Լրահոս

2022-02-26
  • Img default alt hy
    Հասարակական
    Ով կնշանակվի Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 24-ին Զինված Ուժերի Գլխավոր շտաբում պաշտոնից ազատվեցին մի շարք պաշտոնատար անձինքեւ նրանց փոխարեն նշանակվեցին նոր պաշտոնյաներ: Սակայն արդեն երրորդ օրն է, ինչ Զինված ուժերը Գլխավոր շտաբի պետ չունեն եւ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ թեկնածուի հարցում նախ չկա վերջնական որոշում, իսկ ՀՀ Պաշատպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Այսօր նախարարը կվերադառնա եւ նրա վերադառնալուց հետո արդեն կնշանակվի ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար: Ի դեպ, ըստ լուրերի, նրա հետ Ռուսաստան է գնացել նաեւ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը, ուստի չի բացառվում, որ նրա նշանակման հարցը եւս համաձայնեցվել է ՌԴ ՊՆ ղեկավար կազմի հետ: Հիշեցնենք, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 24-ին ՊՆ-ում թեժ քննարկվում է եղել Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման հարցը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ երկու թեկնածուի նշանակման հարց է առաջ քաշվել՝ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունցի եւ Առաքել Մարտիկյանի: Սակայն, ինչպես նշեցինք, դեռեւս որոշում չկա, թե նրանցից ով կնշանակվի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար»:
    09:30
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Աբխազիան ճանաչել է ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի անկախությունը
    Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան ստորագրել է համապատասխան հրաման ԼԺՀ-ի ու ԴԺՀ-ի անկախությունը ճանաչելու մասին: Այդ մասին նշված է Բժանիայի հայրենակիցներին ուղղված ուղերձում, որը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում, հաղորդում է «Էխո Մոսկվին»: Նախագահը նաեւ ելույթ է ունեցել պետական հեռուստատեսության եթերում: Նա վստահություն է հայտնել, որ Աբխազիայի ամբողջ բնակչությունը սատարում է այդ որոշումը:
    09:29
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը հետ կկանչվի․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի հետկանչի վերաբերյալ տեւական ժամանակ շրջանառվող լուրերը կարծես իրականություն են դառնում։ Լոս Անջելեսից տեղեկացանք, որ հյուպատոսը երեկ հրաժեշտի միջոցառում է կազմակերպել, այսօր էլ պատրաստվում է մամուլի ասուլիսով հանդես գալ։ Բայբուրդյանն այդ պաշտոնում նշանակվել է 2018-ի սեպտեմբերին։ Նա 2004-2008 թթ. զբաղեցրել է ՀՀ արտգործնախարարի տեղակալի պաշտոնը: Իսկ 2008 թ. փետրվարին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է պաշտոնից՝ «դեսպանների ուղերձը» ստորագրելու համար, որով իրենց բողոքն էին հայտնում իշխանությունների դեմ եւ աջակցություն հայտնում ընդդիմությանը։ Բայբուրդյանը փորձառու դիվանագետ է, ըստ որոշ լուրերի՝ նրա հետկանչին նպաստել է տեղի ՀՅԴ-ն (գուցե՝ ՀՅԴ-ից առանձնացած խմբակը), որը համարում է, որ պատերազմի ժամանակ եւ դրանից հետո հյուպատոսը պասիվ է եղել»:
    09:20
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանում Պուտինի և Լավրովի դեմ. ՌԴ ԱԳՆ-Ն արձագանքել է
    Մեծ Բրիտանիան շատ շուտով պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նկատմամբ։ Այս մասին ասված է ուրբաթ օրը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ նրա հեռախոսազրույցից հետո տարածված հայտարարության մեջ։ «Վարչապետը ՆԱՏՕ-ի ղեկավարներին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանում SWIFT վճարային համակարգի օգտագործման դեմ»,- ասել է Ջոնսոնը։ Նրա խոսքով՝ Լոնդոնը «շատ շուտով պատժամիջոցներ կսահմանի նախագահ Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի դեմ՝ ի լրումն պատժամիջոցների փաթեթի, որը Մեծ Բրիտանիան հայտարարել է նախօրեին»։ Թե կոնկրետ ինչպիսին են լինելու խստացումները, չի նշվում։ Միաժամանակ բրիտանական կառավարության ղեկավարը Ուկրաինայում հատուկ գործողության պայմաններում հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհնարինության մասին։ «Ջոնսոնը հավելել է, որ Ռուսաստանի գործողություններից հետո հարաբերությունների կարգավորում չի կարող լինել»,- ասվում է հայտարարության մեջ։ Այսպիսով, ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ զրույցում նա ասել է, որ «աղետը կուլ է տալիս Ուկրաինան», և որ դա «եվրաատլանտյան ճգնաժամ է՝ գլոբալ հետևանքներով»։ Ջոնսոնը խոսել է նաև ՆԱՏՕ-ի արևելյան սահմաններն ամրապնդելու Լոնդոնի առաջարկի մասին և վստահեցրել, որ «Մեծ Բրիտանիան պատրաստ է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ռազմական ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի ցանկացած նոր դիմումի՝ բրիտանական զինված ուժերի կողմից ՆԱՏՕ-ին ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ», - հայտնում են կառավարության ղեկավարի գրասենյակից։ «ՆԱՏՕ-ն պետք է առաջատար դեր ստանձնի եվրոպական անվտանգության ապագայի հարցում, և կենսական նշանակություն ունի, որ այն այժմ ամրապնդվի», - հավելել է Ջոնսոնը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Մեծ Բրիտանիայի կողմից Պուտինի և Լավրովի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ հայտարարությանը։ «Ո՛չ Պուտինը, ո՛չ Լավրովը հաշիվներ չունեն Բրիտանիայում կամ արտասահմանում գտնվող որևէ այլ վայրում։ Գուցե Թագավորության կառավարությունը ոչ թե սառեցրել է, այլ «հալեցրել» է ինչ-որ բան»,-Telegram-ում գրել է Զախարովան։
