Լրահոս
2022-03-12
-
ՀասարակականՓոխարենը` հերթական թաքուն բանակցային գործընթաց, սրճարանի աղաման և այլն. ՎարդևանյանՇատ է խոսվում «պարենային անվտանգության» մասին ու ստեղծված իրավիճակում դրա ծայրահեղ վտանգավոր ռիսկերի մասին: Կարճ դիտարկում. Հայաստանում 2003 թվականից գործում է «Պարենային անվտանգության ապահովման մասին» օրենք: Ըստ այդ օրենքի ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆԸ` ապահովում է սննդամթերքի ֆիզիկական և տնտեսական մատչելիությունը և կանխում է պարենային ճգնաժամի հնարավորությունը: Վերջին մեկ ամսվա ընթացքում մշտապես խոսվում է անկառավարելի գնաճի ու սննդամթերքի դեֆիցիտի ռիսկերի մասին: Պետությունները սահմանափակում են արտահանումները, հատուկ սոցիալական ծրագրերով օգնում են իրենց քաղաքացիներին, ԿԱՍԵՑՆՈւՄ են գների բարձրացումը, իսկ Հայաստանում` կառավարության զրո արձագանք, սոցիալական հատուկ միջոցառումների տոտալ բացակայություն: Փոխարենը` հերթական թաքուն բանակցային գործընթաց, սրճարանի աղաման և այլն..Ավելին12:3712.03.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Արցախի գազատարը վերականգնելու համար Ադրբեջանը բնակավայր է պահանջում. աղբյուրԱվելին12:3012.03.22 -
ՄիջազգայինԹուրքիայում սպասվում է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումըԱնթալիայում այսօր հնարավոր է տեղի ունենա Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: Հայաստանի արտգործնախարարությունը հանդիպման մասին պաշտոնական հայտարարություն դեռ չի տարածել: Ոչ պաշտոնական աղբյուրների տեղեկություններով՝ Միրզոյանն ու Չավուշօղլուն հնարավոր է՝ առանձնազրույց ունենան: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջևին էլ չի բացառել, որ կարող է եռակողմ հանդիպում լինի Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործ նախարարների միջև: Ինչպես գիտեք՝ Հայաստանի արտգործնախարարն Անթալիայում է՝ մարտի 11-ին մեկնարկած դիվանագիտական ֆորումին մասնակցելու համար:Ավելին12:1812.03.22 -
Շոու բիզնեսՔարդաշյանը պաշտոնապես հաստատել է Փիթ Դևիդսոնի հետ սիրավեպը` հրապարակելով լուսանկարներԱմերիկյան հեռուստաաստղ, ձեռներեց Քիմ Քարդաշյանը պաշտոնապես հաստատել է երիտասարդ հումորիստ Փիթ Դևիդսոնի հետ սիրավեպը, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ նա իր ինստագրամյան էջում համապատասխան լուսանկարներ է հրապարակել: Աղբյուրը նկատում է, որ սա առաջին դեպքն է, երբ 41-ամյա Քարդաշյանը Դևիդսոնի հետ ռոմանտիկ լուսանկարներ է հրապարակում: Հատկանշական է, որ այդ լուսանկարներում Քարդաշյանը կրում է նախկին ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի նվիրած փայլփլուն վերարկուն: Նշենք, որ Ուեսթն ամեն առիթով հայտարարում է, որ ցանկանում է վերականգնել Քարդաշյանի հետ ընտանիքը և բազմիցս սպառնալիքներ է հնչեցրել Դևիդսոնի հասցեին: Քարդաշյանն ու Ուեսթն ունեն չորս երեխա:Ավելին12:1312.03.22 -
ՀասարակականԱրմավիրի ոստիկանները խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերելՈստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ալաշկերտ գյուղի 40-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պատրաստում, պահում և օգտագործում: Ոստիկանները նշված տան և օժանդակ շինությունների զննությամբ հայտնաբերել են 32 կիլոգրամից ավելի կանեփանման բույսեր, ստվարաթղթե արկղով ու պոլիէթիլենային տոպրակներով մարիխուանայի նմանվող զանգվածներ: «Բայց սա ամենը չէր: Տանտերն ավտոտնակի սառնարանից ու մահճակալի միջից ոստիկաններին ներկայացրեց նույնատիպ զանգվածով ապակե երկու տարա: Ըստ 40-ամյա տղամարդու՝ մշակումն արգելված կանեփն ինքն էր ցանել տնամերձ հողամասում, իսկ զանգվածները թմրամիջոց են, որը պատրաստել էր կանեփից: Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:Ավելին12:0612.03.22 -
