Լրահոս
2022-03-22
-
ՀասարակականԱկնհայտորեն հանգեցվում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ստեղծմանը․ ԱԳՆԱդրբեջանական կողմի ակնհայտ միջամտությամբ Շուշի քաղաքի մոտակայքում՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, կրկին խափանվել է Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Այսպիսով, ձյան աննախադեպ տեղումների և աննախադեպ ցրտաշունչ եղանակային պայմաններում Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 000 բնակչությունը զրկվել է կենսական անհրաժեշտ գազամատակարարումից։ Ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանը 8 օր շարունակ թույլ չէր տալիս աշխատանքներ իրականացնել նույն տեղանքում չպարզված հանգամանքներում վթարված գազատարի վերանորոգման ուղղությամբ։ Այսպիսով, բացի Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելուն ուղղված իր մյուս շարունակական գործողություններից և Լեռնային Ղարաբաղ միջազգային հումանիտար կառույցների մուտքը խոչընդոտելուց, Ադրբեջանը միտումնավոր կերպով խաթարում է Լեռնային Ղարաբաղում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը, ինչն ակնհայտորեն հանգեցնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ստեղծմանը։ Անթույլատրելի ենք համարում արցախահայության նկատմամբ սիստեմատիկ բռնության այս աղաղակող քաղաքականությունը։ Ստեղծված իրավիճակը հրատապ է դարձնում հումանիտար ճգնաժամի կանխման նպատակով միջազգային հանրության հստակ արձագանքը, ինչպես նաև միջազգային հումանիտար կառույցների անհապաղ և անխոչընդոտ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում։Ավելին18:1122.03.22 -
ՀասարակականՎարչապետի արձանը՝ եկեղեցու բակում․ «Hraparak.am»Տևական ժամանակ է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանը տեղադրված է Իջևանի եկեղեցու բակում: Նախկինում վարչապետի արձանը տեղադրված է եղել Իջևանի մայրուղու մոտակայքում, սակայն պատերազմից հետո` շուրջ երկու անգամ անհայտ անձինք կոտրեցին այն, ինչից հետո արձանը վերանորոգվեց, ապա տեղադրվեց Իջևանի եկեղեցու բակում, գրում է «Hraparak.am»-ը։ «Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի հայրական տունը ևս Իջևանի եկեղեցու հարևանությամբ է: Հոգևոր, ինչու չէ, բարոյական տեսանկյունից որքանո՞վ է ճիշտ, որ վարչապետին ամեն գնով սրբացնում են, եթե հաշվի չառնենք, որ վարչապետն ինքն էլ մի քանի անգամ իրեն Հիսուս Քրիստոսի հետ է համեմատել, սա առասարակ ի՞նչ է, եթե ոչ անձի պաշտանմունքին տանող հավակնություններ: Այս մասին զրուցել ենք Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ: Սրբազանի խոսքով` նման հարցերով հիմնականում զբաղվում է քաղաքապետարանը: Վերջինիս պնդմամբ` արձանը ոչ թե եկեղեցու բակում է, այլ եկեղեցու աստիճանների հարևանությամբ: Նրա խոսքով` եթե արձանը տեղադրվել է անձի պաշտանմունքի համար, ապա բավականին սխալ է, սակայն եթե տեղադրվել է հենց այնպես, ուրեմն չունի որևէ արժեք: «Ինձ համար այդ արձանը եղած-չեղած, նույն հաշիվն է»,- նշում է Բագրատ Սրբազանը»:Ավելին17:3722.03.22 -
