Լրահոս
2022-03-13
-
ԱրցախՍա քաղաքականության հարց չէ, Արցախում բառացիորեն հումանիտար աղետ է․ ՎարդևանյանՍա քաղաքականության հարց չէ, Արցախում բառացիորեն ՀՈւՄԱՆԻՏԱՐ ԱՂԵՏ ԷԱվելին15:5513.03.22 -
ՀասարակականՇիրակում բախվել են DAF-ն ու Opel-ը. գտնվել է ԱԱԾ զորքերի ծառայողի մոխրացած դինՄարտի 13-ին ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 08:30-ի սահմանում Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի՝ «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում ճակատ-ճակատի բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և DAF մակնիշի բեռնատարը: Բախման հետևանքով Opel-ում հրդեհ է բռնկվել. 3 հոգի, որոնցից երկուսը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշոցքի բժշկական կենտրոն, իսկ մեկը՝ Գյումրու բժշկական կենտրոն: Երբ հրշեջները մարել են Opel-ում առաջացած հրդեհը, որից հետո ավտոմեքենայի հետնամասում հայտնաբերվել է մոխրացած դի: Դեպքի փաստով քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն ու վիրավորները ծառայում են Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում, ինչի համար էլ տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն և սպասում են, որպեսզի ժամանեն կայազորի քննչական վարչության քննիչները:Ավելին14:5513.03.22 -
ԱրցախԱդրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ հերքումՄարտի 13-ին Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները մարտի 12֊ի լույս 13֊ի գիշերը գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանների ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, իրականությանը չի համապատասխանում: Այդ ապատեղեկատվությունը հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու հերթական փորձն է։Ավելին14:3613.03.22 -
Միջազգային128 ԱԹՍ, 99 ինքնաթիռ, 1194 տանկ․ ՌԴ ՊՆ-ն տվյալներ է ներկայացրելՌազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում ոչնչացրել է գրեթե 3700 ռազմական օբյեկտ։ Այս տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ «Ընդհանուր առմամբ գործողության ընթացքում շարքից դուրս են եկել Ուկրաինայի 3687 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ»,- ասել է գեներալը։ Նրա խոսքով՝ ոչնչացվել է 99 ինքնաթիռ, 128 անօդաչու թռչող սարք, 1194 տանկ և այլ զրահատեխնիկա, 121 բազմակի հրթիռային համալիր, 443 դաշտային հրետանի և ականանետ, 991 միավոր հատուկ ռազմական տեխնիկա։ Բացի այդ, Կոնաշենկովի խոսքով, ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները հարձակողական գործողություն են մշակում և օրական առաջ են շարժվում մինչև 14 կիլոմետր՝ վերահսկողություն հաստատելով հարավային շրջանների չորս բնակավայրերի վրա՝ Բլագոդատնոյե, Վլադիմիրովկա, Պավլովկա և Նիկոլսկոյե։ Ինչպես նշել է գեներալը, Լուգանսկի զորքերի խումբը ամբողջությամբ արգելափակել է Բորովսկոյե բնակավայրը և ամրացել Պոպասնայա քաղաքի հյուսիսային թաղամասերում։Ավելին12:5213.03.22 -
ՏարածաշրջանՌուսական կողմում կա մոտ 274 բեռնատարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 274 բեռնատար ավտոմեքենա։Ավելին12:3413.03.22 -
ՀայաստանԳյումրու տներից մեկում հրդեհ է բռնկվելՄարտի 13-ին, ժամը 11:11-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցի երկհարկանի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է տան 1-ին հարկը (մոտ 35 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:37-ին:Ավելին12:1613.03.22 -
ՀասարակականԻնչո՞ւ էր Թուրքիայում ձեր ԱԳ նախարարը երջանկությունից փլվում՝ Չավուշօղլու թաթը գրկած․ ԶոհրաբյանԱրցախը հայաթափելու խնդիր է դրված ու դա ոչ մեկին հետաքրքիր չէ Այս օրերին Փարիզում եմ։ Կենտրոնական փողոցների բազմաթիվ շենքերի պատշգամբներից կախված է Ուկրաինայի դրոշը։ Մեծ ու փոքր համայնքապետարանների վրա փակցված է Ուկրաինայի դրոշը։ Ամենուր բացված են հատուկ ծառայություններ, որտեղ օգնություն են հավաքում ուկրաինացիների համար։ Խանութում, եթե անգամ 20 կիլոմետրանոց հերթ է եւ հերթում ծեր մարդիկ կան, միեւնույն է՝ ուկրաինացի բիցեպսավոր ջահելը սպասարկվում է արտահերթ ու բոլորը խոնարհաբար նրան ճանապարհ են տալիս։ Էս լացացնող հումանիզմի ֆոնին Արցախում հումանիտար ճգնաժամ է՝ կապի, էլեկտրաէներգիայի, ջրի մատակարարման պարբերական խափանումներ, իսկ մարտի 8-ից գազատարի վնասում, ինչը ակնհայտորեն արել է Բաքուն։ Տները, հիվանդանոցները, դպրոցները մնացել են առանց ջեռուցման, չեն կարողանում աշխատել հացի արտադրամասերը, իսկ ադրբեջանցիները արցախցի սակրավորներին թույլ չեն տալիս մտնել վնասված գազատարի տարածք։ Այս ամենն արվում է Արցախը հայաթափելու համար, մինչդեռ հումանիտար այս աղետի վրա թքած ունեն թե՛ Հայաստանի իշխանությունները, թե՛ միջազգային հանրությունը, ով Ուկրաինայի համար հումանիզմի սալյուտներ է անում։ Ի դեպ, չմոռանանք, որ էս ֆոնին Ադրբեջանը հայտարարում է, որ 5 կետից բաղկացած առաջարկությունների փաթեթ է ուղարկել Հայաստանին եւ սպասում է պատասխանի, ինչի բովանդակությանը հայ ժողովուրդը, բնականաբար, տեղյակ չի։ Արցախում հումանիտար ճգնաժամի համար բոլոր միջազգային կառույցները ոտքի հանելու փոխարեն՝ Փաշինյանը կառավարության նիստում մեծ ուրախությամբ ավետում է, որ թևակոխում ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի դաշտային աշխատանքների փուլ։ Իսկ երբ Փարիզում տարբեր պաշտոնյաների եւ պատգամավորների բացատրում ես, որ եւս մի քանի օր, ու Արցախում անդառնալի պրոցեսներ կարող են լինել, նրանք տալիս են խիստ տրամաբանական հարց՝ բա ինչո՞ւ ընդամենը մի քանի օր առաջ Մակրոնին հանդիպած Փաշինյանն այդ մասին ոչինչ չասաց, եւ ինչո՞ւ էր Թուրքիայում ձեր ԱԳ նախարարը երջանկությունից փլվում՝ Չավուշօղլու թաթը գրկած։Ավելին11:5613.03.22 -
ՄիջազգայինՌԴ-ն և Ուկրաինան փոխզիջման են գնում, նախագահները վերջնական փաստաթուղթ կստորագրեն. ՊոդոլյակՌուս–ուկրաինական բանակցությունների չորրորդ փուլից առաջ մասնակիցները հիմնական հարցերի քննարկումից հետո աշխատում են դրանց իրավաբանական ձևակերպման վրա։ Այս մասին «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Ըստ նրա` բանակցությունների չորրորդ փուլը կկայանա համատեղ իրավաբանական ձևաչափերի մշակումից անմիջապես հետո։ «Դա կարող է լինել վաղը, վաղը չէ մյուս օրը։ Պարզապես հանդիպելու և զրուցելու կարիք, հավանաբար, արդեն չկա։ Մենք քննարկել ենք բոլոր հարցերը, այդ հարցերն այժմ փորձում ենք իրավաբանական որոշակի ձևաչափի մեջ տեղավորել», – ասել է Պոդոլյակը։ Ուկրաինական կողմը, օրինակ, պնդում է մեխանիզմների նախնական ամփոփիչ ցանկում ներառել Ուկրաինայի տարածքում ավերածությունների հետ կապված փոխհատուցումը։ «Պետք է փոխհատուցման հստակ մեխանիզմներ նշվեն` ինչի և ում բյուջեի հաշվին այդ ամենը պետք է վերականգնվի», – նշել է նա։ Պոդոլյակը չի բացառել, որ այդ փաստաթղթի ստորագրման ժամանակ երրորդ երկրների մասնակցության անհրաժեշտություն կլինի, երկրներ, որոնք արդեն իսկ «ուղղակի կամ անուղղակի ձևով» ներգրավված են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մեջ։ Վերջնական փաստաթուղթը (հավանաբար Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հաշտության համաձայնագիր), Պոդոլյակի կարծիքով, կստորագրեն երկու երկրների նախագահները։ «Ուկրաինայի նախագահը պնդում է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների երկկողմանի բանակցություններ անցկացնել, որոնց ժամանակ նրանք կկարողանան վերջնական պայմանավորվածություն ձեռք բերել փոխադարձ որոշակի փոխզիջումների վերաբերյալ, բայց Ուկրաինայի շահերի տեսանկյունից, քանի որ Ուկրաինան