Լրահոս
2022-02-25
-
Հասարակական«Գործից հանեցին, կայֆերը սկսեց»․ վարչապետի նախկին օգնականի հանգիստը՝ Դուբայումվարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, որն ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր է, «Շիշ բռնող» մականունով հայտնի Հայկ Սարգսյանի եղբայրն է, գրանցվել է Tik-Tok-ում և դարձել «տիկտոկեր»Ավելին15:1525.02.22 -
ՄիջազգայինՈրտե՞ղ է Զելենսկին․ ահազանգում է Իտալիայի վարչապետըԻտալիայի վարչապետը Մարիո Դրագին հայտնել է, որ իննք ու Զելենսկին պայմանավորվել էին հեռախոսով խոսել, սակայն հիմա չի կարողանում կապ հաստատել ուկրաինացի գործընկերոջ հետ: Ըստ Դրագիի՝ վերջին հեռախոսազրույցի ժամանակ Զելենսկին ասել է, թե Ուկրաինան այլևս ժամանակ չունի, և որ ինքն ու իր ընտանիքը ռուսական ուժերի թիրախում են: «Ռիա նովոստիի» թղթակիցը հայտնել է, որ Կիևի օդակայանից քիչ առաջ մի օդանավ է թռել, թեև Ուկրաինայի օդային տարածքը փակ է: Իսկ «CNN»-ի տեղեկություններով՝ Զելենսկին պատսպարվել է բունկերում, քանի որ ռուսական զորքը մոտենում է Կիևին:Ավելին15:0825.02.22 -
ՄիջազգայինՌուսաստանը չի պատրաստվում օկուպացնել Ուկրաինան. ԼավրովՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում օկուպացնել Ուկրաինան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հավելելով, որ Լավրովն այդ մասին հայտարարել է Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ։ «Որևէ մեկը չի պատրաստվում օկուպացնել Ուկրաինան։ Ծրագրի նպատակը բաց կերպով ասվել է` դելիմիտացիան և դենացիֆիկացիան է»,–ասել է Լավրովը։Ավելին15:0525.02.22 -
ՄիջազգայինՌուսական տանկերը հարձակում են սկսել Մարիուպոլի վրաՌուսական տանկերը շարժվում են դեպի Մարիուպոլ, քաղաքից 15 կմ հեռավորության վրա մարտ է ընթանում։ Այս մասին արտակարգ ճեպազրույցում հայտարարել է քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն, փոխանցում է «Ուկրաինա24»-ը։ Բոյչենկոյի խոսքով՝ ուկրաինացի զինվորականների և օկուպանտների միջև մարտը տեղի է ունենում քաղաքից 15 կիլոմետր հեռավորության վրա։ «Ռուսական տանկերը շարժվում են դեպի Մարիուպոլ։ Եթե զինվորականները վտանգի նշան տան, քաղաքում ազդանշաններ կհնչեն, ինչը կնշանակի ապաստարաններ գնալու անհրաժեշտությունը», – ասել է քաղաքապետը։Ավելին14:5525.02.22 -
ՀասարակականՈւկրաինայում ՀՀ քաղաքացիների շրջանում զոհվածներ չկան. ԱԳՆՈւկրաինայում ՀՀ դեսպանության այս պահի դրությամբ ունեցած տվյալներով՝ ՀՀ քաղաքացիների շրջանում զոհվածներ չկան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ «Ճշգրտված տեղեկություններ չկան նաև ազգությամբ հայերի զոհվելու մասին»,–ասացին ԱԳՆ–ից։Ավելին14:5225.02.22 -
ՄիջազգայինՍև ծովում ռումբ է ընկել թուրքական նավի վրաՌուսական ԶՈւ կողմից արձակված ռումբն ընկել է Օդեսայից Ռումինիա ուղևորվող թուրքական նավի վրա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է lenta.ru-ն: Հարվածը նավին եղել է Օդեսայից 50 մղոն դեպի հարավ։ Նավում եղել է ութ թուրք, 11 ֆիլիպինցի և 11 ուկրաինացի զինծառայող։ Նշվում է, որ հարվածի արդյունքում տուժածներ չկան:Ավելին14:4225.02.22 -
ՄիջազգայինՈւկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ․ Կրեմլից արդեն արձագանքել ենՈւկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ․ Կրեմլից արդեն արձագանքել ենԱվելին14:4025.02.22 -
ՄիջազգայինԶելենսկին անհասանելի է. Իտալիայի վարչապետը չի կարողացել խոսել նրա հետԻտալիայի վարչապետ Մարիո Դրագին ասել է, որ Վլադիմիր Զելենսկին պետք է իր հետ կապ հաստատեր մեկուկես ժամ առաջ, սակայն հնարավոր չէ զանգահարել։ «Նա ապաստան է գտել Կիևի ինչ-որ մի հատվածում։ Նա ասաց, որ Ուկրաինան այլևս ժամանակ չունի, որ ինքն ու իր ընտանիքը ռուսական ներխուժման ուժերի թիրախն են»,- ասել է Դրագին։ «Նա ինձ գտավ այսօր առավոտյան, և մենք պայմանավորվեցինք հեռախոսազրույց ունենալ 9.30-ին, սակայն խոսակցությունն անհնարին դարձավ, Զելենսկին այլևս հասանելի չէր»,- հավելել է վարչապետը։Ավելին14:3625.02.22 -
