Լրահոս

2022-02-07
2022-02-06
  • Հասարակական
    Ադրբեջանական իշխանությունները մեզ մեղադրում են իսլամաֆոբիայի մեջ․ Թաթոյան
    Ադրբեջանական իշխանությունները պետական մակարդակով հրահրում են կրոնական թշնամանք` բացարձակ կեղծիքով մեզ մեղադրելով իսլամաֆոբիայի մեջ, գրում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Բա ինչպե՞ս կբացատրեն, օրինակ, իսլամի հիմնադիր Մուհամեդի հայտնի կարևոր հրովհարտակը կամ ֆերմանը, որը նա ընդունել է դեռ 626թ. Երուսաղեմի Հայոց Պատրիարք Աբրահամի իր 40 պատվիրակներով նրան այցից հետո ու դրանով պաշտպանության տակ առել «Երուսաղեմում, Դամասկոսում և արաբական շրջաններում» Քրիստոսի Սուրբ Գերեզմանը, եկեղեցիները, վանքերը, այդ թվում՝ Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքը, կրթական հաստատությունները, սեփականությունը: Հետագայում էլ դա պահպանվել է: Պատմական փաստերն են ապացուցում մեր ժողովրդի, ինչպես նաև Հայ եկեղեցու հարգանքը իսլամի ու մյուս կրոնների նկատմամբ՝ սկսած այն երկրներից, որտեղ իսլամ են դավանում: Իսլամ դավանող աշխարհի բազմաթիվ ժողովուրդների հետ հայերը դարերով ապրում են՝ որպես բարեկամներ: Ադրբեջանական իշխանությունների այս քաղաքականությունը թշնամանք է հրահրում այն երկրներում ապրող հայերի նկատմամբ, որտեղ իսլամ են դավանում: Սա թշնամանքի հրահրում է ժողովուրդների միջև: Արցախում կանգուն էր մնացել ու պահպանվում էին, օրինակ, Շուշիի Վերին ու Ներքին մզկիթները, հիմնովին վերանորոգվել էին Վերին մզկիթն ու մեդրեսի՝ հոգևոր վարժարանի շենքը, կառուցվել էր պուրակ: Երևանում կա գործող մզկիթ: Փոխարենը՝ ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծեցին ու պղծեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց և Կանաչ ժամ եկեղեցիները, ոչնչացրին Արցախում Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին կամ պղծեցին Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցին, ոչնչացրին հայկական խաչքարերը Շուշիում և Հադրութում և այլն: Բաքվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին պղծված է՝ վերածված է գրադարանի պահոցի, գմբեթից իջեցված է խաչը, չկա խորանը, ոչնչացված են գերեզմանաքարերը, որ կային եկեղեցու հարևանությամբ: Ներկայում պետական մակարդակով ամեն ինչ անում են` փոխելու համար Հայ եկեղեցիների ու վանքերի պատկանելիությունը: Այս քաղաքանությունն արդեն արտահայտվում է խոշտանգումների նոր ձևերով, որոց ենթարկում են հայ գերիներին` կապված կրոնական պատկանելիության հետ: Այնպես որ ադրբեջանական այս հայտարարությունները բացարձակ կեղծիք են, ունեն քաղաքական շարժառիթներ և խիստ վտանգավոր են խաղաղության համար: Այս բոլոր փաստերը մանրամասն ներկայացված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2 օր առաջ հրապարակված այս զեկույցում են և այս ասուլիսում»:
    22:18
    06.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Լոռու մարզում հայտնաբերվել է աղվեսի ապօրինի որս անողը
    «SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ ոստիկանության մարզային վարչությունների և ոստիկանության բաժինների պետերին խիստ հանձնարարական է իջեցվել, որպեսզի ոստիկանները պայքարեն որսագողության դեմ: Այս ամենի շրջանակում՝ ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները որսագողության հերթական դեպքն են բացահայտել փետրվարի 2-ին: Այդ օրը ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Լոռու մարզի բնակիչ, 29-ամյա Արայիկ Խ.-ն ապօրինի որս է կատարել: Նրան ապօրինի հրազեն պահելու և կրելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Տաշիրի բաժին, իսկ նրա կողմից վարած ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 1 հատ աղվեսի մորթի: Դրա կապակցությամբ Արայիկ Խ.-ն հայտարարել է, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Լոռու մարզի Նորաշեն գյուղի հարակից սարում, իրեն պատկանող, իր անվամբ հաշվառված «Վալտեր» տեսակի մեկփողանի հրացանով ինքն է որսացել աղվեսին, ապա մորթին առանձնացնելով, վերցրել իր հետ: Նա խոստովանել է, որ աղվես որսալու համար համապատասխան թույլտվություն չի ունեցել: Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, աղվեսի մորթին էլ վերցվել և նշանակվել է մասնագիտական ստուգում: Արայիկ Խ.-ն բաց է թողնվել:
    21:39
    06.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանական, ապա հայկական բանտերում կալանավորված գերին ազատ է արձակվել․ իրավապաշտպան
    «Գերիների գործով» մեր երկրորդ վստահորդը՝ Սերժիկ Ամիրխանյանը, այսօր վերադարձավ ազատության: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: «Նա 84 օր կալանված էր. նախ՝ ադրբեջանական, ապա՝ հայկական բանտում։ Հիմա գեհեններով անցած մեր զինվորականը կվերադառնա իր երկու անչափահաս զավակների մոտ։ Տարոսը՝ մյուս տղաներին։ Կրկնեմ, թշնամական գերության մեջ նրանց անցած տառապանքը պետք է ինքնին բացառեր կալանքը Հայաստանում»,- գրել է նա։
    21:31
    06.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայլուր-կիրակի. Արևմուտքն՝ ընդդեմ Արևելքի. «զինված դիվանագիտություն» Մոսկվայից՝ Վաշինգտոն
    -Էրդողանը համաձայն է, որ Ուկրաինան «բայրաքթարներ» արտադրի: Էրդողանը համաձայն չէ, որ «թյուրքական քարտեզում» կարմիրով ներկված Ղրիմը Ռուսաստան է: Պենտագոնը 3000 զինվոր է ուղարկում արևելյան Եվրոպա, Ռուսաստանն աջակցություն է ստանում Չինաստանում և վարժեցնում է զորքը՝ Բելառուսում: Կիևում ավելացող ռմբապաստարանները գուժում են ահեղ պատերազմը: Աշխարհի Արևելքի ու Արևմուտքի դելիմիտացիա՝ Ուկրաինայում: -Թուրքիայում հայերը տուն առնելու իրավունք չունեն, իսկ Հայաստանում թուրքերն արդեն տներ ունեն, եթե Քերոբյանը նորից կատակ չի անում: Բողոքի ավտոշարասյուն՝ Հայաստանում և քաղցր ընդունելություն Ստամբուլի օդանավակայանում: Սովորական հայկական սկանդալներ Երևանից՝ Ստամբուլ: -«3 երեխա թողեց ու կորավ»: Լիանան Նախիջևանի հետ սահմանին ծառայող ամուսնու հետ վերջին անգամ խոսել է անցյալ տարվա նոյեմբերի 12-ին: Չի հավատում, որ փախել է, քանի որ «միշտ առաջինն էր բարձրանում դիրքեր տանող մեքենան»: Բաքուն պնդում է՝ իրենք Վահե Մանուկյան անունով գերի չունեն, Նորիկ Մկրտչյան անունով էլ չունեն: Գեղարքունիքի Կութ գյուղի դիրքերից անհետացած 18-ամյա զինծառայողի մայրն 9 ամիս է՝ որդուց լուր չունի և պետությանն ասում է. «Եթե փախել է, գտեք-դատեք, բայց գտեք»: Պետությունը մեկ բառով է պատասխանում. «Սպասեք»: -«Ոտքերս ու ամբողջ մարմինս՝ սև մոխիրի մեջ»: Պատերազմի քիմիկական հետքերը մարմիններին կրող տղաները և իրական