Լրահոս

2022-03-12
  • Արցախ
    «Ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում». Բաքվից Երևան ուղարկված պահանջագիր
    Փորձագետները կարծում են, որ Փաշինյանի իշխանությունը կանաչ լույս է վառել Ադրբեջանի կազմած փաստաթղթի առաջ, քանի որ երեկ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե պատրաստվում է դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբին, որպեսզի բանակցություններ կազմակերպի՝ Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար:
    20:00
    12.03.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Չավուշօղլուն հանել է փողկապը՝ Միրզոյանի հետ զրույցից առաջ. պատմական հանդիպում՝ Թուրքիայում
    Այսօր հանդիպել են Հայաստանի ու Թուրքիայի արտգործ նախարարները: Արարատ Միրզոյանի խոսքով՝ Երևանը ջանքեր է գործադրում Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։
    19:45
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Պետությունը թքած ունի զինվորի կյանքի վրա»․ 4 ամիս անհետ կորած զինծառայողի կնոջը չեն ընդունել ՊՆ-ում
    Չորս ամիս է՝ պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանն անհետ կորած է։ Մանուկյանի կինը՝ Լիանա Մելիքսեթյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ երկու օր առաջ՝ մարտի 10-ին, երկու մանկահասակ երեխաների հետ Պաշտպանության նախարարություն է գնացել՝ նախարարի հետ հանդիպելու նպատակով, բայց ՊՆ-ի ընդունարանում նրան ասել են, թե նախարարը Կառավարության նիստի է եւ չի կարող հանդիպում ունենալ։ «Մոտ մեկ ամիս առաջ նամակ էի գրել Պաշտպանության նախարարությանը եւ խնդրել, որ աջակցություն տրամադրեն երեխաներիս, մինչեւ ամուսնուս՝ Վահեին, ինչ-որ կարգավիճակ կտրվի, մահացածի կամ էլ գերիի։ Պատասխան չստանալով, որոշեցի անձամբ գալ նախարարություն, բայց ինձ ոչ ոք չընդունեց։ Այսինքն՝ ՊՆ-ում նորմալ մարդ չկար, որ հանդիպեր անհետ կորած զինծառայողի ընտանիքի հետ, երեւի ասելու բան չունեին։ Ստացվում է, որ պետությունը թքած ունի զինվորի կյանքի վրա, բա անհետ կորածի կինը, անչափահաս երեխաների հետ Եղեգնաձորից հասնում է Երեւան, որ մի լուր իմանա իր ամուսնուց, բայց չեն էլ բարեհաճում ընդունել։ Անգամ չգիտեք՝ ես հացի փող ունե՞մ, որ էդքան ճամփեն կտրել, հասել եմ Երեւան, ու ՊՆ-ից ոչ ոք ինձ չի ընդունում»,- նեղսրտեց Լիանան։ 33-ամյա Վահե Մանուկյանը անհետ կորել է 2021թ.–ի նոյեմբերի 12–ին։ Նա ծառայում էր Վայոց Ձորի մարզում եւ վերջին հերթափոխն էր իրականացնում, քանի որ ավարտվում էր պայմանագրի ժամկետը։ Պայմանագրային զինծառայողի անհետանալու փաստով Վայքի ռազմական ոստիկանությունում 2021թ.–ի նոյեմբերի 22–ին քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 361–րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը)։ Գործը գտնվում է նախաքննության փուլում, ինչը նշանակում է, որ Վահե Մանուկյանի անհետացման վերաբերյալ ձեռքբերված տվյալները հրապարակման ենթակա չեն։ Ավելի վաղ մեզ հետ զրույցում Լիանան պատմել էր, թե ինչ հանգամանքներում է անհետացել ամուսինը։ «Ամուսինս եւ իր հետ ծառայող ընկերը 44–օրյա պատերազմի մասնակից էին, ընկերը, որը պատերազմի հետեւանքով ոտքի վնասվածք ուներ, այդ օրը Վահեին խնդրել էր վերեւի դիրքից իր իրերը իջեցնել։ Վահեն չի մերժել եւ գնացել է ընկերոջ իրերը բերելու։ Այդ ընթացքում ամուսինս ինձ հետ հեռախոսով զրուցում էր, ես դրա շնորհիվ է, որ որոշ չափով գիտեմ՝ ինչ է կատարվել։ Այդ ընթացքում ոչ մի արտառոց բան չեմ նկատել։ Վահեն ուզեց տղայիս հետ խոսել, բայց երախան դրսում խաղում էր։ Ես անջատեցի հեռախոսը, երկու րոպե անց երբ հետ զանգեցի, որ տղայիս հետ խոսի, ամուսնուս հեռախոսն արդեն անհասանելի էր»,– պատմել է կինը։ Չորս ամիսների ընթացքում Լիանային չի հաջողվել ամուսնու ծառայակիցներից որեւե տեղեկություն ստանալ Վահեի