ԱրցախԱդրբեջանի մարդատյաց քայլերը չեն կարող ազդել Արցախի ժողովրդի կամքի վրա․ ԱԳՆԱրցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը գազի մատակարարման դադարեցման կապակցությամբ Մարտի 21-ի երեկոյան Ադրբեջանի իշխանությունները կրկին խափանել են Արցախի գազամատակարարումը՝ խիստ ցուրտ եղանակային պայմաններում Արցախի բնակչությանը զրկելով ջեռուցման կարևոր ռեսուրսից։ Ադրբեջանի պահվածքը մարդասիրական ահաբեկչություն է։ Այն կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական և միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, որևէ ձևով չի տեղավորվում բարոյականության շրջանակներում։ Այդ ստոր արարքը ատելության և ազգայնամոլության հերթական դրսևորում է։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի քաղաքականությունը և դիմում միջազգային հանրությանը՝ համարժեք գնահատականի ակնկալիքով։ Ադրբեջանի մարդատյաց քայլերը չեն կարող ազդել Արցախի ժողովրդի կամքի և հաստատակամության վրա։ Մենք շարունակելու ենք ապրել և արարել մեր պատմական հայրենիքում, զարգացնել և զորացնել մեր անկախ պետականությունը։Ավելին17:2722.03.22 -
ՔաղաքականՈվ խախտեց, վատ է վերջացնելու․ Աղվան ՎարդանյանԱԺ այսօրվա նիստի ժամանակ ելույթ է ունեցել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Նա, մասնավորապես, նշել է․ «1992 թվական։ Ամառ։ Շուշիի ազատագրումից, Լաչինի միջանցքով Արցախը Հայաստանին միացնելուց հետո Ադրբեջանը անցել էր հարձակման։ Խորհրդային օմոնի օգնությամբ։ Գրավել էին Շահումյանը, Գետաշենը, Մարտակերտը։ Հազարավոր փախստականներ էին ճանապարհներին։ Ծանրագույն վիճակ։ Բնականաբար լարվածություն էր Երեւանում։ Ընդդիմությունը պահանջում էր համարժեք իշխանություն, համարժեք գործողություններ։ Գերագույն խորհուրդը եռում էր։ Անընդմեջ քննարկումներ էին։ Անհանգիստ էին բոլորը. ՀՀՇ-ն, Դաշնակցությունը, ԱԺՄ-ն, կոմունիստները, ռամկավարները։ 35-40 պատգամավորներ Արցախում էին։ Այս Ազգային ժողովի մեռելային վիճակը չկար։ Ձախ կողմի այս ճահիճը չկար։ Եվ ի՞նչ տեղի ունեցավ։ 1992 թվականի հուլիսի 8-ին Գերագույն խորհուրդը, ընդառաջելով ընդդիմության պահանջին, ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» որոշումը։ Այդ որոշման մեջ արձանագրված է. «Հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգային ինքնորոշման իրավունքի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին 1991թ՝ դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա, հայտնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ նրա բնակչության իրավունքները պաշտպանելու վճռականությունը... Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։ Սա բոլոր ուժերի համախմբում էր մեկ նպատակի շուրջ։ Հետո՝ 1992-ի օգոստոսի 15-ին Վազգեն Սարգսյանի հուսահատ- վճռական պոռթկումն էր, 500 մահապարտների կոչը։ Հետո ստեղծվեց Արցախի պետական պաշտպանության կոմիտեն՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ։ Հետո, 1992-ի սեպտեմբերին, ընդդիմության առաջնորդներից Վազգեն Մանուկյանը նշանակվեց ՀՀ անվտանգության գծով պետնախարար, պաշտպանության նախարարի պաշտոնակատար։ Հետո՝ գիտեք. հաղթանակներ, ազատագրումների շարք։ Ամենածանր իրավիճակում համախմբումը արդյունք տվեց։ Հիմա համեմատեք այս իշխանության պահվածքը վերջին պատերազմի ժամանակ եւ հետո։ Հիմա համեմատեք այսօրվա խաղաղություն մուրալու գործելաոճը։ Եւ վերջապես հիշեք, ականջներիդ օղ արեք՝ Գերագույն խորհրդի այդ որոշումը ուժի մեջ է։ Ուժի մեջ է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի 2011 թվականի հունվարյան որոշումը։ Ով խախտեց դրանք՝ վատ է վերջացնելու»։Ավելին17:0522.03.22 -
