Լրահոս
2022-03-12
-
ՄիջազգայինՊատերազմի երկու շաբաթ Ուկրաինայում․ The Guardian-ը ֆոտոշարք է ներկայացրել«Պատերազմի երկու շաբաթ Ուկրաինայում»․․ այսպես է վերնագրել բրիտանական The Guardian հայտնի պարբերականը Ուկրաինայում ընթացող իրադարձություններին ծավալուն ֆոտոշարքով իր անդրադարձը։Ավելին15:1412.03.22 -
ՀասարակականԱրարողակարգային հարցերում գտնվում են ձևեր` դիմացինի հանդեպ վերաբերմունքն արտահայտելու համար․ Էդգար ՂազարյանԴիվանագիտության մեջ, նույնիսկ արարողակարգային հարցերում, պատահականություններ գրեթե չեն լինում և գտնվում են ձևեր` դիմացինի հանդեպ վերաբերմունքն արտահայտելու համար։ Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն այսպիսի անդրադարձ է կատարել ֆեյսբուքի իր էջում։Ավելին15:0512.03.22 -
ՄիջազգայինԲելառուսը պատրաստ է մասնակցել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման բանակցային գործընթացինԲելառուսը պատրաստ է մասնակցել Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, եթե դրա կարիքը լինի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման դիրքորոշում է հայտնել Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը՝ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ «Ո՞րն է մեր դերը: Մենք բանակցային կողմ չենք, թեև չենք խուսափում պատասխանատվությունից և պատրաստ ենք մասնակցել բանակցային գործընթացին և նպաստել իրավիճակի հանգուցալուծմանը, եթե դրա կարիքը լինի և մեզ դա առաջարկեն»,- ասել է նա։Ավելին14:5812.03.22 -
ՄիջազգայինՌուսաստանի և Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերը քննարկել են անվտանգային հարցերըՌուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Թուրքիայի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբից էլ տեղեկացրել են, որ բանակցությունների ընթացքում գնահատականներ են տրվել անվտանգային արդի հարցերին:Ավելին14:4912.03.22 -
ԻրավականՏաքսիստը գողացել էր ուղևորի ուղեբեռը. օդանավակայանի ոստիկանները բացահայտել են հանցագործությունըՄարտի 11-ին ոստիկանությունում հաղորդում տված ԻԻՀ քաղաքացին հայտնել էր, որ մարտի 8-ին Թեհրան-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, որտեղից տաքսի ծառայություն մատուցող անհայտ անձի հետ «Օպել»-ով ուղևորվել է Այգեստանի փողոց, որտեղ վարորդը իր 4 ուղեբեռներից 1-ը գողացել է՝ պատճառելով 120.000 դրամի վնաս: Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: 42-ամյա տղամարդը բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է գծային բաժին և տվել խոստովանական բացատրություն: Գողոնը վերադարձվել է: Նախապատրաստվում են նյութեր:Ավելին14:3512.03.22 -
ԱրցախԽնդրում ենք խնայողաբար օգտվել էնեկտրաէներգիայից և ժամանակին կատարել վճարումները․ «Արցախէներգո» ՓԲԸԽնդրում ենք հնարավորության սահմաններում խնայողաբար օգտվել էնեկտրաէներգիայից և ժամանակին կատարել վճարումները: Այս մասին տեղեկացնում են «Արցախէներգո» ՓԲԸ սպասարկման որակի կառավարման և հանրային կապերի բաժնից: ««Արցախէներգո» ՓԲԸ տեղեկացնում է, որ սկսած սույն թվականի մարտի 8-ից «Արցախբանկ», «Արցախփոստ», «Հայբիզնեսբանկ», «Հայէկոնոմբանկ» և «Արդշինբանկ» ՓԲ ընկերությունների համապատասխան սպասարկման կետերում, «Իդրամ», «Մոբիդրամ», «Թել-Սել» էլեկտրոնային հարթակներում և pay.artsakhenergo.am կայքում տեղադրված է տեղեկատվություն նախորդ ամսվա ընթացքում բաժանորդների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին: Հաշվի առնելով բեռի կտրուկ աճը, ինչի պատճառով մեծացել է նաև վթարների հավանականությունը, խնդրում ենք հնարավորության սահմաններում խնայողաբար օգտվել էնեկտրաէներգիայից և ժամանակին կատարել վճարումները, ինչը թույլ կտա ապահովելու սպասարկման անհրաժեշտ որակ։ Խնդրում ենք Ձեզ, մինչև սույն թվականի մարտի15-ը մարել Ձեր կողմից սպառած էլեկտրաէներգիայի դիմաց պարտքը: Կանխավ շնորհակալ ենք»:Ավելին14:2812.03.22 -