անհետացման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ մի անգամ հեռախոսազանգ է ունեցել ամուսնու այն ծառայակցի հետ, որի իրերը դիրքից իջեցնելու խնդրանքով էր Վահեն բարձրացել դիրք եւ անհետ կորել, բայց նա էլ որեւէ տեղեկություն չի տվել Լիանային։ «Ասաց՝ «ես ոչինչ չգիտեմ, չունեմ պատասխան տալու»։ Էս չորս ամսվա ընթացքում էդ մարդը նույնիսկ մի անգամ դուռս չի բացել, ասի՝ եկել եմ տեսնեմ երեխեքդ ոնց են, ի վերջո իր խնդրանքով էր ամուսինս բարձրացել դիրք»,- նկատեց Լիանան։ Լիանա Մելիքսեթյանը չունի փաստաբան, որը կարող էր որպես պաշտպան ներգրավվել հարուցված քրեական գործի շրջանակում եւ նախաքննությանը հայտնի դարձած տվյալներին տիրապետեր։ Լիանան երեք մանկահասակ տղաների հետ ապրում է Եղեգնաձորում։ Նա սպասում է իր չորրորդ զավակին, ապրում վարձով եւ չի աշխատում։
    17:54
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ-ն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. Տոյվո Կլաար
    Եվրամիությունը լիովին աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Անդրադառնալով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի միջև մարտի 12-ին տեղի ունեցած հանդիպմանը՝ նա գրել է. «Խոստումնալից է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Մևլութ Չավուշօղլուի և Արարատ Միրզոյանի հանդիպումը: Եվրամիությունը լիովին աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- գրել է նա:
    17:48
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արթուր Վանեցյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի «Արդարություն» կուսակցության և խորհրդարանական խմբակցության անդամների հետ
    «Իր խոսքում պարոն Վանեցյանը նշեց, որ այստեղ է, որպեսզի միասին գտնեն այն աղետալի վիճակից, որում գտնվում է Արցախը: Արթուր Վանեցյանը մի քանի գործնական առաջարկներ արեց այդ ուղղությամբ: Ի պատասխան, Արցախի «Արդարություն» կուսակցության գործող համանախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ Արցախի համար այս ծանրագույն շրջանում շատ կարևոր են գործընկերների հաճախակի այցերը: Փաստեց, որ այն, ինչը հիմա տեղի է ունենում Արցախում, ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ հումանիտար աղետ և, եթե միջազգային հարթակներին հասանելի ամբիոններից իրականության մասին չբարձրաձայնվի, Արցախը կհայտնվի այնպիսի իրավիճակում, որ ելքեր փնտրելն այլևս անիմաստ կլինի: Կողմերը բաժանվեցին՝ կայացրած որոշումով»,- նշված է կուսակցության հաղորդագրությունում:
    17:30
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մերձդնեստրում պարենամթերքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
    Մերձդնեստրի իշխանությունները ժամանակավոր սահմանափակումներ են մտցրել սննդամթերքի որոշ տեսակների վաճառքի համար՝ Ուկրաինայում ճգնաժամի հետևանքով առաջացած մեծ պահանջարկի պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Խանութների մուտքերի մոտ հայտարարություններ են փակցվել՝ ազդարարող, որ ձավարեղենը, այլուրը, ձեթը, շաքարավազը, աղը սահմանափակ քանակով են վաճառվում։ Թեպետ Մերձդնեստրի իշխանությունները բնակչությանը հավաստիացրել են, որ տեղական և արտասահմանյան արտադրության առաջնային նշանակության սննդամթերքի բավարար պաշար կա, սակայն մի շարք շրջաններում պարենամթերքի պահանջարկը վերջին օրերին շեշտակի աճել է՝ բնակչության շրջանում խուճապի պատճառով։ Մեծաքանակ գնումները բաժին են ընկնում հատկապես Ուկրաինայից մատակարարվող ապրանքներին։ Նմանատիպ իրավիճակ է նաև Մոլդովայում։ Արագ սպառվում են ինչպես առաջին անհրաժեշտության ապրանքները, այնպես էլ բենզինն ու դիզելային վառելիքը, որի գները շեշտակի աճել են։ Խանութների ցուցափեղկերից անհետացել է նաև աղը, որը գնում են մեծ քանակով։ Մոլդովայի էկոնոմիկայի նախարարությունը բնակչությանը հավաստիացրել է, որ երկրում աղի պակաս չի լինի, քանի որ Մոլդովան աղ ներկրում է ոչ միայն Ուկրաինայից, այլև այլ երկրներից։ Միևնույն ժամանակ մոլդովական իշխանությունները խոստովանել են, որ խուճապն ու պահանջարկի կտրուկ փոփոխությունները որոշակի խնդիրներ են առաջացրել մատակարարումների գործընթացում։
    17:25
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչպես Արարատ Միրզոյանը դարձավ Արաբաթ Միրզոյան
    Արարատ Միրզոյան-Մևլութ Չավուշօղլու հանդիպումից հետո Հայաստանի ԱԳ նախարարին թուրքական հեռուստատեսությամբ ներկայացրել են նոր անունով՝ Արաբաթ Միրզոյան: Կարելի է կարծել, որ դա զուտ վրիպակ է, բայց հիշենք, որ թուրքերը երբեք չեն ընդունել Արարատ անունը և բիբլիական սարը նրանք անվանում են Աղրիդաղ : Այս առիթով արժի հիշել ՍՍՀՄ տարիներին թուրքերը ինչպես էին բողոքել ՍՍՀՄ ԱԳ նախարարին Հայկական ՍՍՀ գերբի վրա Արարատ սարի առկայության համար: Թուրքերի համար գոյություն չունի Արարատ լեռ, հետևաբար նրանք չեն ընդունում այն ամենը, ինչ կապված է Արարատ անվան հետ: Եվ որտեղից որտեղ հայ-թուրքական սիրախաղի նախաձեռնողներից մեկը հանկարծ դարձել է մի անձ, ում անունը Արարատ է: Արարատ Միրզոյանը մեղավոր չէ, որ ծնողները նրան այդ անունով են կնքել: Ի՞նչ իմանային, որ կփոխվեն ժամանակները և իրենց հարազատ որդին թուրքերի հետ սիրախաղի պիոներ կդառնա: Գոհանանք, որ գոնե անունը չեն փոխել և ներկայացրել Աղրիդար Միրզոյան, այլ բավարարվել են Ղրիմում Ազովի ափին գտնվող թաթար-թուրքական Արաբաթ ամրոցի անունով: Կասեք հայի բախտ է՞, ոչ , կասեմ, քաղաքականություն է: Պարզ թուրքական քաղաքականություն:
    16:50
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներն ուժը կորցրել են․ Ռյաբկով
    Անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ին ու ԱՄՆ-ին ուղարկված առաջարկները կորցրել են ուժը, քանի որ իրավիճակն ամբողջությամբ փոխվել է, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ ռուսական Առաջին ալիքի եթերում։ «Այժմ արմատապես այլ իրավիճակ է, և հարց է դրված՝ հասնել այն նպատակադրումներին, որոնք մեր երկրի ղեկավարությունը դրել է՝ ռազմական հատուկ գործողությունից առաջ»,- հայտարարել է Ռյաբկովը։ Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը լրջագույն ջանքեր է ներդրել, որպեսզի եվրոպական անվտանգության ճարտարապետությունը չխարխլվի, ինչը, սակայն, տեղի է ունեցել՝ ուկրաինական իշխանությունների վարած անպատասխանատու քաղաքականության արդյունքում, որը համակարգվում է Արևմուտքի կողմից՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ։ «Ինչ վերաբերում է եվրոպական անվտանգության ապագա ճարտարապետությանը, ինչպես նաև հետագայում սպառազինությունների վերահսկմանը, ապա դա կախված է նրանից, թե որքանով դրան պատրաստ կլինեն մեր ընդդիմախոսները, մեր հակառակորդները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ»,- ասել է Ռյաբկովը՝ հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է վերսկսել երկխոսությունը, եթե դրան պատրաստ է նաև ԱՄՆ-ն։
    16:46
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքմենստանի նախագահի արտահերթ ընտրություններում քվեարկությունն ավարտված է
    Թուրքմենստանի արտահերթ նախագահական ընտրություններում քվեարկության գործընթացն ավարտված է, երկրում փակվել են ընտրատեղամասերը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Երկրի տարածքում գրանցված 2577, իսկ արտերկրում գրանցված 41 ընտրատեղամասերում ընտրելու իրավունք ուներ 3.4 մլն մարդ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ ընտրություններին մասնակցությունը ավելի քան 86 տոկոս է: Նախագահի պաշտոնի համար պայքարում է ինը թեկնածու, որոնց շարքում գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին՝ փոխվարչապետ Սերդար Բերդիմուհամեդովը: Հաղթող է ճանաչվելու ձայների կեսից ավելին հավաքած թեկնածուն: Փետրվարի 11-ին գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել էր, որ որոշել է ճանապարհ բացել՝ իշխանությունը հանձնելու երիտասարդներին: Նա ընդգծել էր, որ երկու տարի առաջ հասել է Մուհամեդ մարգարեի տարիքին (63) և ընդունել է «դժվարին որոշում»:
    16:36
    12.03.22
    Ավելին
  • Արցախ
    Արցախում տանը գազի բալոն է պայթել
    Բնական գազի մատակարարման բացակայության պատճառով, այս օրերին ԱՀ քաղաքացիների մեծ մասը կենցաղում օգտագործում են գազի բալոններ, որոնք հրդեհավտանգության տեսակետից՝ շատ վտանգավոր են: ⛔️ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում արդեն գրանցվել է հրդեհի 2 դեպք, որոնց առաջացման պատճառը գազի բալոնի պայթյունն է: Բարեբախտաբար 2 դեպքում էլ լուրջ վնասներ չեն գրանցվել: 🔶 Բնակարաններում գազի բալոնի պայթյունը արտակարգ իրավիճակ է, որը կարող է հանգեցնել շատ լուրջ հետևանքների, հատկապես, եթե բալոնի մոտ այլ ապրանքներ կան: 🔶 Նման արտակարգ դրությունը կարող է հանգեցնել ոչ միայն գույքի ոչնչացման, այլև՝ խլել մարդկային կյանքեր։ 🔶 Մետաղական բալոնների խնդիրն այն է, որ չափազանց դժվար է վերահսկել դրանցում գազի մակարդակը։ 🔶 Պայթյունի պատճառ է նաև այն, որ բալոնում գազի հարաբերակցությունը չի համապատասխանում նորմերին։ ‼️ ՆԳ նախարարությունը հորդորում է ԱՀ քաղաքացիներին Անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից խուսափելու և դժբախտ ելքով պատահարները բացառելու նպատակով՝ խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները: ☎️ Հեռ. 911,101,112 /047/ 94 09 11
    16:35
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Բախվել են Нива-ն ու Honda-ն․ կա վիրավոր
    Այսօր՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 34-ամյա Կարեն Սարգսյանի վարած Honda մակնիշի և 43-ամյա Վահրամ Հովսեփյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենաները։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով Honda-ի ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Մելիք Միրզոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով Honda-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բենզալցակայանի տարածքում՝ բախվելով երկաթե սյանը։
    16:26
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանն աջակցում է Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը. Բայրամով
    «Զանգեզուրի միջանցքի» բացումը օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին ու Հայաստանին, այլև տարածաշրջանի այլ երկրների, ինչպես հաղորդում է «Սպուտնիկ Ադրբեջանը», Անթալիայում ընթացող դիվանագիտական համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ պնդելով, թե Ռուսաստանը նույնպես հետաքրքրված է «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ։ Բայրամովի խոսքով՝ Վրաստանը ևս կարող է օգտվել «միջանցքից», քանի որ այժմ Վրաստանի և Իրանի միջև երկաթուղային հաղորդակցություն չկա, իսկ «Զանգեզուրի միջանցքի» շնորհիվ այդ երկրները երկաթուղային հաղորդակցություն կունենան։ Ջեյհուն Բայրամովը պնդել է նաև, որ Ադրբեջանն սկսել է իրականացնել ենթակառուցվածքների ապաշրջափակումն իր տարածքում։ «Ադրբեջանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան, բայց, ցավոք, նույն ջանքերը Հայաստանի կողմից չենք տեսնում»,- ասել է նա՝ ավելացնելով, որ «Ադրբեջանը հայերի համար բաց է պահում» Գորիս-Կապան ճանապարհը։ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է նաև, թե Ադրբեջանը թույլատրել է ռուսական գազը Հայաստան տեղափոխել Ադրբեջանով՝ Վրաստանի տարածքում ծագած դժվարությունների պատճառով։ Բայրամովն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ընդգծելով Ադրբեջանի դիրքորոշումը։ «Ադրբեջանն աջակցում է Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է նա։
    16:18
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շինծու գործերի ընթացքը հստակ է ցույց տալիս դա սարքողների անբարոյականությունը․ Լևոն Քոչարյան
    Ծնունդդ շնորհավոր, Առուշ ջան: Դու իսկական հայ տղամարդ ես՝ չվախեցող, խիզախ, սկզբունքային ու հայրենասեր: Այս շինծու գործերի ընթացքը շատ ավելի հստակ է ցույց տալիս և՛ դա սարքողների անբարոյականությունը, և՛ քո բարձր արժանապատվությունը:
    16:16
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԱԾ պահեստազորի սպաները պահանջում են ստուգել կենսալաբորատորիաների աշխատանքը
    ՀՀ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը պահանջում է խորքային, մասնագիտական և անաչառ ուսումնասիրություն իրականացնել ԱՄՆ–ի կողմից ֆինանսավորվող 12 կենսաբանական լաբորատորիայում։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ–ի մամուլի ծառայությունը։ «Կարծում ենք` ժամանակն է խորքային, մասնագիտական և անաչառ ուսումնասիրություն իրականացնել պարզելու համար, թե ամերիկյան ֆինանսավորմամբ գործող այս կառույցները փաստացի ում տնօրինության տակ են գործել, արդյոք պատշաճ վերահսկվել են ՀՀ իրավասու մարմինների կողմից, լաբորատորիաներում ինչ փորձարկումներ են իրականացվել և դրանք ինչ հետևանքներ կարող են առաջացնել»,– ասվում է Facebook-ում տեղադրված հաղորդագրության մեջ: ՀՀ տարածքում նման լաբորատորիաները 12-ն են, որոնցից 3-ը` Երևանում։ Այդ կենտրոնները փակ ռեժիմով են գործում։ ԱԱԾ պահեստազորի սպաները նաև հիշեցրել են, որ Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական հատուկ օպերացիայի ընթացքում բացահայտվել է Ուկրաինայում ամերիկյան վերահսկմամբ գործող կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը։ Նշվում է նաև, որ վերջին տարիներին Վրաստանում հաճախակի էին դարձել կարմրուկի դեպքերը, իսկ Հայաստանում` խոզի աֆրիկյան ժանտախտի և սիբիրախտի դեպքերը։
    16:14
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Արան շատ ավելի լավ կթարգմանի». զավեշտալի դրվագ` Թուրքիայում Միրզոյանի ելույթի ժամանակ
    Այսօր Թուրքիայի Անթալիա քաղաքում ՀՀ և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումից հետո զավեշտալի դրվագ է եղել։ Նախարարի և հայկական պատվիրակության անդամի խոսակցությունը լսվել է ուղիղ եթերում. - Պարոն Միրզոյան, Արան շատ ավելի լավ կթարգմանի, եթե կարելի է։ - Վերջին նախադասությունն եմ ասում։ - Լավ։
    16:04
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստան-Թուրքիա հարաբերություններ, Արցախում ստեղծված իրավիճակ. կայացել է Միրզոյան-Բորել հանդիպումը
    Մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության դինամիկ զարգացման առթիվ: Անդրադարձ է կատարվել Արցախում հումանիտար իրավիճակին։ Այս առումով, նախարար Միրզոյանը ընդգծել է Ադրբեջանում անօրինական կերպով պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անվերապահ հայրենադարձման, Լեռնային Ղարաբաղ միջազգային հումանիտար կառույցների անարգել մուտքի ապահովման անհրաժեշտությունը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության կարևորությունը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան - Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը, գործընկերոջ ուշադրությունը հրավիրել Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ հոգեբանական ճնշումներ գործադրելու ադրբեջանական կողմի փորձերին և կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին։ Երկուստեք կարևորվել է իրավիճակի դեէսկալացիային ուղղված միջոցառումների իրականացումը: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Զրուցակիցները անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության ու կայունության հարցերի:
    16:01
