Լրահոս
2022-02-02
-
ՀասարակականԱրցախի փողոցում մեքենա է այրվում. դեպքի վայրում է 6 մարտական հաշվարկ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Այսօր՝ ժամը 11:43-ին, ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի 8 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։Ավելին12:0002.02.22 -
ՀասարակականՍյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է․ կան ճանապարհներ ավտոճանապարհներՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, բեռնատարների համար` դժվարանցանելի, իսկ մարդատարների համար՝ բաց։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին11:5702.02.22 -
ՀասարակականOpel-ը բախվել է ծառին, ինչից հետո հրդեհ է բռնկվել, կա վիրավորԵրեկ՝ փետրվարի 1-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Գոռ Ստեփանյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Բերքանուշ-Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել է ծառին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել,իսկ Գ. Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ տեսուչ Ռուբեն Բադալյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նասապատրաստվում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/02/1206124/Ավելին11:5302.02.22 -
ՀասարակականԱրցախը լքելուց հետո, Փաշինյանն այժմ հրաժարվում է Հայ դատից. Հարութ ՍասունյանՊարզապես զարմանալի է, որ ամեն անգամ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ բան է ասում, նա մի նոր ու ավելի կոպիտ սխալ է թույլ տալիս. Սրանում համոզվելու համար ընդամենը պետք է հետևել նրա ելույթներին, մամուլի ասուլիսներին, հակասական հայտարարություններին Հայաստանի խորհրդարանում, ֆեյսբուքյան գրառումներին, սխալ որոշումներին և անորակ նշանակումներին։ Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Իրավիճակն ավելի է բարդանում, քանի որ թվում է՝ նա դասեր չի քաղում իր սխալներից։ Փաշինյանը ոչ գիտակցում է, ոչ էլ ընդունում իր սխալները։ Նա կարծես անուղղելի է։ 2022 թվականի հունվարի 24-ին վարչապետը տվեց իր այսպես կոչված մամուլի ասուլիսներից մեկը, որին ներկա չէր ոչ մի լրագրող՝ հարցեր տալու և նրա խեղաթյուրումները վիճարկելու համար: Դա վատ կազմակերպված շոու էր՝ հանրությանը մոլորեցնելու համար: Մի երիտասարդ օրիորդ կարդում էր իբր լրատվամիջոցների ուղարկած հարցերը։ Երբ ավելի ուշ լրագրողներից մեկը դժգոհեց իր հարցն աղավաղված ձևով հնչեցնելու համար, օրիորդն անկեղծորեն խոստովանեց, որ պարզապես կարդացել է վարչապետի օգնականների կողմից իրեն փոխանցված հարցերը։ Վարչապետի ամենակոպիտ սխալներից էր նրա պատասխանը՝ Թուրքիայի հանդեպ հայկական պատմական պահանջների մասին հարցին։ Փաշինյանը հայտարարեց, որ «Հայաստանի Հանրապետությունը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել։ Երբե՛ք»։ Ես լրջորեն կասկածում եմ, որ նա գիտի «Հայ դատի» իմաստը։ Նրա մեկնաբանությունը չի տարբերվում նրանից, թե ինչ կասեր որևէ թուրք պաշտոնյա։ Ամոթալի է, որ 1915-1923 թվականներին հայերի դեմ իրականացված սարսափելի ցեղասպանությունից հետո, երբ սպանվեցին 1․5 միլիոն անմեղ տղամարդիկ, կանայք ու երեխաներ և յուրացվեց նրանց պատմական հայրենիքը, վարչապետն այդպես անփութորեն մերժում է հայերի արդարացի պահանջները և վարվում այնպես, կարծես թե ոչինչ չի եղել։ Սա հենց այն է, ինչ ուզում են թուրք ղեկավարները, որ հայերը մոռանան անցյալը և հրաժարվեն իրենց պահանջներից: Ավելին, վարչապետը կեղծորեն հայտարարեց, որ նախագահ «Ռոբերտ Քոչարյանը 2005 թվականին հրապարակային հայտարարել է, որ Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ ու տարածքային հավակնություններ չունի»։ Հիշում եմ, որ 2005 թվականի ապրիլին ես մի հոդված գրեցի Քոչարյանի հայտարարության մասին, երբ Երևանի պետական համալսարանի մի ուսանող հարցրեց նրան Թուրքիայից Հայաստանի հողային պահանջների մասին։ Քոչարյանը զգուշությամբ պատասխանեց. «Այս հարցով պետք է զբաղվի ապագա նախագահը»: Հասկանալի է, որ այն ժամանակ, երբ Հայաստանն ամբողջովին զբաղված էր Ադրբեջանի հետ Արցախի շուրջ հակամարտության լուծմամբ, Հայաստանին ձեռնտու չէր Թուրքիայի հետ երկրորդ ճակատ բացել հայկական տարածքների շուրջ։ Քոչարյանը չի ասել, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Թուրքիայից։ Նա պարզապես ասել է, որ այդ հարցի լուծումը պետք է քննարկվի ավելի ուշ։ Ամոթալի է, որ վարչապետ Փաշինյանը