Լրահոս
2022-03-14
-
ՀասարակականԿապիտուլյանտ Նիկոլը յուր կոֆե դնողին նշանակել է դեսպան․ Աննա ՄկրտչյանԿապիտուլյանտ նիկոլը յուր կոֆե դնողին նշանակել է դեսպան։ Լավ, եղածն էլ հատուկ հանձնարարություններով դեսպան է ընդամենը։ Պատերազմից հինգ պակաս հայտարարել, որ ամեն ինչ ընտիր է Արցախում, ողբերգությունից հետո կազմակերպել նիկոլի մեծարման երեկոներ, ընտրություններից հետո խաղալ վերջին արտախորհրդական ընդդիմության դերը, անել ամեն ինչ միայն թե նիկոլի դավաճանություններից շեղի հայ հանրության ուշադրությունը։ Կոֆե դնելու դիմաց դեսպան՝օկ։ Բայց ախր մի քիչ էժանով չբարիշեցի՞ր, էսքան արածներիդ դիմաց։ Հ.Գ. Այսուհետ միայն հատուկ հանձնարարություններով «ընդդիմադիր»։Ավելին18:0414.03.22 -
ԻրավականԴավիթ Գալստյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել 50 մլն ՀՀ դրամ գրավը․ Գոռ ԱբրահամյանՀաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ գործով ամբաստանյալ Դավիթ Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2022թ․ մարտի 14-ի որոշմամբ փոփոխվել է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 50 մլն ՀՀ դրամ գրավը։ Նկատի ունենալով, որ ամբաստանյալ Դավիթ Գալստյանը արդեն իսկ միջոցներ է ձեռնարկել մեղսագրվող հանցագործությամբ պատճառված վնասի ամբողջ չափը՝ ավելի քան 2 մլրդ 700 մլն ՀՀ դրամ գումարը վերականգնելու ուղղությամբ, մեղադրողները նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու դեմ չեն առարկել։Ավելին17:5114.03.22 -
ՀասարակականՊատերազմի մասնակիցների՝ դիահերձարանում մնացած մասունքները «հարազատները պատրաստ չեն վերցնելու»44-օրյա պատերազմի մասնակիցների՝ դիահերձարանում մնացած մնասունքները, ըստ Առողջապահության նախարարի, ինչ-որ ժամանակ կհուղարկավորեն անհատական ձևով, ոչ եղբայրական գերեզմանոցում:Ավելին17:4814.03.22 -
ՄշակույթՔո գործը մի’շտ կապրի, Պա՜պ․ Մանե Գրիգորյանը՝ Երգի պետական թատրոնի տնօրենի ԺՊՊաշտոնապես հայտարարում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի ԺՊ պաշտոնը։ Ես մեծացել ու կայացել եմ երգի թատրոնի ստեղծագործական միջավայրում և տեսել՝ ինչպես է հորս ջանքերի, տաղանդի, համառության ու հայրենասիրության շնորհիվ այս թատրոնը միս ու արյուն ստացել, ձայն ու հնչողություն, որն այսօր լսելի է ամենուր։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր 28 տարիների ընթացքում աշխատել են երգի թատրոնում. մենք երկար ճանապարհ ենք անցել ու դեռ շատ անելիքներ ունենք միասին։ Ամեն ինչ արվելու է՝ Հայաստանի երգի պետական թատրոնի անունը բարձր ու հնչեղ պահելու համար և շարունակելու եմ պահպանել հայրիկիս՝ երգարվեստում սահմանած բարձր նշաձողը և ստեղծելով նորը՝ զարգացնել նրանից ժառանգած ավանդույթները: Քո գործը մի’շտ կապրի, Պա՜պ…Ավելին17:3914.03.22 -
ՀասարակականԷդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպանՏեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ներգրավվելու եմ Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում՝ ստանձնելով Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի կարգավիճակը: Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված այս բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը և սպասարկել ազգային-պետական շահերը: Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը:Ավելին17:3414.03.22 -