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առուշ Առուշանյանի գործով երեկ ՔՊ-ական է հարցաքննվել. փաստաբանը մանրամասներ է հաղորդում
    Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ներկայացրել է Առուշ Առուշանյանի գործով վերջին դատական նիստերից մի քանի կարևոր դրվագներ, որոնք, ըստ նրա, յուրաքանչյուր անաչառ դիտորդի մոտ չի կարող կասկած նույնիսկ առաջացնել Առուշանյանին առաջադրված մեղադրանքի շինծու և ակնհայտ ապօրինի լինելու վերաբերյալ։ «Ինչպես հայտնի է Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, թե իբր նա 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ծանր հանցագործություն՝ ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը, սակայն նրա կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել: Բացի այդ, Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել նաև այն բանի համար, թե իբր նա, սոցիալապես անապահով վիճակում գտնվելու փաստով պայմանավորված կախվածության մեջ գտնվելն օգտագործելով, Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել է նույն բնակավայրի երկու և ավելի ընտրողի 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը: Ի սկզբանե Առուշ Առուշանյանի մեղադրանքի հիմքում դրվել է միայն ու միայն Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի ցուցմունքներն առ այն, որ իբր Առուշ Առուշանյանը նրան ասել է, որ բոլոր այն անձինք, ովքեր իրենց ձայնը կտան «Հայաստան» դաշինքին, ընտրություններից հետո կստանան սոցիալական օգնություն, ինչպես նաև հայտնել է, թե իբր Առուշ Առուշանյանն իրեն կարգադրել է նաև 2021 թվականի մայիս ամսին սոց․ օգնություն ստացած բոլոր անձանց մասնակցել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին և քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։ Բազմիցս հայտնել ենք հանրությանը, որ քննության ամենասկզբում Լուսինե Ավետյանը երկու անգամ ցուցմունք է տվել այն մասին, որ Առուշ Առուշանյանը որևէ տեսակի հանցագործություն չի կատարել, իսկ սոցիալական օգնությունների հարցի հետ կապված հստակ հայտնել է, որ ինքը չի կարող ասել, թե այդ օգնություններն արդյող եղել են քողարկված կաշառք Առուշ Առուշանյանի սատարած կուսակցության հանրահավաքին, ընտրություններին նրանց մասնակցելու և կողմ քվեարկելու դիմաց, քանի որ այդ մասին խոսակցություններ որևէ մեկի, այդ թվում՝ Առուշ Առուշանյանի հետ, նա չի ունեցել, հավելելով, որ թեև, այդ շրջանում բնակիչներին նման չափերով օգնություն տրամադրելու հանգամանքից ինքը մտածել է (ընդամենը ենթադրություն), որ դա ընտրությունների համար է, բայց այդ թեմայով կոնկրետ խոսակցություն նա որևէ մեկի հետ չի ունեցել, ով իրեն կասեր, որ այդ օգնությունը հենց ընտրության հարցով է։ Հիշյալ ցուցմունքը տալուց հետո Լուսինե Ավետյանը կալանավորվում է։ Կալանավորվելուց հետո վերջինս մեկ օր անց լրացուցիչ ցուցմունք է տալիս այն մասին, որ իբր ստել է նախկինում, երբ ասել է, որ Առուշ Առուշանյանը որևէ հանցանք չի կատարել՝ հայտնելով, որ իրականում Առուշանը նախապատրաստել է ընտրակաշառք տալը և իր միջոցով կազմակերպել է երկու և ավելի ընտրողի 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը, ինչը նա պնդել է նաև Առուշանյանի հետ առերեսման ընթացքում։ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք տալուց հետո՝ օրեր անց, ՀՀ դատախազության որոշմամբ Լուսինե Ավետյանը գրավով ազատ է արձակվել։ Ակնհայտ է, որ Լուսինե Ավետյանի նկատմամբ ավելի նվազ տեսակի խափանման միջոց է ընտրվել միայն այն բանից հետո, երբ վերջինս իր տված լրացուցիչ ցուցմունքները փաստացի պնդել է Առուշ Առուշանյանի հետ առերես հարցաքննության ժամանակ։ Մասնավորապես՝ Լուսինե Ավետյանի և Առուշ Առուշանյանի միջև առերես հարցաքննությունը տեղի է ունեցել 19․07․2021թ-ին, իսկ Լ․Ավետյանի