Լրահոս

2022-03-23
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Լարսը դեռ փակ է․ ռուսական կողմում կա 375 բեռնատար ավտոմեքենա
    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 375 բեռնատար ավտոմեքենա։
    10:10
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ղազախստանում ամուսնական զույգը Պուտինի պատճառով բաժանվում է
    Ղազախստանում կինն ամուսնուն դուրս է հանել բնակարանից և պատրաստվում է բաժանվել տղամարդուց, որի հետ ամուսնացած է արդեն 8 տարի։ Այս ամենը պայմանավորված է նրանով, որ փետրվարի վերջից ամուսինն ակտիվ տարվել է քաղաքականությամբ և մոռացել իր ընտանիքի մասին, գրում է caravan.kz-ը: «Ալեքսեյը միշտ հետաքրքրվել է քաղաքականությամբ, նա համացանցում կարդում էր պետությունների պատմության մասին հոդվածներ, հիանում որոշ պատմական դեմքերով: Իսկ վերջին երկու տարիներին նրա կուռքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է։ Ամուսինս մեջբերումներ է անում նրանից, երեք անգամ վերադիտում Պուտինի ասուլիսները, ինչպես նաև փորձում էր ինձ ու մորս քարոզել, որ տեղափոխվենք Ռուսաստան։ Ինչո՞ւ, զարմանում եմ, երբ մենք նորմալ ապրում ենք Ղազախստանում։ Ամեն ինչ կա՝ աշխատանք, բնակարան, մեքենա, քոթեջ, դուստրը մեծանում է», - պատմել է կինը՝ Վիկտորիան: Կնոջ խոսքով՝ այն պահից, երբ ՌԴ-ն Ուկրաինայում սկսել է հատուկ ռազմական գործողություն, ամուսինը «խորասուզվել է լուրերի մեջ»։ «Նա մոռացել է աշխատանքի մասին... ամբողջ օրը հեռուստաալիքներ է նայում, զոմբիի պես սնվում է, օղի խմում հեռուստացույցի առջև, բղավում մեր վեց տարեկան երեխայի վրա, երբ նա անցնում է և խանգարում հեռուստացույց նայելուն: Փորձեցի խոսել ամուսնուս հետ, ասել, որ պատերազմն այնտեղ է, և չպետք է խանգարի ընտանեկան կյանքին։ Իսկ նա բղավում է. «Լռի՛ր, կին, արցունքներով Վովային չես օգնի»: Ես բարկացա, տնից վռնդեցի ու ասացի, որ այդ դեպքում թող Պուտինը նրան կերակրի, հագցնի ու խնամի։ Իսկ իմ ընտանիքն ունի իր քաղաքականությունը՝ բոլորը պետք է հոգ տանեն միմյանց մասին», - պատմել է կինը: Վիկտորիայի ամուսինը, նրա խոսքով, համաձայն է ամուսնալուծությանը, և հենց այն գրանցվի, կմեկնի Ռուսաստան։ «Այստեղ միայն տարօրինակ կլինի, եթե ես դատարանին ասեմ ամուսնալուծության պատճառները: Ստացվում է, որ այդ մարդը Պուտինի պատճառով կորցնում է իր ընտանի՞քը»,- հառաչել է կինը։
    10:03
    23.03.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են
    «Հրապարակ» Իշխանությունները ակնարկել են, թե իրենք բանակցություններում առաջ են մղում Արցախի ինքնորոշման հարցը, բայց չեն խոստացել, որ չեն քննարկելու Արցախի կարգավիճակի հարցն Ադրբեջանի կազմում: «Ժողովուրդ» ՔՊ-ականները սպասում են Փաշինյանի հետ հաջորդ հանդիպմանը, որ տեղի կունենա Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպումից հետո: «Հրապարակ» Փաշինյանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը: «Հրապարակ» Փաշինյանը նախագահի աշխատակազմի ղեկավար կնշանակի իր նախկին օգնական Նաիրի Սարգսյանին, ում ամիսներ առաջ ազատել էր: «Ժողովուրդ» Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության կանխատեսումների 2022 թ-ին գնաճը Հայաստանում կկազմի միջինում 8.5%, 2023-ին՝ 5%: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի հետ:
    10:00
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նա ավելի շատ է անգլիական թագուհու կարգավիճակում լինելու, քան Արմեն Սարգսյանն էր․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ շաբաթից ավելի է՝ Վահագն Խաչատուրյանը ստանձնել է հանրապետության նախագահի պարտականությունները` մարտի 13-ին պաշտոնապես երդվեց: Սակայն մինչ օրս նախագահականի աշխատակազմը չի ձեւավորվել: Ընդամենը նախագահի մեկ օգնական է նշանակվել` ի դեմս Արմեն Ներսիսյանի: Ո՛չ աշխատակազմի ղեկավար կա, ո՛չ խորհրդականներ, ո՛չ ռեֆերենտներ: Արմեն Սարգսյանի աշխատակազմի մի մասը հեռացել է վերջինիս հետ, ոմանք ավելի ուշ ազատվեցին: Տեղեկություններ են պտտվում, որ նախագահն ինքը չի ձեւավորելու իր աշխատակազմը, նա ավելի շատ է անգլիական թագուհու կարգավիճակում լինելու, քան Արմեն Սարգսյանն էր: Խոսվում է, որ առաջիկայում Փաշինյանը նախագահի աշխատակազմի ղեկավար կնշանակի իր նախկին օգնական Նաիրի Սարգսյանին, ում ամիսներ առաջ ազատել էր: Երեկ մենք փորձեցինք զրուցել Նաիրի Սարգսյանի հետ, ով օրեր առաջ Դուբայում հանգստանում էր եւ ասում, որ ուզում է բիզնեսով զբաղվել, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց»:
    09:59
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՔՊ-ականները պայմանավորվել են` ինչ հարցեր այսօր կուղղեն Փաշինյանի․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երկուշաբթի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու խորհրդարանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստի ժամանակ իշխանավորները մի քանի հարցեր են քննարկել: Ճիշտ է՝ հատուկ պայման են դրել ու պայմանավորվել միմյանց հետ, թե նիստի մանրամասներն իրենց ներսից դուրս չի գալու, բայց «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան: Մասնավորապես, ՔՊ-ականները վարչապետի հետ քննարկել են Ադրբեջանի ներկայացրած 5 առաջարկները, բայց, մեր տեղեկություններով, այս մասով Փաշինյանը որեւէ վերջնական ու հստակ բան չի ասել թիմակիցներին: Իշխանականների քննարկելիք գլխավոր թեմաներից է եղել նաեւ այն, թե այսօր՝ Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ, ՔՊ-ականներից ով ինչ հարց է տալու Փաշինյանին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ օրակարգային կարեւոր հարցերի մասին ՔՊ պատգամավորները հարց ուղղեն Փաշինյանին՝ կանխելով ընդդիմադիր պատգամավորների հավանական «ցավոտ» հարցերը: Անդրադարձ է եղել նաեւ Արցախում Ադրբեջանի կողմից գազամատակարարման խոչընդոտմանը: Որոշել են, որ այդ մասին հայտարարություններ անելիս առավել քան զգույշ պետք է լինեն՝ զերծ մնալով կոշտ ու սուր ելույթներից: Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները սպասում են Փաշինյանի հետ հաջորդ հանդիպմանը, որ տեղի կունենա Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպումից հետո: ԱԺ մեծամասնականները հույս ունեն, որ այդ ժամանակ իրենց առաջնորդը մի շարք հարցերի մասով առավել հստակ ու կոնկրետ դիրքորոշում կհայտնի:
    09:44
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին. ԱՄՆ դեսպանատան արձագանքը
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հաշվի առնելով հանգամանքը, որ 44-օրյա պատերազմից հետո թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը խոսում են խաղաղություն հաստատելու մասին, ու թեեւ Ադրբեջանը շարունակում է կրակել եւ զոհեր պատճառել հայկական կողմին, այնուամենայնիվ, մարտի17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների տեսակետը գործընթացների վերաբերյալ: Այս կապակցությամբ մի քանի հարց ենք ուղղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին. 1. Խաղաղության պայմանագրի գործընթացի մասին ձեզ ի՞նչ է հայտնի: 2. Ըստ Ձեզ՝ Ադրբեջանը պատրա՞ստ է այս փուլում առանց նախապայմանների խաղաղություն հաստատել: 3. Երկու երկրների միջեւ խաղաղություն հաստատման համար ձեր պատկերացրած մեխանիզմները կամ ճանապարհային քարտեզը ո՞րն է: 4. Դեռեւս նախորդ տարվա մայիսից ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զորքի ճակատագիրն ի՞նչ է լինելու, ջանքեր գործադրո՞ւմ եք նրանց՝ Հայաստանի սուվերեն տարածքից հեռացնելու ուղղությամբ 5. Սահմանազատում ու սահմանագծում անելիս Հայաստանն ու Ադրբեջանն անվտանգության գոտի պե՞տք է ունենան: 6. Ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի կարգավիճակը, քանի որ խաղաղ համակեցություն Ադրբեջանի կազմում ուղղակի հնարավոր չէ, ինքնորոշված արցախցիները դա կտրուկ չեն ուզում: Այս հարցերին «Ժողովուրդ» օրաթերթը ընդհանրական պատասխան է ստացել ԱՄՆ դեսպանատան կողմից, որը ներկայացնում ենք առանց կրճատման. «Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել խաղաղ, ժողովրդավար եւ բարեկեցիկ ապագայի կերտմանը Հարավային Կովկասում։ Մենք` որպես Մինսկի խմբի համանախագահ, Հայաստանին ու Ադրբեջանին կոչ ենք անում շարունակել ու ընդլայնել դիվանագիտական շփումները՝ գտնելու համապարփակ լուծումներ բոլոր չկարգավորված խնդիրներին։ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այս ուղղությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերին։ Առաջարկում ենք նաեւ ծանոթանալ վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի հետ պետքարտուղար Բլինքենի ունեցած վերջին հեռախոսազրույցների մամլո հաղորդագրություններին»։
    09:38
