Լրահոս
2022-03-15
-
ՀասարակականԱշոտյանն ահազանգում է․ Գյումրիում բերման են ենթարկել Կարապետ Պողոսյանին, նրա ձեռքը կոտրվել էԱրմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ Գյումրիում ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկել Կարապետ Պողոսյանին: Բերման ընթացքում դիտավորյալ տապալել են գետնին, Կարոն ունի վնասվածքներ, ձեռքը կոտրվել է: Հիմա էլ փորձում են ձերբակալության համար հիմքեր ստեղծել: Այսպես կոչված քֆուրի քրեականացման անվան տակ տեղի են ունենում խոսքի ազատության սահմանափակումներ և քաղաքական բռնաճնշումներ այլախոհների նկատմամբ: Իսկ Եվրոպական Միության դեսպանը В Багдаде все спокойно դեմքով շարունակելու է ձեզ և Բրյուսելին լոլոներ պատմել դրսում՝ փիսիկ, ներսում՝ առյուծ ներկայացող ոչնչությունների «ժողովրդավար» լինելու մասին»: Նշենք, որ Կարապետ Պողոսյանը գյումրեցի քաղակտիվիստ եւ ըննդիմադիր գործիչ է»։Ավելին16:0415.03.22 -
ՀասարակականՀակակոռուպցիոն կոմիտեն դադարեցնում է Հովիկ Աբրահամյանի տան վաճառքի թեմայի քննարկումը հանրային տիրույթումՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն դադարեցնում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տան վաճառքի թեմայի քննարկումը հանրային տիրույթում։ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով գույքի նկատմամբ սահմանափակումը վերացնելու կապակցությամբ նախօրեին հրապարակված` ՀՀ գլխավոր դատախազության արձագանքին անդրադառնալով՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն խնդրահարույց է համարում օրենքից չբխող առանձին դեպքերի հիման վրա «կայուն դատական պրակտիկա» ձևավորելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության մեր գործընկերների արտահայտած տեսակետը և, հավատարիմ մնալով միայն օրենքով գործելու և իրավական բանավեճերն արդյունավետ քննարկումների դաշտ տեղափոխելու իր ուղենիշներին, այսուհետ դադարեցնում է սույն հարցի քննարկումը հանրային տիրույթում: Միաժամանակ սպասում ենք գույքի օտարմանը նպաստած բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ դատախազության խոստացած հետևողականության դրսևորմանը, որի կապակցությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է իր անվերապահ աջակցությունը», - նշված է կոմիտեի տարածած հաղորդագրությունում։Ավելին16:0215.03.22 -
ՀասարակականԴարի հայը․ մարդասիրական կրակոց-հայոց պատմության «աղբանոցը»․ համազգային արդարադատությունԱյսօր մեկ դար մեկ տարի անցավ այն օրից, երբ Գերմանիայում մեր վրեժի միասնական ձեռքը կրակեց Թալեաթ փաշայի ճակատին: Մարտի 15-ին գերմանական մամուլը, պատմության մեջ առաջին անգամ ողողվեց հակաթեհլերյանական հոդվածներով: Կասկածի տակ դրվեց գերմանական դատարանների անաչառությունը: Արդյո՞ք պետք է արդարացվեր Սողոմոն Թեհլերյանը հարցադրման տակ միանգամից երեւացին թուրք-ադրբեջանական նավթադոլարները, որ փորձագետների կարծիքով մեծ քանակությամբ հոսել են գերմանական մամուլ: 1921 թվականին Թեհլիրյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում նա գնդակահարել է Թալեաթին և ձերբակալվել։ Սակայն 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչել նրան։Ավելին15:4715.03.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Թշնամին ընդամենը վերադարձել է. ՀՀ ՊՆ պարզաբանումը | 15.03.2022Ավելին15:3015.03.22 -