խափանման միջոցը փոփոխելու մասին որոշումը քննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից կայացվել է առերեսման հաջորդ օրը՝ 20․07․2021թ-ին, և ուշագրավը հենց այդ որոշման մեջ առկա պատճառաբանական մասն է, որը թույլ է տալիս հանգելու ողջամիտ այն հետևության, որ գործել է փաստացի «ցուցմունք՝ ազատության դիմաց» չգրված կանոնը։ Դրանից հետո, երբ Առուշ Առուշանյանի և Լուսինե Ավետյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, Լուսինե Ավետյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ Առուշ Առուշանյանի դեմ իր կողմից քննիչի մոտ տրված վերջին երկու ցուցմունքներն՝ առ այն, որ Առուշ Առուշանյանը հանցանք է կատարել, սուտ են, և ինքը նման տեղեկություններ է հայտնել, որպեսզի կալանքից ազատ արձակվի, քանզի հասկացել է, որ այստեղ խնդիրն ինքը չէ, այլ Առուշ Առուշանյանն է՝ հավելելով, որ այլևս չի կարող լռել և անմեղ տեղը մեղադրել Առուշ Առուշանյանին։ Այնուհետև, դատարանում հարցաքննվել են դատակոչված 6 վկաներից 4-ը (սոցիալական օգնություն ստացած անձինք), ովքեր հայտնել են, որ իրենք կարիքավոր են և Առուշ Առուշանյանից խնդրել են օգնություն, վերջինս էլ իրենց օգնել է։ Հայտնել են նաև, որ Առուշ Առուշանյանն իրենց հետ երբեք ընտրություններից չի խոսել, ընտրակաշառք չի տվել և ինչպես անձամբ, այնպես էլ Լուսինե Ավետյանի միջոցով չի ստիպել նրանց մասնակցել «Հայաստան» դաշինքի հանրահավաքին կամ քվեարկել այդ քաղաքական ուժի օգտին։ Ավելին՝ վերջին դատական նիստերից ակնհայտ դարձավ, որ այդ վկաներից մի քանիսը, ովքեր ամենասկզբում հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ԱԱԾ-ում և ՀՀ ոստիկանությունում, ոչ միայն չեն հասկացել, թե ինչ են գրել հաղորդման մեջ, այլև դրանցից երկուսը հայտնել են, որ ՔՊ-ականներ Ներսես Խաչատրյան և Մարգարիտա Հովսեփյան անվամբ անձինք այցելել են իրենց տուն, և նրանց ասել, որ ստացված հիշյալ սոցիալական օգնությունը եղել է քողարկված ընտրակաշառք՝ առաջարկելով, որ գնան ոստիկանություն և դրա մասին հայտնեն։ Նշված վկաները հայտնել են Ներսես Խաչատրյանին և Մարգարիտա Հովսեփյանին, որ իրենք սոցիալական օգնություն են ստացել, այլ ոչ թե ընտրակաշառք, սակայն Ներսես Խաչատրյանը պնդել է, որ դա ընտրակաշառք է եղել և ասել նրանց, որ , եթե իրենք դրա մասին չհայտնեն իրավապահներին, ապա կձերբակալվեն։ Հիշյալ վկաները դատական նիստի ժամանակ հստակ հայտնեցին, որ վախենալով այդ խոսքերից ( որ կարող են ձերբակալվել) գնացել են ոստիկանություն, սակայն ոստիկանությունում նույնպես հայտնել են, որ ստացված գումարը հանդիսացել է սոց․օգնություն, այլ ոչ թե ընտրակաշառք, սակայն, քանի որ գրել չգիտեն, հետաքննիչի կողմից տառ առ տառ թելադրանքով գրել են, թե իբր ստացված գումարը եղել է ընտրակաշառք։ Դրանից հետո, Դատարանում հաստատվեց այն հանգամանքը, որ այդ վկաներից երկուսն իսկապես գրել և կարդալ չգիտեն, մասնավորապես՝ դատական նսիտի ընթացքում փոքրիկ փորձարարություն կատարվեց, որի ժամանակ վկաները ոչ միայն իրենց գրածը չկարողացան կարդալ, այլև հետագայում քննիչի կողմից տպագրված իրենց ցուցմունքները նույնպես կարդալ չկարողացան։ Տեղեկացնենք հասարակությանը, որ երեկ դատական նիստի ժամանակ հարցաքննվել է նաև այդ ՔՊ-ական Մարգարիտա Հովսեփյանը, ով ընդունել է, որ ինքն իսկապես գնացել է այդ վկաների բնակավայր հետաքրքրվելու, թե նրանց կողմից ստացված սոց․օգնությունը ինչի՞ համար է տրվել, ինչպես ինքն է նշում «ցանկացել եմ բացահայտում կատարել» , սակայն Մարգարիտա Հովսեփյանն այդպես էլ որևէ ողջամիտ կերպով չկարողացավ պաշտպանության կողմին և Դատարանին բացատրել, թե ո՞վ է նա և ի՞նչ իրավունքով է գնացել այդ վկաների բնակավայրեր նման հարցադրումներ կատարելու համար։ Սակայն վերջում պարզ դարձավ, որ Մարգարիտա Հովսեփյանը, ում ամուսնու հետ նախկինում Առուշ Առուշանյանը ենթադրաբար ունեցել