Լրահոս

2022-01-15
  • Img default alt hy
    Հայաստան
    «Հայ Փոստ»-ի բաժանմունքում խուլիգանություն կատարած տղամարդը հայտնաբերվել է
    Ոստիկանության քրեական հետախույզները Երվանդ Քոչարի փողոցում հայտնաբերել են «Հայ Փոստ» ՓԲԸ բաժանմունքում խուլիգանություն կատարած 39-ամյա տղամարդուն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Նշվում է, որ հունվարի 10-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել «Հայ Փոստ» ՓԲԸ բաժանմունքներից մեկի աշխատակիցը և հայտնել, որ մի տղամարդ բաժանմունքում անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ տևական ժամանակ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, կոտրել է «Հայ Փոստ» ՓԲԸ-ին պատկանող գույքը և ձեռքերով հարվածներ հասցրել բաժանմունքի աշխատակցի գլխին և դիմել փախուստի: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 14-ին Երվանդ Քոչարի փողոցում հայտնաբերել և, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 39-ամյա տղամարդուն: Նա ձերբակալվել է:
    14:18
    15.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Բեկում կա, բայց իրավիճակը դեռ կարգավորված չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ Ղազախստանի իրավիճակի մասին
    «Ղազախստանում իրավիճակի կարգավորման մասին խոսելը դեռ վաղ է, սակայն բեկում մտցվել է»,- հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: «Դեռևս գործում է արտակարգ դրության ռեժիմը հինգ շրջաններում, բայց այն աստիճանաբար կչեղարկվի», - ասել է Ստանիսլավ Զասը:
    14:16
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երկաթուղու վերականգման ծրագրի ղեկավար է նշանակվել Արտաշես Թումանյանը
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության երկաթուղու Երասխ-Ադրբեջանի Հանրապետության սահմանի և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել: Աշխատանքային խմբի ղեկավարը վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանն է: Վերջինս եռամսյա պարբերականությամբ Փաշինյանին պիտի ներկայացնի տեղեկատվություն կատարած աշխատանքների վերաբերյալ:
    14:07
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԱԱԾ-ին դիմելու իմ շարժառիթները․ Արմեն Դարբինյան
    Ռուս-հայկական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը գրում է. «ԱԱԾ-ին դիմելու իմ շարժառիթները. Հաշվի առնելով հանրության անհանգստությունը իմ ֆիզիկական անվտանգության վերաբերյալ գրառմանս առիթով, հարկ եմ համարում տալ հետևյալ պարզաբանումը. Իրադարձությունների ընթացքը կարող է ակտիվացնել հակառուսական ուժերին և դրդել նրանց ինչ-ինչ գործողությունների՝ մեղքը բարդելով ռուսների վրա:  Ուզում եմ, որ այդ ուժերը որևէ պատրանք չունենան՝ իմ աշխարհաքաղաքական կողմնորոշումերի վերաբերյալ. եղել և մնում եմ Ռուսաստանի հետ իրապես դաշնային և եղբայրական հարաբերությունների զարգացման կողմնակիցը՝ սակայն հայ ժողովրդի իրական շահերի և պետության առաջնահերթությունների գերակայությամբ: Ցավում եմ, որ Հայաստանյան նախկին թե ներկա իշխանությունները՝ կամ լեգիտիմության, կամ էլ փորձառության պակասի պատճառով ունակ չեն եղել և չեն մեր իրական շահերը ներկայացնելու և պաշտպանելու Ռուսաստանի հետ հարաբերություններում: Մենք առաջիկայում լրացնելու ենք այդ բացը: Նաև նկատեցի ներհայաստանյան քաղաքական քյանդրբազների և նրանց սպասարկող ծախու լրատվամիջոցների (օրինակ ՝ Հայելի ակումբ) ակտիվությունը իրավիճակի շուրջ: Զգուշացնում եմ սրանց. չփորձեք և չհամարձակվեք, ամեն ինչ վերահսկվում է իմ կողմից»:
    14:02
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լուկաշենկոն համոզված է՝ ՀԱՊԿ ձեռնարկած միջոցների շնորհիվ Ղազախստանում կանխվեց գունավոր հեղափոխությունը
    Ղազախստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում ձեռնարկված միջոցառումները արդյունավետ խոչընդոտ դարձան հերթական գունավոր հեղափոխության ճանապարհին: Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ղազախստանից ժամանած խաղաղապահ ուժերի հետ հանդիպման ժամանակ: «Ձեր առաքելության հաջողությունը կարելի է գնահատել որպես արյդունավետ մեխանիզմի գործադրում այսպես կոչված գունավոր հեղափոխությունների դեմ պայքարում»,- ասել է Լուկաշենկոն: Նա ընդգծել է, որ Ղազախստանի առաջ ծառացած սպառնալիքները ընդհանուր են հետխորհրդային երկրների համար: «Մենք հասկանում ենք, որ մեզ համար եղբայրական հանրապետությունում տեղի ունեցած իրադարձություններն անկախ պետությունների ներքին գործերին խառնվելուն ուղղված հերթական արտաքին միջամտության փորձն էր,- նշել է Լուկաշենկոն,- Ղազախստանը բախվել է պատրաստված ահաբեկչական խմբերի ռազմական ագրեսիայի հետ»։
    13:54
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Իմ դեմքը, երբ ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետը գերազանցության դիպլոմով ավարտած մարդուն համբակները ծաղրում են. Քերոբյան
    ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է իրեն քննադատողներին: Նա նախորդ տարի կանխատեսել էր 10 տոկոս երկնիշ աճ: «Իմ դեմքը, երբ Հայաստանը միջազգային մաթեմատիկական օլիմպիադայում ներկայացրած և ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետը գերազանցության դիպլոմով ավարտած մարդուն համբակները (թերուսները) ծաղրում են «սխալ հաշվարկների համար» ։) Հ.Գ. իմ ավարտական դիպլոմայինը մաթտրամաբանության չլուծված խնդրի լուծում էր»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա։ Օրեր առաջ էլ բազմաթիվ քննարկումների առիթ դարձած հայտարարություն էր արել նախարարը, ասելով, որ ճանապարհային խցանումները տնտեսական ակտիվության ցուցանիշ են:
    13:46
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Բքի պատճառով փակ է Արցախը Հայաստանին կապող գլխավոր մայրուղին
    Բքի ու ցածր տեսանելիության պատճառով փակ է Արցախը Հայաստանին կապող գլխավոր մայրուղի. ՀՀ ԱԻ նախարարությունն իրազեկում է, որ այս պահին Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում բուք է, Գորիս-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ը փակ է բքի պատճառով։ Վայոց ձորի մարզի Սարավան-Սարալանջ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է: Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:
    13:45
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գյուղապետի տղեն հարձակվեց ոստիկանների վրա, թե՝ դուք էդքան կա՞ք, որ էկել եք մեր գյուղ․ վթար՝ Արարատում
