Լրահոս
2022-02-26
-
ՀասարակականՉնայած մեծ շոկերին՝ պատերազմին և Covid 19-ին, ՀՀ-ի մակրոտնտեսական ցուցանիշները բավականին տպավորիչ ենՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին. հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Ողջունելով դեսպանին՝ էկոնոմիկայի նախարարը կարևորել է հայ-գերմանական տնտեսական համագործակցությունը և նշել, որ Հայաստանն այն ընդլայնելու լայն օրակարգ ունի։ Շեշտելով Գերմանիայի մեծ փորձը՝ Վահան Քերոբյանն առանձնացրել է մի շարք ոլորտներ, որտեղ Գերմանիան կարող է խորհրդատվական և փորձագիտական աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Դրանք են՝ փոքր և միջին ձեռնարկատիրության, նորարարությունների, զբոսաշրջության, արդյունաբերության ոլորտները, կրթություն-գիտություն-տնտեսություն կապի հաստատումը: Հանդիպման ընթացքում որպես հայ-գերմանական համագործակցությունն ընդլայնելու ներուժ ունեցող ոլորտներ՝ Վահան Քերոբյանը նշել է արդյունաբերությունը՝ շեշտադրելով քիմիական արդյունաբերությունը և տեղեկացրել, որ Հայաստանում կան նաև վերագործարկման կարիք ունեցող շատ գործարաններ։ Կարևորվել է նաև ֆինանսական շուկաների՝ հատկապես գերմանական և հայկական բանկերի միջև կապերի անհրաժեշտությունը։ Նախարարը նաև տեղեկացրել է, որ ներկայումս պետական ծրագրեր են իրականացվում Հայաստանի հին ավտոպարկը թարմացնելու ուղղությամբ և քննարկվում են Հայաստանում էլեկտրական մեքենաների արտադրության հնարավորությունները։Ավելին10:5026.02.22 -
ՄիջազգայինՌուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ-ի ՌԴ գործողություններն Ուկրաինայում դատապարտող բանաձևըՌուսաստանը գործադրել է իր վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և արգելափակել է մի խումբ արևմտյան երկրների կողմից ներկայացված բանաձևը, որը դատապարտում էր Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Բանաձեւի նախագծին կողմ էին քվեարկել մարմնի 11 անդամներ, Չինաստանը, Հնդկաստանը եւ ԱՄԷ-ն ձեռնպահ էին մնացել քվեարկությունից։ Ավելի քան 60 պետությունների կողմից համահեղինակված փաստաթուղթը դատապարտում էր Ռուսաստանի գործողությունները որպես ՄԱԿ-ի կանոնադրության խախտում, նախագծի հեղինակները պահանջում էին Ռուսաստանի Դաշնությունից անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը Ուկրաինայի դեմ և դուրս բերել իր բոլոր զորքերը երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններից։ Բացի այդ, հեղինակները դատապարտել են Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումը և պահանջել, որ նա հրաժարվի այս որոշումից։Ավելին10:4726.02.22 -
ԱրցախՁեր ուկրաինական հետաքրքրասիրությունը արցախյան մի թթու լուրով կտրեմ․ Ծովինար ԲարխուդարյանՁեր ուկրաինական հետաքրքրասիրությունը արցախյան մի թթու լուրով կտրեմ. Արդեն երկրորդ օրն է թշնամին, որ GPS֊ով Խրամորթի մատույցներում է հիմա, բարձրախոսներով, ի դեպ, գրական հայերենով, բնակիչներին սպառնում է, որ եթե խաղաղ ճանապարհով չթողնեն գյուղը, ստիպված կլինեն ուժ կիրառել, ֆեյսբուքի իր էջում գրել է արցախցի լրագրող Ծովինար Բարխուդարյանը։ «Սպառնալիքին հետևում է