Լրահոս
2022-02-01
-
ՏարածաշրջանՎրաստանը չեղարկում է կորոնավիրուսի «կանաչ անձնագրերը»Վրաստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Գիբրաձեն հայտարարել է, որ երկրում չեղարկվում են կորոնավիրուսի «կանաչ անձնագրերը»։ «Sputnik Грузия»-ի փոխանցմամբ՝ Գիբրաձեն այս մասին ասել է այսօր՝ փետրվարի 1-ին, լրագրողների հետ կայացած ճեպազրույցում։Ավելին14:2501.02.22 -
ՏարածաշրջանԱդրբեջանի մեջլիսի նախագահը հույս ունի, որ մոտ ապագայում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվիԱդրբեջանի մեջլիսի նախագահ Սաբիհա Գաֆարովան հույս է հայտնել, որ մոտ ապագայում Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գաֆարովան այս մասին ասել է այսօր կայացած խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում։Ավելին14:1501.02.22 -
ՔաղաքականԱրցախի խորհրդարանի բոլոր խմբակցություններն «Արցախի բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծ են շրջանառության մեջ դրելԱրցախի Ազգային ժողովի բոլոր 5 խմբակցությունների մասնակցությամբ «Արցախի բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրվել, ըստ որի` արգելք է սահմանվելու արտասահմանյան այն կազմակերպությունների վրա, որոնք ցանկություն կհայտնեն առանց Արցախի կառավարության թույլտվության գործունեություն ծավալել Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքերում:Ավելին14:0901.02.22 -
ՔաղաքականՉենք խրատվում, չենք լրջանում, չենք հասունանում, ու դրա պատճառով շարունակելու ենք կոտորվել ու կործանվել․ ՂազինյանԱզգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է․ «Բայց իրոք ունիկալ ժողովուրդ ենք. մեր ունեցած, արյունով ազատագրած հողերը նվիրում ենք թշնամուն, բայց ազգովի քննարկում ենք Սևրի պայմանագրով «մեզ տրված» պատմական հողերը վերդարձնելու մասին»։Ավելին14:0201.02.22 -
ՀասարակականՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը կողմ է, որ ընդդիմությունը նախագահի թեկնածու առաջադրիՀՀԿ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը հայտարարել է, որ ընդդիմությունն անպայման պետք է Հայաստանի նախագահի իր թեկնածուն ունենա։Ավելին13:1001.02.22 -
ՀասարակականԱմենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Միացյալ ՆահանգներՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։Ավելին13:0501.02.22 -
ՄիջազգայինՄոսկվայի օդանավակայաններում մի շարք թռիչքներ են չեղարկվել և հետաձգվելՌուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի օդանավակայաններում թռիչքների զանգվածային չեղարկումներ և հետաձգումներ են գրանցվել։ Այս մասին են վկայում թռիչքներին հետևելու համար նախատեսված առցանց ծառայության տվյալները։Ավելին12:5901.02.22 -
ՀասարակականՃապոնացի բժիշկները հայտնել են՝ որ տարիքային խումբն է ավելի խոցելի «Օմիկրոնի» դեմ պայքարում և ինչպես է հիվանդությունն ընթանումՃապոնացի բժիշկները հայտարարել են 60 և ավելի բարձր տարիքի անձանց շրջանում «Օմիկրոնով» պայմանավորված հոսպիտալացումների թվի կտրուկ աճի մասին:Ավելին12:5101.02.22 -
ՀասարակականԴատավորներն ակցիա են անելու՝ ի պաշտպանություն Բորիս ԲախշիյանիՄի խումբ դատավորներ այսօր պատրաստվում են հավաքվել Երևանի դատարաններից մեկի մոտ ի աջակցություն դատավոր Բորիս Բախշիյանի և հանուն դատավորների ֆունկցիոնալ ազատության և դատական իշխանության անկախության։Ավելին12:4101.02.22 -
ՀասարակականԱրցախի նախագահն աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանի մի շարք համայնքներումԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանի Գառնաքար, Շահմասուր, Ծմակահող և Հաթերք համայնքներում: Արցախի նխագահի գրասենյակից հայտնում են, որ երկրի ղեկավարը տեղերում հետաքրքրվել է առկա խնդիրներով, լսել բնակիչների զբաղվածությունն ապահովելու հետ կապված առաջարկները, նրանց հետ քննարկել անելիքները:Ավելին12:3301.02.22 -
ՀասարակականՀայլուր 12:30 Ջրից հետո Հայաստանում թանկանում է հոսանքը. գազը՝ «հերթի մեջ» | 01.02.2022Հայլուր 12:30 Ջրից հետո Հայաստանում թանկանում է հոսանքը. գազը՝ «հերթի մեջ» | 01.02.2022Ավելին12:3001.02.22 -
