Լրահոս

2022-02-25
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին ռազմական օգնության համար կրկին դիմել է Արևմուտքին
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ դիմել է «Բուխարեստի իննյակին» և ռազմական օգնություն խնդրել, նաև կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Այսօր առավոտյան ուկրաինացիներին ուղղված իր տեսաուղերձում Զելենսկին նշել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է հակապատերազմական կոալիցիա ստեղծել։ «Բուխարեստի իննյակը» Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 9 երկրների ասոցիացիա է, որը ստեղծվել է ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրների միջև ռազմական համագործակցությունը խորացնելու համար: Ասոցիացիայի կազմում ընդգրկված են Բուլղարիան, Հունգարիան, Էստոնիան, Լիտվան, Լատվիան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան և Չեխիան: ՄիաժամանակԶելենսկին կարծում է, որ միայն ուկրաինացիների վճռականությունն է ի վիճակի «պահպանել Ուկրաինայի ազատությունը և պաշտպանել պետությունը»։ Ուկրաինայի ղեկավարը քաղաքացիներին հորդորել է ցուցաբերել առավելագույն զսպվածություն և փոխադարձ աջակցություն։
    11:08
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մենք միայնակ ենք մնացել, ոչ ոք չի ցանկանում կռվել մեզ հետ. Զելենսկի
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չնայած Արևմուտքի խոստումներին, երկիրը միայնակ է մնացել իր պետության պաշտպանության հարցում։ Նրա խոսքով՝ Արևմուտքը միայն խոսում է Ուկրաինային աջակցելու մասին։ Զելենսկին նաև պարզաբանել է, որ համաշխարհային առաջնորդներից ոչ մեկը պատրաստ չէ երաշխավորել իր երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և զինվորականներ ուղարկել Ուկրաինա։ «Մենք մնում ենք միայնակ մեր պետության պաշտպանության գործում. Ո՞վ է պատրաստ մեզ հետ կռվել։ Անկեղծ ասած՝ ես նման մարդկանց չեմ տեսնում… Բոլորը վախենում են», - ասել է նա։
    10:32
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել բելառուսական 24 կազմակերպությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ
    ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել բելառուսական 24 կազմակերպությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։ «Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակը պատժամիջոցներ է սահմանում Բելառուսի 24 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ՝ Ռուսաստանի ներխուժմանը Բելառուսի աջակցության համար»,- ասվում է փաստաթղթում։ Նշվում է, որ պատժամիջոցների տակ են հայտնվել պաշտպանական արդյունաբերության մի շարք ձեռնարկություններ՝ երկրի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը և Անվտանգության խորհրդի քարտուղար, գլխավոր շտաբի նախկին պետ Ալեքսանդր Վոլֆովիչը։ ԱՄՆ գանձապետարանը ցանկում ներառել է Dabrabyt Bank-ը, Belinvestbank-ը և նրա երկու դուստր ձեռնարկությունները՝ Belinvest-engineering-ը և Belbusinessleasing-ը: «Մինսկի տրակտորների գործարանը» (MZKT), ձեռնարկության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Ռիմաշևսկին և նրա տեղակալ Ալեքսանդր Վետենևիչը, ինչպես նաև Բելառուսի պետական ​​ռազմաարդյունաբերական կոմիտեն, նրա նախագահ Դմիտրի Պանտուսը և վարչության պետի տեղակալ Վյաչեսլավ Ռոսսոլայը ևս ցուցակում են: ԱՄՆ պատժամիջոցների ենթարկված ձեռնարկությունների ցանկում են նաև Belspetsvneshtechnika, KB Radar, 558 Aircraft Repair Plant, Integral, Minotor-Service, Defense Initiatives և OKB TSP-ն: ԱՄՆ կառավարությունը նաև սահմանափակումներ է մտցրել ծրագրային ապահովման 24×7 Panoptes և Synesis ընկերությունների, ինչպես նաև դրա գործադիր տնօրեն Ալեքսանդր Շատրովի նկատմամբ։ Ցուցակում ընդգրկվել են նաև բելառուս գործարար Ալեքսանդր Զայցևը, ինչպես նաև նրա հետ կապված երկու ընկերություններ՝ Sohra Group-ը և Bremino Group-ը։ ԱՄՆ-ում նրանց ակտիվները կսառեցվեն, իսկ ԱՄՆ քաղաքացիներին և իրավաբանական անձանց կարգելվի նրանց հետ գործարքներ կնքել։
