Լրահոս

2022-01-15
  • Հայաստան
    20-22 տարեկան տղայի դի է հայտնաբերվել Կիևյան կամրջի տակ
    Առավոտյան Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 20-22 տարեկան տղայի դի: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով տղան ինքնասպան է եղել: Դեպքի վայրում աշխատում է քննչական բաժնի խումբը։
    17:18
    15.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Հայերն առաջատար են Ռուսաստանի քաղաքացիություն ստացած օտարերկրացիների մեջ
    2021թ. 11 ամսվա ընթացքում Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 667 000 օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ: Առաջատար են Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի, Հայաստանի քաղաքացիները:
    17:00
    15.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Քերոբյանը մաթեմատիկայի մրցույթում 175 տեղից զբաղեցրել է 163-րդը
    Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը տեղեկացնում է, որ գտել է միջազգային մաթեմատիկական օլիմպիադայի մասնակից Վահան Քերոբյանի գրանցած արդյունքները, որոնք տպավորիչ չեն։ «Գտել եմ միջազգային մաթեմատիկական օլիմպիադայի արդյունքները, որտեղ մեր Քերոբյան-Պերելմանը... այսպես ասած չի փայլում։ 175 հայ մասնակիցներից այդ տղան արդյունավետության ընդհանուր հաշվարկում զբաղեցնում է 163-րդ տեղը։ Լուծված խնդիրների քանակով՝ 171-րդ տեղ, 3 լուծված խնդիր։ Համեմատության համար առաջին տեղը զբաղեցրել է Վահե Փոլադյանը՝ 34 խնդիր։ Բացարձակ մեծությամբ՝ 339։ Համեմատության համար առաջին տեղն է զբաղեցրել Ներսես Սրապիոնյանը՝ 511։ Տոկոսով՝ 17,96%։ Համեմատության համար առաջին տեղը զբաղեցնում է Արթուր Բարխուդարյանը՝ 93,45%։ Եթե այդպես է, կարող էիք այս տղաներին հրավիրել վարչապետի կամ էկոնոմիկայի նախարարի պաշտոնների»,- գրել է Ադիբեկյանն ու հրապարակել աղյուսակը։ Հավելենք, որ Ադիբեկյանն այս գրառումն արել է Վահան Քերոբյանի հրապարակումից հետո, որին կից նա նաև լուսանկար էր հրապարակել։
    17:00
    15.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Տրոլեյբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 13 տարեկան երեխային
    Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից: Կատարվում է քննություն:
    16:54
    15.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայաստանում փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան
    Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Սիսիան-Գորիս ավտոճանապարհը: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
    16:48
    15.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Սյունիքում բուք է. ոստիկանության մեքենան արգելափակվել է ձյան մեջ
    Սյունիքում այս պահին բուք է։ Ոստիկանությունը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ճանապարհային ոստիկանության մեքենան մնացել ճանապարհի մեջտեղը։ Որքան էլ փորձում են մեքենան հրել և հանել ճանապարհից, բքի պատճառով այնքան էլ չի ստացվում։
    16:26
    15.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Որքա՞ն ավելի կվճարենք այս տարեսկզբին նախորդ տարվա համեմատ․ «Yerevan.today»
    «Yerevan.today»-ը պարզել է, թե նոր տարում որքան ավել գումար պիտի վճարի քաղաքացին սնունդ գնելիս ու կոմունալներ մուծելիս․ «2022 թվականը սկսեցինք նոր թանկացումներով: Նախորդ տարվա ապրանքների շարունակվող գնաճին տարեսկզբից ավելացան նաև ծառայությունների թանկացումները: Այսպես․ հունվարի մեկից ջուրը թանկացավ 20 դրամով` 180 դրամից դառնալով 200 դրամ, իսկ փետրվարից էլ հոսանքը կթանկանա միջինը 4.7 դրամով: Ամսական մինչև 200 կՎՏժ սպառում ունեցող բնակիչները 44.98 դրամի փոխարեն կվճարեն 46.48 դրամ, իսկ 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչները 44.98 դրամի փոխարեն կվճարեն 48.48 դրամ: Թեև կառավարությունը, ի դեմս էկոնոմիկայի նախարարի, ասում է, որ մարդիկ չնայած գնաճին ավելի լավ են ապրում, քան նախորդ տարիներին, առաջարկում ենք այդ թեզը ստուգել պարզ հաշվարկով: Նախ ներկայացնենք ապրանքների գնաճը, պաշտոնական թվերով, հետո նվազագույն պարենային զամբյուղի արժեքը մեկ անձի դեպքում մեկ ամսվա համար և ցույց տանք տարբերությունը: Նշենք, որ վիճակագրական կոմիտեն այսօր ներկայացրել է 2021 թվականի դեկտեմբերի գների փոփոխությունը նախորդ դեկտեմբերի համեմատ, բայց քանի որ նոյեմբեր ամիսն առավել ամբողջական է և ըստ ապրանքատեսակների է ներկայացված, մենք կվերցենենք նոյեմբեր ամսվա ցուցանիշները: ՍԻնչպես տեսնում է, չկա ապրանքատեսակ, որ գնաճ չի ունեցել։ Հիմա ներկայացնենք նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2021 թվականի տարեսկզբին՝ զուգահեռ նաև նշելով, թե այս տարեսզկբին որքան ավելացում է տեղի ունեցել: Ներկայացվում է 1 շնչի օրական սպառման նորման և 1ամսվա մեջ այդ նորման ապահովելու համար անհրաժեշտ գումարը: Ինչպես տեսնում ենք`պարենային զամբյուղը նախորդ տարեսկզբին արժեցել է մոտ 27 700 դրամ՝ 1 հոգուն ընկնող հաշվարկով, հիմա այն շուրջ 6900 դրամով ավելին է: Բայց նշենք, որ մենք ներառել ենք սննդի միայն առաջնային ապրանքները․ պարզ է, որ սա խիստ սահմանափակ ցուցակ է և՛ մթերքների քանակով և՛ զանգվածով: Իսկ ամենակարևորն է՝թանկացել են նաև ծառայությունների գները, հագուստի և կոշիկի գները (ըստ պաշտոնական տվյալների՝ 12.1 տոկոս): Եթե, օրինակ, վերցնենք չորս անձից բաղկացած ընտանիքը, ապա նրանց ծախսը միայն պարենային նվազագույն զամբյուղի մասով ավելացել է մոտ 28 հազար դրամով: Պետք է ավելացնենք նաև, որ եթե նախորդ տարի այդ ընտանիքը սպառում էր մոտ 200 ԿՎտ/ժ հոսանք և վճարում՝ 8990 դրամ, ապա հիմա արդեն կվճարի 9300 դրամ, իսկ եթե սպառում էր մոտ 20 խորանարդ մետր ջուր և վճարում 3600 դրամ, ապա հիմա կվճարի 4000 դրամ: Կոմունալ ծառայություններից կարելի է ասել չի փոխվել միայն գազի սակագինը, թեև թանկացման մասին պարբերաբար խոսվում է: ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը արդեն լրատվամիջոցներին հայտնել է, որ նախադրյալներ կան, որ ապրիլի 1-ից էլ գազը կթանկանա: Այս պահին այն մեկ խորանարդ մետրի համար կազմում է 139 դրամ: Ստացվում է, եթե ընտանիքը միջինը ամսական սպառի մոտ 100 խորանարդ մետր, ապա կվճարի 13 900 դրամ: Սակայն նկատենք, ձմռան ամիսներին երբ անհրաժեշտություն է լինում ջեռուցման և այլն, ավելի շատ ենք սպառում, թե հոսանքը, թե գազը: Անշարժ գույքի հարկի դրույքաչափեր ևս այս կառավարությունը փոխեց, ավելացրեց: Հիմա այն հաշվարկվում է ոչ թե անշարժ գույքի կադաստրային, այլ շուկայական արժեքի հիման վրա: Ըստ այդմ կտրուկ բարձրացել են Երևանի կետրոնի բնակարանների գույքահարկերը: Եթե օրինակ բնակարանի շուկայական արժեքը մոտավորապես գնահատվում է 50 հազար ԱՄՆ դոլար, ապա այս տարի բնակիչը կվճարի 6000 դրամ, մյուս տարի 7000, հետո`10 հազար և այդպես շարունակ: Սրանից բացի, իհարկե, կան նաև այլ կոմունալ վճարումներ, օրինակ աղբահանության գումարը: Յուրաքանչյուր բնակչի համար ամսական այն կազմում է 200 դրամ, ստացվում է` չորս անձից բաղկացած ընտանիքը կվճարի ամսական 800 դրամ, տարեկան՝ 9600: Եթե ներառենք նաև ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետի գումարը, դա էլ մոտավորապես կկազմի 5000 դրամ: Ի՞նչ ստացանք արդյունքում: Այսպես, չորս անձից բաղկացած ընտանիքը մինիմալ հաշվարկներով սնունդի համար ամիսը պետք է ծախսի շուրջ 138 հազար դրամ, կոմունալ վճարների համար մոտավորապես 34 հազար դրամ, ընդհանուրը` 172 հազար դրամ: Սա միայն մինիմալ կենցաղային պայմանների համար արված հաշվարկ է, բայց դե բացի սնունդից անհրաժեշտ են նաև հագուստ, առողջապահական, տրանսպորտային ծառայություններ, որոնք նույնպես պարտադիր են: Եթե նորից դիտարկենք մեր բերված չորս