Լրահոս

2022-03-15
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսական Առաջին ալիքի խմբագիրը ձերբակալվել է
    Առաջին ալիքի «Վրեմյա» հաղորդաշարի եթերում աշխատակիցներից մեկը բողոքի ակցիա է իրականացրել։ Նա կանգնել է հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Անդրեևայի թիկունքում և բացել է հակապատերազմական պաստառ՝ կոչով. «Առաջին ալիքը ստուգում է ուղիղ եթերի ժամանակ կադրում դրսից մեկի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ», հայտնում է ՏԱՍՍ-ը։
    09:42
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որպեսզի ժողովրդի թիկունքում որոշումներ չկայացվեն, ինչպես եղավ նոյեմբերի 9-ին․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մի շարք հարցեր է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում է այդ հարցերի պատասխանը հրապարակային, որպեսզի ժողովրդի թիկունքում որոշումներ չկայացվեն, ինչպես եղավ նոյեմբերի 9-ին, երբ միանձնյա որոշմամբ կառավարության ղեկավարը փաստի առաջ կանգնեցրեց բոլորին՝ խաղաղ պայմաններում հանձնելով Քարվաճառը, Սյունիքից որոշ հատվածներ և այլն: «Իհարկե, խաղաղության հաստատման ուղղությամբ քայլերի իրականացումն առհասարակ ողջունելի է, սակայն ՀՀ կառավարությունը պետք է ժողովրդին, ում պատկանում է իշխանությունը, պարզաբանումներ ներկայացնի հետևյալ հարցերի վերաբերյալ. 1. Ինչպե՞ս է ՀՀ կառավարությունը պատկերացնում ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության ճանաչման սկզբունքի իրականացումը՝ Արցախո՞վ, թե՞ առանց Արցախի, և ի՞նչ սահմաններով, 2. Միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման դեպքում ի՞նչ է սպասվում Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ առաքելությանը, 3. Ի՞նչ ճակատագիր է սպասվում սահմանային բնակավայրերին և ընդհանրապես անկլավներին (այդ թվում՝ Տավուշի մարզի), որոնց մասին վերջին շրջանում շատ է խոսվում, 4. Հայաստանը չի՞ պատրաստվում արդյոք ներկայացնել տարածքային պահանջներ Ադրբեջանին՝ հիմք ընդունելով նախ և առաջ այն հանգամանքը, որ 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանը զավթել է Արցախի Հանրապետության մի շարք շրջաններ, 5. Ի՞նչ փաստաթղթով, ի՞նչ քարտեզների հիման վրա է նախատեսվում իրականացնել սահմանազատումը և սահմանագծումը, 6. Արդյոք հաղորդակցության ուղիների բացումը ենթադրո՞ւմ է, որ ՀՀ սահմաններում գտնվող որևէ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը իրականացվելու է ոչ ՀՀ ուժերով։ Հ. Գ. Հարցերը նաև գրավոր ուղարկել եմ Նիկոլ Փաշինյանին»։
    09:36
    15.03.22
    Ավելին
2022-03-14
  • Միջազգային
    Վերջին գիշերը՝ Instagram-ում. ռուսների սոցցանցային «արտագաղթը»
    Այս գիշեր, ռուսները հրաժեշտ են տվել ինստագրամին: Կեսգիշերից է Ռուսաստանում արգլափակվել «ինստագրամ»-ը` Ռուսաստանի գլխավոր դատախազության որոշմամբ: Պատճառաբանությունն այն է, որ Instagram-ում պտտվում են ռուսների նկատմամբ բռնություն խրախուսող հաղորդագրություններ:
    23:30
    14.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Սեղան՝ առանց աղամանի և մոխրամանի. «առողջացնող» առաջարկներ
    Վաղվանից արգելվում է ծխել հասարակական վայրերում: Կառավարության առողջացնող առաջարկներից մյուսը, որ վերաբերում է աղամաններին, դեռ քննարկման փուլում է: Հնարավո՞ր է, որ մարդիկ քրեական պատասխանատվության ենթարկվեն ճաշի մեջ՝ առանց համտեսելու աղ լցնելու համար: Խորհրդարանում այսօր ընդդիմադիրն են այս հարցը տվել առողջապահության նախարարին:
    23:16
    14.03.22
    Ավելին
  • Սոցիալական
    «Թալան՝ խանութներում». մարդիկ սոված մնալուց են վախենում
    Քաղաք մտած խուճապը շարունակում է սրբել խանութների դարակները: Համաշխարհային սովի մասին փորձագետների կանխատեսումները նաև Հայաստան են վախ մտցրել: Ոչ էկոնոմիկայի նախարարության ավելորդ գնումներ չանելու հորդորն է փրկում, ոչ էլ առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումներն են մարդկանց հետ պահում գնումներից: Թանկ է, բայց առնում են: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի պնդմամբ՝ գնաճին նպաստում են հենց խուճապային գնումները:
    23:02
    14.03.22
    Ավելին
  • Հայաստան
    «Ո՛չ լսել ենք, ո՛չ տեսել». քաղաքացիները «չեն ճանաչում» Հայաստանի 5-րդ նախագահին
    «Հետո՞ ինչ» ... ադրբեջանական կրակոցներին Վահագն Խաչատրյանի այս լակոնիկ արձագանքը երևանցիները բումերանգի պես վերադարձնում են նրան՝ հետո՞ ինչ, որ Խաչատրյանը երդվել է երկրի նախագահի պաշտոնում: Մայրաքաղաքաբնակներից շատերը երեկ սովորական վիքենդ են ունեցել ու չեն հետևել սահմանդրության գլխի ինաուգուրացիային:
    22:45
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ-ում օտարերկրյա դեսպաններին ԱԳՆ-ում ներկայացվել են Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելու՝ Ադրբեջանի քայլերը
    ՀՀ-ում օտարերկրյա դեսպաններին ԱԳՆ-ում ներկայացվել են Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելու՝ Ադրբեջանի քայլերը Մարտի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել հանդիպումներ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում օտարերկրյա դիվանագետներին է ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված գործողությունները, այդ թվում՝ գազի մատակարարման շարունակական խաթարումը, ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության թիրախավորումը, Արցախի բնակչության նկատմամբ այլ հոգեբանական ճնշումների գործադրումը։ Հումանիտար ճգնաժամի կանխման համատեքստում ընդգծվել է միջազգային հանրության համաչափ և հստակ արձագանքի կարևորությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
    22:32
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոտայքի մարզում 20 օրական երեխան սնունդ ընդունելիս վատացել և տեղում մահացել է
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 12-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով: Այդ օրը՝ ժամը 12:20–ի սահմաններում Նոր Հաճնի պոլիկլինիկայից ոստիկանության Նաիրիի բաժին հայտնել են, որ «սրտի կանգ, շնչական կանգ, կենսաբանական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 20-օրական երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Նաիրիի քննչական բաժնի ավագ քննիչ Զալոյանը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 20-օրական Ջոն Տ.-ն է, ով տանը սնունդ ընդունելիս վատացել է և հարազատների ներկայությամբ մահացել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
    22:22
    14.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Հրթիռներ՝ ԱՄՆ հյուպատոսարանի մոտ. Իրանի «պատերազմը» Իսրայելի դեմ՝ Իրաքում
    Նորից ակտիվացել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: Այն ստանձնել է 12 պայթյունների պատասխանատվությունը, որ որոտացել են Իրաքի Էրբիլ քաղաքում՝ ԱՄՆ հյուպատոսության շենքի մոտ: Ըստ կորպուսի հայտարարության՝ թիրախում եղել է իսրայելական «Մոսսադ» հետախուզության կենտրոնը:
    22:21
    14.03.22
    Ավելին
  • Հասարակական
    «Հայաստան» խմբակցությունը պատվիրակություն կուղարկի Արցախ և կնախաձեռնի ՀՀ ԱԺ հրատապ նիստ
    «Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է պատվիրակություն ուղարկել Արցախ: Նաև պահանջելու են Հայաստան-Արցախ միջխորհրդրանական հանձնաժողովի հրատապ նիստ հրավիրել:
    22:14
    14.03.22
    Ավելին
  • Արցախ
    43 արկ և հոգեբանական գրոհ՝ Արցախի գյուղերի ուղղությամբ. սադրանք՝ նաև ռուսների դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Հումանիտար ճգնաժամը Արցախում խորանում է: Ավելի քան 100 հազար մարդ դեռ զրկված է գազից, լույսը պարբերաբար անջատվում է: Դպրոցները ստիպված մեկ շաբաթ շուտ են աշակերտներին արձակուրդ ուղարկել, մանկապարտեզների մի մասը փակվել է: Գազատարը նորոգելու համար ռուս խաղաղապահները շարունակում են բանակցությունները: Հարցը հրատապ լուծելու խնդրանքով Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրություն է ուղարկել Ռուսաստանի օմբուդսմենին:
    22:00
    14.03.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Բաքուն բացահայտում է «5 կետը». Երևանը դիմում է ԵԱՀԿ Մինսկի խմբին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով իրենց արտգործնախարարությանը, բացահայտում են այն 5 կետանոց փաստաթղթի բովանդակությունը, որ պաշտոնական Բաքուն Երևան է ուղարկել: Հայ փորձագետների պնդմամբ՝ հենց առաջին կետերը դիվանագիտական լեզվից թարգմանելու դեպքում ստացվում է, որ Երևանը պետք է ճանաչի Արցախը Ադրբեջանի կազմում: Հրապարկված փաստաթղթի առաջին մասում կարդում ենք, որ կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, հրաժարվեն տարածքային պահանջներից:
    21:45