ՔաղաքականՄիրզոյանն առանց տեսախցիկների էլ հրաժարվել է ասել՝ Արցախը չի լինի Ադրբեջանի կազմումԱրցախի շուրջ խորհրդարանի հրատապ նիստը, որը գումարվել էր ընդդիմության պահանջով և իշխող մեծամասնության որոշմամբ անցավ փակ ձևաչափով, չի անցել առանց սկանդալների։ Փակ խորհրդարանական նիստին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հրաժարվել է հայտարարել, որ Արցախը որևիցե ձևաչափով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ինչպես պահանջել են ընդդիմադիր պատգամավորները, հայտնել է 24News-ը։ «Ընդհանրապես, նրա խոսքն իր նախկին հայտարարությունների խտացումն էր, որը, բնականաբար, ընդդիմության շրջանում որակվեց իբրև խայտառակություն։ Մի քիչ ավելի բովանդակալից էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքը»,- նշել է 24News-ը։Ավելին16:5122.03.22 -
ՀայաստանՏավուշի մարզում COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացը շարունակվում էՏավուշի մարզում COVID-19 համավարակի դեմ պատվաստումների գործընթացը շարունակվում է: Այդ մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջում: «Մարտի 21-ի դրությամբ Տավուշի մարզի բժշկական հաստատություններում և առողջության առաջնային պահպանման կենտրոններում պատվաստվել է՝ 1-ին դեղաչափ - 34691 հոգի. 2-րդ դեղաչափ - 30603 հոգի. 3-րդ դեղաչափ - 790 հոգի: Պատվաստումների գործընթացը մարզում կրում է շարունակական բնույթ:Ավելին16:4522.03.22 -
ՀասարակականՔաղավիացիայի կոմիտեն՝ Հայաստանում կալանված ռուսական ավիաընկերության ինքնաթիռի մասինՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը հայտարարել է, որ ռուսական ավիաընկերությունների գրեթե 80 ինքնաթիռ կալանվել է արտասահմանում՝ հակառուսական պատժամիջոցների պատճառով։ «Օդանավերը կալանվել են, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությանը բարեկամ երկրներում՝ Թուրքիայում, Ադրբեջանում, Հայաստանում», - ասել է նա։ ArmDaily.am-ին Քաղավիացիայի կոմիտեից, սակայն, փոխանցեցին, որ նման բան չկա։ «Մեր օդանավակայաններում «ձերբակալված», «կալանավորված» ինչ-որ ռուսական ինքնաթիռ չունենք»,- հայտնեցին Քաղավիացիայի կոմիտեից։Ավելին16:4122.03.22 -
ՍպորտՀայ բռնքամարտիկները հաղթել են թուրք և ադրբեջանցի մրցակիցներին և դուրս եկել եզրափակիչԽորվաթիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ավարտվել են նախնական փուլերի մենամարտերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանն ու 63,5 կգ քաշային Արթուր Շախպազյանը դուրս են եկել եզրափակիչ և մարտի 23-ին կպայքարեն ամենաբարձր մեդալների համար: Ասլիկյանը կիսաեզրափակչում հաղթանակի է հասել Թուրքիայի ներկայացուցիչ Տահիր Ակոյունի նկատմամբ, իսկ եզրափակչում կմենամարտի իտալացի Միշել Բալդասի հետ: 63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանն էլ կիսաեզրափակչում 4:1 հաշվով կամային հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Ջալալ Գուրբանովի նկատմամբ: Եզրափակչում Շախպազյանի մրցակիցը կլինի թուրք Օզմեն Քերիմը: Վերջինս նոյեմբերին Բելգրադում անցկացված աշխարհի առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր: Կանանց պայքարում էլ Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են եղել նաև Սեյրան Եղիկյանը (48 կգ), Հենրիկ Սահակյանը (51 կգ), Էրիկ Թոխյանը (54 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Հարություն Հակոբկոխյանը (67 կգ), Նարեկ Զաքարյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Գոռ Ներսիսյանը (80 կգ), Հենրիկ Ճղրիկյանը (86 կգ) և Հովհաննես Փափազյանը (+86 կգ), իսկ կանանց պայքարում՝ Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ) և Արևիկ Դոխոյանը (52 կգ):Ավելին16:3622.03.22 -