ՀայաստանԿայացել է պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով խորհրդի նիստըՄարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Համայնքահեն ծառայությունների մատուցումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համատեքստում. Կարիքներ և հնարավորություններ» խորագրով Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ընդլայնված նիստը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Հանդիպումը կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ և Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ, որին մասնակցում էին մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատ փորձագետներ: Բացման խոսքում, պաշտպան Գրիգորյանը ողջունելով և ծանոթանալով Խորհրդի անդամներին, նշել է, որ որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը լինելու է իր մշտական ուշադրության կենտրոնում և որ հասարակական խորհրդի հետ սերտ համագորրծակցությունը միանշանակ օգտակար է լինելու թե խնդիրների ճիշտ թիրախավորման, և թե առաջնահերթությունների որոշման առումով: Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս Դե Վիթն իր հերթին ողջունելով մասնակիցներին՝ ընդգծել է, որ կարևորում են միջգերատեսչական հաղորդակցության զարգացումը և քաղաքացիակենտրոն ու հաշվետու որոշումների կայացման ինստիտուցիոնալ զարգացումը Հայաստանում: Ջեյմս Դե Վիթը հիմնարար է գնահատել հանդիպման թեման ժողովրդավարության համատեքստում՝ նշելով, որ այն առնչվում է ժողովրդավարության հիմնասյուներից մեկին՝ մարդու իրավունքների պատպանությանը: Պաշտպան Գրիգորյանը, անդրադառնալով հաշմանդամութույն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին Հայաստանում, հիշատակել է Պաշտպանի տարեկան հաղորդմամբ և արտահերթ զեկույցներով արձանագրված խնդիրներն ու նշել, որ դրանցից շատերը շարունակում են մնալ չլուծված, սկսած քաղաքականությունների մշակման գործընթացից ու իրազեկումից մինչև միջավայրերի ու ծառայությունների մատչելիության և մատուցվող ծառայությունների հիմքում կարիքի հստակ գնահատման բացակայության խնդիրները: Քրիստիննե Գրիգորյանն առաջարկել է Խորհրդի անդամներին նախանշել գործունեության առաջնահերթությունները և եռամսյակային նիստերի օրակարգում թիրախավորել խնդիրներ ու հաջորդող ժամանակահատվածում մեկտեղել ջանքերը՝ հասնելու նախանշած ուղղություններով լուծումների: Այնուհետև, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մոնիկա Սարգսյանը մասնակիցներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցով և տարեկան հաղորդմամբ արձանագրված այն համակարգային խնդիրները, որոնք արձանագրվել են կարիքահեն և համայնքահեն ծառայությունների մատուցման ոլորտում: Հատուկ ընդգծվել է արտահերթ զեկույցի մշակման աշխատանքների ներկայացուցչական բնույթը, որին մասնակցել են նաև հասարակական խորհրդի անդամները: Արձանագրված խախտումների համատեքստում Մոնիկա Սարգսյանը անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց խնամող անձանց իրավունքները պաշտպանությանը, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ինտեգրման և զբաղվածության խոչընդոտներին, համայնքային ծառայությունների բացակայությանը կամ դրանց սահմանափակ լինելուն, դրանց մատչելիության և հասանելիության, երեխաների վերականգնողական ծառայությունների, կարիքների գնահատման հետ կապված խնդիրներին: Հաջորդիվ, տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում Խորհրդի անդամների և մասնակիցների միջև:Ավելին14:5515.03.22 -