է առավել տուժած երկիրն է։ Ստորագրությունները, ինչպես հասկանում եմ, հենց Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներն են դնելու», – ենթադրել է բանակցողը։ Միևնույն ժամանակ նա կարծում է, որ հնարավոր է նաև երրորդ երկրների մասնակցության կարիք լինի։ «Այդ երկրները, որոնք Ուկրաինայի և Ռուսաստանի հետ գտնելու են հաշտության եզրերը, արդեն իսկ 100%–ով ներգրավված են խնդրին։ Այնտեղ նրանց որևէ կերպ լրացուցիչ ներգրավելու, ինչ–որ բան պատմելու անհրաժեշտություն չի լինի։ Նրանք ցանկացած պահի կարող են նստել բանակցային սեղանի շուրջ և միանգամից միանալ վերջնական աշխատանքին` նախնական ամփոփիչ փաստաթղթի ստորագրմանը։ Այստեղ խնդիր չեմ տեսնում», – ընդգծել է Պոդոլյակը։Ավելին11:4813.03.22 -
ԱրցախՎանեցյանն արցախցի պաշտոնյաների հետ քննարկել է գազատարի վնասումից առաջացած հումանիտար աղետըՀայաստանի Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Արցախի Հանրապետության մայրաքաղաքում աշխատանքային հանդիպումներ է ունեցել Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ», Արցախի «Արդարություն» և «Հայ Հեղափոխական Դաշնակցությոն» խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների, ինչպես նաև Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Այս մասին տեղեկացնում է «Հայրենիք» կուսակցությունը: Քննարկումների առանցքում են եղել Արցախում տիրող իրավիճակը և հրատապ լուծման անհրաժեշտություն պահանջող այն խնդիրները, որոնք առաջացել են Ադրբեջանի շարունակական ագրեսիայի հերթական դրսևորումների արդյունքում, այդ թվում՝ ռազմական, հումանիտար, սոցիալական, հոգեբանական, տեղեկատվական, քարոզչական ագրեսիայի դիմագրավման հարցերը, անվտանգության խնդիրների լայն շրջանակն ու քաղաքական առկա և նորացող մարտահրավերները: նկար Հատուկ ուշադրություն է դարձվել Արցախում գազատարի վնասման և Ադրբեջանի հանցագործ վարքագծի պատճառով ներկայում գազատարի վերականգնման անհնարինության և դրա հետևանքով առաջացած հումանիտար աղետի հետ կապված հարցերին: Կողմերն անդրադարձել են նաև քաղաքական համագործակցության և համակարգված աշխատանքի կարևորությանը և դրանից բխող առաջնահերթություններին: Ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ:Ավելին11:2613.03.22 -
ԱռողջապահականՀայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 51 նոր դեպքԱռողջապահության նախարարությունը հայտնում է նախօրեին Հայաստանում գրանցված կորոնավիրուսային իրավիճակը: Ըստ այդմ՝ հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 422 004 է, նոր դեպքերի թիվը՝ 51, առողջացածների ընդհանուր թիվը՝ 408 396, մեկ օրում՝ 181, փաստացի բուժվողներինը թիվը՝ 3401: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 2 935 042, մեկ օրում՝ 2939 մարդ, մահացել է 8572-ը, մեկ օրում՝ 2: Մահվան ելքեր այլ պատճառով նախօրեին չի գրանցվել, այդպիսի դեպերի ընդհանուր թիվը 1630 է:Ավելին11:1013.03.22 -
ԱրցախԱրցախի ԱԱԾ-ն ուսումնասիրում է՝ արդյո՞ք բարձրաստիճան պաշտոնյաները փախել են ԱրցախիցԱրցախի ԱԱԾ-ն ուսումնասիրում է՝ արդյոք բարձրաստիճան պաշտոնյաները փախել են Արցախից, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում վերջին օրերին ձևավորված լարվածության շրջանում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաններ իրենց ընտանիքները Արցախից տեղափոխել են Հայաստանի Հանրապետություն։ Նման բնույթի հայտարարությունների բովանդակության՝ իրականության համապատասխանությունը պարզելու նպատակով Արցախի Հանրապետության նախագահի կողմից ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը տրվել է անհապաղ ուսումնասիրություններ կատարելու և այդպիսի դեպքերի մասին շտապ զեկուցելու հանձնարարական։ Նախագահի հավաստմամբ՝ այդօրինակ ցանկացած դեպք անկասկած արժանանալու