Լրահոս

2022-03-16
  • Հասարակական
    11-ամյա երեխան վրաերթի է ենթարկվել մոր հետ
    SHAMSHYAN.com-ը մարտի 13-ին գրել էր, որ Երևանում 73-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մոր ու որդու։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ 73-ամյա Սպարտակ Խ-ն Ford Transit-ով մորն ու որդուն վրաերթի է ենթարկել հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, որից հետո վիրավորներին անմիջապես օգնության էր հասել Երևանի բնակիչ Կ. Ավագյանը, որն այդ պահին Opel մակնիշի ավտոմեքենայով անցնելիս է եղել։ Երեխան գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում։ Տուժել էին 31-ամյա Աննա Կ.-ն և 11-ամյա Վլադ Պ.-ն: SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսախցիկի արձանագրած պահը՝ ինչպես է տեղի ունեցել վրաերթը։
    11:44
    16.03.22
    Ավելին
  • Արցախ
    Արցախի Լիսագորի հատվածը դժվարանցանելի է
    Արցախում ավտոճանապարհները հիմնականում բաց են` ձմեռային անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների համար։ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ առավոտյան ժամը 6։00-ից միջշրջանային ու միջպետական ավտոճանապարհներին շինարարական կազմակերպությունների կողմից կատարվում են մաքրման աշխատանքներ։ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ դժվարանցանելի է Ստեփանակերտ-Դրմբոն ճանապարհի «Ցեխ ձոր» հատվածը, Ստեփանակերտ-Մարտունի ներպետական ճանապարհահատվածի «Բովուրխանի» ոլորանները, Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածը: Սյունիքի մարզի «Զանգեր»-Սարավան հատվածում և մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բոլոր վարորդներին ցուցաբերել զգոնություն և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
    11:38
    16.03.22
    Ավելին
  • Քաղաքական
    Պարտված ՔՊ-ական թեկնածուն ասում է, որ Վարդենիսում ամենաշատ ձայնն իրենք են տարել
    Մենք շատ լավ տրամադրությամբ եկել ենք, ժողովրդի կողմից ստացել ենք 13 մանդատ։ Այս մասին Վարդենիսում ավագանու արտահերթ նիստից առաջ ասել է Վարդենիսի նախկին ՔՊ-ական քաղաքապետ Արամ Մելքոնյանը։ «Պետք է հասկանաք, որ ՔՊ-ն միայնակ տարածաշրջանում տարել է ձայների բացահայտ առավելությամբ․․․»,- ասել է Մելքոնյանը։ Լրագրողի դիատրկմանը, որ երկու խմբակցություններ միացել են և ունեն 14 ձայն, Մելքոնյանը այլ մեկնաբանություն է տվել, որ եկել են ժողովրդի տված մանդատների հետևից և պետք է պատվով պահեն մանդատների ինքնությունը։
    11:31
    16.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    11:28
    16.03.22
    Ավելին
  • Առողջապահական
    Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 79 նոր դեպք. արձանագրվել է 12 մահ
    Մարտի 16-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 79 նոր դեպք: Կատարվել է 3193 թեստավորում, առողջացել՝ 108 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 155 դեպք, որոնցից 408 907-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3019 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8587 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1638 է. նախորդն օրն արձանագրվել է 4 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Մեկ օրում մահացել է 12 կորոնավարակակիր։ Ընդհանուր կատարվել է 2 941 837 թեստավորում։
