Լրահոս
2022-03-23
-
ՀայաստանԵրկրաշարժ՝ Բավրա գյուղից 9 կմ արևելք․ զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերում․ հայտնում է ԱԻՆ-ըՄարտի 23-ին, տեղական ժամանակով ժամը 21:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:10-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.11⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 9 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ:Ավելին22:1023.03.22 -
Միջազգային«Ռուսաստան-ՆԱՏՕ բախում կլինի, եթե ՆԱՏՕ-ն զինվոր ուղարկի Ուկրաինա». Մոսկվան զգուշացնում էՀումանիտար կատաստրոֆան պատմական չափերի է հասնում Ուկրաինայում: ՄԱԿ-ի տվյալով ռուս-ուկրաինական պատերազմի 28 օրերի ընթացքում գաղթական է դարձել այնքան մարդ, որքան երկրորդ աշխարհամարտի տարիներին: Զենքերը լռեցնելու համար արդեն երրորդ շաբաթը շարունակվող բանակցությունները արդյունք չեն տալիս, ըստ ռուսական կողմի, Կիևի անընդհատ փոփոխվող դիրքորոշման պատճառով: Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ պայքարելու են արիաբար ու մինչև վերջ:Ավելին22:0323.03.22 -
ՄիջազգայինԵվրամիությունը ոչ մի կերպ չի փորձում ազդել Կիևի վրա, որպեսզի նրանց ազգայնականները կենդանի վահան չդարձնեն քաղաքացիական անձանց․ Մարիա ԶախարովաՄոսվան ու Կիևը երկու անգամ գերիների փոխանակում են իրականացրել, բացի այդ, ՌԴ պաշտպանության նախարարությունը ամեն օր հումանիտար միջանցք է բացում Ուկրաինայի խաղաղ բնակիչների համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «ՌԴ պաշտպանության նախարարությունը ամեն օր հումանիտար միջանցքներ է բացում և կազմակերպում է խաղաղ բնակիչների տարհանում՝ բնակավայրերից։ Բացի այդ, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկու անգամ գերիների փոխանակում է տեղի ունեցել։ Իսկ Եվրամիությունը ոչ մի կերպ չի փորձում ազդել Կիևի վրա, որպեսզի նրանց ազգայնականները կենդանի վահան չդարձնեն քաղաքացիական անձանց և չագելափակեն նրանց շարժը դեպի Ռուսաստան»,- ասել է Զախարովան։Ավելին21:4623.03.22 -
ՀայաստանՍևանին միանալ կամ «այլմոլորակային» չեն ուզում. Ծովագյուղում և Սեմյոնովկայում սպասում են Սանոսյանին«Քննարկման ենթակա չէ»,- այսպես խորհրդարանում Գնել Սանոսյանը պատասխանել է Ծովագյուղի ու Սեմյոնովկայի բնակիչների պահանջին: Գյուղացիները դեմ են Սևանի հետ խոշորացմանը: Այսօր նրանք փակել են Սևան-Երևան ճանապարհը ու հանդիպում պահանջել գեղարքունիքցի նախարար Սանոսյանի հետ:Ավելին21:4523.03.22 -
ՄիջազգայինԱրտակարգ իրավիճակ է հայտարարվել Բելգոգրադի շրջանումԲելգորոդի շրջանի Ժուռավլյովկա և Նախոտեեվկա գյուղերում հայտարարվել է արտակարգ իրավիճակ։ Այս մասին հայտնել էմարզպետ Վիաչիսլավ Գլադկովը տելեգրամյան ալիքում։ «Եղել են կրակոցներ կրայինական կողմից մեր ուղղությամբ։ Արկը պայթել է գյուղում, կան տուժածներ։ Նրանց այց պահին ցուցաբերում են անհրա-եշտ օգնություն։ Տուժածների առողջական վիճակի մասին մանրամասն կտեղեկացնեմ ավելի ուշ»․ -ասել է Գլադկովը։ Ինչպես հայտնում է ТАСС-ը, պայթյույունից վնասվել է Բելգոգրադի շրջանի մեկ տուն։Ավելին21:3423.03.22 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանից ապրանքի արտահանումը Ռուսաստան «հիմնականում դադարեցված է»Արտհանման խնդիրների պատճառով ֆինանսական կորուստներ կրած հայկական ընկերություններին թթվածին կտա Հայաստանի կառավարությունը: Ցանկանում է փոքր ու միջին ձեռնարկատերերից մինչև 1 մլն դրամի մաքսային արժեքով ապրանքներ արտահանելու դեպքում մաքսավճար չգանձել: Իշխանության ընդդիմախոսները չեն կարծում, թե սա արդյունավետ ճանապարհ է՝ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին պատճառով առաջացած խնդիրը լուծելու համար:Ավելին21:3023.03.22 -
