Լրահոս

2022-02-01
  • Img default alt hy
    Հասարակական
    «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 22-ամյա կալանավոր է մահացել
    Երեկ՝ հունվարի 31-ին, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 22-ամյա կալանավոր է մահացել։ Այս մասին տեղեկացնում է քրեակատարողական ծառայությունը։ «Հունվարի 31-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողն ահազանգել է, որ կալանավորված անձ, 2000 թվականին ծնված Ռ. Ք.-ն անշարժ պառկած է իր անկողնում և չի արձագանքում հարցերին: Հիմնարկի բուժաշխատողը փորձել է ցուցաբերել առաջին օգնություն, միաժամանակ կանչել են շտապօգնություն»,- գրված է հաղորդագրության մեջ։
    11:12
    01.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախում բնակվող բնակչության ուժերով հնարավոր չէ կազմակերպել Արցախի սահմանների պաշտպանությունն ու անվտանգությունը. Ղազարյան
    ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է․  «Արցախի պաշտպանության բանակի կազմաքանդմանը մնաց մեկ զորացրում Ինչպե՞ս կարելի է բնութագրել այն մարդկանց, ովքեր սեփական որոշումներով, կազմակերպված և հետևողական քայլերով կազմաքանդում են պատերազմի կրակների մեջ, մեր ժողովրդի հերոսական զավակների արյան գնով ստեղծված, հաղթանակների մարտական փառավոր ուղի անցած Արցախի Պաշտպանության Բանակը։ Կարծում եմ հայոց լեզվի բառարաններում դժվար թե այդպիսի բառ գտնվի, քանի, որ հայ ժողովրդի պատմության մեջ դժվար գտնվեն այնպիսի արարածներ, որոնք նմանատիպ հանցանք գործած լինեն հայ ժողովդի հանդեպ, որ լեզվաբաններ դրանց բնութագրելու համար բառեր գտած կամ հնարած լինեին։
    10:57
    01.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կին զինծառայողներն ունեն առաջխաղացման խոչընդոտներ․ ՄԻՊ
    ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է․  «Կին զինծառայողներն ունեն առաջխաղացման խոչընդոտներ, չկան երաշխիքներ ամուսնացած կամ հղի կանանց համար և այլն. այսօր նոր առաջարկներ կուղարկենք ԱԺ պաշտպանության հանձնաժողով և ՊՆ։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանումը՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինն իրականացրել է ուսումնասիրություն, որի նպատակն է պաշտպանել (protect) և խթանել (promote) զինված ուժերում կանանց իրավունքները»։
    10:46
    01.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բաքվի բռնապետը հերթական անգամ զառանցել և հոխորտացել է Հայաստանի հասցեին. իրանագետ
    Իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Բաքվի բռնապետը հերթական անգամ զառանցել և հոխորտացել է Հայաստանի հասցեին՝ մեզ անվանելով «ֆաշիստներ» և սպառնալով ոչնչացնել, եթե փորձենք գլուխ բարձրացնել»։
    10:40
    01.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում և Կոտայքի մարզում երկար ժամանակ լույս չի լինի
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
    10:36
    01.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմեն Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են․ Ալեն Սիմոնյանը ստորագրել է արձանագրությունը
    ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը: «Հիմք ընդունելով Հանրապետության նախագահի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 142-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները», - նշվում է արձանագրությունում:
    10:32
    01.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու մրցույթին մասնակցելու ավելի քան 100 հայտ կա
    «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքի նախաձեռնությամբ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու մրցույթ է հայտարարվել, որի հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն է: Այս նախաձեռնությունը, որը բուռն արձագանք է գտել հանրության լայն շերտերի շրջանում, նաև դարձել է ստեղծագործական ոգևորության խթան:
    10:20
    01.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ովքեր են Երևան-Ստամբուլ չվերթի առաջին ուղևորները
    Կո՞ղմ եք Երևան-Ստամբուլ չվերթների իրականացմանը։
    10:14
    01.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեզ մոտ աշխատանքի բաժանում է. Աշոտյան
    ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․  Բոլոր նրանց, ովքեր Սերժ Սարգսյանի ասուլիսից «18+» էին ակնկալում, շտապեմ ուշացած (ափսոս, իրենք չէին ֆայմել) տեղեկացնել։
    10:09
    01.02.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    «Հրապարակ» Արցախի ԱԺ բոլոր 5 խմբակցությունների մասնակցությամբ «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրվել, որով արգելք են սահմանում միջազգային այն կազմակերպությունների համար, որոնք օկուպացված տարածքներում` առանց հայկական կողմի թույլտվության, կփորձեն ներդրումային ծրագրեր իրականացնել։
    10:02
    01.02.22
    Ավելին
2022-01-31
  • Միջազգային
    Ադրբեջանում «հայ» են անվանում Թուրքիայի դրոշը գետնով տված ակտիվիստին
    Ադրբեջանում Թուրքիայի հասցեին ցանկացած քննադատություն խեղդվում է հենց բնում: Բաքվի իրավապահները քրեական հետապնդում են սկսել հակաալիևյան հայացքներ ունեցող ակտիվիստ Ֆուադ Իսմայիլովի նկատմամբ, որն այրել է Թուրքիայի դրոշը: Նրան անվանել են հայ ու բանտարկել:
    23:42
    31.01.22
    Ավելին
  • Հասարակական
    «Երբ քաղաքապետ էր, սաղ Չերեմուշկան ծախեց». քաղաքացիները հիշում են Վահագն Խաչատրյանին
    Երևանցիների մի մասը գոհ է, մյուս մասը՝ դժգոհ, որ հնարավոր է Վահագն Խաչատրյանը լինի Հայաստանի 5-րդ նախագահը: Մի մասն ասում է՝ լավ մարդ է, համեստ: Մյուսները հիշել են՝ թե ինչ են կորցրել իրենք, երբ Խաչատրյանը՝ քաղաքապետ էր:
    22:41
    31.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Լուսինե Բադալյանը ֆեյսբուքում ներողություն է խնդրում՝ Եռաբլուրում ծիծաղելու համար
    Բանակի 30-ամյակին՝ լայն ժպիտով Եռաբլուր բարձրացած ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը 4 օր անց ներողություն է խնդրել, այն բանից հետո, երբ «Հայլուր»-ի թղթակիցը հետաքրքրվել է, թե ի՞նչն էր այդքան զվարճացրել պատգամավորին:
    22:39
    31.01.22
    Ավելին
  • Հասարակական
    «Համեցեք, պարո՛ն նախագահ». Վահագն Խաչատրյանը «կարող է», ՔՊ-ն դեռ պաշտոնապես լռում է
    Լրացավ ժամկետը, երբ Արմեն Սարգսյանը կարող էր հետ վերցնել՝ իր հրաժարականի դիմումը: Հայաստանի 4-րդ նախագահը 7 օր ժամանակ ուներ դրա համար: Ո՞վ է լինելու 5-րդը: Ըստ Փաշինյանների ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի՝ ՔՊ-ն առաջադրելու է Վահագն Խաչատրյանի թեկնածությունը: Նա անցած տարի օգոստոսին ԲՏԱ նախարար էր նշանակվել:
    22:15
    31.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Ուրցաձորում չգիտեն՝ ով է իրենց համայնքապետը. «արիշ-վերիշներ»՝ Վեդի խոշորացված համայնքում
    Վեդի խոշորացված համայնքում նախընտրական կրքերը չեն հանդարտվում: Արարատի մարզում կոկորդիլոսներ բուծելու փորձը տապալած Գարիկ Սարգսյանը հեռացնում է այն համայնքների ղեկավարներին, որտեղ ՏԻՄ ընտրության ժամանակ ՔՊ չէին ընտրել: Դրանցից մեկն էլ Ուրցաձորն է, որտեղ չգիտեն, թե հիմա ով է իրենց գյուղապետը:
    21:45
    31.01.22
    Ավելին
  • Հասարակական
    «Սիգնալ տուր, մերժիր թանկացումը». ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքողներին բերման են ենթարկել
    Ավտոապահովագրության թանկացման դեմ վարորդների բողոքի ակցիան սկսել ու ավարտվել է բախումներով: Հանրապետության հրապարակում անհամաձայնության պտույտներ կատարող մեքենաներից մեկը վթարի է ենթարկվել: Բայց այդ միջադեպը չի ազդել ակցիայի վրա: Մի քանի րոպե ավտոշարասյունը պտտվել է հրապարակում և ի նշան ԱՊՊԱ-ի թանկացման ազդանշաններ արձակել: Պարեկները վարորդներին բերման են ենթարկել՝ ուժի կիրառմամբ:
    21:36
    31.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնն օրվա ընթացքում շուրջ 600 հետազոտություն կատարելու հնարավորություն ունի
    Արցախի առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մասնագետների կողմից հաշվետու տարում ստուգումներ ու ուսումնասիրություններ են կատարվել ԱՀ տարածքում գործող ավելի քան 171, այդ թվում՝ կոմունալ, սննդի օբյեկտներում, նախադպրոցական հիմնարկներում և դպրոցներում, ինչպես հայտնում է «Արցախպրես»-ը, այս մասին այսօր տեղի ունեցած ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը: «Շարունակվել են աշխատանքները` ուղղված կորոնավիրուսային համավարակի կանխարգելմանը։ Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի ՊՇՌ լաբորատորիայում մեծացել է հնարավորությունը, և արդեն հնարավոր է օրական կատարել շուրջ 600 հետազոտություն: 2021թ. իրականացվել է 32.518 հետազոտություն, որի ընթացքում հաստատվել է 4.821 կորոնավիրուսային համավարակի դրական դեպք: 2021թ. Արցախի Հանրապետությունում պատվաստվել են առաջին դեղաչափով 6112, երկրորդ դեղաչափով՝ 5032 և երրորդ դեղաչափով ՝ 90 քաղաքացի: Ներկայումս հանրապետությունում շարունակվում է պատվաստման գործընթացը: Գյուղական համայնքներում պատվաստումները կազմակերպում ենք տեղերում՝ շրջանային բուժմիավորումների մասնագետների միջոցով, որի մասին նախօրոք տեղեկացվում են համայնքների բնակիչները», - նշել է Միքայել Հայրիյանը:
    19:30
    31.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «Կապիկի բաժին ուտողը տուգանվում է». Երևանի կենդանաբանական այգում պատժում են «ջունգլիների օրենքով»
    Թեժ է մթնոլորտը Երևանի կենդանաբանական այգում: Նախկին աշխատողները պնդում են, որ գազանանոցի ղեկավարությունը, այսպես ասած, ծածկադմփոց է անում այգում եղած խնդիրները, ինչի հետևանքով կենդանիներ են անկում: Այսօր նրանք բողոքի ակցիա են արել կենդանաբանական այգու դիմաց:
    19:18
    31.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Մոսկվան ճշտումներ է անում արևմուտքի հետ նամակագրությունում. Դոնբասում ռուսներին բարեկամ են համարում
    8 տարի վախի ու սպասումի մեջ ապրող խարկովցները հույս ունեն, որ երկու բարեկամ ազգերը խելքի կգան և դիվանագիտությունը կհաղթի: Մինչդեռ Կիևում՝ մարդիկ պատրաստվում են պատերազմի՝ զորավարժությունների են մասնակցում:
    19:17
    31.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը գրանցում է վարակելիության բարձր ցուցանիշ
    Հայաստանում Covid-19 նոր՝ «Օմիկրոն» շտամը գրանցում է վարակելիության բարձր ցուցանիշ, հայտնում են Ինֆեկցիոն հիվանդությոննեի ազգային կենտրոնից: «Օմիկրոնն» արտահայտվում է սեզոնային գրիպին և սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով. չոր հազ և կոկորդի ցավ, քթի փակվածություն կամ քթից արտադրություն, թուլություն, գլխացավեր, մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչև 38°, երբեմն ավելի բարձր, գոտկատեղի ցավեր: «Երկրում տիրող լարված համաճարակային իրավիճակում կարևոր է լինել զգոն, պահպանել հակահամաճարակային կանոնները, իսկ առաջին ախտանշանների դեպքում դիմել տեղամասային բժշկին՝ հիվանդությունը վաղ հայտնաբերելու և հետագա բարդություններից խուսափելու համար: Եվ իհարկե չենք մոռանում պատվաստվել: Հետազոտությունները ցույց են տվել, որ խթանիչ բուստեր դեղաչափն ապահովում է պաշտպանության բարձր մակարդակ, այդ թվում նաև «Օմիկրոն» շտամի դեպքում: Խթանիչ պատվաստումը կանխարգելում է հիվանդության ծանր ընթացքը, նվազեցնում հոսպիտալացման և մահվան ռիսկը: Պատվաստվե՛ք և եղե՛ք պաշտպանված»,-նշված է տարածված հաղորդագրությունում:
    19:15
    31.01.22
    Ավելին