Լրահոս

2022-03-14
  • Img default alt hy
    Միջազգային
    Դժվարին զրույց․ ռուս-ուկրաինական բանակցությունների 4-րդ փուլն ինչպես է ընթացել
    Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Ռուսաստանի հետ բանակցությունների հերթական փուլը, որը մարտի 14-ին մեկնարկում է առցանց ձեւաչափով, որակել Է դժվարին: «Բանակցություններ – չորրորդ փուլ: Հաշտության, հրադադարի, զորքերի անհապաղ դուրսբերման եւ անվտանգության երաշխիքների շուրջը: Դժվարին զրույց»,- գրել է նա իր Telegram-ալիքում
    14:52
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախից զո՞րք է մեկնել՝ Ուկրաինայի դեմ կռվելու համար․ Դավիթ Բաբայանն է պարզաբանում
    Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հերքել է տեղեկությունը, թե Լեռնային Ղարաբաղից զորք է մեկնել՝ Ուկրաինայի դեմ կռվելու համար: «Դա պարզապես կոպիտ դեզինֆորմացիա է»,- գրել է Բաբայանը ֆեյսբուքի իր էջում: Նաև նշել է, որ Թուրքիան սիրիացի գրոհայիններ է ուղարկել՝ Ուկրաինայի կողմից կռվելու համար: «Դա փաստ է և բոլորն այդ մասին գիտեն»,- շեշտել է Արցախի արտգործնախարարը:
    14:41
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որպես նախագահ՝ Ալեն Սիմոնյանի վերջին որոշումը Վանեցյանի մորն աշխատանքից ազատելն է
    ՀՀ նախագահի լիազորությունները կատարած Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ Մարգարիտ Ազարյանը ազատվել է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնից։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը. Մարգարիտ Ազարյանին 2022 թվականի մարտի 11-ից ազատել Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնից»։ Նշենք, որ Մարգարիտ Ազարյանը «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի մայրն է։ Կարգադրությունը ստորագրվել է ս․թ․ մարտի 10-ին։
    14:36
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախից Ուկրաինայի դեմ կռվելու զորք ուղարկելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. Դավիթ Բաբայան
    Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն իր ֆեյսբույքան էջում գրել է, թե Լեռնային Ղարաբաղից Ուկրաինայի դեմ կռվելու զորք ուղարկելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «Այն պարզապես կոպիտ դեզինֆորմացիա է։ Իսկ այն, որ կամավորներ կան Սիրիայից, այն էլ Ուկրաինայի կողմից՝ Ռուսաստանի դեմ կռվող, միանշանակ է։ Թուրքիայից այդպիսի գրոհայիններ տեղափոխվել են, դա փաստ է և բոլորն այդ մասին գիտեն», - գրել է Բաբայանը։
    14:30
    14.03.22
    Ավելին
  • Արցախ
    Այն, ինչ ադրբեջանական իշխանություններն անում են Արցախի նկատմամբ, մտածված քաղաքականություն է. Արման Թաթոյան
    Այն, ինչ ադրբեջանական իշխանություններն անում են Արցախի նկատմամբ, մտածված քաղաքականություն է. 1. Մարտի 8-ից դիտավորությամբ վնասել են գազատարը և խոչընդոտում են վերանորոգումը: 2. Գազից, ջեռուցումից ու տաք ջրից [մինչև -5 աստիճան ցրտի պայմաններում] մտադրված զրկել են 100,000-ից ավելի խաղաղ բնակիչների, հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարեզներ, երեխաների ու տարեցների` առաջացնելով հիմանիտար աղետ և մարդկանց իրավունքների զանգվածային խախտումներ: 3. Կրակում են Խրամորթ, Կարմիր Շուկա և մյուս գյուղերի վրա, թիրախավորում են մարդկանց ու նրանց տները, դպրոցներ: Ընդ որում, կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներով ու կրակում են թիրախային: 4. Արցախի գյուղերի հարևանությամբ կուտակել են ծանր ռազմական տեխնիկա, այդ թվում` տանկեր: Այդ ամենն անում են ցուցադրաբար: 5. Իրենց Զինված ուժերի տեղակայման դիրքերից բարձրախոսներով ուժի սպառնալիքով հայերենով ահաբեկում են խաղաղ բնակչությանը, որ լքեն իրենց հայրենի բնակավայրերը: 6. Այս ամենը ոչ թե իրարից կտրված արարքներ են, այլ միասնական քաղաքականության, մեկ միասնական շղթայի բաղկացուցիչ մասեր են. ատելության ու թշնամանքի քաղաքականություն, որ ունի էթնիկ ու կրոնական հիմքեր: Էլ ինչպե՞ս է լինում ցեղասպան քաղաքականությունը և էթնիկ զտումները: Տիպիկ քրեորեն պատժելի միջազգային հանցավոր վարքագիծ: Ընդ որում, այս իմ հաղորդումներն ուղարկվում են միջազգային կառույցներին` այս շեշտադրումները ներառյալ:
    14:23
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մի քանի րոպեից կսկսվի ռուսական պատվիրակության հետ բանակցությունների 4-րդ փուլը. Զելենսկու գրասենյակ
    Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների չորրորդ փուլը կմեկնարկի տեսակոնֆերանսի միջոցով, հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ «Բառացիորեն մի քանի րոպեից կսկսվեն բանակցությունները ռուսական պատվիրակության հետ՝ 4-րդ փուլ, մենք վերջապես կփորձենք նրանց ապացուցել, որ պատերազմի 19-րդ օրն Ուկրաինայի մեծ սխրանքի 19-րդ օրն է, մեր դիրքորոշումները մնում են անփոփոխ՝ խաղաղություն, անհապաղ զինադադար, ռուսական բոլոր զորքերի դուրսբերում, միայն դրանից հետո մենք կկարողանանք խոսել ցանկացած բարիդրացիական հարաբերությունների և քաղաքական կարգավորումների մասին»,- ասել է Պոդոլյակը տեսաուղերձում։ Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»: Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։ Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:
    14:17
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին
    Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։
    14:14
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զենքը թեթևսոլիկություն և անպատրաստություն չի ներում․ Կարեն Վրթանեսյան
    Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԱՆՆՈՐՄԱԼԸ ՆՈՐ ՆՈՐՄԱԼՆ Է, մաս 2րդ «Մարդկային ամեն բարդ խնդիր ունի լուծում, որը պարզ է, սրամիտ ու ... սխալ» © * * * Վերջին օրերին մի քանի տեղ տեսա այս միտքը. «Եթե վստահ եք, որ սով է լինելու, ալյուրի ու ձեթի փոխարեն փամփուշտ գնեք, քանի որ ով զենք ունի, կունենա նաև ալյուր ու ձեթ»։ Այս սրամիտ աֆորիզմը նոր չէ... Առաջին անգամ մոտ 20 տարի առաջ եմ հանդիպել, կարծեմ զենքի սիրահարների ամերիկյան մի mailing list-ում, որպես կատակ։ Ինչևէ, եկեք քննարկենք, թե ինչ է այս սրամիտ պնդումը նշանակում մեր իրավիճակում... Նախ՝ շեշտեմ. ես ինքս միշտ եղել եմ քաղաքացիների զենք ունենալու և զենքի մշակույթի զարգացման հետևողական կողմնակից։ Շվեյցարական մոդել, տարածքային ինքնապաշտպանություն ևն, ես այս թեմաներով 2000-ականներից եմ զբաղվում։ Սկսենք... ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՐԹՈւԹՅՈւՆ. Եթե ասում եք․ «Ոչ թե պարեն գնեք, այլ զենք / փամփուշտներ», ենթադրվում է, որ պարենի սուր պակասի պայմաններում զենքով եք հայթայթելու այդ պարենը։ Հարգելի ընկերնե՛ր, խնդրում եմ, մի պահ պատկերացրեք ձեզ, թե ինչպես եք զենքով սնունդ խլում ձեր հարևանից կամ թեկուզ անծանոթ մարդուց։ Ուղղակի զգացեք ձեզ այդպիսի իրավիճակում։ Անկախ ձեր՝ զենք ունենալ-չունենալուց, արդյոք ավելի ռացիոնալ չի ձեր պաշարը ունենաք, որպեսզի հետո ստիպված չլինեք վայրենանալու։ ՄԱՐՏԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈւԹՅԱՆ ՀԱՐԹՈւԹՅՈւՆ Անպատրաստ մարդու ձեռքին զենքն առաջին հերթին իր համար է վտանգավոր և իր շրջապատի համար, այլ ոչ թե իր հակառակորդի։ Զենքին տիրապետելը 2–3 անգամ հրաձգարանում կրակելով չէ, նույնիսկ 2–3-շաբաթանոց դասընթացներով չէ։ Զենքին տիրապետելը պահանջում է մշտական մարզումներ, այդ թվում