է հրապարակային պարսավանքի և քաղաքական պատասխանատվության։ «Հակառակ պարագայում փաստվելու է, որ նման կեղծ պնդումները հետապնդում են ներքին պառակտման, հանրության շրջանում անհամերաշխության մթնոլորտի ձևավորման, ազգային համախմբման հատկապես այս կարևոր պահին ներքին թշնամություն հրահրելու նպատակ, ինչը մեղմ ասած անընդունելի ու անցանկալի է», - նշվում է հայտարարության մեջ։ Նշենք, որ Արցախում արդեն քանի օր է գազաֆիկացումը դադարեցված է, ադրբեջանական տիրապետության տակ անցած կողմում գազատարի խափանման պատճառով, վերջին օրերին հակառակորդը պարբերաբար կրակում է Ասկերանի և Մարտունու ուղղությամբ։Ավելին11:0113.03.22
2022-03-12
-
ՄիջազգայինՍուշի՝ «հանուն խաղաղության». Ճապոնիան Ուկրաինայի դրոշով փայտիկներ է արտադրումՈւկրաինայի դրոշի գույներով սուշի ուտելու փայտիկներ են ստեղծել Ճապոնիայում:Ավելին22:3012.03.22 -
ԱրցախԳազի բալոնի պայթյունից հրդեհներ են բռնկվել Արցախում. գազալցակայանները փակ են, բենզինը՝ թանկԱրցախում գազ չլինելու պատճառով հոսանք մատակարարող ցանցը ծանրաբեռնված է: «Արցախէներգո» ընկերությունը արցախցիներին խնդրել է խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան, քանի որ մեծացել է վթարների հավանականությունը:Ավելին22:0012.03.22 -
ՄիջազգայինԽոցվել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի մեկ ուղղաթիռ և երեք ԱԹՍ, այդ թվում՝ մեկ «Բայրաքթար»․ ՌԴ ՊՆՌուսաստանի օդատիեզերական ուժերը վերջին օրվա ընթացքում խոցել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի մեկ ուղղաթիռ և երեք անօդաչու թռչող սարք, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ «Ռուսաստանի ավիացիայի և օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության կողմից օդում խոցվել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի մեկ ՄԻ-24 ուղղաթիռ և երեք անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ մեկ «Բայրաքթար- ТБ-2»,- ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը։Ավելին21:5012.03.22 -
ԱրցախՊատերազմում վիրավորված տղաները ծրագրավորում են անվճար սովորումՊատերազմում վիրավորված տղաները Երևանում անվճար նոր մասնագիտություն են ձեռք բերում, ծրագրավորող են դառնալու:Ավելին21:4512.03.22 -
ԱրցախԱրցախում հումանիտար աղետ է. դուք պատասխան եք տալու, դատաստան լինելու է. Մետաքսե ՀակոբյանԱրցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախում հումանիտար աղետ է... Թշնամին շարունակում է մուղամ միացնել, ահաբեկել խաղաղ բնակիչներին, թույլ չի տալիս վերանորոգել միակ գազատարը (ամենայն հավանականությամբ՝ իրենք են պայթեցրել), այս պահին Արցախը հոսանքազրկված է: Իշխանավորներն էլ հանգստյան օրերն են վայելում, նրանցից ոմանք էլ հասցրել են իրենց ընտանիքները տեղափոխել Արցախից: Արցախը ձեզ չի ներելու, դուք պատասխան եք տալու, դատաստան լինելու է...»։Ավելին21:3212.03.22 -
ՀայաստանԵրևանցի տանտերերը ռուս վարձակալներ են ուզում. վարձով ապրող հայերին «տնից հանում են»Ռուս-ուկրաինական պատերազմից գլուխն ազատած ու Հայաստան եկած ռուսները զբաղեցրել են Երևանի գրեթե բոլոր հյուրանոցների համարաներն ու վարձով բնակարանները:Ավելին20:4512.03.22 -
ՄիջազգայինՌուսներն ավելի են մոտեցել Կիևին. Ուկրաինան ընդունում է՝ «հսկայական կորուստներ ունի»«Սա հայրենական պատերազմ է՝ անկախության համար»,- Վլադիմիր Զելենսկին է այս հայտարարությունն արել, նորից պնդել, որ հաղթանակը մոտ է:Ավելին20:4012.03.22 -
ԱրցախԱրցախում պատրաստվում են վատթարագույնին. Բաքուն «հող է ուզում»Այս շաբաթ Ադրբեջանը մոտ 80 ական է արձակել Արցախի գյուղերի ուղղությամբ: Միայն վերջին մեկ օրում Ասկերանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղեր ադրբեջանական 27 ական է ընկել:Ավելին20:1512.03.22