կրկնել է այն, ինչ կեղծորեն հաղորդել են թուրքական լրատվամիջոցները, այլ ոչ թե այն, ինչ իրականում ասել է Հայաստանի երկրորդ նախագահը։ Մի խեղաթյուրումից անցնելով մյուսին՝ Փաշինյանը կեղծորեն հավելեց, որ նախագահ «Սերժ Սարգսյանը հղում է արել Քոչարյանի հայտարարությանը»։ Ես չեմ հիշում, որ Սարգսյանը նման հղում արած լինի։ Փաշինյանը շարունակեց՝ հայտարարելով, որ «Հայաստանը երբեք Հայաստան-Թուրքիա սահմանը կասկածի տակ չի առել: Դուք չեք գտնի Հայաստանի որևէ ղեկավար կամ կառավարություն, որը կասկածի տակ է դրել հայ-թուրքական սահմանը: Մենք այս քաղաքականությունից չենք հրաժարվելու»։ Իրականում, մինչև Փաշինյանը, Հայաստանի ոչ մի նախագահ կամ կառավարություն չի ընդունել հայ-թուրքական ներկայիս սահմանը և չի հայտարարել, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Թուրքիայից։ Անդրադառնալով Հայոց ցեղասպանության մասին հարցին՝ վարչապետ Փաշինյանը սխալմամբ հայտարարեց. «Մենք պետք է արձանագրենք, որ ցեղասպանության ճանաչման գործընթացի լոկոմոտիվը, շարժիչ ուժը միշտ էլ եղել է Սփյուռքը և Սփյուռքի կազմակերպությունները»։ Սա հենց այն է, ինչ թուրքական կառավարությունը կցանկանար, որ ասեր Հայաստանի ղեկավարը։ Վարչապետի հայտարարության մեջ մի շարք սխալներ կան. 1) Փաշինյանը հերթական անգամ պառակտում է Սփյուռքը Հայաստանից։ 2) Հայոց ցեղասպանությունը բացառապես Սփյուռքի խնդիրը չէ։ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն այսօր կազմում են Հայաստանի բնակչության ավելի քան մեկ երրորդը։ Այդ իսկ պատճառով ամեն տարի ապրիլի 24-ին ավելի քան մեկ միլիոն հայ երթով շարժվում է դեպի Հայոց ցեղասպանության հուշարձանը Երևանում: 3) Հայաստանի նախորդ բոլոր իշխանությունները հետամուտ են եղել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Փաստորեն, 1990 թվականի օգոստոսի 23-ի Հայաստանի Անկախության հռչակագրում ասվում էր՝ «գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում», այն հռչակել է հետևյալը՝ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։ Հատկանշական է, որ Հռչակագրում օգտագործվել է «Արևմտյան Հայաստան» անվանումը, որից վարչապետը այժմ հրաժարվում է։ Ավելի ուշ, Հայաստանի Սահմանադրության մեջ հղում է արվել Անկախության հռչակագրին։ 4) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումը համահայկական խնդիր է, որը վերաբերում է թե՛ Սփյուռքին, թե՛ Հայաստանին։ Ուստի պետք է աշխատանքի համակարգված բաժանում լինի Սփյուռքի և Հայաստանի իշխանության միջև։ Այն, ինչ կարող է անել Սփյուռքը, տարբերվում է նրանից, թե ինչ կարող է անել Հայաստանի կառավարությունը և հակառակը։ Վարչապետը նաև բազմաթիվ այլ խեղաթյուրումներ արեց ավելի քան երկու ժամ տևած իր այսպես կոչված մամուլի ասուլիսում։ Այնուամենայնիվ, նրա բոլոր խեղաթյուրումները բացահայտելու համար ոչ թե պարզապես հոդված պետք է գրել, այլ մի ամբողջ գիրք: Թարգմանությունը՝ Ռուզաննա ԱվագյանիԱվելին11:4302.02.22 -
ՀասարակականՓաշինյանը ՀՀ առողջապահության փոխնախարարին գործուղում է Ռուսաստանի ԴաշնությունՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանին գործուղում է Ռուսաստանի Դաշնություն` Սոչի։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ կառավարության «e-gov» հարթակում։ «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանին 2022 թվականի փետրվարի 2-4-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սոչի)` «Հայկական ուռուցքաբանություն. նպատակներ և իրականացման ուղիներ» խորագրով հայկական ուռուցքաբանական կոնգրեսին մասնակցելու նպատակով»,– նշված է վարչապետի որոշման մեջ։ Գործուղումից վերադառնալուց հետո նա եռօրյա ժամկետում նա պետք է հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն։Ավելին11:3802.02.22 -
ՀասարակականԸնդդիմությունը վերջնական որոշում չունի նախագահի թեկնածու առաջադրելու հարցի վերաբերյալԱզգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները շարունակում են քննարկումները նախագահի թեկնածու առաջադրել կամ չառաջադրելու հարցի շուրջ: «Որոշման մասին դեռ չեմ կարող ասել, բայց քննարկումները շարունակվում են և նախագահի թեկնածու առաջադրման կամ չառաջադրման վերաբերյալ որոշման մասին պատշաճ ժամկետներում տեղյակ կպահենք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Հարցին` թե արդյոք այդ հարցի շուրջ քննարկումներ եղել են «Պատիվ ունեմ» խմբակցության հետ, Մանուկյանը պատասխանեց, որ պաշտոնական քննարկումներ դեռ չեն եղել: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ասաց, որ խմբակցությունը չունի բավարար պատգամավորների թիվ միայնակ նախագահի թեկնածու առաջադրելու համար, բայց այս պահին իրենք խորհրդակցություններ են անցկացնում «Հայաստան» խմբակցության հետ: «Արդյունքների մասին անպայման կտեղեկացնենք»,- ասաց Մամիջանյանը:Ավելին11:3402.02.22 -