    10:50
    16.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՌԴ զինված ուժերը Չեռնիգովի մարզում զինամթերքի պահեստ են ոչնչացրել
    ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Չեռնիգովի մարզում զինամթերքի պահեստների, ռազմական տեխնիկայի և սպառազինության ոչնչացման տեսանյութ։ «Հրաձգային առաջադրանք կատարելու ընթացքում ՌԴ ԶՈւ հրետանային ստորաբաժանումը ճշգրիտ հարվածով ոչնչացրել է հրթիռային և հրետանային զինատեսակների համակցված պահեստ և մինչև 20 միավոր զենք ու զինտեխնիկա», - հայտնել են ռազմական գերատեսչությունից։
    10:44
    16.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դավթյանը մտերիմներին ասել է, թե իրեն «պադստավկա» են արել. «Հրապարակ»
    «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 24-ին Զինված ուժերի ԳՇ պետի պաշտոնից Արտակ Դավթյանի անակնկալ ազատման պատճառների մասին այդպես էլ պաշտոնապես չհաղորդվեց։ Դավթյանի մտերիմներից մեկը մեզ պատմեց, որ Դավթյանն ավելի վաղ անձամբ է ցանկացել հրաժարվել պաշտոնից, նա իր մերձավոր շրջապատում բողոքել է, թե բանակը քանդում են, սակայն նրան, կարելի է ասել, պատանդի կարգավիճակում են պահել՝ սպառնալով, թե հակառակվելու դեպքում իրեն քրեական պատիժ է սպասվում։ Դավթյանը մտերիմներին ասել է, թե իրեն «պադստավկա» են արել: Իսկ թե ինչ հարցում, մեր զրուցակիցը չմանրամասնեց՝ ակնարկելով, որ Դավթյանի վերաբերյալ քրեական գործ է պատրաստվում։ Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրված Դավիթ Տոնոյանի գործով: Դավթյանի մտերիմը պնդում էր, որ նրան ԳՇ պետի պաշտոնից ազատելուց հետո այլ պաշտոն են առաջարկել` չի համաձայնել։ Մեզ չհաջողվեց զրուցել անձամբ Դավթյանի հետ, նա ազատվելուց հետո անհասանելի է, բայց ակնհայտ է, որ այս լուրերն իր իմացությամբ են տարածում, ինչը նշանակում է, որ նա առաջիկայում կարող է խոսել եւ իր դժգոհությունները բարձրաձայնել։ Նշենք, որ մինչ այս պահը ԳՇ պետ չի նշանակվել` նրա տեղակալ Քոչունցը պետի պաշտոնակատարն է»:
    10:21
    16.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՊՆ հայտարարությունը ՀՀ ինքնիշխան տարածքը Ադրբեջանին զիջող հայտարարություն է․ Արման Թաթոյան
    ՀՀ պաշտպանության նախարարության այսօրվա հայտարարությունը՝ կապված Ներքին Հանդի հետ, իրականությանը չի համապասխանում: Դա ՀՀ ինքնիշխան տարածքը Ադրբեջանին զիջող և բնակչությանը վտանգի տակ դնող հայտարարություն է: Մասնավորապես, այս պահին առկա են առնվազն հետևյալ փաստերը. 1. Ադրբեջանական զինված ծառայողները մոտ 2 շաբաթ առաջ մինչև 1 կիլոմետր հանգիստ ներխուժել են ու տեղակայվել Հայաստանի, մասնավորապես՝ Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի տարածքում, այդ թվում` վրաններ տեղադրելով: Ավելի ճշգրիտ` խոսքը Ներքին Հանդի վարչական տարածքում գտնվող նախկին գյուղի մասին է: 2. Ներխուժելուց հետո ադրբեջանական զինված ծառայողները սկսել են իրենց համար դեպի «իրենց նոր դիրքը» տանող ճանապարհ կառուցել, այդ թվում` տեխնիկայի օգտագործմամբ: Աշխատանքները դադարեցրել են միայն վերջին մի քանի օրվա եղանակային պայմանների, մասնավորապես` ձյան պատճառով: 3. Ներքին Հանդում բնակիչներն ի սկզբանե տեղյակ են այս ներխուժման մասին, նրանք են նկատել ադրբեջանական զինծառայողներին և Կառավարությունից բացատրությունների բացակայության պայմաններում մարդիկ հայտնվել են անորոշության ու անհանգստության մեջ: 4. Վերջին մի քանի օրերին սկսվեցին արդարացի հանրային քննարկումներ ադրբեջանական զինված ծառայողների կողմից ՀՀ տարածք ներխուժելու վերաբերյալ, եղան լրատվամիջոցների հրապարակումներ: 5. ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր ստիպված հանդես եկավ ներխուժումը «կտրականապես հերքող» պաշտոնական հայտարարությամբ և նշեց. «Նշված [այսինքն` Ներքին Հանդի] հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր»: Պաշտպանության նախարարության այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Նախ, Ներքին Հանդի և հարակից մի քանի գյուղի բնակիչների վկայությամբ` որոշակի ձյուն եկել է միայն դեկտեմբեր և հունվար ամիսներին, բայց անանցանելի պայմաններ չեն առաջացել առհասարակ, իսկ փետրվարին եղանակային պայմանները եղել են գարնանային բնույթի: Ես ինքս այս տարածքներում եղել եմ 2021թ. դեկտեմբերի սկզբին, ինչպես նաև 2022թ. փետրվարի 16-ին և 17-ին և կարող եմ համոզված պնդել, որ եղանակային պայմանները 2 այցերի ժամանակ էլ բնույթով գարնանային էին, գրունտային ճանապարհներն անգամ առավելապես չոր էին: Հետևաբար, հակառակ ՊՆ-ի պնդման` եղանակային պայմանների պատճառսվ տարածք օգտագործելու անհնարինության մասին խոսք լինել չի կարող: Նշվածից բացի, այդ տարածքում ադրբեջանական զինված դիրքեր կամ այլ տեղակայումներ երբևէ չեն եղել: Չեն եղել ու հիմա էլ չկան ՀՀ Զինված ուժերի դիրքեր կամ այլ տեղակայումներ: Ավելին, գյուղի բնակիչների վկայությամբ՝ այն վայրերից, որտեղ ներխուժել ու ապօրինաբար տեղակայվել են ադրբեջանական զինված ծառայողները, իրենք ազատ օգտվել են նախորդող ողջ ժամանահատվածում, այդ թվում` արոտավայրերից ու հողատարածքներից. ադրբեջանական որևէ ծառայող այդ վայրերում երբևէ չի եղել: Այս պահին ադրբեջանական զինված ծառայողները տեղակայված են գյուղի անվտանգության ու մարդկանց իրավունքների տեսանկյունից բոլոր առումներով բացարձակ անընդունելի վայրում` անմիջական դիտարկման տակ ունենալով գյուղը: Ուստի, ՀՀ պաշտպանության նախարարության այսօրվա հայտարարությունը բացարձակ դատապարտելի է. դրանով փաստացի ՀՀ ինքնիշխան տարածքի մասը զիջվում է Ադրբեջանին: Այդ հայտարարությունը, ամբողջությամբ անտեսելով մարդկանց անվտանգությունը, լեգիտիմացնում է ադրբեջանական զինվորականների իրավական որևէ հիմք չունեցող ներկայությունը Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի տարածքում: ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը նաև խիստ խնդրահարույց է ՀՀ ԶՈւ և ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայողների անվտանգության ու կյանքի իրավունքի տեսանկյունից: Դրանից բացի, խիստ մտահոգիչ է, որ Պաշտպանության նախարարության հայտարարությունում օգտագործված են ձևակերպումներ, որոնք արդարացնում են ադրբեջանական Զինված ուժերի արարքները, նրանց անմեղ են ներկայացնում Ներքին Հանդի ու մեր երկրի ողջ բնակչության առաջ: Դեռ այսքանից հետո Կառավարությունը մարդկանց պահում է անորոշության մեջ ու անգամ բացատրություն չի տալիս, թե արդեն 2 շաբաթ է, ինչ են անում ադրբեջանական զինված ծառայողները Ներքին Հանդում: Հետո էլ մարդկանց մեղադրում է, թե խուճապ են տարածում: Չի´ կարելի դժգոհություն չառաջացնելու ու սեփական թողտվությունը ծածկելու համար մարդկանց պահել անորոշության ու անհանգստության մեջ: Ո՞ր իրավունքով է ՀՀ պաշտպանության նախարարությունն անում ՀՀ ինքնիշխան տարածքի մասը Ադրբեջանին զիջող, ադրբեջանական իրավազորությունը ապօրինաբար հաստատող և ողջ երկրի անվտանգությունը վնասող հայտարարություն: Այդ հայտարարությամբ սեփական ժողովրդից ու արտաքին աշխարհից թաքցվում են ադրբեջանական հանցավոր արարքները: Բավակա´ն է ձեր անպատասխանատու հայտարարություններով խաթարեք մեր ողջ բնակչության ու երկրի անվտանգությունը, նպաստեք մարդկանց իրավունքների խախտումներին:
    10:17
    16.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թուրքիան Հայաստանի մասով իր քայլերը քննարկում է Բաքվի հետ․ Քրիստինե Վարդանյան
    «Թուրքիան յուրաքանչյուր փուլում Հայաստանի մասով իր քայլերը քննարկում է Բաքվի հետ» Չավուշօղլու, 10 փետրվարի 2022 թ․ Չկան Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան բանակցություններ։ Կա Թուրքիա-Ադրբեջան-հայ կոլաբորացիոնիստներ խոսակցություն։ Խոսակցության օրակարգը 1․ Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում: Արցախից հրաժարում։ 2․ Ցեղասպանության հարցից հրաժարում։ 3․ Այնպիսի պայմանագրերի կնքում, որը հետագա սերունդների առաջև կփակի որևէ հանարվորություն արդարության վերականգնման համար: 5․ Հայ ժողովրդի նոր ցեղասպանություն։ Հայկական հարցի վերջնական լուծում, հայկական գործոնի վերացում։ Այս տարածաշրջանում գուցե կմնան հայեր, բայց նրանք այլևս ոչինչ չեն որոշի, իսկ հենց փորձ անեն որոշելու՝ կգործարկվի փորձարկված տարբերակը՝ ցեղասպանությունն ու էթնիկ զտումները։ Չենք կարող ամբողջ ազգով ոչինչ չանել ու հույս ունենալ, որ մի օր մի Թեհլիրյան կամ Արշավիր Շիրակյան կլուծի մեր վրեժը։ Ես վստահ եմ, որ առաջիկայում քաղաքական ուժերը պայքարի դաշտ մեզ բոլորիս առաջարկելու են, բայց մենք ուզո՞ւմ ենք փրկվել։
    10:14
    16.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ու՞մ անունից է խոսում գործակալ «օմեգա Արոն» և ի՞նչ գին է վճարելու Հայաստանը դրա համար․ քաղաքագետ
    ՀՀ ԱԳՆ ղեկավարի պաշտոնը զբաղեցնող գործակալ «օմեգա Արոն», որին թուքական ԶԼՄ-ներից մեկը ԱրաԲատ էր անվանել, թուրքական «Անադոլու» գործակալությանը հարցազրույց է տվել և ասել է. «ՀՀ բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ»... Նախ, հետաքրքիր է իմանալ, թե սույն կերպարը «բնակչություն» ասելով ու՞մ նկատի ունի... Հավանաբար, վերջին ԱԺ ընտրություններին իրենց ձայն տված 680 հազար ընտրողներին, որոնք կազմում են ԸՆԴՀԱՆՈւՐ ընտրողների մոտ 27 տոկոսը... Պարզվում է, գործակալ «օմեգայի» համար իրենց ձայն տված մոտ 27 տոկոս այդ մասսան էլ «ժողովուրդն» է... Մյուսների կարծիքը թրքասեր կապիտուլյանտներին հետաքրքիր չէ... Հետաքրքիր է նաև ԱրաԲատից իմանալ, թե այդ երբ է Հայաստանը դեմ եղել կամ նախապայմաններ առաջ քաշել Անկարայի հետ՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պահով, որ հիմա իր նմանն այդ մասին բարձրաձայնում է... Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները միշտ էլ ասել են, որ պատրաստ են Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, որին միշտ չի համաձայնել Անկարան՝նախապայմաններով փակուղի մտցնելով Երևանի հետ տարվող բանակցությունները... Գործակալ «օմեգան» լավ կլինի պարզաբանի, թե իրենց կապիտուլյանտ և ադրբեջանցիների կողմից նվաստացված իշխանությունն արդյոք ընդունել է դեռ 2021 թ-ի սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից Հայաստանին առաջադրված 5 շանտաժ-նախապայմանները, որոնց ընդունումից հետո նոր Անկարան պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ և բացել սահմանները... Այս 5 նախապայամններին վերջերս գումարվեցին նաև Բաքվի 5 շանտաժ-նախապայմամները՝իբր Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու համար, որոնցից գոնե երեքը մեզ համար անընդունելի են... Ամենակարևորն՝ Ալիևը պահանջում է Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս... Պատահական չէ, որ դրանից հետո որոշ թրքասեր քայլիստներ հայտարարեցին, որ պետք է ուսումնասիրել այդ հարցը, որը նշանակում է, որ Նիկոլ Անհողի իշխանությունը պատրաստ է հրաժարվել Արցախից... Գործակալ «օմեգայի» և այլ քայլիստների հայտարարություններն ապացուցում են, որ հողատու Նիկոլի իշխանությունը պատրաստ է թուրքերին քծնելու համար կատարել վերջիններիս ամենանվաստացուցիչ պահանջները և հրաժարվել Արցախից...
    10:08
    16.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այս իշխանությունը մեր քաղաքացիների անվտանգության ապահովման հարցը թողել է բախտի քմահաճույքին․ Աբրահամյան
    Արդեն մի քանի օր է, որ մեր մի քանի գործընկերներ՝ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, քաղաքագետներ՝ Էդգար Էլբակյանն ու Ալվինա Աղաբաբյանը, ահազանգում են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացման մասին։ Խոսք է գնում մոտ 1 կմ հատվածի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելու մասին։ Ի դեպ, այս մասին մամուլի միջոցով բարձրաձայնել են նաև տեղի բնակիչները։ Պաշտպանության նախարարությունն այս մասով հանդես է եկել «պարզաբանմամբ», սակայն փաստական առումով լուրջ հիմնավորումներ չի բերել։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ իշխանությունը տարբեր առիթներով սուտ, ակնհայտ իրականությանը չհամապատասխանող բազմաթիվ «պարզաբանումներ» տվել, ինչը նրա խոսքի և հայտարարության նկատմամբ հանրային վստահությունը 0-ի է հասցրել։ Պետք է արձանագրել, որ երկրի անվտանգության համակարգում պատշաճ միջոցառումների իրականացման բացակայությունը բերել է նրան, որ Ադրբեջանը շարունակելով իր ագրեսիվ քաղաքականությունը նոր դիրքային բարելավումներ է անում՝ 2021-ի մայիսի և նոյեմբերի ներխուժումն ու նկարագրված ներխուժումները, ցավոք, ընդգծված օրինակներ են։ Այս իշխանությունը մեր քաղաքացիների անվտանգության ապահովման հարցը թողել է բախտի քմահաճույքին և հետևանքն էլ շարունակական կորուստներն են լինելու։
    10:04
    16.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իշխանությունը ընդառաջ կգնա՞, թե՞ այս հարցն էլ կջրի, ինչպես Արցախի վերաբերյալ մյուս նախաձեռնությունները․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը որոշել է քննարկման առարկա դարձնել Արցախում ստեղծված ծանր կացությունը։ Ինչպես հայտնի է, 2 շաբաթ է՝ սահմանին լարված է, մարտի 8-ից Արցախը զրկված է բնական գազից, ադրբեջանական կողմն օրեր շարունակ թույլ չի տալիս նորոգել գազատարը, երկարաձգվել են դպրոցական արձակուրդները, մի շարք արտադրամասեր Արցախում չեն գործում: Արցախը կանգնած է հումանիտար աղետի առջև։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են ԱԺ նախագահին` «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները և հրատապ անելիքները» թեմայով հրատապ նիստ անելու