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նեմեց Ռուբոյի խնամի, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը դատի է տվել ԱՆ-ին և շահել․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Արմավիրի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի խնամի Ռուբեն Խլղաթյանը դատի է տվել ՀՀ արդարադատության նախարարությանը եւ ՀՀ պրոբացիոն ծառայությանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախկին քաղաքապետը պահանջել է, որ դատարանը ստիպի նախարարությանը եւ ծառայությանը բարենպաստ վարչական ակտ կայացնել եւ իրեն թույլատրել յուրաքանչյուր տարի՝ 2022 թվականի մարտի 15-ից մինչեւ 2025 թվականի նոյեմբերի 30-ը, ութ ամիս ժամկետով մեկնել Ղազախստանի Հանրապետության Ակմոլինսկի մարզի Արշալինսկի շրջանի Արշալի ավան: Պատճառը նշված չէ: ՀՀ վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը որոշում է կայացրել պարտավորեցնել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությանը կայացնել վարչական ակտ՝ Ռուբեն Խլղաթյանին թույլատրելով յուրաքանչյուր տարի՝ 2022թ.-ի մարտի 15-ից մինչեւ 2025թ.-ի նոյեմբերի 30-ը, ութ ամիս ժամկետով մեկնել Ղազախստանի Հանրապետության Ակմոլինսկի մարզի Արշալինսկի շրջանի Արշալի ավան: Հավելենք, որ որոշումն ուժի մեջ է մտել կայացման պահից, բողոքարկման ենթակա չէ, եւ ավելին՝ ենթակա է անհապաղ կատարման»:
    09:37
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչո՞ւ էր Արարատ Միրզոյանը լարված ու ագրեսիվ․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի թեմայով փակ քննարկմանը Արարատ Միրզոյանը, ներկաների հավաստմամբ, լարված է եղել եւ ագրեսիվ։ Նա ընդդիմադիրներից մեկին մեղադրել է ագենտության մեջ․ «Ձեր հարցը ծնվել է այլ երկրի մայրաքաղաքում»։ Ակնարկել է, որ ինքը ծանր բեռի տակ է մտել, պետք չէ սադրել։ Ընդդիմադիրները փորձել են կորզել մի հարցի պատասխան՝ արդյոք իշխանությունն Արցախը դիտարկո՞ւմ է Ադրբեջանի կազմում` որեւէ կարգավիճակով։ Ի զարմանս ներկաների, Միրզոյանն անգամ տեսախցիկների բացակայությամբ չի ասել «ոչ»։ Դիվանագիտորեն ցրել է հարցը, թե՝ ես 5 կետերի մասին արդեն տեսակետ հայտնել եմ, դրանք ընդունելի եւ քննարկելի են ՀՀ-ի համար։ Ավելի ուշ ընդդիմությունն առաջարկել է ընդունել ԱԺ հայտարարություն, սակայն ՔՊ-ն մերժել է եւ չի մասնակցել քվեարկությանը»:
    09:34
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՊՆ պարզաբանումը օգտագործվելու է ՀՀ շահերի դեմ․ Թաթոյան
    Խիստ մտահոգիչ էր լսել, թե ինչպես էր երեկ ՀՀ ՊՆ-ն պաշտոնական տեսանյութով արդարացնող ձևակերպումներով մանրամասն նկարագրում ՀՀ տարածք ադրբեջանական ներխուժման հանցավոր արարքները և անհավանական էր տեսնել, թե ինչ ջանասիրությամբ էր ՊՆ-ն հիմնավորում, որ Կապանի Ներքին Հանդ գյուղի տարածքը ՀՀ ներխուժած ադրբեջանական դիտարկման ներքո չէ ու հետևաբար՝ անվտանգության հարցեր չկան: Ձևակերպումներից ակնհայտ է, որ դա արվել է քաղաքական դրդապաճառներով՝ թույլ չտալու համար քաղաքական բնույթի դժգոհություններ և Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի տարածք ադրբեջանական ներխուժման փաստը մեր հանրությունից թաքցնելը, այդ ներխուժումը չկանխելը արդարացնելու համար: ՊՆ այդ հայտարարությունը խիստ դատապարտելի է, քանի որ անտեսում է ՀՀ սահմանային բնակիչների անվտանգությունն ու տարրական իրավունքների հարցերը: Օբյեկտիվ փաստերն են հաստատում, որ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են հայտնվել մարդկանց արոտավայրերի մեծ մասը [մի քանի տասնյակ հեկտարով], վարելահողեր ու այգիներ, գերեզմանատունը և քաղաքացիական այլ վայրեր: Մարդիկ հայտնվել են հողագործությամբ ու անասնապահությամբ իրենց ընտանիքի եկամուտը վաստակելու լրջագույն դժվարությունների առաջ, նրանց մի մասն առհասարակ զրկվել է այդ տարածքներն օգտագործելու հնարավորությունից: Դիտարկումն էլ ո՞նց է լինում: ՊՆ-ի պարզաբանումից ու տեսանյութից ստացվում է՝ պետք է գյուղի ամեն տան մոտ տեղակայվի ադրբեջանական զինվորական, որպեսզի գյուղը համարվի դիտարկվո՞ղ: Դեռ մի հատ էլ հին ու նոր գյուղերի տեղակայման համեմատական ուսումնասիրություն են արել: Անվտանգությունն այսպե՞ս է որոշվում, սա ի՞նչ մոտեցում է: Ադրբեջանական հանցավոր արարքների լեգիտիմացումն ու մարդկանց անվտանգության անտեսումն ուրիշ ի՞նչ ձև է լինում: Ներքին Հանդի վերաբերյալ ՊՆ երեկվա պարզաբանումը ՀՀ պետական մարմինների այն դատապարտելի հայտարարություններից է, որ օգտագործվելու է ՀՀ շահերի դեմ. որքան էլ միջազգայնորեն պնդենք, որ ադրբեջանական զինված ծառայողներին