    10:27
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    28-ամյա տղան տրակտորով հայտնվել է ջրանցքում
    Արարատի մարզում, փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 19:50-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայութան 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում անցնող Կախանովի ջրանցքում «Բելառուս» մակնիշի տրակտոր է ընկել: Օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Քաղաքացիները իրենց ուժերով, վերամբարձ կռունկի միջոցով դուրս են բերել ջրանցքից տրակտորը, ապա փրկարարները այնտեղից դուրս են բերել երիտասարդ տղայի դին: Մահացածը Սուրենավան գյուղի բնակիչ, 28-ամյա Գագիկ Անդրեասյանն էր:
    10:22
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    44-օրյա պատերազմի ժամանակ նույն միջազգային հանրությունը չէր շտապում ագրեսոր համարել Ադրբեջանին․ «Հրապարակ»
    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 21-ից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Լուգանսկի ու Դոնեցկի անկախությունը ճանաչելու մասին, եվրոպական երկրներն իրար հետևից հայտարարություններ են անում ու հայտնում Ռուսաստանի Դաշնության հանդեպ սանկցիաների մասին: Իրավիճակը հատկապես սրվեց փետրվարի 24-ի առավոտյան, երբ Վլադիմիր Պուտինն արդեն բացահայտ հայտարարեց հատուկ ռազմական գործողություններ սկսելու մասին: Այսինքն՝ միջազգային հանրությունը ՌԴ-ին ճանաչեց ագրեսոր և հայտարարում է կապերը խզելու մասին, այնինչ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը նման աջակցություն չստացավ, և Ադրբեջանի հանդեպ նման լուրջ սանկցիաներ այդպես էլ չկիրառվեցին: Այսպիսով, ի՞նչ իրավիճակ ունենք: Միացյալ նահանգները, Մեծ Բրիտանիան և Եվրամիության երկրները հայտարարել են, որ պատժամիջոցները առնչվում են ռուսաստանյան ընկերություններին, ֆինանսական կազմակերպություններին ու ֆիզիկական անձանց: Երեկ ևս ՌԴ հանդեպ պատժամիջոցների մասին նոր հայտարարություն եղավ: Ըստ այդմ, Եվրամիությունը պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանել, սակայն 44-օրյա պատերազմի ժամանակ նույն միջազգային հանրությունը չէր շտապում այդպես արագ պատժամիջոցներ կիրառել կամ ագրեսոր համարել Ադրբեջանին: Այդ շրջանում միջազգային հանրության կողմից ավելի շատ երկու կողմերին զսպող հայտարարություններ էին արվում, Ադրբեջանի կամ Թուրքիայի հանդեպ շատ քիչ կառույցներ կամ երկրներ պատժամիջոցներ կիրառեցին: Օրինակ՝ Նիդեռլանդների խորհրդարանը 2020 թվականի նոյեմբերին հայտարարեց, թե մի շարք առաջարկություններ է ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի առաջին փոխնախագահի՝ Մեհրիբան Ալիևայի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ, ինչպես նաև հայտարարել է Թուրքիային զենք վաճառելու մորատորիումի մասին: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 50 անդամներ պահանջում են Գլոբալ Մագնիտսկու պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ»։
    10:20
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայի Ազգային բանկն արգելել է բանկերին ռուբլով գործարքներ իրականացնել
    Ուկրաինայի Ազգային բանկը Ռուսաստանի ռազմական օպերացիայի մեկնարկի հետ կապված երկրի վարկային կազմակերպություններին արգելել է արտարժութային ցանկացած գործարք կատարել ռուսական եւ բելառուսական ռուբլով։ Այս մասին ասվում է Ուկրաինայի ազգային բանկի կայքում։ Ուկրաինական բանկերը նաեւ չեն կարողանա արտարժույթով գործարքներ կատարել, որոնց մասնակիցը գտնվում է Ռուսաստանում եւ Բելառուսում գտնվող ֆիզիկական կամ իրավաբանական անձ է:
    10:17
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Փլուզվել է ուկրաինական մեծ կամուրջը․ լուսանկարներ
    Փլուզվել է Տետերիվի կամուրջը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը։
    10:09