դժոխք՝ թշնամու կազմակերպած մահաբեր հրավառությունից հետո: Երևանը փորձում է բացահայտել Բաքվի արգելված զենքերը: Գանգատը մեկ տարի է ՄԻԵԴ-ում է: -«Անօդաչուները թռչում էին, ես էլ փակոց էի անում, լավ սեզոն էր»: Նաթելան Գետամեջի իր տան բանալիներն օսլայած սպիտակեղենի մեջ է պահում, Արցախ վերադառնալու հույսը՝ սրտում: Կարինեն էլ վերջին անգամ համբուրել է Շուշիի իր տան դուռը, նոր փակել: Հիմա Կոնդի փոքրիկ տնակներից մեկում հիշում է՝ մի պատուհանից երևում էր Ղազանչեցոցը, մյուսից՝ Կանաչ ժամը: Արցախից բռնի տեղահանվածները պահում են տուն վերադառնալ պարտադրող բանալիները:
    20:30
    06.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    31 տարեկան կինն ընկել է 8-րդ հարկից, ապա շտապօգնություն կանչել իր համար
    Սոցցանցի օգտատերերը տեղեկություն են տարածել այն մասին, որ Յակուտսկում կինն ընկել է 8-րդ հարկից, որից հետո նա ողջ է մնացել, տուն բարձրացել և շտապ օգնություն կանչել իր համար: Համացանցում հայտնվել է նաև նրա ընկնելու տեսանյութը։ «Դատավարական ստուգում է անցկացվում՝ 1991 թվականին ծնված կնոջ՝ Բեստուժև-Մարլինսկի փողոցում գտնվող բնակելի տան 8-րդ հարկի պատուհանից ընկնելու փաստի առթիվ»,- ասել է Դվորեցկայան։ Նա հավելել է, որ հիմա կինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը ծանր է։
    19:20
    06.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ովքեր են Հայաստանի ծանրամարտի առաջնության չեմպիոնները
    Հայաստանի ծանրամարտի առաջնությունը 4 օրյա պայքարից հետո ավարտվեց: Օլիմպիական հերթափոխի քոլեջի դահլիճում կայացած առաջնությունը եզրափակվեց գերծանր ծանրորդների պայքարով: 109 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնը Եվրոպայի առաջնության հաղթող Սամվել Գասպարյանն է (երկամարտ` 361 կգ), երկրորդը` Յաշա Մինասյանն է, իսկ եռյակը եզրափակեց Պողոս Խարբությանը: Գերծանր քաշային կարգում պայքարում էին Հայաստանի ամենատիտղոսակիր մարզիկները` Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը և երիտասարդ Վարազդատ Լալայանը: Այս քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ Վարազդատ Լալայանը (երկամարտ`442 կգ), արծաթը նվաճեց Գոռ Մինասյանը (երկամարտ` 435 կգ) և բրոնզին արժանացավ Սիմոն Մարտիրոսյանը (430 կգ): Ավելի վաղ հայտնի էին դարձել մյուս քաշային կարգերում Հայաստանի չեմպիոնները`55 կգ Մացիկ Հակոբյան, 61 կգ Անդրանիկ Պապեյան, 67 կգ Գոռ Սահակյան, 73 կգ Արմեն Գրիգորյան, 81 կգ Ռաֆիկ Հարությունյան, 89 կգ Հակոբ Մկրտչյան, 92 կգ Դավիթ Հովհաննիսյան, 102 կգ Արսեն Մարտիրոսյան:
    19:15
    06.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ժողովրդավարության «բաստիոնի» այցեքարտը․ Էլինար Վարդանյան
    Տպավորություն է, որ Նարեկ Մանթաշյանի հետ վարվում են այնպես, ինչպես կվարվեին տեռորիզմի համար քրեական հետապնդման տակ գնտվող իրավախախտի հետ։ Երեկ Մանթաշյանի փաստաբանները տեղեկություն տարածեցին, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նրա շաքարային դիաբետը հասել է 27 նիշի, գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։ «ԱԱԾ-ն արգելել է Ն. Մանթաշյանին հեռախոսազրույցներ ունենալ և փաստացի այդ արգելքը տարածել է նաև պաշտպանների հետ կապի վրա։ Խայտառակ ապօրինության