Լրահոս
Քաղաքական
22:30
16.12.19
87

Ազգային ժողովը որոշել է պայքարել ատելության դեմ

Արդյոք թաթիկները կտրելու, ասֆալտին փռելու, պատին ծեփելու մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությունները՝ ատելության խոսք եւ բռնության քարո՞զ չեն: «Լուսավոր Հայաստանի» պատգամավորը այս հարցը ուղղել է Իմ քայլականներին, որոնք ցանկանում են խորհրդարանում աշխատանքային խումբ ձևավորել ատելության խոսքի դեմ պայքարի օրենսդրությունը բարեփոխելու համար: Իշխանական պատգամավորների պատասխանը որքան կանխատեսելի, այնքան էլ մտահոգիչ է: