Լրահոս

2022-03-14
  • Հայաստան
    Վստահեցնում եմ՝ եթե ես սկսեմ զբաղվել, Ձեր անհրաժեշտությունը չի լինի․ քաղաքապետը սպառնացել է
    Եղանակային պայմաններից ելնելով կանաչապատում տեղի չի ունենում։ Բնապահպանության վարչությունից տեղեկացրել են Երևանի քաղաքապետ Հայկ Սարգսյանին Սարյանի արձանի հարակից տարածքում իրականցվող բարեկարգման վերաբերյալ։ Քաղաքապետը հակադարձել է․ «Այսօր է ձյուն, վերջին մի քանի օրն է եղել, այսինքն դրանից առաջ ոչ մի բան չի՞ արվել»։ Սարգսյանին տեղեկացրել են, որ Սարյանի հարակից այգում կա հողի խնդիրը, ինչը կարծես թե զարմացրեց քաղաքպետին, քանի որ վերջինս երբեք քննարկման ներկա չի եղել, որտեղ կնշվեր Սարյանի այգում հողի խնդրի մասին։ «Էս ի՞նչ նոր բաներ են, դրա մասին երբեք չենք խոսել, հանձնարարականը տվել եմ երկու-երեք շաբաթ առաջ, հիմա նոր պարզվում է, սա է խնդիրը, հիմա այս խնդիրն է, մյուս շաբաթ ուրիշ պատճառ ի հայտ կգա։ Սարյան պուրակում մի տարի է քնած վիճակ է, ոչ մի բան չի արվում, էնպես եք ներկայացում, որ հեսա գարունը բացվեց, այդ Սարյան պուրակում ինչ կա, չորացած է լինելու։ Վստահեցնում եմ՝ եթե ես սկսեմ զբաղվել, Ձեր անհրաժեշտությունը չի լինի, Դուք Ձեր տեղում եք, որպեսզի Դուք այդ աշխատանքը անեք»։
    12:20
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանի և ՀՀ բանակցություններում 3-րդ կողմի կարիք չպետք է լինի․ Չավուշօղլու
    Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ խաղաղ պայմանագրի կնքման շուրջ ՀՀ և Ադրբեջանի բանակցություններում 3-րդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չի տեսնում։ «Իմ կարծիքով, Ադրբեջանի և ՀՀ բանակցություններում 3-րդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չպետք է լինի»,-ասել է նա Անթալիայում դիվանագիտական համաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում, գրում է Interfax.az-ը` TRT Haber-ին հղումով։ «Պատերազմ է եղել, օկուպացիա է եղել, բայց ամեն ինչ ավարտվել է։ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և միասին քննարկեն»,-ասել է նա։ Մարտի 11-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանն առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը` Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Մարտի 12-ին թուրքական Անթալիայում տեղի է ունեցել ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը՝ բանակցելու համար երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակում։ Չավուշօղլուն «շատ կառուցողական և արդյունավետ» է անվանել Միրզոյանի հետ հանդիպումը։
    12:15
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել․ ԱՀ ՊՆ
    Մարտի 13֊ին` օրվա ընթացքում, և մարտի 13֊ի լույս 14֊ի գիշերը օպերատիվ֊մարտավարական իրավիճակը եղել է հարաբերականորեն կայուն։ Հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել։
    12:04
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    ՀՀ բանկերում ռուբլու առքի նվազագույն գինը 3.10 դրամ է, դոլարինը՝ 505
    Ըստ Rate.am կայքի տվյալների՝ հայաստանյան բանկերում ռուբլու առքի նվազագույն գինը 3.10 դրամ է, վաճառքինը՝ 4.48։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 5.50 դրամ է։ Դոլարի առքի նվազագույն գինը 505 դրամ է, վաճառքինը՝ 515 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 522 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է առավելագույնը 544 դրամով, վաճառվում՝ 562 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 578 դրամ է։
    12:00
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անվտանգությունը՝ հայկական օրակարգի առանցք. Արթուր Վանեցյան
    Մեր աչքի առաջ տեղի է ունենում նախկին աշխարհակարգի փլուզումը։ Սա չափազանցություն չէ՝ հաշվի առնելով հակամարտության և համաշխարհային բարիկադավորման մասշտաբները։ Ռազմական գործողությունները Եվրոպայի տարածքում ուղեկցվում են մարդկության նորագույն պատմության մեջ աննախադեպ տնտեսական պատերազմով։ Չկա որևէ հաշվարկ, թե ինչի կարող է հանգեցնել տնտեսական այս համաշխարհային պատերազմը։ Փլուզվող տնտեսական կապեր, տասնամյակների ընթացքում ձևավորված լոգիստիկ համակարգերի փլուզում, դիմացինին վատություն անելու մոտիվացիայով վատ հաշվարկված քայլեր, որոնք ունեն զգալի պոտենցիալ՝ համաշխարհային աղետ բերելու։ Ոչ ոք չի ուզում պատերազմ, բայց պարզվում է , որ սա 21-րդ դարում բավարար պայման չէ՝ պատերազմ չունենալու համար։ Լինում է իրականություն, երբ նույնիսկ այդ պայմաններում ծագում է պատերազմ՝ իր ողջ հետևանքներով։ Ամբողջական հասարակություններ, ամբողջական ժողովուրդներ են այսօր բարիկադավորվել, ու սա դեռ սկիզբն է։ Չարությունը միմյանց հանդեպ, բոլորը՝ բոլորի հանդեպ ստանում է մեգամասշտաբներ։ 2020 թվականից մեր սխալների, ու նաև օբյեկտիվ իրողությունների պատճառով խոշոր ցնցումների ենթարկվեց մեր տարածաշրջանը։ Նոր իրականություն, նոր դերակատարներ, նոր դերաբաժանումներ։ Մի կողմից հիմնարար փոփոխությունների է ենթարկվում աշխարհը, մյուս կողմից՝ ինտենսիվ ընթանում է Հարավային Կովկասի նոր ճարտարապետության ձևավորումը։ Համաշխարհային և տարածաշրջանային փոփոխություններին Հայաստանը պետք է ներկայացնի իր հայտը։ Մեր փոխարեն ոչ ոք չի անելու։ Ուժերի գերլարումով, հայակական աշխարհի ռեսուրսներով մենք պարտավոր ենք ձևակերպել մեր հայտը և ատամներով պաշտպանել այն։ Մենք պարտավոր ենք լինել սառնասիրտ, գրագետ ու նախաձեռնող։ Համաշխարհային տուրբուլենտության այս պայմաններում հայկական օրակարգը պետք է կազմված լինի ընթացիկ՝ հակաճգնաժամային քայլերից և հեռանկարային ազգային տեսլականից։ Իսկ այս ամենի առանցքը անվտանգությունն է. Ռազմական, տնտեսական, սոցիալական, մշակութային և այլն։ Անվտանգություն՝ ամենալայն ու ամենասուր հասկացությամբ։ Չափազանց սուր են այսօրվա հրատապ ռիսկերը. Սկսած ռազմական բախումների հնարավորություններից մինչև պարենային սուր խնդիրներ, ֆինանսական համակարգի կայունություն։ Խոշոր պետությունները իրենց սեփական պարենային անվտանգությամբ պայմանավորված արգելում են արտահանումը։ Հայաստանը կարող է կանգնել բարդագույն խնդիրների առաջ։ Լոգիստիկ կապերի քանդումը էլ ավելի է բարդացնում վիճակը։ Հայաստանի գործող կառավարությունը, մեծ հաշվով, ճգնաժամային կառավարություն է , ինչը ենթադրում էր անելիքի և քայլերի էական վերանայում և նոր առաքելության գիտակցում։ Դատելով ամեն ինչից՝ կառավարությունը չի գիտակցում աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների ծավալը և չի պատկերացնում Հայաստանի համար ռիսկերի սրությունը։ Բայց նույնիսկ այս իրավիճակը մեզ չպետք է շեղի հետպատերազմյան նոր հայկական տեսլականի և հեռանկարային ազգային նոր ուղենիշների ձևավորման խնդրից։ Առանց դրա պետություններն ու ազգերը չեն վերականգնվում։ Դրանք կարող են «ներառել կարմիր գծեր», դեմոգրաֆիկ նպատակներ, հայապահպանության խնդիրներ, արժեհամակարգային ուղենիշներ, գիտամշակութային վերածննունդ և այլն։ Ու այս ամենի հիմքում անվտանգությունն է, որպես հայկական օրակարգի առանցք։ Մենք այս հարցում պարտավոր ենք գտնել ճշգրիտ լուծումները. Սա այն հարցն է, որտեղ սխալվելու իրավունքը բացառվում է։
    11:32
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    100.000 մարդ եղանակային ցուրտ պայմաններում զրկված է ջեռուցման հնարավորությունից․ ՄԻՊ
    Ադրբեջանական կողմն արդեն շուրջ մեկ շաբաթ է թույլ չի տալիս Արցախի ներկայացուցիչներին վերականգնել գազատարի ենթադրյալ «խափանումը»։ Այդպիսով ավելի քան 100.000 մարդ եղանակային ցուրտ պայմաններում զրկված է ջեռուցման հնարավորությունից։ Զուգահեռաբար, պարբերաբար անջատվում է էլեկտրականությունը։ Սա էլ ավելի է խորացնում հումանիտար այն ծանր իրավիճակը, որը ստեղծվել է պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Արդյունքում հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, տեղահանվածների ժամանակավոր կացարաններ զրկված են ապրելու տարրական պայմաններից, հնարավոր չէ իրացնել անձանց առողջապահական, երեխաների կրթության իրավունքը։ Բացի այս, ադրբեջանական զինված ուժերն արդեն մեկ շաբաթ է, ինչ շարունակում են ինտենսիվորեն կրակել Արցախի գյուղերի խաղաղ բնակչության ուղղությամբ. Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղ, Ասկերան քաղաք, Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Խնուշինակ գյուղեր։ Խրամորթում քաղաքացիական մեկ անձ վիրավորում է ստացել։ Այս ամենը միտված է Արցախում ապրող մարդկանց շրջանում վախի, ահաբեկման մթնոլորտը պահպանելուն՝ նպատակ ունենալով հայաթափել ու էթնիկ զտման ենթարկել Արցախը իր բնիկ հայերից։ Խստորեն դատապարտում եմ ադրբեջանական պետության շարունակվող հանցավոր քաղաքականությունը։ Կոչ եմ անում միջազգային կազմակերպություններին հստակ արձագանքել իրավիճակին ու ավելացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ այս հանցավոր վարքագիծը դադարեցնելու համար։ Մարդու իրավունքները համընդանուր են, դրանք պետք է դուրս դիտվեն աշխարհաքաղաքական կոնյուկտուրայից։ Այս հաղորդագրությունն ուղարկվել է միջազգային կազմակերպություններին ու դիվանագիտական առաքելություններին։
    11:22
    14.03.22
    Ավելին
  • Միջազգային
    «Երեկոյան արդեն ուշ կլինի». Կադիրովը Մարիուպոլում գտնվողներին կոչ է արել շտապ հանձնվել
    Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Մարիուպոլում գտնվողներին կոչ է արել անհապաղ հանձնվել։ «Երեկոյան ուշ կլինի։ Մենք ձեզ կտրամադրենք անվտանգություն։ Մեր 5000 լավագույն չեչեն մարտիկները Մարիուպոլի շրջակայքում են և ներսում: Գոնե մեկ անգամ տղամարդու քայլ արեք՝ հանուն խաղաղ բնակչության ու քաղաքի։ Նորից եմ ասում՝ երեկոյան ուշ կլինի», - Telegram-ի իր ալիքում գրել է Կադիրովը։
    11:05
    14.03.22
    Ավելին
2022-03-13
  • Արցախ
    Արամ Վարդևանյանը Արցախում հումանիտար ճգնաժամի համառոտ վերլուծություն է անում
    Արցախում հումանիտար ճգնաժամի համառոտ վերլուծություն.