հետևանքով վերջինս զրկվել է հնարավորությունից իր առողջական վիճակի մասին տեղյակ պահել փաստաբաններին։ Պաշտպանները միայն ՔԿՀ այցելելու արդյունքում են տեղեկացրել, որ Մանթաշյանը հոսպիտալացվել է: Տարբեր ԲԿ-ներում Նարեկ Մանթաշյանին փնտրելուց հետո, պաշտպանները նրան կարողացել են գտնել միայն վերջինիս կրկին ՔԿՀ տեղափոխելուց հետո: Մանթաշյանի ինքնազգացողությունը շարունակում է մնալ ծանր: Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է, որ մենք վերածվել ենք մի երկրի, որտեղ կալանքը կիրառվում է որպես պատիժ, ցուցադրաբար, որպեսզի մյուսների համար լինի ազդակ։ Որպեսզի ցանկացած անձ հասկանա, որ դժգոհությունը իշխանությունից կարող է դիտարկվել որպես իրավախախտում, իսկ դրա համար իշխանություններին ծառայող իրավապահները «հիմքեր» կգտնեն, և որ ամենակարևորն է, դրանից հետո նրան կարող են վերաբերել որպես վտանգավոր ահաբեկչի։ Իշխանություններն, ըստ էության, հաշվեհարդար են տեսնում Նարեկ Մանթաշյանի հետ, վերջինիս պատժում են կալանքով։ Այլ հետևությունների տեղիք չի մնում։ Հայաստանում իրավունքի, օրենքի խորը ճգնաժամ է։ Կալանքը, որպես քաղաքական հաշվեհարդարի միակ ձև, այս իշխանության այցեքարտն է: Մարդու իրավունքների և ազատությունների սահմանադրական և իրավական սկզբունքները ոտնահարելը այլևս օրինաչափություն է: Եթե մենք այսօր համարժեք չարձագանքենք տեղի ունեցող անօրինականություններին, վաղը այս ռեպրեսիվ մեթոդները սպառնալու են հանրային բոլոր դեմքերին, ովքեր կունենան սեփական կարծիք։ Այսպիսին է այսօր «ժողովորդավարության բաստիոն» Հայաստանը»։
    19:09
    06.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այսօր կապիտուլյանտ ռեժիմը թուրքերին «էստի համեցեք» է ասում․ Շարմազանով
    Թուրքիայից «դրական ազդակներ» արձանագրող ռեժիմի ջատագովներին հիշեցնեմ դեռեւս 1993-ի ամռանը հնչեցված թուրքերի նախկին վարչապետ Էջեւիթի խոսքերը, գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Թուրքիան ի վիճակի է Նախիջեւանի ու Ադրբեջանը միացնող միջանցք բացել` օդային գործողությունների միջոցով։ Միայն այս ձևով կարելի է հավասարակշռել կորուստները ԼՂ-ում։ Միայն այս ճանապարհով կարելի է համոզել Հայաստանին արդարացի համաձայնության գալ Ադրբեջանի հետ»։ Հիմա անատոլիական ու կովկասյան թուրքերը «ճանապարհների ապաշրջափակման» անվան տակ պատրաստ են գործարկել «պանթուրքիզմի» ճանապարհը, իսկ կապիտուլյանտ ռեժիմը դա ներկայացնում է «խաղաղասիրություն»։ Հ.Գ. Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությունը» Թուրքիային դուրս էր թողնում Արցախյան կարգավորման գործընթացից, իսկ այսօր կապիտուլյանտ ռեժիմը թուրքերին «էստի համեցեք» է ասում, այն էլ՝ Շուշիի հակահայկական ու պանթուրքիստական հռչակագրի վավերացումից հետո»։
    19:05
    06.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ղազանչեցոցի պատերից մաքրում են հայկականության հետքերը. Նաիրա Զոհրաբյան