ՀայաստանԹմբուկ խփողը դատավոր Դավիթ Արղամանյանն է, ինչի՞ են դատավոր Բախշիյանին կալանավորելու միջնորդությունը իրան տվել․ փաստաբանՓաստաբան Երեմ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել և գրել. «Ի միջի այլոց թմբուկ խփողը դատավոր Դավիթ Արղամանյանն է… Տեսնես ինչի՞ են դատավոր Բախշիյանին կալանավորելու միջնորդությունը իրան տվել, հը՞ …»։Ավելին11:2302.02.22 -
ԱռողջապահականՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3956 նոր դեպք. մահացել է 4 քաղաքացիՀայաստանում փետրվարի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 374 հազար 878 դեպք, որից 341 հազար 355-ը`առողջացած, 8060-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 23 հազար 923 բուժառու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Մեկ օրում կատարվել է 9658 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3956 նոր դեպք, առողջացել է 5276 քաղաքացի, արձանագրվել է մահվան 4 դեպք: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 744 հազար 536-ի:Ավելին11:2002.02.22 -
ՀասարակականՎտանգված է դատական իշխանության անկախությունը. Դատավորների միությունը հայտարարությամբ է հանդես եկելՀՀ դատավորների միությունը հայտարարությամբ է հանդես եկել: «2022 թվականի հունվարի 31-ին հրապարակվել է ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի հայտարարությունը, որով մտահոգություն է հայտնվել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ հարուցված և իրականացվող քրեական հետապնդման առնչությամբ: Տվյալ հարցի կապակցությամբ մտահոգություն և գնահատականներ են հնչեցվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Հաջորդիվ ստացվել են դատավոր Բախշիյանի պաշտպանական խմբի ահազանգն ու հաղորդումները, որոնց համաձայն՝ դատավորի նկատմամբ իրականացվում է առերևույթ ապօրինի քրեական հետապնդում լիազորությունների շրջանակում նրա կողմից իրականացվող գործառույթների, կայացված որոշումների առիթով: Ընդ որում, առանց քննության առարկա հանդիսացող փաստի առթիվ հարուցված քրեական գործի առկայության՝ դատավորի նկատմամբ Բարձրագույն դատական խորհրդում հաջորդաբար քննարկվել են նրան անձեռնմխելիությունից զրկելու, այնուհետև՝ ազատությունից զրկելու մասին հարցերը, սակայն փետրվարի 1-ի՝ ժամը 19.00-ի դրությամբ, դատավորին և պաշտպանական խմբին, նույնիսկ նման պահանջ ներկայացվելու պայմաններում, չեն տրամադրվել ԲԴԽ կողմից կայացված որոշումների՝ նրանց օրինակները։ Դա այն պարագայում, երբ դատավոր Բախշիյանին արդեն իսկ առաջադրել են մեղադրանք և նախաքննական մարմինը պատրաստվում է դիմել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ: Տվյալ իրավիճակում հայտնի չէ, թե ինչ պատճառաբանությամբ է ԲԴԽ-ն բավարարել նրան անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը, ինչը, թերևս, չի խոչընդոտել ԲԴԽ-ին անցնել հաջորդ՝ ազատությունից զրկելու հարցի քննարկմանը, այն պարագայում, երբ դրա քննարկումը չէր կարող սկսվել մինչև չստացվեր առաջին հարցի վերաբերյալ բովանդակային պատասխան: Տվյալ գործի հետ կապված հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ դատախազությունը։ Դատախազությունը նշել է, թե առաջնորդվում է «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջով, սակայն ընդգծելով հարցի հնչեղությունը, արձագանքելով ԲԴԽ դռնփակ դատական նիստում պաշտպանություն իրականացրած փաստաբանի հրապարակմանը՝ այդ փաստարկները դիտարկել է դատավորների համար օրենքով սահմանված երաշխիքից հրաժարում, ինչն այլևս հնարավորություն է տվել հանդես գալ գործի հանգամանքները լուսաբանող հրապարակմամբ և հաղորդագրությամբ: Սակայն, հաղորդագրության մեջ հրապարակված գործի հանգամանքներն առկա մտահոգությունները ոչ թե փարատում, այլ խորացնում են։ Այսպես, ընդհանուր առմամբ ողջունելի համարելով անձի կալանավորման օրինականության պահպանման և միասնական դատական պրակտիկայի ձևավորման առնչությամբ Դատախազության մոտեցումը, այդուհանդերձ, հաղորդագրությունում գործի հանգամանքների