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մելիքսեթ Պողոսյանին փոխանցել են, որ պետք է հեռանա, սակայն նա որոշել է մինչև վերջին շունչը պայքարել․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած որոշում է կայացվել, որ Սյունիքի մարզպետն ու տեղակալները պետք է հեռանան, անցած շաբաթ էլ մարզի ՔՊ-ի միջոցով մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին փոխանցել են, որ պետք է հեռանա, սակայն նա որոշել է մինչև վերջին շունչը պայքարել և դիմում գրելու փոխարեն իրեն գցել է գյուղեգյուղ։ Փոխմարզպետ Կարո Ավանեսյանի հետ այցելում է սահմանային համայնքներ, մարզպետարանը հաղորդագրություններ է տարածում, թե մարզում յուրաքանչյուր խնդիր՝ Մեղրիից մինչև Գորայք, մարզպետի ուշադրության կենտրոնում է, տեսանյութեր են հրապարակում, թե ինչպես են բնակիչները շփվում նրա հետ։ Մարզպետն ուզում է իշխանություններին ստիպել, որ հրաժարվեն իրեն ազատելու մտքից, քանզի մարզում ինքն ընդունելի պաշտոնյա է։ ՔՊ-ում ասում են՝ զուր ջանքեր են»։
    10:01
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն
    «Հրապարակ» Արցախում ուրախ են իրադարձությունների նման ընթացքից` նրանք իրենց գոյատեւման հույսերը կապում են ուժեղ Ռուսաստանի հետ։ «Ժողովուրդ» Միջազգային հանրությունը ՌԴ-ին ճանաչեց ագրեսոր, այնինչ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի հանդեպ սանկցիաներ այդպես էլ չկիրառվեցին: «Հրապարակ» Մարտի կեսին Ավինյանը կնշանակվի եւ փաստացի կստանձնի Երեւանի կառավարումը: «168 Ժամ» Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը մինչև 2018 թ-ը կառուցող և 2018 թ-ի իշխանափոխությունից հետո հարուցված քրեական գործով այդ ճանապարհի աշխատանքները կիսատ թողած իսպանական «Կորսան-Կորվիամ» ընկերության դեմ ՀՀ շահերը պաշտպանելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1 միլիարդ 380 միլիոն դրամ, որով պայմանագիր է կնքվել անգլիական «Արկադիս Քոնսալթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ: «Հրապարակ» ԲԴԽ նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում կաշվից դուրս է գալիս, որպեսզի այսօր նշանակված դատավորների ընդհանուր արտահերթ ժողովը տապալվի: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ:
    09:57
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մեծ Բրիտանիան փակել է օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար և մտադիր է կործանել ՌԴ տնտեսությունը
    Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Էլիզաբեթ Թրասը հայտարարել է, որ Ռուսաստանը «վտարանդի է համաշխարհային արենայում»։ Այս մասին ասվում է բրիտանական կառավարության կայքում։ «Մենք չենք հանգստանա, քանի դեռ Ռուսաստանի տնտեսությունը չի կործանվի, իսկ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ վերականգնվի»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ Լոնդոնը կշարունակի Կիևին ցուցաբերել աջակցություն տնտեսական, քաղաքական և պաշտպանական պլանում։ Մեծ Բրիտանիան արդեն փակել է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար, հայտնում է CNN-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ին։ Ռուսական ինքնաթիռները չեն կարող թռիչքներ կատարել նաև բրիտանական տարածքային ջրերի վրայով։ Սահմանափակումները կգործեն մինչև մայիսի 23-ը։
    09:55
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Ռուբլու արժեզրկումը կազդի հայկական շուկայի վրա․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Ռուս-ուկրաինական պատերազմն անմիջապես՝ դեռ ժամեր անց, սկսեց իր բացասական հետևանքներն ունենալ տնտեսության վրա։ Երեկ լուրեր տարածվեցին, որ ռուսական ռուբլին կտրուկ արժեզրկվել է դոլարի և եվրոյի նկատմամբ։ Մասնավորապես, մոտ 10 ռուբլով ընկել է ռուսական փոխարժեքի գինը՝ հատելով 84 ռուբլու շեմը մեկ դոլարի դիմաց։ Եվրոյի դեպքում 96 ռուբլուց բարձր է կուրսը։ Այսպիսի տվյալներ մեկ էլ գրանցվել էին 2014 թվականին։ Մասնագետները կանխատեսում են ռուսական ռուբլու էլ ավելի արժեզրկում։ Այդ ամենն իր անդրադարձն է ունենում նաև հայկական շուկայի վրա։ Ռուբլին հայկական դրամի նկատմամբ ևս սկսել է արժեզրկվել։ Երեկ օրվա վերջին, ըստ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքի, 1 ռուբլին 5.6 դրամ էր, մինչդեռ նախորդ օրերին 6-ից բարձր էր»։
