Լրահոս

2022-02-25
  • Img default alt hy
    Միջազգային
    118 ռազմական օբյեկտ, Չեռնոբիլի ԱԷԿ-ը. ՌԴ ՊՆ-ն ամփոփել է ռազմական գործողության արդյունքները
    ՌԴ ԶՈւ-ն հատուկ գործողության ընթացքում շարքից հանել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 118 օբյեկտ։ Այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ 118 օբյեկտներից 11–ը, նրա խոսքով, ռազմական օդանավակայաններ են, 13–ը` Ուկրաինայի ԶՈւ հրամանատարական կետեր և կապի կենտրոններ, 14–ը` С-300 և Օսա զենիթահրթիռային համակարգեր, 36–ը` ռադիոլոկացիոն կայաններ։ Մահաբեր «Բայրաքթարներ» արտադրողն աջակցել է Ուկրաինային և խոսել պատերազմի սարսափների մասին Կոնաշենկովի նաև ասել է, որ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի զորքերը ՌԴ ԶՈւ կրակային աջակցությամբ շարունակում են հակահարձակողական գործողությունները Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների դեմ: Նրա խոսքով` ԴԺՀ-ի զորքերը, հաղթահարելով հակառակորդի համառ դիմադրությունը, Վոլնախսկի ուղղությամբ առաջացել են ևս 1 կիլոմետրով, իսկ ԼԺՀ-ի զորքերը` Ստեպովոյե շրջանում խորացել են մինչև 9 կիլոմետր։ ՊՆ ներկայացուցիչը հաստատել է, որ Ռուսաստանի օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները փետրվարի 24-ին ամբողջությամբ վերահսկողություն են հաստատել Չեռնոբիլի ատոմակայանի տարածքի նկատմամբ։ «Ուկրաինայի ատոմակայանի պաշտպանության առանձին գումարտակի զինծառայողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Չեռնոբիլի ատոմակայանի էներգաբլոկների և սարկոֆագի անվտանգությունը համատեղ ապահովելու շուրջ»,- ասել է Կոնաշենկովը։ Նա նաև հայտնել է, որ Ուկրաինայի տարբեր ուժային կառույցների ավելի քան 150 զինվորականներ վայր են դրել զենքերը` Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և Դոնբասի հանրապետությունների ռազմական հատուկ գործողության արդյունքում։ «Զմեյնի կղզու տարածքում 82 ուկրաինացի զինծառայողներ վայր են դրել զենքերը և կամովին հանձնվել ՌԴ ԶՈւ ստորաբաժանմանը: Այժմ նրանցից ստորագրություն է վերցվում ռազմական գործողություններին մասնակցելուց հրաժարվելու մասին: Նրանք առաջիկայում կվերադառնան իրենց ընտանիքներ»,- ասել է ՌԴ պաշտոնյան։ Զելենսկին ռազմական օգնության համար կրկին դիմել է Արևմուտքին ՊՆ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի ևս 11 զինծառայողներ հանձնվել են Նիկոլաևսկի տարածքում, ծովային հետևակի ստորաբաժանումներից մեկը կապ է հաստատել ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի հետ ու միջանցք խնդրել հանրապետության տարածք մուտք գործելու համար։ Ըստ Կոնաշենկովի` զենքերը հանձնելուց հետո նրանք նույնպես կկարողանան վերադառնալ իրենց ընտանիքներ։ ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ մարտական գոտում իրավիճակի կայունացումից հետո բոլոր հանձնված ուկրաինացի զինծառայողները տուն կվերդառնան։
    13:37
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ
    Փետրվարի 25-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իմանբաև Բոլատ Բարիևիչի հետ: Հանդիպման սկզբում դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի և Ղազախստանի միջև ինչպես առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկան, այնպես էլ մշակութային ու քաղաքական երկկողմ համագործակցությունը: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը շեշտել է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության օրակարգի անխափան իրականացումը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ տնտեսական ու քաղաքական հարցերի և վերահաստատել երկկողմ պատրաստակամությունը հարաբերությունների հետագա փոխշահավետ զարգացման համար:
    13:35
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուս-ուկրաինական պատերազմ. օր երկրորդ․ լուսանկարներ
    Ռուս-ուկրաինական պատերազմ. օր երկրորդ
    13:27
    25.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Կիևում ապրող հայերին տարհանելու ծրագիր Երևանը դեռ չունի
    Կիևում ապրող հայերին տարհանելու ծրագիր դեռ չունի պաշտոնական Երևանը: Այդ մասին Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչն է ասել մեր հայրենակիցներին:
    13:13
    25.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Ռուս-ուկրաինական պատերազմ. 2-րդ օր
    Հակառակ ուկրաինական կողմի պնդումներին, թե Զմեինի կղզին ռուս զինծառայողները գրավել են, իսկ զինծառայողները՝ զոհվել, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ կղզին հանձնվել է, 82 զինծառայողները վայր են դրել զենքը:
    12:58
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ կիրառվող սահմանափակումներին
    Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ կիրառվող սահմանափակումներին։ Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին, հայտնում է Sputnik Վրաստանը։ Ուկրաինայում իրադրության սրման պատճառով երեկ ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովում որոշում էր ընդունվել Ռուսաստանի դեմ սահմանափակումների նոր փաթեթ ընդունելու մասին։ Ղարիբաշվիլին ընդգծել է, որ պատժամիջոցները չեն համընկնում Վրաստանի ազգային շահերի հետ։ «Ցանկանում եմ հստակ և միանշանակ հայտարարել, որ հաշվի առնելով ազգային շահն ու ժողովրդի շահերը` Վրաստանը չի պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցներին։ Քանի որ, կրկնում եմ, դա միայն ավելի կվնասի մեր երկրին ու մեր բնակչությանը»,–հայտարարել է Ղարիբաշվիլին։
    12:37
    25.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսաստանն Ուկրանիայում 118 ռազմական օբյեկտ է շարքից հանել․ թարմ տվյալներ
    Ռուսաստանն Ուկրանիայում 118 ռազմական օբյեկտ է շարքից հանել․ թարմ տվյալներ
    12:37
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Արևմտյան գործընկերներից նեղացած Զելենսկին կրկին դիմել է Պուտինին
    Արևմտյան գործընկերներից նեղացած Զելենսկին կրկին դիմել է Պուտինին
    12:31
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստանում ռուսական ավիաբազայի կործանիչների անձնակազմերը վարժանքներ են կատարել
    Հայաստանում տեղակայված ՌԴ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ավիաբազայի օդաչուներն ուսումնավարժական թռիչքներ են կատարել МиГ-29 ու Су-30СМ կործանիչներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ լրատվական ծառայությունը։ Անձնակազմերը ուսումնամարտական խնդիրներ են մշակել զույգերի և բարդ օդաչուական տարրերով օղակների կազմում: Զինծառայողները վարժանքներ են կատարել ինքնաթիռի վթարային վայրէջքի շարժիչներից մեկի «հրաժարվելու» պայմաններում, երբ տեսանելիությունը սահմանափակ է։ Բացի այդ, վարժանքներ են կատարվել սահմանափակ թռիչքուղում վայրէջք կատարելու պայմաններում՝ պայմանական հակառակորդի օդային հարվածներից հետո թռիչքուղու մասնակի փլուզման դեպքերի համար։ Օդաչուները խնդիրներն իրականացրել են ցերեկային ու գիշերային ժամերին եղանակային բարդ պայմաններում` հորդառատ տեղումներ, քամի...
