Լրահոս
2022-01-14
-
ՀայաստանԻնքը լավ է, «դարդը ոչխարներն են». ադրբեջանական գերությունից վերադարձած սյունեցի հովիվըՀայաստանի, Արցախի ու Ադրբեջանի սահմանները, ինչպես իր հրապարկված, ավելի ուշ՝ ջնջված լայվում ձեռքերով ցույց էր տալիս Նիկոլ Փաշինյանը՝ միահյուսված են իրար մեջ: Բերձորցու գերեվարումը երկրորդ դեպքն է՝ երկու օրում: Դարդը ոչխարներն են. թշնամին բաց չի թողնում Սուրիկ Մաթևոսյանի հոտը:Ավելին21:3414.01.22 -
Հայաստան«ՍԱՍ» սուպերմարկետի 2 աշխատակից կասկածվում է խանութից խմիչք գողացողին ծեծելու մեջ«SHAMSHYAN.com»-ը հայտնում է, որ հունվարի 11-ին Երևանի 43-ամյա բնակիչ Աշոտ Վ․-ն ոստիկանություն ահազանգել է և հայտնել, որ ժամը 17։50-ի սահմաններում Երևանի Երվանդ Քոչար փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի անվտանգության պետն ու մեկ այլ անվտանգության աշխատակից իրեն ծեծի են ենթարկել, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն են բերման ենթարկվել Երևանի բնակիչ, 24-ամյա Նարեկ Խ-ն, իսկ հետո բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության կենտրոնական բաժին է ներկայացել Երևանի բնակիչ՝ 29-ամյա Միշա Շ․-ն։ Շամշյանի տեղեկություններով՝ Միշա Շ․-ն հայտնել է, որ աշխատում է Ե. Քոչար փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետում՝ անվտանգության պետ, իսկ Նարեկ Խ․-ն՝ անվտանգության աշխատակից, իսկ Աշոտ Վ․-ին նրանք ծեծի են ենթարկել այն բանի համար, երբ իմացել են, որ նա խանութից խմիչք է գողացել։Ավելին21:2414.01.22 -
ՀայաստանԿոշի արյունոտ տունը. եղբայրասպանությունԵղբայրասպանության դեպք է բացահայտվել Կոշ գյուղում: Ոստիկանները տանը արյան մեջ են գտել 40-ամյա Արթուրի մարմինը, նախնական վարկածով նրան ծեծելով սպանել է 38-ամյա եղբայրը՝ Արմանը:Ավելին21:1714.01.22 -
ՀայաստանՄահացածի ինքնությունը պարզ չէ, վարորդի վիճակը ծանր է. Շենգավիթի պայթյունից տուժածներըՎթարի վայրի հարևանությամբ գտնվող Արտաշիսյան 44 կոտորակ 4 շենքի 24 բնակարան վնասվել է, բնակիչները իրենց տներում չեն գիշերել: Տիկին Անահիտը պատուհանից տեսել է ինչպես է Օpel-ը սլացել դեպի շենքը՝ հարվածել գազի խողովակին ու բռնկվել:Ավելին21:1314.01.22 -
ՀասարակականՀԱՊԿ խաղաղապահների դուրս գալուց հետո Ղազախստանում անկարգությունները կարող են կրկնվելՄեկ շաբաթ խաղաղապահ առաքելություն իրականացնելուց հետո հայ խաղաղապահները առավոտյան դուրս են եկել Ղազախստանից: Ղազախստանում ապրող հայ քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանն ասել է, որ երկրում մտավախություն կա, թե խաղաղապահների դուրս գալուց հետո անկարգությունները կվերսկսվեն:Ավելին21:1214.01.22 -
ՏարածաշրջանՍաակաշվիլին ուկրաիներեն օգնություն է խնդրում, նրա աջակիցները անգլերեն պահանջ են ներկայացնումԹբիլիսիի քաղաքային դատարանում Սաակաշվիլին բողոքել է, թե Գորիի զինվորական հոսպիտալում իրեն խոշտանգել են: Վրաստանի նախկին նախագահի աջակիցներն էլ կրկին փողոց են դուրս եկել՝ պահանջելով նրան ազատ արձակել:Ավելին21:1114.01.22 -
ԱռողջապահականԲայդենն ընդդեմ քովիդի, ԱՄՆ գերագույն դատարանն ընդդեմ Բայդենի. «Ամերիկայի ամենասարսափելի թշնամին»Չնայած շատ երկրներում արդեն հակաքովիդ պատվաստանյութերի երրորդ դեղաչափ են ընդունում քաղաքացիները՝ Քովիդը շարունակում է լուրջ սպառնալիք լինել անգամ գերտերությունների համար: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կորոնավիրուսը ամենասարսափելի թշնամիներից է համարում: Բայց այդ երկրի Գերագույն դատարանը արգելանք է դրել Բայդենի այն որոշման վրա, որով խոշոր ընկերությունների աշխատողներին պարտադրվում էր պատվաստվել:Ավելին21:1014.01.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 «Եթե կռվել ես մեր դեմ, հենց հիմա կմորթենք». սյունեցի հովվի մեկօրյա գերությունըԱվելին20:3014.01.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Քըլըչի ու Ռուբինյանի՝ «պոզիտիվ» 1,5 ժամը Մոսկվայում | 14.01.2022Ավելին18:3014.01.22 -
