կեղծ ընդդիմադիր ձեռքով դնես ԲԴԽ զոհասեղանին, այն պատճառաբանությամբ, որ վճիռը ընթերցվել է, ոչ թե նախագահող դատավորի այլ՝ կոլեգիալ կազմից մեկ այլ դատավորի կողմից, այն դեպքում, երբ օրենսդրական որևէ նորմ չի խախտվել և նախագահողը covid-19 ի պատճառով տեսակապով է մասնակցել նիստին:Ավելին15:4803.02.22 -
ՀասարակականԵԽԽՎ-ն վերահաստատել է հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը, հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունըՓետրվարի 3-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հանդիպել է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոկսին։Ավելին15:4203.02.22 -
ՀասարակականՓաստաբանների պալատը կոչ է արել զերծ մնալ դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը կասկածի տակ դնող գործողություններիցՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը, մասնակցությամբ խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանի, խորհրդի անդամներ՝ Էմին Բեգլարյանի, Պավել Գյուլումյանի, Ռուբեն Հակոբյանի, Հարություն Հարությունյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի, Մարինե Ֆարմանյանի, Լիլիթ Ղազանչյանի և Մանե Կարապետյանի, փետրվարի 2-ին հրատապ նիստ է անցկացրել և քննարկել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի քրեական հետապնդման ենթարկելու և լիազորությունները կասեցնելու վերաբերյալ հարցը:Ավելին15:1503.02.22 -
ՔաղաքականԶինվորի՝ Կապանի զորամասերից մեկն ինքնակամ լքելու փաստի առթիվ սկսվել է քննություն. փոխնախարարԶինվորի՝ Կապանի զորամասերից մեկն ինքնակամ լքելու փաստի առթիվ սկսվել է քննություն: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:Ավելին15:0003.02.22 -
ՔաղաքականՀայաստանում թուրքերն անշարժ գույք են ձեռք բերել․ ՔերոբյանՀայաստանում թուրքերն անշարժ գույք են ձեռք բերել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` արձագանքելով լուրերին, թե վերջին շրջանում թուրքերը Հայաստանում կապիտալ են ձեռք բերում։ «Միշտ եղել է, օրինակ` անշաժ գույք, ընկերություններ»,- ասել է Քերոբյանը։Ավելին14:4703.02.22 -
ՀասարակականՏեսանյութում պատկերված անձը կասկածվում է անչափահաս աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջՈստիկանությունից հայտնում են, որ տեսանյութում պատկերված անձը կասկածվում է անչափահաս աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ:Ավելին14:4403.02.22 -
ՀասարակականՀայաստանի քաղաքացիներն ամենաշատը գոհ են ՄԻՊ աշխատանքից, ամենադժգոհը՝ ԱԺ-ից․ հարցումՀայաստանի քաղաքացիներն ամենաշատը գոհ են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքից, ամենադժգոհը՝ Ազգային ժողովի գործունեությունից։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից անցկացված նոր սոցիալական հարցման արդյունքներից: Հարցումն իրականացվել է 1512 քաղաքացիների շրջանում, ընդգրկել է նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածը։ Հարցումներն իրականացվել են հեռախոսային եղանակով։Ավելին14:3303.02.22 -
ՀասարակականՀայ հայտնիները ողջունում են Հայաստանում Քրիստոսի արձան կառուցելու նախաձեռնությունըՀիսուս Քրիստոսի՝ ամենաբարձր արձանը Հայաստանում կառուցելու Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը շարունակում է արժանանալ դրական արձագանքների։ Հայտերի ստացմանը զուգահեռ հասրակական-քաղաքական գործիչները, մտավորականները, մշակույթի և մարզաշխարհի ներկայացուցիչները նշում են, որ խոշորամասշտաբ այս ծրագիրը կդառնա վերելքի խորհրդանիշ, կօգնի առավել ճանաչելի դարձնել առաջին քրիստոնյա պետությունը։Ավելին14:0603.02.22 -
ՄիջազգայինԹուրքիան ուշադիր հետևում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությանը․ ԷրդողանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայից Կիև թռչելուց առաջ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նշանակալից է անվանել իր այսօրվա այցը Ուկրաինա։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։Ավելին13:1003.02.22 -