մարտականին մոտ պայմաններում։ Զենքին տիրապետելը մշակույթ է։ Ավելին՝ զենքն արդյունավետ օգտագործելը ենթադրում է այդ զենքն օգտագործելու վճռականություն։ Այո-այո, սա այն պահն է, երբ կռիվ-կինոն վերջանում է, և սկսվում է իրական կյանքը, որում ճակատագրական որոշումներ է պետք կայացնել, ընդ որում շատ արագ։ Ես ինքս իրավիճակում եմ եղել, երբ մի դալբա... անհեռատես ու ոչ վճռական մարդ փողոցային տուրուդմփոցի եկավ ավտոմատով, գլուխներիս վրայով ամբողջ մագազինը օդ դատարկեց, իսկ հետո շան ծեծ կերավ։ Եթե դուք մերձամարտի ու փողոցային կռիվների հարուստ փորձ չունեք, ապա դանակով զինված մարդը ձեզ շարքից կհանի ավելի արագ, քան դուք հասկանաք, որ ձեր դիմացի «բոմժը» վտանգ է ներկայացնում։ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐԹՈւԹՅՈւՆ Որ պահին իշխանությունները համակարգային վտանգ զգացին (իսկ ամենայն հավանականությամբ նրանք այդ վտանգը զգալու են շատ ավելի վաղ, քան դուք, որովհետև սովորաբար ունեն ավելի շատ ինֆորմացիա և իրենց պատկերն ավելի ամբողջական է), նախօրոք հավաքելու են ձեր այդքան սիրված, փայփայված զենքերը։ Դա կանեն այնքան արագ, որ չեք հասցնի նույնիսկ մտածել, թե ինչ անել, как жить дальше... Պատկերացնում եք, դուք այդքան ձեր զենքը սիրում եք, նույնիսկ անուն եք տալիս իրեն, իսկ թաղայինն առանց զգուշացնելու, 2–3 զինված կարմիրբերետավորի ուղեկցությամբ գալիս է ու տանում այն... «Ներող, ցավդ տանեմ, վերևից հրաման է»։ * * * Ամփոփեմ... Մեր անկայուն ու պայթյունավտանգ տարածաշրջանում զենք ունենալն ու դրան տիրապետելը կարող է շատ օգտակար լինել և որոշ իրավիճակներում ձեր ու ձեր մերձավորների կյանքը փրկել։ Դա փաստ է։ Բայց զենքը թեթևսոլիկություն չի ներում։ Զենքը չի ներում անպատրաստությունը։ Զենքն ու փամփուշտը ցանկացած դեպքում չեն փոխարինելու պարենը։ Պարենն էլ, իհարկե, չի փոխարինելու զենքը։ Դրանք անվտանգության տարբեր տարրեր են։ Ընդհանրապես բարդ խնդիրները պահանջում են բարդ, բազմատարր լուծումներ։ Առանձին-առանձին այդ տարրերը ամբողջական խնդիրը (մեծ հաշվով՝ անվտանգության խնդիրը) չեն լուծում։ Բայց բոլորը տարրերը միասին խնդրի լուծմանը մոտեցնում են։ Տրամաբանական է, որ եթե քաղաքացին իր պետությունում իրեն անվտանգ չի զգում, ապա փորձում է անվտանգության խնդիրն ինքնուրույն լուծել։ Բայց այդ խնդիրը չի լուծվելու միայն հրացան ու փամփուշտ գնելով կամ միայն գրեչկա ու ձեթ գնելով, կամ միայն ջրի բաք դնելով... Մեծ հաշվով, հայ ազգի անվտանգության խնդիրը քիչ թե շատ լիարժեքորեն կարող է լուծվել ՄԻԱՅՆ ուժեղ ազգային պետություն կառուցելով։
    14:06
    14.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Ռուս բլոգերների «մութ գիշերը». Ռուսաստանը հրաժեշտ է տվել Instagram-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Այս գիշեր, ռուսները հրաժեշտ տվեցին ինստագրամին: Համաշխարհային բլոգերներն իրենց հազարավոր, նույնիսկ միլիոնավոր հետևորդներին խնդրել են տեղափոխվել սոցիալական այլ ցանցներ, որտեղ կկարողանան իրենց հետևել:
    14:02
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սոցիալական
    Բուժաշխատողների աշխատավարձերի աստիճանական աճ պետք է ապահովենք. նախարար
