Լրահոս
2022-03-15
-
Արտաքին քաղաքականությունՀայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ. ԱԳ նախարարԱնթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Անադոլու» գործակալությանը, որը ներկայացված է ստորև. Հարց․ Ի՞նչ կցանկանայիք նշել Անթալիայի դիվանագիտական ֆորումին Ձեր մասնակցության մասին: Պատասխան․ Նախ, ցանկանում եմ հիշեցնել նախորդ ամիսների ընթացքում Հայաստանի և Թուրքիայի միջև տեղի ունեցած զարգացումների կարևոր դրվագները։ Երկու երկրների ղեկավարները՝ վարչապետ Փաշինյանը և նախագահ Էրդողանը, հրապարակային հայտարարություններ էին փոխանակել՝ երկու երկրների միջև բանակցություններ սկսելու պատրաստակամություն հայտնելով։ Ավելի ուշ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի հատուկ ներկայացուցիչներ նշանակվեցին։ Նրանք արդեն երկու հանդիպում են ունեցել, համապատասխանաբար՝ Մոսկվայում և Վիեննայում, որոնց ընթացքում պայմանավորվել են շարունակել առանց նախապայմանների բանակցությունները՝ միտված հարաբերությունների լիարժեք կարգավորմանը: Ես Անթալիա այցելեցի և մասնակցեցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին՝ ևս մեկ անգամ վերահաստատելու Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական կամքը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման հասնելու և տարածաշրջանում խաղաղ և կայուն զարգացման դարաշրջան բացելու վերաբերյալ։ Հարց․ Ինչպե՞ս կգնահատեք Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող կարգավորման գործընթացը: Պատասխան․ Ընդհանուր առմամբ, մենք այն դրական ենք գնահատում։ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը։ Ուրախ էի իմ թուրք գործընկերոջից լսել, որ իրենց կողմից նույնպես կա քաղաքական կամք՝ գործընթացը տանելու այդ նպատակին։ Կարծում եմ՝ հիմա, երբ իրադարձություններն աշխարհում շատ արագ են զարգանում, մենք չպետք է վարանենք կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Հարց. Որո՞նք են կարգավորման գործընթացի օգուտները հայ և թուրք ժողովուրդների համար: Պատասխան․ Մարդիկ արդեն իսկ օգտվում են Երևան-Ստամբուլ ուղիղ չվերթներից։ Սահմանների բացումն իր դրական ազդեցությունը կունենա երկու երկրների միջև կոմունիկացիոն հաղորդակցության, առևտրատնտեսական հարաբերությունների, մարդկանց միջև շփումների և, ընդհանրապես, տարածաշրջանում կայունության վրա։ Հարց. Թուրքիայի և Հայաստանի միջև փոխադարձ պաշտոնական այցեր կլինե՞ն։ Դուք թուրք պաշտոնյաներին Հայաստան այցելելու հրավեր ուղարկե՞լ եք կամ հրավեր ստացե՞լ եք այցելելու Թուրքիա։ Պատասխան․ Ընդգծեմ, որ սա Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Թուրքիա վերջին տասնամյակում։ Ավելորդ է նշել, որ եթե կարգավորման գործընթացը հարթ ընթանա և մենք հասնենք դրական արդյունքների, կարող են փոխայցելություններ լինել։ Հարց. Ի՞նչ կարող եք ասել մեզ կարգավորման գործընթացի վերաբերյալ հայ ժողովրդի մոտեցման մասին: Պատասխան․ Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Դա արտացոլված է նաև հասարակական կարծիքի վերաբերյալ հարցումներում։ Իհարկե, և՛ հայկական, և՛ թուրքական հասարակություններում կան խմբեր, որոնք, այսպես ասեմ, թերահավատորեն են վերաբերվում այս գործընթացին։ Երկու կողմերի պաշտոնյաները պետք է քաղաքական առաջնորդություն ստանձնեն այս խնդիրները հասցեագրելու ուղղությամբ: Նախարար Չավուշօղլուի հետ իմ հանդիպման ընթացքում մենք կարծիքներ ենք փոխանակել որոշակի զգայուն կետերի վերաբերյալ, և ես հույս ունեմ, որ դրանք հաշվի կառնվեն։Ավելին21:4215.03.22 -
ՀասարակականWildberries-ում խափանումներ են. անհետացած անձնական հաշիվներ ու պատվերներՄարդիկ չեն կարողանում նոր պատվերներ անել, հետևել հին պատվերների ընթացքին: Պաշտոնական բացատրությունները հստակ չեն: Մասնագետները փորձում են արագ շտկել խնդիրը:Ավելին21:3015.03.22 -
