Լրահոս

2022-03-17
  • Img default alt hy
    Արցախ
    Նորշենը թշնամու ուղիղ նշանառության տակ շարունակում է ապրել
    Առկա խնդիրներն այնքան չեն մտահոգում գյուղի բնակիչներին, որքան անվտանգության ապահովման հարցը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին ասել է Նորշեն համայնքի ղեկավարը: «Քանի օր է` ամբողջ հանրապետությունում դադարեցված է գազիֆիկացումը, էլեկտրականությունը ևս շատ հաճախ է անջատվում, բայց կենցաղային այս խնդիրներն այնքան էլ էական չեն, քանի որ անվտանգության ապահովումը դարձել է գերխնդիր: Հակառակորդի դիրքը տեղակայված է գյուղից 1 կմ հեռավորության վրա և այնտեղից վերահսկում է գյուղը: Դպրոցը գտնվում է նրանց նշանառության տակ, և այդ պայմաններում դպրոցի ուսուցչական ողջ կոլեկտիվը և բոլոր աշակերտները բնականոն հունով անցկացնում են դասապրոցեսը: Խնդրի մասին տեղյակ են և' շրջվարչակազմի ղեկավարը, և' պատկան մարմինները. պետք է հարցին անհապաղ լուծում տրվի»,-ասել է Գ. Հարությունյանը: 33 Մեր զրուցակիցը հավաստիացրել է, որ գյուղում խուճապային տրամադրություններ չկան: «Բնակիչները շարունակում են ապրել իրենց բնականոն կյանքով: Նրանց զբաղվածության հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է: Պատերազմից հետո գյուղատնտեսական աշխատանքները տուժել են. 1.5 հա նռան այգի և 15 հա վարելահող է անցել թշնամու տիրապետության տակ: Արդեն ժամանակն է, որ պարարտանյութ տրվի արտերին, սակայն թշնամու տեղակայված դիրքերի պատճառով գյուղատնտեսական աշխատանքները իրենց բնականոն հունով չեն ընթանում»,-նշել է նա: 37 Գ. Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ ԱՀ Կառավարության միջոցներով այս պահի դրությամբ ջրային ներքին ցանցը փոխվում է, քանի օր խմելու ջրի խնդիր կա գյուղում, մանավանդ` ամառային շրջանում: Բացի ներքին ցանցի փոխելուց, պետք է նաև արտեզյան նոր ջրհոր փորվի. ջրի պաշարները քիչ են: Համայնքի բնակիչ Ալիք Պողոսյանը ևս մեզ հետ զրույցում փաստեց՝ հակառակորդը խոչընդոտում է գյուղատնտեսական աշխատանքների բնականոն ընթացքին: 35 «Նրանց դիրքերից արձակվող մեկ կրակոցից անգամ գյուղի կանայք և երեխաները անհանգստանում են: Խուճապային տրամադրություններին չենք տրվում, բայց կարելի է առանց այդ կրակոցների էլ ապրել, իսկ դրա լուծումներից մեկը թշնամու դիրքն իր տեղակայման վայրից հեռացնելն է: Գազիաֆիկացման դադարեցումն էլ իր հերթին է անհարմարություններ պատճառել բնակչությանը»,-ասել է Ա. Պողոսյանը: --00—ՀԶ
    09:44
    17.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչո՞ւ Վովա Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանի գույքը կալանքից չեն հանում․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր« ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի՝ Արթուր Գեւորգյանի գույքը եւս կալանքի տակ է, ինչպես նախկին վարչապետ Հովիկ Աμրահամյանի՝ Մոնումենտի դղյակը: Նա եւս սեփականության իրավունքի խախտումը վերացնելու նպատակով դիմել է դատարան: Դատարանը բավարարել է Գեւորգյանի հայցը եւ քննիչին պարտավորեցրել վերացնել Գեւորգյանի իրավունքների խախտումները: Ստացվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն նույն ջանասիրությամբ, ինչպես Հովիկ Աμրահամյանի առանձնատան դեպքում է արել, պետք է Գեւորգյանի գույքը եւս կալանքից հաներ, սակայն մինչ օրս չի արել: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հակակոռուպցիոն կոմիտե` հասկանալու համար, թե ինչու նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանի գործով գույքի նկատմամբ արգելանքը չեն հանել, եթե Առաջին ատյանի դատարանը նման որոշում է կայացրել, Վերաքննիչն էլ դատախազության բողոքը մերժել է, իսկ Հովիկ Աμրահամյանի տան մասով կողմնակալություն է արվել: Ի պատասխան Կոմիտեից հայտնեցին. «Գործը նախաքննության փուլում է, եւ այս պահին նպատակահարմար չեն համարում այդ մասին տեղեկատվություն տալ»:
    09:40
    17.03.22
    Ավելին
  • 20 տարեկան Ալբերտ Սիրոյանի դին հայտնաբերվել է մարտական դիրքում
    Մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ: Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:
    09:33
    17.03.22
    Ավելին
2022-03-16
  • Հայաստան
    Ցուրտը ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք. ե՞րբ կկոտրվի սառույցը
    Լավ լուրեր չկան լեռնային շրջաններում ապրողների համար, որտեղ բուք են կանխատեսում օդերևութաբանները: Գիշերը 5-ից 8 աստիճանով կցրտի եղանակը: Առանձին տեղերում ձյուն է գալու մինչև մարտի 21-ը: Գարնանային ցրտերը նոր վիրուսների տանգ են ստեղծում, Երևանի կենտրոնում ապրող կենդանիներն էլ լավ օրի չեն: 12 կատու պահող կինն ասել է, որ փափկամազիկների իմունիտետը ընկել է:
    23:13
    16.03.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Բայրաքթար»՝ Ուկրաինային, բարեկամության ձեռք՝ Ռուսաստանին. թուրքական դիվանագիտության հնարքները
    Մոսկվայի և Անկարայի դիրքորոշումները Ուկրաինայի հարցով չեն համընկնում, բայց Ռուսաստանը հարգում է Թուրքիայի դիրքորոշումը: Թուրք գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ է Լավրովը այդ մասին ասել: Ուկրաինային բայրաքթարներ մատակարարող Թուրքիան վստահեցնում է, որ հավասարակշռված վերաբերմունք է ցույց տվել պատերազմող կողմերին:
    23:00
    16.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինայի չեզոք կարգավիճակ և Ռուսաստանի անվտանգության երաշխիքներ. Մոսկվա-Կիև օրակարգը
    Ուկրաինայում պատերազմի 21-րդ օրը լոկալ մարտեր են ընթանում Կիևի մոտ: Ըստ ռուսական կողմի՝ Ուկրաինայի զինված ուժերը չեն տիրապետում իրավիճակը մարտի դաշտում: Ուկրաինան 103 երեխայի զոհվելու մասին է հայտնում: Դիվանագիտական հատվածում առաջընթացի մասին են խոսում երկու կողմն էլ: Պուտինը նորից հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ օկուպացնել Ուկրաինան: Լավրովը հայտնել է, որ Կիևի հետ բանակցություններում քննարկվում է Ուկրանայի չեզոք կարգավիճակի հարցը: Իսկ դրա դիմաց Ռուսաստանը անվտանգության երաշխիք է տալու:
    22:48
    16.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ավանեսյանի՝ ուղղաթիռով «վոյաժներն» ու իրավապահների լռությունը
    ՀՀ իրավապահ մարմինները «ջրել» են Հայաստանի Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ ուղղաթիռով մարզեր մեկնելու «վոյաժների» վերաբերյալ ուսումնասիրությունները և որեւէ ընթացք չեն տվել։ Այս մասին գրում է Armday.am-ը։ «Նախորդ տարվա ընթացքում Ավանեսյանը երկու անգամ պետության հաշվին ուղղաթիռով մեկնել է հանրապետության մարզեր։ Մասնավորապես սանավիացիայի ծառայություններից մեկ անգամ նախարարն օգտվել է Տավուշի մարզ, մեկ անգամ էլ՝ Սյունիքի մարզ մեկնելու համար։ Ուղղաթիռի մեկ ժամվա արժեքը կազմում է մոտ 700 հազար դրամ։ Այդ նպատակով պետական բյուջեից ծախսվել է շուրջ երկու մլն դրամ։ Թե որն է եղել այցերի հրատապությունը, որը «ստիպել» է Ավանեսյանին ծառայողական մեքենայի փոխարեն օգտվել ուղղաթիռի ծառայությունից հայտնի չէ, հատկապես, որ նույն այդ մարզեր ըստ Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունների որեւէ հրատապ իրադարձություն տեղի չի ունեցել։ Օրինակ ըստ նախարարության հաղորդագրության 2021 թվականի մայիսի 7-ին Անահիտ Ավանեսյանը, ով նախարարի պաշտոնակատարն էր այցելել է Տավուշի մարզ, որտեղ քննարկել է կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումներին վերաբերող մանրամասներ: Այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանն այցելել է նաև «Տավուշ» բժշկական կենտրոնում («Իռվինգ» ՍՊԸ), ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, զրուցել բուժաշխատողների հետ: Իսկ ահա Սյունիքի մարզ Անահիտ Ավանեսյանը այցելել է տեղակալների հետ, հանդիպել մարզի ղեկավարության հետ, ապա եղել Կապանի և Գորիսի ԲԿ-ներում։ Պաշտոնական հաղորդագրության մեջ դարձյալ նշված չէ, որեւէ կարևոր իրադարձություն, որը կարող էր դառնալ պատճառ, որ պետական բյուջեից գումար հատկացվի սանավիացիայով մարզ գնալու համար։ Իհարկե մասնագիտությամբ իրավաբան Ավանեսյանը, իր և դարձյալ բժշկության հետ աղերս չունեցող տեղակալների հետ հարկատուների հաշվին օդ բարձրանալը մեկնաբանել էր, որպես անհրաժեշտություն և հպարտորեն տեղեկացրել, որ ինչքան պետք է, այդքան կօգտվի։ Մամուլի հրապարակումները տևակական ժամանակ է իրավապահներն իբրև թե ուսումնասիրում էին, պարզելու համար արդյո՞ք չկա պետական միջոցների անարդյունավետ ծախսման օրինակ, ու հիմա պարզվում է այդպես էլ հայրենի իրավապահներին չի հաջողվել գտնել դրանք։ Սա իհարկե խոսում է այն մասին, որ եղել է կոնկրետ հրահանգ թեման «ջրելու» և Ավանեսյանի «վոյաժների» վրա աչք փակել, գուցե առժամանակ, քանի դեռ Ավանեսյանը պետք է Նիկոլ Փաշինյանին։ Ավանեսյանը Հայաստանի առողջապահական համակարգը տանուլ տված Արսեն Թորոսյանի «արժանի» հետևորդն է, ու կշարունակի այդպիսին մնալ, քանի դեռ քաղաքական թիմը նրան փոխարինող չի գտել, քանի դեռ Անահիտ Ավանեսյանը «տեղավորվում» է Նիկոլ Փաշինյանի «ապագայի» ծրագրերի մեջ»։
    22:42
    16.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եթե Հայաստանն այսօր գնա Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման, դա կնշանակի հրաժարում Արցախից․ Խամոյան
    Ադրբեջանը այսպես կոչված խաղաղության համաձայնագրի ստորագրման համար 5 սկզբունք է ներկայացրել Հայաստանի իշխանություններին։ Ամենաառանցքայինը դա փոխադարձաբար երկու երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը ճանաչելու պահանջն է։ Եթե Հայաստանն այսօր գնա Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման, դա կնշանակի հրաժարում Արցախից եւ նրա ամրագրում Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանը, որի թիվ մեկ խնդիրն այսօր իր տարածքային ամբողջականության ճանաչումն է, սրանով փաստորեն իրավաբանորեն կամրագրի նաեւ 44 օրյա պատերազմի արդյունքները․ Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի մասին խոսք այլեւս չի կարող գնալ։ Ալիեւի կողմից համառորեն այս պահանջի առաջ քաշումը, բացահայտեց Նիկոլ Փաշինյանի եւս մեկ մանիպուլյացիա։ Այսպես, վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցներում պնդում է, թե Հայաստանը դեռ 1991թ․-ին է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բա եթե ճանաչել է, Ալիեւը հիմա քեզանից ի՞նչ է ուզում։ Այսպես, խոսքն ընդամենը հետեւյալի մասին է՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաեւ Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Թուրքմենստանը, Տաջիկստանը ու Ուզբեկստանը 1991թ. անդամակցելով ԱՊՀ-ին, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Բայց!!! Հայաստանը ընդունել է նաեւ Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը, որովհետեւ Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը ԽՍՀՄ-ում գործող օրենսդրության հիմա վրա ԱՆԿԱԽԱՑԵԼ ԵՆ ՀԱՎԱՍԱՐԱՊԵՍ։ Ղարաբաղը երբեք խորհրդային Ադրբեջանի ՄԱՍ ՉԻ ԵՂԵԼ, 1991թ․-ին Արցախը իր անկախությունը հռչակել է Խորհրդային միությունից, այսինքն 1991 թվականին ԱՊՀ պայմանագրում արձանագրված ձեւակերպումը 0 նշանակություն ու արժեք ունի Ադրբեջանի համար։ Ինչպես եւ խոստացել էի, շարունակում եմ հրապարակել նախագահ Քոչարյանի արխիվային տեսանյութերը, այսօր ձեզ կներկայացնեմ 2004թ.-ին ԵԽԽՎ-ում ( Հայաստանը ԵԽԽՎ անդամ է դարձել 2001թ.-ին) Ռոբերտ Քոչարյանի պատասխանը ադրբեջանցի պատվիրակ Սամադ Սեիդովին։