շարադրանքը, դրանում պարունակվող ձևակերպումները ու դատողություններն առերևույթ թողնում են օրինական ուժի մեջ մտած որոշմամբ հաստատված փաստերի, իսկ հաղորդագրությունը՝ եզրափակիչ որոշման տպավորություն։ Մինչդեռ, դատավորի պաշտպանական խմբի հրապարակումների համաձայն՝ այն դատավարական խախտումները, որոնք ենթադրաբար թույլ են տրվել դատավորի կողմից, ունեն մոտ երկու ամսվա վաղեմություն, մեղադրողի կողմից զարմանալիորեն չեն վիճարկվել, ինչը թերևս չի խանգարել, որ քրեական հետապնդման մարմիններից ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը տվյալ գործը վարույթ ընդունի ենթադրյալ հանցանքը կատարելու օրվանից գրեթե երկու ամիս անց՝ 2022 թվականի հունվարի 26-ին, իսկ դատախազությունը հունվարի 31-ին դիմի ԲԴԽ՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրա անձնական ազատությունը սահմանափակելու համաձայնություն տալու միջնորդություններով։ Զերծ մնալով անձին կալանավորելու վերաբերյալ կայացված վերոնշյալ որոշման հիմնավորվածության և օրինականության մասին դատողություններ անելու գայթակղությունից, այնուամենայնիվ, ՀՀ Դատավորների միությունը խիստ մտահոգված է այն իրողությունով, իր առաքելությունն իրականացնելու, տվյալ դեպքում՝ դատական ակտ կայացնելու համար դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու գործընթացի նախաձեռնումը, հատկապես այն պարագայում, երբ դատական այդ ակտը չի բեկանվել, չի կարող ընկալվել այլ կերպ, քան այդ ակտի՝ բողոքարկման օրենքով սահմանված ընթացակարգը շրջանցող վերանայում և դատավորների՝ անաչառ որոշումներ կայացնելու ազատության սահմանափակում, որը համահունչ չէ իրավական և ժողովրդավարական պետության արժեհամակարգը դավանող որևէ պետության։ Խիստ կարևորելով դատավորի՝ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրավունքների ու օրինական շահերի անվերապահ պահպանումը՝ Դատավորների միությունը վտանգված է տեսնում դատական իշխանության անկախությունը՝ հստակ ազդակներ ստանալով կայացված դատական ակտի առնչությամբ դատավորի համար անբարենպաստ հետևանքների առաջացմամբ», - ասված է հայտարարությունում: ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյան ՀՀ դատավորների միության փոխնախագահ Արթուր Ստեփանյան Դատավորների միության խորհրդի անդամներ՝ Արշակ Վարդանյան Նորա Կարապետյան Հարություն Ենոքյան Արսեն Բաբայան Ռուզաննա Հակոբյան Արթուր ԱռաքելյանԱվելին11:1402.02.22 -
ԱռողջապահականԲժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր․ կորոնապատկերը՝ ԱրցախումՓետրվարի 1-ին կատարվել է 142 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 38 նոր դեպք է գրանցվել, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 16-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2206 քաղաքացու հետազոտություն, որից 244-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու: Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին ժամը 9:00-16։00, շաբաթ օրը՝10:00-14:00, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում: Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային ժամերին՝9։00-17։00 զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին:Ավելին11:0902.02.22 -
ՀասարակականԴատախազությունն արդեն որոշել է՝ հետապնդումները մեր դատաիրավական համակարգի հիմնաքարն են․ փաստաբանԴատախազությունն արդեն որոշել է թե՛ պաշտոնական փաստաթղթերի միջոցով, թե՛ հրապարակային հիմնավորել ու ապացուցել, որ քաղաքական հետապնդումները մեր դատաիրավական համակարգի անկյունաքարն են, իսկ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը կիրառվում է ոչ թե որպես խափանման միջոց, այլ որպես պատվերով պատիժ, գրում է փաստաբան Երվանդ Վարոսյանը։ «Դատավոր Բորիս Բախշիյանի գործի վերաբերյալ հրապարակում կատարելով, դատախազությունը, չգիտես ինչու, որոշել է ներկայացնել նաև դատավորին առաջադրված մեղադրանքի հետ չառնչվող մի հանգամանք, թե տեսեք-տեսեք դատավորը դատական նիստի ժամանակ փոխել է ապացույցների հետազոտման կարգն ու հարցաքննել է գործով մեկ այլ ամբաստանյալի, դրանով «բարենպաստ» իրավիճակ ստեղծելով մյուս ամբաստանյալների համար։ Բանն այն է, որ մյուս ամբաստանյալների խափանման միջոցների հիմքում դրված է եղել հենց հարցաքննված ամբաստանյալի վրա ապօրինի ազդեցություն ունենալու վտանգը։ Իսկ այդ անձի հարցաքննությունից հետո, բնականաբար, այդ վտանգն այլևս վերանում է։ Ու ըստ դատախազության, դատավորը չպետք է գործեր այդ ենթադրյալ վտանգը չեզոքացնելու միտումով, այլ ընդհակառակը` պետք է համառորեն չհարցաքններ այդ անձին` մի կողմից պահպանելով նրա նկատմամբ ազդեցության ենթադրյալ վտանգը, մյուս կողմից հնարավորություն ունենալով անսահմանափակ ժամանակով պահպանել մյուս ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցների հիմքերը։ Մինչդեռ այդպես պիտի գործեն դատավորի պատմուճան հագած դատախազները կամ թմբուկահարները, բայց ոչ երբեք դատավորը։ Դատավորը ոչ միայն իրավունք ունի, այլ անաչառ լինելու դեպքում պարտավոր է ապացույցները հետազոտել այնպես, որ հնարավորինս արագ չեզոքացվեն վտանգները, թե որևէ մեկը հնարավոր է ազդեցություն ունենա դատավարության այս կամ այն մասնակցի նկատմամբ։ Իսկ այն դատավորը, ով համառորեն դա չի իրականացնում վեր է ածվում պարզապես բանտապահի, ում միակ նպատակն է անընդհատ օդից կախված պահել ապօրինի ազդեցության մասին ենթադրյալ վտանգը, դրանով էլ արդարացնել կիրառվող շարունակական կալանքը, այդ կալանքը խափանման միջոցից վեր ածելով պատժի։ Հ.Գ. Հետաքրքիր է նաև, որ դատախազությունը «նրբորեն» շրջանցում է այն հանգամանքը, որ ապացույցների հետազոտման կարգը փոփոխելուց հետո հարցաքննված ամբաստանյալն այդպես էլ նախաքննության ժամանակ տված իր ցուցմունքներից չհրաժարվեց, դրանք չփոխեց։ Դատախազությունն էլ այդ ցուցմունքները համարում է «մերկացնող», ինչի հետ մենք անշուշտ համաձայն չենք, բայց, հարգելինե՛րս, եթե այդ ցուցմունքները ձեր համար մերկացնող են, ապա ինչո՞ւ եք խառնվել իրար, ինչո՞ւ եք դատավորին մեղադրում դրանք արագ հետազոտելու մեջ, չէ՞ որ ուրախ պիտի լինեիք դրանք հետազոտելու իրողության համար։ Փաստորեն ուղիղ եք ընդունում, որ ձեզ այդ ամենը հետաքրքիր էլ չէ, ձեր համար քրեական վարույթը անձին անազատության մեջ պահելու համար անհրաժեշտ ենթադրյալ հիմքեր հորինելու, ապա դրանք պահպանելու մասին գործընթաց է։Ավելին10:5502.02.22 -
ՀասարակականՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խումբը պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում էՀունվարի 31-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հրավերով մեկնարկել է Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի պաշտոնական այցը Լյուքսեմբուրգ: ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար Սոնա Ղազարյանը, պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ Արման Եղոյանը հանդիպել են Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնան Էտգենին: Ըստ բանաձեւերի՝ երկրի օրենսդիր մարմինը կոչ է անում կառավարությանը Լեռային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական կարգավորման նպատակով պահանջել քաղաքական համապատասխան գործընթացի մեկնարկ՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Բանաձեւով արձանագրվել է ԼՂ տարածքների բռնազավթումն Ադրբեջանի կողմից, բռնազավթված տարածքներում բնակչության անվտանգության երաշխիքների բացակայությունը, ինչպես նաեւ կոչ է արվել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանում այն անձանց նկատմամբ, ովքեր հայերի հանդեպ բռնություն եւ ատելություն են տարածում: Ինչպես նաեւ կոչ է արվել ապահովել հայկական մշակութային ժառանգության պահպանությունը: Սոնա Ղազարյանը կարեւորել է Հայաստան-Լյուքսեմբուրգ զարգացող հարաբերությունները, որոնց վկայությունն է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաեւ 2022 թվականի հունվարի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ իրենց պատվիրակության այցերը: Պատվիրակության ղեկավարը կարեւորել է նաեւ երկկողմ խորհրդարանական հարաբերությունները, ինչպես նաեւ համագործակցությունն այլ միջազգային հարթակներում, ինչպիսիք են՝ ԵԽԽՎ-ն, ԵԱՀԿ-ն եւ Ֆրանկոֆոնիան: Խորհրդարանի նախագահ Ֆերնան Էտգենը, ողջունելով ՀՀ պատվիրակությանը, արձանագրել է ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների հաջող ընթացքը՝ վկայակոչելով նախորդ շաբաթ ԵԽԽՎ-ում ընդունված բանաձեւը: Նախագահը բարձր է գնահատել ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ժողովրդավարական ճանապարհը: Ֆերնան Էտգենն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ նշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ բանակցությունների վերսկսման կարեւորությունը: Անդրադարձ է եղել նաեւ Ադրբեջանի կողմից ապօրինաբար գերության մեջ պահվող անձանց վերադարձի հարցերին: Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ զարգացող հարաբերությունները:Ավելին10:4802.02.22 -