ԱրցախԱրցախի Հանրապետության նախագահն ընդունել է ՀՅԴ ներկայացուցիչներինԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին ընդունել է Հայ հեղափոխական դաշնակցության նորընտիր Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանին և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից: Բարձր գնահատելով համահայկական խնդիրների լուծման գործում Դաշնակցություն կուսակցության ունեցած դերակատարությունը՝ երկրի ղեկավարը կարևորել է կառույցի աշխարհասփյուռ ներուժի արդյունավետ իրացմանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով իր լրիվ պատրաստակամությունն այդ առումով: Նախագահն առանձին անդրադարձել է Հայ դատի գրասենյակների հետ համագործակցությանը՝ նշելով, որ ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովից հետո արդյունավետ հանդիպում ու քննարկում է ունեցել նաև Հայ դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանի հետ: Զրուցակիցները քննարկել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը, առկա մարտահրավերներին, ինչպես նաև տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր։Ավելին11:5612.03.22 -
ՏնտեսականՍահմանվել են ռուբլու և դոլարի նոր փոխարժեքներԵրևանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 3.20 դրամով, առավելագույնը՝ 4.38 դրամով, միջինը՝ 3.62 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 4.70 դրամով, առավելագույնը՝ 5.50 դրամով, միջինը՝ 5.09 դրամով։ Այս մասին տեղեկանում ենք rate.am կայքից։ Իսկ 1 դոլարը գնվում է նվազագույնը՝ 505 դրամ է, առավելագույնը՝ 512 դրամով, միջինը՝ 509.47 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 517 դրամով, առավելագույնը՝ 522, միջինը՝ 519.88։ Նշենք, որ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններից շատ չանցած ռուսական ազգային արտարժույթն սկսեց արժեզրկվել։ Bloomberg բորսայական տերմինալի տվյալների համաձայն, այս պահին ռուբլին աշխարհի ամենաանկայուն արտարժույթն է: Ռուսաստանյան վերլուծաբանները հաստատում են, որ ռուբլու վրա ազդող բացասական գլխավոր գործոնն աշխարհաքաղաքական զարգացումներն են։Ավելին11:4912.03.22 -
ԱրցախԷջով տարածել են Արցախի բնակչության դեմ ուղղված սպառնալիքներ․ ԱՀ ԱԺՄարտի 11-ի երեկոյան Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը ենթարկվել է թշնամու հաքերային հարձակման։ Էջով տարածել են Արցախի բնակչության դեմ ուղղված սպառնալիքներ։ Տեղեկացնենք, որ Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը վերականգնված ու պաշտպանված է։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովԱվելին11:3612.03.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Պեսկովի ընտանիքի անդամների նկատմամբԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի կնոջ և երկու երեխաների նկատմամբ, գրում է «ՏԱՍՍ»-ը: Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության՝ Պեսկովը ԱՄՆ սահմանած պատժամիջոցների տակ է մարտի սկզբից։ «Գեղասահքից օլիմպիական չեմպիոն հանդիսացող Տատյանա Նավկայի, Նիկոլայ Պեսկովի և Լիզա Պեսկովի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում այսօրվանից՝ կապված նրա հետ, որ նրանք համապատասխանաբար հանդիսանում են Պեսկովի կինն ու չափահաս երեխաները, որի նկատմամբ գործում են պատժամիջոցներ»,-ասված է հաղորդագրության մեջ։ Պատժամիջոցների տակ գտնվող մարդկանց ցուցակում ներառվելը նշանակում է, որ սառեցվում են ԱՄՆ-ում նրանց ակտիվները, իսկ ԱՄՆ քաղաքացի հանդիսացող անձանց և կազմակերպություններին արգելվու է բիզնես ունենալ նրանց հետ։Ավելին11:3212.03.22 -
ԱրցախԱրցախում ձյուն է տեղում, պատուհանից դուրս ջերմաստիճանը զրոյական է, բայց գազ դեռ չկա. Արտակ ԲեգլարյանԱրցախի պետնախարարն իր Telegram ալիքում գրել է, որ արցախցիներն արդեն հինգերորդ օրն է առանց գազի են մնում։ Սրա պատճառը «ադրբեջանական կողմի անսանձ պահվածքն է», որը մինչ օրս թույլ չի տալիս Արցախգազի մասնագետներին ու ռուս խաղաղապահներին մոտենալ վնասված գազատարին։ Սրան զուգահեռ շարունակվում են բնակավայրերի գնդակոծությունները խոշոր և փոքր տրամաչափի զինատեսակներից, նշում է Բեգլարյանը։ Եզրակացությունը մեկն է՝ Ադրբեջանը ցանկանում է շարունակել մարդկության դեմ իր հանցագործությունը և հայությանը վտարել Արցախից, մինչդեռ մենք ամուր կանգնած ենք մեր հինավուրց հայրենիքում և ոչ մի զրկանք չի սասանի մեր կամքը։Ավելին11:1812.03.22 -
ԱռողջապահականՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 111 նոր դեպքՀայաստանում մարտի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 հազար 953 դեպք, որից 408 հազար 215-ը`առողջացած, 8570-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3533 բուժառու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Մեկ օրում կատարվել է 2939 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 111 նոր դեպք, առողջացել է 282 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 դեպք: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 933 հազար 20-ի:Ավելին11:0812.03.22 -
Հայաստան«Ի ՞նչ սկզբունքների հիման վրա տեղի ունեցան սահմանային բաժանումները». Սեյրան Օհանյանը հանդիպել է ուսանողների հետ«Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է հայաստանյան բուհերի ուսանողների հետ: Օհանյանը ներկայացրել է օբյեկտիվ, բազմակողմանի վերլուծություններով հիմնավորված իր տեսակետը՝ «Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգային խնդիրները աշխարհաքաղաքական զարգացումների ու տարածաշրջանային հնարավոր իրադարձությունների համատեքստում» թեմայի վերաբերյալ և պատասխանել հանդիպման ընթացքում բարձրացված հարցերին: «Ի ՞նչ սկզբունքների հիման վրա տեղի ունեցան սահմանային բաժանումները, ո ՞ր տարածքներն են այժմ գտնվում Ադրբեջանի վերահսկողության ներքո, ո ՞ր պատմական աղբյուրները հաշվի չառնվեցին սահմանների որոշման գործընթացում: Արցախյան խնդրի խաղաղ կարգավորման բանակցային փաստաթղթերում արդյո ՞ք քննարկվել է Շուշին և Հադրութը Ադրբեջանի կազմ վերադարձնելու հարցը: Արդյո ՞ք Շուշին և Հադրութը Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ են»,-այս հարցերն են Օհանյանին ուղղել ուսանողները:Ավելին11:0412.03.22 -
ԱրցախԳիշերը, տարբեր ուղղություններով, ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ․ ԱՀ ՊՆՄարտի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրականում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 11-ին, ողջ օրվա ընթացքում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են պարբերաբար խախտել հրադադարը` ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ, Փարուխ և Խանապատ գյուղերի ուղղությամբ ականանետերից արձակելով ընդհանուր առմամբ 27 հատ ական: Մարտի 11֊ի լույս 12֊ի գիշերը, տարբեր ուղղություններով, ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։Ավելին11:0012.03.22 -
ՀայաստանԵրևանում BMW-ն դուրս է եկել հանդիպակաց և բախվել կայանված Kia-ինԵրեկ՝ մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Վարդանանց-Նար-Դոս փողոցների խաչմերուկում բախվել են Լուսինե Հովհաննիսյանի վարած BMW մակնիշի և Նարեկ Սողոմոնյանի վարած Kia մակնիշի ավտոմեքենաները։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Kia-ն եղել է կայանված, երբ BMW-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Kia-ին։Ավելին10:5812.03.22 -
ՀայաստանՌուբեն Վարդանյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածո՞ւ. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Առիթ ունեցել ենք նշել, որ թեպետ Երևանի ավագանու սպասվող ընտրությունների կոնկրետ ժամկետների մասին հստակություն չկա, սակայն քաղաքական ուժերն արդեն իսկ ակտիվորեն դիրքավորվում են: Նախորդ համարներից մեկում նշել էինք, որ ընտրություններին մասնակցելու է նաև նորաստեղծ «Ապրելու երկիր» կուսակցությունը: Մեր տեղեկություններով, նախատեսված է եղել, որ ցուցակը կգլխավորի կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը, սակայն այժմ, ինչպես ասում են, «իրավիճակ է փոխվել»: «Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ Երևանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համարը, այսինքն՝ քաղաքապետի թեկնածուն կլինի ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանը»:Ավելին10:4812.03.22 -