ՔաղաքականԱրցախի գազամատակարարման հարցը «ռուս խաղաղապահների տիրույթում է»Հայաստանից Արցախ գնացող գազատարի վրա ադրբեջանցիների դրած փականը բացելու համար ի՞նչ է անում Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանը: «Գործի է դրել բոլոր ջանքերը»,- ասել է Արարատ Միրզոյանը ու շտապել է հիշեցնել, որ գազատարի այդ հատվածը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում է: ԱԺ-կառավարություն հարուցպատասխանի ժամանակ Միրզոյանը պատասխանել է նաև Ադրբեջանի առաջարկած 5 կետերը հանրաքվեի դնելու վերաբերյալ հարցին: Նիկոլ Փաշինյանին պատգամավորներն այսօր ոչինչ չեն հարցրել:Ավելին21:1523.03.22 -
ՀայաստանՃանապարհաշինարարներն իրականացնում են մաքրման աշխատանքներՃանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ▫️Գնդեվազ-Ջերմուկ, Վարդաղբյուր-Աշոցք, Վարդաղբյուր-Մուսայելյան, Թթուջուր-Նավուր, Ալավերդի-Ջիլիզա, Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ▫️Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ▫️Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ ▫️Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Նոյեմբերյանի տարածաշրջանի (Ջուջևանի հատված) և Վանաձոր -Դիլիջան, Աղվանի-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ ▫️Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ❕Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:Ավելին21:0723.03.22 -
Միջազգային«Խոսքը ձմռանը տաք հանգվելու մասին չէ, այլ այն մասին, որ չեն ջեռուցվի բնակարանները, հիվանդանոցները, դպրոցները․ Գերմանիայի կանցլերՌուսական նավթից ու գազից միանգամից հրաժարվելը ռիսկային է Եվրոպայի արդյունաբերության համար, բայց Գերմանիան աշխատում է էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ, Die Zeit պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Ռուսական ներմուծումից կախվածությունը մենք ավելի արագ կնվազեցնենք, քան ոմանք կարծում են, բայց դա միանգամից անել չի ստացվի։ Մատակարարումների կտրուկ դադարեցումը էական սպառնալիքներ է պարունակում ամբողջ Եվրոպայի համար, դա պետք է բոլորի համար հասկանալի լինի։ Խոսքն այն մասին չէ, որ ձմռանը պետք է ավելի տաք սվիտեր հագնել, ինչպես ոմանք են թեթևամտորեն ասում։ Խոսքն այն մասին է, որ չեն ջեռուցվի բնակարանները, հիվանդանոցները, ծերանոցները, դպրոցները, էլեկտրաէներգիա չեն ստանա արդյունաբերական ձեռնարկությունները, հարցականի տակ կհայտնվեն հարյուր հազարավոր աշխատատեղեր»,- ասել է Շոլցը։Ավելին20:4623.03.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 «Հարց չկա»՝ Փաշինյանին. Արցախի գազի հարցը «ռուսների պատասխանատվության տակ է»Ավելին20:3023.03.22 -
ՍոցիալականԱպրելը թանկացել է. առաջին անհրաժեշտության սննդամթերքի գինն ավելի կբարձրանաԱշխարհում կանխատեսում են, որ անշարժ և շարժական գույքը ավելի կեժանանա, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքները կտրուկ կթանկանան: Հայաստանում քաղաքացներն արդեն ամեն ժամ են զգում, թե որքան է թանկանում կյանքը:Ավելին20:1523.03.22 -