ԱրցախԱդրբեջանի պահվածքը կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական և իրավունքի նորմերը. Արցախի ԱԳՆԱրցախի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված հանրապետությունում գազի մատակարարման դադարեցման հետ: «Մարտի 21-ի երեկոյան Ադրբեջանի իշխանությունները կրկին խափանել են Արցախի գազամատակարարումը՝ խիստ ցուրտ եղանակային պայմաններում Արցախի բնակչությանը զրկելով ջեռուցման կարևոր ռեսուրսից։ Ադրբեջանի պահվածքը մարդասիրական ահաբեկչություն է։ Այն կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական և միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, որևէ ձևով չի տեղավորվում բարոյականության շրջանակներում։ Այդ ստոր արարքը ատելության և ազգայնամոլության հերթական դրսևորում է։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի քաղաքականությունը և դիմում միջազգային հանրությանը՝ համարժեք գնահատականի ակնկալիքով։ Ադրբեջանի մարդատյաց քայլերը չեն կարող ազդել Արցախի ժողովրդի կամքի և հաստատակամության վրա։ Մենք շարունակելու ենք ապրել և արարել մեր պատմական հայրենիքում, զարգացնել և զորացնել մեր անկախ պետականությունը»,- ասված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ:Ավելին16:2522.03.22 -
ՀայաստանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանովՕդի ջերմաստիճանը մարտի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։ «Մարտի 22-ի ցերեկը, 25-ի գիշերը առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-7 մ/վ, մարտի 23-25-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ»,- ասված է հաղորդագրությունում։ Երևանում մարտի 22-ի ցերեկը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 23-24-ը մայրաքաղաքում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։Ավելին16:1022.03.22 -
ՀասարակականԼորուտ գյուղի 42-ամյա բնակիչը հայտնաբերվել և ձերբակալվել է՝ համագյուղացու սպանության կասկածանքովԼոռու մարզի Լորուտ գյուղում սպանություն կատարած 42-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս ձերբակալվել է՝ համագյուղացու սպանության կասկածանքով, և հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք: Այս մասին այլ մանրամասներ է հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն։ «ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է Լոռու մարզի Լորուտ գյուղի 24-ամյա բնակչի՝ հրազենային մահացու վնասվածք ստանալու դեպքը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպքի օրը՝ 2022թ. մարտի 20-ին, վիճաբանություն էր տեղի ունեցել տուժած երիտասարդի և 2003թ. ծնված համագյուղացու միջև, որի մասին վերջինս հայտնել էր հորը՝ նույն գյուղի 42-ամյա բնակչին, ով վրեժխնդիր լինելու նպատակով, նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, գյուղամիջում, 24-ամյա երիտասարդին կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակել էր վերջինիս ուղղությամբ: ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում առերևույթ հանցագործություն կատարած 42-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս ձերբակալվել է՝ համագյուղացու սպանության կասկածանքով, և հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:Ավելին16:0622.03.22 -
ՏնտեսականՄՊՀ-ն հրապարակել է մի շարք ապրանքների իրացման գներըՄրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է «Նոր Զովք» և «Երևան Սիթի» առևտրային ցանցերում մի շարք ապրանքների իրացման գները: Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող գրաֆիկական պատկերներում: «Երևան Սիթի»Ավելին15:5622.03.22 -
ՀասարակականՈւկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն ԿարապետյանըՈւկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գրոծողության ընթացքում զոհվել է ևս մեկ հայազգի զինծառայող: Ծնունդով ուկրաինական Նիկոպոլից կրտսեր սերժանտ Արմեն Սամվելի Կարապետյանի մահվան լուրը հայտնել է Նիկոպոլի քաղաքային խորհուրդը, գրում է dv-gazeta.info-ն: Զինծառայողը, որն ապրիլի 14-ին կդառնար 27 տարեկան, մահացել է հիվանդանոցում՝ ավելի վաղ ստացած վիրավորումներից:Ավելին15:5222.03.22 -
ԻրավականԱննա Դանիբեկյանը տուգանել է Արմեն Գևորգյանի պաշտպանինԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց տուգանել ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանին 50 հազար դրամի չափով։ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ուժի մեջ մտնելու օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում կամավոր չկատարելու դեպքում կկատարվի հարկադիր կարգով։ Որոշումը կարող է բողոքարկվել վերադաս ատյանում՝ այն ստանալու պահից 7-օրյա ժամկետում։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 29-ին։Ավելին15:4322.03.22 -
ՀասարակականԴեռ լուծված չեն անհայտ կորած անձանց հայտնաբերման և ռազմագերիների վերադարձի հարցերը․ ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր մասնակցել է «2020 թ. 44-օրյա պատերազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների անդամների իրավունքների վիճակը» խորագրով զեկույցի ներկայացմանը: Այդ մասին ասված է ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջում: Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին՝ կատարված աշխատանքի և պատրաստված զեկույցի համար։ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել անհայտ կորած անձանց հարազատներին իրենց իրավունքների պաշտպանության հարցերում ակտիվ պահանջատիրության համար, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ու դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին՝ միջոցառմանը մասնակցության համար։ Պաշտպանը նախ երկու ուղերձ է հղել միջոցառմանը մասնակցող օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին. «Երեկ երեկոյան ադրբեջանական կողմը կրկին դադարեցրել է Հայաստանից Արցախ գազի մատակարարումը, որն առաջին անգամ դադարեցվել էր դեռևս մարտի 8-ին և վերականգնվել ընդամենը երեք օր առաջ։ Սա ադրբեջանական պետության կողմից Արցախի բնակչության հանդեպ ճնշման ու ահաբեկման շարունակվող վարքագիծ է, մեկ կետից կառավարվող քաղաքականության դրսևորում, որի նպատակն է Արցախի հայաթափումն ու էթնիկ զտումը հայերից»։ «Խնդրում եմ նաև հաղորդել ձեր մայրաքաղաքներ, որ 44-օրյա պատերազմից շուրջ երկու տարի անց դեռ լուծված չեն անհայտ կորած անձանց հայտնաբերման և ռազմագերիների վերադարձի հարցերը։ Փոխարենը ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից արհեստական դատավարությունների իրականացմանն այն անձանց նկատմամբ, ովքեր ուղղակիորեն միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո պետք է լինեին»։ Պաշտպանը նշել է, որ սրանք հումանիտար հարցեր են, որոնց հետամուտ լինելը բոլորիս պարտականությունն է, և որ մարդու իրավունքները պետք է դուրս դրվեն աշխարհաքաղաքական մոտեցումներից։ Պաշտպանն առանձնացրել է հետևյալ խումբ խնդիրները, որոնք բխում են Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված անհայտ կորած անձանց հարազատների դիմումների ու բողոքների ուսումնասիրությունից, ինչպես նաև տարբեր այցերի ու փաստահավաք առաքելությունների արդյունքներից ՝ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատերազմական գործողությունների ընթացքում, ինչպես նաև ակտիվ մարտական գործողությունների ավարտից հետո պետական իրավասու մարմինները պատշաճ չեն ապահովել բազմաթիվ զինծառայողների