ՀասարակականԱրմեն Սարգսյանը Շվեյցարիայում անշարժ գույք չի ունեցել և չունի. հերքումՀայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայում երբեք անշարժ գույք չի ունեցել և չունի: Այս մասին գրված է Արմեն Սարգսյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ Այս հրապարակմամբ նրանք պատասխանել են որոշ ԶԼՄ-ների և հերքել որոշ հրապարակումներ։ «Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը սպառիչ պատասխանել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած հարցերին և տրամադրել համապատասխան տեղեկություններ: Արմեն Սարգսյանը Շվեյցարիայում երբեք անշարժ գույք չի ունեցել և չունի»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ այս թեմայով հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը և հասարակությանը մոլորեցնելու նպատակ են հետապնդում:Ավելին10:3602.02.22 -
ՀասարակականԱռաջին ալիքն իրականացնում է ՄԻՊ-ի գործունեության հեռարձակումն արգելափակելու քաղաքականություն․ Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի հայտարարությունըԽիստ մտահոգիչ է, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հեռարձակումն արգելափակելու արդեն երկարաժամկետ քաղաքականություն․ Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի հայտարարությունը Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտը հայտարարություն է տարածել «Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հեռարձակումը Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից արգելափակելու վերաբերյալ», տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․ «Մեզ համար խիստ մտահոգիչ է, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, ստեղծված լինելով Կառավարության կողմից, իրականացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հեռարձակումն արգելափակելու արդեն երկարաժամկետ քաղաքականություն: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անկախ է և վայելում է իրական հարգանք, նրա հեղինակությունն ունի միջազգային ճանաչում: Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունը կարևոր դեր ունի մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության խթանման գործում: Այն բարձրացնում է քաղաքացիների իրազեկվածությունն իրենց իրավունքների վերաբերյալ ոչ միայն հայտարարությունների, այլ նաև իրազեկվածության բարձրացման հանրային արշավների միջոցով, ինչպես նաև նպաստում է քաղաքացիների կողմից հանրային իշխանության մարմինների նկատմամբ վերահսկողությանը: Չափազանց կարևոր է այն, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը տեղեկության անփոխարինելի աղբյուր է մի շարք ոլորտներում (օրինակ՝ խոշտանգումների կանխարգելումը Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից քրեակատարողական հիմնարկներ այցերի միջոցով՝ որպես բացառիկ իրավասություն) և ծառայում է այլընտրանքային տեսակետների կամ իրական վիճակի վերաբերյալ տեղեկության վստահելի աղբյուր հասարակության համար։ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները պաշտպանված են միջազգայնորեն (Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ և այլն): Հայաստանի հանրային հեռուստաընկերության քաղաքականությունը ինստիտուցիոնալ վնաս է սահմանադրական այս հաստատության հանրային հեղինակությանը և, հետևաբար, դրա արդյունավետությանը՝ մարդու իրավունքների պաշտպանության նրա կարողությունները սահմանափակելու միջոցով: Մենք ուշադիր հետևում ենք այն դժվարություններին, որոնց բախվում է Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունը մի շարք ոլորտներում հանրային իշխանության մարմինների հետ հարաբերություններում, սակայն դա չպետք է ազդի Կառավարության կողմից հիմնադրված Հանրային հեռուստաընկերության վերաբերմունքի վրա՝ կապված հեռարձակման հետ։ Այսպիսով, մենք կոչ ենք անում Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը և Հայաստանի հանրային հեռարձակողի խորհրդին անհապաղ վերջ դնել այս անընդունելի քաղաքականությանը և վերականգնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին առնչվող բնականոն հեռարձակման քաղաքականությունը։ Սա է երկրում ճիշտ հանրային դիսկուրսը խթանելու ճանապարհը»։Ավելին10:2702.02.22 -