    Կառավարության ծրագրում ամրագրված է, իսկ ՀՀ առողջապահության նախարարը վերահաստատում է, որ բուժաշխատողների աշխատավարձերի աստիճանական աճ պետք է ապահովեն: Անահիտ Ավանեսյանն այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի՝ Շտապօգնության ծառայության աշխատակիցների վերաբերյալ հարցին: «Մենք պետական բյուջեից տարեցտարի ավելացնում ենք Շտապօգնության ընդհանուր բյուջեն: Ծառայության մեջ ներդրումը մշտական բնույթ է կրում: Վերջին 1-2 տարիների ընթացքում մենք թարմացրել ենք ավտոպարկը՝ թե պետության կողմից գնված նոր մեքենաներով, թե ակտիվ համագործակցության արդյունքում այլ երկրներից կառավարական դրամաշնորհների շրջանակում գնվող մեքենաների ձեռքբերմամբ: Մենք այս պահին, կարելի է ասել, ունենք բավարար ավտոպարկ Շտապօգնության ողջ ծառայությունը ՀՀ-ում կազմակերպելու համար»,- ասել է Ավանեսյանը: Նախարարի խոսքով՝ վերջին 2 տարում պարկը համալրել են նաև ամենագնաց մեքենաներով, որոնք այսօր բավական կարևոր դեր են կատարում սահմանամերձ, լեռնային գոտիներում ծառայությունը հասանելի դարձնելու համար: «Ոչ միայն Շտապօգնության ծառայության, այլ նաև ընդհանուր առմամբ՝ թե առաջնային օղակի, թե մնացած բժիշկների աշխատավարձերի աստիճանական աճ պետք է ապահովենք: Եվ դա հստակ կերպով ամրագրված է կառավարության ծրագրում»,-շեշտեց Ավանեսյանը: Նախարարությունը Երևանի Շտապօգնության ծառայության բեռը թեթևացնելու համար առանձնացել է Covid ծառայության մեքենաներ, բրիգադներ, որոնք իրենց վրա են վերցրել հիմնական կորոնավիրուսով պացիենտների տեղափոխումը:
    13:52
    14.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Ավիահարվածներ Կիևին. Զելենսկին խոսել է իր և Պուտինի հանդիպման կարևորության մասին
    Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այս գիշեր ռազմական ավիացիան ու անօդաչու թռչող սարքերը խոցել են ուկրաինական ավելի ավելի քան 187 ռազմական օբյեկտ՝ այդ թվում ռազմական տեխնիկայի կուտակման 31 կայան:
    13:46
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պահանջում եմ պաշտոնատար անձանցից լինել հետևողական խոցելի խմբերում հայտնված անձանց արժանապատվությունը երաշխավորելու հարցում․ ՄԻՊ
    Երկու օր առաջ նախաձեռնել էի «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված միջոցառումը լուսաբանող տեսագրության հրապարակման ուսումնասիրություն, գրում է ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։ «Ուսումնասիրությունը հատկապես պայմանավորված է այն հանգամանքով, որ տեսագրությունը հրապարակվել է հաստատության որոշ շահառուների բաց դեմքերով, ինչը հնարավորություն է տալիս բացահայտել նրանց ինքնությունը և հոգեկան առողջության կենտրոնում գտնվելու հանգամանքը: Խնդրի բազմակողմանի ուսումնասիրության նպատակով Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն իրականացրել են տեսագրության, սոցիալական ցանցերում վերաբերելի հրապարակումների և մեկնաբանությունների, ինչպես նաև տեսագրության տարածման փաստի ուսումնասիրություն: Նախաձեռնվել է հարցի քննարկում խնդիրն արձանագրած լրագրողի, հաստատության տնօրինության և այլ շահագրգիռ կողմերի հետ: Պարզվել է, որ տեսագրությունը կատարվել է մասնավոր անձի կողմից նախաձեռնված բարեգործական միջոցառման ընթացքում, որի կազմակերպման համար վերջինս ստացել է հաստատության թույլտվությունը: Հաստատության տնօրենի կողմից հաստատվել է, որ միջոցառմանը ներկա են եղել նաև հաստատության որոշ աշխատակիցներ: Ըստ տրամադրած տեղեկությունների՝ հաստատությունում գտնվող անձինք անգործունակ ճանաչված չեն: Միջոցառման ընթացքում որոշ շահառուներ նկարահանվելու ցանկություն են հայտնել: Այնուամենայնիվ, այս պահի ուսումնասիրության արդյունքների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ խնդրահարույց է այն, որ հաստատությունը շահառուներին լիարժեք չի իրազեկել համացանցում իրենց մասնակցությամբ տեսագրությունների և լուսանկարների տարածման հնարավոր ռիսկերի վերաբերյալ: Մասնավորապես, մարդկանց չեն պարզաբանվել տեսագրությունները (լուսանկարները) անձնական նպատակով օգտագործելու և դրանք հանրայնացնելու տարբերությունները, ինչպես նաև հնարավոր հետևանքները: Պարզվել է նաև, որ տվյալ դեպքում միջոցառման կազմակերպիչները նախապես չեն իրազեկվել այն մասին, որ մարդու արժանապատվության և մասնավոր կյանքի անձեռնմխելիության տեսանկյունից նպատակահարմար չէ համացանցում կամ այլ եղանակով տարածել կենտրոնի շահառուների՝ բաց դեմքով կամ նրանց որևէ կերպ նույնականացնող լուսանկարներ կամ տեսագրություններ: Մինչդեռ նմանատիպ միջոցառումների դեպքում հնարավոր է կանխատեսել կազմակերպիչների կողմից տեսանյութերի և լուսանկարների տարածումը: Ավելին, պետք է առաջնորդվել «Մի՛ վնասիր» սկզբունքով և հավաստիանալ, որ ձեռնարկվել են բավարար միջոցներ՝ երաշխավորելու, որ հաստատության շահառուների մասնակցությամբ որևէ միջոցառում իրականացնելիս նշված սկզբունքը կպահպանվի: Հաստատության տնօրենի տեղեկացմամբ՝ տեսագրության տարածման մասին տեղեկանալուց հետո խնդիրն իր կողմից քննարկվել է տեսագրությունը հրապարակած անձի հետ՝ խնդրելով համացանցից հեռացնել այն: Հատուկ արձանագրում եմ, որ մարդու մասնավոր կյանքի և արժանապատվության նկատմամբ հարգանքը բարձրագույն արժեք է, որի պահպանումը սկզբունքային է յուրաքանչյուր դեպքում: Այս մասին պաշտպանը բազմիցս ընդգծել է նաև տարեկան և արտահերթ զեկույցներում: Ընդ որում՝ լրացուցիչ ջանքներ են պահանջվում հատկապես պետության հոգածության ներքո գտնվող անձանց իրավունքների պաշտպանության և երաշխավորման նպատակով: Անհրաժեշտ է յուրաքանչյուր դեպքում ձեռնարկել այնպիսի կանխարգելիչ քայլեր, որոնց արդյունքում կբացառվի անձի պիտակավորումը, թիրախավորումն ու խարանը: Հորդորում եմ բոլոր մասնավոր անձանց և կազմակերպություններին զերծ մնալ մարդուն նույնականացնող տվյալներ հրապարակելուց: Պահանջում եմ բոլոր իրավասու պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից լինել առավել հետևողական կյանքի դժվարին իրավիճակում կամ խոցելի խմբերում հայտնված անձանց արժանապատվությունը և մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը երաշխավորելու հարցում: Քննության ընթացքում Պաշտպանի աշխատակազմի կողմից նաև առաջարկվել է իրականացնել վերապատրաստում հաստատության անձնակազմի համար, ինչը Պաշտպանի կոնվենցիոն մանդատի շրջանակներում: Ամեն դեպքում Պաշտպանի աշխատակազմում շարունակվում է կատարվել խնդրի ուսումնասիրություն և արդյունքներով պայմանավորված կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ»։
    13:35
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Հակառակորդը շարունակում է կեղծ լուրեր տարածել․ ԱՀ ԱԽ գրասենյակ
    Տեղեկատվական դաշտում հակառակորդը շարունակում է կեղծ լուրերի տարածումը՝ նպատակ ունենալով խուճապ առաջացնել մեր ազգաբնակչության շրջանում, հայտնում են ԱՀ ԱԽ գրասենյակից։ «Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն իրականացնում է իր առջև դրված խնդիրները՝ համաձայն նախօրոք հաստատված պլանների։ Պաշտպանության բանակն ուշադիր կերպով հետևում է ադրբեջանական կողմի բոլոր շարժերին, և շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Կրկին հորդորում ենք հանրությանը՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրատվությանը»։
    13:25
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Լարսը փակ է. ռուսական կողմում կա մոտ 380 բեռնատար և 97 մարդատար ավտոմեքենա
    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 380 բեռնատար և 97 մարդատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    13:21
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Meta-ն թույլ չի տալիս երկրի ղեկավարներին սպանելու կոչեր անել