Հասարակական«Խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով պաշտոնի նշանակելու վերջը տալու սկիզբը դրվել է 2018-ին․ ԱվանեսյանՊետական կառավարման համակարգում բնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով պաշտոնների նշանակմանը վերջ դրվելու սկզբը դրվել է 2018-ին եւ այդ քաղաքականությունը հետեւողական կերպով շարունակվում է: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, լրագողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե այդ սկզբունքով պաշտոնների նշանակման վերջը ե՞րբ է տրվելու: Դիտարկմանը, թե նման բազմաթիվ օրինակներ կան, նախարարն արձագանքեց. «Ինձ հայտնի չեն նման օրինակներ: Իհարկե, մեր երկիրն այնքան փոքր է, որ բոլորս բոլորիս ճանաչում ենք, ծանոթ ենք եւ բացառել ծանոթությունները, որ մինչեւ համակարգում աշխատելը էլի միմյանց չենք ճանաչել, կարծում եմ՝ անհնար է»:Ավելին17:2714.03.22 -
ՀասարակականԻսկ թե ո՛վ է դատական իշխանության հեղինակությունը բարձրացնում և ո՛վ՝ իջեցնում, ակնհայտ է. ՄելիքյանԻրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով Բարձրագույն դատական խորհուրդի կողմից դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը մերժելուն, գրում է. «Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց մերժել դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ արդարադատության նախարարի միջնորդությունը։ Դա լավ լուրն է։ Վատ լուրն էլ այն է, որ ԲԴԽ 4 անդամ կողմ է եղել միջնորդությունը բավարարելուն։ Ընդ որում, նրանցից երկուսը՝ Վիգեն Քոչարյանն ու Դավիթ Խաչատրյանը, պատրաստվում են հատուկ կարծիք գրել։ Փաստորեն, Վիգեն Քոչարյանն ու Դավիթ Խաչատրյանը գրավոր «հիմնավորելու են», որ երկարատև արձակուրդ մեկնելիս գործերը վերամակագրման հանձնելով՝ դատավոր Ռշտունին վնասել է դատական իշխանության հեղինակությունը։ Շատ հետաքրքիր կլինի կարդալ պարոնների հիմնավորումները։ Իսկ թե ո՛վ է դատական իշխանության հեղինակությունը բարձրացնում և ո՛վ՝ իջեցնում՝ Ռշտունի՞ն, թե՞ պարոնայք Քոչարյանն ու Խաչատրյանը, կարծում եմ ակնհայտից էլ ակնհայտ է»։Ավելին17:2114.03.22 -
ՀասարակականՀայաստանի և Ադրբեջանի ղեկավարները սինքրոն աշխատում են․ Գեղամ ՄանուկյանՀայաստանի և Ադրբեջանի ղեկավարները սինքրոն աշխատում են, նման հապշտապ, մեկը մեկին հաջորդող և լրացնող հայտարարությունները դրա մասին են խոսում: Ադրբեջանը մի կողմից հայտարարություն է տարածում, Հայաստանը դրան արձագանքում է, մյուս ձեռքով էլ Ադրբեջանը ռմբակոծում է Արցախի գյուղերը, հումանիտար աղետի է մատնում Արցախը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ արձագանքելով ՀՀ ԱԳՆ հայտարարությանը: Նշենք, որ ՀՀ ԱԳՆ այսօր հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի կողմից փոխանցված խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներին և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։ Ընդդիմադիր պատգամավորի համար անհասկանալի է՝ ի վերջո Հայաստանն ընդունե՞լ է Ադրբեջանի նախապայմանները, թե՞ քննարկելու է դրանք. «Ձևակերպումն այնպիսինն է, որ անհայտ է՝ համաձայնվե՞լ են Ադրբեջանի առաջարկներին, մերժե՞լ են, ի՞նչ առաջարկներ են եղել, չեմ հասկանում՝ այս մարդիկ ի՞նչ են անում Մինսկի խումբը զբաղվում է Արցախի հարցի կարգավորմամբ, նման դիմումով նաև փորձում են այդ մանդատը ձևախեղել»,-նկատեց պատգամավորը: Գեղամ Մանուկյանը նաև հայտնեց, որ «Հայաստան» խմբակցությունն առաջիկա քառօրյայի ընթացքում Արցախի հետ կապված քննարկում է նախաձեռնել, որին հրավիրված է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը.Ավելին17:0114.03.22 -