ԱրցախԱրցախում ձյուն է, ցուրտ, իսկ մարդիկ 5-րդն օրն է՝ գազ չունեն. Ադրբեջանը թույլ չի տալիս վերանորոգել գազատարը5-րդ օրն է, ինչ Լեռնային Ղարաբաղում մարդիկ զրկված են գազամատակարարումից, իսկ Արցախում ձյուն է, եղանակը ցրտել է: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը լուսանկար է հրապարակել ձյունածածկ Արցախից: Այս ցուրտ եղանակի պայմաններում արդեն 5-րդ օրն է, ինչ Արցախում/Լեռնային Ղարաբաղում մարդիկ զրկված են գազամատակարարումից, քանի որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս արցախյան կողմին վերանորոգել Հայաստանից եկող մայրուղային գազատարը»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ստեփանյանը:Ավելին14:1912.03.22 -
Տարածաշրջան«Արևելյան Զանգեզուրի և Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցք» ստեղծելու մասին՝ Բաքու-Թեհրան հուշագիրԱդրբեջանը Իրանի տարածքով ավտոճանապարհ, երկաթուղի է կառուցելու դեպի Նախիջևան, ինչպես նաև էներգամակատարարման ուղիներ են ստեղծվելու: Թեհրանի ու Բաքվի ներկայացուցիչները այս մասին փաստաթուղթ են ստորագրել: Այն կոչվում է «Արևելյան Զանգեզուրի և Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցք ստեղծելու» մասին հուշագիր:Ավելին14:1412.03.22 -
ՀայաստանԵրևանում գործող հայտնի հյուրանոցներից մեկում մաքրուհին գողացել է ՌԴ զբոսաշրջիկների 2000 դոլարSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 7-ին ոստիկանության կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով։ Այդ օրը՝ ժամը 23։40-ին, ոստիկանություն է ահազանգել Վարդանանց փողոցի հյուրանոցային համալիրներից մեկի աշխատակիցը և հայտնել, որ իրենց հյուրանոցում բնակվող հյուրերից մեկի մոտից գողացել են 2000 ԱՄՆ դոլար։ Ոստիկանները պարզել են, որ մարտի 3-ին՝ ժամը 15։00-ից մինչև մարտի 6-ի ժամը 20։00-ն ընկած ժամանակահատվածում, նշված հյուրանոցի մաքրուհիներից մեկը, օտվելով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ 27-ամյա Վլադիսլավ Պ-ի և 28-ամյա Ալեքսանդր Շ-ի՝ սենյակնաներում չգտնվելու հանգամանքից, նրանց գումարները գողացել է։ Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է հյուրանոցում որպես մաքրուհի աշխատող Արարատի մարզի բնակչուհի՝ 53-ամյա Ալլա Ս-ն։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ մաքրուհուն և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։Ավելին14:0912.03.22 -
ՀայաստանԼուսինե Բադալյանը ժամանակին ի լուր աշխարհի իր «խոնարհումն» է հայտնել թուրք ժողովրդի հանդեպ․ իրավապաշտպանանրությանը տեղեկացնում եմ «ծանր վիրավորանքի» հոդվածով հերթական քրեական գործի մասին։ Վստահորդիս նկատմաբ փաստացի քրեական հետապնդում է իրականացվում ահա այս 👇 գրառման համար։ Գործի համար էական նշանակություն ունի երկու փաստ. (1) քպ-ական լուսինե բադալյանը ժամանակին հրապարակավ, ի լուր աշխարհի, իր հիացմունքն ու «խոնարհումն» է հայտնել թուրք ժողովրդի հանդեպ, (2) նույն անձը, այցելելով Եռաբլուր՝ թուրք-ադրբեջանցիների դեմ ազատագրական պատերազմում նահատակվածների պանթեոն, հանրության առջև հանդես է եկել բարձր տրամադրությամբ՝ խինդ ու ծիծաղով։ Հիմա՝ իրավական հարց. վստահորդս, լինելով ազատամարտիկի դուստր, իրավունք չունի՞ արդյոք ամենակոշտ բառապաշարով հրապարակավ քննադատելու նշված բադալյանի հանրային վարքագիծը՝ Եռաբլուրում դրսևորած խինդ ու ծիծաղին։ Տվյալ գործի բուն էությունը հենց այդ իրավական հարցադրումն է։Ավելին13:5412.03.22 -
