Լրահոս
-
ԻրավականՄարտի 1-ի գործ. ձգձգվող դատավարությունԱյս շաբաթ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ երկու դատավարություն տեղի ունեցավ: Վերաքննիչում պաշտպանները բողոքարկում են ընդհանուր իրավասության դատարանի որոշումը երկրորդ նախագահին անազատության մեջ թողնելու մասին: Իհարկե բուն հարցի քննությանը դատարանը դեռ չի հասել: Դատախազը դատավոր Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացրել:
Ավելին23:1207.12.19 -
ՀասարակականՍպիտակցիները խնդրում են իրենց չհիշել միայն դեկտեմբերի 7-ինՍպիտակում 88-ի երկրաշարժի ժամանակ 4 հազար մարդ մահացավ: Այսօր էլ դեռ անօթեւաններ կան: 1200 մարդ քաղաքում դեռ տուն չունի: Սրանք թարմ տվյալներ են, որոնք Սպիտակի քաղաքապետն այսօր ներկայացրել է վարչապետին: Սպիտակցիներն իրենց անտեսված են զգում՝ երկրի իշխանությունն իրենց խնդիրների մասին տարին մեկ են հիշում: Վարչապետ Փաշինյանն այսօր Սպիտակում հարգանքի տուրք է մատուցել զոհվածների հիշատակին: Քաղաքում բացվել է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրին:
Ավելին23:1007.12.19 -
Քաղաքական«Իմ քայլը» դարձել է «իմ լոնքը». իշխանության գործերը լավ ենՍահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագիծը եկող շաբաթ քննարկելու են քառօրյայի հերթական նիստում: Պետաիրավական հանձնաժողովում խորհրդարանական ընդդիմությունը հայտարարեց, որ դեմ է կառավարության առաջարկությանը:
Ավելին23:0807.12.19 -
ՀասարակականԳյումրիում շարունակում են Աստծուն փնտրելԳյումրիում դեռ վագոն-տնակներ կան, որտեղ երեխաներ են մեծանում: Այս տարի աղետի գոտում անօթեւան մնացածների թիվը չպակասեց, բայց հաջորդ տարվա համար կառավարությունը 227 ընտանիքի ուզում է տնով ապահովել:
Ավելին23:0607.12.19 -
ՀայաստանՀիշողության օր ԳյումրիումՀիշատակի միջոցառումներ են եղել նաեւ Գյումրիում: Քաղաք է այցելել նախագահ Արմեն Սարգսյանը: Առավոտյան Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձանի մոտ ծաղկեպսակ է դրվել նաեւ հանրապետության երկրորդ նախագահի անունից:
Ավելին23:0407.12.19 -
ՔաղաքականՀեղափոխության օրերին մարդիկ իրար համբուրում էին, հեղափոխությունից հետո՝ իրար վրա թքում. ՏոտոԱվելին15:3007.12.19
-
ԱրցախԱրցախի նախագահի թեկնածուներըՏեղափոխվենք Արցախ, այստեղ պատրաստվում են համապետական ընտրությունների: 2020-ի գարնանը նոր խորհրդարան ու նախագահ են ընտրելու արցախցիները: 2020-ի ընտրություններին ընդառաջ Արցախում Հայլուրի թղթակից Ծովինար Բարխուդարյանը պարզել է, թե ինչ օրակարգով են թեկնածուները մասնակցում ընտրություններին:
Ավելին22:4606.12.19 -
Արտաքին քաղաքականությունԻ՞նչ ենք բանակցել Բրատիսլավայում, կամ բանակցե՞լ ենք արդյոքԲրատիսլավայում Մնացականյան- Մամեդյարով հանդիպումից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խոսում են անհապաղ առարկայական բանակցություններ սկսելու մասին: Այդ հանդիպումից առաջ, Բաքուն հայտարարել էր, թե Բրատիսլավայում տրվելու է բովանդակային բանակցությունների մեկնարկը:
Ավելին22:4506.12.19 -
ՀասարակականՔննություն՝ զինվոր մահվան գործով, վերահսկողություն՝ առաջնագծումՀայաստանի զինված ուժերը պատրաստ են բանակցային գործընթացի ցանկացած ելքի: Այսօր հայտարարել է պաշտպանության փոխնախարարը: Գաբրիել Բալայանի խոսքով Արցախում էսկալացիայի սպառնալիք միշտ կա, որը վերահսկվում է առաջնագծում իրավիճակը Հայաստանի ու Արցախի Զինված ուժերն են թելադրում:
Ավելին22:4306.12.19 -
ՀասարակականԵրեւանը ճոխ Ամանոր կանի, քաղաքապետն էլ նոր փողկապ ունիԵրեւանի քաղաքապետարանը կարծում է, որ 50 մլն. դրամով նոր տարի չեն անում: Ամանորյա միջոցառումների բյուջեն 270 մլն. դրամով ավելացնում են: Ընդդիամդիրը զայրացել է, բայց նախագիծն ընդունվել է:
Ավելին22:4206.12.19 -
ԱշխարհՔենիա. տեղատարափ անձրեւից 132 մարդ է մահացելՔենիայում 132 մարդ սողանքների տակ է մնացել: Գյուղերից մեկում հորդառատ անձրեւներն ավերել են անգամ գերեզմանները: Գյուղացիները տեղափոխվում են բարձրադիր գոտիներ:
Ավելին22:4106.12.19 -
Քաղաքական«Հակափաշինյանական կոնսոլիդացիա» եւ ՀՀԿ վերակառուցումԵրրորդ նախագահին մեղադրանք առաջադրելով իշխանությունը ցանկանում է Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների ֆոնին լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կարծիքն է: Ըստ նրա Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը օդ է:
Ավելին22:4006.12.19 -
ԻրավականՔոչարյանի գործը՝ վերաքննիչում. դատավոր Պապոյանն անաչառ չէ՞Հանրապետության երկրորդ նախագահի փաստաբանների բողոքը Վերաքննիչում այսօր չքննվեց: Մեղադրող դատախազը նիստի սկզբում ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց դատավոր Մխիթար Պապոյանին պատճառաբանելով, թե նա չի կարող անաչառ քննություն իրականացնել: Դատախազի միջնորդության հիմքում մամուլի մի հրապարակում է:
Ավելին22:3806.12.19 -
ՔաղաքականՄեր գործերը լա՞վ են. հաջորդ տարվա բյուջեն ընդունվեցԽորհրդարանը 77 կողմ, 37 դեմ ձայներով ընդունել է Բյուջե-2020-ի նախագիծը: Խորհրդարանական ընդդիմությունը, ինչպես եւ հայտարարել էր դեմ է քվերակել: Ոչ ԲՀԿ-ն, ոչ էլ՝ Լուսավորը տնտեսական հեղափոխություն անելու կառավարության մտադրության մասին տողեր չեն գտել:
Ավելին22:3706.12.19 -
ԱռողջապահականԳրիպի սեզոն. շնչառական հիվանդությունները սրվել ենՇնչառական հիվանդություններրի սեզոնը բացված է: Բժիշկները զգուշացնում են վիրուսի դեպքում տանից դուրս չգալ, բայց եթե ստիպված եք դիմակ կրեք: Անգամ ամենատաք ձմռանը տաք հագուստը պարտադիր է:
Ավելին22:3406.12.19