պնդումը, թե Խրամորթն Ադրբեջան է և, ընդհանրապես, Ղարաբաղն Ադրբեջան է։ Մենք զբաղեցրել ենք իրենց հողերը.... Դե, հիմա պատկերացրեք 87 խրամորթցի ու պատերազմից հետո այնտեղ ժամանակավոր ապաստանած 11 տարհանված ընտանիքների վիճակը... Պատկերացրի՞ք, թե ինչպես են կես ժամը մեկ այդ ձայնը լսում՝դպրոց գնալիս, այգում աշխատելիս, լվացքը փռելիս, մի կտոր հաց ուտելիս... Պատկերացրի՞ք... Դե, հիմա ասեք, տեսնեմ,որ ասում եք քիչ խոսեք, թողեք աշխատեն, զգայուն իրավիճակ է, դեռ չենք մեկնաբանում, միշտ ամեն ինչի մեջ վատն եք տեսնում.... Ո՞նց, ո՞նց էլի էս լուրի մեջ ես դրականը տեսնեմ։ Ուրախանամ, որ դեռ զգուշացնո՞ւմ են, միանգամից չեն մտնում, ջարդեր կազմակերպում... Կարո՞ղ եք ասել.... Եթե չգիտեք,ասեմ՝ Խրամորթը շրջկենտրոն Ասկերանից 6 կմ հեռավորության վրա է, Ստեփանակերտից՝ 21կմ։ էնքան հանգիստ նստելու եք՝ մի օր էլ ձեր բալկոններում եք թռուցիկներ գտնելու,եթե ոչ կրկին՝ռումբեր... Հ.Գ. Ի դեպ, շաբաթասկզբին մեր նկարահանող խումբը Խրամորթում էր, տարհանված ընտանիքներ էինք նկարում։ Ամբողջ օրը օդում դրոն էր պտտվում... Մենք ոչ մի կադր չենք հրապարակել դեռ։ Գիտեմ, հիմա էլ, ինչպես պատերազմի ժամանակ, կան խելապակասներ,որոնց կարծիքով թուրքերը թիրախավորում են հենց մեր ռեպորտաժների տեղանքը , հենց մեր հերոսներին....», - գրել է արցախցի լրագրողը։Ավելին10:4526.02.22 -
ՀայաստանՌուսական զինուժը շարքից հանել է Ուկրաինայի 821 ռազմական օբյեկտՈւկրաինայի ավելի քան 800 ռազմական օբյեկտ ոչնչացվել է ռուսական զինուժի գերճշգրիտ հարվածների հետևանքով: Այս մասին շաբաթ հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ի տվյալներին: «Ընդհանուր առմամբ, ռուսական բանակի հարվածների հետևանքով ոչնչացվել է Ուկրաինային պատկանող 821 ռազմական օբյեկտ, որոնց մեջ են 14 ռազմական օդանավակայան, կապի 19 միջոց, 24 C-300 ՀՕՊ կայաններ, 48 ռադիոլոկացիոն կայաններ», - ասված է հաղորդագրությունում: Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։ --0--ԿԿԱվելին10:3726.02.22 -
ՄիջազգայինԼինում են դեպքեր, երբ քաղաքացիները կառավարությունից լավն են․ Զելենսկին՝ Վրաստանի մասինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Վրաստանում անցկացված հանրահավաքը, որի մասնակիցները պահանջել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին Վրաստանի չմիանալու մասին հայտարարության պատճառով։ «Անհավանական է վրացի ժողովուրդը, որը հասկանում է, որ ընկերներին պետք է աջակցել։ Երախտապարտ եմ բոլորին Թբիլիսիում և երկրի այլ քաղաքներում, ովքեր հանդես են եկել հաջակցություն Ուկրաինայի և դեմ՝ պատերազմի։ Իսկապես, լինում են դեպքեր, երբ քաղաքացիները կառավարություն չեն, ավելի լավն են կառավարությունից»,-գրել է Զելենսկին իր թվիթերյան էջում։Ավելին10:3426.02.22 -
ՄիջազգայինՌուսաստանում մասնակի կսահմանափակվի «Ֆեյսբուք»-ի հասանելիությունըՌուսաստանում մասնակի կսահմանափակվի «Ֆեյսբուք»-ի հասանելիությունը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Ռոսկոմնադզոր»-ը: «Գլխավոր դատախազությունը ԱԳՆ-ի հետ համաձայնեցրել է «Ֆեյսբուք» սոցցանցը ճանաչել երկրի քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտման մասնակից», - նշված է հաղորդագրության մեջ:Ավելին10:3126.02.22 -
