Լրահոս
2022-02-25
-
Արտաքին քաղաքականություն«Շուստրիությունը չի անցնում». հայ-թուրքական շփումներ՝ Ռուսաստան-ՆԱՏՕ լարվածության ֆոնինՌուս-ուկրաինական պատերազմի թեժ օրերին Հայաստանը շարունակում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացը: Ռուբինյան-Քըլըչ՝ երկրորդ հանդիպումից հետո փորձագետները զգուշացնում են՝ Փաշինյանի թիմը պետք է ուշադիր լինի Անկարայի հետ շփումներից, հատկապես հիմա, երբ Թուրքիան չի թաքցնում իր բացահայտ աջակցությունը Կիևին:Ավելին20:0525.02.22 -
Միջազգային70 հազար չեչեն պատրաստ է կռվել Ռուսաստանի համարԳրոզնիում չեչեն զինվորականներ են հավաքվել: Տեղեկություններ կան, որ զորքը պատրաստվում են ուղարկել Ուկրաինա:Ավելին19:3225.02.22 -
ՄիջազգայինԳորլովկայի դպրոցը գնդակոծվել է. ՌԴ ՊՆ-ն հայտնում է Լուգանսկի առաջխաղացման մասինՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում գնդակոծությունների և օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 25 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 102 մարդ: Ուկրաինայի պաշտոնական աղբյուրները հայտնում են 57 խաղաղ բնակչի մահվան մասին: Նրանցից երկուսը երեխա է:Ավելին18:4025.02.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Կիևը շրջափակված է արևմուտքից. Մինսկում հնարավոր են Մոսկվա-Կիև բանակցություններԱվելին18:3025.02.22 -
ՄիջազգայինԱդրբեջանը տարհանում է իր քաղաքացիներին ՈւկրաինայիցԽարկովում Ադրբեջանի պատվավոր հյուպատոսությունը սկսել է երկրի քաղաքացիների տարհանումը, ովքեր ցանկանում են վերադառնալ հայրենիք, ուրբաթ հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Խարկովի, Չեռնիգովի, Սումիի, Պոլտավայի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի մարզերում բնակվող Ադրբեջանի քաղաքացիները, ովքեր ցանկանում են մեկնել Ադրբեջան, գրանցման համար կարող են դիմել Խարկովում Ադրբեջանի Հանրապետության պատվավոր հյուպատոսարան»,- ասվում է հաղորդագրության մեջ։Ավելին17:1325.02.22 -
ՄիջազգայինՊուտինը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ ուկրաինական կողմի հետ բանակցելուՊուտինը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ պաշտպանության նախարարության, արտգործնախարարության և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների մակարդակով՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այսօր Զելենսկին հայտարարեց Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին: Սկզբում նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ գործողության նպատակն է օգնել ԼԺՀ-ին և ԴԺՀ-ին, այդ թվում՝ Ուկրաինայի ապառազմականացման և ապանացիզացման միջոցով: Սա, ըստ էության, չեզոք կարգավիճակի անբաժանելի բաղադրիչն է, այս համատեքստում, ի պատասխան Զելենսկու առաջարկի, Պուտինը պատրաստ է բանակցությունների համար ռուսական պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ պաշտպանության նախարարության, արտաքին գործերի նախարարության և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների մակարդակով բանակցելու ուկրաինական պատվիրակության հետ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ Պեսկովի խոսքով` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահեցրել է Պուտինին, որ պատրաստ է ստեղծել բոլոր պայմանները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ վարելու և բանակցողների անվտանգության համար։Ավելին17:1125.02.22 -
ՀայաստանԳնել Սանոսյանին է ներկայացվել Դիլիջան համայնքի Մյասնիկյան փողոցի 2200 մետր ասֆալտապատման ծրագիրըԱշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադիրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Դիլիջանի և Իջևանի համայնքապետերի ուղեկցությամբ շրջայց է կատարել Դիլիջան համայնքում։ Նախարարը նախ ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով իրականացվող «Բազմաբնակարան շենքերի վերանորոգում և էներգաարդյունավետ արդիականացում» ծրագրի շրջանակներում շենքերի ջերմաարդիականացման գործընթացին, ապա նախարարին է ներկայացվել Դիլիջան համայնքի Մյասնիկյան փողոցի 2200 մետր ասֆալտապատման ծրագիրը։ Մարզպետն ու համայնքի ղեկավարը նախարարին են ներկայացրել նաև Դիլիջան համայնքի ճանապարհների հենապատերի խնդիրը, քննարկվել է դրանց ամրացման հնարավոր տարբերակները։ Նախարարը կանգառ է կատարել նաև Թեղուտ գյուղին հարակից վերանորոգման ենթակա կամրջի մոտ, ծանոթացել կամրջի վերանորոգման ծրագրին։Ավելին17:0525.02.22 -