    Meta-ն թույլ չի տալիս երկրի ղեկավարներին սպանելու կոչեր անել Facebook-ում և Instagram-ում։ Նման հայտարարություն է արել ընկերության փոխնախագահ Նիկ Քլեգը, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։ Հայտնել էինք, որ ամերիկյան Meta հոլդինգը մեղմացրել է ատելության խոսքի կանոնները (hate speech) և ժամանակավորապես որոշ երկրներում Facebook-ի և Instagram-ի օգտատերերին չի արգելի ռուս զինվորականների նկատմամբ բռնություն կոչեր անել։ Սակայն այս հայտարարությանը հաջորդեց պարզաբանում` Facebook-ի ևInstagram-ի նոր քաղաքականությունը կկիրառվի միայն Ուկրաինայում՝ թույլ տալով տեղի օգտատերերին իրենց «զայրույթն» արտահայտել Ռուսաստանի զորքերի հասցեին։ Քլեգի խոսքով՝ ընկերությունն այժմ ճշգրտում է իր դիրքորոշումը, որպեսզի այն չմեկնաբանվի որպես «ռուսների դեմ ընդհանուր առմամբ» արդարացնող բռնություն։
    13:07
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հայաստան-Թուրքիա հարաբերություններ, Արցախում Ադրբեջանի սադրանքները. ԵՄ հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Ռուբեն Ռուբինյանին
    ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 14-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունության ապահովմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ սադրանքներ և ճնշումներ գործադրելու ադրբեջանական կողմի փորձերին, ինչպես նաև կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
    13:01
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արագածոտնում մերկասառույցի պատճառով մի քանի ավտովթար է տեղի ունեցել
    Արագածոտնի մարզում մերկասառույցի պատճառով մի քանի ավտովթար է տեղի ունեցել, կան վիրավորներ։ Արդեն մի քանի ժամ է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ Աշտարակի կամրջի վրա Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհից մինչեւ Տառերի պուրակ և Բյուրական-Ամբերդ ավտոճանապարհին տեղացած ձյան պատճառով մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել։ Կամրջի վրա Mercedes ML-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին։ Բյուրականում դարձյալ ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են Opel և ՎԱԶ 2107-ը, և եթե նշված վթարներով, բարեբախտաբար, տուժածներ չկան, ապա Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հայտնվել ձորակում։ Այս վթարի հետևանքով 3 հոգու օպերատիվորեն ժամանած Աշտարակի բժշկական կենտրոնի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աշտարակ» ԲԿ։
    12:56
    14.03.22
    Ավելին
  • Սպորտ
    2 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մոնտենեգրոյի բռնցքամարտի մրցաշարից
    2 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ Մոնտենեգրոյում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարից: Ոսկե մեդալների շարքը բացեց Էրիկ Իսրայելյանը: 60 կգ քաշային մարզիկը, ով ամբողջ մրցաշարի ընթացքում փայլուն մենամարտեր էր անցկացրել, եզրափակիչում տպավորիչ հաղթանակ տոնեց Ղազախստանը ներկայացնող Սարդոխան Պաիզախմանովի նկատմամբ: Մեր մարզիկը մրցակցին գերազանցեց հատկապես 3-րդ ռաունդում և արժանի հաղթանակ տոնեց: Մեր երկրորդ ոսկին ապահովեց 63 կգ քաշային Արթուր Մկրտչյանը: Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջը ներկայացնող մարզիկը եզրափակիչում մեծ առավելությամբ հաղթեց հույն Պանագիոտիս Կոստոուռոսին: Հայաստանի երիտասարդական հավաքականից արծաթե մեդալակիր դարձան 51 կգ քաշային Լոռու մարզը ներկայացնող Արեն Ասլամազյանը և 57 կգ քաշային արցախցի Մանվել Պետրոսյանը: 71 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը, 80 կգ քաշային Համլետ Ադամյանը, 86 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը և 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանն էլ արժանացան բրոնզե պարգևի, հայտնում են Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից։
