Լրահոս
2022-02-04
-
ՀայաստանՍննդի օբյեկտներում մարտի 15-ից կարգելվի ծխախոտի օգտագործումըՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է տնտեսվարողներին և քաղաքացիներին, որ հանրային սննդի բոլոր օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա, մարտի 15-ից կարգելվի ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։Ավելին13:2304.02.22 -
ՀասարակականԲախվել են ՊՆ շտապօգնության Գազելն ու Նիվան․ կան վիրավորներ. «shamshyan.com»Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևան-Աբովյան ավտոճանապարհի՝ Բալահովիտ գյուղի վարչական տարածքում՝ արագաչափի մոտ, բախվել են ՎԱԶ 2121 մակնիշի և ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ԳԱԶ 221717 մակնիշի ավտոմեքենաները։ Փրկարարները Նիվայից դուրս են բերել վիրավորին, ով օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» ԲԿ։ Մեկ հոգի էլ հիվանդանոց է տեղափոխվել օպերատիվորեն ժամանած ՀՀ ՊՆ բժշկական ավտոմեքենայով։ © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/02/04/30919/Ավելին13:1804.02.22 -
Հայաստան108 դպրոց դիմել է նախարարություն դասընթացներն ամբողջությամբ կամ մասնակի հեռավար կազմակերպելու համարՀամաճարակով պայմանավորված Հայաստանում 108 դպրոց դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը դասընթացները ամբողջությամբ կամ մասնակի հեռավար կազմակերպելու համար: «Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան, այս մասին նշեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: «Ամբողջությամբ հեռավար դասընթացի անցնելու համար դիմել է մոտ 48 դպրոց: Մնացածը դասընթացները հեռավար կանցկացնեն մասնակի: Այսինքն՝ ոչ բոլոր դասարանները հեռավար դասընթաց կունենան: Դպրոցները դիմել են տարբեր ժամկետներով դասընթացները հեռավար անցկացնելու համար: Կան դպրոցներ, որ դիմել են երկու շաբաթվա համար, կան դպրոցներ՝ մեկ շաբաթվա կամ մի քանի օրվա: Հեռավար դասընթացի համար ամենաշատ դպրոցները դիմել են Երևանից: Կան դպրոցներ նաև մյուս մարզերից Վայոց ձոր, Արմավիր Շիրակ, Տավուշ և այլն»,-պարզաբանեցին նախարարության հասարակայնության կապերի և տեղեկատվության վարչությունից: Դպրոցներն ամբողջությամբ հեռավար ուսուցման անցնում են, եթե աշխատակազմի ու աշակերտների 10 տոկոսի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Մնացած դեպքերում հեռավար դասընթացի անցնում են մասնակի:Ավելին13:1304.02.22 -
ՀասարակականՈ՞ր չվերթով կգա հաջորդ իշխանությունը․ Վահե ՀովհաննիսյանՀաջորդ իշխանության հնարավոր երեք տարբերակներից (մոսկովյան, արևմտյան, թուրքական), ոչ մեկն էլ չի բխում Հայաստանի խորքային շահերից, գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ «Հայաստանի հետպատերազմյան վերականգնում հնարավոր է միայն այն դեպքում, եթե վերելքի ռեսուրսը, այն է` հաջորդ իշխանության կորիզը, ձևավորվի Հայաստանում։ Միայն այդ դեպքում է հնարավոր Ռուսաստանի հետ ունենալ խորքային ստրատեգիական հարաբերություններ, Արևմուտքի հետ` կոնցեպտուալ նոր, առողջ աշխատանքային հարաբերություններ, իսկ Թուրքիայի և Ադրբեջանիհետ գտնել արժանապատիվ հարևանության մոդելը։ Առանց այս ամենի՝ Հայաստանի հեռանկարը մշուշոտ է։ Ինչո՞ւ առայժմ չի ստացվում Հայաստանում նոր, սոլիդ իշխանության ձևավորումը։ Թվում է, թե բոլոր նախապայմանները կան։ Այսօր Հայաստանի