Հասարակական«Twinset»-ի շորիկ, «Gucci» կոշիկներ, պայուսակ. ավելի քան 2.000.000 դրամ՝ Սիմոնյանի կնոջ կերպարինԵրեկ տեղի ունեցավ ՀՀ 5-րդ նախագահի երդմնակալության արարողությունը որի ժամանակ Ալեն Սիմոնյանի կինը ներկայացել է համաշխարհային բրենդերի հագուստով: Սիմոնյանի կինը նախընտրությունը տվել է «Gucci» և «Twinset» բրենդերին: Մենք պարզեցինք, որ միայն կոշիկները արժեն 480.000 հհ դրամ, զգեստը որը կրում է Սիմոնյանի կինը 60.000 ՀՀ դրամ , պայուսակը՝ որը կրկին «Gucci» բրենդի է արժե 2600 ԱՄՆ դոլար: Օրեր առաջ տեղի ունեցավ ՀՀ 5-րդ նախագահի երդմնակալության արարողությունը, որի ժամանակ Ալեն Սիմոնյանի կինը ներկայացել է համաշխարհային բրենդերի հագուստով:Ավելին14:4415.03.22 -
Հայաստանի զինված ուժերի կազմում ձևավորվել է կին զինծառայողներով համալրվող հրաձգային վաշտայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմում ձևավորվել է կին զինծառայողներով համալրվող հրաձգային վաշտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» որոշմամբ հավանության արժանացած զեկույցի ներկայացմանը: «Զինված ուժերում կանանց ներգրավվածությունը բարձրացնելու նպատակով Պաշտպանության նախարարի 2021-ի սեպտեմբերի համապատասխան հրամանով ԶՈՒ կազմում ձևավորվել է կին զինծառայողներով համալրվող հրաձգային վաշտ»,-ասաց փոխնախարարը: Սարգսյանը նշեց, որ ակտիվ պահեստազորի ներդրման նպատակով ներկայացվել է լրացում Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքում: ԶՈՒ-ում պլանավորվել են այն զորամասերը և մասնագիտությունները, որտեղ ներդրվելու է ակտիվ պահեստազորային ծառայությունը: Զինապարտների զինվորական հաշվառման ամբողջականության ապահովման և հաշվառման համակարգի արդիականացման նպատակով նախատեսվում է ստեղծել զինապարտ քաղաքացիների հաշվառման միասնական էլեկտրոնային բազա, համակարգ:Ավելին14:1315.03.22 -
ՀասարակականԵթե բանակը չի ստացել անպիտան հրթիռներ, ապա ասեք՝ հասարակությունը իմանա․ Էլինար ՎարդանյանՎերաքննիչ դատարանը 50 մլն գրավի դիմաց ազատ արձակեց զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավոյին»։ Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում հարուցված անպիտան հրթիռների գործով ու մեղադրվում շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու և այլ կեղծիքներ կատարելու մեջ։ Գլխավոր դատախազությունը ընտրված խափանման միջոցը փոփոխելու դեմ չի առարկել՝ նկատի ունենալով, որ ամբաստանյալ Դավիթ Գալստյանը արդեն իսկ միջոցներ է ձեռնարկել մեղսագրվող հանցագործությամբ պատճառված վնասի ամբողջ չափը՝ ավելի քան 2 մլրդ 700 մլն ՀՀ դրամ գումարը վերականգնելու ուղղությամբ։ Ինձ մշտապես մտահոգել է կալանքը, որպես պատժիչ գործիք կիրառելու պրակտիկան։ Եվ այս դեպքում ևս, ես ամենևին մարդուն պատժելու համար կալանքի կողմնակիցը չեմ։ Բայց անպիտան հրթիռների հետ կապված բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան։ Չէ որ այստեղ հարցը միայն հափշտակությամբ հասցված նյութական վնասը չէ։ Շատ ավելի կարևոր հարց է, թե ի՞նչ վնաս է հասցվել անպիտան հրթիռների պատճառով 44օրյա պատերազմի ժամանակ։ Եթե հայկական բանակը ստացել է իսկապես անպիտան հրթիռներ, և դրա արդյունքում մենք ունեցել ենք տարածքային և մարդկային կորուստներ, ապա ինչ կապ ունի վերադարձված գումարը։ Սա փողի խնդիր չէ, սա շատ ավելի ծանր խնդիր է։ Իսկ եթե դա այդպես չէ, և բանակը չի ստացել անպիտան հրթիռներ, ապա ասեք՝ հասարակությունը իմանա։ Հակառակ դեպքում, երբ պետք է լինում գերզգայուն հանրային ֆոն եք ստեղծում, հետո՝ մոռացության տալիս՝ երբ ձեզ ձեռնտու է։ Մեծ է մտավախությունը, որ այս դեպքում ևս իրավապահները կառաջնորդվեն մեծ աղմուկ՝ զրո հետևանք կարգախոսով։ Այնպես, ինչպես դա արվել է վերջին գրեթե չորս տարվա ընթացքում։Այս ընթացքում ամենաբարձր ամբիոններից, հեռուստաընկերություններով, սոցիալական ցանցերով և լայվերով հայտարարվել են բազմաթիվ քրեական գործերի մասին, որոնցից շատերի ճակատագիրը մինչ այժմ անհասկանալի է, մյուսների մասին հասարակությունը պարզապես մոռացել է, երրորդներն էլ մնացել են զուտ աղմուկի մակարդակում։ Օրինակ ՝ բոլորս հիշում ենք, թե ինչ ահռելի աղմուկով սկսվեց երեխաների ապօրինի որդեգրման հետ կապված քրեական գործը, իսկ հետո «մեծ» լռությամբ մոռացության մատնվեց։ Շատերը չգիտեն, թե ինչ ընթացք ստացավ այն, բայց զգայուն թեման երկուսուկես տարի առաջ իրավապահների կողմից այնպես մատուցվեց, որ բազմաթիվ ընտանիքներ, որոնք նորածին երեխայի կորուստ էին ունեցել, կրկին անձնական ողբերգություն ապրեցին։ Եղան կալանքներ, հասարակության մի ստվար հատվածը կայացրեց իր դատավճիռը, իշխանության ներկայացուցիչները ընտրեցին մարդկանց անվանական վարկաբեկելու մոտեցումը։ Իսկ հետո՝ լռություն։ Էմոցիոնալ ապրումներով սկսվեց նաև մարտի 1-ի տասը զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության կասկածանքով Ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի ձերբակալությունը, մեղադրանքն ու կալանքը։ ՀՔԾ-ն, դատախազությունը, իշխանամետ լրատվամիջոցները, իմքայլական պատգամավորները լծվեցին մեծ աղմուկի կազմակերպման գործին։ Հետո հերքվեց զենքի նույնությունը, պարզվեց, որ Մարտի 1-ին սպանված Զ. Հովհաննիսյանի մարմնում հայտնաբերված գնդակը չի համընկնում Գեղամ Պետրոսյանի մոտ եղած հրազենի հետ։ Իսկ հետո գործը մոռացվեց։ Վերջին մի քանի օրերի ընթացքում ականատեսն ենք Դատախազություն-Հակակոռուպցիոն կոմիտե «ձեռնամարտին»։ Դատախազությունում տարակուսած են՝ ինչպես է վաճառվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը, որը կալանքի տակ է գտնվում։ ՀՀ հակակառուպցիոն կոմիտեից, ի պատասխան Արթուր Դավթյանի հայտարարության, նշում են, թե տարակուսելի է գլխավոր դատախազի արձագանքն այս թեմային։ Իսկ թե վերջին չորս տարիների ընթացքում Մոնումենտի առանձնատները ինչպես էին բոլորը կապում թալանի հետ, նորություն չէր։ Իրավապահների «բլիժնի բոյը» բարձր էմոցիոնալ ֆոնի վրա հայտարարվող, սակայն հետո շատ արագ սպառվող և անվերջ չհանգուցալուծվող քրեական գործերի վառ օրինակն է։ Այս ցանկը կարելի է շատ երկար շարունակել՝ Մանվել Գրիգորյանի «տուշոնկայի» գործը, «գլխավոր կոռուպցիոներ» Արամ Հարությունյանի թալանը, Արմեն Ավետիսյանի փողերի լվացումը և «Գոլդեն Փելես» հյուրանոցի նվիրատվությունը, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի Երևանի կենտրոնում ունեցած 250 անշարժ գույքը, Ջոնիկ Աբրահամյանի նկուղում հայտնաբերված «մարտի 1-ի զենքերը», Սահմանադրական Դատարանի դեմ մոլեռանդ պայքարի մի պահից հարուցված քրեական գործերից մեկը՝ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ, ԲՈՒՀ-երի ռեկտորների նկատմամբ հարուցված քրեական գործերը... և ավարտին չհասած բազմաթիվ այլ քրեական գործեր։ Այս բոլոր գործերը ընթացել և ընթանում են արդեն ավանդույթ դարձած դասական սցենարով. իրավապահների հապճեպ հայտարարություններ, քաղաքական իշխանության հապճեպ արձագանք, թեմայի շուրջ գերզգացմունքայնության ապահովում, հուզական «ներկայացումներ», մեղավորների նշանակում, սոցցանցային արդարադատություն։ Արդյունքում՝ իրավապահ համակարգի հետևողական հեղինակազրկում։Ավելին14:0815.03.22 -
ԱրցախԱդրբեջանն իր ցեղասպան պահվածքով իրականացնում է Արցախի էթնիկ զտման քաղաքականություն․ ԱՀ ՄԻՊՈրպես Արցախի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան, որպես մարդ, որ պատասխանատվություն ունի Արցախում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության համար՝ կրկին դիմում եմ ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային, ԱՄՆ-ին, աշխարհի բոլոր երկրների մարդու իրավունքների պաշտպաններին, միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին՝ տեղեկացնելու, որ Արցախում ապրող հազարավոր հայեր ամեն օր պարբերաբար ենթարկվում են Ադրբեջանի կողմից իրականացվող ահաբեկչական և ցեղասպանական գործողությունների, հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Մեկուկես տարի առաջ՝ 2020 թվականի աշնանը, ռազմական ագրեսիա է իրականացվել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, որն ուղեկցվել է Ադրբեջանի կողմից իրականացված բազմաթիվ ռազմական հանցագործություններով, քաղաքացիական բնակավայրերի և քաղաքացիական բնակչության թիրախավորմամբ, ռազմագերիների խոշտանգմամբ, հայկական մշակութային ժառանգության ոչնչացմամբ և այլն։ Այս բոլոր փաստերը պատշաճ փաստագրվել են մեր զեկույցներում և ներկայացվել միջազգային կազմակերպություններին։ Այդ ժամանակ միջազգային հանրությունը, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կառույցները պատշաճ չարձագանքեցին տեղի ունեցող հանցագործություններին։ Արհեստական հավասարության նշան դնելով ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև՝ արձակեցին Ադրբեջանի ձեռքերը շարունակելու իր վայրագությունները։ Անցած տարվա ընթացքում Ադրբեջանն օգտագործել է իր հայեցողության տակ եղած բոլոր մեթոդները ահաբեկելու, հոգեբանական հարձակումներ գործելու մեր բնակչության նկատմամբ, կրակելու քաղաքացիական բնակավայրերի, դպրոցների, մանկապարտեզների, սոցիալական նշանակության այլ օբյեկտների ուղղությամբ, ոչնչացնելու մեր վանքերն ու եկեղեցիները, գերեզմանատները։ Ադրբեջանի կողմից համակարգված և դիտավորյալ իրականացվող գործողությունները նպատակ են հետապնդում հայաթափելու, էթնիկ զտման ենթարկելու Արցախը։ Վերջին օրերին ադրբեջանական կողմն առավել ագրեսիվ գործողությունների է դիմել։ Նրանք կիրառում են տարբեր տեսակի զինատեսակներ, այդ թվում մեծ տրամաչափի ականանետներ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ։ Խրամորթ, Խնապատ, Նախիջևանիկ, Կարմիր շուկա, Թաղավարդ, այս բոլոր համայնքների բնակիչներն ամեն օր դառնում են Ադրբեջանի հանցավոր գործողությունների ուղիղ թիրախը։ 7-րդ օր է Արցախի ողջ բնակչությունը զրկված է գազամատակարարումից, ադրբեջանական կողմը չի թողնում, որ մասնագետները մոտենան Հայաստանից դեպի Արցախ եկող միակ գազատարի վնասված հատվածին՝ վերականգնողական աշխատանքների իրականացնելու համար։ Սրա հետևանքով Արցախում առաջացել են բազմաթիվ հումանտար խնդիրներ, պատշաճ ջեռուցման, տաք ջրի հասանելիության, կրթության, առողջապահության իրավունքի պատշաճ իրացման համար և կենսական կարևորության այլ խնդիրներ։ Ադրբեջանի գործողությունները պետք է հստակ գնահատական ստանան։ Այո, Ադրբեջանն իր