    12:44
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ո՞վ է ասել՝ Ադրբեջանը պետք է կարողանա անարգել օգտվել ՀՀ-ի «քթի տակով» անցնող Բաքու-Կարին գազատարից․ իրանագետ
    Արցախի գազամատակարարումն ապահովող վնասված կամ միգուցե թշնամու կողմից շարքից դուրս բերված գազատարը կարևոր նշանակություն ունի մեր ազգի արցախյան հատվածի կենսունակության համար, գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Ուստի, խոչընդոտելով դրա բնականոն աշխատանքը, թշնամին փորձում է մեզ զրկել մեր հայրենիքի մի մասում՝ Արցախում, ապրելու տարրական իրավունքից և հնարավորությունից, որն, ըստ էության, պետք է դիտարկել մեր դեմ սպիտակ ցեղասպանության փորձի հերթական բաղադրիչ։ Այս պարագայում ո՞վ է ասել, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բռնապետական վարչախումբն անպայմանորեն պետք է կարողանա անարգել օգտվել և շահույթներ ստանալ բառիս բուն իմաստով Հայաստանի «քթի տակով» անցնող Բաքու-Կարին (Էրզրում) գազատարից»։
    12:37
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնումներն այս շաբաթ արդյունք չեն տվել
    2022 թվականի մարտի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 839 զանգ: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 12 ելք: Որից 1 չոր խոտածածկ տարածքներում, 3-ը աղբանոցներում: Արձանագրված բոլոր դեպքերը, հրշեջ-փրկարարների հմուտ ու արագ գործողությունների շնորհիվ ժամանակին կանխվել են՝ տուժածներ չկան: Հրդեհի մեկ դեպք գրանցվել է մարտի 12-ին ժամը 12:50-ին Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 7 հասցեում : Դեպքի վայր մեկնած մարտական հաշվարկը և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը բնակչության ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն և մարել հրդեհը: Նախնական տվյալների համաձայն, Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող բնակարանում այրվել է գազի բալոնից արտահոսող գազը: Մարտի 13-ին ժամը 19:28-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել Հեքիմյան 10 հասցեում բռնկված հրդեհի մասին: Դեպքի վայր մեկնած մարտական հաշվարկը հրդեհը մարել է ձեռքի միջոցներով : Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:36-ին, մարվել`ժամը 19:45-ին: Նախնական տվյալների համաձայն, նշված հասցեում, էլեկտրոլարերի կարճ միացումից այրվել է մոտ 1 մ էլեկտրոլար: Արձանագրված հրդեհների բոլոր դեպքերի առթիվ ստուգում է իրականացնում ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: Զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունք) որոնողական աշխատանքները այս շաբաթ շարունակվել են Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող սահմանամերձ շրջաններում, որտեղ ընթացել են ակտիվ մարտական գործողություններ: Ցավոք այս շաբաթ որոնումներն արդյունք չեն տվել: Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ , շաբաթվա ընթացքում կատարել են 3 ելք, որի արդյունքում Ասկերան և Ստեփանակերտ քաղաքների հարակից տարածքում հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 14 ռումբ, 12 պայթուցիչ, 16 արկ, ձեռքի 8 և նռնականետի 11 նռնակ: Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 28, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 31 կանչ: Փրկարարները կատարել են դռան 6 և վերելակի 7 բացում, առողջական խնդիր ունեցող 6 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 2 ելք: Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի ևս 10 կանչերի: ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:
    12:32
    14.03.22
    Ավելին