գրագետ խավերի 95 տոկոսը (առանց չափազանցության) համակարծիք է, որ այս իշխանությունը պետք է փոխվի։ Դա չի նշանակում, թե այդ 95 տոկոսը այս կամ այն ուժի կամ գործչի կողմն է, բայց շատ հստակ է մերժում գործող իշխանությանը։ Որոշ հարցումներով՝ Նիկոլն ունի 25 տոկոս, այլ տարբերակներով՝ 20 ու նույնիսկ 17։ Բայց նույնիսկ սա չէ էականը։ Ղազախստանում իրադարձություններից 1-2 օր առաջ Նազարբաևին անվանում էին Յելբասի՝ ժողովրդի հայր, ուներ նորմալ վարկանիշ։ Սպասել, որ Նիկոլի վարկանիշը է´լ ավելի իջնի, սխալ մոտեցում է։ Կարող է իջնել, կարող է չիջնել. այս պահին հանրային հեղինակության առումով Նիկոլը ինչ-որ փոքր խմբի «չգիտեմ ինչ բասի» է. կոպիտ սխալ է նրան «ժեխբասի» կամ նույնիսկ «մարգինալբասի» համարելը։ Նա արդեն չունի կայուն սոցիալական հենարան։ Նիկոլն ունի և միշտ ունենալու է հասարակության մի փոքր մասի աջակցությունը։ Նրա ուժը դա չէ։ Նրա ուժն իրավապահներն են, զգալի զանգվածների կոնֆորմիզմը և հակառակ պրոցեսի թուլությունը։ Այս առումով նա ուղղակիորեն ուժայինների «Բասին» է, իսկ անուղղակիորեն՝ կոնֆորմիստների։ Գոնե նրանք, ովքեր եղել են պետական կառավարման համակարգի բարձունքներում, սա լավ պետք է հասկանան։ Եվ սա վարկանիշի հետ որևէ կապ չունի։ Ինչպե՞ս սկսել հայաստանակենտրոն նոր իշխանության ձևավորման պրոցեսը։ Ինչպե՞ս սկսել հանրային լայն պրոցեսը, ինչպե՞ս մարդկանց հնարավորություն տալ՝ մասնակիցը դառնալու մեծ փոփոխությունների, և ինչպե՞ս կոնֆորմիստներին ցույց տալ այլընտրանք։ Մի կողմից՝ անիմաստ է սպասել, թե ե´րբ Նիկոլի ցածր վարկանիշն ավելի կիջնի կամ կզրոյանա, մյուս կողմից՝ անլուրջ է առանց անելիքի իմացության օրումեջ հայտարարել տարբեր շարժումների կամ պրոցեսների մասին։ Եթե երկրի գրագետ բնակչության ճնշող մեծամասնությունը կարծում է, որ երկրում պետք են փոփոխություններ, դրանք անպայման տեղի են ունենում։ Իսկ եթե պրոցեսը ձգձգվում է, ուրեմն երկու կարևոր տապալում կա, ու խնդիրը պետք է փնտրել այդտեղ. 1. Բովանդակություն 2. Կազմակերպչական-կառուցվածքային աշխատանք Նիկոլի՝ իշխանության մնալու գաղտնիքն այն է, որ հասարակությանը չի առաջարկվում հասկանալի կոնսոլիդացիոն բովանդակություն, որը թույլ կտա ունենալ լայն ներկայացվածությամբ պրոցես։ Մարդիկ, տարբեր սոցիալական խավերը չեն հասկանում, թե իրենց ի´նչ է առաջարկվում։ Ավելին, այդ մարդկանց հուզող խնդիրների մեծ մասի մասին չի էլ խոսվում։ Չկա այն բովանդակությունը, որը կհամախմբի բժշկին, տաքսիստին, գործարարին, դասախոսին, կրպակավաճառին, տնային տնտեսուհուն, գյուղացուն, ուսուցչին և այլոց։ Նոր բովանդակությունը պետք է ցույց տա հասարակությանը իր վաղվա օրը, պետք է խոսի անվտանգությունից մինչև սոցիալական հարցեր, խաղաղությունից մինչև արժանապատվություն, Թուրքիայի հետ բանակցություններից մինչև Ադրբեջանի հետ դեէսկալացիա, Քովիդից մինչև գնաճ և այլն։ Ի դեպ, երբ դա չի անում ընդդիմությունը, այդ բացը փորձում է լրացնել իշխանությունը։ Բայց սա պարտված իշխանություն է, որը չի կարող դեպի վերելք առաջնորդել, այդ պատճառով էլ մենք լռվել ենք անհուսության փոսում։ Այս գաղափարները ճիշտ ձևակերպելու և առարկայական խոսակցություն սկսելու դեպքում հունիսին Նիկոլին ձայն տված 680 հազարից մի քանի հարյուր հազարն ընդունելու է այս գաղափարները ու միանալու է վերելքի պրոցեսին, տանը մնացած 800 հազարի մեծ մասը տեսնելու է իր հետաքրքրությունը և նույնպես միանալու է, իսկ հունիսին փոփոխություններին կողմ քվեարկած 400 հազարը կդադարի մտածել, թե հուլիսից իրեն մոռացան։ Տակը մնալու է մի շերտ, որը միշտ Նիկոլին համարելու է ենթաքրիստոսի պես մի բան։ Ինչ վերաբերում է կառուցվածքային-կազմակերպչական կողմին, ապա այստեղ այսօր ուղղակի զրոյական վիճակ է։ Մինչև քաղաքացին, հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչները, տարբեր սոցիալական խավերի շահագրգիռ խմբերը չիմանան, թե իրենց խնդիրներով ինչպե´ս գնան ընդդիմության գրասենյակներ, ոչ մի զանգվածային պրոցես չի լինի։ Քանի՞ մարդ է այսօր աշխատում հաջողության պրոյեկտի վրա. չնչին թիվ, որովհետև աշխատանքի դաշտը չկա, աշխատելու և ինտեգրվելու մեխանիզմները չկան, նույնիսկ հասցեն չկա։ Էդ դեպքում Նիկոլին սկզբունքորեն մերժող հանրության մեծամասնությունը ինչպե՞ս կոնսոլիդացվի, ինչպե՞ս դառնա թափանիվի մի մասնիկը։ Ինչպե՞ս մաս կազմի իշխանության փոփոխության ներքին չվերթին։ Նոր, սոլիդ, համերաշխ իշխանություն բոլորին է պետք՝ բոլոր ընտրազանգվածներին, պետական համակարգին, ուժայիններին և այլն։ Դրա համար կան բոլոր նախադրյալները՝ խաղաղ, սահուն ճանապարհով հաջողության հասնելու։ Միակ հարցը՝ ե՞րբ վերջապես կմիացվի «օդանավի» շարժիչը»։Ավելին13:0604.02.22 -
ՀասարակականԳերիների խաչերը հավաքել ու ոչնչացրել են․ ԹաթոյանՊատերազմից հետո ադրբեջանական կողմից պետական հովանավորչությամբ հայ ազգի նկատմամբ ատելությունը շարունակվում է։Ատելության է արժանանում հայկականության ցանկացած երևույթ։ Այս մասին քիչ առաջ հետպատերազմական շրջանում հայատյացության ադրբեջանական քաղաքականության նոր զարգացումների, վտանգների վերաբերյալ իր արտահերթ հերթական զեկույցը ներկայացնելիս պնդեց Արման Թաթոյանը։ «Ադրբեջանական դպրոցական դասագրքերում նույնպես ատելություն է սերմանվում հայերի հանդեպ։ Ավելին, մշակութային գործիչների խոսքն էլ է այդպես կառուցված։ Ադրբեջանցիները պնդում են, թե մեզ մոտ իսլամաֆոբիա կա, ինչը հասնում է հոգևոր աստիճանի։ Իրականում եթե իսլամաֆոբիա լիներ, Շուշիում գտնվող եկեղեցիները չէինք պահպանվի, պետք է այս ամենի մասին բարձրաձայնվի։ Մենք ունեցել ենք դեպքեր, որ գերիների խաչերը հավաքել ու ոչնչացրել են։ Հիմա պետք է ցույց տանք, որ ադրբեջանական իշխանությունը սխալվում է, և սա ընդամենը իրենց երկրի խնդիրներից շեղելու համար է։ Այս քաղաքականությունը թշնամանքի մեջ է պահում 2 ժողովուրդներին ողջ աշխարհում։ Կրկնվում եմ, բայց պիտի ասեմ, որ Ադրբեջանի հնչեցրած խաղաղասիրական կոչերը զուտ շղարշ են արտաքին աշխարհի համար»,- ասաց Թաթոյանը։Ավելին13:0104.02.22 -
ՀայաստանՄեր գերիներին այսքան պահելը պատերազմական հանցագործություն է. Արման Թաթոյան«Խաղաղասիրական կոչերը շղարշ են արտաքին աշխարհի համար, որովհետև իրական վիճակը բոլորովին այլ է: Ադրբեջանական որևէ զինծառայող, մեր հայրենակիցների նկատմամբ որևէ հանցանք կատարած անձ, պատերազմից հետո, առաջ կամ ընթացքում, չի պատժվել իր արարքների համար»,- այսօր իր արտահերթ զեկույցում ասել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Մենք պետք է այս փաստերը մշտապես ներկայացնենք արտաքին աշխարհին, որովհետև ադրբեջանական իշխանությունները հենց իրենք լայն արշավներ կազմակերպելով՝ ճնշումներ են գործադրում և պատասխանտվությունը թողնում են մեզ վրա»,- նշել է Թաթոյանը՝ հավելելով, որ աշխարհին պետք է ցույց տանք, որ գործ ունենք պատերազմական նոր հանցանքների հետ, որովհետև մեր գերիներին այսքան պահելը, ոչ այլ ինչ է, քան պատերազմական հանցագործություն:Ավելին12:5004.02.22 -