առաջարկով։ Այն առաջարկում են անցկացնել մարտի 22-ին գումարվող հերթական նիստերի օրերի երեքշաբթի օրվա երրորդ հիմնական նիստում։ Ընդդիմությունը կարևորում է նիստում արտգործնախարար Արարատ Միրզոյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի զեկույցները։ Արդյոք իշխող մեծամասնությունը կընդառաջի այս պահանջին՝ հաշվի առնելով, որ Հայաստանը հանդես է գալիս որպես Արցախի անվտանգության երաշխավոր, թե՞ սա էլ կջրի, ինչպես Արցախի վերաբերյալ մյուս նախաձեռնությունները: Երեկ իշխող թիմում դեռ հրահանգ չէին ստացել, թե ինչ են անելու»։
    10:01
    16.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Փարիզ
    Մարտի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Փարիզում՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 40-րդ նախարարական համաժողովին, հայտնում են ԱԳՆ-ից:
    09:53
    16.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փրկարարները խցանումից դուրս են բերել մոտ 400 մարդատար և բեռնատար ավտոմեքենա
    Մարտի 15-ին, ժամը 16։55-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով կան խցանված ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարները Սիսիանի «Ճանշին» ՓԲԸ-ի և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ուժերով խցանումից դուրս են բերել մոտ 400 մարդատար և բեռնատար ավտոմեքենա։
    09:49
    16.03.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են
    «Հրապարակ» Ընդդիմությունը դիմել է ԱԺ նախագահին` Արցախում ստեղծված իրավիճակի թեմայով հրատապ նիստ անելու առաջարկով: «Tert.am» «Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքների պատճառով կանայք և երեխաները Խրամորթից տեղափոխվել են այլ բնակավայրեր». Ասկերանի շրջանի վարչակազմ: «Հրապարակ» ԶՈՒ նախկին ԳՇ պետ Արտակ Դավթյանը իր մերձավոր շրջապատում բողոքել է, թե բանակը քանդում են, սակայն նրան, կարելի է ասել, պատանդի կարգավիճակում են պահել՝ սպառնալով, թե հակառակվելու դեպքում իրեն քրեական պատիժ է սպասվում։ «Ժողովուրդ» Հայաստանում հնդկաձավարը հասել է ոսկու գնի. փաթեթավորված հնդկաձավարի որոշ տեսակների գները սկսում են 1100 դրամից: «Ժողովուրդ» Աննախադեպ իրավիճակ է ԲԴԽ-ում։ ԱԺ ուղարկված Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների ընտրության ցուցակը հետ է կանչվել, եւ որոշումը՝ ոչնչացվել: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ:
    09:48
    16.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Խրամորթից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք և երեխաները
    Ասկերանի շրջանի վարչակազմը հայտարարում է, որ վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների պատճառով Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք և երեխաները։ «Տեղեկացնում ենք, որ նրանք դեռևս չեն վերադարձել հայրենի գյուղ, քանի որ իրականացվում են անվտանգային լրացուցիչ աշխատանքներ։ Այլ բնակավայրերի բնակիչների անվտանգության մասով որևէ նման խնդիր առկա չէ, և անհրաժեշտություն չկա լրացուցիչ նախազգուշական միջոցներ ձեռք առնել բնակչության կողմից: ԱՀ Պաշտպանության բանակը և մնացած լիազոր մարմինները հետևում են իրավիճակին և, ըստ անհրաժեշտության, կձեռնարկեն անվտանգության համապատասխան միջոցառումներ», - ասված է հայտարարության մեջ։
    09:44
    16.03.22
    Ավելին
2022-03-15