ՀասարակականՄերձավան համայնքին պատճառվել է շուրջ 8մլն ՀՀ դրամի վնաս. գործը դատարանում էՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Մերձավան համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի հանգամանքները, այդ թվում՝ համայնքին պատճառված վնասի չափը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 1996 թվականից Մերձավան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, 2007-2008 թվականների ընթացքում, իր ստորագրությամբ հաստատված, համայնքի բնակիչներ չհանդիսացող անձանց տրամադրել է բովանդակությամբ կեղծ քաղվածքներ այն մասին, թե իբր վերջիններիս անունով շրջխորհրդի գործկոմի՝ իրականում գոյություն չունեցող որոշման հիման վրա համայնքում գրանցված են տարբեր չափերի հողամասեր, այդ կերպ համայնքին պատճառելով 8.613.000 ՀՀ դրամ գումարի վնաս և անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: Արդյունքում հիշյալ անձինք քաղվածքների հիման վրա, ՀՀ կադաստրի կոմիտեում նշված հողամասերի նկատմամբ գրանցել են իրենց իրավունքներն ու ստացել համապատասխան սեփականության վկայականներ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Մերձավան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Կեղծ քաղվածքներն օգտագործած վերոհիշյալ անձինք դիմումներ են ներկայացրել նախաքննական մարմնին այն մասին, որ համաձայն են և չեն առարկում իրենց նկատմամբ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելուն, բացառությամբ մեկի, ում վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:Ավելին10:2602.02.22 -
ՀասարակականՀերթական անթաքույց հետապնդումը․ Բերիան կնախանձեր․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Հերթական անթաքույց հետապնդումն է սկսել իշխանությունը` իր կամքին հակառակ գնացած դատավորի նկատմամբ, որը համարձակվել է շինծու մեղադրանքներով կալանքի տակ գտնվող քաղբանտարկյալներին ազատ արձակել: Ըստ իդեայի՝ հատուկենտ համարձակ, ինքնուրույն, անկախ դատավորները պետք է այնպես պատժվեն, որ այլեւս որեւէ դատավոր չհամարձակվի իշխանությունների հակառակորդներին ազատ արձակել, արդարացնել կամ պաշտպանել: Բորիս Բախշիյանի կայացրած որոշումների թվարկումն իսկ բավարար կլիներ, որ հասկանալի դառնար այս տխրահռչակ ծրագրի էությունը: Մանավանդ` այն որոշումը, որի համար նրան ուզում են կալանավորել, պարզվում է` դատախազությունն անգամ չի բողոքարկել: Առհասարակ` եվրոպական կոնվենցիան ասում է, որ դատավորին չի կարելի պատժել իր կայացրած որոշումների համար, եթե դրանց անօրինականությունն ու միտումնավորությունն ապացուցված չեն: Բայց սա Հայաստանի մասին չէ: Մեր դատախազությունը պարզաբանում է տարածում եւ սեւով սպիտակի վրա գրում` «դատավոր Բախշիյանի կողմից կայացված ակնհայտ ապօրինի որոշումը դատախազությունը չի բողոքարկել, քանի որ այն արդեն իսկ Ն․ Մ․-ի պաշտպանի կողմից եղել է բողոքարկված»: Տգիտության եւ զավեշտի հասնող պատասխան: Ի՞նչ կապ ունի փաստաբանի բողոքը, այդ երբվանի՞ց է դատախազությունը սպասում, որ կողմերից մեկը բողոք բերի, ինքն էլ ձեռքերը ծալած նստի: Իսկ եթե փաստաբանը վաղը հրաժարվի՞ իր բողոքից: Կամ` եթե փաստաբանը սխալ բողոք է գրել, սխալ հիմքեր նշել, եւ այդ հիմքերով բողոքը մերժվի՞: Անգամ իրավաբանականի առաջին կուրսեցիները նման պատճառաբանություն չէին բերի: Ի վերջո` ենթադրենք թե դատավորը սխալվել է, ինչ է` նման սխալի համար կալանավորո՞ւմ են: Մա՞րդ է սպանել, ավազակային հարձակո՞ւմ է կատարել, պետական բյուջե՞ն է թալանել»:Ավելին10:2302.02.22 -
ՀասարակականՀայտնի են Ավինյանի փոխքաղաքապետների անունները․ «Հրապարակ»Տիգրան Ավինյանի առջեւ կանաչ լույս են վառել՝ կադրային քաղաքականությամբ եւ այլ քայլերով նախապատրաստվելու Երեւանի ավագանու ընտրություններին: Պարզվում է, ընտրվել է ամենապրիմիտիվ մեխանիզմը: Տիգրան Ավինյանին են վերապահել՝ ընտրելու բոլոր փոխքաղաքապետերին և ինքն էլ նշանակվելու է փոխքաղաքապետ, գրում է «Hraparak.am»-ը։ «Ըստ մեր աղբյուրների, այսօր փոխքաղաքապետերի 3 թեկնածուները հանդիպելու են ավագանու անդամների հետ, իսկ փետրվարի 8-ի ավագանու նիստի ժամանակ արդեն ընտրվելու են: Բացի Տիգրան Ավինյանից, փոխքաղաքապետերի թեկնածուներ են՝ արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանը, առողջապահության ներկայիս փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը: 3 փոխքաղաքապետերն էլ Ավինյանի մտերիմներն են ու շատ երիտասարդ, թե ինչու է նրանց վրա կանգնել նախկին փոխվարչապետի ընտրությունը՝ դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ նրանք ընտրություններում ձայն բերող չեն և քաղաքի կառավարման ոլորտում որևէ փորձ չունեն: Հերթական անգամ ընտրությունը կատարվել է մտերմության սկզբունքով»:Ավելին10:2002.02.22 -