    12:26
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Երկու ուսուցիչ է զոհվել ԴԺՀ-ում դպրոցի ռմբակոծության ժամանակ
    Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գորլովկա քաղաքում դպրոցի շենքի գնդակոծության հետևանքով երկու ուսուցիչ են զոհվել։ Տեղեկությունը հայտնել է քաղաքի վարչակազմի ղեկավար Իվան Պրիխոդկոն: «Թիվ 50 դպրոցի ռմբակոծության արդյունքում երկու ուսուցիչ է զոհվել»,-գրել է Պրիխոդկոն իր Telegram ալիքում։ Ավելի վաղ Պրիխոդկոն հայտնել էր, որ դպրոցը արկի ուղիղ հարված է ստացել։
    12:17
    25.02.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 25.02.2022
    12:13
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պատմական խելագարության ճամփաբաժանն ու հնարավոր ելքերը. Վահե Հովհաննիսյան
    «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է. «Նկարի մի կեսը Երևանից է, մյուսը՝ Կիևից։ Իսկ ամբողջության մեջ նկարն այն մասին է, թե ինչ է լինում պետությունների հետ, երբ փողոցից իշխանության են գալիս պատահական մարդիկ։ Այս նկարը ժողովուրդների և պետությունների ողբերգության մասին է։ Մեկը՝ փոքր, կիսաշրջափակված Հայաստանի, որն անհավատալի ջանքերով կարողացավ պետականություն վերականգնել ու երկրորդ հայկական պետություն՝ Արցախ կայացնել, մյուսը՝ Եվրոպայի մեջտեղում, բարեկամ պետություններով շրջապատված՝ 40 մլն բնակչությամբ Ուկրաինան։ Երկուսի ողբերգության հիմքում իրականում անձերը չեն։ Սխալ է ասել, որ միայն Նիկոլը կամ Զելենսկին կործանեցին պետությունները։ Նրանք իշխանության են եկել խոշոր ընտրազանգվածների աջակցությամբ, բայց դա´ էլ ամենակարևորը չէ։ Նրանք կարողացել են պետությունները տանել խոշոր վթարների, որովհետև այդ ժողովուրդները չեն ունեցել լուրջ պետական մտածողությամբ վերնախավեր։ Չի եղել ոչ մի մեխանիզմ, որը դեպի աղետ ճանապարհի որևէ հատվածում կկա նգնեցներ նրանց։ Երբ Նիկոլը գոռում էր «Արցախը Հայաստանն է և վերջ», երբ հայտարարում էր, որ «բանակցում է իր նոր կետից», մի 20 հոգի հազիվ Հայաստանում հասկացան ու ահազանգեցին, որ այդ ճանապարհը տանում է պատերազմի։ Կամայական թիվ չեմ ասում, հարկ եղած դեպքում անվանապես կնշեմ. հաստատ ավելին չէին։ Երբ Զելենսկին Բայդենների, ամերիկյան և եվրոպական չինովնիկների դատարկ խոստումների տակ դեպի երազանքների ՆԱՏՕ և հակառուսականության քաղաքականություն էր տանում, ուկրաինական վերնախավը մերի պես ամուլ և դատարկ էր։ Ագրեսիվ անմիտները եղանակ էին ստեղծում, իսկ գրագետ կոնֆորմիստները լռում էին։ Կարծում եմ՝ ծանոթ պատկեր է։ Ուկրաինական պատերազմը ինչ-որ պահի կանգնելու է։ Խնդիրը մնալու է նույնը՝ ձևավորել սոլիդ վերնախավեր, որոնք թույլ չեն տա նոր աղետներ։ Ուկրաինան ուներ հնարավորություններ՝ խուսափելու աղետից, բայց չկարողացավ, Ուկրաինան ունի հնարավորություններ՝ աղետից հետո վերականգնվելու, եթե անի հետևություններ։ Հայաստանը կկարողանա՞ վերականգնվել. շատ դժվար է լինելու։ Բայց առաջին քայլը հետևություններ անելն է, հետո՝ այդ հետևությունների հիման վրա նոր լուրջ քաղաքական հասարակական համակարգեր ստեղծելը։ Հետո արժանապատության և պրագմատիզմի հենքի վրա վերականգնումն է։ Ու մեկ էլ տեսար՝ պատմական խելագարության հերթը հասնի Ադրբեջանին»։
    12:10
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ամերիկամետ հայ քաղաքական գործիչներին․ Լևոն Ջավախյան