ցեղասպան պահվածքով իրականացնում է Արցախի էթնիկ զտման քաղաքականություն։ Իսկ բոլոր մարդիկ, բոլոր կառույցները որոնք իրապես կարևորում են մարդու իրավունքների պաշտպանությունը, չպետք է անտարբեր մնան։ Մարդու իրավունքները համընդհանուր են և հետևաբար պետք է զերծ լինեն երկակի ստանդարնտներից և տարբերակված մոտեցումներին։ Դիմում եմ ձեզ հույսով, որ կբարձրացնեք ձեր ձայնը և իրական քայլեր կձեռնարկեք ազգելու ադրբեջանական իշխանությունների վրա հորդորելու նրանց զերծ մնալ Արցախի ժողովրդի դեմ ուղղված ատելությունից, անհանդուրժողականությունից և հանցավոր գործողություններից»։Ավելին13:4615.03.22 -
ՀասարակականՔարահունջ բնակավայրի վարչական ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից պաշտոնական փաստաթուղթ ապօրինի ձեռք բերելու և օգտագործելու դեպքի հանգամանքը: Քննությամբ պարզվել է, որ հիշյալ անձը ընդգրկված չլինելով ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրված «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» տեղական հասարակական կազմակերպություն կողմից ներկայացված ցուցակում և որևէ առնչություն չունենալով հիշյալ կազմակերպության հետ, ապօրինի ձեռք է բերել իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթի ձևաթուղթ: Այնուհետև, 2021թ. հունիսի 20-ին՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների օրը, Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարն ընտրատեղամասերից մեկում ընդգրկված լինելով որպես դաշինքներից մեկի վստահված անձ, իր կողմից ապօրինի ձեռք բերված վերոգրյալ փաստաթղթում՝ վկայականում, լրացնելով հորեղբոր որդու տվյալները, օգտագործելու նպատակով այն տրամադրել է նրան: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 326-րդ հոդվածով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին13:3415.03.22 -
ՏնտեսականՀՀ Կենտրոնական բանկը փորձում է զսպել գնաճըՀՀ ֆինանսական շուկայում ընթացող պրոցեսների բացասական ազդեցությունը, ինչպես նաև երկրում օրեցօր գրանցվող գնաճը կանխելու նպատակով Կենտրոնական բանկը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով՝ գործող 8 %–ից հասցնելով 9.25%–ի: Վերջին մեկ տարում վերաֆինանսավորման տոկոսադրույքը արդեն բարձրացվել է կրկնակի․ սա նման վերջին միջոցառումն է, որը այս անգամ պայմանավորված է պարենամթերքի համաշխարհային գների աճով և Ռուսաստանի դեմ արևմտյան պատծամիջոցներով։Ավելին13:1815.03.22 -
ՀայաստանՍյունիքի Ներքին Հանդ գյուղի գերեզմանոցը թշնամու վերահսկողության տակ էԱդրբեջանցի զինվորականները մոտ 15 օր է վրաններ են խփել Սյունիքի մարզի Վերին Հանդ գյուղի տարածքում: Այս մասին «Հայլուրին» Ներքին Հանդի բնակիչներից Հասմիկ Ղազարյանն է հայտնել:Ավելին13:1515.03.22 -
ՀայաստանՀՀ զինված ուժերից բազմաթիվ սպաներ են ազատվել աշխատանքից. փոխնախարարՍեփական զեկուցագրի համաձայն՝ ՀՀ զինված ուժերից բազմաթիվ սպաներ են ազատվել աշխատանքից, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ Վերջինս ասաց, թե այս պահին չի կարող թվային տվյալ ներկայացնել։ «Այս խնդիրը պաշտպանության նախարարությունն այսօր էլ ունի, սակայն քայլեր են ձեռնարկվում նաև համալրման ուղղությամբ։ Իմ նշանակման օրվա դրությամբ՝ դասակի հրամանատար, վաշտի հրամանատար օղակը շատ ավելի թերհամալրված վիճակում էր գտնվում, քան՝ հիմա, վիճակը հիմա անհամեմատ բարվոք է, ունենք կատարած մեծ ու արդյունավետ աշխատանք, սակայն աշխատանքից ազատվելու գործընթացը շարունակվում է, ինչը բնական է», - հայտարարեց պաշտպանության փոխնախարարը։Ավելին12:5315.03.22 -