ՄիջազգայինՈւկրաինայի դրոշով բողոքի ակցիաներ Բեռլինից՝ Սանկտ Պետերբուրգ. 600 մարդ բերման է ենթարկվել ՄոսկվայումԻ աջակցություն Ուկրաինայի՝ աշխարհի տարբեր կետերում ցույցեր են եղել: Գերմանիայում, ԱՄՆ-ում, Լիտվայում մարդիկ դուրս են եկել փողոց՝ պահանջել դադարեցնել իրենց խոսքով ռուսական ագրեսիան: Մոսկվայում բողոքի ցույցերը զսպվել են ձերբակալություններով՝ 600 մարդ բերման է ենթարկվել:Ավելին17:0025.02.22 -
ՄիջազգայինՀաջորդ անգամ կփորձեմ փոխել պատերազմի ժամանակացույցը․ Զելենսկին՝ Իտալիայի վարչապետինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացատրել է, թե ինչու ժամանակին չի խոսել Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ։ Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջին: «Այսօր ժամը 10:30-ին ծանր մարտեր են եղել Չեռնիգովի, Գոստոմելի եւ Մելիտոպոլի մատույցներում։ Մարդիկ էին զոհվում։ Հաջորդ անգամ կփորձեմ տեղափոխել պատերազմի ժամանակացույցը՝ Մարիո Դրագիի հետ կոնկրետ ժամին խոսելու համար: Իսկ Ուկրաինան այդ ընթացքում շարունակում է պայքարել իր մարդկանց համար»,- գրել է ուկրաինական պետության ղեկավարը։ Ավելի վաղ Իտալիայի վարչապետը հայտնել էր, որ ինքն ու Զելենսկին պայմանավորվել էին հերթական հեռախոսազրույցն ունենալ այսօր առավոտյան, սակայն Ուկրաինայի նախագահը կապի դուրս չէր եկել:Ավելին16:5725.02.22 -
ՄիջազգայինԿիևն արգելափակված է արևմուտքից. ՌԴ ՊՆՌուս զինվորականները հայտնել են, որ Կիևն արգելափակել են արևմտյան կողմից։ «Ներկայումս օդադեսանտային զորքերի հիմնական ուժերը միավորվել են ռուսական դեսանտային ստորաբաժանումների հետ Գոստոմելի օդանավակայանում՝ արգելափակելով Կիև քաղաքը արևմուտքից», - ասել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են առաջադրանքներ կատարել Կիևի և այլ քաղաքների տարածքում՝ ցուցաբերելով խիզախություն և հերոսություն։Ավելին16:5125.02.22 -
ՄիջազգայինՖրանսիան խոստացել Է օգնել Զելենսկուն նրա անվտանգության սպառնալիքի դեպքումՖրանսիան կկարողանա օգնություն ցուցաբերել Վլադիմիր Զելենսկուն նրա անվտանգության սպառնալիքի դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է երկրի ԱԳՆ-ի ղեկավար Ժան Իվ լե Դրիանը: «Զելենսկու անվտանգությունը… տեղի ունեցողի կենտրոնական Էլեմենտն Է, եւ մենք ի վիճակի ենք նրան օգնել անրաժեշտության դեպքում»,-ասել Է լե Դրիանը՝ հանդես գալով France Inter ռադիոկայանի եթերում: «Մենք կձեռնարկենք միջոցներ, որոնք հարկավոր կլինի ձեռնարկել»,-ասել Է նախարարը ի պատասխան այն հարցին, թե ենթադրում Է արդյոք այդ օգնությունը Զելենսկու դուրսբերումն Ուկրաինայից: Ինչպես արդեն հաղորդվել Է, փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ որոշում Է ընդունել Ուկրաինայի տարածքում երկրի ապառազմականացման նպատակով հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: Ռուսաստանցիներին հղած հեռուստաուղերձում նա հայտարարել Է, որ հանգամանքները «մեզանից պահանջում են վճռական եւ անհապաղ գործողություններ. Դոնբասի ժողովրդական հանրապետությունները Ռուսաստանին են դիմել օգնության խնդրանքով»: Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը դրվելու Է Ուկրաինայում կառավարող ռեժիմի խղճի վրա: Նա ուկրաինացի զինվորականներին կոչ Է արել՝ չկատարել Ուկրաինայի իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքը եւ տուն գնալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին16:4825.02.22 -