    Ամերիկան դեմոկրատիա, ազատություն հորջորջումներով և ռուսոֆոբիայի մոլուցքով կուտ տվեց Ուկրաինային՝ գցելով կործանման թակարդը, գրում է արձակագիր Լևոն Ջավախյանը։ «Դուք ասում եք, ռուսը մեզ ի՞նչ կանի... Ես էլ ասում եմ՝ մեզ կուտի։ Սև, սպիտակ, մոխրագույն՝ դե շուտ վազեք դեպի տուն։ Ուկրաինայում արյունահեղություն է, իսկ ու՞ր է Ամերիկան։ Կարծում եք՝ նրան հուզու՞մ է ուկրաինական դժբախտությունը։ Նրան միայն մի բան է հետաքրքրում՝ իր շահը։ Հիշու՞մ եք, քառասունչորսօրյա պատերազմում կոտորվում էր մի ողջ ժողովուրդ, իսկ Տրամպը մեզ դուխ էր տալիս՝ սիրուն դրոշ ունեք։ Մենք մենակ էինք, այժմ էլ մենակ ենք՝ արհավիրքին դեմ հանդիման։ Հիմա էլ արևմուտքը «առաջադեմ մարդկությանը» քաջալերում է սանկցիաներով։ Այդ դասը Ռուսաստանն արդեն անցել է քաղաքացիական պատերազմի տարիներին։ Ի՞նչ եղավ՝ ուրիշին եղավ։ Վրաստանը ևս անցավ այս փորձությունով, որից դուրս պրծավ անդամահատված։ Հայաստանը ևս իր բաժին տույժը ստացավ։ Արդեն իսկ Արցախը կորցնելու եզրին ենք, անմիջական սպառնալիք կա բուն երկրի կորստյան առումով։ Եվ այս ամենը արևմտյան հովերով տարված սահակաշվիլինների, փաշինյանականների, զելինսկիների ազգակործան քաղաքականության հետևանքով։ Մարդուն առաջնորդում են ոչ թե օտարածին բնազդները, այլ առողջ բանականությունը, տարրական խելքը, որի բացակայության պատճառով կորստյան է մատնվում սրբության սրբոցը՝ հայրենիքը։ Խելոք ազգերը դաս են քաղում ուրիշի դժբախտությունից»։
    12:01
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիան չի փակի Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները ռուսական ռազմանավերի համար
    Թուրքիան մերժել է Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներով ռուսական ռազմական նավերի նեղաշարժը սահմանափակելու Ուկրաինայի խնդրանքը: Ըստ այդ երկրի արտգործնախարարության՝ Թուրքիան կարող է սահմանափակել ռուսական ռազմանավերի տեղաշարժը, բայց անգամ այդ դեպքում Ռուսաստանը իրավունք է ունենալու իր նավատորմը վերադարձնել բազա: Ուկրաինան երեկ էր խնդրել Թուրքիային փակել Բոսֆորի ու Դարդանելի նեղուցը ռուսական ռազմանավերի համար, որպեսզի դրանք Ուկրաինային չմոտենան:
    11:55
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուս զինծառայողները հագել են ուկրաինացի զինծառայողների համազգեստներն ու շարժվում են Կիև
    Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը կադրեր է հրապարակել ու հայտնել, որ երևացող երկու մեքենաները ռուս զինվորականները առևանգել են ուկրաինական բանակից: Մեքենայի ներսում ռուս զինծառայողներ են, որ հագել են ուկրաինացի զինծառայողների համազգեստները և մեծ արագությամբ շարժվում են դեպքի մայրաքաղաք Կիև: Նրանց հետևից գալիս է ռուսական ռազմական բեռնատարների շարասյունը: Ըստ ուկրաինական կողմի՝ ռուս զինվորականները նաև գրավել են Չեռնոբիլի ատոմակայանը: Անձնակազմը պատանդ է պահվում: Չեռնոբիլի ատոմակայանը գտնվում է Ուկրաինայի հյուսիսային շրջանում՝ Բելառուսի սահմանից ընդամենը 16 կիլոմետր հեռավորության վրա: Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից 24 ժամ անց Ուկրաինայի նախագահը հայտնել է 137 զոհի, 316 վիրավորի մասին: Զոհերից տասը սպա է:
    11:42
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գտնվում ենք զգայուն ժամանակահատվածում. Նիկոլ Փաշինյան
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Ղազախստանի նախագահը ողջունել է ԵԱՏՄ երկրների պատվիրակությունների ղեկավարներին և հույս հայտնել, որ Նուր-Սուլթանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կանցնի արդյունավետ: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ Ղազախստանի նախագահը ճիշտ է նկատել` այսօրվա նիստը, հանդիպումը համընկնում է աշխարհաքաղաքական իրավիճակի կտրուկ սրման հետ: «Ակնհայտ է, որ մենք գտնվում ենք զգայուն ժամանակահատվածում, աշխարհաքաղաքական զգայուն տեկտոնական գործընթացներում, և այս համատեքստում, իհարկե, Եվրասիական տնտեսական միությունը