Ադրբեջանական զորքերը ոչ թե առաջխաղացում են ունեցել, այլ ընդամենը վերադարձել են դիրքեր․ ՀՀ ՊՆԱդրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխաղացման մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են, ի պատասխան «Արմենպրես»-ի հարցմանը՝ տեղեկացրել են ՀՀ պաշտպանության նախարարությունից: «Մենք կտրականապես հերքում ենք այդ լուրը: Նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք կահավորված չլինելու պատճառով ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր։ Ոչ մի առաջխաղացման մասին խոսք լինել չի կարող», - հայտնել են ՊՆ-ից: Ինչպես սահմանի այդ, այնպես էլ մնացած բոլոր հատվածներում ՀՀ զինված ուժերը լիարժեք կատարում է իր առջև դրված խնդիրները, այդ թվում նաև՝ մշտադիտարկում ադրբեջանական ԶՈՒ ցանկացած շարժ և վերահսկողության տակ պահում իրադրությունը։ ՊՆ-ից ևս մեկ անգամ հորդորել են սահմանային իրադրության վերաբերյալ տեղեկություն տարածելիս առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ։Ավելին12:4815.03.22 -
ՀայաստանՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ | 15.03․2022Ավելին12:4515.03.22 -
ՀասարակականԿոնկրետ ասեք՝ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում ճանաչո՞ւմ եք․ ՇարմազանովՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս։ Արցախը որեւէ կապ չի կարող ունենալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։ Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անսահմանափակ ճանաչման ու իրացման անթույլատրելի է գնալ դեմարկացիայի ու դելիմիտացիայի։ Տավուշի սահմանամերձ ամբողջ տարածքը Խորհրդային Հայաստանի հռչակման ժամանակ եւ 1920-ականների բոլոր խորհրդային քարտեզներով Հայաստանի անբաժանելի մաս է։ Հետեւաբար. ցանկացած պատճառաբանությամբ Արցախի դիտարկումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում պարզ դավաճանություն է։ Ավելին. առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական ճանաչման եւ իրացման Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելը կնշանակի պետական ու ազգային իղձերի ուրացում։ Նիկոլ եւ նիկոլականներ, կոնկրետ պատասխանեք՝ այս հարցերի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունեք։ «Լոլոներ» չկարդալ, այլ ասել կոնկրետ՝ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակպերում ճանաչու՞մ եք, թե՞՝ոչ»։Ավելին12:3515.03.22 -
ԱրցախՍտեփանակերտում օդային տագնապի փորձնական միացում չի լինելու․ ԱՀ ՆԳՆՀամացանցում շրջանառվող և տարածվող նորությունը՝ թե իբր Ստեփանակերտում օդային տագնապի փորձնական միացում է լինելու, չի համապատասխանում իրականությանը: Խնդրում և հորդորում ենք խուսափել կեղծ տեղեկություններից և խուճապի չմատնվել: Միաժամանակ հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը:Ավելին12:2415.03.22 -
ՀասարակականԵրևանում Toyota Corolla-ն տապալել է երկաթե էլեկտրասյունը, կա վիրավորՄարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Toyota Corolla մակնիշի ավտոմեքենան Բագրատունյաց պողոտայի թիվ 70/1 հասցեի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի և թիվ 16 փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։ Օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։Ավելին11:5515.03.22