Միջազգային«Ուկրաինական բանակը վայր չի դնի զենքը և կպաշտպանվի». Զելենսկին հավաստիացրել է՝ Կիևում էՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ առավոտյան դիմել է ուկրաինացիներին և հայտարարել, որ ինքը դեռ մնում է մայրաքաղաքում, իսկ ուկրաինական բանակը չի պատրաստվում զենքերը վայր դնել։ «Հիմա ցանցում շատ կեղծ տեղեկություններ են հայտնվել, թե իբր ես կոչ եմ անում մեր բանակին վայր դնել զենքերը, տարհանում է ընթանում. ուրեմն այսպես, ես այստեղ եմ, մենք զենքը չենք դնի և պաշտպանելու ենք մեր պետությունը», - ասել է նա տեսաուղերձում, երբ գտնվում էր Կիևի Բանկովա փողոցում՝ իր գրասենյակի մոտ:Ավելին10:2826.02.22 -
ՀասարակականՀենց զգացի՝ անդորր է քաղաքական առումով, որոշեցի բիզնեսով զբաղվեմ․ Նաիրի ՍարգսյանԱյս տարվա հունվարի 26-ին Նիկոլ Փաշինյանի հրամանով պաշտոնից ազատվեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։ Հեղափոխությունից հետո Սարգսյանների ընտանիքը Նիկոլ Փաշինյանի գլխավոր հենարաններից էր՝ երկվորյակ եղբայրներից մեկը վարչապետին էր ուղեկցում ամենուր՝ օգնականի կարգավիճակում, մյուս եղբայրն ԱԺ պատգամավոր էր եւ նախընտրական փուլերում էր մեծ ծառայություններ մատուցում՝ կոորդինացնելով ձայներ բերելու գործընթացը, իսկ հայրը՝ Զարեհ Սարգսյանը, ստվերային աջակիցներից էր եւ կառավարման գործընթացներում լուրջ դերակատարում ուներ այս տարիներին, գրում է «Hraparak.am»-ը։ Օգնական Նաիրի Սարգսյանի անակնկալ ազատումը որեւէ կերպ չբացատրվեց, թեեւ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ նա շուտով Կանադայում դեսպան է նշանակվելու, հետո գրվեց, թե նրա ազատումն առնչվում է դեռ 2021 թվականի նոյեմբերից ԱԱԾ-ում քննվող «զրահաբաճկոնների» քրեական գործին։ «Մեզ եւս նման տեղեկություններ են հասել, ուստի կապվեցինք Նաիրի Սարգսյանի հետ՝ լսելու նրա մեկնաբանությունը, թե ինչու է ազատվել պաշտոնից, ինչով է զբաղվում հիմա։ Նաիրի Սարգսյանն ասաց, որ գտնվում է Դուբայում, ավելի ուշ Տիկ-տոկում տեսանյութ տեղադրեց, թե ինչպես է ծովում լողում, հանգստանում։ Մեզ հետ զրույցում ասաց, որ մտադիր է բիզնեսով զբաղվել ու Դուբայ հենց այդ գործերով է մեկնել։ «Իմ ազատման պատճառների վերաբերյալ ինչ գրվել է մամուլում, բոլորը սուտ է, տարբեր հորինված բաներ են, մարդկանց երեւակայության արդյունք է։ Ես ո՛չ դեսպան եմ ուզում գնալ, ո՛չ էլ որեւէ այլ պաշտոնի։ Առհասարակ, պետական պաշտոն չեմ ուզում ստանձնել։ Նախորդ չորս տարիներին, որ աշխատել եմ, բավականին ծանր է եղել։ Արդեն վաղուց որոշում ունեի, որ մասնավոր ոլորտում բիզնեսով զբաղվեմ։ Խառը ժամանակ, բարդ շրջանում, երբ պատերազմ էր, քովիդ եւ այլն, ճիշտ չէր լինի իմ դուրս գալը աշխատանքից։ Դրա համար հենց զգացի՝ ամեն ինչ նորմալ է, անդորր է՝ քաղաքական առումով, ընտրություններն անցել են, որոշեցի, որ պետք է բիզնեսով զբաղվեմ։ Հիմա նաեւ նմանատիպ հանդիպումների համար եմ եկել էստեղ»։ -Բայց տեղեկություններ կան, թե Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել են, որ Դուք եւ Ձեր եղբայրը՝ Հայկ Սարգսյանը, ինչ-որ ֆինանսական չարաշահումներ եք թույլ տվել, դուք վստահեցրել եք Փաշինյանին, որ նման բան չկա, հետո նրան փաստեր են ներկայացրել, որից հետո տհաճ խոսակցություն եք ունեցել, նա զայրացել է եւ Ձեզ ազատել աշխատանքից։ -Ես որեւէ չարաշահման հետ, բնականաբար, կապ չունեմ, նմանատիպ հոդված է եղել ինտերնետում, որ իբր զրահաբաճկոնների հայտնի թեմայում ես մասնակցություն ունեմ, ինչ-որ քրեական գործեր կան եւ այլն։ Հավաստիացնում եմ, որ ես բացարձակապես որեւէ կապ չունեմ որեւէ բրոնեժիլետի հետ, առաջին անգամ ես դրա մասին իմացել եմ էդ հոդվածից ու, բնականաբար, որեւէ չարաշահման հետ ես կապ չունեմ։ Իսկ եթե տեսականորեն նայենք, որ դա իրականություն է, ինձ ոչ թե վարչապետը կազատեր օգնականի պաշտոնից, այլ ուղղակի ինձ կդատեին, ինչպես, օրինակ, վարչապետի բարեկամներից մեկին դատեցին, ով որ ինչ-որ օրենքի խախտում էր թույլ տվել։ Ավելի շուտ՝ ոչ թե դատեցին, այլ քրեական գործ հարուցվեց, չգիտեմ՝ դատվե՞ց էդ մարդը, թե՞ չէ։ -Իսկ Նիկոլ Փաշինյանի հետ այդ թեմայով խոսակցություն եղե՞լ է, քանզի Դուք հիմա որքան էլ ասեք՝ հոգնել էիք, դրա համար ազատվեցիք, դա արժանահավատ չի թվում։ Ենթադրաբար, ինչ-որ խնդիր եղել է, եւ որ ասում եք՝ Ձեզ կդատեին, եթե նման բան լիներ, ապա հնարավոր է Նիկոլ Փաշինյանը բավարարվել է պաշտոնից ազատելով՝ Ձեր նախկին մտերմությունը հաշվի առնելով։ -Ասեմ, որ վարչապետի հետ չի եղել խոսակցություն իմ՝ ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ, որովհետեւ տենց բան ուղղակի չի կարա լինի։ Ինձ բոլոր ճանաչող մարդիկ էդ թեման ուղղակի չեն էլ քննարկում, որովհետեւ դա ուղղակի աբսուրդ ա։ Առհասարակ, չարաշահումները կամ կոռուպցիոն ցանկացած մեխանիզմ, որը պետական բյուջեին կամ երկրի շահերին դեմ ա, ես դա համարում եմ դավաճանություն։ Իսկ պատերազմի օրերին եթե տենց բան լինի, դա կրկնակի դավաճանություն ա։ Էնպես որ, չի քննարկվում էդ հարցը»։Ավելին10:1926.02.22 -
ՀասարակականՀայաստանում ԵՄ անդամ պետությունների դեսպաններն այցելել են Ուկրաինայի դեսպանատունԵրևանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը և Երևանում ԵՄ անդամ այլ պետությունների դեսպանությունների ներկայացուցիչները այցելել են Ուկրաինայի դեսպանատուն՝ հայտնելու իրենց աջակցությունն ու համերաշխությունը: «ԵՄ-ն միասնական է և վերահաստատում է իր աներկբա աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», - նշված է դեսպանության տարածած հաղորդագրությունում:Ավելին10:1826.02.22 -
ՀայաստանԼարսը փակ է բեռնատարների համարԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիան-Գորայք ավտոճանապարհին, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին, Ջերմուկ և Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքներում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին10:0926.02.22 -
ՀասարակականՈւկրաինայում հայ համայնքը ապաստան է գտնում հայկական եկեղեցիներում․ Նաիրա ԶոհրաբյանԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․ «Ուկրաինայում պատերազմ է։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, թե տեղեկություն չունի հնարավոր զոհերի եւ վիրավորների մասին։ Բայց՝ մի հատ լավատեսական նոտա տալիս է՝ որ բան իմանան՝ մեզ կտեղեկացնեն։ Այս պահի դրությամբ ամենալարված իրավիճակը Խարկով, Մելիտոպոլ, Խերսոն քաղաքներում է, որտեղ ռազմական ակտիվ գործողություններ են ընթանում։ Երեկ, երբ զրուցում էի Մելիտոպոլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, նրանք հաստատեցին, որ ռուսական դեսանտն արդեն Մելիտոպոլում է։ Թե ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը եւ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու համար, ես չգիտեմ, սակայն հայ համայնքն ինքն ակտիվորեն ինքնակազմակերպվում է եւ այս պահին, ինչպես ինձ փոխանցեց Տեր Մարկոս Սրբազանը՝ մեր բազմաթիվ հայրենակիցներ ապաստան են գտել Խարկովի հայկական եկեղեցում, ինչպես նաեւ մի քանի այլ քաղաքների հայկական եկեղեցիներում։ Ավելին, Ուկրաինայի հայ համայնքի մեծահարուստները, որոնք Կիեւում եւ այլ քաղաքներում ունեն ռեստորաններ, սրճարաններ եւ այլ հաստատություններ, գրեթե բոլորի նկուղային հարկերը տրամադրված են մեր հայրենակիրցներին՝ կանանց, ծերերին եւ երեխաներին՝ որպես բունկեր։ Այս պահին ռուսական զորամիավորումները արեւմուտքից շրջափակել են Կիեւը, իսկ Կիեւում մեր համայնքը մեծաթիվ է։ Զոհ կամ վիրավոր Ուկրաինայի հայ համայնքի քաղաքացիական բնակչության շրջանում, բարեբախտաբար, չկա։ Պատերազմը, ցավոք, շարունակվում է եւ ես պարբերաբար տեղեկություն կտրամադրեմ Ուկրաինայում հայ համայնքի վիճակի վերաբերյալ»։Ավելին10:0526.02.22 -
ՀասարակականՎանաձորում հայտնաբերվել է քրեական աշխարհում հայտնի «Յոժ» մականվամբ, 40-ամյա ըմբշամարտիկի դինԱյսօր՝ փետրվարի 25-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 16:20–ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Տարոնի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 86 հասցե, որտեղ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ շտապօգնության բրիգադը դին հայտնաբերել է Վարդանանց փողոցի 86 հասցեի շենքի պատից 4.5 մ հեռավորությամբ գետնին ընկած դիրքում՝ գանգի մասում ստացած վնասվածքով: Պարզվել է, որ մահացածը Վանաձոր քաղաքի բնակիչ, 40-ամյա Արման Շահինյանն էր: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, սպանություն, թե ինքնասպանություն՝ պարզվում է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Ա. Շահինյանը Վանաձորում հայտնի էր «Յոժ» մականվամբ և նրան ճանաչում էին որպես ըմբշամարտիկ: Նախկինում էլ եղել է դատապարտված և քրեական աշխարհում հարգանք է վայելել:Ավելին10:0326.02.22 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն«Հրապարակ» Փաշինյանը թիմին խիստ զգուշացրել է՝ Ռուսաստանի հասցեին որեւէ թթու խոսք չասել: «Ժողովուրդ» ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Դավիթ Սանամյանի մերձավորները համակարգում տեղեկություններ են տարածում այն մասին, որ առաջիկայում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը վատառողջության պատճառաբանությամբ ազատվելու է պաշտոնից, որին կփոխարինի հենց Սանամյանը: «Հրապարակ» ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Հայաստանից