    23:14
    13.03.22
    Ավելին
  • Հասարակական
    «Անալի խաղաղություն» և «աղ ու հացի եղբայրություն». սովորական հայկական սկանդալներ
    Սփիֆեն անունով խոզը փրկում է Փնթոշա քաղաքի խոզերին ու հանում նրանց ցեխից: Վարչապետի տիկինը հեքիաթ է պատմում, Ելիսեյան պալատում էլ վարչապետին «թանկագին Նիկոլ» են անվանում: Իսկ Հայաստանի նախագահը զարմանում է. «հետո ի՞նչ, որ ադրբեջանցիները կրակում են»: Անհամ բարքեր և սովորական հայկական սկանդալներ:
    23:00
    13.03.22
    Ավելին
  • Հասարակական
    Թանկացած բնակարաններ ու թանկագին հյուրեր՝ հյուսիսից. «կապուտաչյա» Երևանը
    Տանյա, այնուհետև Նատաշա: Հայաստան են ժամանել՝ «հարսնացուներ՝ հյուսիսից»: Գառնիկ պապը քայլում է Երևանում ու հիշում՝ Պերմը, Զապորոժյեն: 10 օրում Ռուսաստանի 15 հազար քաղաքացի Հայաստան է եկել: Երևանը դառնում է «ռուսական բիզնեսի մայրաքաղաք»: Ռուս ընտանիքներին վարձով բնակարաններ են պետք, երևանցի տանտերերն էլ ազատվում են հայ վարձակալներին, որ իրենց բնակարաններն ավելի թանկ հանձնեն՝ թանկագին հյուրերին: Մոսկվայից Երևան եկող լեփ-լեցուն օդանավեր և «Նատաշկայի վրա աչք ունեցող հայ տղաներ»:
    22:30
    13.03.22
    Ավելին
  • Սոցիալական
    Սովի վտանգ՝ աշխարհում. մարդկանց ոչ փորն է կուշտ, ոչ տեղն է տաք
    Աշխարհում սովի վտանգ կա: Ցորենի համաշխարհային պաշարի 30 տոկոսը պատերազմի գոտում է: Ռուսաստանն արգելում է հացահատիկի ու շաքարի արտահանումը՝ անգամ ԵԱՏՄ երկրներ: Աղքատ Հայաստանը չի կարևորում հացի խնդիրը, չնայած՝ սերմնացու չկա, ցանքատարածություններն էլ պակասել են: Պարենի համաշխարհային ճգնաժամի ժամանակներում Վահան Քերոբյանը կատակներ է անում:
    22:15
    13.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում հիվանդանոցների ու առողջապահական երաշխիքների մասին. Վարդևանյանն Արցախում է
    Արցախում հիվանդանոցների ու առողջապահական երաշխիքների մասին...
    22:12
    13.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    26-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 11-ամյա երեխայի․ նա մահացել է
    Մարտի 13-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 17:50-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Նարեկ Ղազարյանը՝ իր վարած Ford Fusion մակնիշի ավտոմեքենայով՝ Արմավիր քաղաքի Երևանյան - Ջիվանու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիր քաղաքի բնակիչ, 11-ամյա Մելինե Վ.-ին:
    22:10
    13.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Հայաստանը «հանձնված է»՝ Ռուսաստան-Արևմուտք պատերազմում
    Ուկրաինայի 2-րդ քաղաքն ավերակ է դարձել: Սովետական դրոշներով ռուսական տանկերը Կիև են հասնում: Եվրոպայի ամենամեծ երկրի արնագույն քարտեզը: Զելենսկին ուզում է զիջումներ անել, բայց չի ուզում դավաճան կոչվել: Աշխարհում կարգ է փոխվում. Արևմուտքը փորձում է մեկուսացնել Ռուսաստանը, Մոսկվան հիշեցնում է Եվրոպային՝ գազի ջերմությունը: Աշխարհը կիսած պատերազմը մեծացրել է թյուրքական ախորժակը, իսկ սեղանին հայկական շահն է: Ռուսաստանի թշնամիներն ու բարեկամները՝ ուկրաինական ռազմաճակատում ու Հարավային Կովկասում:
    22:01