ԱրցախՍտեփանակերտի հարակից տարածքում 12-րդ դարի խաչքարեր են հայտնաբերվելՍտեփանակերտի շրջակա անտառապատ տարածքներում 12-րդ դարի դեռևս անհայտ խաչքարեր են հայտնաբերվել։ Այս մասին տեղեկանում ենք «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։ Նշվում է, որ խաչքարերը հայտնաբերել ու պետական մարմնին դրանց մասին հայտնել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Դավիթ Հարությունյանը։ «Օրերս մեզ է դիմել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Դավիթ Հարությունյանը և ասել, որ Ստեփանակերտի շրջակա անտառներում մեծ խաչքարեր է տեսել։ Որոշեցինք Դավիթի հետ այցելել, պարզվեց, որ 12-րդ դարերի այս խաչքարերը գրանցված չեն»,– նշվում է հաղորդագրության մեջ։ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը շնորհակալություն է հայտնել հնագույն խաչքերերը հայտնաբերած արցախցուն։Ավելին12:4304.02.22 -
ՀայաստանԴավիթ Արղամանյանը կշարունակի քննել Բորիս Բախշիյանին կալանավորման միջնորդությունըԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը կշարունակի քննել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ դատավորի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել՝ Արղամանյանին ինքնաբացարկ հայտնելու մասին՝ հիմքում դնելով մակագրման ընթացքում օրենքով սահմանված կարգի խախտման հանգամանքը։ Ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը պետք է հրապարակվեր այսօր, ժամը՝ 10։00֊ին։ Միջնորդությունը մերժելու մասին որոշման հրապարակումից հետո դատական նիստը շարունակվում է։ Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, ՀՀ ԲԴԽ-ին ներկայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ, որոնք ԲԴԽ-ի կողմից բավարարվել են։Ավելին12:4004.02.22 -
ՀասարակականՏեղ գյուղի բնակիչները գողացել են Բերձորի բնակչի 120 կգ-անոց ցուլն ու մորթելՓետրվարի 2-ին Բերձոր քաղաքի 45-ամյա բնակիչ Ա.Հ.-ն ոստիկանություն է դիմել, որ փետրվարի 1-ին Բերձոր քաղաքի մերձակա տարածքից կորել է իրեն պատկանող 120 կգ կենդանի քաշով մեկ գլուխ ցուլը: Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ ձեռնարկված համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներ՝ Գ.Դ.-ն (ծնված 2000թ.) և Ս.Հ.-ն (ծնված 1995թ.), փետրվարի 1-ին նշված ցուլը Բերձոր քաղաքի 7-րդ թաղամասի չբնակեցվող 27-րդ առանձնատան նկուղում մորթել են և իրենց կողմից շահագործվող «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենայով միսը տեղափոխել Գորիս քաղաք, որտեղ էլ իրացրել են մսավաճառին: Գողոնը վերցված է: Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ վնասի չափը պարզվում է: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը:Ավելին12:2604.02.22 -