ՀայաստանՔաղցրաշեն գյուղի մի քանի տներում ծորակներից հոսող խմելու ջուրը կապույտ երանգ է ստացելSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, մարտի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Քաղցրաշեն գյուղի Պռոշյան փողոցի մի քանի տների ծորակներից կապույտ ջուր է հոսում։ Տեղեկության մասին իմանալով՝ Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի կարգադրությամբ ժամանել են նաև քաղաքապետարանի համապատասխան կառույցների ղեկավարները։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչները։ Մի քանի տների ծորակներից հոսող կապույտ ջրի նմուշները վերցվել են և պարզում են, թե ինչ հանգամանքներում է ջուրը կապույտ գույնի դարձել։ Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, բնակիչների կողմից ջուրը չի օգտագործվել խմելու նպատակով, և տուժածներ չկան։Ավելին16:5914.03.22 -
Զինված ուժերՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունն իրականացնում է «Արսենալ 2022» միջոցառումըՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը մարտի 1-ից իրականացնում է «Արսենալ 2022» միջոցառումը, որի շրջանակներում բացատրական աշխատանքներ են տարվում տարբեր ժամանակահատվածներում պատերազմական գործողություններին մասնակցած կամավորականների, զինծառայողների և քաղաքացիական անձանց կողմից ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձման ուղղությամբ: Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն կամավոր հանձնվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք, մասնավորապես՝ 2 հատ ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, 1 հատ ձեռքի գնդացիր, 70 հատ տարբեր տեսակի նռնակ, 9287 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ, 2 հատ Մ-75 նռնականետ, 61 հատ նռնակի պայթուցիչ, 16 հատ Դ-30 հրանոթի պայթուցիչ, այլ զինամթերք։ «Արսենալ 2022» միջոցառումը շարունակվում է։ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ՌՈ տարածքային ստորաբաժանումներ:Ավելին16:5614.03.22 -
ՀասարակականԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայ-ադրբեջանական հարաբերություններում ոչ մի մանդատ չունեն. Աշոտյան«Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները առանց Արցախի հարցի երկկողմ, հայ-ադրբեջանական հարաբերություններում ոչ մի մանդատ չունեն։ ՀՀ ԱԳՆ կոչվող նիկոլական դուքյանն այսօր հայտարարել է, որ «Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը»։ Տվյալ հաղորդագրությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում, այդ թվում՝ հայ ժողովրդից թաքուն պահվող ադրբեջանական առաջարկությունների իրական բովանդակության հետ կապված։ Հարցերի մյուս խումբը վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատին։ Տվյալ մանդատը թողարկվել է 1995 թվականի մարտի 23-ին Վիեննայում ԵԱՀԿ հունգարական նախագահության ընթացքում։ 15 կետից բաղկացած այս մանդատը չի ենթադրում հայ-ադրբեջանական խաղաղության վերացական համաձայնագրի նախապատրաստում։ Այն ծայրից ծայր շաղկապված Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման հետ։ Կարճ ասած, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները առանց Արցախի հարցի երկկողմ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ ոչ մի կապ չունեն։ Հիմա իմ հարցերը։ 1. Եթե Նիկոլը դիմել է ՄԽ համանախագահներին, որտե՞ղ է այստեղ Արցախի հարցը։ Կա՞ նման հարց Հայաստանի դիվանագիտական օրակարգում թե՞ չէ։ 2. Եթե կա, կարգավորման ի՞նչ սկզբունքների հիման վրա (Ադրբեջանի փաթեթում բնականաբար չկա ինքնորոշման իրավունքը)։ 3. Եթե չկա, ապա ի՞նչ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր առանց Արցախի»։Ավելին16:4414.03.22 -
