Լրահոս
2022-02-01
-
ՄիջազգայինՊուտինը դժգոհել է, որ արևմուտքն անտեսել է անվտանգության վերաբերյալ ռուսական հիմնարար մտահոգություններըՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ պատասխանից արդեն պարզ է դառնում, որ ամերիկյան կողմն անտեսել է ռուսական հիմնարար մտահոգությունները։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում ՌԴ նախագահն ասել է, որ Մոսկվան ուշադիր վերլուծում է անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկներին հունվարի 26-ին ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից ստացված պատասխանները։Ավելին22:5601.02.22 -
ՀասարակականՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հայտարարություն է տարածելԱրդեն տևական ժամանակ է, ինչ օրվա քաղաքական իշխանությունը հանցավոր հետևողականությամբ զավթում է դատական իշխանությունը՝ ձգտելով երկրում վերջնականապես հաստատել մեկ անձի իշխանություն: Այս մասին նշվում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ տարածած հայտարարությունում։ Տարածված հայտարարությունում մասնավորապես նշվում է. «Առերևույթ բազմաթիվ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարմանը զուգընթաց, վերջինս նաև անողոք է իրավունքի գերակայությամբ առաջնորդվող և արդար դատաքննություն իրականացնող դատավորների նկատմամբ:Ավելին22:4301.02.22 -
ՀասարակականՄանե Գևորգյանը նոր աշխատանքի է անցել՝ Արման Սահակյանի առաջարկով2021 թվականի նոյեմբերի 9-ին՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրած չարաբաստիկ հայտարարության մեկ տարին լրանալու օրը, պաշտոնից ազատվեց Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ «Վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները կատարելու ընթացքը լի էր Հայաստանին բաժին հասած դժվարություններով, չնայած ամենին՝ փորձել եմ հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնք դրվել էին 2018-ի հեղափոխության հիմքում։ Ներողություն եմ հայցում բոլոր նրանցից, որոնց հույսերը չեմ արդարացրել այս պաշտոնում»,- ազատվելու վերաբերյալ գրել էր Մանեն։ Դրանից հետո նա տևական ժամանակ «անհետացել էր» ասպարեզից՝ որևէ տեղ չէր երևում։Ավելին22:3401.02.22 -
ՀասարակականՀանրայինի տնօրենը պատժվել է Փաշինյանի և կաթողիկոսի ելույթներին հաջորդած երգի համարՀանրային հեռարձակողի խորհուրդն ամանորյա եթերի համար նկատողություն է հայտարարել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին։ Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։Ավելին22:2501.02.22 -
ՀասարակականԻտալիան տուգանքներ է սահմանել տարեցների համար, ովքեր չեն պատվաստվել կորոնավիրուսի50 և դրանից բարձր տարիքի բոլոր իտալացիները, ովքեր չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ և չունեն պատվաստումից բժշկական ազատում, երեքշաբթի օրվանից ռիսկի են դիմում տուգանվել 100 եվրոյի չափով։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Համապատասխան որոշումն ավելի վաղ ընդունել էր Իտալիայի Նախարարների խորհուրդը, որը հունվարի 8-ին Ապենիններում պարտադիր պատվաստում է սահմանել 50+ տարիքային կատեգորիայի համար։Ավելին22:1501.02.22 -
ՀասարակականԵրևանում բախվել են Lexus-ը, Infiniti-ն ու Opel-ը. կան վիրավորներ.Երեկ՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:35-ի սահմաններում Թբիլիսյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 33-ամյա Շավարշ Կարապետյանի վարած Infiniti մակնիշի, 41-ամյա Արմեն Մանասարյանի վարած Opel մակնիշի և 20-ամյա Էրիկ Պողոսյանի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները։Ավելին22:0001.02.22 -
ՀասարակականԱրցախի Հանրապետության քաղաքացիներին անձնագրեր հատկացնելու կարգում փոփոխություն է արվելՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության անձնագրային համակարգի կանոնադրությունը և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N-821 որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, ըստ որի 2021 թվականի դեկտեմբերի 30-ին ընդունվել է ՀՀ կառավարության նոր որոշումը, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 14-ին:Ավելին21:4301.02.22 -
ՀասարակականԴատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու միջնորդությունը մեզ տրամադրվեց․ փաստաբանԴատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու միջնորդությունը մեզ տրամադրվեց։ Այս մասին հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։ «Հավանաբար, քիչ անց այն արդեն դատարանում կլինի։ Նիստի ժամի մասին կտեղեկացնենք»,- հայտնել է Սարգսյանը։Ավելին21:3001.02.22 -
ՀասարակականՄարտակերտ քաղաքում Արմենակ Ուրֆանյանի անունով փողոց է անվանակոչվելՄարտակերտի շրջվաչակազմի շենքից մինչև զորամասն ընկած հատվածն այսուհետ կրելու է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված կապիտան, Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի անունը։Ավելին21:1501.02.22 -