    Այսօր՝ հունվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում ՎԱԶ 2121 մակնիշի 58 PP 999 համարանիշի ավտոմեքենան Ուրցաձոր գյուղի Տիգրան Մեծի փողոցում՝ Ուրցաձորի գյուղապետարանի և դպրոցի մոտ, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Toyota Corolla մակնիշի 040 II 04 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։ Շամշյանը հայտնում է, որ Toyota Corolla-ն հաշվառված է ոստիկանության Արարատի մարզային վարչության հաշվեկշռում և այն սպասարկում է ոստիկանության Արարատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Հայկ Ստեփանյանին, իսկ Նիվան վարել է Ուրցաձոր գյուղի նախկին գուղապետ Ռաֆիկ Անդրեասյանի որդին՝ Դավիթ Անդրեասյանը, որին և նրա հետ գտնվող ևս 1 հոգու բերման են ենթարկել ոստիկանության Արարատի բաժին։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասոել են. «Լսեցինք, որ վթար է էղել, մեկ էլ էն տեսանք, որ Նիվայի միջից գյուղապետի տղեն դուրս էկավ, հարձակվեց ոստիկանների վրա, թե՝ դուք էդքան կա՞ք, որ էկել եք մեր գյուղ, հերիք չի, մի հատ էլ ուզում եք պապայիս տանեք։ Ձեզ ո՞վ ա թույլատրել հորս հետևից գաք ու էդքան կա՞ք, որ հորս տանեք քաղմաս»։ Ֆոտոլրագրողի հարցին, իսկ գուցե ձեզ թվացե՞լ է, որ նախկին գյուղապետի տղան է եղել, նրանք ասում էին. «Հո մենք ուղեղից կախ չե՞նք։ Ի՞նչ ա, չե՞նք ճանաչում մեր նախկին գյուղապետի տղուն»։
    13:37
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Ռուսաստան
    ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն փետրվարի կեսերին կայցելի Ռուսաստան, հայտնել է Լեհաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լուկաշ Յասինան: «Ամենայն հավանականությամբ, փետրվարի 15-ին ԵԱՀԿ գործող նախագահը կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Մոսկվա այցը ԵԱՀԿ գործող նախագահի համար սովորական ընթացակարգ է. Ռուսաստանն այս կազմակերպության ամենակարևոր անդամ երկրներից է»,- ասել է նա:
    13:30
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ալմաթիում անկարգություններին մասնակցելու համար ձերբակալվել է 2402 մարդ
    Ղազախստանի իրավապահ մարմիններն անկարգություններին, անօրինական ակցիաներին մասնակցելու համար Ալմաթիում ձերբակալել են ավելի քան 2400 մարդու, հայտնում է «ՏԱՍՍ»-ը: «Հակաահաբեկչական գործողությունների մեկնարկից ի վեր ձերբակալվել է 2402 մարդ, առգրավվել է 79 միավոր ատրճանակ և 3976 զինամթերք»,- ասել են իրավապահ մարմիններից: Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր:
    13:21
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել
    Ոստիկանության Տաշիրի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Լոռու մարզի Նովոսելցովո գյուղի մի բնակիչ վարչական տարածքում ապօրինի ծառեր է հատել։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է ոստիկանության Տաշիրի բաժին։ Պարզվել է` 2021 թվականի նոյեմբերին գյուղի հարակից դաշտից 16 ուռենի էր ապօրինի հատել և փայտանյութը տեղափոխել տուն։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Քննությունը շարունակվում է:
    13:19
    15.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայաստան-Թուրքիա մոսկովյան հանդիպումը ողջունում են ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն և ԱՄՆ-ը
    ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: ԵՄ ներկայացուցիչը հայտարարել է, որ Եվրամիությունը քաջալերում է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատելու Թուրքիայի և Հայաստանի պատրաստակամությունը: Հայ-թուրքական երկխոսությունը ջերմորեն ողջունում է նաև ԱՄՆ-ը:
    13:15
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Այսօր մեր ունեցած երկրի «տերը» պատերազմի կողքով անցածներն են․ Սենոր Հասրաթյան