ՀասարակականՀայաստանը ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար. Արարատ ՄիրզոյանՀայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Անթալիայում թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո ասել է, որ Երևանը ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ «Մենք ջանքեր ենք գործադրում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Մենք վճռական ենք` ձգտելու մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար», - Միրզոյանի խոսքերը մեջբերել է «Անադոլու» գործակալությունը:Ավելին13:4512.03.22 -
ՄիջազգայինՄարտի 14-ից Instagram-ը Ռուսաստանում կդադարի գործելուցInstagram սոցիալական ցանցի ղեկավար Ադամ Մոսերին հաստատել է, որ մարտի 14-ից Ռուսաստանում ցանցը կարգելափակվի։ Նրա խոսքով՝ 80 մլն ռուսաստանցի օգտատեր կզրկվի միմյանց և մնացած աշխարհի հետ կապից։ Նախօրեին «Ռոսկոմնադզորը» հայտարարել էր Instagram սոցիալական ցանցի հասանելիությունը սահմանափակելու մասին։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ նման որոշում է կայացվել ռուսների, այդ թվում՝ զինվորականների նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կոչերի պատճառով։ Ավելի վաղ Meta ընկերությունը որոշում էր կայացրել ժամանակավորապես չարգելափակել ռուսների, այդ թվում՝ զինվորականների հանդեպ ազգային պատկանելության հատկանիշով բռնության կոչերը Facebook և Instagram հարթակներում։Ավելին13:4312.03.22 -
ՀայաստանԲացօթյա գյուղատնտեսական աշխատանքներ չիրականացնել. հայտարարություն#Հասարակություն 12 03 2022 Բացօթյա գյուղատնտեսական աշխատանքներ չիրականացնել. հայտարարություն Բացօթյա գյուղատնտեսական աշխատանքներ չիրականացնել. հայտարարություն Հաշվի առնելով մարտի 13-20-ին սպասվող օդի ջերմաստիճանի կտրուկ նվազումը, գիշերային ժամերին սպասվող բացասական ջերմաստիճանները, հատկապես Արարատյան դաշտի գյուղատնտեսներին հորդորում ենք բացօթյա գյուղատնտեսական աշխատանքներ չիրականացնել։ Այս մասին ասվում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:Ավելին13:3612.03.22 -
ՀասարակականՇատ արդյունավետ և կառուցողական հանդիպում ունեցանք. Չավուշօղլուն գոհ է Միրզոյանի հետ հանդիպումիցԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո ասել է, որ իրենց հանդիպումը շատ արդյունավետ և կառուցողական է եղել։ «Մենք շատ արդյունավետ և կառուցողական հանդիպում ունեցանք», - Անթալիայում լրագրողներին ասել է Չավուշօղլուն։ Anadolu-ն հաղորդում է, որ նախարարները քննարկել են Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղիները։Ավելին13:2712.03.22 -
ՄիջազգայինԱնկարան չի ցանկանում մասնակցել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին. թուրք նախարարԹուրքիայի էներգետիայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, որ Անկարան չի ցանկանում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, նրանք դիվանագիտության կողմնակից են։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Ավելին13:1112.03.22 -