Հասարակական«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի Հանրապետության նախագահի ընտրությանըՀայաստանի Սահմանադրությունը պահանջում է, որ Հանրապետության նախագահը պետք է լինի անաչառ, առաջնորդվի համազգային և համապետական շահերով: Հայաստանն այսօր ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերներ է դիմագրավում: Համազգային համախմբումը, հանրային համերաշխությունն այլընտրանք չունեն: Բայց երկիրը կործանման եզրին հասցրած, հասարակությունը պառակտած այս իշխանությունը որոշել է շարունակել նույն գործելաոճը և առաջնորդվել ոչ թե պետական, այլ միմիայն իր նեղ թիմային շահերով: Չնայած Նախագահի ինստիտուտը պետք է հանդես գա որպես իրապես չեզոք և հասարակությանը համախմբող ինստիտուտ, օրվա իշխանությունը որոշել է առաջադրել և միայնակ ընտրել բացառապես սեփական ուժի Հանրապետության նախագահ: Միջազգային հանրությունը անգործություն և լռություն է պահպանում ժողովրդավարության նահանջի ակնհայտ փաստերի հանդեպ, այդ թվում` մեկ անձի բռնապետության ձևավորման առումով: Մենք քննարկել ենք թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը, սակայն ստեղծված իրավիճակում անընդունելի եւ սխալ ենք համարում նույնիսկ անուղղակի ձևով այդ ընտրության լեգիտիմացմանը մասնակցելը: Ելնելով այս հաստատումներից Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշել են որևէ կերպ չմասնաԱվելին12:2204.02.22 -
ՀասարակականԱռուշանյանի ընտանիքը՝ ասֆալտահարթիչը պայթեցնելու դեպքի մասինԻնչպես ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, Երեւանում հունվարի 26-ին գույքի՝ դիտավորությամբ ոչնչացման դեպք է տեղի ունեցել։ Ոստիկանները պարզել էին, որ նույն օրը, ժամը 04։30-ի սահմաններում անհայտ անձը պայթուցիկ առարկայի միջոցով դիտավորությամբ վնասել է Արտաշատի խճուղու 57/1 հասցեում կայանված «ԱՄՄ-ԱՆՆ» 2278 ասֆալտահարթիչը։ Մամուլում շրջանառվում էր այն տեղեկությունը, որ նշված ասֆալտահարթիչը պատկանում է Գորիսի քաղաքապետ, կալանավորված Առուշ Առուշանյանի ընտանիքին։ Կապ հաստատեցինք Առուշ Առուշանյանի հոր՝ Գագիկ Առուշանյանի հետ, պարզելու համար՝ ի՞նչ մանրամասներ է իրենց հայտնի, ու՞մ են կասկածում։ Առուշանյանը հայտնեց, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում․ «Տվյալ մեքենան մեր ընտանիքին չի պատկանում, հետևաբար՝ դեպքի մասին մանրամասներ, առավելևս՝ կասկածյալների վերաբերյալ տեղեկություններ չեմ կարող հայտնել»։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/31389525cecd40ff5d85b5b8e9410fc7?fbclid=IwAR2YaKXIFcz9DTzeUXNKysSJu81VY8j2yjtYY3O_zvZyfSjEEHa3WtvIrG0 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին12:1804.02.22 -
ՀասարակականԸնդդիմությունը չի կարող ձայն տալ Նիկոլ Փաշինյանի կամակատար նախագահի թեկնածուին. Ագնեսա Խամոյան«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները առաջիկա ժամերին պաշտոնական հաղորդագրություն կտարածեն նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: Հարցին՝ հնարավո՞ր է բոյկոտեն նախագահի քվեարկությունը, Խամոյանն արձագանքեց՝ամեն ինչ էլ հնարավոր է: Արձագանքելով ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, որն ավելի վաղ ընդդիմությանն առաջարկել էր կողմ քվեարկել նախագահի իրենց թեկնածու Վահագն Խաչատուրյանին, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Քաղաքական ցինիզմի դասագրքային օրինակ կարող է լինել: Իհարկե, ընդդիմությունը չի կարող ձայն տալ Նիկոլ Փաշինյանի կամակատար նախագահի թեկնածուին, որը երկրորդ փուլով դառնալու է ՀՀ նախագահ, որն արդեն իսկ խոստովանել է, որ լինելու է Նիկոլ Փաշինյանի որոշումները դակող նախագահ և ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասել, նա ապահովելու է իշխանական բուրգի ներդաշնակեցումը»,-ասաց Ագնեսա Խամոյանը:Ավելին12:1404.02.22 -