ճակատագրերի մասին նրանց հարազատների ժամանակին և անհրաժեշտ տեղեկություններ ստանալու իրավունքը: Ճիշտ է, ակտիվ մարտական գործողությունների ընթացքում նման տեղեկությունները հաճախ օբյեկտիվորեն հնարավոր չի եղել ձեռք բերել, սակայն երբեմն օրեր, նույնիսկ ամիսներ անց պետական մարմինները քաղաքացիներին չեն տրամադրել իրենց հարազատների ճակատագրերի մասին որևէ տեղեկություն (նույնիսկ չեն հայտնել, թե ինչ որոնողական աշխատանքներ են իրականացվում, զինծառայողը որտեղ է մասնակցել մարտերին, վերջին անգամ որտեղ է եղել և այլն), ինչը խիստ անընդունելի է: Պաշտպանին հասցեագրված մյուս խումբ բողոքները վերաբերում են զոհվածների մարմինների ու մասունքների ԴՆԹ նույնականացման գործընթացների վերաբերյալ զոհված զինծառայողների հարազատներին տեղեկություններ չտրամադրելուն (դատագենետիկական փորձաքննության եզրակացությունները չտրամադրելուն) կամ դրանք ուշացումով տրամադրելուն։ Գործընթացի ու դժվարությունների վերաբերյալ հարազատներին մատչելի ու ժամանակին ներկայացված բացատրությունների բացակայության պայմաններում, ցավալիորեն, այդ եզրակացությունների արժանահավատությունը կասկածների տեղիք է տվել հարազատների մոտ։ Այս խնդիրը բարձրացրել են ինչպես զոհված զինծառայողների հարազատները, այնպես էլ հասարակական կազմակերպությունները։ Գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքների անդամներին հոգեբանական աջակցության տրամադրումը, չնայած պաշտպանության նախարարության գործադրած հսկայական ջանքերին, կազմակերպվել է հատվածական, քաոտիկ, չեն եղել ու չկան ինստիտուցիոնալ մոտեցումներ։ Անհայտ կորած անձանց կարգավիճակի անորոշությունների հետ կապված հարազատները դժվարություններ են ունեցել նախատեսված ու ընթացիկ տրամադրվող աջակցության ծրագրերից և պետության կողմից նախատեսված սոցիալական երաշխիքներից օգտվելու առումով»,- նշված է գրառման մեջ։Ավելին15:3322.03.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Թուրքիան զգուշացնում է իր նավերին. Սև ծովում ականներ կան | 22.03.2022Ավելին15:3022.03.22 -
ԱրցախԱդրբեջանի հետ բանակցություններ են տարվում գազամատակարարման վերականգնման համար․ «Արցախգազի» տնօրենՄարտի 21-ին՝ ժամը 23։00-ին, Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ «Վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս փական է տեղադրվել։ Հենց նույն պահին դրա մասին տեղեկացրել ենք ռուս խաղաղապահներին։ Ներկա պահին, այո, բանակցություններ են տարվում, բայց դեռ որևէ հստակ լուր չկա՝ երբ կվերականգնվի գազամատակարարումը»,- ՍիվիլՆեթին հայտնեց «Արցախգազ» ՓԲԸ գործադիր տնօրեն Սեյրան Միքայելյանը։ Վերջին շաբաթներին Արցախը երկրորդ անգամ է զրկվում գազամատակարարումից։ Մարտի 8-ին մայրուղային բարձր ճնշման գազատարի վնասման պատճառով Արցախի տարածքում դադարեցվել էր գազամատակարարումը։ Գազատարը վնասվել էր այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Մարտի 16–ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմն սկսեց գազատարի վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտվեցին մարտի 18–ին։Ավելին15:2422.03.22 -
ՄիջազգայինԹուրքիայում ՌԴ դեսպանատունը հանդես է եկել կոչովԹուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը հանդես է եկել Թուրքիայի քաղաքացիներին ուղղված կոչով: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Մասնավորապես դեսպանությունը շնորհակալություն է հայտնել այն Թուրքիայի քաղաքացիներին, ովքեր «խիզախություն են դրսևորել կարծիք հայտնել Դոնբասում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ և ըմբռնումով մոտեցել ՌԴ-ի գործողություններին Ուկրաինայում: Միաժամանակ Թուրքիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվել չմեկնել այս օրերին Դոնբաս և զերծ մնալ այնտեղ ընթացող ռազմական գործողություններին մասնակցելուց:Ավելին15:0322.03.22 -