ՄշակույթԱրթուր Գրիգորյանի դուստրը նշանակվել է Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարԵրգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել կառույցի հիմնադիր Արթուր Գրիգորյանի դուստրը՝ Մանե Գրիգորյանը, «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: ՀՀ ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանում ասվում է. «Մանե Գրիգորյանին 2022 թվականի մարտի 14-ից նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի երգի պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ընտրությունն ու նշանակումը»: Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի պարտականությունները 2019 թվականից կատարում էր Արմեն Սարգսյանը: Նա «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում մարտի 14-ն գրել էր իր պաշտոնավարման դադարեցման մասին: «Շուրջ 3 տարի ղեկավարեցի Հայաստանի պետական մշակութային կառույցներից մեկը՝ Երգի թատրոնը: Հաղթահարելով Կովիդի և 44-օրյա պատերազմի ծանրագույն տարին, այնուամենայնիվ եղան նաև մի շարք ձեռքբերումներ, կատարվեցին բազմաթիվ բարեփոխումներ, որոնք արդեն իրականություն են և տեսանելի: Արածներիս և չարածներիս մասին կխոսի ժամանակը, իսկ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ողջ աշխատակազմին՝ կողքիս լինելու, պրոֆեսիոնալ աշխատանքի և նվիրվածության համար: Շնորհակալ եմ նաև ԿԳՄՍ նախարարությանը՝ հանձինս նախարարի և նախարարի տեղակալ Արա Խզմալյանի, ով ցանկացած խնդրի դեպքում պատրաստակամ է եղել աջակցել և հենց նրա շնորհիվ այս տարի թատրոնի դահլիճը համալրված կլինի գերհզոր լուսաձայնային տեխնիկայով: Շնորհակալ եմ նաև թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, մաեստրո Արթուր Գրիգորյանին, ով մշտապես եղել է կողքիս, ընկերություն արել և իր անբացատրելի էներգետիկայով վարակել ինձ: Ցավոք, Գրիգորիչի հեռանալով, մի շարք նախագծեր ու մտքեր մնացին կիսատ. բայց, ինչպես ինքն էր միշտ սիրում ասել՝ «Ամեն ինչ ժամանակավոր է ու անցողիկ, ընտանիքիդ շատ ժամանակ հատկացրու»: Ցանկանում եմ բարի ընթացք և մեծ հաջողություններ մաղթել նոր տնօրենին՝ այդ դժվար և պատասխանատու պաշտոնում և իմ պատրաստակամությունն եմ հայտնում հետագայում էլ աջակցել ուժերիս ներածին չափով: Մի փոքր հանգստանամ, որովհետև առջևում նոր նախագծեր են ու նոր փորձություններ: Բոլորիդ մաղթում եմ լավ օր, կհանդիպենք»,-եզրափակել էր Արմեն Սարգսյանը:Ավելին16:4214.03.22 -
ՏարածաշրջանԻրանի արտաքին գործերի նախարարը մեկնում է ՄոսկվաԻրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը մարտի 15-ին պաշտոնական այցով կժամանի Մոսկվա։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սայիդ Խաթիփզադեն հայտարարել է, որ միջուկային գործարքի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են տարբեր մակարդակներով: Մասնակից երկրների արտաքին գործերի նախարարությունները և ԱԳՆ-ների ղեկավարները շփումներ են իրականացնում միմյանց հետ։ Ամիր Աբդոլլահիյանը վաղը մեկնում Է Մոսկվա, որպեսզի շարունակի այդ խորհրդակցությունները։Ավելին16:3714.03.22 -