Հայաստան23-ամյա վարորդը Նիվայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորումԱյսօր՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մազրում։ Ժամը 00։40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 23-ամյա Անդրեյ Չիչնյովը իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան։Ավելին10:4212.03.22 -
ՀայաստանԴիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 12-ին՝ ժամը 09:00 դրությամբ, Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով։ «Հարգելի վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում երթևեկելիս լինել զգոն։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշված է հաղորդագրության մեջ։Ավելին10:3512.03.22 -
ՀայաստանՇիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում բուք էԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Դժվարանցանելի են Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհները կցորդիչով բեռնատարների համար, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ, Ամասիայի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհները բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներիի համար: Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Գորիս-«Զանգեր» և Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Աշոցքի և Վայոց ձորի մարզի Ջերմուկի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում բուք է:Ավելին10:2912.03.22 -
ՀասարակականՉեմ պատրաստվում ինչ-որ թեթև գնահատականների պատճառով հրաժարական տալ. Անահիտ Ավանեսյան«Հրապարակ» օրաթերթը զրուցել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ․ - Ընդդիմությունը պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանի կառավարությունը տապալել է քովիդի դեմ պայքարը։ Հիմա Հայաստանը որքանո՞վ է տապալել կամ որքանո՞վ է հաջողել այդ պայքարում։ - Ես կարծում եմ՝ ընդհանրապես նման որակումներ տալը, թե տապալել է կամ հաջողել, թե՛ ժամանակավրեպ է եւ թե՛ անիմաստ, որովհետեւ ես հարց կարող եմ ուղղել՝ իսկ ո՞ր երկիրը հաջողեց կամ՝ իսկ ո՞ր երկիրը տապալեց։ Մենք պետք է ամեն բան համեմատության մեջ նայենք։ Հայաստանն իր համեստ ռեսուրսներով կարողացավ մոբիլիզացնել, կարողացավ ճիշտ կարգավորումներ ժամանակին կիրառել՝ պաշտպանելու մեր քաղաքացիների կյանքը, ապահովեց նրանց ամբողջական բժշկական օգնությամբ, թեստավորումների հնարավորություններով։ Մեր հիվանդանոցները լավագույն կերպով ծառայեցին, որպեսզի մեր պացիենտները, ովքեր որ հիվանդացել են, ստանան լիարժեք բուժում եւ առողջանան։ Էստեղ ամբողջական գնահատականներ, նման որակումներ տալը, կարծում եմ, լրիվ անիմաստ է։ - Ձեր պաշտոնավարման առաջին ամիսներին քովիդի թվերի կտրուկ աճ եղավ, եւ ճգնաժամային իրավիճակ ստեղծվեց։ Այդ ժամանակ Ձեր դեմ քննադատությունների ալիքը մեծ էր, պահանջում էին Ձեր հրաժարականը։ Երբեւէ Ձեր մտքով անցե՞լ է հրաժարական տալ եւ հեռանալ։ - Չէ, իհարկե, նման պաշտոն ստանձնելը շատ լուրջ որոշում է, եւ ես այդ որոշումը կայացրել եմ ու չեմ պատրաստվում ինչ-որ թեթեւ գնահատականների կամ ընդդիմության, կամ այլոց կողմից հնչեցված որակումների պատճառով հրաժարական տալ։ - Այդ «թեթեւ գնահատականները», սակայն, ուղեկցվում էին մարդկային ծանր կորուստներով եւ էմոցիոնալ ֆոն էին ստեղծում։ - Նորից եմ կրկնում՝ այո, ցավոք սրտի, այս համավարակի հետեւանքով ամբողջ աշխարհում գրանցվել է մոտ 6 մլն մահ, եւ դա համավարակի այդ ավերիչ հետեւանքն էր։ Բայց պետք է նայենք, թե ինչպես ենք մենք կարողացել մեր համեստ ռեսուրսներով, մոբիլիզացվելով, մեր բժիշկների, բուժաշխատողների նվիրումով, նաեւ առողջապահական համակարգի շատ կենտրոնացած եւ արագ արձագանքման պայմաններում անել հնարավորինը՝ պաշտպանելու մեր քաղաքացիների առողջությունը»։Ավելին10:1912.03.22