ՄիջազգայինՀայաստանում ձերբակալվել է ռուսական ավիաընկերության ինքնաթիռ. ՌԴ տրանսպորտի նախարարՌուսական ավիաընկերությունների գրեթե 80 ինքնաթիռ ձերբակալվել է արտասահմանում՝ հակառուսական պատժամիջոցների պատճառով, հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը։ «Մենք երկրում ունեինք 1367 ինքնաթիռ, կորցրինք 78 ինքնաթիռ, դրանք ձերբակալվեցին թռիչքի ժամանակ», - ասել է Սավելևը Դաշնային խորհրդի տնտեսական քաղաքականության կոմիտեի նիստի ժամանակ։ «Օդանավերը ձերբակալվել են, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությանը բարեկամ երկրներում՝ Թուրքիայում, Ադրբեջանում, Հայաստանում», - ասել է նա։Ավելին14:5322.03.22 -
ՀասարակականԱվելի քան 100.000 հայ բնակչության նկատմամբ այս ամոթալի «վրեժխնդրությունը» անընդունելի է. ՄԻՊՀայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների համատեղ հայտարարությունը Արցախի հայության էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության համար գտնվել է «մանր վրեժխնդրության» գործիք: Երեկ երեկոյան ադրբեջանական կողմը դիտավորյալ կրկին դադարեցրել է Հայաստանից դեպի Արցախ գազ մատակարարող միակ գազատարի աշխատանքները։ Մարտի 8-ին առաջին անգամ իբր թե վթարի անվան տակ դադարեցվեց Արցախի գազամատակարարումը, ապա ադրբեջանական կողմն այդպես էլ թույլ չտվեց Արցախի մասնագետներին մոտենալ իբրև թե «վթարի» վայրին, որն իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածքում էր։ Այդ պահից սկսած պարզ էր, որ Արցախի հայության նկատմամբ Ադրբեջանի պետական ատելության քաղաքականությունը գտել է ճնշման ևս մեկ միջոց։ Հավաստի փաստերի համադրմամբ՝ ակնհայտ է դառնում, որ վթարավերականգնողական աշխատանքների իրականացնելու ընթացքում կամ դրանց անվան տակ, ադրբեջանական կողմը փական է տեղադրել գազատարի վրա` ինչի միջոցով ցանկացած պահի այն փակելով՝ ահաբեկում է Արցախի խաղաղ բնակչությանը՝ թողնելով առանց ջեռուցման, տաք ջրի և այլ կենսական պայմանների, որոնք անհրաժեշտ են, հատկապես, նման ցուրտ եղանակային պայմաններում։ Մարտի 19-ին վերականգնված գազամատակարարումը շարունակվեց ավելի քիչ, քան երեք օր։ Սաստիկ ձմեռային այս եղանակին, Արցախի երեխաները, ծերերը, հիվանդներն ու տեղահանվածները զրկված են ջեռուցումից։ Մարդիկ կրում են անասելի դժվարություններ։ Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակվում է։ Մեզ համար կասկածից վեր է, որ ադրբեջանական կողմը միտումնավոր կերպով շարունակում է Արցախի բնակչության ճնշման ու ահաբեկման պետական քաղաքականությունը։ Նպատակը չի փոխվել. Արցախը ենթարկել էթնիկ զտման ու դատարկել բնիկ հայերից։ Ավելի քան 100.000 հայ բնակչության նկատմամբ այս ամոթալի «վրեժխնդրությունը» անընդունելի է։ Պետական այս ձեռագիրը լավագույնս բնորոշում է Ադրբեջանի կողմից հնչեցվող «հանդուրժողականության» թեզերի կեղծ ու սնանկ էությունը։ Խստագույնս դատապարտում ենք ադրբեջանական պետության կողմից Արցախի բնակչության նկատմամբ էթնիկ ատելության ու վրեժխնդրության շարունակվող այս գործելակերպը։ Կոչ ենք անում մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին ճնշում գործադրել ադրբեջանական կողմի վրա՝ մարդու իրավունքների այս լայնածավալ ու շարունակվող խախտումը վերացնելու համար։Ավելին14:3622.03.22