ՄիջազգայինԶելենսկին Արևմուտքից ծանր տեխնիկա է խնդրում. ՌԴ զինված ուժերը վերահսկում են Խերսոնի շրջանըԴոնեցկում սգո օր է, Կիևում՝ պարետային ժամ: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն կոչ է արել կիևցի տղամարդկանց, որոնք դուրս են եկել մայրաքաղաքից, վերադառնալ և պաշտպանել քաղաքը:Ավելին21:1515.03.22 -
ՀասարակականՆռնակով պայթեցրել է իրեն ու նախկին կնոջը. մանրամասներ՝ Զովունիում սարսափելի սպանությունիցՄարտի 11-ին Զովունիի դպրոցի մոտ 46-ամյա Արտակը հանդիպել է նախկին կնոջը և նռնակով պայթեցրել է իրեն էլ Նելլին էլ: Մահացածները 4 երեխա ունեն, երկուսը անչափահաս: Ականատեսները պատմում են, որ պայթյունի ձայնից դպրոցից դուրս են վազել 2 երեխաները ու տեսել ծնողների մարմինները:Ավելին21:0015.03.22 -
ՀայաստանՊատերազմում զոհված հերոսների մայրերը, կանայք և քույրերը. հուշ-երեկո՝ ԵրևանումՊատերազմում զոհված հերոսների կանանց, մայրերի, քույրերի գեղեցկության միամսյակի միջոցառում էր կազմակերպվել Երևանում:Ավելին20:1515.03.22 -
ԱրցախԲաքվի «5 կետը» Երևանն ստացել է. Արցախի ի՞նչ կարգավիճակի մասին է խոսում ՀայաստանըԲաքվի 5 կետանոց առաջարկների մասին Միրզոյանն է խոսել ու խորացրել Արցախի կարգավիճակի շուրջ եղած կասկածները: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կարծիքով՝ Միրզոյանը փորձել է խմբագրել նախարարության երեկվա հայտարարությունը, որում ոչինչ գրված չէր Արցախի կարգավիճակի մասին:Ավելին20:0115.03.22 -
ՀայաստանԸնդդիմությունն առաջարկում է պատժել ՀՀ որևէ տարածքը ոչ հայկական անվանողինՀայաստանի որևէ տարածքի պատկանելիության հարցը կասկածի տակ դնողներին էր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում քրեորեն պատժել:Ավելին19:4515.03.22 -
ՀայաստանԱդրբեջանցիներն «ընդամենը վերադարձել են». ՀՀ ՊՆ-ն հերքում է սյունեցի գյուղացու տեսածը«Ադրբեջանական զորքերը ոչ թե առաջխաղացում են ունեցել, այլ ընդամենը վերադարձել են իրենց դիրքեր»,- ՀՀ ՊՆ-ն հերքել է թշնամու առաջխաղացման լուրերը։Ավելին19:3015.03.22 -
ՄիջազգայինՄևլութ Չավուշօղլուն վաղը կայցելի ՄոսկվաԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն վաղը կայցելի Մոսկվա, այս մասին լրագրողներին հայտնել է դիվանագիտական աղբյուրը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Վաղը նախատեսված է թուրք նախարարի այցը Մոսկվա»,- ասել է աղբյուրը։ Նշենք, որ նախօրեին հեռախոսազրույց էր տեղի ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Սերգեյ Լավրովի միջև։Ավելին18:1115.03.22 -
ՀայաստանՀՀ նորընտիր նախագահն ստորագրել է իր առաջին հրամանագիրըՀիմք ընդունելով ՀՀ վարչապետի միջնորդությունը` նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է իր առաջին հրամանագիրը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։ «Մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ստեղծագործական անձնվեր գործունեության համար Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, «Հովեր» կամերային երգչախմբի հիմնադիր, խմբավար Սոնա Հովհաննեսի Հովհաննիսյանին պարգևատրել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով»,– նշված է հրամանագրում:Ավելին18:0115.03.22 -
ԻրավականՌոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկ շաբաթով հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբետ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Մինչ այդ հայտարարված 3-ժամյա ընդմիջումից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը կրկին չի կարողացել ներկայանալ դատական նիստին, քանի որ այսօր տեղի ունեցող ԵԽԽՎ արտահերթ լիագումար նիստի ընդմիջմանը նա մասնակցել է նաև ՀՀ ԱԺ փոխնախագահի մոտ հանդիպմանը։ Բացի այդ նախատեսված էր նաև նախագծերի քննարկում «Հայաստան» խմբակցությունում։ Այսօրվա նիստի ընդմիջման նպատակը անհասկանալի էր նաև դատախազ Գևորգ Բաղդասարյանի համար։ «Ընդմիջում հայտարարելու ժամանակ պաշտպան Սահակյանը փորձում էր արձագանքել, որ ժամը 16։00-ին այս նիստը չի կարող կայանալ, որովհետև ԵԽԽՎ նիստը ընդմիջվելու էր ընդամենը մեկ ժամով, իսկ ճանապարհին սպառվող ժամանակը թույլ չէր տալու, որ դատական նիստը կայանա», - նշեց նա, խնդրելով, որ «դատական նիստերը նշանակվեն ճկուն»։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 22-ին՝ ժամը 13։00-ին։Ավելին17:3315.03.22 -