պետք է դուրս մղվեն մեր գյուղերի մոտից այն հիմքով, որ խաթարել են մարդկանց անվտանգությունը, անհնարինության են վերածել մարդկանց բնականոն կյանքը, ադրբեջանական կողմը ՀՀ-ի դեմ օգտագործելու է ՊՆ երեկվա տեսանյութը և ՊՆ նախորդ պարզաբանումը՝ պատճառաբանելով, որ «իրենց զինվորականները Ներքին Հանդի մոտ ուղղակի «անմեղ» տեղակայված են և որևէ բարդություն մարդկանց համար կամ անվտանգության հարցեր չեն առաջացրել. հետո՞ ինչ, որ ներթափանցել են ՀՀ տարածք»: Ուստի, ՊՆ երեկվա պարզաբանումը լեգիտիմություն չունի և չի կարող հիմք ընդունվել ՀՀ բնակչության անվտանգությունն ապահովելու կամ որոշելու, ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու հարցերում, հատկապես՝ միջազգային ատյաններում: Իրականում, ՀՀ ՊՆ-ն, եթե անելու էր հայտարարություն, ապա պետք է ցույց տար, որ ադրբեջանական զինված ծառայողները հանցավոր արարքներով խախտել են ՀՀ տարածքային ամբողջականությունը և ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք` Ներքին Հանդ, պետք է ներկայացներ, թե այդ երկրի ԶՈՒ-ն ՀՀ տարածքից դուրս մղելու ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվում կամ առնվազն պնդում արվեր այն մասին, որ ՀՀ խաղաղ բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ծառայողներ չպետք է լինեն, այլ ոչ թե ղեկավարվեր քաղաքական դրդապատճառներով ու արդարացներ սեփական արարքներն, ադրբեջանական ներխուժումները հանրությունից թաքցնելը և ադրբեջանական զինվորականների արարքները ներկայացներ՝ որպես «անմեղ» տեղակայում:
    09:30
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՊՆ-ն հաստատում է. Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև հատուկ կապ կա
    Վերջին շրջանում իրավիճակը բավականին լարված է ոչ միայն Արցախում, այլև հայ-ադրբեջանական շփման գծի հարավարևելյան հատվածում՝ Ներքին Հանդում, որտեղ ադրբեջանական կողմը դիրքերն առաջ է բերել։ Դեռ 2021 թվականի նոյեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Հեռախոսազրույցից հետո Եվրոպական խորհրդի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ ստեղծելու վերաբերյալ՝ միջադեպերից խուսափելու համար։ Հաշվի առնելով վերջին շրջանում առկա իրավիճակը՝ «Հետք»-ը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հարցում էր ուղարկել՝ խնդրելով նշել, թե, ի վերջո, Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև հաստատվե՞լ է Շառլ Միշելի մատնանշած հատուկ կապը, եթե այո, ապա հայկական ու ադրբեջանական կողմերը ուղիղ շփում ունեցե՞լ են այդ կապով։ Պատասխանում, որը ստորագրել է ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը, ՀՀ պաշտպանություն նախարարությունը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանությունների նախարարությունների միջև հաստատվել է վերոնշյալ հատուկ կապը՝ հավելելով, որ «հնարավոր չէ տրամադրել բովանդակային տեղեկատվություն՝ ելնելով կապի գաղտնիության ռեժիմի ապահովման անվտանգությունից»։ Այստեղ հետաքրքրականն այն է, որ Եվրոպական խորհրդի հաղորդագրության մեջ հստակ նշվում էր, որ հատուկ կապը հաստատվելու է երկու երկրի պաշտպանության նախարարների միջև, մինչդեռ ՀՀ ՊՆ-ն իր պատասխանում կիրառում է «նախարարությունների միջև ձևակերպումը»։ Հետևաբար, հասկանալի չէ՝ արդյոք Սուրեն Պապիկյանն ու Զաքիր Հասանովն են գտնվում հեռախոսակապի տարբեր ծայրերում, ինչպես ավելի վաղ նշում էին եվրոպացի պաշտոնյաները։ Պաշտպանության նախարարությունը հրաժարվել է նաև պատասխանել, թե ինչ կապի միջոց են կիրառում կողմերը։ Խոսքը հեռախոսի՞, տեսակապի՞, թե՞ մեկ այլ միջոցի մասին է։ Պաշտպանության նախարարությունը նաև չի նշում, թե վերջին անգամ երբ են կապ հաստատել կողմերը և, ի վերջո, արդյոք հնարավոր եղե՞լ է այդ կապի միջոցով կանխել երկու երկրի շփման գծում հնարավոր բախումները։ Ըստ պաշտպանական գերատեսչության՝ «իրադրությունը ՀՀ պետական սահմանին կայուն է», իսկ «Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի հետ համատեղ մշտապես տարվում են աշխատանքներ Արցախի սահմանային հատվածներում տեղի ունեցող միջադեպերի կանխման և կարգավորման ուղղությամբ»։ Իսկ մեր այն հարցին, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, Պաշտպանության նախարարությունը նշել է, որ «ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՀՀ զինված ուժերն ապահովում են ՀՀ նախագահի 25.12.2007 թ. թիվ ՆՀ-308-Ն հրամանագրով հաստատված ՀՀ ռազմական դոկտրինի և ՀՀ անվտանգության խորհրդի 10.07.2020 թ. որոշմամբ հաստատված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության պահանջների կատարումը»։ Ե՛վ ռազմական դոկտրինում, և՛ ազգային անվտանգության ռազմավարության մեջ նշվում է, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է։ Մնում է, որ դա իրականացվի նաև գործնականում։