    09:51
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կիևն Անկարային խնդրել է փակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները ՌԴ-ի նավերի համար. ԱԳՆ
    իևն Անկարային պաշտոնապես խնդրել է սահմանափակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով ՌԴ ռազմանավերի անցումը։ Տեղեկությունը հաստատել են Թուրքիայի ԱԳՆ–ից: «Թուրքիան կարող է փակել նեղուցները ռազմանավերի անցնելու համար, բայց նույնիսկ նման իրավիճակում Ռուսաստանն իրավունք կունենա նավատորմը վերադարձնել ռազմակայան», - հայտնել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից:
    09:50
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջհանգիրյանն ամեն ինչ անում է՝ այսօրվա ժողովը տապալվի․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Դատական համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ԲԴԽ նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում կաշվից դուրս է գալիս, որպեսզի այսօր նշանակված դատավորների ընդհանուր արտահերթ ժողովը տապալվի: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող հետապնդումներից հետո դատավորները ստորագրահավաք արեցին՝ պահանջելով դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել։ Արտահերթ ժողով հրավիրելու պահանջի տակ ավելի քան 100 դատավոր է ստորագրել, փետրվարի 18-ին որոշվեց, որ այսօր՝ փետրվարի 25-ին, կգումարվի արտահերթ ժողով՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում։ Ջհանգիրյանը փորձում է սպառնալիքների միջոցով դատավորներին հետ պահել ժողովին մասնակցելուց՝ համոզված լինելով, որ միությունը կընդունի դատական իշխանության անկախության դեմ իշխանությունների ոտնձգությունները դատապարտող հայտարարություն։ Ջհանգիրյանը, որից Նիկոլ Փաշինյանն այնքան էլ գոհ չէ՝ համակարգը կառավարել չկարողանալու պատճառով, հերթական քննությունը պետք է հանձնի, որ շարունակի պաշտոնավարել»։
    09:49
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մակրոնը զանգել է Պուտինին՝ Զելենսկու խնդրանքով
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ զանգել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքով, հաղորդում է Reuters-ը։ «Նախագահ Զելենսկու խնդրանքով ես արագ, անմիջական, անկեղծ զրույց ունեցա նախագահ Պուտինի հետ»,- խոստովանել է Մակրոնը։ Մակրոնն իր զրույցի գլխավոր նպատակն անվանել է ռազմական գործողությունները շուտափույթ դադարեցնելու խնդրանքը։ Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահի հետ երկխոսության պահպանումը չափազանց կարեւոր է։
    09:44
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Վավերագրող է մեկնել Կիև
    Ամերիկացի դերասան եւ կինոռեժիսոր Շոն Պենը ժամանել է Կիեւ։ Ռեժիսորն այցելել է Կիեւ՝ որպես վավերագրող Ուկրաինայում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները ֆիքսելու եւ աշխարհին Ռուսաստանի ներխուժման մասին ճշմարտությունը փոխանցելու համար։ Այս մասին հայտնել է Զելենսկու մամուլի ծառայությունը։ «Շոն Պենն այսօր Ուկրաինային աջակցողներից մեկն է: Մեր երկիրը երախտապարտ է նրան նման խիզախության եւ ազնվության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ռեժիսորն այցելել է նախագահի աշխատակազմ եւ մասնակցել աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի եւ փոխվարչապետ, Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկի մամուլի ասուլիսին։ Վավերագրական ֆիլմի պատրաստման շրջանակում նա այցելել է Մերձազով եւ զրուցել ուկրաինացի զինվորականների հետ։ Նշենք նաեւ, որ Զելենսկին որոշում է կայացրել գերագույն գլխավոր հրամանատարի շտաբ ստեղծելու մասին, ինչպես նաեւ հայտարարել համընդհանուր մոբիլիզացիա։
    09:40