    Ղազանչեցոցի պատերից մաքրում են հայկականության հետքերը։ Մինչ հայ քաղաքական կուտոկը զբաղված է Երեւան-Ստամբուլ չվերթի էմոցիոնալ շոկաթերապիայով, Ադրբեջանում արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է, ինչպես հայտարարել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը՝ «հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրա գրված հորինված հետքերը վերացնելու գործով», գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է ջնջել հայկական գրառումները կրոնական վայրերի այն տարածքում, որոնք օկուպացվել են 2020թ Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ։ Ըստ Անար Քարիմովի՝ «Այդ եկեղեցիներն ի սկզբանե եղել են Կովկասյան Ալբանիայի ժառանգություն»։ Եւ ինչպես ինձ փոխանցեցին Ֆրանսիայի խորհրդարանի իմ գործընկերները՝ ադրբեջանական վանդալները արդեն իսկ բազմաթիվ գրառումներ մաքրել են Ադրբեջանի օկուպացիայի տակ անցած հայկական եկեղեցիների եւ սրբավայրերի վրայից։ Հենց այս պահին հետեւողական «քիմմաքրման» է ենթարկվում նաեւ Ղազանչեցոցը։ Եւ քանի որ հայաստանյան քաղաքական ուժերը, բոլորը միասին, գտնվում են «աուտիկ ստուպորի» մեջ, Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման դեմ աղմուկ է բարձրացրել Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն, ով կոչ է արել ՅՈւՆԵՍԿՕ-ին եւ համաշխարհային մշակութային ժառանգությամբ զբաղվով մյուս կառույցներին՝ անհապաղ այցելել Արցախի օկուպացված տարածքներ եւ կանխել մշակութային այս անդառնալի վանդալիզմը։ Մի րոպե անգամ չկասկածեք, որ ընդամենը մի քանի ամիս անց հայկականության ոչ մի հետք այլեւս չի լինելու թուրքի կողմից օկուպացված մեր տարածքներում։ Ու ինչպես հիմա ենք մենք հին ալբոմների մեջ փնտրում Ջուղայի խաչքարերի նկարները, որոնք որպես «военный полигон»-ի թիրախներ ոչնչացվեցին, մի քանի ամիս անց ականատեսների հուշերում է միայն մնալու Արցախի եկեղեցիների հայկականությունը։ Ու քանի դեռ ինչ-որ բան հնարավոր է փրկել՝ անհապաղ պիտի արձագանքի Կաթողիկոսն ու միջազգային բոլոր հաթակների թիվ 1 օրակարգը պիտի դարձնենք 21-րդ դարի այս վանդալիզմը»։
    18:48
    06.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Երևանում 31-ամյա մոտոցիկլավարը վրաերթի է ենթարկել հետիոտնին
    Այսօր՝ փետրվարի 6-ին, մոտոցիկլավարի մասնակցությամբ վրաերթ է տեղի ունեցել Երևանում, հայտնում է «SHAMSHYAN.com»-ը։ Ժամը 15:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 31-ամյա Մկրտիչ Ղազարյանը՝ իր վարած Kawasaki մակնիշի մոտոցիկլետով, Բաշինջաղյան-Մարգարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին և կողաշրջվել։ Վրաերթի ենթարկվածը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
    18:43
    06.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ղափանլու բնակավայրի ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել, հրադադարը խախտել է ադրբեջանական կողմը․ Արցախի ՊՆ
    Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն, ՊԲ-ի ստորաբաժանումները իբր կրակ են բացել ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ, կեղծ են և ոչ մի առնչություն չունեն իրականության հետ: Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, իրականում, նշված հատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից: Արցախի պաշտպանական գերատեսչությունը ևս մեկ անգամ փաստում է իր հավատարմությունը հրադադարի պահպանման շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին և կոչ անում Ադրբեջանին ձեռնպահ մնալ նման տեղեկատվական խարդավանքներից:
    16:17
    06.02.22
    Ավելին