Արցախ ժամանած մտավորակնների հետ հանդիպմանն ասել է, որ Փաշինյանը չի այցելում Արցախ, որովհետև իրենք չեն կարող ապահովել նրա անվտանգությունը: «Ժողովուրդ» ԶՈՒ ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատարի երկու թեկնածու կա՝ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունցը եւ Առաքել Մարտիկյանը: «168 Ժամ» Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատացումը խնդիրներ է ստեղծելու արտահանման և ռուսական շուկայում հայկական ապրանքների իրացման համար։ Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի հետ:Ավելին10:0026.02.22 -
ՀասարակականԻշխանությունը լուրջ մարտահրավերներին դիմակայելու շանս չունի. Տիգրան ԱբրահամյանՌԴ-ի հետ հարաբերությունները դաշնակցային մակարդակի բարձրացրած Ադրբեջանն իր ենթակայության տակ գտնվող քարոզչամիջոցներով հակառուսական բնույթի արշավ է ծավալում, այս մասին հայտարարել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Ավելին, գիտակցելով այս փուլում Հարավային կովկասում կայունության ապահովման կարևորությունը ՌԴ-ի համար՝ Արցախի մի քանի հատվածներում փոքր մասշտաբի սադրանքների են դիմում։ Վերջին դեպքերը վերաբերում են Ասկերանի շրջանի Խրամորթ բնակավայրում ստեղծված իրավիճակին, երբ ադրբեջանցիները տեղի բնակիչներին գյուղատնտեսական բնույթի աշխատանքներ կատարել զրկելուց բացի, ֆիզիկական բնույթի սպառնալիքներ են հնչեցնում», - նշել է պատգամավորը: Նա ընդգծել է՝ այսպիսի միջադեպերը մեզ, առաջին հերթին, հետաքրքիր են մեր հայրենակիցների անվտանգության տեսանկյունից և մեր խնդիրն է չեզոքացնել այդ սպառնալիքները, սակայն սա նաև ՌԴ-ին թիկունքում գտնվող խնդիրներով ծանրաբեռնելու հարց է։ «Իրականության մեջ թուրք-ադրբեջանական տանդեմը բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում պատրաստ է տարբեր բնույթի հարվածներ հասցնելու նաև ՌԴ-ին։ Դա կլինի քաղաքական, ռազմական, քարոզչական, թե տնտեսական հարվածների ձևով կամ բոլորը միասին, դեռ դժվար է ասել, սակայն Հայաստանն ու Արցախը պետք է պատրաստ լինեն, որ իրադրությունն այս թվացյալ կայուն վիճակից ինչ որ փուլում կարող է փոփոխվել և մեր հայրենակիցների համար ՀՀ-ում և Արցախում ֆիզիկական գոյության խնդիր ստեղծել։ Հայաստանի այս իշխանությունը ՀՀ-ին ու Արցախին ուղղվող լուրջ մարտահրավերներին դիմակայելու շանս ուղղակի չունի, որովհետև դրան նախ չի պատրաստվում և երկրորդ, սրանք ծանր փուլում ուղղակի լքելու են քաղաքական խրամատը և իրենց տեղն են ապահովելու արտաքին հովանավորների տրամադրած ապաստան երկրներում, իսկ հասարակությունը մնալու է մեն-մենակ», - նշել է ընդդիմադիր պատգամավորը:Ավելին09:5926.02.