    09:25
    23.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Հունական գյուղ՝ հայկական սարերի մեջ. 270-ամյա «կուչ եկած» Մադանը
    Խոստացված ճանապարհորդութունը՝ դեպի Մադան: Գյուղ, որ գտնվում է Ալավերդի քաղաքից հինգ կիլոմետր հեռու, որտեղ ժամանակին բնակիչների մեծ մասը հույներ էին:
    08:30
    23.03.22
    Ավելին
  • Միջազգային
    «Ռուսաստան-ՆԱՏՕ բախում կլինի, եթե ՆԱՏՕ-ն զինվոր ուղարկի Ուկրաինա». Մոսկվան զգուշացնում է
    Հումանիտար կատաստրոֆան պատմական չափերի է հասնում Ուկրաինայում: ՄԱԿ-ի տվյալով ռուս-ուկրաինական պատերազմի 28 օրերի ընթացքում գաղթական է դարձել այնքան մարդ, որքան երկրորդ աշխարհամարտի տարիներին: Զենքերը լռեցնելու համար արդեն երրորդ շաբաթը շարունակվող բանակցությունները արդյունք չեն տալիս, ըստ ռուսական կողմի, Կիևի անընդհատ փոփոխվող դիրքորոշման պատճառով: Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ պայքարելու են արիաբար ու մինչև վերջ:
    00:00
    23.03.22
    Ավելին
2022-03-22
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատ Միրզոյանը «բռնվել» է կեղծ տվյալներ հայտնելու մեջ, բայց լռում է․ «Yerevan.Today»
    Զարմանալի է, բայց ԱԳՆ պաշտոնական կայքի վերջին օրերի լրահոսում բացարձակապես ոչինչ չկա այն մասին, որ նախարարի պաշտոնն զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնապես կեղծ տվյալներ է հայտնել հանրությանը, ինչի համար ներողություն է խնդրում (առնվազն): Միգուցե դա պայմանավորված է այն իրողությամբ, որ Արարատ Միրզոյանը երդվյալ քպ-ական է, նկատելի ներկայացուցիչներից մեկը Նիկոլ Փաշինյանի թիմի, որի ղեկավարին ու մնացյալ անդամներին բնորոշ է փաստերի նենգափոխումն ու դրանցով մանիպուլյացիաներ անելը: Դրանից կարելի է բխեցնել կամ ենթադրել, որ Արարատ Միրզոյանի համար ստելը, կեղծ տվյալներ հաղորդելը այնքան սովորական բան է դիտվում, որ նա, այսպես ասենք, լայեղ չի անում անգամ մի թեթևակի ներողություն խնդրել: Առհասարակ, խնդրո առարկա քպ-ական պաշտոնյան պերմանենտ ներողություն խնդրելու շատ ավելի ծանրակշիռ «տեղեր» ունի, ասենք՝ Թուրքիայի հետ սիլի-բիլի անելու և ոչ միայն այդ պահով: Բայց տվյալ դեպքում խոսքն ահա թե ինչ կոնկրետ հանգամանքի մասին է: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում, մարտի 15-ին, անդրադառնալով ադրբեջանական կողմի ներկայացրած 5 կետանոց նախապայմաններին, Արարատ Միրզոյանը, մասնավորապես նաև հայտարարել է. «Ինչ վերաբերում է բուն առաջարկներին, ապա երկու երկրներն, ըստ էության, դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ընդունել են, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ»: Այս թեզը, ի դեպ, նույն շեշտադրումներով, շահարկել կամ գործածել են նաև Արարատ Միրզոյանի շեֆ Նիկոլ Փանշինյանը, վերջինիս այլ ենթակա-թիմայիններ, ի դեմս, օրինակ նախկին դի-ջեյ, հիմա՝ ՔՊ խմբակցության անդամ Էդուարդ Աղաջանյանի և նրա գործընկերուհի Մարիա Կարապետյանի: Սա բացահայտ քարոզչական թեզ է, ըստ որում՝ ակնհայտորեն մանիպուլյատիվ, և բուն Նիկոլի, ինչպեսև՝ նիկոլականների կողմից շրջանառվում է «սաղ նախկիններն են արել»-ի շրջանակներում: Իբր՝ նախկիններն էն գլխից ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, էլ մեզանից ի՞նչ եք ուզում... Վերադառնանք սական կոնկրետ մեջբերվածին, որով ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնող Արարատ Միրզոյանը հրապարակայնորեն ու պաշտոնապես պնդում է. ա) Հայաստանն ու Ադրբեջանը ԱՊՀ-ին անդամակցել են դեռևս 1991-ի դեկտեմբերի 8-ին՝ համապատասխան հռչակագիր ստորագրելով, բ) դա արել են համատեղ... ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, մարտի 16-ին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ունեցած ուղիղ եթերում և համապատասխան գրառմամբ մեկ առ մեկ ոչնչացրեց Արարատ Միրյոյանի ու նրա քպ-ական ձայնակիցների հիշյալ պնդումներն ու ցույց տվեց դրանց մերկապարանոց լինելը: Ավելի պարզ ասած, Արմեն Աշոտյանը Արարատ Միրզոյանին բռնացրեց հրապարակայնորեն ու պաշտոնապես կեղծ տվյալներ հայտնելու, է՛լ ավելի պարզ ասած՝ ստելու մեջ: Մասնավորապես, վկայակոչելով կոնկրետ փաստաթղթերը և եթերի ընթացքում ցույց տալով դրանք, հիմնվելով անհերքելի փաստերի վրա, Արմեն Աշոտյանը նշեց. Ա) «Սուտ է այն թեզը, թե՝ Հայաստանի Հանրապետությունը 1991-ին ստորագրել է «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը և ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», Բ) «Համաձայնագիրը, որի մասին խոսում է Միրզոյանը, իրականում, ստորագրվել է 1991-ի դեկտեմբերի 8-ին՝ Բելառուսի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև»: Գ) «Միրզոյանն ասում է, որ «համատեղ» են ստորագրել Հայաստանն ու Ադրբեջանը, մինչդեռ Հայաստանը դա արել է 1992-ի փետրվարին, իսկ Ադրբեջանը՝ 1993-ի սեպտեմբերին»: Եվ, ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնողի կողմից բացահայտ կեղծ տվյալներ հաղորդելու իրողությունը բացահայտելուց բացի, Արմեն Աշոտյանը միայնգամայն հստակ նշում է. «Համաձայնագիրը, բացի տարածքային ամբողջականության դրույթից, պարունակում է «ինքնորոշման անկապտելի իրավունք» արտահայտությունը: Հարց. եթե Միրզոյանը հղում է անում, ընդ որում՝ սխալ, ԱՊՀ ստեղծման համաձայնագրին, խոսելով բացառապես տարածքային ամբողջականության մասին, ինչու՞ չի խոսում «ինքնորոշման անկապտելի իրավունքի մասին», որը նույն համաձայնագրի մաս է»: Նշենք, որ վկայակոչեցինք Արմեն Աշոտյանի արձագանքի առավել մեղմ հատվածները: Բայց այդ մեղմ հատվածներն էլ բավարար են՝ համոզվելու համար, որ Արարատ Միրզոյանը կեղծ տվյալներ է հաղորդել՝ ԱՊՀ-ին ՀՀ անդամակցելու տարեթվի, իրավիճակի, ու պայմանների վերաբերյալ: Հազիվ թե ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնողին, այսպես ասենք, «քաշել» են ԱԳՆ աշխատակիցները, որոնք, ենթադրենք, ոչ ճիշտ տվյալներով տեղեկանք են պատրաստել: Հուսով ենք, նիկոլիզմը ԱԳ աշխատակազմի ոչ բոլոր պրոֆեսիոնալ կադրերին է հասցրել վերացնել կամ համակարգից դուրս թողնել: Առավել համոզիչ է թվում այն վարկածը, որ ԱՊՀ-ին անդամակցելու (այն էլ՝ Ադրբեջանի հետ համատեղ անդամակցելու) վերաբերյալ թեզը, մնացյալ անկապ պնդումներով հանդերձ, հորինել է «ժուռնալիստ» Նիկոլ Փաշինյանը, իրեն բնորոշ կիսատ-պռատությամբ և փաստերի նկատմամբ արհամարհական վերաբերմունքով, ապա հանձնարարել է իր ենթականերին՝ հնարավորինս շրջանառել այդ թեզը: Ենթակաները դեռ մի կողմ: Իսկ Արարատ Միրզոյանը ԱԳ նախարարի պաշտոնն է զբաղեցնում ու հանդես գալով այդ կարգավիճակում, հայտարարում է մի բան, որը սուտ է: Ու, նույնիսկ ներողություն չի խնդրում, ասենք՝ «Արմենպրեսից» կամ այդ հարցազրույցը կարդացած մարդկանցից: Հրապարակման սկզբում, սարկազմով նշել էինք, թե դա զարմանալի է, իմկ վերջում անհույզ արձանագրենք՝ դա բնութագրական է նիկոլականների համար:
    23:21
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայրենիքը վերջնականապես չկորցնելու համար մնում է միայն մեկ բան՝ այս իշխանությունից ազատվել․ հայտարարություն
    Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ հայտարարությունը Արցախի հանրապետության եվ հայաստանի հանրապետության նկատմամբ ադրբեջանի շարունակական ագրեսիայի եվ ահաբեկչության վերաբերյալ․ ««Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն Ազգային Ժողովի օրակարգ էին մտցրաել «Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի և ահաբեկչության վերաբերյալ» Ազգային Ժողովի հայտարարության նախագիծ՝ ներքո շարադրյալ բովանդակությամբ, որի ընդունումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից տապալվեց: Տապալելով Ազգային Ժողովի անունից հայտարարության ընդունումը, ապազգային այս իշխանությունը հերթական անգամ խոչընդոտեց մեր ազգային ու պետական շահերի առաջ մղման կարևոր քայլին: Ուշադրություն՝ տապալվեց մի հայտարարություն, որի հիմնական նպատակն էր Ադրբեջանի շարունակական հանցագործությունները հստակ ամրագրելը, դրանց վրա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելը, Թուրքիայի ու Ադրբեջանի հակահայկական քաղաքականությանը քաղաքական գնահատական տալը: Այս իշխանությունը հերթական անգամ ապացուցեց, որ ոչ միայն ինքը չի հակազդում թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքական, ռազմական, հոգեբանական, տնտեսական ճնշմանը, այլև՝ կանխում ու արգելափակում է ընդդիմության ցանկացած նախաձեռնություն: Առավել քան հստակ է, որ ազգային ու պետական շահերից բխող որևէ քայլ այս իշխանությունից ակնկալելն ուղղակի միամտություն է: Մեր պետականությունն ու հայրենիքը վերջնականապես չկորցնելու համար մնում է միայն մեկ բան՝ արագ համախմբվել և կտրուկ քայլերով պայքարել՝ օր առաջ այս իշխանությունից ազատվելու համար: Միաժամանակ, հաշվի առնելով հայտարարության ընդունման տապալումն Ազգային ժողովում խորհրդարանական ըննդիմադիր երկու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են գալիս հետևյալ հայտարարությամբ. Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության շարունակական ագրեսիան և ահաբեկչությունն Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի, ինչպես նաև ակնհայտ ոտնձգությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, այդ թվում՝ 1. Արցախի Հանրապետության բնակչության գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելը, ինչը ստեղծում է հումանիտար աղետ,2. Արցախի բնակավայրերի թիրախավորումը տարատեսակ զինատեսակներով, 2. Արցախի բնակավայրերի թիրախավորումը տարատեսակ զինատեսակներով, 3. Արցախի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ հոգեբանական ահաբեկչությունը՝ շփման գծի երկայնքով բարձրախոսների կիրառմամբ և սեփական տներն ու հայրենիքը լքելու կոչերով, 4. Արցախի Հանրապետության հայաթափման նպատակով իրականացվող անթաքույց գործողություններն ու կոչերը, 5. Բոլոր հնարավոր միջոցներով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության հետևողական հեղինակազրկումը՝ նպատակ ունենալով վերացնել Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության մինիմալ երաշխիքները, 6. Հումանիտար իրավունքի և ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտմամբ՝ գերիներին և պահվող անձանց չվերադարձնելը, 7. Միջազգային համապատասխան մանդատ ունեցող միակ լեգիտիմ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից փաստացի հրաժարումը, որով փորձ է արվում լեգիտիմացնել ուժի կիրառումը, սանձազերծած պատերազմը, ագրեսիան, Արցախի Հանրապետության տարածքի որոշակի հատվածի օկուպացիան և հրաժարումը ճանաչելու Արցախի ինքնորոշման իրավունքը, 8. Ակնհայտ հակահայկական բնույթ կրող «Շուշիի հռչակագրի» ստորագրումն ու վավերացումը, 9. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինված ուժերի՝ 2021թ. մայիսի 12-ից փաստացի ներթափանցումը, առ այսօր այդ տարածքում գտնվելը, 10. Հայաստանի Հանրապետության սահմանների երկայնքով հերթական էսկալացիան, որի արդյունքում ունենք զոհ և վիրավոր, 11. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ Թուրքիայի լիակատար օժանդակությամբ իրականացվող հարկադրանքի քաղաքականությունը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է՝ • Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընդդիմությունը սատարում է Արցախի Հանրապետությանը և Արցախի ժողովրդին, • Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվություն կրեն ուժի կիրառման, 44-օրյա պատերազմի սանձազերծման, ագրեսիայի, հազարավոր զոհերի, ռազմական հանցագործությունների և դրանց արդյունքում ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ շարունակվող ահաբեկչության և հումանիտար աղետի հրահրման համար, • Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացումը չունի այլընտրանք և Ադրբեջանի կողմից հրահրված երեք պատերազմներն ու շարունակվող ահաբեկչությունը լավագույն ապացույցն են, որ ժամ առաջ պետք է լուծվի Արցախի կարգավիճակի հարցը, այդ թվում՝ «ճանաչում հանուն փրկության» սկզբունքի ներքո, • Արցախի Հանրապետության և արցախցիների անվտանգության երաշխավորման նպատակով՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը չպետք է ունենա ժամկետային և առաքելության լիարժեք իրականացման գործառութային սահմանափակումներ, • Անկախ Ադրբեջանի քմահաճույքից պետք է վերսկսվեն բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության շրջանակներում՝ հիմնարար սկզբունքների և տարրերի հիման վրա, օրակարգում ունենալով Արցախի հումանիտար վիճակի, անվտանգության երկարաժամկետ երաշխիքների ապահովման, դեօկուպացիայի և կարգավիճակի հարցերը, • Ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից, • Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ կիրառվող հարկադրանքի քաղաքականությունը միջազգային իրավունքի ակնհայտ ոտնահարում է, ենթակա է համարժեք արձագանքի միջազգային հանրության կողմից և չի բերելու որևէ արդյունքի: Ելնելով վերը շարադրվածից, Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընդդիմությունը դաշնակից և բարեկամ երկրներին, խորհրդարանականներին, միջազգային կառույցներին և կազմակերպություններին, միջազգային հանրությանը կոչ է անում՝ 1.