Հասարակական«Խիստ տարօրինակ է». Դատախազությունը պատասխանում է Հակակոռուպցիոն կոմիտեինՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր, թե տարակուսած են՝ ինչպես է վաճառվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը, որը կալանքի տակ է գտնվում։ ՀՀ հակակառուպցիոն կոմիտեից, ի պատասխան Արթուր Դավթյանի հայտարարության, նշել էին, թե տարակուսելի է գլխավոր դատախազի արձագանքն այս թեմային։ Թեմայի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել։ «ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի պարզաբանումը իր կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2022թ. փետրվարի 3-ի որոշումը (նախքան դատախազության կողմից դրա բողոքարկման հարցի լուծումը) կատարելու վերաբերյալ, ոչ միայն չի բխում քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներից, ձևավորված դատական կայուն պրակտիկայից, այլև ուղղակիորեն հակասում է իր իսկ վարույթում գտնվող բազմաթիվ այլ գործերով ՀՀ ՀԿ (ինչպես նաև նախկին ՀՀ ՀՔԾ) դրսևորված իրավական դիրքորոշմանը: Նախ՝ խիստ տարօրինակ է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասին հղում կատարելու պարագայում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերները այս անգամ չեն հիշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ մասի գոյության մասին, համաձայն որի օրենսգրքով նախատեսված դեպքում բողոք տալը կասեցնում է բողոքարկվող որոշումն ի կատար ածելը: Եվ դա այն դեպքում, երբ նույն 103-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով, սկսած նախկին ՀՔԾ-ից, հենց Հակակոռուպցիոն կոմիտեում ձևավորված է կայուն պրակտիկա, ըստ որի՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բողոք տանելը կասեցնում է դրանց կատարումը, մինչև վերադաս դատարանի կողմից որոշման կայացումը: Դատական պրակտիկան զարգացել է այն ուղղությամբ, որ նման դատական ակտերն ի կատար են ածվում դրանցում նշած բողոքարկման ժամկետներն անցնելուց հետո, իսկ այդ ակտերի բողոքարկման դեպքում՝ վերադաս դատական ատյանների կողմից համապատասխան որոշում կայացնելուց հետո: Ակնհայտ է, որ հակառակ մոտեցման պարագայում առհասարակ իմաստազրկվում է բողոքարկման ինստիտուտը, իսկ հետևանքների առումով կարող են առաջանալ անդառնալի հետևանքներ: Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվող՝ դատական ակտի կատարման համար 3-օրյա ժամկետին, ինչին հղում է կատարվում ՀՀ ՀԿ պարզաբանման մեջ, ապա այն կարող է վերաբերել միայն հիմնական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը: Այս դիրքորոշումը պաշտպանվել է նաև դատարանների իրավական մեկնաբանություններով: Մասնավորապես, հենց Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթում քննվող մեկ այլ գործով գույքի վրա կալանք դնելու հարցով ՀՀ դատախազության ներկայացրած բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրած որոշմամբ (ԵԴ/0513/11/20), վերլուծության ենթարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ և 428-րդ հոդվածները՝ հստակ ամրագրել է, որ եռօրյա ժամկետը սահմանվում է հիմնական ուժի մեջ մտած դատական ակտը կատարման հանձնելու համար, իսկ օրենսդրի սահմանած եռօրյա այդ ժամկետը վերաբերում է դատական ակտը կայացրած դատարանին և այդ ժամկետում դատական ակտը կատարման հանձնելու դատարանի պարտականությանը, այլ ոչ դատական ակտը կատարող մարմնին: Ընդ որում՝ վարույթն իրականացնող մարմինը, շտապելով դատարանի նշված որոշումն ուղարկել ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ վերացնելու քրեական գործով Ա.