ՀասարակականՔննչական կոմիտեն նոյեմբերի 16-ի ռազմական գործողություններից մանրամասներ է հրապարակելՀՀ ՔԿ ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է 2021 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանությանը հանձնված պաշտպանության շրջանի հենակետում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու (որն առաջացրել է ծանր հետևանքներ) փաստի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։Ավելին12:1301.02.22 -
ՔաղաքականԲոլորի համար պարզ է, որ ԲԴԽ-ն, լուռ, համր ու հեզաբար կատարում է այս իշխանության ցանկացած որոշում․ ընդդիմադիր պատգամավորԱզգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է․ Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ հետապնդման համաձայնությունը Բարձրագույն դատական խորհուրդը՝ ուշադրություն տվել է ՄԻԱՁԱՅՆ: Պատկերացնում եք Դատավորներին պաշտպանող կառույցը, ՄԻԱՁԱՅՆ ասում է՝ հետապնդեք Դատավորին: Որոշ ժամանակ առաջ ասել էի ԲԴԽ-ն վերածվել է ազդեցության և քաղաքական հրահանգներին չենթարկվող, հավասարակշռված ու պրոֆեսիոնալ վարք ու վարկ ունեցող դատավորներին վախեցնելու և պատժելու գործիքի:Ավելին12:0701.02.22 -
ՀասարակականԵրևանի Շենգավիթ վարչական շրջանում վթարի պատճառով ջուր չի լինիՎթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 1-ին ժամը 11:30-20:00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի մ ի շարք հատվածների ջրամատակարարումը:Ավելին12:0301.02.22 -
ՏարածաշրջանՎրաստանի վարչապետը վարակվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամովՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վարակվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունից։ Հաղորդվում է, որ Իրակլի Ղարիբաշվիլին իրեն լավ է զգում և շարունակում է հեռավար աշխատել։Ավելին11:5701.02.22 -
ՀասարակականԱրագածոտնի մարզում բախվել են Opel-ն ու բեռնատար Mercedes-ըԱյսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Ագարակ-Ոսկևազ գյուղերի խաչմերուկում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 28-ամյա Վարդան Մ-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ՝ 56-ամյա Ղուկաս Ն-ի վարած բեռնատար Mercedes-ը։Ավելին11:4701.02.22 -
ՀասարակականՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 3127, մահվան 3 նոր դեպքՀայաստանում փետրվարի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3127 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 370 922-ի: Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխանցմամբ՝ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 3 դեպք, մահացածների թիվը 8056 է:Ավելին11:4001.02.22 -
ՀասարակականԲԴԽ-ն միաձայն բավարարել է դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդություններըԲարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որում ասված է․ «Սույն թվականի հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էին երկու միջնորդություններ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։Ավելին11:3301.02.22 -
ՀասարակականԱյսօրվանից էլեկտրաէներգիայի արժեքը թանկանում էԱյսօրվանից Հայաստանի քաղաքացիները մեկ կիլովատ էլեկտրաէներգիայի համար միջինում 4.7 դրամ ավելի շատ կվճարեն։ Ուժի մեջ է մտնում Հանրային ծառայություննեը կարգավորող (ՀԾԿՀ) հանձանժողովի դեռ տարեվեջին ընդունած թանկացման որոշումը։ Արդեն նախկին ցերեկային 45 ու գիշերային 35 դրամ սակագները, կախված սպառած էլեկտաէներգիայի չափից, ավելանում են 1.5-ից 5.5 դրամով։ Այսպես՝ ամսական մինչև 200 կիլովատ սպառող բնակիչների հոսանքը թանկանում է 1.5 դրամով, 201-ից 400 կիլովատ ծախսողների համար՝ 3.5, ավելի շատ օգտագործողների, այսինքն, հիմնականում բիզնեսի համար՝ 5.5 դրամով։ Հոսանքը չի թանկանում անապահով խավերի համար։Ավելին11:2601.02.22 -
ՀասարակականԱրցախում 81 տարեկան կինը նետվել է պատշգամբից և մահացելԱրցախի Հանրապետության քննչական կոմիտեից հայտնում են, որ փետրվարի 1-ին` ժամը 08:30-ի սահմաններում, 1941թ. ծնված Ժենյա Աբգարի Հարությունյանը կյանքին վերջ տալու նպատակով իրեն ցած է նետել իր տան՝ Ստեփանակերտ քաղաքի Իսակով 3/28 հասցեի պատշգամբից և մահացել:Ավելին11:2001.02.22