Լրահոս

2022-02-07
  • Img default alt hy
    Հասարակական
    Տրանսպորտում ալկոգելի տուփերն այնքան կեղտոտ են, որ մարդ չի ուզում ձեռք տա․ քաղաքապետ
    Չնայած տուգանքներին, Երևան քաղաքում գործող տրանսպորտային միջոցներում չեն պահպանում հակահամաճարակային կանոնները։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի ներկայացուցիչ Նոնա Հայրապետյանը՝ հավելելով, որ կրկնակի ստուգայցերի ընթացքում տրանսպորտում կրկին խախտումներ են հայտնաբերվել: «Տեսչական մարմնի գերագույն նպատակը տուգանելը չէ, այլ վերահսկողական գործիքը կիրառելու միջոցով արձանագրված խախտումներին լուծումներ տալը։ Մեր բնակչությունն իրավացի է, երբ նշում է QR կոդերի կիրառության նպատակահարմարության մասին այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցներում խնդիրը չի վերանում»,- նշել է Հայրապետյանը և ընդգծել, որ վարորդներից սկսած դիմակներ չեն դնում, իսկ տրանսպորտում ալկոգելը բացակայում է։ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը իր դժգոհությունն է հայտնել տրանսպորտային միջոցներում ախտահանիչ լուծույթների տուփերի վիճակից հետ կապված. «Ալկոգելների տուփեր կան` այնքան կեղտոտ են, որ մարդ չի ուզում ձեռք տալ, օգտվել։ Դրանք վերացրեք, մրցույթ հայտարարեք, որ նորմալ տուփեր լինեն ու պարբերանար մաքրեք, թե չէ սկոչով կապված , ծուռ տարաներն ուղղակի սեղմելիս ընկնում են»,- ասել է նա:
    17:07
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանում դատական իշխանությունը դարձել է քաղաքական բանտարկյալ. «Ժառանգություն»
    «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել։ «Հանրապետության բոլոր իշխանությունների օրոք անիրավաբար պահվել են քաղաքական բանտարկյալներ՝ անկախ եզրույթի համար ստեղծված եվրոպական կամ այլ տեխնիկական սահմանումներից: Սկզբունքային մեր շատ հայրենակիցներ, մեզ հետ մեկտեղ, բոլոր ժամանակներում պայքարել են նրանց ազատ արձակման համար. Հայաստանի ներսում հանուն իրավունքի իշխանության, իսկ դրսում հանուն պետության միջազգային բարձր հեղինակության: Այսօր հերթը հասել է դատական իշխանությանը՝ ի դեմս Սյունիքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի, ով կալանավորվեց ոչ թե արդարադատ վճռի արդյունքում, այլ անմեղության տիրույթում՝ խափանման համարժեք միջոց փոխելու եւ, ըստ էության, այն դատական եզրակացության համար, որ մեր երկրին պետք չեն քաղաքական բանտարկյալներ: Պարոն Փաշինյանին թվում է, որ միայն ինքն է եղել: Այդպես չէ: Իրենից շատ առաջ նույնպես եղել են քաղկալանավորներ ու շատ ավելի դաժան, հիմա էլ նրան է փոխանցվել արատավոր «էստաֆետը»: Եթե որեւէ մեկը թեկուզ մի հատիկ կասկած ուներ նախկին ու ընտրված քաղաքապետերի, պատգամավորների, ազատամարտիկների եւ այլոց կարգավիճակի առումով, հիմա արդեն ահազանգը հնչեցված է, եզրահանգումն՝ ամբողջացված: Մինչ թշնամին բռնազավթել է մեր Հայրենիքի զգալի հատվածներ եւ սպառնում է ավելիին, շարունակում է նոր զոհեր խլել, պահել մեր խոշտանգված ռազմագերիներին եւ պղծել մեր քաղաքակրթական ժառանգությունը, գործող վարչապետն ու իր վարչակարգը մեր տան ներսում քաղաքական բանտարկյալի հանրակարգը հասցրել են աննախադեպ հարթության: Դատական իշխանությունն արդեն բառացիորեն դարձել է քաղաքական բանտարկյալ: Դատապարտում եւ պահանջում ենք՝ ինչպես նախորդ իշխանությունների օրոք, այնպես էլ այժմ, բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում: Ամո՛թ ձեզ: Ամո՛թ մեզ»,-նշված է հայտարարությունում։
    17:05
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչո՞վ գայթակղեց ձեզ փոխնախարարի պաշտոնը. Ագնեսա Խամոյանը՝ Գրիգոր Մինասյանին
    Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարց ուղղեց արդարադատության նորանշանակ փոխնախարար Գրիգոր Մինասյանին, թե ինչու է զբաղեցրել այդ պաշտոնը, այն դեպքում, երբ ժամանակին ծաղրում էր Նիկոլ Փաշինյանին։ Մինչ հարցին պատասխանելը, փոխնախարարը նշեց, որ պատգամավորը իր գործունեությունը խառնել է լրագրողի գործունեության հետ․ «Երբեք ես չեմ ծաղրել ինչ-որ քաղաքական ուժի՝ եղել են քաղաքական դեբատներ, իսկ ես այս պաշտոնին եմ, որովհետև արդարադատության նախարարի հետ երկար տարիների աշխատանքի փորձ ունեմ և կիսում եմ այն սկզբունքները, որը ունի թիմը»։ Դրան ի պատասխան՝ Ագնես Խամոյանն ասաց․ «Դուք չեք, որ իմ պիտի գնահատական տաք իմ պատգամավորական գործունեությանը»։
    16:44
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՔՊ-ական պատգամավորին ագրարայինում Ջուլիետա են ասում
    Նիկոլ Փաշինյանի երբեմնի ամենասիրած հաղորդման՝ «Կարգին հաղորդման» մոտիվներով, ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանին չգիտես՝ ինչու, Ագրարային համալսարանում Ջուլիետա են ասում, գրում է «Oragir.news»-ը։ «Ագրարային համալսարանի ստեղծած իրականության մեջ Գևորգյան Ջուլիետան, որը զուգահեռ իրականության մեջ ՔՊ-ական պատգամավոր է, Ագրարայինում հաշվապահական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ է աշխատում, նա դոցենտ-պրոֆեսոր է, տնտեսագիտական գիտությունների թեկնածու»։
    16:41
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երկրում մոլեգնում է տգետ ավտորիտարիզմի սպառնալիքը․ Վահե Հովհաննիսյան
    Մի բան հստակ է. պետության փլուզումը հնարավոր չէ կասեցնել միտինգային ելույթներով, կենացներով, նորանոր շարժումներ հռչակելով, ոչ էլ՝ օրենսդիր աշխատանքով, գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ «Կա խնդիր՝ լայն հասարակության համար ձևակերպել ներկա վիճակի ռիսկերը, ամրագրել պայքարի բովանդակությունը և սկսել գրագետ-համառ աշխատանք։ Կա նաև խնդիր՝ հասկանալ, թե ովքեր են քո դեմ աշխատելու, ովքեր են նաև առանց հասկանալու՝ «կողմ» քվեարկում երկրի փլուզմանը։ Հասկանալ և սկսել աշխատել հետները։ Դատավորներ. ինստիտուցիոնալ արժանապատվություն և դիմադրություն Երկրում մոլեգնում է տգետ ավտորիտարիզմի սպառնալիքը։ Պետության պարտությունից հետո Նիկոլին հաջողվեց անձնապես հաղթել, և նա հիմա կառուցում է հստակ ավտորիտար համակարգ՝ դիմակայելու առաջիկա պրոցեսներին։ Հայաստանում պետական ինստիտուտների, հանրային պրոցեսների գռեհկացումը և մեկ մարդու ձեռքում կենտրոնացումը տեղի է ունենում միջազգային կառույցների լռության ներքո։ Այստեղ իլյուզիաներ պետք չէ ունենալ։ Լռելու են, քանի դեռ ունեն Նիկոլից կարևոր բաներ ստանալու ակնկալիքներ։ Սրա հետևանքով քանդվում է պետականությունը։ Ի՞նչ անել այդ դեպքում, ո՞րն է դիմադրության ռեսուրսը։ Կա երկու ռեսուրս՝ անհատական և ինստիտուցիոնալ արժանապատվություն և դիմադրություն։ Անհատական մակարդակով կան տասնյակ հազարավոր արժանապատիվ մարդիկ, ովքեր պատրաստ են պայքարի։ Ինստիտուցիոնալ արժանապատվությունը և ինստիտուցիոնալ դիմադրությունը շատ կարևոր է, այն պայքարի ավելի՛ կազմակերպված փուլն է, և այն շա՛տ ավելի մեծ հնարավորություն ունի` կասեցնելու պետականության կազմաքանդումը։ Առ այս պահը` ինստիտուցիոնալ արժանապատվություն ցուցադրել են. 1. Մեդիան ՝ խմբագիրների և առաջատար լրագրողների մեծ մասը, 2. Փաստաբանական համայնքը, 3. ԱԳՆ համակարգի նախկին ղեկավար կազմը, 4. Եկեղեցին, հոգևոր դասը 5. Այդ ճանապարհին է դատական համայնքը։ Իշխանությունը դատավորների հետ խոսում է շատ պարզ` եթե չկոտրվես, քեզ հետապնդելու եմ, կոտրվես՝ քեզ մարդուց սարքելու եմ անմռունչ անասուն։ Այս պայմաններում դատական համայնքը կարող է դիմադրել միայն ինստիտուցիոնալ արժանապատվության և ինստիտուցիոնալ դիմակայության միջոցով։ Անհատական մակարդակում այս խնդիրը շատերը լուծել են՝ Ալեքսանդր Ազարյան,Դավիթ Գրիգորյան, Արսեն Նիկողոսյան, Դավիթ Բալայան, Զարուհի Նախշքարյան, Բորիս Բախշիյան, Արման Հովհաննիսյան, Սերժիկ Ավետիսյան, Վազգեն Ռշտունի, Վահե Միսակյան, Դավիթ Հարությունյան, Սերգեյ Մարաբյան, Վարդան Գրիգորյան, Հարություն Մանուկյան, Տաթևիկ Գրիգորյան, Արշակ Վարդանյան, ովքեր, գիտակցելով հետևանքները, այնուհանդերձ գնացին այդ ճանապարհով։ Ուրիշներն էլ են լուծել, բայց` հակառակ տրամաբանությամբ, և նրանք մեզ համար հիմա անհետաքրքիր են։ Դատավորները պետք է կարողանան որպես ինստիտուտ դեմ կանգնել իրենց ստորացմանը, իրենց ոչնչացմանը։ Մի պահ կանգնեն՝ կհաղթեն։ Մի պահ ցույց տան, որ գրպանային դատավորներին մերժում են՝ իրենք արդեն հաղթած են։ Նույնը պետք է աներ բժշկական հանրությունը, բայց չարեց, երբ պրոֆեսոր Արմեն Չարչյանին իշխանությունը ենթարկում էր բացահայտ խոշտանգման։ Առաջիկա զարգացումների տրամաբանությունն այնպիսին է, որ շատուշատ ինստիտուտներ, համայնքներ կանգնելու են այս խնդրի առաջ։ Այս պայմաններում կարևոր է, որ ընդդիմադիր քաղաքական համակարգը յուրաքանչյուր դեպքում կանգնի նրանց կողքին և գեներացնի հանրային լայն աջակցություն։ Մարդիկ և ինստիտուտները պետք է տեսնեն, որ դիմադրելու դեպքում իրենք ստանալու են մեծ աջակցություն՝ քաղաքական-հասարակական ինստիտուտներից և մեդիայից, հասարակությունից։ Այստեղ կա տապալած գործի տպավորություն։ Չի բացառվում, որ դիմադրության որոշ ինստիտուտներ պարտվեցին, զիջեցին նաև այդ պատճառով։ Բայց դա հավի ու ձվի պատմության պես մի հարց է։ Օրինակ` պետհամալսարանի բազմաթիվ դասախոսներ և ուսանողներ լավ քաղաքացիներ են, ազնիվ ու հայրենասեր մարդիկ, բայց համալսարանը և այլ բուհեր չկարողացան դիմադրել ՔՊ-ական սառանչային։ Համալսարանը, որը միշտ համարվել է ազգային-առաջադիմական մտքի դարբնոց, մի պահից հանձնվեց։ Մյուս կողմից` մենք տեսել ենք, որ պետության զինվորական էլիտան կարող է ստորագրել «Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին» տողերի տակ, և օրեր անց ոտքի վրա դիմավորել այդ ուղերձի հիմնական հասցեատիրոջը։ Ինստիտուցիոնալ արժանապատվությունը չափազանց կարևոր գործոն է այս մղձավանջից դուրս գալու համար։ Համալսարանի և մյուս բուհերի դասախոսների ճնշող մեծամասնությունը տներում մերժում է այս իշխանությանը։ Բայց այդ «խոհանոցային դիմադրությունը» շատ ավելի թույլ է, քան` որպես ինստիտուտ դիմադրությունը։ Բայց և կրկին ուզում եմ շեշտել, որ այստեղ կա զգայուն բալանսի խնդիր։ Քաղաքական լիդերների և քաղաքական պրոցեսների ուժը պայմանավորելու է ինստիտուցիոնալ դիմադրության ուժը, և` հակառակը։ Հայաստանում դիմադրության պրոցեսը ոչ թե միտինգի խրոխտ ելույթով պետք է լինի, այլ` գրագետ աշխատանքով։ Ինստիտուցիոնալ դիմադրության (արժանապատվության հենքի վրա) կազմակերպումը հաջողության առանցքային պահն է։ Նոյեմբերի 9-ից հետո պետական, հանրային, հասարակական, գիտակրթական, մշակութային, համայնքային գրեթե բոլոր ինստիտուտները Հայաստանում և սփյուռքում պահանջում էին Նիկոլի հրաժարականը, իսկ քաղաքական լիդերները չկարողացան այդ հաղթած պարտիան ավարտին հասցնել՝ նաև այն պատճառով, որ չկարողացան, չուզեցին, չկարևորեցին այս ինստիտուտների հետ աշխատանքը, չհասկացան հանրային պրոցեսներում հանրային ինստիտուտների դերը։ Որպես փուլ` դա արդեն պատմություն է, բայց որպես առաջիկա պրոցեսների նյութ՝ այն ունի սխալները ընկալելու և դրանք չկրկնելու սուր պահանջ»։
    16:33
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առուշ Առուշանյանի դատն արժանապատվություն ունեցող բոլոր մարդկանց դատն է․ պատգամավո
    Վաղը՝ փետրվարի ութին, առավոտյան 10։30 ին Վերաքննիչ դատարանի մոտ աջակցենք Առուշ Առուշանյանին, որն ապօրինաբար զրկված է ազատությունից, գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։ «Գիտեմ, կասեք, կգայի, բայց գործեր ունեմ։ Իսկ գործերի մասին կհիշեի՞ք, եթե Առուշը ձեր որդին, եղբայրը, ամուսինը կամ մոտ ընկերը լիներ։ Իհարկե չէիք հիշի։ Առուշը մեր որդին ու եղբայրն է։ Առուշի դատն արժանապատվություն ունեցող բոլոր մարդկանց դատն է։ Հավաքվենք եւ դատավորին ու նրա տիրոջը հասկացնենք թե մենք ով ենք։ Հիշեք Հիսուսի այս խոսքերը՝ հիվանդ էի ու բանտի մեջ, սակայն այցի չեկաք ինձ։ Վաղը, 10։30 Վերաքննիչ դատարան։ Նժդեհի փողոց»։
    16:28
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ադրբեջանից Հայաստան վերադարձած ութ գերիները հարցաքննվում են Քննչական կոմիտեում
    Այսօր Ադրբեջանից Հայաստան վերադարձած ութ ռազմագերիներն այս պահին հարցաքննվում են, Aysor.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։ Հայրենադարձվածները ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչությունում են։ Փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերի է վերադարձել հայրենիք։ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է նրանց անունները. Տարզյան Սարգիս Բալայան Վարդգես Պետրոսյան Արմեն Բաբայան Արթուր Սարգսյան Հմայակ Գալոյան Գուրգեն Կյուրեղյան Գրիգոր Մալոյան Վաղարշակ Վերադարձածներից 4-ը Շիրակի մարզից է։
    16:24
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ծաղկաձորում 11-ամյա պատանի է մահացել. հանգամանքները պարզվում են
    ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ 11-ամյա պատանու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ 2022թ. փետրվարի 5-ին` ժամը 15:30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքում դահուկներով սահելիս 11-ամյա պատանին կորցրել է կառավարումը, դուրս եկել դահուկուղուց, բախվել արգելապատնեշի սյանը և գիտակցության չգալով՝ մահացել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
    16:17
    07.02.22
    Ավելին
  • Արցախ
    Շարունակվել են զոհված զինծառայողների աճյունների որոնումները, սակայն արդյունք չեն տվել. մինչև օրս հայտնաբերվել է 1709 աճյուն
    2022 թվականի հունվարի 31-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 475 զանգ: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 5 ելք, որից 1-ը բնակելի շինությունում, 2-ը աղբանոցներում և մեկը չոր խոտածածկ տարածքում: Հրդեհի մեկ դեպք գրանցվել է փետրվարի 7-ին ժամը 03:15-ի սահմաններում Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքում՝ մասնակի այրվել է տեղի միջնակարգ դպրոցը: Ահազանգը ստանալուն պես, Առաջաձորի հրշեջ փրկարար ջոկի հրշեջ մեքենան, մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր, օպերատիվ իրավիճակը գնահատելուց հետո դեպքի վայր է մեկնել նաև երկրորդ հրշեջ մեքենան: Հրդեհի մեկուսացման և հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում բնակչությանը օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել նաև Մարտակերտի ԱԻ բաժնի հրշեջ փրկարար մասից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:05-ին: Նախնական տվյալներով այրվել է առաջին հարկում գտնվող դպրոցի փայտանոցը, երկրորդ հարկի 4 պատուհան և ծխահարվել է առաջին հարկի միջանցքը : Նշված ժամանակահատվածում շարունակվել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնումները: Փրկարարական ջոկատները շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելք: Որոնք սակայն, ցավոք, արդյունք չեն տվել: Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1709 աճյուն: Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացրել են հետախուզական և կանխարգելիչ աշխատանքներ: Ընդհանուր առմամբ այս շաբաթ Ասկերանի շրջանից հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 12 ռումբ, 6 պայթուցիչ, հակահետևակային 15 և ականանետի 10 ական, 8 արկ, 6 հրթիռ և 44 ձեռքի նռնակ: Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 13, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 36 կանչ: Փրկարարները կատարել են դռան 7 և վերելակի 1 բացում, առողջական խնդիր ունեցող 12 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 4 ելք։ Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի ևս 12 կանչերի: ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:
    16:13
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Նախագահ Հարությունյանը նշանակել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նոր նախարար
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 7-ին ստորագրել է հրամանագիր Լուսինե Ղարախանյանին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից ազատելու մասին ՝ իր դիմումի համաձայն: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար է նշանակվել Անահիտ Հակոբյանը: Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական:
    16:11
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տեսչական մարմինների կողմից կարանտինի ընթացքում սահմանափակումների խախտումների հետ կապված վարույթները կպարզեցվեն
    Փետրվարի 7-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որը նախագահել է Վլադիմիր Վարդանյանը, առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները, նշել է, որ նախագծի ընդունման արդյունքում հնարավորինս կբարձրացվի կարանտինի ընթացքում տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման եւ ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների, այդ թվում՝ կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումների խախտումների հետ կապված վարույթների իրականացման արդյունավետությունը: Հիմնական զեկուցողի խոսքով՝ նախագծով առաջարկվում է հնարավորինս պարզեցնել տեսչական մարմինների կողմից կարանտինի ընթացքում սահմանափակումների խախտումների հետ կապված վարույթները: Հեղինակի կողմից լրամշակված օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն: Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Վահագն Հովակիմյանի հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որը լրամշակվել է հեղինակի եւ Կառավարության կողմից: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ Կառավարության հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում» փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին», ««ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը ներկայացրել է Կառավարության բանավոր առաջարկները օրենսդրական փաթեթի վերաբերյալ: Լրամշակված օրենքների նախագծերի փաթեթն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
    16:09
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շնորհակալություն ֆրանսիացի զինվորներին. Մակրոնի գրառումը` վերադարձած 8 հայ գերիների մասին
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի դիվանագետներին և զինվորներին, որոնք ներգրավված են եղել Ադրբեջանից հայ 8 գերիների վերադարձման գործողություններում։ Մակրոնը թվիթերյան իր էջում է գրառում արել` անդրադառնալով այսօր վերադարձած 8 գերիների դեպքին։ «Ձերբակալված ութ հայեր ազատ են արձակվել Ադրբեջանի կողմից և Բաքվից տեղափոխվել Երևան։ Նրանք իրենց ընտանիքներ կվերադառնան, որոնցից մի քանի ամիս է` բաժանվել էին»,–գրել է նա։
    16:05
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կարևոր մարդասիրական ժեստ. ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունել է հայ գերիների վերադարձը
    Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունում է Ադրբեջանից ութ հայ գերիների վերադարձը Հայաստան։ «Ողջունում ենք Ադրբեջանի կողմից հայ կալանավորների ազատ արձակումը: Կարևոր մարդասիրական ժեստ՝ անցած ուրբաթ Ադրբեջանի նախագահի, ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև կայացած քառակողմ հանդիպումից հետո», - «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Կլաարը: Փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերի է վերադարձել հայրենիք։ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է նրանց անունները. Տարզյան Սարգիս Բալայան Վարդգես Պետրոսյան Արմեն Բաբայան Արթուր Սարգսյան Հմայակ Գալոյան Գուրգեն Կյուրեղյան Գրիգոր Մալոյան Վաղարշակ Վերադարձածներից 4-ը Շիրակի մարզից է։
    16:03
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեկնարկել են Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի երթուղով չվերթները
    Wizz Air Abu Dhabi ավիաընկերությունը սույն թվականի փետրվարի 7-ից մեկնարկել է Աբու Դաբի- Երևան- Աբու Դաբի երթուղով չվերթները: Այս մասին տեղեկացնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունից։ Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/472706.html?fbclid=IwAR3den721jTii3I7XeF85j4I1AneMEBBNgOtx0M0yy9W2FT1fClubGQYFn4 © factor.am
    15:54
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առավել քստմնելի դատական ակտ կալանավորման մասին դեռ չեմ հանդիպել. Արա Ղազարյանը՝ դատավոր Բախշիյանի կալանավորման մասին
    Որպես քաղաքացի, որպես իրավաբան, ով առնվազն 18 տարի դասավանդել է խափանման միջոց կալանավորման առարկան, ու կազմել ուսումնական ձեռնարկներ կալանավորման մասին, ինչպես նաև վիճարկել կալանավորան բազմաթիվ գործեր Հայաստանում և ՄԻԵԴ-ում՝ առավել քստմնելի դատական ակտ կալանավորման մասին դեռ չեմ հանդիպել, ֆեյսբուքի իր էջում գրել է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը: Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում է կայացրել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։ Դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Դատավորը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. նա հայտարարել էր, որ իր նկատմամբ իրականացվող ողջ գործընթացը բացառապես միջամտություն է իր՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը: Հիշեցնենք` հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր երկու միջնորդություն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։ Խորհուրդը միաձայն որոշել էր ներկայացված երկու միջնորդությունը բավարարել: Հունվարի 26-ին Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ էր արձակվել: Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը:
    15:50
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    32-ամյա վարորդն իր ծննդյան օրը վթարի հետևանքով մահացել է
    Այսօր՝ փետրվարի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, հայտնում է «Shamshyan.com»-ը։ Ժամը 01։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Գանձաքար ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին: Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Դեպքի վայր ժամանած «Իջևան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբն արձանագրել են նրա մահը։
    15:40
    07.02.22
    Ավելին
  • Իրավական
    «Նարեկ Մանթաշյանը ՔՀԿ-ում խոշտանգվում է». ահազանգում են փաստաբանները
    Փաստաբանները երեկ են տեսակցել Մանթաշյանին
    15:15
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
    Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
    14:58
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Հայկական լավագույն գինիները կներկայացվեն Մոսկվայում
    Պատվիրակության անդամները Մոսկվայում կմասնակցեն նաև «Հայկական գինու օրեր» միջոցառմանը
    14:37
    07.02.22
    Ավելին