ՀասարակականՀռիփսիմե Ստամբուլյանը դատի կտա ՔՊ-ական պատգամավորին․ «Հրապարակ»ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը, որը գործարար աշխարհից է եկել քաղաքականություն եւ «Անռիվա» տուրիստական գործակալության հիմնադիրն է, որոշել է դատի տալ իշխանական ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանին՝ ամբիոնից իր հասցեին ունեցած ելույթի համար։ Հակոբյանը հայտարարել էր, թե ով՝ ով, բայց Ստամբուլյանը Երեւան-Ստամբուլ թռիչքներից չպետք է խոսի, որովհետեւ, իր բնորոշմամբ, «տարիներ շարունակ գումար է վաստակել՝ մեր հայրենակիցներին դեպի Ստամբուլ տեղափոխելու արդյունքում»։ Ստամբուլյանն այս հայտարարությունը համարում է զրպարտանք իր հասցեին, քանի որ ինքը ո՛չ թռիչքներ է իրականացրել Երեւան-Ստամբուլ ուղղությամբ, ո՛չ էլ գումար է վաստակել դրա հաշվին։ Պատգամավորի փաստաբան Հովհաննես Չամսարյանն ասաց, որ հայցադիմումն արդեն մուտք է արվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան, պահանջում են հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունը, ինչպես նաեւ գործարար համբավին պատճառված վնասի փախհատուցում են պահանջում` 6 մլն դրամի չափով, որը հետագայում ուղղվելու է բարեգործության։Ավելին10:1502.02.22 -
Հասարակական22-ամյա կալանավորի դին հայտնաբերվել է ՔՊ-ական պատգամավորի որդու ղեկավարած գաղութումՀունվարի 31-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայութունը հաղորդագրություն տարածեց, որ արձանագրվել է կալանավորված անձի մահ: Ըստ հայտարարության՝ 2022 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողն ահազանգել է, որ կալանավորված անձ, 2000 թվականին ծնված Ռ. Ք.-ն անշարժ պառկած է իր անկողնում և չի արձագանքում իր հարցերին: Ահազանգից անմիջապես հետո հիմնարկի բուժաշխատողի կողմից փորձ է արվել ցուցաբերել առաջին օգնություն, միաժամանակ կանչվել է շտապօգնություն: Շտապօգնության աշխատակիցները ևս փորձել են ցուցաբերել բուժօգնություն, սակայն ժամը 11:50-ի սահմաններում վերջիններիս կողմից արձանագրվել է Ռ. Ք.-ի կենսաբանական մահը: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Շիրակի մարզի բնակիչ, 22-ամյա Ռոբերտ Քոթանջյանն էր: 2021 թ.-ի հուլիսի 18-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախակողմյան առաջային պատի 9-11-րդ կողերի շրջանում կտրած-ծակած վերք և ձախ բազուկի առաջային մակերեսի կտրած արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խմբերը: Ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ, 31-ամյա Հայկ Վարդանյանն է: Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի շնորհիվ պարզում են, որ Հ. Հակոբյանին խոհանոցային դանակով հարվածել է նրա հարևանը՝ երեկ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում մահացած Ռ. Քոթանջյանը: Վերջինս բերման էր ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել էին Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որից հետո քննիչը միջնորդություն էր ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի, ինչը դատարանը բավարարել էր, որից հետո նրան տեղափոխել էին ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ: Նրա մահվան փաստով նյութեր են նախապատրաստվում: Քննչական վարչությունում էլ նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետը Արման Մելքոնյանն է, ում հայրը՝ գեներալ Գուրգեն Մելքոնյանն է՝ Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։Ավելին10:1502.02.22 -
ՀասարակականԱյսօր Զվարթնոց օդանավակայանում վայրէջք կկատարի Ստամբուլ-Երևան առաջին ինքնաթիռը․ իրավաբանԻրավաբան Վահե Գրիգորյանը գրում է, որ այսօր ժամը 23:50 Զվարթնոց օդանավակայանում վայրէջք կկատարի Ստամբուլ-Երևան առաջին ինքնաթիռը։ «Վերջապես Հայաստանում ծվարած թուրքական հարճորդիները ստացան հնարավորություն ուղիղ թռիչքով կապ հաստատել իրենց կենսաբանական հայրերի հետ և միասին վայելել թուրքական ֆինանսավորմամբ գրված կրթական չափորոշիչները: Այս ամենին խանգարում էր 5000-ից ավելի այն Հայորդիները, ովքեր վիրավորվեցին կամ զոհվեցին Արցախը, այսինքն` Հայաստանը պաշտպանելիս: Հ.Գ. Նոր ցեղասպանությանը մնաց հաշված տարիներ...լավագույն դեպքում»:Ավելին10:0302.02.22