    Պատերազմն ատելով հանդերձ, ես ուզում եմ ունենալ ՀԱՅՐԵՆԻՔ գրել է Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը․ «Պատերազմը զոհեր ու ավեր բերելով, տակավին շատ ու շատ հայերի գիտակցության մեջ մնաց որպես անցողիկ և ոչինչ չասող առօրեական հիշողություն... Այդ հիշողության կրողներն այն մարդիկ են, ովքեր, ինչպես նախքան պատերևազմը, այնպես էլ պատերազմի օրերին և հետո Երկրին ու կյանքին նայել ու նայում են իրենց պատկերացրած խաղաղության պատուհանից... Նրանք այդպես էլ պատերազմի իրողություններին մնացին անհաղորդ, որովհետև շնորհիվ սեփական ճարպկության, երբ տղաները հանուն Հայրենիքի զոհաբերում էին ամենաթանկը՝ իրենց կյանքը, նմաններն ամեն ինչ անում էին անցնելու պատերազմի կողքով... Այսօր մեր ունեցած երկրի «տերը» հենց նմաններն են: Իսկ դա նշանակում է, որ մենք նորից ունենալու ենք պատերազմ, և այդ պատերազմը լինելու է մերը, այլ ոչ թե նրանցը, ովքեր հավատալով խաղաղությանը, գերադասում են ապրել պարտված... Հ.գ.- Պատերազմն ատելով հանդերձ, ես ուզում եմ ունենալ ՀԱՅՐԵՆԻՔ...»,- գրել է նա։
    13:05
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Պաշտպանության նախարարն ամուսնանում է. «Aravot.am»
    Ըստ մամուլի հրապարակումների՝ ամուսնանալուց հետո Պապիկյանը կնոջ հետ ապրելու է կառավարական առանձնատներից մեկում։ Նշենք, որ Սուրեն Պապիկյանը ապրիլի 26-ին կդառնա 36 տարեկան։
    13:00
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Եթե ադրբեջանցին մեզ սպառնում է ոչնչացմամբ, ապա թուրքը առաջարկում է մեզ դանդաղ վերանալ. Աբովյան
    Կարճ ասած, եթե ադրբեջանցին մեզ սպառնում է ոչնչացմամբ, ապա թուրքը առաջարկում է մեզ ոչ թե միանգամից վերանալ, այլ ավելի դանդաղ և ավելի նուրբ ազգային ինքնասպանության տարբերակները, գրել է նախկին պատգամավոր Արման Աբովյանը` անդրադառնալով հայ և թուրք հատուկ բանագնացների երեկվա հանդիպմանը: «Երեկ մեկ ու կես ժամանոց թուրք-հայկական շինծու «մերձեցմանը» նվիրված առաջին հանդիպումը ավարտվեց թուրքերի և հայերի դիվանագիտական «պաչպռոշտիներով»։ Թե՛ թուրքական, թե՛ հայկական ԱԳՆ-ների ներկայացուցիչներն ընդգծեցին, որ հանդիպումը անցավ դրական մթնոլորտում։ Ի՞նչ է նշանակում «դրական մթնոլորտ», այդպես էլ պարզ չի, հատկապես, որ թուրքերը հանդիպումից առաջ բազմաթիվ անգամ, այս կամ այլ դիվանագիտական և քաղաքական խողովակներով, հնչեցնում էին մի շարք նախապայմաններ, որոնք, ըստ էության, նշանակում էին, որ Հայաստանը թուրքերի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման դիմաց փաստացի պետք է հրաժարվի պետական և ազգային հիմնարար սկզբունքներից, որոնք հանդիսանում են Հայաստանի և հայ ժողովրդի ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ համակարգի ֆունդամենտը։ Կարճ ասած՝ թուրքերը մեզ առաջարկում էին (և համոզված եմ, որ շարունակում են պնդել) իսպառ հրաժարվել ինքնությունից, հիշողությունից և անվտանգությունից՝ թողնելով մեր «ապագան» թուրք-ադրբեջանական տանդեմի հայեցողությանը։ Այստեղ կա նաև մի շատ կարևոր հանգամանք, որի մասին գրեթե չի խոսվում, սակայն այս պարագայում դա ունի որոշիչ նշանակություն։ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը դիտարկում են միմիայն իրենց վերջնանպատակի կոնտեքստում, այսինքն՝ Հայաստանի տարածքով՝ ցամաքով, միավորման և տարածաշրջանում այս կամ այլ ձևաչափով հայերի գործոնի չեզոքացման։ Այստեղ թուրքերի և ադրբեջանցիների դերակատարությունը հստակ կիսված է իրենց միջև, այսինքն՝ իրենք խաղում են փաշինյանական իշխանությունների հետ (իսկ միգուցե ամբողջ հայ հասարակության հետ) «բարի և չար ոստիկանի» դերերը։ Ադրբեջանը «չար ոստիկանն» է, որը մշտապես սպառնում է, սպանում