    22:32
    16.03.22
    Ավելին
  • Տնտեսական
    ԱԺ «բուֆետում» հացը թանկացել է. սերմացու ներկրողների ճանապարհը փակ է
    Չնայած ռուս-ուկրաինական ձգձգվող պատերազմին և Ռուսասատանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին, Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ Ռուսաստանից ներմուծումը կշարունակվի: Սակայն Բադասյանը խուսափել է պատասխանել «Հայլուր»-ի հարցին, արդյոք նման պայմանավորվածություն կամ խոստում կա՞, թե՞ դա պարզապես ՊԵԿ նախագահի հույսն է: ԱԺ բուֆետում մեկ կտոր հացը 10 դրամ թանկ են վաճառում:
    22:16
    16.03.22
    Ավելին
  • Երևան
    «Որ թուրքի անուն եմ լսում, ինչ թվում ա՝ պետք ա վիզս կտրեն». երևանցիները՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին
    Երևանում 54 քաղաքացուց 66 ամբողջ 7 տասնորդական տոկոսը չի ուզում կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, հակառակ Հայաստանի արտգործնախարարի պնդմանը: Արարատ Միրզոյանը՝ Անթալիայում թուրք պաշտոնակից Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո թուրքական լրատվամիջոցներին վստահեցրել էր, թե Հայաստանի բնակչության մեծ մասը՝ հենց դա է ուզում: Հայլուրը Երևանի փողոցներում հարցում է արել, պարզել, որ միայն 18,5 տոկոսի կարծիքն է համընկնում Միրզոյանի պնդմանը:
    22:00
    16.03.22
    Ավելին
  • Հայաստան
    «Եթե որոշել եք տալ Արցախը, ասեք՝ մենք տալիս ենք». ձևավորվում է «Ազգային միասնության խորհուրդ»
    Հայաստանի արտախորհրդարանական ուժերը՝ ազգային միասնության խորհուրդ են ձևավորում և պատրաստվում են ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: «5165» շարժումը նորից պնդում է, որ համաժողովրդական պայքարի միջոցով պետք է հեռացնել իշխանությանը:
    21:45
    16.03.22
    Ավելին
  • Հասարակական
    «Ամո՛թ». Արցախից տեղահանվածները ՀՀ կառավարությունից էլ հույս չունեն և ապաստան են խնդրում Ֆրանսիայում
    Հադրութից և Շուշիից տեղահանվածները Ֆրանսիայից ապաստան են խնդրում: Փախստականի կարգավիճակ պահանջող արցախցիներն այսօր կառավարության շենքի դիմաց հայտարարել են, որ հույսները կտրել են Հայաստանի իշխանությունից, որն արդեն 5-րդ անգամ հետաձգում է իրենց տուն տալու ժամկետը: Արցախյան վերջին պատերազմում զոհվածների ծնողները հենց Երևանում են տուն ուզում՝ Եռաբլուրին մոտ:
    21:30
    16.03.22
    Ավելին
  • Հայաստան
    «Առաջը՝ իրանք, հետևը՝ իրանք, աջ ու ձախ՝ իրանք». Սյունիքի Ներքին Հանդ գյուղը «տուպիկի մեջ է»
    Ներքին Հանդում գիշերը չեն քնում, որ հանկարծ գյուղից ուղիղ գծով 400 մետր հեռու կանգնած թշնամու ծուռ մտքերի զոհը չդառնան: Որովհետեւ, «Հողը թանկ է» ասում են գյուղի բնակիչները, որ արդեն 15 օր է ապրում են գյուղի մեջ մեկ կիլոմետր առաջ եկած ադրբեջանցի զինվորների հետ:
    21:15
    16.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    «Ֆիզուլին, Կուբաթլին, Հորադիզը, մյուսները Արցա՞խ եք համարում. Արցախ 4.5 հզր քմ-ի վրա է, մնացած տարածքները Արցախը չեն». ՔՊ-ական պատգամավոր
    Արցախ 75 տոկոսը մենք չենք հանձնել: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը: «Ինչ է, Ֆիզուլին, Կուբաթլին, Հորադիզը և մյուսները Արցա՞խ եք համարում: Արցախ Հանրապետությունը 4.5 հազար քմ-ի վրա է, մնացած տարածքները Արցախը չէ, ոնց ուզում եք ներկայացրեք»,- ասել է Ասլանյանը: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ բանակցությունները զրո կետից սկսելու վերաբերյալ հայտարարությանը, Ասլանյանը նշել է. «Զրո կետից սկսելը չի նշանակում մերժել նախորդների ժառանգությունը, նշանակում է՝ սկսել նոր տեսակի բանակցություններ»:
    20:27
    16.03.22
    Ավելին
  • Արցախ
    «Ադրբեջանի կազմում դառնալու ենք համակենտրոնացման ճամբար». հայկական շահի «կարմիր գծերը»
    Հնարավո՞ր է Ադրբեջանի կազմում անվտանգ ապրել: ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ Ազատություն ռադիոկայանի լրագրողի հարցին պատասխանել է, որ այդ գործընթացը պետք է քննարկել: Մեկ օր անց՝ ֆեյսբուքում գրել է, թե իրեն սխալ են հասկացել: Վստահեցնում է՝ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու հարցը նկատի չի ունեցել: Արցախից արձագանքում են Աղաջանյանին. ինչ ուզում է, թող բանակցի, բայց Արցախի կարմիր գիծը, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, չմոռանա:
    20:22
    16.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և անդրադարձել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինն անդրադարձել են նաև Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված դիմումին, որը վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների կազմակերպմանը: ՀՀ և ՌԴ առաջնորդները մտքեր են փոխանակել հայ-թուրքական երկխոսության, տարածաշրջանային վերջին զարգացումների, Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ: Քննարկվել են նաև ՀՀ վարչապետի՝ առաջիկայում Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին վերաբերող հարցեր:
    20:18
    16.03.22
    Ավելին
  • Հայաստան
    ՔՊ-ն պարտվեց Վարդենիսում. համայնքապետ ընտրված Խաչատրյանը «սիրով աշխատելու է» իշխանության հետ
    Այսօր վերջապես Վարդենիսը համայքնապետ ունեցավ: Երեք ամիս ձգձգվող համայնքապետի ընտրության հարցը հանգուցալուծվեց այն բանից հետո, երբ համացանցում տարածվեց՝ քպ-ական թեկնածուի լուսանկարը՝ դավաճանության մեջ կասկածվող զինվորականի հետ: Միայն ընդդիմությունն է կողմ քվեարկել միակ թեկնածու Ահարոն Խաչատրյանին, որը խոստացել է մեծ սիրով աշխատել իշխանության հետ:
    19:30
    16.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դանակահարություն՝ վարսավիրանոցում. մի քանի օր անց ներքին արյունահոսություն էր սկսվել
    Մարտի 10-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքով բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա մի երիտասարդ: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բաժնի քրեական հետախույզները հաղորդումը ստանալուն պես մեկնել էին հիվանդանոց: Ու թեև տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները, հայտնել էր՝ իբր օրեր առաջ տանն է վնասվել անզգուշորեն մետաղյա թիթեղների վրա ընկնելու հետևանքով, այնուամենայնիվ, ժամեր անց իրավապաhները պարզեցին եղելությունը: Դեպքը մարտի 4-ին էր կատարվել և ոչ թե տուժողի տանը, այլ Քասախ գյուղի Սաֆարյան փողոցի վարսավիրանոցում: Ժամը 13.00-ի սահմաններում տուժողն անձնական հարցերի շուրջ վիճել էր վարսավիրանոցի 44-ամյա սեփականատիրոջ հետ: Գեղեցկության սրահի տերը դանակահարել էր երիտասարդին: Հետո հաշտվել էին ու վիրակապել վնասվածքները: Տուժողը ոչ այդ, ոչ էլ հաջորդ օրը հիվանդանոց չէր դիմել: Կարծել էր՝ վերքը խոր չէ: Իսկ մարտի 9-ի երեկոյան, արդեն ներքին արնահոսությամբ, հիվանդանոց էր դիմել. նրա առողջությանը պատճառվել էր ծանր վնաս: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 10-ին, ժամը 19.30-ի սահմաններում, կասկածվողը ներկայացավ ոստիկանության Նաիրիի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն։ Դանակը հայտնաբերվել է։ Հարուցվել է քրեական գործ:
    18:06
    16.03.22
    Ավելին