է խնդիրներ, պարզապես ատելությամբ է լցված Առուշանյանի նկատմամբ և ներկայումս ուրախ է, որ Առուշանյանը կալանավորված է։ Նշվածից, կարծես թե, պարզ է, թե ՔՊ-ական Մարգարիտա Հովսեփյանի կողմից հիշյալ վկաների բնակավայրեր այցելելու և նրանց հետ զրուցելու իրական նպատակը որն է եղել։ Հարգելի հայրենակիցներ, վերջին դատական նիստերի ժամանակ այլ բացահայտումներ ևս եղել են, որոնց մասին դեռ կխոսենք, սակայն կարծում ենք այսքանն արդեն իսկ բավարար է փաստելու, որ քաղաքական իշխանության կողմից գործել է հետևյալ սխեման՝ ստիպել ոչ տառաճանաչ մարդկանց հաղորդումներ և ցուցմունքներ տալ Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի դեմ, ով իր հերթին էլ ստիպված ցուցմունքներ կտա Առուշ Առուշանյանի դեմ, ինչն էլ հնարավորություն կտա վերջինիս ազատությունից զրկել երկար ժամանակով։ Այսինքն, գործել է Առուշ Առուշանյանին ամեն գնով կալանավորելու օպերացիան։ Հավատացե՛ք, վերը նկարագրվածն է ողջ երեսն այս խայտառակ քրեական գործի, և նման պայմաններում Առուշ Առուշանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը չորակել որպես ապօրինի և քաղաքական՝ ուղղակի միամտություն է»,-ասված է Ալեքսանյանի տարածած հայտարարությունում:
    15:55
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արկը պայթել է շինության բակում և պատճառել գույքային վնաս. Արցախի դատախազություն
    Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ համայնքների ուղղությամբ: «Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները շարունակում են արցախահայությանն ուղղված հանցավոր արարքների փաստագրման և ապացույցների ամրագրման գործընթացը: Ապացույցների հավաքագրման ընթացքում հերթական դեպքն արձանագրվել է Ասկերանի շրջանի Փառուխ համայնքում, 60 մմ տրամաչափի ականանետից արձակված արկը պայթել էր համայնքին պատկանող շինության բակում և պատճառել գույքային վնաս»,-ասված է Արցախի դատախազության տարածած հաղորդագրությունում:
    15:49
    12.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մի քանի օր անց ավելի կսրվի իրավիճակը ու սա կբավարարի Ադրբեջանի 5 պահանջները․ Շարմազանով
    Հիշու՞մ եք, որ ասում էի կապիտուլյացիայից հետո այս իշխանությունը նոր զիջումների է գնալու։ Նման գրառում է արել ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում։ «Գորիս-Կապան ճանապարհի փաստացի հանձնումը,ադրբեջանական մաքսատան տեղադրումն ու Հայաստանի 41 քառ կմ տարածքի օկուպացումը վկա։ Հիշու՞մ եք,որ ասում էի Փաշինյանն ու Ալիեւը «պասերով» խաղում են։ Տեսեք. Նիկոլը Շուշին ու Հադրութը օկուպացված չի անվանում, Ադրբեջանի որեւէ սադրանքի չի պատասխանում, լռում է Արցախում գազի անջատման ու ադրբեջանական կրակոցների պայմաններում ու միայն խոսում է խաղաղության մասին։ Հիմա էլ Թուրքիա է ուղարկել իր աշխատողներին, որ քննարկեն Ադրբեջանի 5 կետանոց պահանջները։ Մի քանի օր անց ավելի կսրվի իրավիճակը ու սա կբավարարի Ադրբեջանի 5 պահանջները։ Հետո էլ կասի ՝ 3 միլիոն մարդ փրկեցի կոտորածից ու «խաղաղություն» բերեցի։ Եվ դրանից հետո Հայաստանը փաստացի կվերածվի «թուրքական վիլայեթի»։ Արեւմուտքը ողջունելու է «խաղաղության» դարաշրջանը,ռուսների «գլուխը խառն» է Ուկրաինայով ,եւ տանդեմի համար լավ առիթ է այս օպերացիան իրականացնել։ Հետաքրքիր է,ինչպե՞ս այս ամենին կարձագանքի Իրանը։ Բայց Ռուսաստանում էլ պետք է հասկանան,որ թուրք- հայկական «մերձեցումից» հետո իշխանությունն աստիճանաբար սկիզբ կդնի Ռուսաստանին տարածաշրջանից «զուռնա դհոլով» ճանապարհելու գործընթացին։ Հայաստանը «թուրքական վիլայեթ» դառնալու պարագայում ոչ ռուսական ռազմաբազայի եւ ոչ էլ Արցախում ռուս խաղաղապահների իմաստ չի լինելու։ Ուստի եւ Ռուսաստանը ,եւ Իրանը չպետք է թույլ տան թուրքական սցենարի իրականացումը»,-գրել է նա։
    15:44
    12.03.22
    Ավելին