ՀասարակականՎՏԲ բանկի նկատմամբ կիրառված սահմանափակումները չեն ազդի ՀՀ–ի հաճախորդների վրաՎՏԲ-Հայաստան բանկը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ռուսաստանյան ՎՏԲ բանկի նկատմամբ կիրառված սահմանափակումները չեն ազդի Հայաստանի մասնաճյուղի հաճախորդների միջոցների անվտանգության և հասանելիության վրա։ «Բոլոր հաշիվներն ակտիվ են և հաճախորդների միջոցները հասանելի են ինչպես բանկի մասնաճյուղերում, այնպես էլ հեռահար սպասարկման տարբերակով: Դրանք կարելի է ամբողջությամբ օգտագործել Հայաստանի տարածքում ազգային արժույթով բոլոր գործարքներն իրականացնելու համար։ Բանկը կատարում է հաճախորդների նկատմամբ իր պարտավորությունները»,– ասված է հայտարարության մեջ: Նշվում է, որ բանկի հաճախորդները կարող են իրենց միջոցները կանխիկացնել Հայաստանի ամբողջ տարածքում տեղակայված ցանկացած բանկոմատներից` ինչպես ՎՏԲ–ի, այնպես էլ այլ գործընկեր-բանկերի: Իսկ արտերկրում գտնվող հաճախորդներին խորհուրդ է տրվում միջոցները կանխիկացնել կամ վճարումներ կատարել այլ բանկերի քարտերով:Ավելին16:4125.02.22 -
Միջազգային«Մոլոտովյան կոկտեյլներ պատրաստեք». Ուկրաինայի ՊՆ-ի կոչը՝ բնակիչներինՈւկրաինայի ՊՆ-ն կոչ է արել բնակիչներին Մոլոտովի կոկտեյլներ պատրաստել՝ ռուսական բանակին դիմադրելու համար։ Փորձագետները սա խայտառակություն են համարում: Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը «Օրագիր» հաղորդման ընթացքում անդրադարձել է այս թեմային և կարծիք հայտնել, որ Ուկրաինայի իշխանությունը պատասխանատվությունը դնում է ժողովրդի վրա, ինչպես արեց Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի ժամանակ:Ավելին16:3125.02.22 -
ՄիջազգայինՊուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ զրույցում հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարել: Մինչ այդ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է բանակցություններ սկսել ռազմական գործողությունների դադարեցման շուրջ:Ավելին16:2725.02.22 -
ՄիջազգայինԿիևում բնակելի շենք է այրվում. Ռուսաստանը հայտնում է, որ 150 ուկրաինացի զինծառայող վայր է դրել զենքըԶելենսկին Պուտինին րոպեներ առաջ առաջարկել է նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է հեռուստատեսային ուղերձի ընթացքում: Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Կիևի թաղամասերից մեկում ռուս զինծառայողներ կան: Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրը հերքում է Զելենսկիին ու պնդում, որ գիշերը հրթիռային հարվածներ չի հասցրել Կիևին:Ավելին16:2625.02.22 -
ՄիջազգայինԱդրբեջանը սկսել է տարհանել իր քաղաքացիներին ՈւկրաինայիցԽարկովում Ադրբեջանի պատվավոր հյուպատոսությունը սկսել է գրանցել այն ադրբեջանցիներին, որոնք ցանկանում են հայրենիք վերադառնալ: «Խարկովի, Չերնիգովի, Սումի, Պոլտավայի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի մարզերի տարածքում բնակվող Ադրբեջանի քաղաքացիները, որոնք ցանկանում են գնալ Ադրբեջան, կարող են դիմել Խարկով քաղաքում Ադրբեջանի պատվավոր հյուպատոսություն ՝ գրանցվելու համար»,–ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ։Ավելին16:2325.02.22 -
ՄիջազգայինԻնչպե՞ս եք ձեզ պաշտպանելու. Զելենսկին քննադատել է եվրոպացի գործընկերներինւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական տեսաուղերձում քննադատել է եվրոպացի գործընկերներին ոչ բավարար կերպով օպերատիվ օգնություն տրամադրելու հարցում։ «Մենք չենք տեսնում, թե ինչպես եք հետագայում ձեզ պաշտպանելու, եթե Ուկրաինային այսքան դանդաղ եք աջակցում»,–ասել է Զելենսկին։ Ուղերձը, հավանաբար, ձայնագրություն է, քանի որ սկզբում երևում են մոնտաժված հատվածներ։ Զելենսկին նշել է, որ չնայած Ռուսաստանի դեմ արդեն իսկ պատժամիջոցներ են սահմանվել, սակայն դրանք բավարար չեն։ Նա կոչ է արել ՌԴ-ին դուրս թողել SWIFT համակարգից, իսկ ՌԴ–ում գտնվող տարբեր երկրների հյուպատոսներին հետ կանչել։ Զելենսկին կոչ է արել նաև Եվրոպայի բնակիչներին փողոց դուրս գալ և պահանջել կանգնեցնել պատերազմը։Ավելին16:2125.02.22 -
ՏնտեսականՀայաստանյան բանկերում ռուբլու գինն ընկել է, դոլարի գինը՝ բարձրացելԸստ Rate.am կայքի տվյալների՝ հայաստանյան բանկերում դոլարի առքի նվազագույն գինը 478.50 դրամ է, վաճառքինը՝ 485։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 530 դրամով, վաճառվում՝ 542 դրամով։ Ռուբլու առքի նվազագույն գինը 5.21 դրամ է, վաճառքինը՝ 5.88։Ավելին16:1425.02.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Զելենսկին անհասանելի է. Ռուսաստանը հերքում է Կիևի հրթիռակոծության մասին լուրըԱվելին15:3025.02.22