ՀայաստանՀայաստանն ու Թուրքիան կշարունակեն շփման եզրեր փնտրել․ ՌԴ ԱԳՆՀայաստանն ու Թուրքիան կշարունակեն շփման եզրեր փնտրել: Քիչ առաջ հայտարարել է Ռուսաստանի արտռգործ նախարարությունը: Ըստ հաղորդագրություն՝ կողմերը պատրաստ են ջանքեր գործադրել կառուողական երկխոսության համար:Ավելին18:2814.01.22 -
ՀայաստանՔննչական մարմինը նոր մանրամասներ է հաղորդում Կոշում կատարված սպանությունից. լուսանկարներԱրագածոտնի մարզի Կոշ գյուղում հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը կատարված սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի ձեռնարկած միջոցառումների արդյունքում ՔԿ-ն պարզել է դեպքի մի շարք հանգամանքներ: Նախնական տվյալներով՝ 37-ամյա տղամարդու և եղբոր միջև, հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը, վիճաբանություն է ծագել կենցաղային հարցերի շուրջ, որի ժամանակ վերջինս դույլով, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել 37-ամյա եղբոր գլխին և մարմնի տարբեր մասերին։ Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում տուժածի եղբայրը հայտնաբերվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս ձերբակալվել է՝ եղբոր առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու արդյունքում անզգուշությամբ նրա մահն առաջացնելու կասկածանքով։Ավելին18:2014.01.22 -
ԻրավականՊոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվել ու կալանավորվել էՀունվարի 12-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքով հետախուզվող 44-ամյա կինը, որը հաշվառված է Էջմիածին քաղաքում, Իջևանում է։ Հետախուզվող կինը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Իջևանի բաժին։ Նա կալանավորվել է։Ավելին18:1014.01.22 -
ՀասարակականՍոս Ավետիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Իսպանիայի թագավորինԻսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդին։ Հանդիսավոր արարողությունից հետո առանձնազրույցի ժամանակ դեսպան Ավետիսյանն ու Իսպանիայի թագավորն անդրադարձել են հայ-իսպանական երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակին, կարևորել դրանց հետագա զարգացումը, ինչպես նաև՝ բարձր գնահատել Իսպանիայում բնակվող հայ համայնքի դերը երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերն ամրապնդելու գործում։Ավելին18:0614.01.22 -
ՀայաստանԴատարանը «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին պարտավորեցրել է հերքել Ալեն Սիմոնյանի մասին հրապարակած զրպարտությունըԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը պարտավորեցրել է «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերությանը հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, ինչպես նաև հոգալ փաստաբանի վարձատրության ծախսերը: Վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ: Խոսքը 2020 թվականի հունիսի 20-ին «iravunk.com» կայքում հրապարակված «Ի՞նչ նորամուծություն կիրականացնի Նիկոլ Փաշինյանը օգոստոս ամսին» վերտառությամբ հոդվածի մասին է, որտեղ նշված էր հետևյալ արտահայտությունը՝ «օրինակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ իրենք նվիրյալներ չեն, և առանց պարգևավճարների աշխատելն անտրամաբանական է»:Ավելին18:0114.01.22 -
ՀայաստանՀայաստանի որոշ հատվածներում բուք է․ կան փակ և դժվարանցանելի ճանապարհներՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Դժվարանցանելի են Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի, Արագածոտնի մարզի Ապարանի և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային, Ջաջուռ-Քեթի ավտոճանապարհները։ Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին մերկասառույց է։ Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում և Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում բուք է:Ավելին17:4314.01.22 -