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ն օգնություն է խոստացել Կիևից Զելենսկու տարհանման հարցումՄիացյալ Նահանգները խոստացել է օգնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տարհանումը Կիևից՝ Դոնբասում ռուսական օպերացիայի լույսի ներքո, այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով The Washington Post-ին։ Նշվում է, որ Միացյալ Նահանգների պաշտոնյաները շաբաթներ շարունակ զգուշացնում էին Ուկրաինայի ղեկավարին, որ նա ռուս զինվորականների «թիվ մեկ թիրախն է»։ Աղբյուրը թերթին հայտնել է, որ ԱՄՆ պաշտոնյաները պատրաստակամություն են հայտնել օգնել Զելենսկիին և քննարկել են անվտանգության տարբեր հարցեր, այդ թվում՝ որտեղ նա կարող է տեղակայվել: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը տեսանյութ էր հրապարակել իր գտնվելու վայրի վերաբերյալ։ Նա հայտարարել էր, որ իր գործընկերների՝ վարչապետ Դենիս Շմիհալի, նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի և նախագահի գրասենյակի ղեկավար Միխայլո Պոդոլյակի հետ գտնվում է Կիևում։Ավելին09:5326.02.22 -
ՀասարակականԵս չեմ թողնում, որ Նիկոլը գա Արցախ. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս Արցախ մեկնած մտավորականների խումբը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը հնարավորություն ունեցավ մի քանի հարց բարձրացնելու եւ նրա պատասխանները լսելու: Հայաստանցիները նախ հետաքրքրվեցին, թե ինչն է պատճառը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո ոչ մի անգամ Արցախ չի այցելել: Արայիկ Հարությունյանը «Մատրոսովի» նման իր վրա վերցրեց կրակը` հայտարարելով, որ «ինքը չի թողնում»: Ասաց, որ իրենք չեն կարող Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովել, դա է պատճառը, որ վերջինս չի այցելում Արցախ: Սակայն Արցախ այցլած խումբը հասցրել էր համոզվել, որ վտանգ, որպես այդպիսին, չկա` ճանապարհներին հսկում են ռուս խաղաղապահները, եւ ադրբեջանցիներ կարելի է հեռվից տեսնել միայն Շուշիի հատվածում, որտեղ եւս ռուս զինվորականների անցակետ կա, ու քիչ հավանական է, որ ադրբեջանցիները համարձակվեն ինչ-որ բան նախաձեռնել: Մի հարց էլ հնչեց այն մասին, թե ինչու է Հարությունյանը հրաժարվել պատերազմի շրջանում հանդիպել նախկին նախագահների` Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի հետ, ովքեր ցանկացել են օգնել գործող նախագահին: Հարությունյանն ասաց, որ ով եկել է նախագահական, ինքը բոլորին ընդունել է, իսկ նախկին նախագահները ցանկություն են հայտնել նստավայրից դուրս հանդիպում ունենալ, դա է պատճառը, որ հանդիպումը չի կայացել»:Ավելին09:4826.02.22 -
ՄիջազգայինԶելենսկին պատրաստ է Պուտինի հետ խոսել խաղաղության և կրակի դադարեցման մասինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին և պատրաստ է խոսել խաղաղության և կրակի դադարեցման մասին։ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովի խոսքով՝ «այս ժամերին խորհրդակցություններ են ընթանում բանակցությունների ժամանակի և վայրի շուրջ»։ «Մենք պետք է հերքենք այն պնդումները, թե մենք հրաժարվել ենք բանակցություններից: Ուկրաինան եղել է և այժմ էլ պատրաստ է խոսել կրակի դադարեցման և խաղաղության մասին: Սա մեր մշտական դիրքորոշումն է: Մենք համաձայնել ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի առաջարկին»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում: «Ուղիղ այս ժամերին կողմերը խորհրդակցում են բանակցային գործընթացի տեղի և ժամանակի շուրջ,- ասել է նա,- որքան շուտ սկսվեն բանակցությունները, այնքան ավելի շատ կլինեն նորմալ կյանքը վերականգնելու հնարավորությունները»։Ավելին09:4426.02.22 -