կարևոր ֆորմատ է, որպեսզի զարգացնենք մեր երկրների տնտեսությունները: Իհարկե, ակնհայտ է, որ պատժամիջոցների գործողություններն ակնհայտ ազդեցություն կունենան եվրասիական տարածաշրջանում տնտեսական մթնոլորտի վրա, և այս առումով, մենք պետք է քննարկենք, թե ինչպիսի օպերատիվ որոշումներ պետք է ընդունել, որպեսզի այդ բացասական ազդեցությունները լինեն նվազագույն և եթե հնարավոր է, շրջանցել դրանք, իրականացնելով համապատասխան քայլեր: Դուք ճիշտ ասացիք` 2021 թվականի արդյունքները Եվրասիական տնտեսական միության համար բավականին դրական են, որովհետև սկզբունքորեն նախորդ տարին արդեն ճգնաժամային էր, բայց առևտրատնտեսական կապերի ընդհանուր ծավալը ԵԱՏՄ-ի ներսում, առևտրաշրջանառությունն աճել է, ինչը բավականին դրական ազդակ է բոլորիս համար»,- ասել է ՀՀ վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ առկա է Եվրասիական տնտեսական տարածաշրջանի ընդլայնման ներուժ: «Կան դիտորդ պետություններ, որոնց հետ բավականին արդյունավետ համագործակցում ենք: Առկա է նաև որոշակի հետաքրքրություն այլ երկրների կողմից` սերտացնելու կապերը Եվրասիական տնտեսական միության հետ: Կարծում եմ` սա ընդհանուր առմամբ դրական գործընթաց է և հույս ունեմ, որ Եվրասիական տնտեսական միությանը, մեզ բոլորիս կհաջողվի իրականացնել այնպիսի քաղաքականություն, որպեսզի ընթացիկ իրավիճակներում ԵԱՏՄ-ն որպես տնտեսական հարթակ ամրապնդվի և շարունակի ազդակ հաղորդել մեր երկրների տնտեսությունների զարգացմանը», - ասել է վարչապետ Փաշինյանը:
    11:34
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Եվրոպայում և ԱՄՆ-ում ոչ ոք չի ցանկանում պատերազմել Ռուսաստանի հետ. Ֆրանսիայի պաշտպանության նախարար
    Եվրոպայում և ԱՄՆ-ում ոչ ոք Ռուսաստանի հետ պատերազմ սկսելու ցանկություն չունի, հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին։ «Ոչ մի եվրոպական երկրում և ԱՄՆ-ում ցանկություն չկա պատերազմել Ռուսաստանի հետ։ Այն, ինչ մենք ցանկանում ենք, այս սարսափելի ներխուժմանը որքան հնարավոր է շուտ վերջ տալն է», - ասել է Փարլին RTL ռադիոկայանի եթերում: Նրա խոսքով՝ այժմ գլխավոր նպատակը Ուկրաինայի արևելքում շուտափույթ հրադադարի հասնելն է։
    11:26
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայի անտառներում չեչենական հատուկ նշանակության ջոկատն է․ լուսանկար
    «Republica»-ն հրապարակել է լուսանկար՝ կից գրելով․ «Սա չեչենական հատուկ նշանակության ջոկատն է` Ուկրաինայի անտառներում։ Նրանց առջև ի թիվս այլ հանձնարարականների` դրված է նաև Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաներին պատժելու խնդիրը»։
    11:20
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նախկին ռազմագերին կմնա ազատության մեջ. դատախազության բողոքը մերժվել է
    Նախկին ռազմագերի Ռոբերտ Նալբանդյանը կմնա ազատության դեմ` վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դատախազության բողոքը։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Ռոբերտ Նալբանդյանը 2021-ի նոյեմբերի 16-ի դեպքերի ժամանակ էր գերեվարվել, իսկ դեկտեմբերի 4-ին ռուսական կողմի միջնորդությամբ վերադարձել էր Հայաստան։ Դրանից հետո շուրջ 2 ամիս նա կալանքի տակ էր և այս տարվա հունվարի 7-ին հայտնի դարձավ, որ ազատ է արձակվել։ «Այս գլոբալ թոհուբոհի մեջ փոքր լավ լուրով եմ ուզում կիսվել (ինձ համար՝ մեծ). այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց դատախազության բողոքը նախկին ռազմագերի Ռոբերտ Նալբանդյանին ազատ արձակելու որոշման դեմ։ Ռոբերտը կմնա ազատության մեջ։ Այդ կարևոր որոշումը կայացրեց դատավոր Կարեն Բիշարյանը»,–գրել է Մելիքյանը։
    11:18
    25.02.22
    Ավելին