ՀայաստանՄասիսում բախվել են օպերլիազորի Lexus-ն ու Mercedes-ը, կան վիրավորներԵրեկ՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 25-ամյա Աստղիկ Գալոյանի վարած Lexus մակնիշի և 43-ամյա Ալբերտ Հակոբյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 44-ամյա Օֆելյա Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Գալոյանը աշխատում է ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես օպերլիազոր։Ավելին13:1012.03.22 -
ՄիջազգայինՏղա առաջնեկ ցանկացող հայրը սպանել է յոթօրական դստերըՊակիստանում տղամարդը ձերբակալվել է յոթօրական դստերը սպանելու կասկածանքով, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ սարսափելի արարքի դրդապատճառը եղել է այն, որ հայրը ցանկացել է՝ առաջնեկը որդի լինի: Ջանաթ անունով աղջիկ երեխան մահացել է հինգ կրակոց ստանալու հետևանքով: Դեպքը տեղի է ունեցել Միանվալի քաղաքում և ցասման ալիք բարձրացրել երկրում: Պարբերականը մանրամասնում է, որ հայրը՝ Շահզաիբ Խանը, եկել է տուն, կնոջը կարգադրել է իրեն տալ երեխային, ինչից հետո էլ գնդակահարել է փոքրիկին: Այնուհետև նա փախուստի է դիմել դեպքի վայրից, բայց ավելի ուշ բերման է ենթարկվել: Կնոջ հորեղբայրը՝ Հիդայաթուլլահ Խանը, պաշտոնական բողոք է ներկայացրել սպանության համար կասկածվողի դեմ: Նա ասել է, որ Տղամարդը հրաժարվել է տուն գալ այն բանից հետո, երբ պարզել է, որ իր կինը աղջիկ է լույս աշխարհ բերել և հրաժարվել է ընդունել նրան: Օրեր անց կասկածյալը մտել է ընտանեկան տուն, որտեղ հավաքվել էին հարազատները և հրամայել կնոջը հանձնել Ջանաթին իրեն: «Կասկածյալը վերցրել է աղջկան իր ձեռքը և գնդակահարել նրան», - ասել է նա:Ավելին12:5512.03.22 -
Արտաքին քաղաքականությունԹուրքիայի և Հայաստանի արտգործնախարարները հանդիպել են ԱնթալիայումԹուրքիայի և Հայաստանի արտգործնախարարները հանդիպում են անցկացնում Անթալիայում. РИА Новости-ի աղբյուրԱվելին12:4712.03.22 -
ԱրցախEuronews հեռուստաընկերությունն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակինEuronews հեռուստաընկերությունն անդրադարձել է Արցախում վերջին օրերին տիրող իրավիճակին՝ պայմանավորված գազամատակարարման ճգնաժամով և քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ և ահաբեկչական գործողություններով։Ավելին12:4012.03.22 -
ՀասարակականՈւմ մասին, որ գրում եմ, միայն փերֆեքթ թիվի է նայում․ Գեղամ ՆազարյանՑավով եմ գրում, բայց լռել չեմ կարող։ Գրում եմ ու նաեւ գիտակցում, որ այն որեւէ ազդեցություն չի ունենա, քանի որ ում մասին, որ գրում եմ միայն փերֆեքթ թիվի է նայում։ Ընկերս վերադարձել է Մոսկվայից։ Ու ասում, պնդում, որ այնտեղ խանութներ գրոհող, ոսպ, հնդկաձավար, ձեթ, մոմ եւ ալյուր կրող մարդկանց խմբերի չի հանդիպել։ Հայեր, ինչո՞ւ եք այնպես անում, որ Ռուսաստանից ժամանակավորապես Հայաստան տեղափոխվածները երեւանյան խանութներում զարմանքով ձեզ նայեն ու հարցնեն՝ իսկ յուրաքանչյուր ընտանիք ամիսը քանի կգ շաքարավազ է օգտագործում, որ այսքան շատ են գնում։ Երբ կառավարության սրտի գործարարին հարստացնելով թանկացրած ձեթն ու շաքարավազը կրում եք տուն, գոնե այդ գործողությունն անելուց առաջ մտածե՞լ եք կամ խորհրդակցե՞լ եք։ Դրա համար էլ մեր հարեւան Գագոն ասում է՝ տպավորություն է, որ այս ժողովուրդը մտքում անդադար երազում է, որ իրեն կոտորեն, բռնաբարեն, աղքատացնեն ու խանութում միշտ մթերքի դեֆիցիտ լինի։ Սրանք նորմալ մարդիկ չեն։ Բայց ժողովրդին մեղադրել պետք չի։ Հաստատ պետք չի։ Մեղավորը բացառապես կառավարող ուժն է, որը ոչինչ չի անում խուճապին վերջ տալու համար, ավելին դեռ մի բան էլ նպաստում է։ Մինչ ես գրում էի այս տողերը շաքարավազ եւ ձեթ, անգամ հնդկաձավար ներկրողները հարստացան եւս 5 միլիոն 4 32 հազար 964 դրամով։Ավելին12:3912.03.22