Աբրահամյանին պատկանող հողամասի նկատմամբ կիրառված սահմանափակումները, ինչպես արդեն նշվել է, գործել է իր իսկ վարույթում գտնվող բազմաթիվ այլ քրեական գործերով ձևավորած պրակտիկային հակառակ: Մասնավորապես, բազմաթիվ են նույնատիպ իրավիճակներում դատավարության մասնակիցների գրություններին ի պատասխան հենց վերոնշյալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով դատական ակտը չկատարելու վերաբերյալ ՀՀ ՀԿ քննիչների գրությունները, ինչպես նաև նույն հիմքով դատական ակտերը բողոքարկելու հնարավորության հարցը քննարկելու նպատակով քննիչների կողմից հսկողություն իրականացնող դատախազին դիմելու դեպքերը, ինչը կոնկրետ այս դեպքում ՀՀ ՔԿ-ում, փաստորեն, մոռացել են անել: Ավելին, համանման վարքագիծ դրսևորել է նաև հենց այն քննիչը, որը սույն գործով գրություն է հասցեագրել ՀՀ կադաստրի կոմիտե: Ինչ վերաբերում է ՀՀ ՀԿ պարզաբանման այն հատվածին, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը դիտավորությամբ չկատարելը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի, համարվում է հանցագործություն, ապա պարզաբանման հեղինակները գուցե տեղյակ չեն, որ բամաթիվ են դեպքերը, երբ դատավարության մասնակիցների կողմից նույն նորմի վկայակոչմամբ գործն ըստ էության չլուծող դատական ակտը չկատարելու վերաբերյալ ներկայացված հանցագործության մասին հաղորդումների կապակցությամբ ՀՀ ՀԿ քննիչները կայացրել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ կամ դրանց անդրադառնալը հնարավոր են համարել միայն վերադաս դատարանում այդ ակտերի դեմ ներկայացված բողոքների քննության արդյունքներով պայմանավորված: Այս ամենի ֆոնին տվյալ առանձին վերցրած գործով ձևավորված կայուն պրակտիկայից ակնհայտորեն շեղվող վարքագիծ դրսևորելու և այն հրապարակայնորեն պաշտպանելու իրողությունը տարակուսելի է, հաշվի առնելով, որ դատական ակտը 2020թ. փետրվարի 11-ին ստացվելուց հետո՝ 4 օր անց՝ փետրվարի 15-ին, նախքան նույնիսկ ՀՀ դատախազության կողմից վերաքննիչ բողոք տանելը, քննիչը շտապել է առանց հսկող դատախազին իրազեկելու, չսպասելով բողոքարկման ժամկետի ավարտին, գրություն ուղարկել ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ վերացնելու քրեական գործով Ա.Աբրահամյանին պատկանող հողամասի նկատմամբ կիրառված սահմանափակումները: Արդյունքում նշված անշարժ գույքը օտարվել է: Ակնհայտ է, որ նման տարբերակված մոտեցման մասին վկայող իրողություններն առաջացնում են գույքի օտարմանը նպաստած բոլոր հանգամանքները պարզելու անհրաժեշտություն, ինչի առումով դրսևորվելու է հետևողականություն: Դրա մասին է նշել ՀՀ գլխավոր դատախազը՝ լրագրողների կողմից տրված հարցին ի պատասխան»,-նշված է դատախազության տարածած պարզաբանման մեջ։Ավելին16:3214.03.22 -
ՀասարակականՄեր տան աղամանը պահարանում է, ճաշ եփելուց հանում եմ պահարանից, օգտագործում, նորից դնում տեղը․ Անահիտ ԱվանեսյանՈւրախ եմ, որ աղի օգտագործման նախագծի թեմայով լայն հանրային քննարկում ստացվեց, մեր նպատակը առողջ ապրելակերպի և առողջ սովորությունների խթանումն է։ Այսպիսի փոքր գործողություններով շարունակելու ենք իրազեկել մեր քաղաքացիներին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Այս ընթացքում շատերն են զարմացել, որ նման խնդիր կա, այո, Հայաստանում օրական չափաբաժնի կրկնակին ենք մենք օգտագործում, ինչը հանգեցնում