է, վախեցնում է մեզ և պահում է հայ հասարակությանը մշտական լարվածության մեջ։ Թուրքերը դա «բարի ոստիկաններն» են, որոնք միգուցե ԱՌԱՅԺՄ ուղղակի մեզ չեն ոչնչացնում (իհարկե բացի Արցախյան 44-օրյա պատերազմից) և առաջարկում են ավելի փափուկ տարբերակներ մեզ ինքնաոչնչացվելու համար։ Կարճ ասաց, եթե ադրբեջանցին մեզ սպառնում է ոչնչացմամբ, ապա թուրքը առաջարկում է մեզ ոչ թե միանգամից վերանալ, այլ ավելի դանդաղ և ավելի նուրբ ազգային ինքնասպանության տարբերակները։ Յուրաքանչյուր դեպքում, այս թրքահաճո, ադրբեջանամետ, հակապետական և ապազգային իշխանությունները ամեն դեպքում տանում եմ մեզ դեպի իսպառ ոչնչացում․ դանդաղ դա կլինի, թե՝ արագ, ընդհանրապես կապ չունի։ Հ․Գ․ Երեկ Հայաստանի Հանրապետության կառավարությունը փաստացի մեկնարկ տվեց Երասխ-Ադրբեջան և Մեղրի-Ադրբեջան երկաթգծի հայկական հատվածի վերականգնման գործընթացին։ Ինչպես կասեր դասականը․ -Совпадение?...не думаю.»,- գրել է նա:
    12:52
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանական կողմում հայտնված Բերձորի քաղաքացին դեռ չի վերադարձվել
    Երեկ՝ հունվարի 14-ին, ադրբեջանական կողմում հայտնված Բերձորի 69-ամյա բնակիչը այս պահին դեռ չի վերադարձվել, սակայն պայմանավորվածություն կա, որ օրվա ընթացքում կվերադարձվի, «NEWS.am»-ին է հայտնել Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը: «Բանակցություններ են ընթանում խաղաղապահների միջնորդությամբ, պայմանավորվածություն կա, որ այսօր կվերադարձնեն քաղաքացուն»,- ասել է նա: Բերձորի քաղաքապետը նշել է, որ քաղաքացին պատերազմից առաջ բնակվել է Ղազարապատ գյուղում, որն անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ:
    12:47
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հեղափոխություններ կամ հեղաշրջումներ՝ գուցե, իսկ պետություն՝ ոչ․ Վահե Հովհաննիսյան
    Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացնում է Վահե Հովհաննիսյանի հոդվածը․ «Քայլ երրորդ. նոր համակարգեր Հաջորդ տրամաբանական խնդիրը ապագա իշխանության թիմերի կոնսոլիդացիան է, համատեղ աշխատանքը՝ այս պահից սկսած։ Քաղաքակրթությունը նման նպատակների համար ձևաչափեր որոշել է՝ քաղաքական կուսակցություններ, քաղաքացիական միավորներ, նախաձեռնություններ, շարժումներ, շահերի պաշտպանության խմբեր, ակտիվ անհատներ և այլն։ Հաջորդ իշխանության համար լուրջ խնդիր է կուսակցությունների բացակայությունը։ Այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը դաշինքներ են, որոնք կազմված են 4 չանցողիկ կուսակցություններից։ Մի դաշինքը կազմված է դժվար փուլերի միջով անցած և վերակազմավորման անհրաժեշտություն ունեցող ՀՀԿ-ից և դեռևս սաղմնային վիճակում գտնվող մեկ այլ կուսակցությունից։ Մյուս խոշոր դաշինքը՝ 3-4 տոկոսանոց ՀՅԴ-ից, որն ունի հեռանկարում աշխատանքի մեծ դաշտ, բայց նաև առկա է բովանդակային ճգնաժամի մեծ ռիսկ, և ընտրություններից 5 րոպե առաջ ստեղծված կուսակցությունից, որը կարող է ցանկացած հաջորդ 5 րոպեում դադարել գոյություն ունենալ։ Սա է ընդդիմության քաղաքական կուսակցությունների քարտեզը։ Եթե սրան գումարենք դժկամությունը կամ չգիտակցումը ձևաչափերի և պրոցեսների կառավարման փոփոխության գաղափարի, ապա պետք չէ զարմանալ, թե ինչու է հասարակությունը պասիվ, ինչու չի արձագանքում այս կամ պայքարի կոչին։ Իշխող կուսակցություն գոյություն չունի՝ դա մեկ հոգու անձնական շահերը սպասարկող հավաքածու է, որը փլվելու է մի օրում, մեկ րոպեում։ Երբ խոսում ենք