    09:14
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինան հրաժարվել է բանակցություններ վարել․ Զախարովա
    Ուկրաինան հրաժարվել է բանակցություններ անցկացնել Ռուսաստանի հետ։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ուկրաինական կողմը հրաժարվել է բանակցություններ վարել։ Կիևի ռեժիմի ներկայացուցիչներն առաջարկել են այդ հարցը քննարկել վաղը»,- նշել է Զախարովան։
    09:13
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուս զինվորականներն առանց դիմադրության հանդիպելու մտել են Մելիտոպոլ. ՌԴ ՊՆ
    Զինվորականները քաղաք են մտել ուրբաթ երեկոյան Ազովի շրջանում (Ուկրաինա) ծովային դեսանտի վայրէջքից հետո։ Նրանց դիմավորել են Մելիտոպոլի բնակիչները, իսկ որոշ տարեց քաղաքացիներ կարմիր դրոշներով փողոց են դուրս եկել, նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ ։
    09:11
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՔՊ-ական պատգամավորներին հրահանգվել է լռել, մինչևւ վերևներից չհրահանգեն՝ ինչ ասել ․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հրահանգվել է սադրիչ եւ կողմնապահ կարծիքներ չհայտնել, հնարավորինս լռել, մինչեւ վերեւներից չհրահանգեն՝ ինչ ասել եւ ինչպես։ Սակայն այս օրերին բավականին դրամատիկ քննարկումներ են ընթանում իշխող թիմում, ներքին խոսակցություններից մեզ պատմեցին, որ ՔՊ-ում անհույս լավատես են եւ վստահ, որ շուտով Բայդենը հանգուցալուծելու է պատերազմը՝ հօգուտ Ուկրաինայի։ Եվ ինչպես 44-օրյա պատերազմից հետո էին շունչները պահած սպասում Բայդենի՝ իշխանության գալուն եւ մեր փրկությունը տեսնում էին ԱՄՆ նախագահի ձեռքում, այնպես էլ այսօր կարծում են, որ ամեն ինչ ԱՄՆ-ն է որոշում։ Սակայն թիմին խիստ զգուշացվել է, որ Ռուսաստանի հասցեին որեւէ թթու խոսք չասվի»:
    09:10
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բաքվի հետ համաձայնագիրը չի ազդի Հայաստանի հանդեպ Ռուսաստանի պարտավորությունների վրա. Զախարովա
    Ռուսաստանի և Ադրբեջանի դաշնակցային համագործակցության շուրջ համաձայնությունը ոչ մի կերպ չի ազդի ՀԱՊԿ-ի և երկկողմանի համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի հանդեպ Ռուսաստանի պարտավորությունների վրա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք համարում ենք, որ այս փաստաթուղթը՝ հռչակագրի ստորագրումը, ոչ մի կերպ որևէ խնդիր չի ստեղծում Հայաստանի հետ Ռուսաստանի դաշինքի համար որևէ ուղղությամբ։ Մենք կկատարենք մեր բոլոր երկկողմ պարտավորությունները Երևանի նկատմամբ, որը մեր վաղեմի և մերձավոր դաշնակիցն է»,- ասել է Զախարովան։ Նա նշել է, որ Բաքվի հետ նշված հռչակագրի ստորագրումը թույլ կտա ամրապնդել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ համագործակցությունը, այդ թվում՝ անվտանգության, Անդրկովկասում տնտեսական և հումանիտար համագործակցության հարցերում։ «Ավելին, մենք մշտապես թարմացնում ենք Հայաստանի հետ երկկողմ օրենսդրական դաշտը, որը ներկայումս ներառում է շուրջ 200 փաստաթուղթ, այդ թվում՝ հաշվի առնելով տարածաշրջանում փոփոխված աշխարհաքաղաքական իրողությունները»,- հավելել է Զախարովան։
    09:08
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հովիկ Աղազարյանի որդին թաղապե՞տ կնշանակվի․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը թաղապետերի փոփոխություններ է սկսում, տեղեկություններ կան, որ Աջափնյակի թաղապետի պաշտոնում դիտարկում են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի կրտսեր որդու՝ Հովսեփի թեկնածությունը, որն անցած տարի հունիսին նշանակվեց թաղապետի տեղակալ։ Երեկ Աղազարյանը մեր լրագրողին ասել է, որ չի խառնվում որդու գործերին եւ տեղեկություն չունի այդ մասին։ Որդու փոխթաղապետ նշանակվելու առիթով էլ էր նա գրեթե նույնն ասել, որ որդին 2017-ից ՔՊ-ի ակտիվ անդամ է, աշխատել է թաղապետարանի իրավաբանական բաժնում, ղեկավարությունը ճանաչում է նրան»:
    09:05
    26.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայանիստ գյուղում այրվել է «Lada Priora» մակնիշի ավտոմեքենա, մոտ 2500 քմ խոտածածկույթ
    Փետրվարի 25-ին՝ ժամը 15:52-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայանիստ գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 25-րդ փողոցի տներից մեկի հողատարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին, մարվել՝ 16:45-ին։ Այրվել են «Lada Priora» մակնիշի ավտոմեքենա, չշահագործվող ավտոմեքենայի թափք և մոտ 2500 քմ խոտածածկույթ:
    09:01
    26.02.22
    Ավելին
2022-02-25