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թուրքիայի քաղաքացիները ՀՀ–ում առաջին անշարժ գույքը գնել են 2005-ին, Ադրբեջանինը` 2012-ին
    РУС ՀԱՅ Թուրքիայի քաղաքացիները ՀՀ–ում առաջին անշարժ գույքը գնել են 2005-ին, Ադրբեջանինը` 2012-ին 08:28 25.02.2022 0 Երևան - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2022 Երևան. Արխիվային լուսանկար © Sputnik / Andranik Ghazaryan ԲաժանորդագրվեքGoogle news Ընդհանուր առմամբ, Թուրքիայի քաղաքացիներն ՀՀ-ում իրենց ձեռք բերած գույքերից 6-ը հետագայում վաճառել են։ Իսկ Ադրբեջանի քաղաքացիները ՀՀ-ում իրենց ձեռք բերած գույքերից որևէ մեկը չեն վաճառել։ ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք առաջին անգամ Հայաստանում անշարժ գույք են գնել 2005 թվականին, իսկ Ադրբեջանի քաղաքացիություն ունեցողները` 2012-ին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ կադաստրի կոմիտեից։ Արդեն հայտնել էինք, որ 2010-2021թթ.-ին ՀՀ–ում Ադրբեջանի քաղաքացիների կողմից իրականացվել է անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման 6 գործարք, իսկ Թուրքիայի քաղաքացիները (ֆիզիկական անձինք) 71 անշարժ գույք են ձեռք բերել։ Եվս մեկ հարցմամբ դիմել էինք Կադաստրի կոմիտե` տեղեկանալու, թե ընդհանուր առմամբ ՀՀ–ում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներն անշարժ գույքի առուվաճառքի քանի պայմանագիր են կնքել և երբ են եղել առաջին գործարքները։ Ինչպիսի անշարժ գույքեր են ձեռք բերել Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանում Այսպես, ըստ Կադաստրի կոմիտեի տրամադրած կոմիտեի տվյալների` մինչև 2010 թվականը Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք ՀՀ–ում ձեռք են բերել 9 հողատարածք, 1 բնակարան և 1 հասարակական նշանակության գույք։ Իսկ Ադրբեջանի քաղաքացիների կողմից առուվաճառքի գործարք վերոհիշյալ ժամանակահատվածում չի իրականացվել։ Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում Թուրքիայի քաղաքացիների կողմից ձեռք է բերվել 83 անշարժ գույք, որից 6–ը հետագայում վաճառվել է։ Իսկ Ադրբեջանի քաղաքացիների կողմից ձեռք է բերվել 6 անշարժ գույք. վաճառք չի եղել։ Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք Հայաստանում մինչև 2022 թվականը գնել են 54 բնակարան, 2 բնակարան նվեր են ստացել, 1-ը փոխանակել են, 5 բնակելի տուն են գնել, 1` ավտոտնակ, 8` հասարակական նշանակության գույք և 12 հողակտոր։
    09:37
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հարվածներ են հասցվել Կիևին. Ուկրաինայի ՆԳՆ (Տեսանյութ)
    Այսօր առավոտյան սկսվել է ռուսական ուժերի կողմից Կիևի ռմբակոծությունը։ «Քիչ առաջ սկսել են հարվածել Կիևին», - հայտարարել է Ուկրաինայի ՆԳ նախարարի տեղակալ Անտոն Գերաշենկոն։ Նաև հայտարարվում է, որ Կիևի երկրնքում ինքնաթիռ է ոչնչացվել Քաղաքում 9-հարկանի շենք է այրվում։
    09:34
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մարտի կեսին Երևանը նոր քաղաքապետ կունենա. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթի տեղեկություններով` մարտի կեսին ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կստանձնի Երևանի կառավարումը: Թերթը գրում է նաև, որ դեռևս նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք իմքայլական ավագանին օրենքում փոփոխություն է արել և հավելյալ 2 փոխքաղաքապետի հաստիք բացել։ «Օրենքը մի հատ փոխել են պատերազմից հետո, երբ քաղաքապետի` քաղպաշտպանության գծով տեղակալ ավելացրին, մեկ էլ վերջերս, երբ հանվեց գլխավոր ճարտարապետի հաստիքը, և տեղը դրեցին փոխքաղաքապետի հաստիք։ Առաջ 3+1 էր, հիմա դարձավ 5+1»,- ասել է «Հրապարակի» աղբյուրը։ Ստացվում է` ցանկացած պահի ավագանին կարող է նոր տեղակալ նշանակել։
    09:32
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինան սգում է․ Զելինսկին հայտնել է մեկ օրում 137 զոհի և 316 վիրավորի մասին
    Ուկրաինան սգում է․ Զելինսկին հայտնել է մեկ օրում 137 զոհի և 316 վիրավորի մասին
    03:50
    25.02.22
    Ավելին
2022-02-24