է մի շարք հիվանդությունների սրմանը։ Նախագիծը քննարկման փուլում է, առաջիկայում հանդիպումներ կունենանք թե՛ ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների, թե՛ սպառողների շահերը պաշտպանող և հանրային առողջության մասնագետների հետ։ Այն, որ մենք միանշանակ շարունակելու ենք թե՛ աղի կիրառումը սահմանափակելու ծրագրերը և թե՛ ծխախոտի դեմ պայքարը, հստակ է։ Հաճախ մարդիկ չեն էլ նկատում, որ օգտագործում են չափից շատ աղ, շաքարավազ և այլն»,-ասաց Ավանեսյանը։ Հարցին՝ իրենց տան սեղանին արդյո՞ք դրված են աղամաններ և աղի օգտագործման ինչպիսի՞ սովորություն կա նախարարի ընտանիքում, Ավանեսյանը նշեց․ «Մեր տան աղամանը իր տեղում է, պահարանում, երբ անհրաժեշտ է, պահարանից հանում եմ, ճաշ եփելուց օգտագործում եմ, նորից դնում եմ պահարանի մեջ»։Ավելին16:2514.03.22 -
ՄիջազգայինՈւկրաինայում Կադիրովի գլխի համար 100 հազար դոլար ու տուն են խոստանումՈւկրաինայում պարգև են խոստացել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի գլխի համար, որը պնդում է, թե գտնվում է Ուկրաինայի տարածքում է, գրում է korrespondent.net-ը։ Նախկին պատգամավոր Իգոր Մոսիյչուկը Կադիրովի համար առաջարկում է 100 հազար դոլար, իսկ մեկ այլ նախկին պատգամավոր Եվգենի Ռիբչինսկին՝ տուն Կիևի մոտ և հողատարածք։ Հանգստյան օրերին ռուսական Telegram-յան ալիքները հրապարակել էին Կադիրովի մասնակցությամբ տեսանյութեր, որտեղ նշվում էր, թե նա գտնվում է Կիևի մարզում:Ավելին16:2314.03.22 -
ՄիջազգայինՉինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ից պարզաբանում է պահանջելՉինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ից պահանջել է ամբողջությամբ պարզաբանել իր ռազմակենսաբանական գործունեությունը Ուկրաինայի տարածքում։Ավելին16:1814.03.22 -
ՀասարակականԱդրբեջանի ԱԳՆ-ն բացահայտեց Հայաստանին առաջարկած 5 կետերըԱդրբեջանի ԱԳՆ-ն բացահայտել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման 5 հիմնական սկզբունքները, հաղորդում Է Sputnik Ադրբեջանը: Այսպիսով, դրանք են՝ -Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական սահմանների անխախտելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում: - Պետությունների կողմից միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում եւ ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորություն: - Ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց նկատմամբ անվտանգության սպառնալիքից, քաղաքական անկախության եւ տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների եւ ուժի կիրառումից, ինչպես նաեւ ձեռնպահ մնալ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին չհամապատասխանող քայլերից: - Սահամանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում: - Տրանսպորտային հաղորդակցությունների բացում, համապատասխան այլ հաղորդակցությունների ստեղծում և համագործակցություն՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:Ավելին15:5514.03.22 -
ՄիջազգայինՌուսաստանը Չինաստանից ռազմական օգնություն չի խնդրել. ՊեսկովՌուսաստանն ունի Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը շարունակելու անկախ ներուժ և օգնություն չի խնդրել Չինաստանից, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանն ունի օպերացիան շարունակելու անկախ ներուժ, այն զարգանում է ըստ պլանի և կավարտվի ժամանակին և ամբողջությամբ»,- ասել է նա։Ավելին15:5314.03.22