ՀայաստանՌազմական ոստիկանություն ենք գնում՝ պայմանով, որ երեխուն չտանեն էդ զորամաս. զորամասը լքած զինվորը տուն է վերադարձելՆորակոչիկ զինվոր Վլե Ֆերոյանը, որ փետրվարի 1-ին լքել էր զորամասը, կապ է հաստատել ընտանիքի հետ եւ տուն վերադարձել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց զինծառայողի տատ՝ Ռոզա Ֆերոյանը։ «Երեխեն երեկ զանգեց ինձ, իր գտնվելու տեղն ասաց, ասացի՝ տաքսի նստի ու արի տուն։ Դիմավորեցի թոռիս, երեխես շոկի մեջ էր։ Հիմա գնում ենք Ռազմական ոստիկանություն, բայց մի պայմանով, որ երեխուն հետ չուղարկեն էդ զորամաս»,- ասաց Ռոզա Ֆերոյանը։ Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող Վլե Ֆերոյանը բանակ զորակոչվելուց մեկ օր անց անհետացել էր Կապանի N զորամասից։ 18-ամյա զինծառայողի տատը NEWS.am-ի հետ զրույցում պատմել էր, թե իր թոռանը ստիպել են մաքրել սանհանգույցը, ինչին նա դեմ է եղել, ինչի պատճառով սպաները ծեծել են նրան։ Զորամասից, սակայն, մեծ հետ զրույցում հերքել էին Վլե Ֆերոյանի հարազատի պատմածը։ Մեր խմբագրություն զանգած նույն զորամասի մեկ այլ զինծառայող պատմեց, թե Վլե Ֆերոյանը հրաժարվել է կատարել սպայակազմի հրամանը եւ չի մաքրել իր ննջարանը։ «Եզդի զինվորին չեն պարտադրել սանհանգույցը մաքրել». ծառայակիցը մանրամասներ է պատմում Լուրեր Հայաստանից - NEWS.amԱվելին12:1204.02.22 -
ՀայաստանԹալանել են բժշկական համալսարանի դասախոս, Երևանի ավագանու անդամին՝ պատճառելով խոշոր չափի նյութական վնասSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատաստվում փետրվարի 2-ին ոստիկանության Արտաշատի բաժին դիմած Երևանի բնակիչ՝ 38-ամյա Միքայել Մանրիկյանի ահազանգի փաստով։ Այդ օրը վերջինս դիմել է ոստիկանության Արտաշատի բաժին և հայտնել, որ փետրվարի 1-ի ժամը 14։00-ից մինչև փետրվարի 2-ի ժամը 17։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, կոտրելով Նշավան գյուղի վարչական տարածքի դաշտամիջյան հատվածում գտնվող իր սեփականաշնորհված հողամասի ցանկապատված տարածքի բետոնային կառույցը, գողացել են ցանկապատի 60 հատ 2.4 մետր երկարության 42 դիամետր երկաթյա խողովակները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր մեկնած ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խմբին Մ. Մանրիկյանը հայտնել է, որ ինքը Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոս է և Երևանի ավագանու անդամ և իրեն պատճառվել է մոտ 1500 ԱՄն դոլարի վնաս։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/04/1206278/Ավելին12:0704.02.22 -
ՀասարակականՊաշտոնն ստանձնելուց հետո Տաթևիկ Ռևազյանը 330 օր եղել է արձակուրդում2022 թվականի հունվարի 31-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հայտնեց, որ հունվարի 29-ին լույս աշխարհ է եկել իր որդին։ Դրանից օրեր առաջ ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր, որ Տաթևիկ Ռևազյանը 2021 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2022 թվականի ապրիլի 3-ը ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի համաձայն գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում։ Նշենք, որ պաշտոնը ստանձնելուց հետո Ռևազյանն արդեն