ՀասարակականԱրայիկ Հարությունյանը չի կարող ապահովել Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը Արցախում․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս Արցախ մեկնած մտավորականների խումբը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը հնարավորություն ունեցավ մի քանի հարց բարձրացնելու և նրա պատասխանները լսելու: Հայաստանցիները նախ հետաքրքրվեցին, թե ինչն է պատճառը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո ոչ մի անգամ Արցախ չի այցելել: Արայիկ Հարությունյանը «Մատրոսովի» նման իր վրա վերցրեց կրակը` հայտարարելով, որ «ինքը չի թողնում»: Ասաց, որ իրենք չեն կարող Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովել, դա է պատճառը, որ վերջինս չի այցելում Արցախ: Սակայն Արցախ այցլած խումբը հասցրել էր համոզվել, որ վտանգ, որպես այդպիսին, չկա` ճանապարհներին հսկում են ռուս խաղաղապահները, և ադրբեջանցիներ կարելի է հեռվից տեսնել միայն Շուշիի հատվածում, որտեղ ևս ռուս զինվորականների անցակետ կա, ու քիչ հավանական է, որ ադրբեջանցիները համարձակվեն ինչ-որ բան նախաձեռնել: Մի հարց էլ հնչեց այն մասին, թե ինչու է Հարությունյանը հրաժարվել պատերազմի շրջանում հանդիպել նախկին նախագահների` Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ, ովքեր ցանկացել են օգնել գործող նախագահին: Հարությունյանն ասաց, որ ով եկել է նախագահական, ինքը բոլորին ընդունել է, իսկ նախկին նախագահները ցանկություն են հայտնել նստավայրից դուրս հանդիպում ունենալ, դա է պատճառը, որ հանդիպումը չի կայացե»։Ավելին09:4126.02.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց Պուտինի ու Լավրովի դեմԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի դեմ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին ասվում է գերատեսչության տարածած հայտարարության մեջ։ Նշվում է, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների և գործընկերների հետ համակարգմամբ հզոր պատասխան է տալիս Ուկրաինա Ռուսաստանի չարդարացված, չհրահրված և կանխամտածված ներխուժմանը։ Համապարփակ կերպով այդ միջոցառումները, ինչպես նաև ՌԴ-ի դեմ արդեն իսկ ընդունված սահմանափակումները, Ռուսաստանի համար կստեղծեն աննախադեպ դիվանագիտական և տնտեսական ծախսեր և էլ ավելի կմեկուսացնեն նրան համաշխարհային ֆինանսական համակարգից և միջազգային հանրությունից։ Պուտինի և Լավրովի դեմ պատժամիջոցները նախատեսում են ԱՄՆ-ի իրավասության տակ գտնվող ակտիվների արգելափակում և ամերիկացի ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար նրանց հետ գործարքներ կատարելու արգելք։Ավելին09:3826.02.22 -
ՄիջազգայինԱստվածամոր տաճարի մոտ գտնվող կամուրջներից մեկը լուսավորվել է Հայաստանի ու Ֆրանսիայի դրոշների գույներովՖրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ փետրվարի 24-ին Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ գտնվող կամուրջներից մեկը (Pont de l’Archevêché) Փարիզի քաղապետարանի նախաձեռնությամբ լուսավորվել է Հայաստանի ու Ֆրանսիայի դրոշների գույներով։Ավելին09:3626.02.22