ՀայաստանԲքի պատճառով Ջրաբեր-Ֆանտան և Աղվերան տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Բքի և ցածր տեսանելիության պատճառով Ստեփանավանի ոլորանները, Սարավանի լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ և Գորայք-Զանգեր ճանապարհահատվածները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Բքի պատճառով Ջրաբեր-Ֆանտան և Աղվերան տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Անիի, Արթիկի (Արթիկ-Ալագյազ հատված), Աշոցքի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։ Աբովյանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Գավառի, Մարտունիի, Ստեփանավանի, Տաշիրի, Ճամբարակի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Աշտարակի, Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:Ավելին17:2115.03.22 -
Հասարակական«էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք»․ Խամոյանը՝ ՔՊ-ի մասինԻշխանությունը, որը մշտապես խոսում է խոսքի ազատությանից, նախ քրեականացնում է վիրավորանքը, հետապնդում հարյուրավոր մարդկանց՝ իբր ոտնահարված արժանապատվության համար, բայց ԴԵՄ Է քվեարկում տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնողներին պատասխանատվության ենթարկելու նախագծին։ Ստորեւ ներկայացնում եմ, թե ինչ էինք առաջարկում մենք, որին խիստ ընդդիմացավ ՔՊ-ն՝ փաստացի փաստաբանություն անելով Ալիեւին եւ արդարացնելով Նիկոլ Փաշինյանի՝ «էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք» հայտարարությունները։ «1. Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի ՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից չորս տարի ժամկետով: 2. Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:» Մեկնաբանությունը թողնում եմ ձեզ։Ավելին16:5515.03.22 -
ՄիջազգայինՄակրոնի նոր «մտահոգ» ֆոտոշարքըՄակրոնի հերթական ֆոտոսեսիան, որն իր խորը մտահոգությունն է ներկայացնում տեղի ունեցածի վերաբերյալ։Ավելին16:4515.03.22 -
ՏնտեսականԱյս տարվա ընթացքում տրանսֆերտների որոշակի նվազում կլինի. Մարտին ԳալստյանՄեր գնահատականներով՝ այս տարվա ընթացքում տրանսֆերտների որոշակի նվազում կունենանք, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ «Շատ նախնական գնահատականների համաձայն՝ տրանսֆերտների նվազումը կլինի շուրջ 20 տոկոսի չափով», - ասաց ԿԲ նախագահը։Ավելին16:3815.03.22 -
ՀասարակականԸնդլայնվում է անվճար կրթության իրավունք ունեցող նախկին զինծառայողների թիվը․ Տիգրան Աբրահամյան«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն եմ առաջարկել, որով ընդլայնվում է անվճար կրթության իրավունք ունեցող նախկին զինծառայողների թիվը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորվում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողների մինչեւ 27 տարեկան զավակների, ծնողների, ամուսնու (կնոջ)՝ Հայաստանի Հանրապետությունում գործող հավատարմագրված բարձրագույն եւ պետական ու հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով (քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում) ընդունելությունը և ուսումնառությունը ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին՝ կառավարության սահմանած կարգով: Սակայն զինվորական ծառայության ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած պայմանագրային զինվորական ծառայողները, այդ թվում՝ սպաները, զրկված են անվճար կրթություն ստանալու իրավունքից: Օրենքում համապատասխան իրավակարգավորման բացակայության պայմաններում առկա է այնպիսի իրավիճակ, որ պայմանագրային զինծառայողը, այդ թվում՝ սպան, որը