երկրորդ անգամ է մայրանում։ PressTime.am-ը հարցում է ուղարկել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ խնդրելով հայտնել, թե կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը սույն պաշտոնում նշանակվելուց հետո մինչև հարցմանը պատասխանելու պահը քանի՞ օր է աշխատել, քանի՞ օր է եղել արձակուրդի մեջ, այդ թվում՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի։ Կոմիտեից հայտնել են, որ Տաթևիկ Ռևազյանը 2018 թվականի հուլիսի 10-ին նշանակվել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնում։ Նշանակման պահից մինչ օրս Ռևազյանն ամենամյա արձակուրդ է ձևակերպել 57 աշխատանքային օր, ինչպես նաև 20․03․2020-06․08․2020 թթ․ գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում, իսկ 07․08․2020-30․09․2020 թթ․՝ երեխայի խնամքի արձակուրդում։ 2021 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2022 թվականի ապրիլի 3-ը Տաթևիկ Ռևազյանը գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում։ Ստացվում է, որ պաշտոնը ստանձնելուց հետո 3,5 տարվա ընթացքում Ռևազյանն արձակուրդում է գտնվել 334 օր, իսկ մինչ արձակուրդից գալն արձակուրդային օրերի թիվը կհասնի 392-ի։Ավելին12:0204.02.22 -
ՀասարակականԱզատաշենում ջրի դիմաց հավաքագրված գումարները համայնքի բյուջե չեն մուտքագրվել. «aravot.am»Aravot.am-ի տեղեկություններով, փետրվարի 2-ին Մասիսի համայնքապետարանից ոստիկանության Մասիսի բաժին են ստացվել 81 գրություններ: Համաձայն դրանց, կատարված գույքագրման ժամանակ պարզվել է, որ Ազատաշեն համայնքի նախկին ղեկավարն առանց ավագանու համապատասխան որոշման, «Երևան ջուր» ՓԲԸ-ի հետ կնքել է մեծածախ սակագնով ջրամատակարարման պայմանագիր: Ըստ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի զեկուցագրի՝ մատակարարված ջուրը սպառել են համայնքի բնակիչները, իսկ վարձավճարները հավաքագրվել են Եսայի Լ․–ի կողմից: Մեզ հասած տեղեկություններով, վերջինս համայնքապետարանի աշխատակից չէ, նրա հետ համապատասխան պայմանագիր կնքված չի եղել: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/04/1206280/Ավելին11:5804.02.22 -
Հասարակական93 դատավոր ստորագրահավաք են իրականացրել. պահանջում են դատավորների արտահերթ ժողով հրավիրել93 դատավոր ստորագրահավաք են իրականացրել՝ պահանջելով դատավորների արտահերթ ժողով հրավիրել։ Իրավաբան.net-ի հետ զրույցում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը նշեց, որ ինքը ևս ստորագրել է՝ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Լիլիթ Թադևոսյանին ուղղված նամակը։ Նշենք, որ նամակում ասվում է․ «Մտահոգված լինելով դատավորների նկատմամբ իրենց գործունեության հետ կապված իրականացվող հետապնդումներով, որոշակի հանրային հնչեղություն ունեցող գործերով կայացված որոշումների կապակցությամբ դատավորներին թիրախավորելու ձևավորված գործելաոճով, ինչի դրսևորում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի ընդունման պահից մինչ այս պահը փաստացի չկիրառված հոդվածով (ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մաս) ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, իրական վտանգ զգալով դատական իշխանության և դատավորների անկախության համար, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 3-րդ մասով՝ միջնորդում ենք հրատապ կազմակերպել