Լրահոս

2022-02-04
  • Img default alt hy
    Հասարակական
    Աշտարակի քաղաքապետն ու մարզպետարանի աշխատակիցն իրար հարվածել են․ «SHAMSHYAN.com»
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը այցելել է Արագածոտնի մարզպետարան, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանի միջև: SHAMSHYAN.com-ի աղբյուրները հայտնում են, որ բանը հասել է նրան, որ քաղաքապետի և վարչության պետի միջև քաշքշուկ է տեղի ունեցել ու փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնել Աշտարակի քաղաքապետի և Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պարզաբանումը:
    09:51
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սոցիալական իրավիճակը Հայաստանում շարունակելու է վատանալ․ «168.am»
    Կենտրոնական բանկը հույս ունի, որ այս տարի գնաճը լինելու է կառավարելի, տարվա ընթացքում աստիճանաբար նվազելու է և վերադառնա թիրախային ցուցանիշների միջակայք։ Դրա համար ԿԲ-ն բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը, հրաժարվել է խթանող դրամավարկային քաղաքականությունից և անցել զսպողականի։ Այլ հարց, թե այդ քաղաքականությունը մինչև հիմա որքանո՞վ է նպաստել գնաճի զսպմանը։ Հիշեցնենք, որ անցած տարի միջին գնաճը կազմեց 7,2 տոկոս, իսկ 12-ամսյա հատվածում հասավ 7,7 տոկոսի։ Կենտրոնական բանկի քայլերը դրա վրա, անշուշտ, ունեցել են որոշակի ազդեցություն, բայց ոչ միայն դրա վրա։ Փորձելով զսպել գնաճը՝ ԿԲ-ն, ըստ էության, խոչընդոտներ է ստեղծել նաև տնտեսության զարգացումների համար։ Սակայն դա առավելագույնն էր, որ կարող էր անել Կենտրոնական բանկը՝ գնաճային բարձր միջավայրի պայմաններում։ Գուցե կարելի էր նաև ավելի խիստ դրամավարկային քաղաքականություն վարել, բայց դրա հետևանքները տնտեսության համար ավելի ծանր էին լինելու։ ԿԲ-ն չի գնացել այդ քայլին՝ տնտեսությանն ավելի չվնասելու համար։ Հատկապես որ, գնաճի պատճառները շատ դեպքերում կապված չէին դրամավարկային քաղաքականության հետ։ Դեռ վաղ է ասել, թե այս տարի ինչպիսի վարքագիծ կդրսևորի Կենտրոնական բանկը, որովհետև գնաճի վրա ազդող բազմաթիվ գործոններ առայժմ պահպանվում են, մի քանիսը նույնիսկ ավելացել են։ Իհարկե, կան նաև գործոններ, որոնք թուլացել են։ Բայց դրանք կապված են ոչ այնքան՝ բուն գնաճի, որքան՝ բազային ցուցանիշների հետ։ Մասնավորապես, անցած տարվա բարձր բազայի վրա, ենթադրվում է, որ այս տարի գնաճը ավելի ցածր կլինի։ Այդ հույսով էլ Կենտրոնական բանկը համարում է, որ գնաճի մակարդակն աստիճանաբար կվերադառնա թիրախային ցուցանիշների տիրույթ։ Դրանից, սակայն, սպառողներն ուրախանալու առիթ չեն կարող ունենալ, որովհետև գները կշարունակեն ոչ միայն նույնքան բարձր մնալ, որքան հիմա են, այլև էլի կբարձրանան։ Կենտրոնական բանկը դեռևս չի հաշվարկել այն ազդեցությունը, որը գնաճի վրա կարող է ունենալ գազի սպասվող թանկացումը։ Իսկ որ այդ ազդեցությունը լինելու է, միանշանակ է։ Հատկապես որ, դատելով ինչպես գազամատակարար ընկերության ներկայացրած հայտից, այնպես էլ՝ իշխանությունների կողմից նախկինում իրականացրած սակագնային քաղաքականությունից, գազի թանկացման բեռը հիմնականում կրելու է տնտեսական հատվածը։ Տնտեսության վրա հանրային ծառայությունների ոլորտից թելադրված սակագնային ծանրությունը փոխհատուցվելու է, առաջին հերթին՝ գների բարձրացման միջոցով։ Գների կախվածությունն էներգակիրների սակագներից բավական ընդգրկուն է ու շղթայական՝ մեկի թանկացումից բխում է մյուսի թանկացումը։ Սպասվող գնաճի վրա սա ի՞նչ լրացուցիչ ճնշում է ենթադրում, կտեսնենք ավելի ուշ։ Ամեն դեպքում, կարգավորվող գներից կախված՝ այս պահին լրացուցիչ գնաճը գնահատվում է 1-1,5 տոկոսի սահմաններում։ Գնաճը թուլացնելու համար Կենտրոնական բանկը կգնա՞ դրամավարկային քաղաքականության պայմանների հետագա կոշտացումների, թե՞ ոչ, կերևա հետագայում։ Տարվա մեկնարկին ԿԲ-ն մեկ քայլ արդեն արել է. 0,25 տոկոսային կետով բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը։ Չնայած նման խստացումները ցանկալի չեն տնտեսության համար, այնուհանդերձ, դրանք երբեմն պարտադրված են լինում՝ թելադրված՝ ինչպես զուտ բարձր գնաճային միջավայրից, այնպես էլ՝ սոցիալական իրավիճակից։ Կասկած չկա, որ այս տարի ևս սոցիալական իրավիճակը Հայաստանում շարունակելու է վատանալ։ Այդպես է լինելու նույնիսկ այն պարագայում, եթե հաջողվի ապահովել կառավարության նախանշած՝ 7, անգամ՝ 9 տոկոս տնտեսական աճը։ Այն քաղաքականությունը, որն իրականացնում է կառավարությունը սոցիալական ոլորտում, այլընտրանքի տեղ պարզապես չի թողնում։ Վատանալու է հատկապես այն քաղաքացիների սոցիալական վիճակը, ովքեր առավել վատ պայմաններում են գտնվում։ Գուցե հասարակության որոշ շերտերի դեպքում՝ տնտեսական զարգացումներից կախված, գնաճի հետևանքներն ավելի թույլ լինեն։ Բայց հասարակության մեծ մասի պարագայում ունենալու ենք սոցիալական իրավիճակի վատացում։
    09:45
    04.02.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն
    «Հրապարակ» Արցախի նախկին նախագահներն ու գեներալիտետը քաղաքական նոր ուժ են ձեւավորում, որպեսզի առաջիկա արտահերթ ընտրություններին իշխանություն վերցնելու հայտ ներկայացնեն։ «Ժողովուրդ» Փաշինյանի հետ ճաշած դատավորին Քաղաքացիական պալատի նախագահ են դարձնում: «Հրապարակ» Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին հարմար փոխարինող չեն գտնում: «168 Ժամ» Այս տարի ևս սոցիալական իրավիճակը Հայաստանում շարունակելու է վատանալ։ «Հրապարակ» Հունվարի 23-ին Կոտայքի մարզում գործող «Ծիրանի» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել վիճաբանություն, կրակոցներ են հնչել: «Կինոյի գլխավոր հերոսը» եղել է Արմեն Ղալեչյանը, որը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ընկերն է, ինչպես նաեւ նախորդ օրը նրա հարսանիքի խաչեղբայրն էր՝ «ազաբ բաշին»։ Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ:
    09:43
    04.02.22
    Ավելին
2022-02-03