ՄիջազգայինՈւկրաինացի դիվանագետը մանրամասներ է հայտնել «Հայլուրին»-ինՈւկրաինացի դիվանագետ Ալեքսանդր Բոժկոն «Հայլուրին» հայտնել է, որ այսօր երեք անգամ ռուսական զորքը թիրախավորել է Կիևի բնակելի շենքերը: Նրա տեղեկություններով՝ Կիևում հիմա ռուսական տանկեր չկան: Չնայած՝ բարդ չէ Ռուսաստանի համար Բելառուսից Ուկրաինա տանկեր ուղարկելը:Ավելին14:3125.02.22 -
ՏնտեսականԵթե ճանապարհները փակվեն. ՌԴ-ից, Ուկրաինայից և Բելառուսից կարևոր ապրանքներն են ներկրվում ՀՀՈւկրաինայում հակամարտության ձգձգման դեպքում դեպի Հայաստան ճանապարհները երկար ժամանակով կփակվեն, կարող են դադարեցվել մատակարարումները Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից (ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային ճանապարհով)։ Ապրանքների մեծ մասը Ռուսաստանից և Բելառուսից Հայաստան մատակարարվում եմ М-4 (Դոն) մայրուղով, որն անցնում է Վորոնեժով և Ռոստովով՝ Ուկրաինայի սահմանի մոտ։ Վատթարագույն սցենարի դեպքում (եթե այդ ճանապարհով տեղաշարժը սահմանափակվի), ապրանքները կարող են ուղարկվել P-22 (Կասպիական) մայրուղով՝ Վոլգոգրադով։ Հեռավորությունն այստեղ մոտավորապես նույնն է, ինչ «Դոնի» դեպքում (մոտ 2 280 կմ), միայն ճանապարհին տրամադրվող ժամանակն է աննշան ավելի։ Վատագույն սցենարի դեպքում, եթե արտակարգ դրության պատճառով ժամանակավորապես փակվեն ճանապարհներն ու նավահանգիստները, կամ բեռնատարների ժամանակավոր պակասություն առաջանա (առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման համար), կամ եթե տրանսպորտային ընկերությունները, լարված իրավիճակից օգտվելով, պարզապես բարձրացնեն գները, ապա ապրանքների մատակարարումները Հայաստան կարող են դժվարանալ (չհաշված ալմաստները, որոնք օդային ճանապարհով են մատակարարվում)։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, այստեղից ապրանքները գալիս են հիմնականում ծովով՝ Օդեսայի մերձակայքում գտնվող Չերնոմորսկ (նախկին Իլյիչևսկ) նավահանգստով։ Վատթարագույն սցենարի դեպքում (եթե Ուկրաինայի նավահանգիստները ժամանակավորապես փակվեն), ապրանքների մատակարարումները կարող են դադարեցվել։ Այնուամենայնիվ, հայ ներկրողները կարևորագույն պարենամթերքը որոշակի պաշարով են ներկրում, ուստի հանրապետությունում, որպես կանոն, ցորենի, արևածաղկի ձեթի, կաթի փոշու, շաքարի և այլ կարևորագույն ապրանքների մոտ մեկի ամսվա պաշար կա։Sputnik Արմենիայի հարցին պատասխանելով, այսպիսի գնահատական է հնչեցրել պարենային անվտանգության փորձագետ, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Ավետիսյանը։ Կարևոր ապրանքներից, որոնք ներկրում է Հայաստանը, Ռուսաստանին բաժին է ընկնում ցորենի 99%-ը, եգիպտացորենի 80%-ը, արևածաղկի յուղի 97%-ը, մարգարինի ավելի քան 70%-ը, շաքարավազի մոտ 40%-ը (դրա ներկրումը վերջին տարիներին աճում է), կաթի փոշու մոտ 15%-ը, հավի մսի մոտ 13%-ը, առաջին անհրաժեշտության ապրանքներից՝ շոկոլադի մոտ 70%-ը։ Ոչ պարենային ապրանքներից Ռուսաստանին բաժին է ընկնում նավթամթերքի մոտ 70 տոկոսը, անվադողերի մոտ մեկ երրորդը, ավտոպահեստամասերի կեսից փոքր-ինչ ավելին: Բացի այդ, Ռուսաստանից ալյումին է ներկրվում «Ռուսալ-Արմենալ» ալյումինի գործարանում մշակման համար, ինչպես նաև ներկրվում է ալմաստների մի մասը, որոնց հղկմամբ զբաղվում են տեղական ձեռնարկությունները: Կիևը խնդրել է փակել նեղուցները ՌԴ նավերի համար, բայց Անկարան հիշեցրել է Մոնտրեի կոնվենցիան Ուկրաինայից Հայաստան ներմուծման մի մասը անցել է Ռուսաստանին (մասնավորապես՝ հացահատիկները և արևածաղկի յուղը) ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո։ Այնուամենայնիվ, Հայաստանն Ուկրաինայից ներկրում է հավի մսի մոտ մեկ երրորդը, կաթի փոշու մոտ մեկ քառորդը, կարագի մոտ 15 տոկոսը, ինչպես նաև սոյայի շրոտի (անասնապահության համար կարևոր կերային հավելում) մոտ 60 տոկոսը: Առաջին անհրաժեշտության ապրանքներից ներկրվում է քաղցրավենիքի մոտ 20%-ը։ Բելառուսից Հայաստան ներկրվում է կաթի փոշու կեսից ավելին և կարագի մի փոքր տոկոսը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «Մոդուս Գրանում» ընկերության (Հայաստանում մեծությամբ երկրորդ հացահատիկ ներմուծողն է) ղեկավար Գուրգեն Նիկողոսյանը նշեց, որ վերջին տարիներին Ռուսաստանից հացահատիկի ներկրման մի մասը դոլարից անցել է ռուբլու (այդ թվում այն պատճառով, որ այն մասամբ անցել է բեռնատարներով ցամաքային փոխադրումների, մինչդեռ նախկինում ծովով ու երկաթուղով էր գալիս)։ Ռուբլով գնելու դեպքում հացահատիկը կարող է էժանանալ, եթե չթանկանա այլ պատճառներով։ Մյուս կողմից էլ ներկրողները մտահոգ են, որ Ռուսաստանում ցորեն վաճառողները կարող են բարձրացնել գինը նույն չափով, որ չափով ընկել է ռուբլու արժեքը։Ավելին14:1925.02.22 -
ՄիջազգայինԶելենսկիի խնդրանքով Մակրոնը զանգել է Պուտինին. «Ուկրաինան ուզում է դադարեցնել պատերազմը»Ուկրաինայի նախագահի խնդրանքով Մակրոնը զանգահարել է Կրեմլի ղեկավարին ու Զելենսկիի անունից ասել, որ Ուկրաինան ցանկանում է դադարեցնել ռազմական գործողությունները:Ավելին14:1425.02.22 -
ՄիջազգայինԿասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը Տավուշի մարզումՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները, վերահսկողական միջոցառումների արդյունքում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերել անհատ ձեռնարկատեր Մարիետա Ամիրաղյանին պատկանող հացի արտադրամասում (քաղաք Նոյեմբերյան): Մասնավորապես՝ արտադրամասը գործունեություն է իրականացրել մեկ ընդհանուր մակերեսի վրա, որտեղ վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ բաժիններն առանձնացված չեն եղել սննդամթերքի պահպանման հատվածից, բոլոր սենքերը տեղակայված են նույն վայրում, հաշվի չի առնվել հոսքայնությունը՝ հումքի, պատրաստի սննդամթերքի, անձնակազմի և հաճախորդների հանդիպակաց ուղիների և խաչվելու հնարավորությունը, ուստի և՝ խաչաձև աղտոտումից պաշտպանումը, սննդի կառույցն ապահովված չի եղել տաք և սառը ջրով լվացարաններով, անձնակազմը չի ունեցել հանդերձարան: Կազմակերպության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումներն ու թերացումները վերացնելու համար:Ավելին14:1225.02.22 -
ՀասարակականԿիևում ապրող հայերին տարհանելու ծրագիր Երևանը դեռ չունիԿիևում ապրող հայերին տարհանելու ծրագիր դեռ չունի պաշտոնական Երևանը: Այդ մասին Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչն է ասել մեր հայրենակիցներին: Նախկին լրագրող Էդգար Բաղդասարյանն է այդ մասին պատմել ֆեյսբուքյան լայվով:Ավելին14:0925.02.22 -
ՄիջազգայինՌուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխվեց Ֆրանսիա2022 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որը պետք է կայանար Սանկտ Պետերբուրգում, տեղափոխվել է Ֆրանսիա և կանցկացվի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում, հայտնում է New York Times-ը։ ՈւԵՖԱ-ն այս որոշմանը կողմ է քվեարկել ուրբաթ օրը։ Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն հայտարարել էր, որ կհամագործակցի Եվրամիության հետ և հավատարիմ կմնա Ռուսաստանի դեմ ցանկացած պատժամիջոցներին:Ավելին14:0725.02.22 -