արտախորհրդարանական ուժերի մասին, ապա դա սովորական ժամավաճառություն է։ Ուղղակի չկա նման բան՝ ո´չ Նիկոլի շուրջ, ո´չ Նիկոլի դեմ։ Իսկ երբ գնանք ճիշտ տրամաբանական ճանապարհով, կտեսնենք, որ արտախորհրդարանական համակարգերում կան նորմալ, պատրաստված մարդիկ, որոնք ճիշտ ձևաչափերում և համակարգերում կարող են լինել պիտանի։ Հայաստանում, այս պահից սկսած, կա առնվազն երկու նոր լուրջ քաղաքական ուժի անհրաժեշտություն՝ դրա համար բավարար մարդկային և բովանդակային ռեսուրսով։ Հայաստանին պետք են բովանդակային առումով ճիշտ և հանրային ներկայացվածության տեսակետից պատշաճ քաղաքական նոր միավորներ։ Այս պահին գործող և պոտենցիալ ունեցող 1-2 կուսակցություն ունեն լուրջ ռեֆորմացիայի խնդիր։ Հիմա բոլորը կա´մ իշխանություն են, կա´մ փորձագետ։ Դա նշանակում է, որ մենք ուղղակի չունենք միջավայր, որտեղ կգեներացվի քաղաքական միտք ու պետության վերականգնման ծրագրեր։ Բայց ամենակարևորը՝ չունենք համակարգեր, որոնք կապահովեն հանրային իրական համախմբում։ Վաղուց խոսում են, թե երկիրը կառավարվում է ֆեյսբուքով, բայց նույնը, թերևս, կարելի է ասել ընդհանրապես հայաստանյան քաղաքական միջավայրի մասին, որտեղ համատարած սկսել են շփոթել լայքը, լայվը, դիսլայքը, շեյրը, ֆլեշմոբը և այլ նման տեխնոլոգիական գործիքները քաղաքական իրական մտքի և քաղաքական ռացիոնալ տեխնոլոգիաների հետ։ Ռեալ ռեսուրսների տիրապետող գործիչները, միավորները լրջորեն տարված են այդ ինտերակտիվ գործիքներով, որոնք, իհարկե, կարևոր են, բայց այնուամենայնիվ ընդամենը գործիքներ են, որոնք նախատեսված են քաղաքական բովանդակություն ռեալիզացնելու համար։ Երբ չի լինում կամ թերի է լինում բովանդակությունը, ապա տեխնոլոգիան անզոր է։ Սրա ամենավառ ապացույցը նոյեմբերի 9-ից հետո սկսված շարժումների և պրոցեսների շարունակական անարդյունավետությունն է։ Միայն տեխնոլոգիաներով պետության տեսլականներ և զարգացման պրագմատիկ ծրագրեր չեն ձևավորվում։ Հեղափոխություններ կամ հեղաշրջումներ՝ գուցե, իսկ պետություն՝ ոչ։ Միակ հետևությունն է՝ Հայաստանին պետք են բովանդակային հենքով քաղաքական միավորներ, որոնք գրագետ տեխնոլոգիաների կիրառմամբ կհասնեն հաջողության»։
    12:45
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Չարենցավանի բնակարաններից մեկում պայթյուն է եղել
    Հունվարի 15-ին ժամը 10։01-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 20 շենքի բնակարաններից մեկում պայթյուն է եղել։ «NEWS.am»-ին ԱԻՆ լրատվական բաժնից հայտնել են, որ նախնական տվյալներով պայթյունը գազի արտահոսքից է եղել: Պայթյունի հետևանքով խոհանոցի և հյուրասենյակի պատերն են ձևախախտվել, խոհանոցի կահույքն է վնասվել: Տանը գտնված բնակիչներին դեպքի վայր ժամանած բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել, նրանք չեն հոսպիտալացվել:
    12:42
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Պատանի գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը միջազգային մրցաշարում երկրորդ տեղն է զբաղեցրել
    Պատանի գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը միջազգային մրցաշարում գրավել է երկրորդ հորիզոնականը։ Այս մասին հայտնում է ՀՀ գեղասահքի ֆեդերացիան։ Դանիլյանցը մասնակցում էր IceLab International մրցաշարին, որտեղ էլ գրավել է 2-րդ հորիզոնականը։ Գեղասահորդ Դանիլյանցը 14 տարեկան է։ 2021թ․ ապրիլի 14-ին հայտնի դարձավ, որ նա հաջորդ մրցաշրջանից ելույթ կունենա Հայաստանի դրոշի ներքո:
    12:22
    15.01.22
    Ավելին