դատավորների արտահերթ ընդհանուր ժողով, նշանակել ժողովի օրը և օրակարգում ընդգրկել հետևյալ հարցերը. դատական իշխանության և դատավորների նկատմամբ իրենց գործունեության կապակցությամբ ճնշումների բացառման վերաբերյալ դատավորների ընդհանուր ժողովի կողմից հայտարարություն հրապարակելը, դատավորների անկախության իրական երաշխավորման կապակցությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելը»: © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/02/04/30910/Ավելին11:4604.02.22 -
ՀասարակականԵրևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջը կկրի Շառլ Ազնավուրի անունը2018 թվականին Երևանի մշակույթի պետական քոլեջը դիմել էր «Ազնավուր» հիմնադրամին և Ազնավուր ընտանիքի անդամներին` քոլեջը Շառլ Ազնավուրի անվամբ կոչելու խնդրանքով։ Տևական գործընթացի արդյունքում անվանափոխության մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության կողմից: Քոլեջի զարգացման և արդիականացման նպատակով կնքվեց նաև հուշագիր ՀՀ ԿԳՄՍՆ-ի և «Ազնավուր» հիմնադրամի միջև: Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջից NEWS.am_ին հայտնում են, որ Քոլեջի ղեկավարությունը հավատացած է, որ այսուհետ քոլեջը միայն վերելք է ապրելու ոչ միայն գիտական, կրթական, այլև մշակութային ու ստեղծագործական ոլորտում: «Որպես այս ուսումնական հաստատության ղեկավար՝ իմ գործունեությամբ հնարավորինս կնպաստեմ, որ ուսումնական հաստատությունն ունենա առաջընթաց և ավելի ներկայանալի դառնա։ Բնականաբար, շատ անելիքներ ունենք, որոնք մենք բազմիցս քննարկել ենք և՛ նախարարության, և՛ հիմնադրամի հետ, բայց չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել։ Միայն կարող եմ ասել՝ այդ անելիքների կծիկն արդեն մեր ձեռքում է, որի թելի ծայրից բռնել ենք միասին։ Ոգևորիչ է այն փաստը, որ «Ազնավուր» հիմնադրամն իր ողջ ներուժով և հնարավորություններով պատրաստակամ է աջակից լինելու այս ուսումնական հաստատության վերակազմակերպման և նոր ակադեմիական հարթակ ստեղծելու գործին։ Շնորհավորում եմ բոլորին»,- նշել է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը։ «Շառլ Ազնավուրի կյանքն ու կարիերան բազում երիտասարդների են ոգեշնչել ողջ աշխարհում: Նրա անցած ուղին բարդ էր և լի փորձություններով, որոնք նա կարողացավ հաղթահարել իր աշխատասիրության շնորհիվ: Մենք լիահույս ենք, որ Շառլ Ազնավուրի անունը կրող քոլեջում իրենց մասնագիտական ուղին կսկսեն ապագա աշխարհահռչակ արտիստներ, ռեժիսորներ, դերասաններ: Շնորհավորում ենք բոլորիս այս անվանակոչության առթիվ և մաղթում քոլեջին բարգավաճում»,- նշել է «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը: Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը ստեղծվել է Երևանի մշակույթի պետական քոլեջի և ջազային արվեստի պետական քոլեջի միավորման արդյունքում: Քոլեջում միջին մասնագիտական կրթություն է ստանում շուրջ 650 ուսանող` տասից ավելի մասնագիտական ուղղություններով:Ավելին11:4204.02.22 -
ՀասարակականԱհաբեկչության մասին սուտ հաղորդում էր տրվելՈստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները փետրվարի 3-ին Հանրապետության հրապարակում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 59-ամյա Արմեն Խ.-ին, որը հունվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:Ավելին11:3704.02.22