ՄիջազգայինՏեղի ունեցածից հետո այլ Եվրոպա է լինելու․ Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի օգագաթնաժողով է հրավիրելՏեղի ունեցածից հետո այլ Եվրոպա է լինելու․ Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի օգագաթնաժողով է հրավիրելԱվելին14:0025.02.22 -
ՄիջազգայինԶմեինի կղզին հանձնվել է. ՌԴ ՊՆ-ն հայտնում է՝ ուկրաինացի 82 զինծառայող վայր է դրել զենքըՀակառակ ուկրաինական կողմի պնդումներին, թե Զմեինի կղզին ռուս զինծառայողները գրավել են, իսկ զինծառայողները՝ զոհվել, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ կղզին հանձնվել է, 82 զինծառայող վայր է դրել զենքը: Իսկ Չեռնոբիլի ատոմակայանի հետ կապված՝ ըստ ռուսական կողմի՝ ռուս և ուկրաինացի զինծառայողները համաձայնության են եկել համատեղ պահպանել անվտանգությունը: Ըստ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության՝ ուկրաինական զինուժի 36-րդ բրիգադի ծովային հետևակի զինծառայողները Դոնեցկի ժողովրդական հանարապետությունից միջանցք են խնդրել՝ դուրս գալու համար: Միևնույն ժամանակ, Դոնեցկի ազգային միլիցիան հայտնել է, որ ժողովրդական հանրապետության ստորաբաժանումները վերահսկողություն են սահմանել Մարիուպոլի ուղղությամբ երեք բնակավայրի նկատմամբ:Ավելին13:5925.02.22 -
ՄիջազգայինԿիևի կառավարական թաղամասի մոտ հրաձգություն է տեղի ունեցելԿիևի կառավարական թաղամասի մոտ հրաձգություն է տեղի ունեցելԱվելին13:5125.02.22 -
ՀայաստանԲժշկական համալսարանում այսօր շչակ է գործարկվելուՓետրվարի 25-ին՝ ժամը 16:00-ին, Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանքի փորձ, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։Ավելին13:4925.02.22 -
ՄիջազգայինՌուսաստանը փակում է երկինքը Մեծ Բրիտանիայի համարՌուսաստանի Դաշնությունն արգելում է Միացյալ Թագավորության հետ կապված կամ այնտեղ գրանցված ինքնաթիռների ժամանումն ու տարանցումը։ Հայտարարել է ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը: «2022 թվականի փետրվարի 25-ին Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ից Ռուսաստանի Դաշնության օդային տարածքի օգտագործման սահմանափակում է մտցվել Միացյալ Թագավորության հետ կապված կամ Մեծ Բրիտանիայում գրանցված անձին պատկանող, վարձակալված կամ շահագործվող ինքնաթիռների համար»,– ասված է հայտարարության մեջ։ Մոսկվան այսպիսով դիմել է փոխադարձ սահմանափակման, քանի որ փետրվարի 24-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ Լոնդոնը դադարեցնում է «Աերոֆլոտի» գործունեությունը Մեծ Բրիտանիայում։ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը նաև հայտնել է, որ Ռուսաստանն առաջարկել է խորհրդակցություններ անցկացնել երկրների միջև թռիչքների վերաբերյալ, բայց բացասական պատասխան է ստացել։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ արգելքը չի վերաբերվում տվյալ պահին ՌԴ օդային տարածքում գտնվող բրիտանական ինքնաթիռներին։ Դրանք կկարողանան անարգել հասնել իրենց նպատակակետը։ Սահմանափակումները կտարածվեն միայն հետագա թռիչքների վրա։ Ի դեպ, բրիտանական ավիաընկերությունները փետրվարի 25-ին 70 տարանցիկ և 2` Լոնդոն-Մոսկվա չվերթ էին ծրագրել Ռուսաստանի Դաշնության օդային տարածքով։Ավելին13:4725.02.22 -
Միջազգային«Ուկրաինան մենակ է մնացել». Զելենսկին հայտնում է մեկ օրում 137 զոհի մասինԿիևում այսօր առավոտյան էլ է օդային տագնապի ազդանշան միացվել: Մարդկանց հորդորել են ապաստարաններ գնալ: Գիշերը Ուկրաինայում ռուսական ուժերը շարունակել են հատուկ գործողությունը: Տելեգրամ ալիքներում պայթյունների կադրեր են հրապարակվել՝ մեկնաբանությամբ, որ դրանք Կիևի մոտակայքում են: Զելենսկու տեղեկացմամբ՝ մեկ օրում ուկրաինացի 137 զինծառայող է զոհվել, 316-ը՝ վիրավորվել: Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Կիև են հասել ռուս դեսանտայիններ:Ավելին13:4425.02.22