    14.03.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    22 հայ կամավորականներ պատրաստ են կռվել՝ հանուն Ռուսաստանի. աջակցության ակցիա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Հայաստանի 22 քաղաքացի դիմել է Ռուսաստանի դեսպանատուն՝ կամավորագրվելու և ռազմաճակատ մեկնելու համար: Դաշնությանն աջակցողները նամակ-խնդրանք են տարել դեսպանատուն՝ այն վստահությամբ, որ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնողներին չի կարելի մենակ թողնել:
    21:30
    14.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Ավերակներ՝ Դոնեցկում և Կիևում. ինչո՞ւ են «դանդաղ առաջ շարժվում» ռուսները
    Տեսակապով բանակցային 4-րդ ռաունդը շարունակվում է: Բանակցությունների ընթացքը ծանր է անվանել պաշտոնական Կիևը: Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ այսօրվա դիվանագիտական մենամարտում հաղթած է Մոսկվան ու կարող է կապիտուլյացիա պարտադրել:
    21:22
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վեդիում ՔՊ-ական տղամարդ թեկնածուն գրել է, որ ինքն «այրի» է
    Մարտի 27-ին Արարատի մարզի Վեդի համայնքում նոր ընտրություններ կանցկացվեն։ Թեկնածուներն արդեն ներկայացնում են իրենց հայտարարագրերը, որտեղ հերթական զավեշտալի դեպքն է գրանցվել ՔՊ-ական թեկնածուներից մեկի կողմից․ տեղեկացնում է hraparak.am-ը։ Վեդի համայնքի ավագանու թեկնածու Խաչատրյան Համլետն իր գույքի և եկամուտների հայտարարագիրը լրացնելիս ընտանեկան դրությունը նշել է՝ «Այրի»։ Այսինքն՝ տղամարդ թեկնածուն իրեն ամուսինը կորցրած կամ ամուսնալուծված կին է համարում։ Նշենք, որ այսպիսի զավեշտալի դեպք գրանցվել էր նաև Դիլիջանի ընտրությունների ժամանակ երբ քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուն իր սեռը նշել էր «արու», ինչպես կենդանիների դեպքում է։ ՔՊ-ականներից, փաստորեն, այսպիսի երևույթները հեռու չեն, քանի որ նրանց մեծ մասը, հատկապես համայնքներում, տարրական գրագիտությունից զուրկ են, մեծ մասը բարձրագույն կրթություն չունի, իսկ որոշներն անգամ նորմալ գրել-կարդալ չգիտեն։
    20:53
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուս-ուկրաինական բանակցություններում տեխնիկական դադար է
    Ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև ընթացող բանակցություններում տեխնիկական դադար է հայտարարվել, այն կշարունակվի մինչև վաղը, հայտարարել է Զելենսկու գրասենյակի ղեկավար Միխայիլ Պոդոլյակը։ «Բանակցություններում մինչև մարտի 15-ը տեխնիկական դադար է հայտարարվել՝ աշխատանքային ենթախմբերում լրացուցիչ աշխատանքի և առանձին ձևակերպումներ հստակեցնելու համար։ Բանակցությունները շարունակվում են»,- գրել է Պոդոլյակը «Թվիթերում»։ Նշենք, որ ռուսական ու ուկրաինական պատվիրակությունների բանակցություններն այսօր անցկացվել են հեռավար ձևաչափով, իսկ մարտի 12-ին Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ բանակցային գործընթացում աշխատանքային հատուկ ենթախմբեր են ստեղծվել։
    18:46
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Զորամասում մարտավարական զորավարժություն է անցկացվել
    Անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակի բարձրացման, օպերատիվ և ներդաշնակ գործողությունների վարման կարողությունների զարգացման նպատակով N զորամասում մարտի 14-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն։ Ստորաբաժանումներն, ըստ ուղղությունների, կատարել են առաջադրված խնդիրները, հայտնաբերել, ճշգրտել կոորդինատները և դիպուկ կրակով խոցել պայմանական հակառակորդի կրակակետերը։ Հրամանատարությունը բարձր է գնահատել ստորաբաժանումների պատրաստությունը և փոխգործակցությունը, մատնանշել արձանագրված որոշակի թերությունները և հանձնարարականներ տվել դրանց վերացման վերաբերյալ։
    18:20
    14.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Շաքարային դիաբետ ունեցող ամբաստանյալին ՔԿՀ-ն ինսուլին չի տրամադրել․ փաստաբան
    Կենտրոնի նստավայրում այսօր տեղի է ունենում «Դրոշի գործ»-ով դատական նիստը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։ Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը դատարանին ներկայացրեց՝ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու նոր միջնորդություն՝ առաջարկելով 5 մլն ՀՀ դրամ։ Փաստաբանը ներկայացված նոր միջնորդությունը հիմնավորեց ՝ Նարեկ Մանթաշյանի վատթարացած առողջական խնդրով։ Ըստ փաստաբանի, շաքարային դիաբետ ունեցող ամբաստանյալին ՔԿՀ-ն ինսուլին չի տրամադրել և պատշաճ չի կազմակերպել նրա առողջական իրավունքը։ Մեղադրող կողմն առարկեց փաստաբանի ներկայացրած նոր միջնորդությունը։ Դատարանը 10 րոպե ընդմիջում հայտարարեց։
    18:09
    14.03.22
    Ավելին