ՄիջազգայինՈւկրաինան մտադիր է Թուրքիայից անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ ձեռք բերելԹուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է, որ պաշտոնական Կիևը Անկարային հայտնել է անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ ձեռք բերելու մտադրության մասին։ Ալթունն այս մասին ասել է Թուրքիայի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ «Bloomberg» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։Ավելին13:0003.02.22 -
ՀասարակականԵրևանում պատանիների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբԵրևանում` Թբիլիսյան խճուղու հարակից տարածքում, մի խումբ պատանիների վիճաբանությունն ավարտել է դանակահարությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել երեկ`փետրվարի 2-ին։Ավելին12:5203.02.22 -
Հասարակական11 մահ, 4388 դեպք՝ մեկ օրում․ կորոնավիրուսը ՀայաստանումԿորոնավիճակագրության մասին: Վերջին մեկ օրում կորոնովիրուսի դեպքերի թիվն ավելացել է 4388-ով:Ավելին12:4803.02.22 -
Քաղաքական20 դատավոր ահազանգում է՝ նախարարը ճնշում է վարչական դատարանի դատավոր Դանիելյանին20 դատավոր ահազանգում է, որ արդարադատության նախարարի կողմից վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանի վրա ճնշումներ կան:Ավելին12:4003.02.22 -
ՔաղաքականԱրմեն Սարգսյանի հրաժարականից հետո նախագահականում ազատումների շքերթ է սկսվելԱրմեն Սարգսյանի՝ հանրապետության նախագահի պաշտոնից ազատվելուց հետո նախագահի աշխատակազմում ազատումների շքերթ է սկսվել։ Անմիջապես հրապարակվեց, որ դիմում է գրել նաև աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը։ Այլ մարդիկ էլ են դիմումներ գրել, մյուսները կգրեն առաջիկայում՝ նոր նախագահի ընտրությունից հետո։ Տարասյանին հետևել են նախագահի երկու խորհրդականները։Ավելին12:3303.02.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Երեխային ստիպել են կղանք, հող և խոտ ուտել. մանկապարտեզում սարսափելի դեպքը հաստատվում էՀայլուր 12:30 Երեխային ստիպել են կղանք, հող և խոտ ուտել. մանկապարտեզում սարսափելի դեպքը հաստատվում է | 03.02.2022Ավելին12:3003.02.22 -
ՔաղաքականԱրամ Վարդևանյանն առաջարկում է վերացնել վարորդների տուգանման բալային համակարգըԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի այն դրույթները, որոնցով տուգանային միավոր, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում է կիրառվում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ:Ավելին12:2403.02.22 -
ՔաղաքականԱյս պահին համակարգը լարված ռեժիմով է աշխատում. ԱվանեսյանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հայտնել է, որ օրական դրական դեպքերի 4 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման. առողջապահական համակարգն անցնում է մահճակալաների ծավալմանը: «Այս պահին համակարգը լարված ռեժիմով է աշխատում»,- նշել է նա: Նախարարի խոսքով՝ այս պահին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է քաղաքացիների 46,3 տոկոսը, երկրորդ դեղաչափը՝ 37 տոկոսը:Ավելին12:1203.02.22 -
ՔաղաքականՓաշինյանը խոստովանում է, որ գրանցված աշխատատեղերի թվի աճը չի մեծացրել քաղաքացիների բարեկեցությունըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 3-ին կայացած կառավարության նիստի ընթացքում հայտարարել է, որ 2021-ի դեկտեմբերին Հայաստանում արձանագրվել է 659 471 աշխատատեղ, ինչն իր խոսքով բացարձակ ռեկորդ է Երրորդ հանրապետության պատմության ընթացքում: «Այսինքն Հայաստանում երբեք այսքան գրանցված աշխատատեղ չի եղել, ինչքան 2021-ի դեկտեմբերին: 2020 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 2021-ին աշխատատեղերը ավելի են 37 հազար 629-ով, 2019-ի համեմատ՝ 30 հազար 758-ով, 2018-ի համեմատ՝ 70 հազար 977-ով», - ասել է նա՝ վստահեցնելով, թե որևէ թվային մանիպուլյացիա լինել չի կարող:Ավելին11:5803.02.22 -
ՔաղաքականԶինված ուժերի բարեփոխումների հիմքում պետք է լինի մարդը՝ զինվորականը․ Տիգրան ԱբրահամյանԱզգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ Սա նշանակում է, որ եթե զինվորականի մասնագիտական պատրաստության, ստորաբաժանումների մարտունակության և սոցիալական ամուր երաշխիքների հարցերը չի լուծվում, ապա փոփոխությունների մնացած տարրերն ունեն 0-ական արժեք։Ավելին11:5103.02.22