անձից բաղկացած միջին ընտանիքը, որի միջին եկամուտը ամիսը կազմում է, ասենք՝ 150 հազար դրամ, ապա միայն սոված չմնալու համար պետք է նաև 20 հազար դրամ պարտք վերցնի, այն պայմանով, որ միևնույնն է, ոչ մի տեղ չի գնա տրանսպորտով, հագուստ ու կոշիկ չի գնի և այլ ծառայություններից ու ապրանքներից չի օգտվի: Թե ինչքանով են ավելացել մարդկանց եկամուտները, այս իշխանությունների աշխատանքի արդյունքում և թե ինչպես է հաջողվելու հաղթահարել այս գնաճը, կարծում ենք ամեն ընտանիք իր հաշվարկներով շուտով կտեսնի, իսկ մենք ներակայացրեցինք թե ինչ է սպասվում մոտավոր»։
    16:14
    15.01.22
    Ավելին
  • Միջազգային
    1 օրում կորոնավիրուսով վարակման 12 000-ից ավել դեպք է գրանցվել Ղազախստանում
    Ղազախստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 հազար 381 դեպք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկրում կորոնավիրուսով վարակման ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1մլն 36 հազար 385-ի:
    16:00
    15.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Էլ ի՞նչ աղետ պետք է գա մեր գլխին, որ հասկանանք մեզ սպառնացող իրական վտանգը. Արթուր Ղազինյան
    Տարատեսակ դատարկ ու անմիտ «սենսացիաների» միջոցով մեզ կրկին շեղում են շատ վտանգավոր գործընթացներից, գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը․ «Ադրբեջանի հետ սահմանների ճշգրտման հարցով միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվում, որի արդյունքում ստիպված ենք լինելու ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և մոռանալ Արցախի մասին: Կամ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, որի արդյունքում մեզ կրկին ստիպելու են հրաժարվել 1915թ-ի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համահայկական պահանջից և պատմական Հայաստանի վերականգնման բոլոր ազգային նպատակներից: Մենք, այս գոյաբանական խնդիրները թողած, ազգովի քննարկում ենք Հիսուսի արձանի բարձրությունը, մաթեմատիկայի օլիմպիադայում հաղթելու դատարկ դեմքը, իշխանավորների հարսանիքի հյուրերի թիվն ու քեֆի մասշտաբը: Էլ ի՞նչ պետք է լինի մեր հետ կամ էլ ի՞նչ աղետ պետք է գա մեր գլխին, որ հասկանանք մեզ սպառնացող իրական վտանգը, կարողանանք տարանջատել կարևորը հիմարությունից, բովանդակայինը՝ դատարկությունից: Չե՜նք լրջանում, չե՜նք սթափվում, ու արդյունքում պարտվում ենք ու կորցնում․․․»:
    15:50
    15.01.22
    Ավելին
  • Միջազգային
    ԱՄՆ-ում համերգի ժամանակ հրաձգության հետևանքով վիրավորվել է 6 մարդ
    Օրեգոն նահանգի Յուջին քաղաքում համերգի ժամանակ հրաձգության հետեւանքով առնվազն վեց մարդ է վիրավորվել։ Այս մասին շաբաթ օրը Twitter-ում հայտնել են քաղաքի ոստիկանության վարչությունից, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։ 6 տուժած տեղափոխվել է տեղի հիվանդանոց։
    15:38
    15.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Բեն Ալիի հրաժարականից 11 տարի անց Թունիսում նորից պահանջում են նախագահի հրաժարական
    Թունիսում ցուցարարները վանկարկել են ուժի կիրառումը դատապարտող կարգախոսներ և նախագահի հրաժարականը պահանջող գրություններով պաստառներ բարձրացրել:
    15:33
    15.01.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    ԵՄ-ն պատրաստ է քայլեր ձեռնարկել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար
    ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի պատրաստակամությունը աշխատելու երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման և այդ նպատակով հատուկ ներկայացուցիչներ նշանակելու ուղղությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն: «Այս ուրբաթ հատուկ բանագնացների առաջին հանդիպումը կարևոր քայլ էր դեպի առաջ, և Եվրոպական միությունը կոչ է անում Թուրքիային և Հայաստանին հետագա ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։ Հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հետագա ցանկացած կոնկրետ քայլ լավ նորություն կլիներ տարածաշրջանային կայունության և հաշտեցման ու տնտեսական զարգացման հեռանկարների համար»,- նշել է Ստանոն: Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակն ընդգծել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումն առանցքային նշանակություն ունի ԵՄ-ի համար երկու երկրների հետ նրա փոխգործակցության առումով: «2014 թվականից ի վեր ԵՄ-ն ավելի քան 4,5 մլն եվրո է հատկացրել այն նախագծերի համար, որոնք ուղղված են հող նախապատրաստելուն մի շարք ոլորտներում հարաբերությունների կարգավորման համար, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը, կրթությունը և տեղեկատվության փոխանակումը: ԵՄ-ն պատրաստ է ցուցաբերել հետագա աջակցություն, հնարավոր է լրացուցիչ քայլեր ձեռնարկել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- եզրափակել է Ստանոն:
    15:12
    15.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Բրիտանացի պատգամավորը ՀՀ-ին վերաբերող նախաձեռնություններում ներգրավվելու պատրաստակամություն է հայտնել
    Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը տեսազրույց է ունեցել բրիտանական խորհրդարանում ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի անդամ, Լեյբորիստական կուսակցության ազգությամբ քուրդ պատգամավոր Ֆերիլ Քլարկի հետ։ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, Ֆերիլ Քլարկը վստահություն է հայտնել, որ նրա նշանակմամբ երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ պառլամենտական մակարդակով, զգալիորեն կաշխուժանան։ Դեսպան Ներսեսյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Ֆերիլ Քլարկին այս ողջ ժամանակահատվածում հայանպաստ նախաձեռնություններին աջակցելու համար։ Դեսպանը նշել է, որ ակտիվ աշխատանքներ է տանելու մի շարք ուղղություններով եւ այդ տեսանկյունից անգնահատելի է լինելու ՄԹ խորհրդարանում մեր բարեկամների օժանդակությունը։ Նշելով, որ իրեն համարում է Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամ, Ֆերիլ Քլարկն ասել է՝ պատրաստ է հնարավորինս ներգրավված լինել Հայաստանին վերաբերող տարբեր նախաձեռնություններում:
    15:04
    15.01.22
    Ավելին
  • Միջազգային
    ԱՄՆ-ը պնդում է՝ «Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Ուկրաինայի վրա»
    Վաշինգտոնը Մոսկվային մեղադրել է Ուկրաինայի վրա հարձակում նախապատրաստելու համար: Սպիտակ տան մամուլի խոսնակն ընդգծել է, որ ռուսական օպերատիվ խմբավորումները «կարող են դիվերսիաներ նախապատրաստել»:
    15:02
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Շուտով կլսենք, որ Ալեքսանդր Ազարյանը մեղադրվում է ինչ-ինչ հանցագործությունների մեջ. նման զարգացումների դեպքում պետք է ոտքի կանգնել. իրավապաշտպան
    Հայաստանում Դատավորների միության նախագահ է ընտրվել Ալեքսանդր Ազարյանը. նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 139 դատավոր: Ըստ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի՝ Հայաստանում 139 դատավորներ ունեն արժանապատվության զգացում․ «139 դատավորներ չեն ենթարկվում բռնապետիկին և չեն վախենում նրա ԱԱԾ-Ոստիկանություն-քննչական մարմիններ-Դատախազություն, քառյակից։ Սա որոշակի հույսեր է ներշնչում, որ դատական համակարգը կարող է ինչ-որ չափով դիմադրել միապետության հաստատմանը։ Բայց արդյո՞ք այս 139 դատավորները օրինակ կծառայեն մյուս, գործադիրի հրահանգները հլու-հնազանդ կատարող դատավորների համար և արդյո՞ք այս ընտրությունը կհանդուրժի բռնապետիկը։ Կարծում եմ՝ ոչ։ Ամենայն հավանականությամբ, շուտով կլսենք ՀՔԾ, ԱԱԾ կամ, իբր, հակակոռուպցիոն մարմնի հաղորդագրությունը, որ Ալեքսանդր Ազարյանը կամ նրա մերձավորները մեղադրվում են ինչ-ինչ հանցագործությունների մեջ։ Հիշենք Հրայր Թովմասյանին, Դավիթ Գրիգորյանին և Ռուբեն Վարդազարյանին։Գլխավոր դատախազ կոչեցյալը կպաշտպանի մեղադրանքը և․․․ Շատ կուզենայի սխալված լինել, բայց սրան պետք է պատրաստ լինել և նման զարգացումների դեպքում ոտքի կանգնել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Իշխանյանը»։