Բարձրացնել իրենց ձայնը և կանխել Ադրբեջանի ու Թուրքիայի ցեղասպան գործունեության հերթական դրսևորումները, Ադրբեջանի և Թուրքիայի ամենաթողության վերածվող անպատժելիությունը: 2.Ձեռնարկել գործուն միջոցներ, նպաստելու տարածաշրջանում իրական խաղաղության ապահովմանը՝ կանխելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների ոտնահարումը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, ագրեսիան, ահաբեկչական գործելաոճը, հարկադրանքի և շանտաժի քաղաքականության իրականացումը»:
    22:42
    22.03.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Փաշինյան-Զելենսկի. «ամեն ինչ որոշող ժողովուրդ»՝ Ուկրաինայում ու Հայաստանում և «չեզոք պետություն»
    Ուկրաինայի նախագահը պատրաստվում է պատերազմը կանգնեցնելու ռուսական առաջարկները հանրաքվեի դնել: Հայ փորձագետներին այս հայտարարությունը հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի խոսքերը Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ:
    22:15
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ ԱԻՆ
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ ԱԻՆ-ը հորդորում է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ, Շիրակի մարզի Աշոցքի, Արագածոտնի մարզի Արագածի, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները, Նոյեմբերյան-Կոթի-Ջուջևան-Բաղանիս, Ապարանի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները: Վայք-Սիսիան-Գորիս-Կապան, Շիրակի մարզի Ցողամարգ-Բավրա ավտոճանապարհները բեռնատարների համար փակ են, իսկ մարդատարների համար (երթևեկելի է միակողմանի)՝ դժվարանցանելի: Վանաձոր-Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհի շրջանցիկ, Տավուշի մարզի Իջևան քաղաքից Բագրատաշեն ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:Լոռու մարզի Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները, Ալավերդի-Ջիլիզա և Տաշիր-Բլագոդարնոյե, Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի միջհամայնքային, Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան և Բերդ քաղաքներում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 375 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    22:05
    22.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Փող և զենք՝ Եվրամիությունից, մթերք՝ Ռուսաստանից. Մոսկվան հայտնում է «զգալի առաջխաղացման» մասին
    Դաշնության ՊՆ ներկայացուցիչն ասել էր, որ «Կինժալ» գերձայնային հրթիռով հարվածը ուկրաինական ռազմական օբյեկտներին հասցվել էր ավելի քան 1000 կմ հեռավորությունից:
    22:00
    22.03.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Այն ինչ անվանում են խաղաղություն, կապիտուլյացիայի շարունակությունն է». պատերազմի վտանգ կա
    Այն, ինչ Հայաստանի իշխանությունը պատրաստվում է անել թշնամու հետ միասին ու դա անվանում է խաղաղության դարաշրջանի բացում, շատ փորձագետներ որակում են կապիտուլիացիայի շարունակություն:
    21:45
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիան միջոցներ է ձեռնարկում ականների մասին տեղեկությունների հետ կապված. Էրդողան
    Կապված Սև ծովում կուտակվող ականների մասին տեղեկատվության հետ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: ՌԴ ԱԴԾ-ն կիրակի օրը հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից հետո մոտ 420 ական են տեղադրել Օդեսա, Օչակով, Չերնոմորսկ եւ Հարավային նավահանգիստների մոտ: Ծառայությունում չեն բացառել Բոսֆորի նեղուց եւ Միջերկրածովյան ավազանի ծովեր հոսանքների պատճառով անցած ականների կուտակումների հնարավորությունը: Թուրքիայի ռազմածովային ուժերը նավերին խնդրել են հետեւել հոսընթաց ականներին Ռուսաստանի ԱԴԾ-ի հաղորդագրությունից հետո, ավելի վաղ հայտնել էր Hürriyet թերթը: Այս մասին Էրդողանը Նիդեռլանդների վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է․«Այս հարցի առնչությամբ առաջին հերթին մեր ազգային պաշտպանության նախարարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները։ Մի անհանգստացեք»։
    21:35
    22.03.22
    Ավելին