    13.03.22
    Ավելին
  • Արցախ
    «Ամենօրյա պատերազմ»՝ առանց գազի մնացած Արցախում
    Արցախում ամեն օր նոր պատերազմ է: Պայթյուններ՝ Խրամորթ, Խնապատ, Նախիջևանիկ, Փառուխ, Խնուշինակ, Նոր Շեն, Թաղավարդ գյուղերում: Թշնամու արկերն արդեն Արցախի խորքն են հասնում, որտեղ մարդիկ գրեթե մեկ շաբաթ է գազ չունեն, հացի հերթ են կանգնում և չեն կարողանում այգիներում աշխատել. թուրքը կրակում է: «Խրամորթ գյուղը տվեք, թույլ կտամ վերականգնել գազատարը»: Թշնամու պահանջը բացահայտում են «Հայլուրի» աղբյուրները: «Ամենօրյա պատերազմ»՝ Արցախում:
    21:45
    13.03.22
    Ավելին
  • Հայաստան
    «Հաղթանակը չեն մուրում, այն նվաճում են»
    Երկուշաբթի Երևանից ընդամենը 60 կիլոմետր հեռու՝ Երասխի դիրքերում զոհված Հրաչ Մանասարյանի հուղարկավորության կադրերն են: Գորիսում՝ 44-օրյա պատերազմի զոհերի կողքին են հողին հանձնել 33-ամյա պայմանագրային Հրաչին: Ծնունդով Սյունիքի Ակներ գյուղից էր։
    21:30
    13.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ֆիալետվի տոնական փողկապով փարթամ սույն պարոնի ղեկավարած Արցախում 6-րդ օրն է մարդիկ առանց գազի են․ Խամոյան
    Սույնը (ձախից) Արցախի (առավել ճշմարիտ՝ այն, ինչ թողեցին Արցախից) նախագահն է, իսկ իրականում՝ Արցախից մնացած բեկորների Սոցապ. նախարարը, ում միակ գործառույթը մնացել է շենք սարքելն ու արանքում փող աշխատելը։ Կարո՞ղ եք պատկերացնել, որ ֆիալետվի տոնական փողկապով փարթամ սույն պարոնի ղեկավարած Արցախում 6-րդ օրն է մարդիկ առանց գազի նստած են՝ զրկված տարրական հարմարություններից, իսկ պատճառը հետեւյալն է՝ ադրբեջանցիները վնասել են գազի միակ խողովակը ու հիմա հրաժարվում են թույլ տալ այն վերանորոգել։ 6 օր առանց գազ, էլ. էներգիա արցախցին սառում է, սա տաք-տաք տոնական տրանադրությամբ մասնակցում է ՔՊ-ականների նախագահի երդմնակալության ներկայացմանը։ Ի դեպ, այն նախագահի, ով ասում է՝ հետո ի՞նչ, որ ադրբեջանցիները կրակում են։ Մարդ, որ 1 գրամ թասիբ ունենար, այս թատրոնին ներկա գտնվելու փոխարեն 1 գազատար խողովակի հարցը կլուծեր։ Թեպետ, ի՞նչ թասիբ, Շուշիում երդմնակալության արարողության ժամանակ սեփական եղբոր գերեզմանով երդվողը հիմա փակ հանդիպումներում արցունքն աչքերին է խոսում եղբոր ազատագրած Արցախը Ադրբեջանին հանձնածի մասին։
    18:52
    13.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հիրավի սրա համար էիք կռացել անհայրենիք Նիկոլի առաջ. Աննա Մկրտչյան
    Այսօր ՀՀ-ում նախագահ նշանակեց մաքրամաքուր հանցագործ քրեաօլիգարխների աջակցությամբ իշխանությունը զավթած, նախկին, բայց թափ-թափանցիկ դատախազների, քննիչների ու ոստիկանության օգնությամբ իշխանությունը պահող դավաճան նիկոլը անդեմ ու անկարծիք՝ իմ տարիքի չափ քաղաքական կուսակցություն ու սկզբունք փոխած մեկին։ Ձեր նպատակների իրականացման ապացույցները կարող եք գտնել պաշտոնական լուսանկարներում, որտեղ նոր Հայաստանի խոշոր սեփականատերերը նույն իրենք՝ քրեաօլիգարխները, ուսապարկերը, դատախազն ու դավաճանը հաշտ ու համերաշխ ավարտին են հասցնում մեր երկրից մնացած փշրանքների ավերումը։ Հիրավի սրա համար էիք կռացել անհայրենիք նիկոլի առաջ։
    16:31
    13.03.22
    Ավելին