    14:57
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գառնու տաճարը ներառվել է աշխարհի լավագույն հուշարձանների ցանկում
    Բելգիական «Le Vif Weekend» առցանց պարբերականը հրապարակել է Հին հռոմեական ժամանակաշրջանի (մ.թ.ա. 754/753 - մ.թ. 476թ.) ժառանգությանը վերաբերող լավագույն ճարտարապետական ​​հուշարձանների ցանկը: 51 ամենագեղեցիկ հուշարձանների թվում է նաև Գառնու հայկական հեթանոսական տաճարը, որը գտնվում է Կոտայքի մարզում՝ Ազատ գետի հովտում։ Գառնին ցուցակում զբաղեցրել է 37-րդ տեղը։ Ցուցակը գլխավորել է Հռոմի Կոլիզեյը` աշխարհի ամենամեծ ամֆիթատրոնը եւ աշխարհի յոթ ժամանակակից հրաշալիքներից մեկը:
    14:51
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Քաղաքացին հայտնվել էր Երևանյան լճում
    Այսօր՝ հունվարի 15-ին, ժամը 11:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին հայտնվել է Երևանյան լճում և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները Դ․ Դ․-ին (ծնված 1986 թ.) դուրս են բերել լճից, տեղում ցուցաբերել համապատասխան բուժօգնություն և մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ դուրս է գրվել:
    14:35
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի պետնախարարն ու ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը քննարկել են Արցախի միջազգային իրավական մի շարք հարցեր
    Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը այսօր՝ հունվարի 15-ին, ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին, տեղեկացնում են ԱՀ կառավարությունից: Պետական նախարարը բարձր է գնահատել միջազգային ատյաններում հայերի իրավունքների պաշտպանությանն ուղղված Հայաստանի ներկայացուցչի աշխատանքը, ներկայացրել Ադրբեջանի վարած ագրեսիվ և հայատյաց քաղաքականության պատճառով Արցախի բնակչության իրավունքների կոպիտ խախտումները: Բեգլարյանն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության առաջնահերթությունները և բնակչության իրավունքները անհրաժեշտ է իրավական գործընթացների առանցքում պահել: Երկուստեք շեշտադրել են շփումների հետագա շարունակման ու Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությանն ուղղված համատեղ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
    14:33
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ալեք Բոլդուինն օպերատորի սպանության գործի քննության համար հանձնել է իր հեռախոսը
    Դերասան Ալեք Բոլդուինը, ով 2021թ․ ֆիլմի նկարահանման հրապարակում պատահաբար կրակել ու սպանել էր օպերատորին, հունվարի 14-ին գործի քննության շրջանակում իրավապահներին է հանձնել իր բջջային հեռախոսը, հայտնել է դերասանի փաստաբան Ահարոն Դայերը: «Ալեքն ինքնակամ հեռախոսը հանձնել է իշխանություններին, որպեսզի նրանք կարողանան ավարտել հետաքննությունը»,- ասել է փաստաբանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը ոչ մի սխալ բան չի արել: Հանրահայտ դերասան Ալեք Բոլդուինը հոկտեմբերի 21-ին նկարահանման հրապարակում սխալմամբ մարդ էր սպանել։ Միջադեպը տեղի է ունեցել Նյու Մեքսիկոյում, «Ժանգը» մարտաֆիլմի նկարահանման ժամանակ: Ըստ սցենարի` Բոլդուինը պետք է կրակեր չլիցքավորված ատրճանակից ու ոչ մարտական փամփուշտներով: Բայց կրակոցի պահին փամփուշտը դուրս է թռել ատրճանակից, բեկորները ցրվել են ու վիրավորել նկարահանման հրապարակում գտնվող երկու անձի` ռեժիսոր Ջոել Սոուզին ու օպերատոր Հալինա Հաթչինսին։ 42-ամյա կին օպերատորի կյանքը փրկել չէր հաջողվել:
    14:27
    15.01.22
    Ավելին