ներգրավված է մեր երկրի պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության ապահովման գործում, ստանալով 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության կարգ, եւ շատ դեպքերում հաշմանդամության պատճառով շարքից դուրս գալով և արձակվելով զինվորական ծառայությունից, զրկված է պետական բյուջեի հաշվին կրթություն ստանալու հնարավորությունից: Այս իրավիճակում ծառայությունից արձակված պայմանագրային զինծառայողը կանգնում է լրջագույն խնդրի առջև. համապատասխան մասնագիտության բացակայությունը կամ միայն ռազմական կրթության առկայությունը խոչընդոտում է այլ աշխատանքի տեղավորմանը, և արդյունքում զինծառայողը, բախվելով ծանր սոցիալական խնդիրների հետ եւ չտեսնելով իրավիճակից դուրս գալու գոնե տեսական հնարավորություն, սկսում է լրջորեն մտածել երկրից հեռանալու մասին: Հավելենք, որ պետական բյուջեի հաշվին համապատասխան կարգավորման բացակայության և ներկա սոցիալական իրականության պայմաններում պայմանագրային զինծառայողները դժվարանում են առօրյա ծախսերի հետ մեկտեղ իրենց հաշվին ստանալ կրթություն և քաղաքացիական մասնագիտություն: Պայմանագրային զինծառայողների հետ տևական հանդիպումների ժամանակ խնդրի քննարկման շրջանակներում զինծառայողները հատկապես ընդգծում են լրացուցիչ հնարավորության բացակայության խնդիրը այն առումով, որ հաշմանդամության ձեռքբերման արդյունքում ծառայությունից դուրս գալու պայմաններում զրկված են պետական բյուջեի հաշվին կրթական իրավունքի իրացումից և քաղաքացիական մասնագիտություն ձեռք բերելու հնարավորությունից, որն այլ աշխատանք գտնելու տեսանկյունից կարեւոր նշանակություն կունենար: Կրթություն ստանալու երաշխիքը երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սպաների համար սահմանելը պայմանավորված է նրանով, որ շատ դեպքերում զինծառայողները երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք են ձեռք բերում 37-38 տարեկանում: Այսինքն, այդ պահից սկսած վերջիններս կարող են այլևս չերկարաձգել իրենց պայմանագրերը և հաշվառվել պահեստազորում: Նման անձանց համար անվճար կրթություն ստանալու իրավունքի երաշխավորումը հնարավորություն կստեղծի, որ վերջիններս ավելի դյուրին հարմարվեն քաղաքացիական կյանքին, ձեռք բերեն քաղաքացիական մասնագիտություն և ներգրավվեն հանրային կյանքի տարբեր բնագավառներում: Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջանում Օրենքում կատարել համապատասխան փոփոխություն և լրացում՝ պայմանագրային զինծառայողների, այդ թվում նաև սպաների, ինչպես նաեւ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սպաների համար ընձեռելով ՀՀ-ում գործող հավատարմագրված բարձրագույն և պետական ու հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով (քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում) ՀՀ պետական բյուջեի հաշվին ընդունելության և ուսումնառության հնարավորություն:Ավելին16:3315.03.22 -
ՀայաստանՀՀ կոլաբորացիոնիստական վարչակարգը ժամանակին Սև լճի անկումն ու Անթալիայի ֆորումին մասնակցելն էլ էին հերքում. ԷլբակյանՔաղաքագետ համահիմնադիր Էդգար Էլբակյանը, ով ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանը գրավում է Կապան-Մեղրի ճանապարհը, իսկ պաշտպանության նախարարությունից հերքել էին, նոր գրառում է արել: Նա, մսնավորապես, նշել է. «ՀՀ կոլաբորացիոնիստական վարչակարգի անպաշտպանության նախարարությունը իբր «հերքել է» Հանդ գյուղատեղիի, Ներքին Հանդ գյուղի գերեզմանատան և ջրի աղբյուրի գրավման լուրերը։ Եթե կոլաբորացիոնիստերենից թարգմանենք սրանց գրածը, կստացվի հետևյալը՝ «մենք Սյունիքի էդ 2 կիլոմետրանոց հատվածը հլը էն բանավոր փոխըմբռնման վախտերով էինք հանձնել թուրքերին՝ ճամփա հարթելով Կապան-Մեղրի մայրուղու գրավման համար, ուղղակի անտեր ձյունը խանգարում էր, չէր թողնում մեր թուրք ախպերները դիրք կահավորեին նորմալ, հիմա են կահավորել, ի՞նչ եք չուզողություն անում»։ Կրկնում եմ՝ Հայաստանի իշխանությունը զավթված է թյուրքամետ կոլաբորացիոնիստական վարչակարգի կողմից, որ սպասարկում է Թուրքիայի և Ադրբեջանի կոլեկտիվ շահերը։ Սրանք ժամանակին Սև լճի անկումն ու Անթալիայի ֆորումին մասնակցելն էլ էին հերքում։ Ճշմարիտ քաղաքական հայը չպիտի հավատա ինչպես բուն թյուրքերի, այնպես էլ նրանց հայաստանյան դրածոների ոչ մի խոսքին»։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունից ասել են, որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխաղացման մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են. «Մենք կտրականապես հերքում ենք այդ լուրը: Նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր։ Ոչ մի առաջխաղացման մասին խոսք լինել չի կարող»։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ասել էր, որ ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածք չեն մտել, Կապան-Մեղրի ճանապարհային հատվածում ադրբեջանցիներն առաջխաղացում չեն ունեցել։Ավելին16:2215.03.22 -
ՀասարակականՄենք պետք է մտորենք այն հարցի շուրջ, թե ինչու են Եվրոպայում անընդհատ պատերազմներ լինում․ Արմեն ԳևորգյանՀարգելի գործընկերներ, Հետևելով այս օրերի քննարկումներին՝ ակամայից հարց է ծագում․ իսկ ո՞ւր էր մեր կազմակերպությունը, երբ Ադրբեջանը, լինելով Եվրոպայի Խորհրդի անդամ, Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) դեմ պատերազմ էր սանձազերծում և օկուպացնում Եվրոպայի Խորհրդի մեկ այլ անդամի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Հիշեցնեմ, որ 2020թ-ի սեպտեմբերին Ադրբեջանը պատերազմ սկսեց՝ հայ ժողովրդին իր պատմական հողի վրա ապրելու իրավունքից զրկելու համար: Թուրքական ռազմական ԱԹՍ-ներով սպանվում էին հազարավոր մարդիկ, ավերվում էին հիվանդանոցներ, դպրոցներ ու խաղաղ բնակչության տները։ Ինչպիսի՞ հիասթափություն ապրեցին Հայաստանի և Արցախի հասարակ քաղաքացիները, երբ նրանք Եվրոպայի Խորհրդի կողմից այդպես էլ չտեսան պատժամիջոցներ: Իսկ արդյոք գիտե՞ն Եվրոպայի Խորհրդի իմ գործընկերները այս օրերին Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին։ Մեկ շաբաթից ավել է, ինչ այստեղ բնակչությունը ստիպված է ապրել առանց գազի և էլեկտրականության, պարբերաբար կրակ է արձակվում խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, իսկ Ադրբեջանի կառավարությունը բնիկ ժողովրդին հետևողականորեն կոչ է անում լքել սեփական տները, հակառակ դեպքում կլինեն իրական հետևանքներ։ Այս ամենը վկայում է էթնիկ զտումների մասին և միջազգային իրավունքի տարրական նորմերի ակնհայտ խախտում է։ Կկարողանա՞ արդյոք մեր կազմակերպությունը կանխել նոր ողբերգությունը Լեռնային Ղարաբաղում: Այս կասկածներն առաջանում են հաշվի առնելով այն, որ այս դահլիճում ընդունված բանաձևերը, արհեստականորեն երկու կողմերին հավասար մեղադրելով, փաստացի լեգիտիմացնում են Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքները։ Լինելով Հայաստանի ներկայացուցիչ՝ շատ լավ հասկանում եմ ցանկացած պատերազմի ողբերգությունը և Ուկրաինայում շուտափույթ խաղաղության կոչ եմ անում։ Որքան էլ որ մեր` հայերիս համար ցավալի է տեսնել Ուկրաինայում շարունակվող աղետը, մեզ համար անընդունելի են միջազգային կազմակերպությունների տարբերակված մոտեցումները։ Խաղաղության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը չի կարող փոքր և մեծ պետությունների համար տարբեր լինել։ Չկան լավ ու վատ պատերազմներ։ Ես իսկապես հույս ունեմ, որ մեզ համար հայ, ուկրաինացի և Եվրոպայի այլ երեխաների տառապանքները աշխարհաքաղաքական ծագում չունեն։ Մենք պետք է մտորենք այն հարցի շուրջ, թե ինչու են Եվրոպայում անընդհատ պատերազմներ լինում։ Մեր պատմական առաքելությունը չկորցնելու համար՝ մենք պետք է խորհենք, թե ինչո՞ւ Խորհրդային Միության փլուզումից հետո չկարողացանք կերտել ավելի համախմբված ու հակամարտություններից զերծ Մեծ եվրոպական ընտանիք:Ավելին16:1315.03.22