ՀասարակականԿոտայքում «Kia»-ն գլորվել է ձորն ու կողաշրջվելԱյսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:Ավելին21:0201.02.22 -
ՏարածաշրջանԼավրովն ու Բլինքենը քննարկել են ԱՄՆ-ի գրավոր պատասխանը Ռուսաստանի անվտանգության առաջարկներինՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննարկել են ԱՄՆ-ի գրավոր պատասխանը Ռուսաստանի անվտանգության առաջարկներին։Ավելին20:4801.02.22 -
ՔաղաքականՆախագահի պաշտոնում թեկնածու առաջադրել-չառաջադրելու նպատակահարմարության շուրջ քննարկումները «Հայաստան» խմբակցությունում շարունակվում են. Ագնեսա ԽամոյանԱկնկալել, որ ընդդիմությունը կարող է կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի նախագահի կամակատար թեկնածուի օգտին, իհարկե, զավեշտալի է, քաղաքական ցինիզմի դասագրքային օրինակ։ Այս մասին «News.am»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը։ «Մեր երկիրը պատերազմի տարած, մեր հայրենիքի 75%-ը թշնամուն հանձնած այս ապիկար իշխանությունը մտածում է, որ ընդդիմությունը պետք է քվեարկի իրենց նախագահի կամակատար թեկնածուի օգտի՞ն։ Հիշեցնեմ, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախագահի թեկնածուն լինելու է մարդ, որն անվերապահորեն կատարելու է իր հրահանգները։ Նիկոլ Փաշինյանը խոսում էր թիմի ներդաշնակեցման մասին և ոչ մի խոսք պետության ու պետության շահի մասին, այս պայմաններում ակնկալել, որ ընդդիմությունը կարող է կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի կամակատար թեկնածուի օգտին, իհարկե, զավեշտալի է, քաղաքական ցինիզմի դասագրքային օրինակ կարող է սա լինել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։Ավելին20:3301.02.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 «Ռուսաստանն ինչ-որ բանի է պատրաստվում». Զելենսկին սպասում է Էրդողանին | 01.02.2022Հայլուր 20:30 «Ռուսաստանն ինչ-որ բանի է պատրաստվում». Զելենսկին սպասում է Էրդողանին | 01.02.2022Ավելին20:3001.02.22 -
ՔաղաքականԿարևորվել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը․ ՀՀ ԱԳՆՓետրվարի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Քրիս Հիթն-Հարիսի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ԱԳՆ-ն։Ավելին20:2001.02.22 -
ՏարածաշրջանԹուրքիայի մեջլիսը կհաստատի Շուշիի հռչակագիրըԹուրքիայի մեջլիսը կհաստատի Շուշիի հռչակագիրը: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մեջլիսի նիստի օրակարգում ընդգրկվել է «Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների մասին» Շուշիի հռչակագրի հաստատման մասին օրենքի նախագիծը։Ավելին20:1201.02.22 -
ՀասարակականԳոռ Ծառուկյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հրամանով՝ Գոռ Ծառուկյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) տնօրեն 5 տարի ժամկետով:Ավելին20:0801.02.22 -
ՏարածաշրջանԷրդողանը հայտնել է էլեկտրաէներգիայի գների հաշվարկների ճշգրտման մասինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է էլեկտրաէներգիայի գների հաշվարկների ճշգրտման մասին՝ Բոդրումում և Ռիզեում վերջին թանկացումների դեմ բողոքի ցույցերի ֆոնին։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։ Էրդողանը էլեկտրաէներգիայի ամենացածր սակագնի համար սպառման ավելի բարձր սահմանաչափ է որոշել․ ամսական 210 կիլովատտ՝ նախկին 150 կիլովատի համեմատ։ Թուրքիան էներգիայի համաշխարհային գների աճից և լիրայի անկումից հետո հունվարի 1-ին էլեկտրաէներգիայի գները բարձրացրել է սպառման ցածր մակարադակ ունեցող տնային տնտեսությունների համար և 100 տոկոսով՝ բարձր պահանջարկ ունեցող առևտրային սպառողների համար:Ավելին19:5301.02.22 -
ՄիջազգայինԶելենսկին հայտնել է Եվրոպայում քաղաքական համագործակցության նոր ձևաչափի ստեղծման մասինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան, Լեհաստանն ու Ուկրաինան նոր ձևաչափով են համագործակցելու։ «Եվրոպայում քաղաքական համագործակցության նոր ձևաչափ ենք ստեղծում Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի միջև»,- ասել է նա՝ Գերագույն Ռադայում ելույթի ժամանակ։Ավելին19:4501.02.22 -
ՀասարակականՍոչիի վարչակազմի կայքից հեռացվել է այսպես կոչված ադրբեջանական տոնի մասին տեղեկությունըՍոչիի վարչակազմը ներողություն է խնդրել և իր պաշտոնական կայքից հեռացրել այսպես կոչված ադրբեջանական տոնի՝ «2020 թվականի Հայրենական պատերազմում հաղթանակի օրվա» մասին տեղեկությունը։ Պաշտոնական վարկածով՝ կայքը կոտրվել է։Ավելին19:3101.02.22 -
ՀասարակականՄարտունու բաժին բերման ենթարկված տղամարդու մեքենայում մարիխուանա կարՀունվարի 27-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Մարտունու և Գավառի բաժինների ծառայողների և ճանապարհային ոստիկանների համատեղ իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում Զոլաքար և Վարդենիկ միջհամայնքային ճանապարհամերձ հանդամասից, «ԳԱԶ» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Մարտունու բաժին բերման ենթարկեցին Զոլաքար գյուղի 38-ամյա մի բնակչի:Ավելին19:2001.02.22