ՀայաստանՀայաստանի «ամենալավ տեղը». զբոսանք՝ երջանկություն փողոցումԱնցած շաբաթ հայտնի դարձավ, որ Հայաստանը տարածաշրջանի ամենաերջանիկ պետությունն է, իսկ աշխարհի 82-րդ երջանիկ երկիրը: Երջանկության համաշխարհային այս վիճակագրությունը ստանալուց հետո «Հայլուրի» նկարահանող խումբն ուղևորվել է երջանկության փողոց, որտեղ ապրող մարդկանց խնդրել է ցույց տալ երջանկության մեխանիկան:Ավելին19:4523.03.22 -
Հայաստան«Պետք է սովորենք գազատարը փակ վիճակում ապրել». ՔՊ-ականը «պարզ է ասում»Արցախում ավելի քան 100 հազար մարդ երկրորդ օրն է շարունակում է առանց գազ մնալ: Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել Բաքվի այն հայտարարությանը, որ Հայաստանը չպետք է խառնվի իր երկրի ներքին գործերին՝ ակնարկելով, որ Արցախի գազամատակարարման հարցը Ադրբեջանի ներքին գործն է: Եվ այս ֆոնին՝ Նիկոլ Փաշինյանի թիմակից ՔՊ-ականները արցախցիներին հորդորում են սովորել ապրել առանց գազ:Ավելին19:3023.03.22 -
ՀայաստանԵթե իմ ժպիտը կարող է ապագայում մեկ հայ զինվորի կյանք փրկել, ես էլի կժպտամ. ՄիրզոյանԱվելին18:2123.03.22 -
Հասարակական1992թ․ ծնված Արթուրը զոհվել է Ուկրաինայի օդանավակայանների համար մղվող մարտերումԱրշակյան Արթուր Մխիթարի 09.09.1992: Դեսանտային գրոհային զորքեր, 31 գումարտակ, Ուլյանովսկ. Ուկրաինական Գոստոմելի եւ Զապորոժիեի օդանավակայանների գրոհների մասնակից: Զոհվել է մարտումԱվելին18:1023.03.22 -
Տնտեսական«Հայաստանից ապրանքի արտահանումը Ռուսաստան հարցականի տակ է»Պատերազմի և պատժամիջոցների ֆոնին տնտեսագետներն ահազանգում են, որ ռուբլու արժեզրկաման պայմաններում մեր երկրից արտահանումը դեպի Ռուսաստան հարցականի տակ է:Ավելին18:0823.03.22 -
ԱրցախՎնասված տեղանքը գտնվում է խաղաղապահների պատասխանատվության գոտում. Արարատ ՄիրզոյանՀայաստանը գործի է դրել բոլոր ջանքերը, դիվանագիտական հնարավոր բոլոր ջանքերը Արցախում գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: «Առաջին հերթին, մենք պարբերական կապի մեջ ենք ռուս գործընկերների հետ, որովհետև վթարը, այս դեպքում, պարզ չէ՝ ինչպես դա անվանել, վթար չէ, ամեն դեպքում, վնասված կամ փակված տեղանքը գտնվում է խաղաղապահների պատասխանատվության գոտում ու առաջնային մեր կապը ռուսաստանյան գործընկերների հետ է», - ասաց նա: ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանը կապի մեջ է այս հարցով նաև քաղաքակիրթ աշխարհի հետ. ՀՀ ԱԳՆ-ն նոտա է հղել միջազգաին գործընկերներին, արձագանքներն արդեն ստացվում են: Միրզոյանը նշեց, թե նախորդ գազամատակարարման դադարեցման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ԱՄՆ պետաքարտուղարի, ՌԴ նախագահի, Ֆրանսիայի նախագահի հետ: «Արձագանքներ արդեն տեսնում ենք, ցավոք սրտի, տեղում կոնկրետ դեռ հարցը լուծված չէ», - հավելեց ՀՀ ԱԳ նախարարը:Ավելին17:1823.03.22 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանը խորհուրդ է տալիս Հայաստանին՝ «դուրս բերել զինված ուժերի մնացորդները տարածաշրջանից»Բաքուն հայտարարում է, թե Արցախի գազամատակարարումն Ադրբեջանի ներքին գործն է: Այդ երկրի արտգործնախարարության խոսնակը այսպես արձագանքել է մեր ԱԳՆ-ի հայտարարությանը այն մասին, որ Ադրբեջանը Արցախում հումանիտար ճգնաժամ է ստեղծում:Ավելին16:5523.03.22 -
ՀայաստանՀՀ ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ | 23.03.2022Ավելին16:4523.03.22