ՀայաստանՀիսուս Քրիստոսի արձան՝ Հայաստանում. Ծառուկյան ընտանիքը հայտարարում է մրցույթԾառուկյանների ընտանիքը պատրաստվում է Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձան կանգնեցնել: Նախագծեր ներկայացնելու համար մրցույթ է հայտարարվել:Ավելին17:4014.01.22 -
ՀայաստանՍնանկության դատարանի նախագահ է նշանակվել Արթուր ԱթաբեկյանըՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արթուր Աթաբեկյանը նշանակվել է սնանկության դատարանի նախագահ. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունվարի 10-ի ԲԴԽ-3-Ո-5 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանին նշանակել սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով»,- նշված է նախագահի հրամանագրում:Ավելին17:3614.01.22 -
ՀայաստանՀայոց ցեղասպանության պատմության դասավանդումը պարտադիր է դարձել ԱՄՆ ևս մեկ նահանգումԱՄՆ Մասաչուսեթս նահանգի միջին և ավագ դպրոցներում ցեղասպանության ուսուցումը այսուհետ կլինի պարտադիր: 2021 թ. փետրվարի 2-ին մի խումբ օրենսդիրներ Մասաչուսեթսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի հաստատմանն էին ներկայացրել ցեղասպանության կրթության վերաբերյալ No. 692 օրինագիծը, որը նահանգապետի կողմից ստորագրվել է 2021 թ. դեկտեմբերի 2-ին՝ այդպիսով ստանալով օրենքի ուժ: Այն կիրառության մեջ կմտնի ուսումնական նոր տարում՝ 2022 թ. հուլիսի 1-ից սկսած, տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Օրենքը նախատեսում է հասնել և նպաստել մարդու համապարփակ իրավունքների ուսուցմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ցեղասպանության անմարդկայնության ուսումնասիրությանը, ներառելով, բայց չսահմանափակվելով Հոլոքոստով, Հայոց ցեղասպանությամբ, Ուկրաինայի սով-ցեղասպանությամբ, որը հայտնի է Հոլոդոմոր անունով, Պոնտոսի հույների ցեղասպանությամբ, 17-19-րդ դդ ստրկավաճառության նպատակով աֆրիկացիների բռնի փոխադրմամբ Ամերիկա, Ամերիկա մայրցամաքում տեղաբնիկների նկատմամբ իրականացված, ինչպես նաև Բոսնիայում, Կամբոջայում, Ռուանդայում, Սուդանում բոլորովին վերջերս տեղի ունեցած բռնություններով: Օրենքը սահմանում է, որ ցեղասպանության պատմության ուսուցումը նահանգում պետք է կատարվի պատմության և հասարակագիտության ուսումնական ծրագրերի շրջանակներում, այլ ոչ որպես առանձին դպրոցական առարկա՝ միևնույն ժամանակ պարզաբանելով դասավանդման, հատուկ դպրոցական ձեռնարկների և գրքերի պատրաստման ֆինանսավորումը: «ՀՑԹԻ-ի տնօրինությունը ողջունել է օրենքի ընդունումը և շնորհակալական նամակ հղել սենատոր Ռոդրիգեսին: Նամակում շեշտվել է ցեղասպանության կրթությունը որպես հանցագործությունը կանխարգելող գործոն, դրա կարևորությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար, պատրաստակամություն հայտնելով նյութերով օժանդակելու Մասաչուսեթսի կրթության բաժանմունքին և նահանգի կրթական հաստատություններին»,- նշված է թանգարանի հաղորդագրությունում:Ավելին17:2214.01.22 -
ՀայաստանՆարեկ Մանթաշյանը կմնա կալանավորված. դատարանը մերժել է նրա պաշտպանի բողոքը«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը կմնա կալանավորված: Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Մանթաշյանի պաշտպանի բողոքը՝ փոխել խափանման միջոց կալանքը:Ավելին16:5914.01.22 -
Հայաստան27–ամյա վարորդը ГАЗель բեռնատարով 150 մետր գլորվել ու հայտնվել է ձորում. կա վիրավորԵրեկ՝ հունվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Հարություն Խաչատրյանը իր վարած ГАЗель մակնիշի բեռնատարով Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ «Արծվի թևերի» մոտ, Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով վարորդը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:Ավելին16:4714.01.22