Լրահոս

2019-12-11
2019-12-10
  • Հասարակական
    Հետախույզների կենսագրի հիշողությունները

    Հայտնի հետախույզներ Վարդանյան ամուսիների կենսագիրը նոր մանրամասներ է պատմել Թեհրան 43-ի հերոսների մասին: Գուրգեն Խաժակյանի հետ զրուցել է իմ գործընկերը:

    21:55
    10.12.19
    Ավելին
  • Հասարակական
    Ծաղկեպսակի սկանդալը

    Եվս մեկ քրեական պատմություն է հյուսվում Երկրորդ նախագահի աջակիցների շուրջ: Իմքայլական պատգամավոր Կարեն Սարուխանյանը հայտարարում է, թե Քոչարյանի աջակիցը Գյումրիում ծեծել է իր ընկերոջը, իսկ պատճառը իր ֆեսբուքյան քննադատությունն է դեկտեմբերի 7-ին, Քոչարյանի անունից Գյումրի ծաղկեպսակ ուղարկելու վերաբերյալ: Ծեծի այս պատմության արդյունքում, ձերբակալված գործարարի ընկերը կտրականապես հերքում է իշխանական պատգամավորի վարկածը վստահեցնելով, որ հերթական գործն է կարվում փորձելով քաղաքական երանգ տալ կենցաղային վեճին:

    21:54
    10.12.19
    Ավելին
  • Հասարակական
    Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին նոր օրինագիծ կպատրաստեն

    Հեռուստատեսության և ռադիոյի մասին նոր օրինագիծը տևական քննադատություններից հետո հանվում է շրջանառությունից: Այսօր նախագծի քննարկման ժամանակ հաստատել է իմքայլական պատգամավորը:

    21:52
    10.12.19
    Ավելին
  • Հասարակական
    «ՀՀ-ն ընդդեմ Սորոսի» կամ Մալյանն ընդդեմ «Ռեստարտի»

    Այսօր ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանի ու Ռեստարտի գործով առաջին դատական նիստն էր: Ինչպես գիտեք ամիսներ առաջ, ուսանողական նախաձեռնության անդամները իրենց սորոսական լինելու մեջ մեղադրող Մալյանին փորձել էին աղբամանը գցել:

    21:50
    10.12.19
    Ավելին
  • Հասարակական
    Ճոխ Ամանոր՝ փոշոտ փոսերով լի քաղաքում

    Մինչ քաղաքապետի խոսնակը հպարտությամբ ասում է, որ Ամանորը Երևանում շատ շքեղ է անցնելու, ֆեյսբուքում շատերը հիշում են քաղաքապետ Հայկ Մարությանի այս գրառումը, որը նա արել էր մինչև քաղաքապետ դառնալը:

    21:49
    10.12.19
    Ավելին
  • Աշխարհ
    «Նորմանդական քառյակ» եւ «Սլավոնական դուետ»

    Շաբաթվա գլխավոր միջազգային հանդիպման մասին: Փարիզում առաջին անգամ տետ ա տետ հանդիպել են Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները: Մինչ երկու պաշտոնական կողմերից զուսպ լավատեսության մասին են խոսում, Ուկրաինայում ընդդիմությունը նախկին նախագահ Պոռոշենկոյի ղեկավարությամբ փողոցներ է դուրս եկել ու սպառնում է նոր մայդանով, եթե նախագահ Զելենսկին Դոնբասի հարցում զիջումների գնա:

    21:47
    10.12.19
    Ավելին
  • Քաղաքական
    ԱԺ-ն վաղ կենսաթոշակի է ուզում ուղարկել ՍԴ դատավորներին

    Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու իշխանության ցանկությունը օրենքի ուժ է ստանում: Համենայն դեպս, այսօր Ազգային ժողովում, աղմկահարույց օրինագիծը առաջին ընթերցմամբ ընդունվել է: Իհարկե, բուռն քննարկումից հետո:

    21:45
    10.12.19
    Ավելին
  • Քաղաքական
    Մեկամյա ԱԺ. ո՞ր օրենքն է փոխել մարդկանց կյանքը

    Այսօր լրանում է 2018-ի խորհրդարանական ընտրություններով ձևավորված Ազգային ժողովի մեկ տարին: Մեկ տարին բավակա՞ն է տեսնելու ինչ իրավիճակ է փոխվել իշխանափոխությունից հետո խորհրդարանական երկրում, թե դեռ պետք է սպասենք, թողենք աշխատեն:

    21:43
    10.12.19
    Ավելին
  • Հասարակական
    Ատոմակայանի վերազինման վարկի ժամկետը երկարաձգվել է

    Մեծամորի ատոմակայանի նորոգման ու վերազինման աշխատանքների համար տրամադրվող վարկի ժամկետը Ռուսաստանը համաձայնել է երկարաձգել: Դրանով կարդիականացվի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկը, որը կաշխատի ևս 7 տարի, հնարավոր է ավելի շատ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն է այսօր լրագրողների հետ այցելել ատոմակայան, պատասխանել հարցերին:

    21:41
    10.12.19
    Ավելին